Խնդրանք


Ծունկերուդ վըրա
Քընանա՜մ նորեն.
Հոգիս կը վախնա
Այս մու՜թ գիշերեն:

Ծունկերուդ վըրա
Թույլ տուր որ մոռնամ
Թե մահը կուգա
Ալ վերջին անգամ:

Երգե՜, սիրական,
Քընանա՜մ նորեն.
Դևե՜ր կ'երևան
Գիշերին խորեն...

Մատներովդ աղվոր
Ճակատըս շոյե.
Հոն խոհ մ'ամեն օր
Հոգիս կը ծյուրե:

Բայց այնքա՛ն վերեն
Սևեռե ինծի,
Որ հոգիս նորեն,
Նորեն թևածի՜...