Խնամիս ու ես
ԽՆԱՄԻՍ ՈՒ ԵՍ
Որոշեցինք գնալ Սուխում, քիչ հանգստանալ
Չամադանով, մեծ պաշարով ճանապարհ ընկանք
Իջանք Թիֆլիս, պերեսադկի, նստանք էքսպրես,
Մեր կողմերից երկուսս էինք խնամիս ու ես:
Ճանապարհին ձեռք բերեցինք թազա ծանօթներ
Կատակեցինք ու պատմեցինք նոր անեկդոտներ
Կերանք, խմինք, ու յարբեցինք, կորցրեցինք մեզ.
Մնացինք առանց չամադան, խնամիս ու ես:
Վերջապէս հասանք Սուխումի, իջանք կայարան,
Լսէ՛ք ես ձեզ հիմայ պատմեմ ճիշդ եղած մի բան.
Խմած մարդիկ կռւում էին ուղիղ ժամ ու կէս,
Մուֆթա տեղը քոթակ կերանք, խնամիս ու ես:
Ճակատամարտից յետոյ ուզինք հանգստանալ,
Հիւրանոց գտանք եւ ուզեցինք այնտեղ մնալ:
Հիւրանոցում տեղ չտուին, չընդունեցին մեզ,
Ու մնացինք անտէր շան պէս, խնամիս ու ես:
Կէսգիշերին մեզ մօտեցան գողեր սուսուփուս,
Թալանեցին, մեզնից տարան շալուար ու բլուզ,
Ու վազում էինք թումբան մայկով, մեր բաղդն էր այդպէս,
Կարծում էին՝ ֆուտբոլիստ ենք, խնամիս ու ես:
Այդպէս վազելով հասել ենք մինչեւ տամոժնի
Եւ ուզում էինք տամոժնուց անցնել աստարոժնի.
Պագրանիշնիկները զէնքով դիմաւորին մեզ,
Պարզուեց, որ տեռորիստ ենք, խնամիս ու ես:
Պատմութիւնը այս պատմում ենք մենք քանի տարի,
Եթէ նոյնիսկ ճոխացնում ենք, թող ԱՍտուած ների:
Հաւատում են շատ-շատերը, բայց արի՛ ու տես,
Ոչ մի տեղ էլ չենք չենք եղել մենք, խնամիս ու ես: