ԽՈՆԱՐՀՈՒՄ


Ամենաառաջին զգացումը,
որ ապրել է Ադամը՝
աշխարհ գալու օրից ի վեր,
         մենակությունն է։

Եվան ծնվել է մենակությունից,
Եվայի մայրը մենակությունն է։