Խոջայական կապիտալ

ԱՌԱՋԱԲԱՆ

Մարդկային պատմության այն շրջանը, վորին սովորաբար տրվում է նոր Ժամանակներ անունը, հայերի մեջ էլ, էնչպես և Արևմտյան Յեվրոպայում սկսվում և զարգանում եր առևտրական կապիտալի խորունկ ազդեցության տակ։

XVI դարեր, ուրեմն ճիշտ այն ժամանակից, յերբ Արևմտյան Յեվրոպան մտնում էր առևտրական կապիտալի իշխանության տակ, Արևելյան Հայաստանում իր վերելքի դարն էր սկսում հին հայ առևտրական կապիտալի այն ճյուղավորումը, վոր ամփոփված եր Արաքս գետի ձորում, նրա քարավազներից դեպի արևմուտք և վորին մենք տալիս ենք Խոջայական Կապիտալ անունը:

Յեթե Արևմտյան Յեվրոպայում առևտրական կապիտալի տիրապետությունը բերում էր իր հետ մի շարք խոշոր քաղաքական֊հասարակական շարժումներ (նիդերլանդական, անգլիական, ֆրանսիական հեղափոխություններ, գերմանական ռեֆորմացիա և այլն), հայերի մեջ էլ, չնայած վոր սրանք ապրում եյին բոլորովին տարբեր քաղաքական մշակույթային միջավայրում, խոջայական կապիտալը ծնող, դաստիարակող, ղեկավար դարձավ խոշոր և յերկարատև մի յերևույթի, վոր նույնպես ազատագրական հեղափոխություն էր, բայց արդեն Առաջավոր Ասիայի հողի վրա, ասիական մեծ բռնապետություններից սեփական ազգային անկախություն խլելու համար։

Նմանությունն ապշեցուցիչ է և ամենասաստիկ կերպով աչքի մեջ է խոթվում առաջին իսկ հայացքից։ Նշանակում է, աշխարհի այդ յերկու իրարից հեռու ընկած կողմերում հեղափոխություն հյուսող ու մշակող առևտրական բուրժուազիան իրար բոլորովին խորթ ու անծանոթ սկզբունքներից չեր յելնում, այլ կապված եր մի ներքին գաղափարակցությամբ։ Այս մի շատ կարևոր հատկություն է, վոր պետք ե նշանակելեն սկզբից և յեթ։ Ուրիշ կերպ չեր կարող լինել, վորովհետև հայ խոջայական կապիտալը — այս նրա առանձնահատկությունն է — աշակերտում էր յեվրոպական կապիտալին: Հյուսիսային, կամ Հնդկաստանի և Ռուսաստանի։ Նոր տիպի խոջաներ - հարավում՝ անգլո—հոլլանդական և ֆրանսիական կապիտալների ազդեցության տակ և հյուսիսայինը՝ կցված ռուս առևտրաարդյունաբերական կապիտալին։ Յերկու հատվածների դերը հասարակական զարգացման մեջ. հարավը՝ գլխավորապես գրական – քարոզչական, քաղաքական – հրապարակախոսական բովանդակությամբ, իսկ հյուսիսը՝ նոր քաղաքական շարժումներով, վորոնք նորից ապստամբական դրության մեջ են դնում Ղարաբաղի հայերին, խաբված և վաճառված ռուսական իմպերիալիզմի ձեռքով։ Հայ կեղերական դիվանագիտության ամենածաղկած և ամենասև ժամանակն է այս: Յերկրորդ ազատագրական պատրանք։

Յերրորդ հատորը բովանդակում է իր մեջ XIX դարի ամբողջ առաջին կեսը։ Այստեղ խոջայական կապիտալը ռուս իմպերիալիստական նվաճողականության առաջընթաց ուղեհարդարն է դեպի Կուր և Արաքս գետերի հովիտները։ Եջմիածնի դերը և Ներսես Աշտարակեցի։ Արարատյան Հայաստանի նվաճումը և նոր հայկական հարց՝ ցարական բյուրոկրատիայի դրած բովանդակությամբ: Ներսես Աշտարակեցու ավանդավեպը և խոջայական կապիտալի հղացումը Արաքսյան մի Հայաստան կազմելու մասին։ Ամիրայական կապիտալի աշխատակցությունը խոջայականի հետ: Յերրորդ ազատագրական պատրանք։

Չորրորդ հատորը քսան տարվա պատմություն է, 1858 — 1878, Ղրիմի պատերազմի վերջից մինչև Սան-Ստեֆանո, ամբողջովին նվիրված թյուրքահայերին, թե ինչպես նրանք դարձան ռուսական քաղաքականության ուշադրության առանձին առարկա և թե վորքան ստոր, բացասական դեր կատարեց հայ կղերական դիվանագիտությունն այդ գործի մեջ և թե ուր տարավ թյուրքահայերին այդ դիվանագիտությունը։ Աշխատակցություն ռուսահայ ե թյուրքահայ խոջայական (առևտրական) կապիտալների։ Լիակատար պատմություն թյուրքահայ հարցի սկզբնավորման։ Հատորը պարունակում է իր մեջ 100-ից ավելի դեռ չհրատարակված պատմական վավերագրեր։ Չորրորդ ազատագրական պատրանք:

Հինգերորդ հատոր — «Վաթսուն և մեկ» հատուկ անունով, վոր նշանակում ե՝ հայ ժողովուրդը համաշխարհային իմպերիալիզմի ճանկերում։ Խոջայական կապիտալը վերջնականապես տեղի յե տալիս նորածին արդյունաբերական կապիտալին։ Հինգերորդ և վերջին ազատագրական պատրանք:

ԴՐՎԱԳ ԱՌԱՋԻՆ

(ՆեՐԱԾԱԿԱՆ)

ՀԱՅ ԿՂԵՐԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

Հայ կղերական դիվանագիտությունը հայ պատմական բոլոր շարժումների մեջ կենտորոնական դիրք բռնած ամենաուժեղ գործոնն էր, անպատասխանատու, ինքնակամ մի կարգադրիչ ու հրամանատար։ Յեվ մենք ամենից առաջ այդ հիմնարկությունը պիտի մեր տեսության առարկա դարձնենք՝ նրա եյության հետ ծանոթանալու համար։

Առաջին անգամ մենք ենք, վոր ձևակերպում ենք մի այսպիսի արտահայտություն - հայ կղերական դիվանագիիտություն, իբրև մի անվանում, վոր, կարծում ենք, միանգամայն ի վիճակի յե բավարար կերպով բնորոշիչ լինելու հայոց պատմության մի չափազանց կարևոր առանձնահատկության. այդ այն իրողությունն է, վոր հայ ժողովրդի քաղաքական վիճակի տնորինումը, ասել է՝ նրա դիվանագիտությունը, նրա դիպլոմատիան հայ հոգևորականության ձեռքին է գտնվել, յեղել է նրա դասակարգային մենաշնորհը։

Այս խոշոր յերևույթը, վոր պիտի քննական գնահատման յենթարկվի, ինչպես ասվում է հասարակորեն՝ կարմիր թելի պես անցնում է մեր պատմության միջով, և յեթե պետք է վորոնել նրա տևողությունը, մենք կարող ենք ամենայն հեշտությամբ մատնանշել այն կետը, ուր վերջանում է այդ կարմիր թելը: Այդ՝ 1920 թվի նոյեմբերի վերջն է, յերբ Հայաստանի մի մասը, հազիվ ազատվելով համաշխարհային պատերազմի բերած ընդհանուր փլուզումից, մտավ խորհրդային հանրապետությունների Միության մեջ:

իսկ կարմիր թելի սկի՞զբը: Նրան դեռ պետք է վորոնել, և մենք կզբաղվենք այդ վորոնումով, առանց, սակայն, ընդարձակորեն մանրամասնությունների մեջ մտնելու։ Մեզ անհրաժեշտ է հիմնավորել «Հայ կղերական դիվանագիտությունը» տերմինի հաստատուն և տևական պատմականությունը։ Հայոց պատմության նախաքրիստոնեյական կամ հեթանոսական դարերում մենք, ճիշտ է, տեսնում ենք կղերի ուժեղ և իր հարստություններով խիսա հեղինակավոր կազմակերպություն, բայց նյութ չունենք դատելու համար, թե պաշտամունքի սեփականատեր լինելուց ավել՝ ի՞նչ էր նա, պետական ի՞նչ հանձնառություններ էր կատարում։ Իհարկե, քրմական դասակարգը, իբրև միակ գրագետ տարրը պետության մեջ, պիտի խոշոր մասնակցություն ունենար ներքին և արտաքին հարաբերությունների մեջ։ Բայց հարցը գրագրի, կամ հին պաշտոնակոչումով՝ դիվանադպրի մասին չէ, այլ լիազոր հրամանատարի մասին։ Շատ հավանական է թվում, վոր հեթանոս կղերը պետության ճակատագիրը անկախաբար և միանձնորեն վարելու արտոնության տեր չէր։ Հայաստանի մեջ, ինչպես նաև առհասարակ հեթանոսական աշխարհում, թագավորող անձը կամ տոհմը միացնում էր իր մեջ և քրմապետությունը, հետևաբար մեհյանի ազատ և ինքնամփոփ աշխարհավարության մասին խոսք լինել չի կարող։ Հայ հեթանոս կղերը քաղաքական իշխանության հլու հպատակ է յեղել և այս ապացուցում են քրիստոնեյության մուտքի առաջին դարում գործած մի շարք հոգևորականներ, վորոնք նախկին քուրմեր եյին կամ քրմական սերունդներ։ Խոսել, ուրեմն, հայոց պատմության այս առաջին շրջանի, հեթանոսականի մասին, կարիք չկա մեր այս նյութի տեսակետից։

Մեզ մատչելի բոլոր տվյալները միաբան թելադրում են, թե հայ կղերական դիվանագիտությունը մեկն է այն արդյունքներից, վոր տվեց հայ ժողովրդին չորրորդ դարը, ավատական հեղաշրջման այն չափազանց նշանավոր ժամանակաշրջանը, վոր սահմանաբաժան դարագլուխ է ներկայացնում տնտեսական յերկու խոշոր ձևերի անասնապահական կամ արոտային և յերկրագործական կամ հովտային դրությունների հակամարտությունների միջ:[1] Ավատականության կատարյալ և ջախջախիչ հաղթանակը բերող մի խորունկ հեղաշրջում էր այդ, վոր նոր ճակատագիր, մի գյուղական — ճորտային յերկրի ճակատագիրն էր ընդհանրացնում ամբողջ հայկական բարձրավանդակի վրա։

Հայ անցյալի այս բազմաբեղուն և վճռական կերպարանափոխումը յեթե վոչ միանգամայն կախված էր, գեթ շատ հզոր և անդիմադրելի մղումներ եր ստանում այն մեծ քաղաքական, համաշխարհային նշանակություն ունեցող փոփուխություններից, վորոնք յերրորդ դարի կեսից մինչև չորրորդի կեսը տեղի ունեցան Առաջավոր Ասիայում, այլակերպելով դիրքերն այդտեղ տիրապետող յերկու մեծ պետություննհրի-Հռոմի և Իրանի և նրանց մեջ յեղած փոխհարաբերությունները։ Իրանում ջնջվում եր պարթևների թագավորությունը, վոր տոհմատիրական ցեղային դրությունից անցել եր ավատական տնտեսակարգին[2],) և ամբողջ այդ ահագին պետությունը հպատակվում եր Սասանյան ցեղին, վոր պետական աշխարհավարության հիմք եր դարձնում ազգայնական զրադաշտական կրոնը, ընդգրկելով ռազմատենչ քաղաքականություն, մանավանդ Հռոմի դեմ և վերականգնելով այն հին համառ պատերազմը, վորի նպատակն եր դարձյալ հինը-դուրս մղել Հռոմը Միջերկրական ծովի արևելյան ավազանից և վերահաստատել այնտեղ պարսկական տիրապետությունը։ Հռոմն ել, իհարկե, իր հին նվաճողական ավանդույթններին եր հետևում և, ինչպես միշտ, ասիական ռազմադաշտի առաջավոր դիրքեր նկատում Հայաստանն ու Միջագետքը։ Յեվ, ինչպես այս կրկնվել եր հնուց, այդ յերկու սահմանաբաժան դիրքերն ել, Հայաստան թե Միջագետք, ձեռքից ձեռք եյին անցնում, մերթ Հռոմին և մերթ Իրանին, նայած թե ինչ եր բերում պատերազմական բախտ կոչված բանը։

Հայաստանը, յերկու վիթխարի մրցակիցների մեջ տրորվող մի թույլ քաղաքական կազմակերպություն, անկախություն, իսկական մտքով չուներ, այլ կազմում եր փոխարքայություն մերթ Հռոմի և մերթ Իրանի տիրապետության տակ և համապատասխան այս փոփոխության յենթարկվում եր Իրանի և Հռոմի վոչ միայն քաղաքական, այլև տնտեսական ազդեցության։ Ի՞նչ կարող եր նա ստանալ իր այդ դիրքերից։

Պարթևական Իրանը շատ մոտ եր Հայաստանին` հարազատության կապերով կապված, շնորհիվ այն քաղաքական կազմակերպության, վոր նա տվել եր հայերին։ Այդ կազմակերպությունը թագավորություն եր, պարթևական կերպարանքով։ Իրանց ահագին պետությունը Իրանի պարթև Շահերը կառավարում եյին վոչ թե խիստ կենտրոնացման յեղանակով, ինչպես անում եյին Աքեմինյան դինաստիայի Շահերը, այլ տեղական լայն ինքնավարությունների կամ փոխարքայություեների սիստեմով։ Այդպիսի փոխարքայություններ պարթև թագավորներն ունեյին Իրանի պետության զանազան կողմերում մինչև տասնևութ [3]) և դրանցից մեկն եր Հայաստանը։ Այդ ինքնավարությունները շատ ընդարձակ եյին։ Փոխարքան իր յերկրի մեջ վասսալ թագավոր եր, հարկ եր տալիս Իրանի թագավորին, վոր այդպիսով դառնում եր Շահինշահ (արքայից արքա) բացառիկ իրավունք ուներ դրամ կտրելու։ Փոխարքաները միշտ լինում եյին պարթևական թագավորող տանից և այդ պատճառով նրանք իրար հետ կապված եյին ազգականական զգացմունքներով։ Այս` պարթևական սիստեմի առանձնահատկությունն եր կազմում։ Հասկանալի յե, վոր այս տեսակ քաղաքական կազմակերպության հողի վրա հեշտ կարող եր զարգանալ պարսիկ և ինքնավար տեղերի տիրող դասերի, այն ե` ազնվականության մեջ մերձեցում, վոր շատ հաճախ վերածվում եր խնամիական կապերի։ Բայց մերձակցությունը մենակ քաղաքական շահերի բերմունք չեր, այլ և տնտեսական շահերի մեջ իրար շատ եյին մոտ։ Առանձին դեր այս կողմից կատարում եր ձիաբուծությունը Մուղանի դաշտում և Կասպից ծովի հարավ-արևմտյան կողմերում:[4])

Ավելորդ ե ասել, թե յերկու յերկրների հարազատ մերձակցությունը ամփոփում եր գտնում տնտեսավարական մի ընդհանուր ձևի ավատականության մեջ, վոր հատուկ եր վոչ միայն Իրանին, այլև հարևան մյուս յերկիրներին։ Այսպիսով, ուրեմն, անասնապահությունը կամ արոտային տնտեսությունը, վոր տիրում եր Հայաստանի մեծագույն մասում, քաշում—տանում եր հայ ավատականության խոշորագույն մասի համակրությունը դեպի պարթևական Իրանը, մի հանգամանք, վոր այնքան աչքի ընկնող ե յեղել հռոմեյական աշխարհում, վոր նրան իր տարեգրության մեջ արձանագրել հարկ ե համարել այնպիսի մի պատմիչ, վորպիսին ե Տակիտոսը։ [5])

Հիմա տեսնենք մյուս կողմը-Հռոմը: Սա արդեն մի յերևույթ ե, բոլորովին խորթ Արևելքին, ծնվել ու մեծացել ե Յեվրոպայում, ոժտված ե բարձր կուլտուրայով, զինվորական կազմակերպությունը և արշավներ գործելու արհեստը հասցրել ե ժամանակի տեսակետից կատարելագործության, ապրում ե պատերազմներով, հաղթում ե ու հարստանում աշխարհներ կողոպտելով, միլիոնավոր մարդիկ ստրկության վերածելով ու իրեն ծառայեցնելով։ Մեզանում մինչև որս հռոմեյական իմպերիալիզմը հասկացվել ե լոկ նվաճողական փառասիրության տեսակետից։ Հռոմի բանակների յեկարատև գրավումները, վորոնց ծանրության կենտրոնը կազմում եր Արաքսի միջին հոսանքը կամ Արարատյան յերկիրը, նկարագրվում եյին իբրև յեկան, գրավեցին, նստեցին, հետո ելի գնացին, ելի յեկան, և այսպես շարունակ։ Կարծես Հռոմի լեգիոնները զինվորական զբոսանքներ եյին կատարում, կամ այնքան արդեն կարոտեյին դափնիների, վոր այնքան հեռու և դժվարին արշավներ եյին հանձն առնում, և յեթե այսոր Գառնի գյուղի մոտ մնացել են հռոմեյական ավերակների սքանչելի բեկորները, այս միայն այն ե նշանակում, վոր հռոմեյական արվեստի բոլոր սրբություններով կառուցված տաճարը և նրա շուրջը տարածված մեծ կայանը ունեցել են միակ նպատակ՝ վայելելու յերկու քայլի վրա հորդահոս վազող աղբյուրի պաղ ջուրը:

Վոչ, այսպես չեր դարավոր իրողությունը ։ Հռոմեյական իմպերիալիզմը ծնեցրեց Հռոմի կապիտալիզմը, վորպիսզի դառնա նրա սպասավորը և աշխարհից աշխարհ ընկնելով՝ շահեր նվաճե նրա համար։ Հռոմի բանկիրները, կապալառուները և մատակարարները–ահա ովքեր եյին հռոմեյական լեգիոնների քայլեցնողները։ Հարկավոր եյին ոտար մարզեր՝ սրանց գաղութավորելու, շահագործելու համար: Յեվ բանակի յետևից դեպի ոտար յերկիրներն եյին շարժվում կապիտալիստական տզրուկների ամբողջ բանակներ, վորոնք ունեյին տեսակ տեսակ հանձնառություններ-հարկերի հավաքում, գերիների առևտուր, տեղի հողային հարստությունների, արդյունագործական ձեռնարկությունների շահագործում և այլն, և այլն, և այս բոլորը պիտի հովանավորեյին և պաշտպանեյին յերկիրները գրաված հռոմեյական զորքերը[6]:) Թե վորքան բազմաթիվ եյին զինվորական արշավներին հետևող այս վայելողների վոհմակները,-կարելի յե հևտևեցնել այն հանգամանքից, վոր Հռոմի վոխերիմ թշնամի Միհրդատ Պոնտացին հրաման արձակեց վոչնչացնել Փոքր Ասիայի բնակիչ հռոմեյացիներին, այդ յերկրի զանազան համայնքներում ջարդվեցին 80,000 իտալացիներ։[7]) Այնուհետև այս "հռոմեյական ջարդը մի տեսակ սովորություն եր դառնում Ասիա նահանգում. Կովկասի լեռներից իջնում եյին ցեղեր և մասնակի կոտորածներ եյին սարքում այս ու այն քաղաքում։[8]:) Այս արյունահեղություններն ապացույց են, թե մինչև վոր աստիճան կատաղի յեր տեղական ազգաբնակության ատելությունը դեպի յեկվոր շահագործողները և մյուս կողմից ել, թե վորքան այդ շահագործողները կարոտ եյին լեգիոնների արթուն և յեռանդուն պաշտպանության, վոր և դառնում եր կապիտալի ձեռքին գտնվող հռոմեյական կառավարության գլխավոր հոգսերի առարկա։

Այս կողմից ուսանելի և հետաքրքրական են այն խրատները, վոր տալիս եր կապիտալիստական խավերի գաղափարախոս Կիկերոնը Հայաստանը նորից նվաճած զորավար Պոմպեոսին, յերբ սա, կապիտալիստական դասակարգից առաջ քաշված, գնում եր փոխարինելու Լուկուլլոսին, վոր արիստոկրատ դասակարգին եր պատկանում և վոր, չնայած իր փայլուն հաղթություններին, պաշտոնանկ եր յեղել իր զինվորների ձեռքով, շնորհիվ այն պրոպագանդի, վոր տարածել եյին բանակի մեջ Հռոմից գնացած կապիտալիստական գործակալները։ Կիկերոնը, հիշեցնելով Պոմպեոսին թե վորքան մեծ կարևորություն ունի Ասիա նահանգն էր բնական հարստություններով, զարգացած յերկրագործությամբ, ընդարձակ արոտատեղիներով և արտահանության համար ոգտակար արդյունագործությամբ, դարձնում եր նրա ուշադրությունն այն անապահովության վրա, վոր տիրում եր այնտեղ և առաջ եր բերում այն դրությունը, վոր մարդիկ վախից թողնում են իրանց տներն ու դաշտերը, և այսպիսով վնասվում են պետական գանձարանը կամ, ավել ճիշտ, գանձարանի գործակալ և հարկահավաքության մեջ իրանց համար խոշոր հարստություններ դիզող կապալառուները, վորոնց Հռոմի հռչակավոր հռետորն անվանում եր «հարգևոր և պատվավոր», և գտնում եր, վոր առաջ ու առաջ սրանք պիտի վայելեն գլխավոր հրամանատարի խնամոտ ուշադրությունը, քանի վոր նրանք «իրանց դրամական գործողություններն ու կապիտալները տարել են այդ յերկիրը, իսկ սրանց շահերը, ինքն ըստ ինքյան, արժանի յեն ձեր ուշադրության. իրավ, յեթե մենք արդարացի կերպով արքունական հասույթների մեջ միշտ տեսել ենք մեր պետության զարկերակները, նույնքան արդարացի կերպով անվանել ենք այն դասակարգը, վոր վարում ե այդ հասույթներ, մյուս դասակարգերի գոյության յերաշխիք։ Բայց, բացի դրանից, մյուս դասակարգերի անդամներն ել, նախաձեռնող և գործունյա մարդիկ, մասամբ իրանք են դրամական շրջանառություններով զբաղվում Ասիայի մեջ, ուստի, իբրև բացականեր, իրավունք ունեն ստանալու ձեր աջակցությունը, մասամբ ել մեծ կապիտալներ են տեղավորել այդ նահանգի մեջ: Այսպիսով ինքը՝ մարդասիրությունը պահանջում ե ձեզանից, վոր դուք փրկեք մեր այնքան բազմաթիվ համաքաղաքացիներին ձախորդությունից, բայց ի վերա այսր ամենայնի, ձեր խոհականությունը պիտի թելադրե ձեզ, թե այդքան քաղաքացիների քայքայումը չե կարող անհետ անցնել և՛ մեր պետության կյանքի համար։ Ի հարկե կարելի յե առարկել, թե նրանց կորցնելուց հետո մենք կարող ենք հաղթությունների ճանապարհով վերադարձնել մեր յեկամուտները, բայց նախ այս բանի մեջ ոգուտ քիչ կա, վորովհետև նախկին ընկերությունները քայքայվելով, ի վիճակի չեն լինի վերցնել նրանց կապալը, իսկ ուրիշ ընկերություններ վախից մոտ չեն գա, հետո նաև մենք պետք ե լավ հիշենք, թե ինչի սովորեցրեց մեզ հենց այս իսկ Ասիան և ինքն այդ Միհրդատը ասիական պատերազմի սկզբում, լավ վոր այդ դասը մեզ չափազանց թանգ նստեց. յերբ այդ միջոցին բազմաթիվ քաղաքացիներ կորցրին Ասիայում մեծամեծ կապիտալներ, Հռոմում վճարումները կանգ առան և բոլոր կուրսերն ընկան։ Ուրիշ կերպ չի կարող լինել. անկարելի յե, վոր մի պետության մեջ շատ քաղաքացիներ կորցնեն իրանց կարողությունը, չքաշելով այդ խորտակման մեջ և ուրիջ անձանց մասսաներ։ Պաշտպանեցեք, ուրեմն, այդ վտանգից մեր պետությունը և հավատացե՛ք յեթե վոչ ինձ. գոնե ձեր սեփական աչքերին. Հռոմի կուրսերը, Հռոմի դրամական գործողությունները վորոնք կատարվում են այստեղ, ֆորումում, սերտ և որգանական կապակցության մեջ են գտնվում Ասիայում կատարվող դրամական շրջանառությունների հետ, այս վերջինների խորտակումը չի կարող չքաշել առաջիններին ել մեջ[9]):

Ահա ինչ եր նշանակում լինել հռոմեյական նահանգ։ Նվաճումը զինվորական չեր, այլ գերազանցորեն տնտեսական և հռոմեյական զինվորը հռոմեյական կապիտալների պահապանն եր։ Այսպիսով շահագործվող գաղութը հարյուրավոր կենսական թելերով կապկապված եր պետության կենտրոնի հետ և հռոմեյական աշխարհածավալ պետության հրամանատարը Հռոմի բորսան եր, նրա Ֆորումը:

Հայաստանը Ասիա նահանգին սահմանակից եր և նրանից պակաս կարևորություն չուներ վոչ միայն ռազմագիտականի այլ մասնավորապես նաև տնտեսական տեսակետից։ Լինելով հռոմեյական իմպերիալիզմի առաջավոր պահակն Արևելքում, վոր ապահովում եր տիրապետության հնարավորությունը Յեփրատ-Տիգրիսյան հովտի վրա մինչև Պարսից ծոցը, նա միաժամանակ ուներ իր մեջ սեփական, տեղային հարստության այնպիսի աղբյուրներ, վորոնք չեյին կարող չգրավել հռոմեյական զինվորին կրնկակոխ հետևող հռոմեյական կապիտալները։ Հռոմեյական զինվորական գրավումը ամբողջ Հայաստանը չեր բռնում, այլ նրա մի մասը, և յեթե այդ մասը Արարատն եր և վոչ թե մի այլ նահանգ, այս ել հենց նույն այն պատճառով, վոր նույն այս նահանգը, և վոչ մի այլ ուրիշը, դարձրել եր հայ պետության կենտրոն, այն ել նրա տնտեսական առաջնակարգ կարևորության պատճառով: Այստեղ եր, վոր նստեց Հռոմի զինվորական գրավումը և այնքան ամուր, վոր անհրաժեշտություն համարվեց Գառնիի փոքրիկ, բայց մեծածախս տաճարի դժվար իրագործելի կառուցումը: Յեվ զինվորական գրավման հետ Արարատյան յերկրում ամուր նստում եր նաև Հռոմի կապիտալիստական գրավումը, վորի տրամադրության տակ եյին մտնում իր բերրիությամբ հռչակված հողի բազմազան մշակույթները։ Յեթե Ասիա նահանգում Հռոմի տնտեսական հենարաններից գլխավորների թվումն եյին գորգագործության խոշոր գործարանները և վոսկեհուռ դիպակների արվեստագործությունը,[10]) Հայաստանն ել հայտնի յեր իր գորգերով, իսկ վոսկեթել դիպակագործությամբ արաբական շրջանում հռչակված եր Դվին քաղաքը վորի գործվածքներն ամբողջ Արևելքում կրում եյին «Հայկական ապրանք» անունը, [11])մի հռչակ, վոր, անշուշտ չեր կարող միանգամից ստեղծվել, այլ արդյունք եր դարերի արհեստագիտական զարգացման։ Մեզ այստեղ կարիք չկա մանրամասնելու, թե արտահանության ուրիշ ինչ արժեքավորություններ կարող եր ոգտագործել Արարատյան յերկրում նստած հռոմեյական կապիտալը-բավական ե հիշել մեկը-վորդան կարմիրը։

Այսպիսով մենք ունենք մեր առջև մի չափազանց խոշոր կենսական յերևույթ յեվրոպական կապիտալը հայ ժողովրդի մեջ, նրա յերկրում։ Այս կապիտալը միայն կեղեքել, տանել չգիտեր, այլ և տնտեսական միջավայր կազմակերպել` համապատասխան իր շահագործման, արդյունավորման պահանջների։ Այս նշանակում եր հռոմեյական կարգերի ներածում Հայաստանի մեջ, վոր մինչև հռոմեյացիներին ճանաչելը գտնվում եր Իրանի տնտեսավարական կարգերի խիստ ազդեցության տակ։ Քաղաքական ազդեցությունների խիստ մրցակցության հետ զուգընթացաբար գնում ե և տնտեսական ազդեցություեների մրցակցությունը։ Գերակշռող հանդիսանում ե, իհարկե, յեվրոպական մեթոդը, իբրև ավելի բարձրը և ուժեղը։ Բայց նա ուներ և իր տկար կողմը, և այդ այն եր, վոր կապված լինելով հռոմեյական կապիտալի հետ, կապվում եր և հռոմեյական զինվորական գրավման տարածության հետ, անկարող թևակոխելու այնպիսի հողամասեր, ուր հռոմայեցի զինվոր չկար։ Այս նշանակում եր, վոր Հայաստանի ամբողջ տարածության վրա միայն Արարատյան յերկիրն եր տնտեսական նոր յերևույթի կրկես դառնում, ուրեմն և մի տեսակ բացառություն՝ հայ համատարած իրականության մեջ:

Արդ՝ դիմելով այդ բացառությունը հատկանշող տնտեսական ձևերին, մենք տեսնում ենք ամենից առաջ քաղաքային տնտեսության խիստ զարգացումը մի համեմատաբար փոքր տարածության վրա, բայց անշուշտ աչքաթող չեր անվում և կապիտալիստական գյուղատնտեսությունը, վորին հոժարությամբ նվիրվում եյին հռոմայեցիներն ոտար յերկրներում, ընտրելով դրա համար նվաճողի, իհարկե, իրավունքով, ամենալավ և բերրի հողաբաժիններ։ Աշխատանքի հիմք չեր կարող չլինել այն, ինչ գործ եր ածում ամբողջ հին աշխարհը, այն ե՝ ստրկությունը։

Հայ ժողովրդի պատմական կյանքի վաղ արշալույսին մենք տեսնում ենք նրան տնտեսական զարգացման ցած աստիճանի վրա-խորունկ տոհմատիրական նախնականության մեջ։ Քսենոֆոնը չտեսավ և վոչ մի քաղաք Հայաստանում։ Հետագա զարգացման ընթացքում, մանավանդ հելլենահռոմեյական աշխարհի հետ ունեցած շփումների հետևանքով, անհրաժեշտ ե դառնում քաղաքային տնտեսությունը, բայց վորովհետև հայ ժողովուրդը տնտեսապես զարգացած չեր քաղաքային տարր դառնալու չափ, ուստի հայ թագավորները, Արտաշես և Տիգրան, լցնում եյին իրանց մայրաքաղաքները Արտաշատ և Տիգրանակերտ ոտարազգի ազգաբնակությամբ, առաջինը` մարերով և յերկրորդը` հույներով և հրեաներով։ Մանավանդ վերջիններս դառնում են խոշոր ներգաղթերի առարկա և լրացնում են քաղաքային տարրի պակասությունը Հայաստանի մի քանի վայրերում, առանձնապես Արարատյան յերկրում։ Հռոմեյական կառավարությունը, նախանձախնդիր քաղաքային տնտեսության զարգացման և ծավալման, խրախուսում եր այդ հրեյական ներգաղթերը և հենց այդ նպատակով եր, յերևի, վոր նա հայ թագավորական գահի վրա նստեցրեց մի քանի թագավորներ վորոնք հրեյական ծագում ունեյին և կրում եյին Տիգրան անունը։ Հրեյական տարրն իր խոշորագույն մասով կենտրոնանում եր այն քաղաքներում, վորոնք գտնվում եյին Արարատյան յերկրի միջից գնացող հռոմեյական մեծ ռազմական ճանապարհի վրա, վոր միաժամանակ նաև Հռոմի կապիտալների ճանապարհն եր։ Նա սկսվում եր Արտաշատից, ընդունում եր իր մեջ Նախճավանի մեծ առևտրական ուղին, գնում եր Վաղարշապատ, այնտեղից Յերվանդաշատ Ախուրյան գետի վրա, ուր անցնում եր Արաքսի աջ ափը և բարձրանալով Բարթողյան լեռնանցքներով, իջնում եր Արևելյան Յեփրատի (Արածանիի) հովիտը, ուր գտնվում եր Զարեհավան քաղաքը և գնում եր դեպի Բասեն և Կարին։

Քաղաքային տնտեսության (առևտուր, արդյունագործություն) այս արտակարգ զարգացումը Արարատի մեջ խոշոր նշանակություն ուներ նաև յերկրի քաղաքական և վարչական կազմակերպության տեսակետից։ Ամբողջ պետությունը ավատական, այսինքն գավառական հատվածականության հիմքերի վրա յեր կառուցված: Կենտրոնական իշխանությունը, վոր պիտի կապ հանդիսանար այդ բազմաթիվ առանձնությունների մեջ, ինքն ել մի ավատական մարմին եր և նրա ներկայացուցիչը, վոր ամենայն հայոց թագավոր եր կոչվում, իր նյութական միջոցներով շատ չեր տարբերվում մի առաջնակարգ նախարարից։ Նրա կալվածների մեծագույն մասը գտնվում եր Արարատում, և այս հարստությունը չեր կարող պահել նրան մի թագավորի թեկուզ համեստ դիրքում, յեթե չլինեյին առևտրա-արդյունաբերական այն կենտրոնները, վորոնց անունները թվեցինք վերևում և վորոնց վրա յել հենվում եր կենտրոնական իշխանությունը։ Այս դրությունը շահավետ եր թե Հռոմի և թե պարթևական Իրանի համար, որովհետև Արարատի թագավորը մերթ մեկի, մերթ մյուսի վասսալն եր, յերբեմն և յերկուսինը միասին, հետևաբար և նրանց ոգուտն եր, վոր այդ վասսալը լինի իրեն հպատակ ավատականությունից բարձր իր ույժով ու դիրքով, վորպեսզի կարողանա կարգ պահպանել այդ կալվածատերերի կենտրոնախույս ըմբոստ ձգտումների մեջ։

Թե ինքն Արարատյան արքունիքն ել լավ ըմբռնում եր քաղաքային տնտեսության մեծ նշանակությունն իր իսկ շահերի տեսակետից, ցույց եր տալիս նույնանման առևտրա-արդյունագործական կենտրոնի, Զարիշատ քաղաքի գոյությունը հռոմեյական մեծ ռազմա կապիտալիստական ճանապարհից դուրս, Աղիհովիտ գավառում (Վանի լճի հյուսիս-արևելյան կողմ), վոր թագավորող տոհմի սեփականությունն եր կազմում և հատկացված եր թագավորի վորդիներին իբրև բնակության տեղ և ապրուստի միջոց:

Չնայած, վոր մեր հին աղբյուրները միանգամայն լուռ ու մունջ են Արարատյան յերկրի տնտեսական շարժումների վերաբերմամբ, մենք, այնուամենայնիվ, կարող ենք մի փոքրիկ պատկեր տալ, թե ինչ զարգացման եր կարողանում հասնել քաղաքային տնտեսությունը[12] արարատյան իրականության մեջ: Յերվանդաշատ մեծ քաղաքի արվարձանը կազմած Յերվանդակերտն այսպես ե նկարագրում Մովսես Խորենացին.

«Քաղցր ե ինձ ասել և յաղագս գեղեցիկ դասաակերտին Երուանդակերտի, զոր յորինեաց նույն ինքն Երուանդ գեղեցիկ և չքնաղ յօրինուածովք։ Քանզի զմիջոց հովտին մեծի լնու մարդկութեամբ և պայծառ շինուածովք, լուսաւոր որպես ական բիբ, իսկ շուրջ զմարդկութեամբն ծաղկոցաց է ոտարանաց կազմութիւն, որպես շուրջ զրբովն զայլ բոլորակութիւն ական։ Իսկ զբազմութիւն այգեստանոց, իբր զարտևանաց խիտ և գեղեցիկ ծիր, որոյ հիւսիսային կողմանն դիր կարակնաձև` արդարև գեղաւոր կուսից յօնից դարևանդաց համեմատ։ Իսկ ի հարաւոյ հարթութիւն դաշտաց, ծնօտից պարզութեան գեղեցկութիւն. իսկ գետն բերանացեալ դարւանդօք ականցն՝ զերկթերթիսն նշանակէ շրթունս։ Եւ այսպիսի գեղեցկութեան գիր` անքթթելի իմն գոգցես բարձրաւանդակ թագաւորանիստն զհայեցուածոն ունի և արդարև բերրի և թագաւորական դաստակերտն»[13]

Պակաս չեր և Հռոմի կառավարության հոգացողությունը, վոր արարատյան քաղաքային տնտեսությունը բարգավաճ դրության մեջ լինի։ Հայաստանի մեջ ել, ինչպես և Ասիայի այլ յերկիրներում, հաջող վարած պատերազմների հետևանքով հարստությունների մեծ կուտակումներ եյին գոյացել, վորոնք և գրգռում եյին հռոմայեցի զինվորականների ավազակային հակումները: Նրանք կողոպտեցին միջազգային ուխտատեղի դարձած և իր հարստություններով հռչակված Անահիտի տաճարը։ Լուկուլլոսն ահագին հարստություններ տարավ Հայաստանից, թալանի մատնելով Տիգրանակերտ մայրաքաղաքը, հարավային Հայաստանում: Ավելիվատթար վիճակի մեջ ընկավ մյուս մայրաքաղաքը, Արտաշատ, Արաքսի վրա։ Յերկու անգամ նա յենթարկվեց բարբարոսական կործանման և կոտորածի։ Առաջին անգամ այդ «քաջությունը» ցույց եր տալիս քաջ համարվող Կորբուլոն զորավարը։ Հռոմը հակառակ եր Արտաշատի վոչնչացման մինչ այն աստիճան, վոր նրա իմպերիալիստական գիշատիչ գանձարանը բաց արավ իր դռները և առատ գումար տվեց Արտաշատը նորից վերականգնելու և զարդարելու համար։ Իսկ յերբ յերկրորդ անգամ նույն հռոմեյական կողոպտիչ զինվորական վայրագությունը կրկնեց նույն կործանումը, դարձյալ նույն գանձարանն եր, վոր Արտաշատի փոխարեն շինեց Կայնապոլիս կամ Նոր Քաղաք, այլ և Քաղաքուդաշտ անունով քաղաքը, վոր հետո կոչվեց Վաղարշապատ։

2.

Այսպես եր Հայաստանը պարթևա—հռոմեյական տիրապետութեան ժամանակ։

Սասանյանների գործած պետական հեղաշրջումը մի սասանեցուցիչ հարված եր բոլոր պարթևական փոխարքայություեների համար։ Բնականորեն նրանք պիտի ջնջվեյին։ Բայց Հայաստանը, շնորհիվ այն հանգամանքի, վոր հռոմեյական իմպերիալիզմն այստեղ շահեր ուներ, կարող յեղավ պարթևւսկան մնալ, կառչելով Հռոմի ույժին։ Այստեղից առաջանում եր դինաստիական թշնամություն հայ Արշակունիների և Սասանյանների միջև, և այս թշնամությունը վերածվում եր յերկարատև պատերազմների։ Սասանյաններին մնում եր նորից զենքով նվաճել Հայաստանը, բայց այստեղ իրանց առջև տեսնում եյին հռոմեյական լեգիոնները, վորոնք վերականգնում եյին status quo—ն Արևելքում և այսպիսով հանդիսանում եյին իսկական փրկիչներ Արշակունիների, քանի վոր մենամարտությունը փոքրիկ ու թույլ Հալաստանի և Սասանյան հզոր պետության մեջ չեր կարող խոստանալ վորևե վճռական հաջողություն առաջինի համար։

Այստեղից ինքն ըստ ինքյան հասկանալի յե, թե վորքան մեծ, կյանքի և մահվան նշանակություն ունեցող անհրաժեշտություն եր դառնում հայ Արշակունիների համար՝ իսպառ հրաժարվելը իրանական ազդեցությունից և միմիայն Հռոմի վասսալը դառնալու վերջնական ամրապնդումը։ Յեվ իրավ, Հայաստանի պարթև թագավորները, Սասանյանների ժամանակ, հռոմեյական պաշտոնյաների դիրքումն են և նրանցից մեկը, Տրդատը յերկար ժամանակ ապրում ե Հռոմում, դաստիարակվում ե հռոմեյական վոգով, մինչև իսկ յուրացնում ե հռոմեյական փիլիսոփայությունը։ Արարատյան թագավորության մեջ այսպիսով քաղաքական և տնտեսական իր հզոր ազդեցությունների վրա Հռումն ավելացնում էր և մշակույթային ազդեցությունը լուսավորություն, արվեստ, գիտություն։ Յեվրոպական մի կես-գաղութ եր դառնում Հայաստանի այդ միջնաշխարհը, մշակելով իր սեփական ազնվապետական նիստ ու կացը, քաղաքակրթական պահանջները և այլն[14]) մինչդևռ նրա շուրջը, բարձրավանդակների վրա, արոտային տնտեսությունն եր տիրում իր աղքատ նախնականությամբ, վոր հասնում եր այն աստիճան, վոր վայրեր կային, ուր դեռ հայտնի չեր միս յեփելը[15]

Բայց չորրորդ դարի առաջին քառորդում հռոմեյական պետականությունը յենթարկվում եր արմատական փոփոխության։ Կոստանդիանոս կայսրը, կամենալով ազատել կայսրների գահը Հռոմ քաղաքի հանրապետական ավանդույթններից և այսպիսով ուժեղացնել միահեծան իշխանության սկզբունքները, պետական կրոնի աստիճանին եր բարձրացնում քրիստոնեյությունը, ապա և փոխադրում եր իր գահը Հռոմից Բյուզանդիա, վոր և նրա անունով կոջվեց Կոստանդնուպոլիս։ Յերկու աշխարհի փոխարկություն եր այս։ Պատմւթյան բեմից իջնում եր հեթանոսական Հռոմն իր ապերասան կենցաղով, գլխովին անհավատ, իսկ նրա տեղ բեմ եր մտնում յեպիսկոպոսների մշակած նոր կրոնն իր ֆանատիկոսական անհամբերողությամբ և ճգնավորական բթամտուաթյամբ, վորոնք առանձնապես թանձրացած եյին հունական միջավայրում և պիտի նվաճեյին նաև զեղխ ու հղփացած Հռոմը։

Տալով քրիստոնեյության պետական-նվաճողական ույժ, կայսրը հոգս եր տանում նույնպես, վոր նոր յեկեղեցին տարածվի և ուրիշ յերկիրներում, առաջին հեերթին իհարկե կայսրության վերաբերվող վասսալական յերկիրներում։ Քրիստոնեությունն ընդունելու և պաշտոնական կրոն դարձնելու հրաման ստանում եյին Հայաստանի և Վրաստանի վասսալ թագավորները: Հասկանալի յե, վոր մի այսպիսի առաջարկություն անտես անել չեյին կարող մանավանդ Հայ Արշակունիները, վորոնց բախտը կախված եր ամբողջովին Հռոմեյական կայսրությունից։

Սակայն քրիստոնեությունը Հայաստանին միանգամայն անծանոթ կրոն չեր։ Նա վաղուց մուտք եր գործել այդ յերկիրը, դանդադ տարածվում եր, առանց մեծամեծ աղմուկներ և շարժումներ աոաջացնելու։ Գուցե բնական զարգացման ընթացքին թողնվելով, նրան աջողվեր կատարել յերկրի նվաճումը խաղաղ պրոպագանդի միջոցով։ Այս միանգամայն հնարավոր եր այդ նոր պաշտամունքի համար, վորովհետև նա սիրիական քրիստոնեյությունն եր, վոր Հայաստան մտնելու հետ միաժամանակ, մուտք եր գործել նույնիսկ և Պարսկաստան իբրև խաղաղ և չեզոք կրոնական յերևույթ և իր քարոզչության կենտրոն եր դարձրել Սասանյան մայրաքաղաք Տիզբոնը, հիմնելով այնտեղ յեկեղեցի և յեպիսկոպոսական աթոռ։ Սիրիական միսիոնարության միակ ույժն ու հմայքը սիրիացի վաճառականի թափառիկ առևտրական կապիտալն եր, վորի ուսերը հեծած՝ նոր կրոնը գնաց աննկատելի կերպով տարածվելու մինջև Հնդկաստան։

Սիրիական այդ աղքատ քրիստոնեյության վրա հայ Արշակունիները ուշադրություն եյին դարձնում։ Կար քրիստոնեյություն և քրիստոնեյություն։ Հարկավոր եր վոչ թե վաճառականական, այլ կայսերական քրիստոնեյություն, մինչև ատամները զինված մի հզոր պետականություն, վորի լեզուն այնքան ավետարանն ու սաղմոսը չե, վորքան յերկաթն ու հուրը։ Հարկավոր եր հունական քրիստոնեյությունը, վոր Արևելքում գալիս եր փոխարինելու հռոմեյական իմպերիալիզմը։ Այս կլիներ, ամենից առաջ, լավագույն պաշտպանություն հայ Արշակունիների դինաստիական շահերի՝ ընդդեմ Սասանյան վտանգի։

Այսպես եր ստեղծվում դինաստիական մեծ անհրաժեշտությունը Արարատյան կենտրոնում։ Սակայն նրա իրագործումը հեշտ չեր բոլորովին։ Միակամություն չեր կարող լինել այնպիսի մի բազմագլխյան ավատական յերկրում, ուր այնքան շատ եյին հետամնաց տնտեսական ձևերի ձգողությունը դեպի Իրան, մշակույթային աստիճանների տարբեր շերտավորումները և այլն։ Այն, ինչ միանգամայն հասկանալի յեր և ցանկալի Արարատյան խիտ քաղաքային տնտեսության սրտում, կարող եր միանգամայն մութ ու խորթ լինել Հայաստանի պարարտ արոտներում, ուր նախարարական տնտեսություններն եյին՝ մեծամեծ հոտերից բաղկացած:

Այս մեծ անհրաժեշտության հողի վրա յեր ահա, մեծ տարակուսանքներ, և յերերումերի մեջ, վոր անհայտությունից արագ դուրս յեկավ և գրությունն իր ձեռքի մեջ առավ և գործել սկսեց մի տոհմ, վոր առանձնակի տոհմանուն չի թողել, մերթ կոչվում ե Պարթև, մերթ Պահլավ, բայց ավելի հաճախորեն՝ իր հիմնադրի անունով Գրիգորի տոհմ և վորովհետև այս Գրիգորը յեկեղեցական գրականության մեջ աստվածացված ե Լուսավորիչ տիտղոսով, ուստի սովորական ե դարձել անվանել այդ տոհմը Լուսավորչի տոհմ:

Նա իսկ վոր մտցրեց Հայաստանի մեջ կայսրների քրիստոնեյությունը և գլուխ հանեց նոր պետական կրոնի ամրապնդման դժվար գործը։ Բայց այս հաջողությունը հայ Արշակունիների փրկության համար չեր, վոչ ել յերկրի տնտեսական առաջացումն եր ապահովում։ Ընդհակառակը։

Պատմական քննադատության յերբեք չպիտի հաջողվի պարզել այս Գրիգորի իսկական ծագումը։ Թեև նա ունի իր պատմությունը, վորի շուրջը գոյացել ե մի ամբողջ գրականություն։ Բայց այդ պատմությունն այնքան խճողված ե առասպելներով, հրաշքներով, մարդկային միամտությունը հիմարացնելու և խաբելու ճիգերով, վոր ճշմարտության մասին միայն յենթադրություններ կարելի յե անել, վորոնց մեջ միանմանություն անգամ չի կարելի գտնել։ Հայ յեկեղեցականությանն այսպիսի վողորմելի միջոցով աջողվել ե արդեն բոլոր յերկրների և ժամանակների կղերին հատուկ քողարկված «սուրբ» ստեր ու խարդախություններ կուտակել ու նրանց շատությամբ մոլորեցնել նախապաշարված մարդկությունը և մի տեսակ կիսաստված դարձնել Գրիգորին իբրև հատուցում այն մեծ ջանքերի, վորոնց շնորհիվ Հայաստանը դարձավ քրիստոնյա պետություն։

Բայց այսքան անհունապես բարձրացված և փառաբանված գործիչի ծագումը մեզ կարող ե և չհետաքրքրել: Կարևորն այն չե, թե հույն եր նա արդյոք հայացած պարթև, թե մի ուրիշ ազգից ու յերկրից: Կարևորը նրա կատարած գործն ե։ Յեվ այս գործի գնահատության մեջ մենք այնքան ել անոգնական չենք։ Հենց այն պատմությունը, վոր հերոսացրել ու սրբացրել ե նրան, թաղելով նրա անձը հրաշքների հիացական որհներգների մեջ, նույն այդ պատմությունը, նույն այդ Ագաթանգեղոսն իր անվերջ շատախոսություններով մեզ շատ նյութ ե տալիս իմանալու համար, թե ինչ տեսակ եր Հայաստանը քրիստոնեյացնող Գրիգորը։

Ամենից առաջ տեսնում ենք վոր դա աղքատներից զրկվածների և առհասարակ խոնարհների հերյուրած Քրիստոսի խաղաղ ու հեզ աշակերտը չե, այլ յեկեղեցականացրած, այսինքն՝ ռազմականացրած, սուր ու հուր հագցրած Քրիստոսի մի անողոք և դաժան զորապետը վորի ձեռքում միայն մի միջոց կա՝ համոզելու և խոնարհեցնելու-զինական բռնություն։ Հայաստանի դարձի պատմությունը զինվորական արշավների մի պատմություն ե։ Թագավորը, վորին նույնպես շատ փքել—ուռցրելե յեկեղեցական ներբողականությունը, մի կատարյալ վոչնչություն ե այդ մարդու առաջ, իր զորքն ու զենքը տվել ե նրան, ինքը մի կողմ քաշվել յերևի գոհ ե, վոր կատարվում ե Կոստանդիանոսի կամքը և ամրապնդվում ե Արշակունիների գահը Հայաստանում։ Այդպիսի մի ապիկար բնավորություն առանց այլևայլության պիտի հաղթահարվեր Գրիգորի յեռանդի, ճարպիկության ե մանավանդ կազմակերպչական մեծ կարողության առաջ:

Յեվ յերկրի «քրիստոնեյացումը» կատարվում եր հեշտ, կայծակնային արագությւսմբ։ Այդ մի գաղափարական շարժում չեր մտցված ժողովրդական զանգվածների մեջ՝ համոզում, գիտակցություն առաջ բերելու համար։ Այդ մի հրաման եր, ձևական մի արարողություն։ Լուսավորում եր Գրիգորը վոչ թե խոսքով, համառ ու յերկարատև քարոզությամբ, այլ հրով և յերկաթով։ Հեթանոսական Հայաստանում մեհյանը մի ավատական հիմնարկություն եր, ուժեղ ու հեղինակավոր, մանավանդ նրանով, վոր, հարստությունների կուտակումներ եր պարունակում իր մեջ։ Հիմնովին կործանել այդ տաճարները, կոտորել կամ փախցնել նրա պաշտոնյաներին-այս եր, վոր Գրիգորի համար նշանակում եր է«տարածել Քրիստոնեություն» յերբ նա, թագավորական զորքերի գլուխն անցած, մի տեղից թռչում եր մյուս տեղ՝ մեհյաններ քանդելու և քուրմեր փախցնելու համար։ Ագաթանգեղոսը շարունակ այսպիսի արտահայտություններով ե հիշատակում իր հերոսի աստվածային առաքելությունները։ Բայց նա չի մոռանում նաև շարունակ և միալար կրկնել, վոր կործանված մեհյանի վոսկին ու արծաթը Գրիգորը չեր վոնչացնում, այլ վերցնում եր զանազան նպատակներով գործադրելու համար։

Գաղտնիքըր բացված ե։ Սրբազան թալան—ահա գլխավորը, միսիոնարության առանցքը, հաջողության մեծ գրավականը։ Մեհյանների հարստությունն, իհարկե, միայն մետաղական չեր։ Ավատական կարգի մեջ ամենամեծ հարստությունը հողն եր, միանման անկշտությամբ թալանվում եյին և մեհենապատկան հողերը։ Այս հարստությունների բաշխման միջոցով եր, վոր Գրիգորը կազմակերպում եր քրիստոնեյական յեկեղեցին Հայաստանում, նրա պաշտոնեյությունը, նրա նվիրապետությունը և այն քաղաքական ույժը, վորի վրա նա պիտի կռթներ։

Քրիստոնեյության այս մուտքը Հայաստան պետք ե նկատել իբրև մի ամբողջ ավատական շարժում, վորի մեջ տակն ու վրայությունների յեն յենթարկվում հողային հարստությունների բաշխման ավանդական կարգերը վոչնչացնելով հին տերերին, նոր ավատատերեր առաջ քաշելով, մնացողներին կամ ուժեղացնելով, կամ թուլացնելով, նայած թե ինչպես են պահանջում նոր յեկեղեցու կուսակացական շահերը։ Այսպիսով ավատական դասի մեջ գոյանում եին տեսակ-տեսակ խմբավորումներ իրենց ուրույն–ուրույն շահերով, վորոնք հակադիր և հակամարտ դրություններ եյին գոյացնում, փոխհարբաերությունների և շփումների սրությունն ավելի ևս սաստկացնում։ Ավատականությունն արդեն ինքն ըստ ինքյան դյուրավառ նյութերով հարուստ մի միջավայր եր պատրաստել իր առաջխաղացության մեջ դեպի ընդհանուր և վերջնական հաղթանակ, քրիստոնեյությունն ընկնելով այդ դյուրավառ միջավայրի մեջ, բռնկեցնում եր ավատական մի ամբողջ հրդեհ՝ ավատական հեղափոխությունը փութացնելու համար:

Նոր, ուժեղ և լավապես կազմակերպված ավատական հիմնարկություն եր դառնում քրիստոնեյական յեկեղեցին, ստանալով ամեն գյուղում առատ հողաբաժիններ և այդպիսով դառնում եր ճորտային տնտեսության խոշորագույն ներկայացուցիչներից մեկը: Բայց յեկեղեցական կազմակերպման մեջ առանձնապես կարևոր դերը պատկանում եր յեկեղեցու պետին, և Գրիգորն այդ պետի դիրքը կարգավորում եր անձնապես իր համար ամենահոյակապ կերպով։ Պետն ինքն եր և մի ուրիշին այդ տեղը նա չեր տա, և ահա այդ, իր փառաբանողների բերանով սրբերի ամենավերին դասի մեջ դրվածը, այդ «հրեշտակի մարմնի»-ն այդ գրեթե աստվւսծը ցույց եր տալիս, վոր հաշվի ու շահի լավագիտակ մարդ ե, և հարստությունների բաշխման միջոցին անձնապես իրան եր պահում առյուծի բաժինը։ Իբրև քահանայապետ՝ նա դառնում եր ամենից հարուստ մարդը Հայաստանում, գուցե թագավորի չափ հարուստ, հետևաբար ամենից ուժեղն ու հեղինակավորն ավատական դասի մեջ։ Այս,-յեթե հարցնելու լինենք մի կղերականի, —վոչ թե, իհարկե, իր անձի, իր «հողեղեն շինվածքի» համար, այլ միայն ու միայն Քրիստոսի փառքի համար։

Փավստոս Բյուզանդը, մի մոլի կուսակից Գրիգոր Լուսավորչի տոհմի, մի գրեթև անհավատալի թիվ ե տալիս նրա կալվածներին,-15 գավառ[16]։ Իրանց թագն ու պսակը Տարոնի Աշտիշատն եր, «մեհեան մեծագանձ,- ասում ե Ագաթանգեղոսը,-լի ոսկով և արծաթով և բազում նուերք մեծամեծ թագաւորաց, ձոնեալ անդ»։[17]) Բացի իր այս մեծահարուստ բովանդակությունից, մեհյանը հռչակված եր և իր կալվածների գեղեցիկ դիրքով ու բնական հարստություններով։ Գրիգորը նրան տիրացավ մեծ դժվարություններով, մի ամբողջ պատերազմի միջոցով, վոր մանրամասն նկարագրված ե Զենոբ Գլակի անունով մնացած ավանդությունների մեջ: Մենք այստեղ տեսնում ենք քրմական մի խոշոր ավատական յերկիր, վորպիսին Տարոնն եր, վոր հանում եր Գրիգորի տարած արքունի զորքերի դեմ իր սեփական բանակը, բաղկացած վեց հազար հոգուց և այս ուժը պարտվում ե համառ և արյունահեղ դիմադրություն ցույց տալուց հտո։ Այսպիսի թանգ գնով ձեռք բերած սքանչելի կալվածը Գրիգորը սեփականում եր իրան։

Յեկեղեցու պետից հետո գալիս եյին նրա իշխանները-յեպիսկոպոսները, վորոնք նույնպես բավարար կալվածներ եյին ստանում Գրիգորից։ Թե վորքան եր նա առատաձեռն այս յերկրային բաշխումների մեջ և մանավանդ թե ինչպես եր նա վերաբերվում հայ ժողովրդին պատկանող հողերին, այս մասին մոտավոր հասկացողություն կարելի յե կազմել նույն Զենոբ Գլակի անունը կրող ավանդություններից։ Այդտեղ մենք տեսնում ենք Գրիգորին վերագրվող մի նամակ, վորով նա Արևմուտքից յեպիսկոպոսներ և քահանաներ եր հրավիրում՝ Հայաստանի մեջ պաշտոնավարելու համար։

«Մանաւանդ զի,- գրում էր մի յեպիսկոպոսի,- գիտէիք եթէ ամենայն գաւառացս եպիսկոպոս պիտոյ են և քահանայս: Զի թեպետ ոմանք, որք ուստեք ուստեք եկեալ են ժողովեալ, բայց զինչ են այսոքիկ առ վեց հարիւր և քսան գաւառս հայոց. որև գաւառին մեն մի քահանայ կամ երկու լուկ թէ հանդիպի: Զի դեռ մանկունք երկրիս ի դպրոց են, և ոչ ոք ի նոցանէ բաւականս քահանայութեան:… Ապա աղաչեմք զձեզ, ի մէնջ մի վերջանայք, այլ ամենայն վստահութեամբ փութացարուք գալ զկնի արանցղ, զոր յղեցաք առ ձեզ: Եւ եթէ զայցեք, զամենայն երկիրդ Եկեղաց և Հարքայ ձեր առաջի ունեմք, յոր վիճակ և բնակեոջիք՝ ձեր եղեցի և որք զկնի ձեր, որչափ կենդանի էք դուք և մեք. իսկ երկիրն Մամիկոնէից եթե հաճոյ թուեսցի ձեզ. որպէս և դու իսկ տոէիր՝ զիննակնեան տեղիսն ինձ տուր, և անդ զքո եղբայրն իսկ եմ ձեռնադրեալ եպիսկոպոս, և ըստ կարի աղաչանց գանուն տեղւոյն փսղեցաք յիւր ատելի անուն:… Սակայն եթէ ինքն տացե, ի մէնջ լիով է, զի այլ ևս յաւելում ի դաստակերտս: Ապա եթէ զայն ոչ, սակայն ամենայն երկիրն առաջի ձեր է, զոր և տեսանէք տեղի վայելուչ այն ձեզ»[18])

Նկատի ունենալով այս առատաբաշխությունը, լսենք Ագաթանգեղոսին, վոր ասում ե, թե չորս հարյուր յեպիսկոպոսներ կային Գրիգորից ձեռնադրված և վիճակների տեսուչներ նշանակված։[19]) Բայց այս բոլորը չե։ Յեկեղեցին ուներ և իր մեծ բանակը-վանականություն:

«Եւ դարձեալ- գրում ե Ագաթանգեղոսը,- բազում և անհամար գունդո գունդս վանականաց ի շէնս և յանշէնո, դաշտականս շինակեացս և լեռնակեացս, անձաւամուտս և արգելականս հասատատէր»:[20])

Սրանց մասին եր, վոր Կեսարիայի յեպիսկոպոսը գրում եր Գրիգորին.

«Եւ ժողովեսցես ի նոյն տեղի հարիւր արանց չափ, որոշեսցես ի նոսա գիւղս և աւանս մեծամեծս, որպէս զի պետը վանացն ի նոցանե վճարեցի, և ինքեանք միայն աղօթից և ճգնութեան պարապեսցին»:[21])

Ահա վորքան հողային տակնուվրայություններ եր բերում Հայաստանին չորրորդ դարն իր պաշտոնական քրիստոնեյությամբ։ Չպետք ե մոռանալ, վոր յերկրի մակերևույթն առանց այն ել կտրտված եր մեծ ու փոքր մասերի և բաժանված եր աշխարհական ավատատերերի կամ նախարարությունների մեջ, իսկ սրանց թիվն ինչպես ասում են, հասնում եր 900-ի։[22]) Յեթե նույն իսկ իջեցնենք այդ թիվը մինչև 400-ի, ինչպես առաջարկում են վոմանք, այնուամենայնիվ կունենանք մի յերկիր, կտրատված չափազանց մանր մասերի, վորոնց գյուղացի ճորտ ազգաբնակությունը ստիպված եր կերակրել աշխարհական և հոգևորական ձրիակերների անթիվ վոհմակներ։

Տարոնի քրմական խոշոր ավատապետության անկման և կտրման հետ, յերևի, կապ ուներ այն հանգամանքը, վոր այդ գավառի մնացած խոշորագույն մասին (չհաշված Աշտիշատն ու նրա հարակից հողամասերը) տիրում եր Մամիկոնյան նախարարական տոհմը, վորի բուն հայրենիքը Սպեր գավառն եր և վոր, դառնալով Գրիգորի հետ կալվածակից, անշուշտ վոչ առանց Գրիգորի աջակցության, կապվում եր ամենասերտ կապերով այդ հոգևորական խոշոր ավատապետի տոհմի հետ։ Իսկ թե ինչ տեսակ խոշոր նվաճում եր այս բանը հունական քրիստոնեյության կողմնակիցների համար, կարելի յե յեզրակացնել այն փաստից, վոր Մամիկոնյանները ժառանգաբար ունեյին իրանց ձեռքում հայ բանակի գլխավոր հրամանատարությունը։ Այսպիսով քրմական հարուստ կալվածը կապում եր յեկեղեցին զորանոցի հետ և դառնում եր մի ամուր պատվանդան, վոչ միայն պաշտամունքի, այլ և այդ պաշտամունքը գլխավորող խոշոր կալվածատիրական տան շահերի համար։

3.

Իսկ մի այդպիսի նեցուկ շատ եր հարկավոր Գրիգորյան տոհմին։

Մեծ հարստությունը, մեծ ույժը, մանավանդ մեծ հեղինակությունը, տանում եյին զարմանալի աջողակ քահանայապետին և դեպի իշխելամոլության և նրա այնպիսի մի տեսակը, վորի նմանը զուր կլինի վորոնել, քրիստոնեյական յեկեղեցու այդ և նախընթաց դարերի տարեգրությունների մեջ։ Իր իշխանությունը նա տալիս եր իր վորդուն և այդպիսով սկզբնավորվում եր մի ժառանգական քահանայապետություն, մի կղերապետական դինաստիա, վոր ընդհատումներով տևեց գրեթե մի ամբողջ դար և, ուրեմն, բավական ժամանակ ունեցավ մշակելու իր համար դինաստիական շահեր ու նախապաշարումներ։

Այս ել մի պետություն եր, դարձյալ ավատական, ինչպես տեսանք, իր անթիվ ու անհամար հողատեր ձրիակերներով, վորոնք, բառիս բուն նշանակությամբ, լափում եյին պետությունը։ Այս դրությունը գալիս ընդհարվում եր աշխարհական պետության շահերի հետ։ Թագավորական թագը և քահանայապետական խույրը դառնում եյին իրար հակադրված ույժեր, և ընդհարումը դառնում եր անխուսափելի։

Պետականացրած քրիստոնեյությունից հայ Արշակունիները սպասում եյին իրանց խախուտ գահի ամրապնդում, բայց դուրս եր գալիս հակառակը։ Բավական չեր Սասանյան Իրանը, բավական չեյին նրա կողմնակից հայ ավատական տերերը և ահա գալիս եր մի յերրորդ ուժեղ կողմ, վոր խարսխված եր հենց այդ խնդրված ու փնտռված բյուզանդականության վրա, բայց իր կուսակցական և դինաստիական շահերով չեր կարող չլինել հակառակորդների շարքերում։ Ընդհարումը նրա հետ հասունանում եր արագ կերպով և դարի մի խոշոր մասը լցվում եր այդ ընդհարման անցուդարձերով։ Արշակունիներն այդ կռվի մեջ թույլ կողմն եյին, վորովհետև նախարարական դասի մեջ կողմնակիցներ չունեյին։ Խոսում եյին տնտեսական հակամարտ շահերը։ Արոտային գոտիների ավատականությունը, լինելով Սասանյանների կողմնակից, հեշտությամբ յենթարկվում եր պարսից արքունիքի գայթակղեցուցիչ խոստումներին` թե իրանց կտրվի Հայաստանի թագը։ Մնում եյին Մամիկոնյանները և նրանց կողմնակից նախարարները։ Տարոնը նույնպես հովտային տնտեսության աշխարհ եր։ Բացի դրանից, նրանց Սասանյաններից հեռացնում եր քրիստոնեյությունը, վորի պաշտպանն եյին և բնականաբար բյուզանդական մի կուսակցություն եյին Հայաստանում, ուր նրանց հավաքողը, նրանց գլուխը քահանայապետական դինաստիան եր։ Այս կուսակցությունն եր Հայ Արշակունիների բնական դաշնակիցը, միայն այն պայմանով, վոր թագավորական գահը հպատակեցվի քահանայապետության, և վերջինս ինի պետության ճակատագրի կարգադրիչը թե ներսում և թե դրսում։ Որինակը տվել եր Գրիգորը, առանց վորի խորհրդի և թույլտվության Տրդատ թազավորը քայլ չեր անում, և մենք արդեն տեսանք նույն Գրիգորին պետական հողերն աջ ու ձախ ընծայողի դերում, ինչ վոր մի ավատական յերկրի մեջ նշանակում եր լինել գերագույն իշխանավոր, հավասարազոր՝ թագավորին։ Այս դիրքը հատկացրին իրանց և Գրիգորի ժառանգները։ Տրդատի վորդի Խոսրով Կոտակի ժամանակ պետության տերն ու տնորենը Գրիգորի վորդի Վրթանես կաթողիկոսն եր։

Բայց Գրիգորի ժառանգների մեջ այս կողմից առանձնապես հռչակավոր ե Ներսեսը, վորին յերախտապարտ յեկեղեցին հատկացրել ե «Մեծ» տիտղոսը։ Այս անսովոր յեռանդոտ, համարձակ, իր կալվածական հարստությունների մեծ ուժով խրոխտ կղերապետը հանդիսացնում եր իրան մի յերկրորդ Գրիգոր, իր ձեոքի մեջ կենտրոնացնելով վոչ միայն յերկրի ներքին կառավարությունը, այլ և արտաքին հարաբերությունը, նրա ամբողջ դիպլոմատիան: Հողային հափշտակումների կողմից նա նույնիսկ գերազանցեց Գրիգորին, բաց անելով բազմաթիվ բարեգործական հիմնարկություններ, կղերանոցներ և ապահովելով դրանց գոյությունը հողային անթիվ հատկացումներով։ Ձրիակերությունը դառնում եր պետական իդեալ։ Մարդիկ կային, վորոնք հասկանում եյին այդքան մեծ չափազանցությունների անթույլատրելիությունը, և այդ տեսակ մարդկանցից մեկն եր Հայր մարդպետը, վոր գնալով Աշտիշատ, հիանում ե այդ կալվածի գեղեցկության վրա և հայտնում ե Ներսեսին, թե վորքան վատ բան ե արել Տրդատ թագավորը, այսպիսի մի չքնաղ վայր նվիրելով «կանացազգեստ» մարդկանց, այսինքն՝ հոգևորականներին։ Հեզություն կամ խոնարհություն կեղծող կղերապետն իսկույն մտնում ե իր Քրիստոսի փեշի տակ և ասում ե՝ թե կալվածը յերբ իրանն ե, նշանակում ե թե Քրիստոսինն ե։ Հարցը, սակայն, սրանով չի փակվում։ Հանդուգն բողոքողը մեկնում եր Աշտիշատից, բայց նրա սահմաններից չհեռացած՝ սպանվում եր կալվածական ձրիակերներից մեկի ձեռքով:[23]) Հերոսը դարձյալ Քրիստոսի փեշերի տակն եր։ Ինքը չեր սպանել տվողը, Քրիստոսն եր։

Այսպես գործել գիտեր քահանայապետական դինաստիայի հռչակավոր ներկայացուցիչը, և ով պիտի լիներ նրան հակառակվողը, յեթե Հայր մարդպետի նման ազդեցիկ նախարարը վոչնչացվում եր լոկ իր մի քանի խոսքերի համար։ Փավստոսը մի աննման միամտությամբ կարծում ե իր սքանչացրած հերոսին դրած լինել պաշտամունքի աներևակայելի բարձրության վրա, յերբ հավատացնում ե, թե Ներսեսն իր ներքին բարեկարգություններով դարձրել եր Հայաստանը վանական միաբանության նման մի բան։ Մնում եր, ուրեմն, վոր այդ վանք - պետության գլխից վերցվեր թագավորական թագը և նրա տեղ դրվեր քահանայապետական խույրը։ Այսպիսով Արաքսի հովտում յերևան կգար մի տեսակ դալայ֊լամայություն, վոր, սակայն, արտաքուստ անկախ լինել չեր կարող, ուստի պիտի գտնվեր Բյուզանդիայի հովանավորության տակ։ Այս եր քահանայապետական միապետության իդեալը, վոր ինչպես կտեսնենք իր տեղում, ապրում եր նույնիսկ 19֊րդ դարի կեսում և պահապաններ ուներ նաև յեվրոպական կրթություն ունեցող ինտելիգեցիայի մեջ, հարմարվելով, իհարկե, ժամանակի քաղաքական պայմաններին։

4.

Հայ Արշակունիները, չունենալով հանդերձ իրանց կողմը նախարական դասի միակամությունը, զգում եյին կարևորությունը՝ դիմադրելու կղերական միապետության առաջ բերող վտանգին, և այս ուղղությամբ իվիճակի կլինեյին հանդես բերել ցույց տվածից ավելի տոկուն և հաստատ կարողություն, յեթե ընդհանրապես ապիկար ու թուլամորթ չլինեյին։ Նրանցից մի յերկուսը, Տիրան և Պապ, փորձեցին նույնիսկ հակառակվել Լուսավորչի ժառանգներին, հենվելով պետական իշխանության վրա։ Բայց բռնությունը նրանց համար ույժ չդարձավ։ Բռնությունը զոհեր եր առաջացնում, իսկ քրիստոնեյական յեկեղեցին գիտեր հիանալի կերպով շահագործել իր տված զոհերը՝ իր հմայքն ավելի ու ավելի բարձրացնելու համար։ Այսպես յեղան Հուսիկն ու Ներսեսն իրանց մահով՝ առհասարակ յեկեղեցականության տիրապետության և մասնավորապես Լուսավորչյան դինաստիայի համար:

Հայ Արշակունիների համար դեռ մնում եր այն հակակշռող ույժը, վոր ներկայացնում եր հռոմեյական տիրապետության ժամանակից հաստատված տնտեսական կարգը Արաքսի և Արածանիի հովիտներում, այն ե՝ քաղաքային տնտեսությունն իր առևտրական կապիտալով։ Քանի վոր կանգուն և գործունյա յեր այս կարգը, անսասան պիտի մնար տնտեսական դերագահությունը Հայաստանի մյուս մասերի վրա, տալով դրա հետ միասին և քաղաքական ու մշակույթային ուժեղ կենտրոնի դիրքը Արարատյան աշխարհին, և լեռնային ավատականությունը պիտի այդպիսով ունենար հակակշիռ արոտային պարզ տոհմատիրական աշխարհավարության դեմ։ Բայց տոհմատիրական տնտեսությունը Հայաստանի մեջ վաղուց եր մտել զարգացման այն ուղին, վոր տանում եր դեպի ավատական տնտեսակարգը և մնում եր մի հեղաշրջմամբ ընդհանրացնել և ամրացնել ավատականությունը։

Այս հեղաշրջումը հատուկ ե յեղել առհասարակ բոլոր յերկիրներին, իբրև մի համաշխարհային կարգ տնտեսական զարգացման և մեծագույն մասամբ կատարվել ե յերկարատև, անգամ հաճախ խաղաղ պրոցեսի ձևով, կենտրոնական իշխանության թուլացման և վոչնչացման միջոցով։ Բայց Հայաստանում այդ հեղաշրջումը կատարվում եր կատաստրոֆիկ յեղանակով, դրսից արշաված բանակների ձեռքով։

Դրսից արշավող Սասանյան մեծ Շահերից մեկն եր Շապուհ Յերկարակյացը. վոր մի քանի հայ նախարարների առաջնորդությամբ և ունենալով իր կուսակցությունը յերկրում ապրող ավատականության մեջ, մտնում եր Հայաստան՝ այդտեղի պարթևական կազմակերպությունը վտարելու համար։ Իսպառ վոչնչացնել հայ Արշակունիներին նա չկարողացավ, ունենալով իր դեմ Բյուզանդական մրցակցությունը, բայց թուլացնել նրանց, մատնել նրանց թագավորությունը մի յերկարատև հոգևարքի՝ կարողացավ լիուլի չափերով։ Պարսկական զորքերը հեղեղեցին Հայաստանը, պարտության մատնեցին ամեն մի դիմադրական փորձ, մեծամեծ կոտորածներ և գազանություններ կատարեցին: Մեծ առևտրական ճանապարհի վրա ծաղկած քաղաքները մեկ մեկ կործանվեցին կամ բոլորովին ամայացան, կամ վերածվեցին գյուղերի և ավանների: Շապուհն այդ ամբողջ քաղաքային ազգաբնակությունը, վոր Փավստոսը հաշվում ե 131 հազար տուն[24]), քշեց տարավ Պարսկաստան, ինչպես այդ նույնն արավ, դարձյալ առևտրական կապիտալը՝ Արաքսի հովտից պոկել տանելու համար մի ուրիշ պարսկական մեծ բռնակալ, Շահ-Աբբասը, 17-րդ դարի սկզբում։

Հաշիվը միանգամայն անսխալ եր։ Հայաստանի կենտրոնի ժողովուրդը տկարացնելու, անարյուն դարձնելու ամենաիրական միջոցը նրա առաջավոր տնտեսական զարգացման աղբյուրը ցամաքեցնելն եր։ Հռոմեյական իրականությունը վերանում եր։ Շապուհ Յերկարակյացի զինվորները ճիշտ նույն վիճակը բերին Հայաստանի գլխին, ինչ Բարբարոսների արշավանքները հետևյալ հինգերորդ դարում բերեցին իրան՝ հռոմեյական կայսրության, ջնջելով նրա կապիտալիստական տնտեսությունը և յետ շպրտելով յերկիրը նորից դեպի ավատականություն։ Հայաստանն այս մեծ և աղետալի հեղաշրջումից ուշքի գալ այլևս յերբեք չկարողացավ։ Այնուհետև նա գերազանցորեն մի գյուղական աշխարհ եր. արոտային տնտեսությունն իջավ նաև այն հովիտներն, ուր դեռ ծխում եյին Նախճավանի, Արտաշատի, Վաղարշապատի, Յերվանդաշատի, Զարեհավանի, Զարիշատի և Վանի ավերակները։ Ավատական հեղափոխությունը կատարված, լրացած իրողություն եր, կալվածատեր իշխանները կազմակերպված դաս եյին դարձել և հավաքական կամք եյին ցուցադրում թագավորական իշխանության դեմ։ Հայ Արշակունիների վոչնչացումը դառնում եր ժամանակի հարց։

Այս մեծ իրարանցման միջից անվնաս դուրս եր գալիս Գրիգորի դինաստիան, չնայած վոր Շապուհ Յերկարակյացի արշավանքի քաղաքական գլխավոր դրդապատճառն եր այդ դինաստիայի հունամոլ քաղաքականությունը։ Ավատական հեղափոխությունից դժգոհելու նա վոչ մի առիթ չուներ, վորովհետև, ինչպես տեսանք, ավատականությունը նրա հարազատ տարրն եր, վորի հզոր նեցուկն ու պաշտպանն եր իբրև նրա առաջնակարգ մի ներկայացուցիչը։ Մամիկոնյանների սպարապետական տունը մնաց իր նախկին դիրքի և նշանակության մեջ, իբրև գլխավոր ղեկավար այն նախարարական ուժեղ կուսակցության, վորի շահերը կապված եյին Լուսավորչի տոհմի, հետևաբար և բյուզանդական որիենտացիայի հետ։ Իր ավատատիրական բնույթն և ավատակարգի ընդհանուր շահերի հետ մերված մնալու տրամադրությունը քահանայապետական դինաստիան ցուցահանում եր մի շատ բնորոշ շարժման մեջ։ Յերբ Արշակ թագավորը, անշուշտ այն դիտավորությամբ, վոր կործանված քաղաքային տնտեսության գոնե փշրանքները վերականգնե, շինեց Մասիսի հարավային ստորոտում, Տրապիզոնից Պարսկաստան տանող առևտրական մեծ ճանապարհի վրա, Արշակավան քաղաքը, վոր, Փավստոսի ասելով, սկսեց արագ մեծանալ և հարստանալ, հայ ավատական ազնվականությունը, բնականաբար, ծառացավ այդ հակաավատական յերեվույթի դեմ և Ներսես «Մեծը» առաջինն յեղավ, վոր ղեկավարեց և բորբոքեց նախարարական անբավականությունը, մինչև վոր գրգռված ավատապետները գնացին քանդեցին, յերկրի յերեսից անհետացրին իրենց դասակարգային թշնամի Արշակավանը:[25]) Թշնամի` մանավանդ այն կողմից, վոր այդ մի ազատ քաղաք եր և նրա մեջ ապահով ապաստան կարող եյին գտնել նաև իրանց տերերից փախած ճորտ գյուղացիները: Շատ բնորոշ ե այն պատճառաբանությունը, վորով կղերական հեղինակն արդարացնում եր նախարարական բարբարոսությունը.-իբր թե Արշակավանը լցված եր անբարոյականությամբ։ Բայց այս մի սովորական մեղադրանք ե, վոր դնում եր հայ կղերը բոլոր այն միջնադարյան քաղաքների վրա, ուր ծաղկած եր առևտրական կապիտալը և մարդիկ ուտում, խմում և զվարճանում եյին առատ առատ (որինակ՝ Անին, Կարսը, Արծնը և այլն)։

Կղերական հնարագիտությունը մեծ ճարպիկությամբ եր խաբում մարդկային տգետ հավատը,-մենք այս տեսանք Գրիգորի տոհմի ձեռքին իբրև ամենահզոր գործիք, վորով մեծ բախտ, հարստություն և տիրապետելու անսահման իշխանություն ստեղծեց իր համար։ Մի բանի մեջ միայն անաջողության հանդիպեց հռչակավոր տոհմը, և այդ` քահանայապետության ժառանգականության տևողականությունն եր։ Այս մի մեծ հոգս եր և նրա համար գործադրվել եյին արտակարգ միջոցներ անգամ։ Ամենից առաջ խախտվել եր յեպիսկոպոսական կուսակրոնության կարգը. կաթողիկոսը պիտի ամուսնացած լիներ, վորպեսզի ժառանգ թողներ: Գրիգորի վորդի Վրթանեսը թողնում եր մի հատ ժառանգ մանուկ հասակում, Հուսիկ անունով, և սակայն այդ մանուկին կաթողիկոս ձեռնադրեցին։ Սրա վրա յել ընկնում եր ժառանգ ունենալու տոհմային պարտավորությունը։ Յեվ այս մի ամբողջ ցավ ու կրակ ե դառնում նրա համար կամ, ավելի ճիշտ ասած, նրա պատմաբան Փավստոս Բյուզանդի համար։ Սրա համար Հուսիկը որբության և մաքրության ամենաբարձր կատարելատիպն ե, մի, ինչպես ասում են, մարդ-հրեշտակ։ Բայց ի՞նչպես համաձայնեցնել այս պատկերացումն այն փաստի հետ, վոր նա հայր եր յերկու կատարելապես անպիտան և փչացած տղաների, վորոնք հոգևորական չդարձան, բայց շարունակեցին վայելել իրանց պապերի Աշտիշատն ել, 15 գավառներն ել։ Ի՞նչ ասե Փավստոսը, վոր լավ լինի իր հրեշտակատիպ Հուսիկի համար։ Նա յերդում հավատ ե անում, թե Հուսիկը միայն մի գիշեր ե քնել իր կնոջ հետ, բայց ինչպես սուրբ մարդ` տեղն ու տեղն իմացել ե, իհարկե, յերկնքի ոգնությամբ, վոր կինը հղիացավ, պիտի ծնե մի զույգ տղա, յերկուսն ել անարժան կաթողիկոսանալու։ Յեվ այնուհետև այլևս չեր մոտենում կնոջը, «լայր-ասում ե մանկամիտ պատմաբանը,- և զաղաչեր զաստուած ե ապաշխարեր մեծաւ տառապանօք»:ref>Փաւստոս, յեր. 11</ref>)

Ահա ինչեր եյին հյուսվում և հերյուրվում քահանայապետական դինաստիան պահպանելու, բարձր ու զարդարուն պահելու համար։ Բայց Հուսիկից անհամեմատ դժբախտ եր Ներսես մեծի վորդի Սահակը։ Նրան հո բոլորովին չեր աջողվում ունենալ արու զավակ, և նա տխուր ու վշտաբեկ ասում եր. «Յառաջ քան զամս բազումս խորհուրդք անմխիթարք նեղէին զիս, անդադար զմտաւ ածելով և աղաչելով զբարձրեալն շնորհել ինձ արու որդի, որպես և նախնեացն իմոց, որք յառաջ քան զիս եին ամուսնացեալք յաղագս որդեծնութեան»:[26]) Բայց նրան վիճակված եր այդպես ել անմխիթար մտնել գերեզման: Ճակատագիրը ծաղրել եր քահանայապետական միապետության վերջին ներկայացուցչի տոհմային իշխանապետական իղձերից ամենավառը, տալով նրա մի աղջիկ միայն, վոր կարող եր ժառանգել դինաստիական 15 գավառները, բայց վոչ խույրը։ Նա Մամիկոնյան տան հարս եր և Սահակը նրան տվեց իր բոլոր կալվածները։ Այսպիսով կալվածորեն վերջի վերջո միաձուլվում եյին յերկու հռչակավոր տոհմերը, և Մամիկոնյաններն այս միաձուլումից ուժեղանում եյին, առաջացնելով հայ ավատական դասի մեջ նորանոր կալվածատիրական հակադրուքյուններ և մրցություններ, վորոնք հիմք դարձան հինգերորդ դարի «կրոնական պատերազմ» անունով հռչակված, բայց իրապես կալվածատիրական տակնուվրայությունների համար։

Բայց Լուսավորչի վերջին արու ժառանգը յեթե ավատական տիրապետողի անձնականությունը կարողանար մի կողմ թողնել առիթ չեր ունենա այնքան անմխիթար շինելու դինաստիական յեսամոլության տեսակետից։ Ճիշտ ե, Գրիգորի սերունդն անհետանում եր Հայաստանի իշխանապետական իրականությունից, բայց դրա փոխարեն թողնում եր մի նոր Հայաստան, վորի հոգին եր նրա կազմակերպած և գործի կանգնեցրած յեկեղեցականությունը։ Սահակի մեռնելու ժամանակ վոչնչացած եր Արշակունիների ստվերային միապետությունը, բայց նրա տեղ հաստատված եր հոգևորականների միապետությունը, վոր շատ լավ կարողացավ կենսական խոր արմատներ գցել Հայաստանի ավատական բազմագլխության մեջ և դառնալ նրա մի չափազանց կարևոր մասը, պահելով իր գերիշխանությունը բոլոր ավատական տերերի վրա հենց նրանով, վոր թեև ինքն ել ուներ ավատական կազմակերպություն, բայց անվթար և ուժեղ պահեց ծայրագույն կենտրոնացնող իշխանությունը հանձին քահանայապետական գլխավորության: Յեկեղեցու մեծ ույժը աշխարհիկ ավատական իշխողների հետ յեզրայրանալն եր։ Ինքը, Սահակն այս գործի մեջ ահագին դեր եր կատարում, հիմնադիր հանդիսանալով հայերեն գրականության, վոր հմայք ու հեղինակություն եր ստեղծում յեկեղեցու համար, բայց վոր իր մի խոշոր մասով գերազանցորեն ավատական եր։

Այս մի վերջնական և անդիմադրելի նվաճում եր, վոր կատարում եր հայ յեկեղեցականությունը հայ ժողովրդի գլխին նստելու և նրա ամբողջ ճակատագիրն իր ձեռքի մեջ առնելու համար։ Յեվ այսպես եր, վոր հայ Ժողովուրդը, մի հարազատ բեկոր արևելյան Միջնադարի, վերածվում եր մի կրոնական համայնքի, վորի առանձնահատուկ, ընդմիշտ դրոշմված և անջնջելի անունն եր, Գրիգորից ստացած, լուսավորչականություն։ Այս միայն անուն չեր, այս սպառիչ բովանդակություն եր, վոր փաթաթում, ծրարում եր այդ կրոնական համայնքը նեղ ու թանձր, սահմանափակող ու կղզիացնող ավանդավորության մեջ։ Քաղաքական կյանքի համար թույլ, անպտուղ և ապիկար, այդ համայնքն ապշեցնող համառությամբ ե տոկունությամբ լուսավորչական եր իր հոգևորականության հրամանով։ Չկար զոհվելու և վոչ մի յեղանակ, վոչ մի չափ ու աստիճան, վոր հայ կղերը չպահանջեր հայ ժողովրդից` լուսավորչականությունը պահպանելու համար։ Յեթե այդ ժողովրդի պատմությունը հյուսված ե աղետներից, ամենամեծ աղետն այն եր, վոր նա պարտավոր եր լինել լուսավորչական, չեր կարող լուսավորչական չլինել։ Այս եր հիմքն այն քաղաքականության, վոր հայ կղերը ժառանգել եր Լուսավորչ տոհմից` գործադրելու համար վոչ միայն յերկրի ներսում, այլ առավելապես և ստիպողաբար արտաքին հարաբերությունները վարող դիվանագիտության մեջ, վորի կղերական մենաշնորհ, դարձնողն ու իր յեկեղեցուն ավանդողը յեղել եր, ինչպես տեսանք, ինքը Գրիգորը, լուսավորչականության հիմնադիրն ու առաքյալը։

5.

Միանձնյա կղերապետության դիվանագիտական գիծը շատ ուղղաձիգ, շատ պարզ, անկնճիռ եր և մանավանդ դյուրըմբռնելի։ Յեթե կամենանք մի հատ բառով բնորոշել այդ գիծն իր սկզբնավորումից իսկ յելնելով, ամենից հարմարը, կարծում ենք կլինի արևմտամոլություն: Աշխարհագրական այս բովանդակությունը կղերական դիվանագիտության տալիս եք քրիստոնեյության տարածումը։ Հայաստանից ել առաջ դեպի Արևելքի քրիստոնեյությունն իբրև հաստատուն և յերկարատև համատարածություն չգնաց, և այս յերկիրը կախվեց Մերձավոր Արևելքի մեջ իբրև քրիստոնեյության առաջավոր պահակ, միացած, ճիշտ ե, իր մի քանի մանր դրացիների հետ, բայց ընդհանրապես ինքն ել փոքր, թույլ, մենակ։ Ամեն ինչ, վոր քրիստոնեյությունն ուներ ուժեղ, խոշոր, ահարկու-և ամենից առաջ իհարկե, աշխարհակալություն, նվաճողականություն, -գտնվում եր Արևմուտքում։ Կղերական հասկացողությամբ, աշխարհի վրա կարող ե գոյություն ունենալ միայն մի շահ-քրիստոնեյությունը։ Այս շահի տեսակետից միջազգային հարաբերությունների մեջ չի կարող լինել մի այլ հզոր կապ, բացի կրոնակցությունից։

Հայաստանն, իբրև քրիստոնյա յերկիր, բնականաբար գտնվում ե (այսպես եր ըմբռնումը) Բյուզանդական մեծ պետության ամբողջ ույժի հովանու տակ և նրա իրավունքն ե միշտ պաշտպանված լինել, քրիստոնյա լինելուց բղխող պարզ և անժխտելի հետևանքով, այդ մեծ պետության կողմից։ Այս բնական իրավունքը, վոր կղերական մտածողությունը հատկացնում եր ամեն մի այն տեսակ յերկրի, վորին կրոնակցությունը կապել ե մի ուժեղ պետության հետ, միանգամայն բավական եր, վոր հայերն արհամարհեն իրանց վոչ-կրոնակից դրացիներին և արհամարհեն վոչ միայն նրանց կրոնն ու մշակույթը, այլ նույն իսկ նրանց պետական ույժը։ Այս ույժը, վոր ողակում եր Հայաստանը հարավից և արևելքից, Իրանն եր։

Յեվ այսպես ել անում եր քահանայապետական դինաստիայի ձևակերպած դիվանագիտությունը։ Փավստոսը գործ ե ածում բոլորովին աներկմիտ արտահայտություններ՝ «վասն խաղաղութեան ուխտին միաբանութեան դաշինն, որ եր աշխարհին հայոց ընդ կայսերն յունաց»։[27]) Այս դաշինքով կղերական միապետությունը դարձնում եր Հայաստանը Բյուզանդական մի գավառ կամ, ինչպես անվանում ե Յեղիշեն, «դաստակերտ»:[28])

Պաշտամունք դարձնելով արևմտամոլությունը, հայ կղերական դիվանագիտությունը իրան դարձնում եր այդ պաշտամունքի կույր, մոլեռանդ քուրմը և հենց սկզբից մեծամեծ զոհերով եր պատվում ու փառաբանում իր այդ կուռքը։ Առաջին նշանավոր զոհը Պապ թագավորն եր, Ներսես մեծի հակառակորդը։

Շապուհ Յերկարակյացի փռած ավերակներն եր ժառանգություն ստանում այս թագավորն իր հայր Արշակից և հանդես եր բերում կամքի ույժ, վճռականություն և պետական ուժեղ շինարարություն, վորոնք բոլորովին հատուկ չեյին հայ Արշակունիներին։ Յեվ սկսվեց անխուսափելին-պայքար աշխարհական և հոգևորական միապետությունների մեջ: Ահավոր բաղխում եր տեղի ունենում յերկու սկզբունքների մեջ. Ներսեսի համար ամբողջ պետությունն իր ամբողջ ժողովրդով յեկեղեցու համար եր, իսկ յերիտասարդ թագավորը հակադրում եր դրան բոլորովին հակառակ սկզբունքը-պետության և ժողովրդի նախամեծարությունը: Պապը ջախջախեց արևմտամոլության չափազանցությունները և իր ձեռքն առնելով յերկրի դիվանագիտությունը, բարեկամական հարաբերություններ սկսեց նաև Պարսկաստանի հետ, ինչպես այս պահանջում եյին հայ պետության իրական շահերը։ Այս մերձեցումը, կդադարեր կասկածելի լինել միայն այն դեպքում, յեթե կանգնեցվեր և կամ առնվազը մեղմացվեր Հայաստանի բյուզանդականացումը։ Վոչ միայն այս հանգամանքը, այլ և իր պետության ուղիղ հասկացված շահը թելադրեցին Պապին մի շարք արմատական միջոցներ այս ուղղությամբ։ Հիմնահատակ քանդվեց այն վանական կառուցվածքը, վոր Ներսեսը տվել եր Հայաստանին։ Յետ վերցվեցին վանքերին ու յեկեղեցիներին հատկացված հողերը, փակվեցին այն բազմաթիվ կրոնական հաստատությունները, վորոնք ծծում եյին պետության կենսական հյութերը` իրանց մեջ սնուցանելու համար մի բազմամբոխ քրիստոսասեր ձրիակերություն, բաղկացած վարդապետներից, կույսերից և ուրիշ տեսակ հոգևոր տզրուկներից։

Այս` անխնա մարտի մի հրավեր եր, վոր համարձակ Արշակունին խփում եր քահանայապետական միապետության և Հայաստանի տերը դարձած սանձարձակ բյուզանդականության դեմքին։ Յեվ հասկանալի յե, թե ինչ տեսակ անհնարին ցասում պիտի բորբոքվեր հակառակորդների բանակում։ Ներսեսը, վոր սովորել եր տեսնել ամեն ինչ խոնարհված իր միապետական կամքի առաջ չկարողացավ տանել Պապի հարվածները և մեռավ։ Կղերական կատաղության մասին հասկացողություն տալիս ե Լուսավորչի տան խանդավառ յերկրպագու Փավստոսը, ամեն տեսակի հեքիաթային այլանդակություններ բարդելով ատելի թագավորի անձի վրա։ Նա իբր թե և՛ հրեշ եր, և՛ դև եր, նրա ծոցում ոձեր եյին բնակվում, հավատացնում ե կղերական չարախոսը մի շինծու միամտությամբ:[29])

Ներսեսի մահը` դրան կից Պապի ամբողջ արտաքին և ներքին քաղաքականությունը` առիթ եր դառնում, վոր մահվան դատապարտվի նաև ինքը, թագավորը։ Սպանությունը կատարում եյին բյուզանդական զորքերը, բայց հայերին անհայտ չմնաց, վոր այդ գործի բուն հեղինակը և բազմահռչակ Մուշեղ սպարապետն եր, ինչ ասել կուզե, Մամիկոնյան տոհմից, վորպես և այս վայել եր Լուսավորչյան տան պաշտպան տոհմին։ Պապի սպանությունը բերում եր իր յետևից և այս Մուշեղի սպանությունը, վոր կատարվեց թագավորի կողմնակիցներից մեկի ձեռքով։ Յերկրի համար այս մի մեծ կորուստ եր։ Յեվ այդ դժբախտության վրա ավելանում եր մի ավելի մեծագույնը—ամբողջ մի ազգամիջյան պատերազմ Մամիկոնյան և թագավորական կողմնակիցների մեջ:

Այս արյունահեղ իրարանցումներն ամենևին չվարկաբեկեցին կամ գեթ չթուլացրին հայ կղերական դիվանագիտության պաշտամունքը -արևմտամոլությունը։ Փավստոսը պատմում ե. «Եւ ժողովեցան եկին ամենայն իշխանքն հայոց մեծամեծք ի մի վայր ի միասին, և Մուշեղ սպարապետն և Հայր Մարզպետ և ամենայն իշխանքն և ասէին. Զի՞նչ արասցուք կամ զի՞նչ գործեսցուք, խնդրեսցուք զվրեժ թագաւորին մերոյ թե ոչ։[30]) Եւ ապա հաստատեցաւ այս բան ի խորհրդեանն և ասեն. Ոչ կարեմք հեթանոսաց ի պարսից ծառայութիւն մտանել և թշնամի առնել զթագաւորն յունաց»:[31])

Մուշեղ սպարապետի գումարած ժողովն, իհարկե, ուրիշ վճիռ չեր կարող կայացնել։ Նա ասում եր այն, ինչ կասեր Գրիգոր Լուսավորչի տոհմի ամեն մի ներկայացուցիչ։ Կղերական դիվանագիտության սկզբունքը, գործադրված աշխարհականների ձեռքով, մի բան, վոր սովորական եր դառնում այս առաջին որինակից հետո։ Յեվ Մուշեղ սպարապետի սպանությունը արդյոք մի բողոք չե՞ր այդ նախարարական վճռի դեմ։

6.

Իսկ ի՞նչ փոխադարձություն եր ստանում այսքան զոհերով և զրկանքներով Հայաստանի մեջ բյուզանդական քրիստոնեյության տնկած ու սնուցած արևմտամոլությունը։

Այս հարցին շատ պարզ ու մեկին պատասխանում եր բյուզանդական դիվանագիտությունը:

Նա, իհարկե, քրիստոնեյական եր վոտից մինչև գլուխ, նա, իհարկե, յերկնքի փառքին եր ծառայում, գիտեր կրոնակցության նշանակությունը միջազգային հարաբերությունների մեջ, գիտեր և արժեքավորել նրան, դարձնելով նրան, հարկավոր դեպքում, նաև պատերազմի հիանալի կերպով շպարված առիթ։ Նա սիրառատ ժպիտներով եր նայում բյուզանդականացող Հայաստանին, ընդունում եր նրա խոնարհ ու հիացական յերկրպագությունները, նրա բերած խունկն ու աղոթքը` մի մեծ և հզոր պետության վայել վեհ վողորմածությամբ։ Բայց այս բոլորը դեռ չեր նշանակում, թե Հայաստանի քաղաքական անկախությունը շատ ե թանգ նրա սրտին։ Հայաստանի կրոնակցությունը նյութ եր, վորից բյուզանդական դիվանագիտությունը իր համար խաղեր եր ստեղծում` իր սեփական շահերը հաղթանակող դարձնելու համար: Առարկան ինքը Հայաստանը չեր, այլ Բյուզանդիայի հզոր մրցակիցն Արևելքում, Իրանը: Մենք տեսնում ենք Բյուզանդական զորքերը Հայաստան մտած` հայերի հետ միասին Շապուհի դեմ կռվելու համար: Այստեղ լիովին իրականացած եր յերևում հայ կղերական դիվանագիտության իդեալը: Բայց այս չե խանգարում բյուզանդական քրիստոսասեր դիպլոմատիային գրեթե միաժամանակ համաձայնություն կայացնել նույն Շապուհ Յերկարակյացի հետ և բաժանել Հայասաանը Իրանի և Բյուզանդիայի մեջ: Այս գործողությունը, վոր կատարվեց 384–ին, խողխողում եր հայ ժողովրդի քաղաքական ինքնուրույնությունը։ Հայաստանն այնուհետև այլևս չկարողացավ մի քաղաքական ամբողջություն գոյացնել թեկուզ ավատական բովանդակությամբ։

Այս բավական չե ավազակային հափշտակության գործողությունն ըստ արժանույն գնահատելու համար։ Մենք այստեղ գեղեցիկ առիթ ունենք համեմատության դնելու հայ կղերի համար պաշտամունք դարձած արևմտյան պետական քրիստոնեյությունը նույն այդ կղերի ատած և մեծամտաբար արհամարհած հեթանոս Պարսկաստանի քաղաքականության հետ։

Ստանալով Հայաստանի արևմտյան բաժինը, Բյուզանդիան յերկու տարվա մեջ վերջ դրեց նրա առանձին թագավորության և սկսեց արագ և անողոք կերպով ապազգայնացնել այդ յերկիրը, հունացնել։ Մինչդեռ պարսկական բաժին դարձած Արևելյան Հայաստանում հայ Արշակունիները շարունակեցին իրանց թագավորությունը դեռ ելի 40 տարուց ավելի և այդտեղ ել կենտրոնացավ ամբողջ հայ մտավորական և նյութական մշակույթը։

Չնայածք սակայն, այս բացարձակ և ակնբախ իրողության, արտաքին քաղաքականությունն իր ձեռքում պահող հայ հոգեվորականությունը Պարսկական Հայաստանից, մորթված բյուզանդական Հայաստանի վրայով, սիրավառ աղաչավորությամբ իր զույգ աչքերը հառած եր Բոսֆորի ափերի վրա, համարում եր այնտեղի քրիստոնյա կառավարությունն իր միակ պաշտպանն ու փրկիչը կրոնակցության որենքով։

Վերևում մենք տեսանք Սահակ կաթողիկոսի հոգեկան տագնապը արու զավակ չունենալու հետևանքով։ Այդ Վշտի մեջ նրա համար մխիթարություն եր այն, վոր իր առանձին խնամքի տակ եր պահում իր ավագ թոռն Վարդան Մամիկոնյանին, վորի իշխանապետական պատիվը բարձրացնելու համար հատուկ ուղևորություն կատարեց Միջագետք, Սասանյան Տիզբոն մայրաքաղաքը: Այդ Վարդանն իր հռչակավոր պապի միջնորդություններով, բայց մանավանդ ժառանգություն տված հողային ահագին հարստություններով հայ ավանդական ազնվականության առաջին շարքն եր մտնում, մարմնացնելով իր մորապապերի և իր սեփական հայրենի տոհմի ավանդները, այսինքն` հունամոլ կղերական քաղաքականությունը: Մամիկոնյանների այնքան ուժեղացումն ու բարձրացումը բնական հակառակություններ ու կուսակցական ընդդիմամարտություններ եյին առաջացնում ավատական կալվածատիրության մեջ, վորոնք, ինչպես այս ամենուրեք ե տեղի ունենում այդ տնտեսական կարգի մեջ, արագ փոխվում եյին կռվի` ավատական գահերեցության տիրանալու համար։ Իսկ կռիվը կողմեր ե կազմակերպում և իրական ույժերի փոխհարաբերություններ ստեղծում։ Վարդանի կողմն ուժեղ եր։ Սահակ կաթողիկոսն այդ ժամանակ կենդանի չեր, բայց նրա անխոնջ հոգսերով պատրաստված հունամոլ հոգևորականությունը նրա սիրելի թոռան ամենագործունյա ոգնականն յեղավ, և այսպիսով ավատական պայքարին հաղորդվեց կրոնական հանգամանք։ Հակառակ կողմին, Վասակ Սյունու գլխավորությամբ, մնում եր, ըստ հին սովորության, հենվել Սասանյանների ույժի վրա գրգռելով նրանց ժառանգական կասկածը բյուզանդականության դեմ, մի կասկած վոր արդեն մի քանի անգամ հանգել եր հակաքրիստոնեյական հալածանքների, վորոնց զոհն եյին դարձել սիրիացիները։ Այժմ Սասանյան ֆանատիկոսությունը Հայաստանում եր ընդհարվում բյուզանդամոլ ֆանատիկոսության հետ և հայ հոգեվորականությունը գրգռում եր մի հախուռն և կորստաբեր ապստամբություն, դրոշակ ունենալով Սահակ Պարթևի թոռան։

Կղերական ապստամբությունը գիտեր, իհարկե, վոր իր դեմն ուներ ամբողջ ահարկու Իրանը, բայց մեծ հույս ուներ բյուզանդական ոգնության վրա, և Յեղիշեն բերում ե այն զարմանալի միամիտ նամակը, վոր ապստամբության առաջնորդները դրեցին Թեոդոս կայսրին և վոր կարող ե հայ կղերական դիվանագիտության առաջին գրավոր հաղորդադրությունը համարվել, ինչպես նաև նմուշ այն մեծագույն իմաստության, վորով նա կարծում եր իրան զարդարված ամեն ժամանակ, մինչև իսկ մեր ժամանակներում։

Ահա ինչ եր ասված այդ նամակի մեջ․

«Եւ մեք ի ձեր քաջութիւնն արիութեանդ խիզախեալ, Էր ինչ որ ընդդեմ դարձաք նոցա հրամանացն, և բազում այն է որ արդ առաջի պատրաստեալ եմք։ Ընտրեցաք զմահ աստուածպաշտութեամբ քան զկեանս ուրացութեամբ․ եթէ դուք ևս ի ձեռն առաջիր զմեզ, ահա կրկին կենաց դիպեցաք, և ոչ մի անդամ մահու։ Եւ եթէ սակաւիկ մի հեղդայք, գուցե բազում և այլ աշխարհաց հասանեցէ տապ բոցոյ սորա»։[32])

Դիմողները չեյին մոռացել նաև թվել հայ ժողորդի բարեմասնությունները։ Հիշեցնում եյին, վոր Հայաստանը մի ժամանակ հռոմայեցիների համար յեղել ե «մեծ և սիրելի դաստակերտ», վոր Տրդատը Հռոմի մեջ ե ապաստանվել և թագ ստացել, վոր քրիստոնեյությունն ել Հռոմի սուրբ յեպիսկոպոսից ե ստացվել Հայաստանում։ Ինչպես հեշտ կարելի յե տեսնել, հինգերորդ դարի այս դիվանագիտական դիմումը գրեթե վոչնչով չեր տարբերվում 19-րդ և 20-րդ դարերում յեղած անթիվ և անհամար դիմումներից։ Հայ կղերական դիվանագիտությունը այս միակ լեզուն ե կարողացել մշակել 14—15 դարերի ընթացքում։

Բայց ինչ յեղավ այդ դիմումից։ Թեոդոս կայսրը մեռած եր, յերբ հայ պատգամավորությունը հասավ Կ. Պոլիս։ Իսկ նրան հաջորդած Մարկիանոսը վոչ միայն ոգնություն չի անում, այլ դարձնում ե Հայաստանը ստոր վաճառքի առարկա։ Այս շատ լավ գիտե և Յեղիշեն, վոր և ասում ե.

«Իսկ անարիս այս (Մարկիանոսը) լաւ համարէր պահել զուխտն հեթանոսաց վասն մարմնական խաղաղութեան՝ քան պատերազմակից լինել ուխտին քրիստոնէութեան: Վասն այսու իսկ փութացաւ արձակեաց զդեսպանս առ թագաւորն պարսից ե հմուտ ընդ նմա յուխտ հաստատութեան ձեռնթափ լինելի զօրացն հայոց զօրու և զինու և օգնականութամբ»[33]:

Յեվ չեյին իմանում հայ խակամիտ քաղաքագետները, թե ինչու յեղավ այսպես։ Նրանք կարծեցին, թե կայսրի խորհրդականներն եյին վատ մարդիկ, ուստի այսպիսի տխուր վախճան ունեցավ իրենց քրիստոսասիրական մուրացկանությունը։ Յեվ դարձյալ մնաց այն հավատը, թե կրոնակցությունն Արևմուտքի հետ այն միակ փրկությունն ե, վորին կարող ե ակնկալել հայ ժողովուրդը։

Նկատենք այստեղ հայ կղերական դիվանագիտության մի առանձնահատկությունն ել ամբողջ հայության անունից նշանաբաններ ձևակերպելը։ «Մահ աստուածպաշտութեամբ, քան զկեանս ուրացութեամբ» այս նշանակում եր, մի ամբողջ աշխարհը պիտի մեռնե՝ քրիստոնեյության, կամ ավելի ճիշտ, լուսավորչականության համար։ Յեվ դուրս եր գալիս, վոր մի բուռն մարդիկ մի ամբողջ ժողովրդի ֆիզիկական գոյության տեր և տնորեն եյին դարձնում իրանց և մատնում եյին նրան կոտորածի և բնաջնջման՝ հանդեպ սրանից շատ ուժեղ հակառակորդ կողմի։ Հայ կղերական դիվանագիտության ներկայացուցիչները չգիտեյին և յերբեք չեն իմացել համրել հայ ժողովրդից իրանց խլած բոլոր զոհերը։ Հախուռն, անշրջահայաց, անպատասխանատու յեն յեղել և այս պատճառով մի փոքրիկ և տկար ժողովրդի վողջակիզումը կատարել են խղճի հանգստությամբ։ Յեղիշեն իր փառաբանած Վարդանանց դժբախտ և աղետալի ապստամբությունն արդարացնելու և հիմեավորելու համար, հավատացնում ե, թե ամբողջ աշխարհն ուզում եր մեռնել իր կրոնի համար և ամենքը վազում եյին դեպի պատերազմի դաշտը, ինչպես վոչխարները՝ դեպի աղը։ Այս բանաստեղծություն ե, վոր յերբեք չի պակասել կղերական դիվանագիտության՝ թե իրան և թե ուրիշներին խաբելու համար։ Ղազար Փարպեցին տալիս ե նույն Վարդանանց պատերազմի նկարագրությունը և մենք այդտեղ տեսնում ենք ավատական իշխանների հրամանով Ավարայրի դաշտը քշված ճորտ գյուղացիների ամբողջ զանգվածներ, վորոնք փախչում են դաշտից պատերազմը դեռ չսկսած։[34]

Ավատական Հայաստանը քարուքանդ յեղավ այդ ապստամբությունից, վորը պարսիկները ճնշեցին ամենայն անգթությամբ։ Բայց կղերական դիվանագիտությունը վոչ սարսափեց այդքան զոհերից, վոչ խրատական դասեր առավ ժողովրդական մեծ աղետից։ Յեկեղեցու մեջ կար մի գիրք, վոր կղերի մեծագույն նեցուկներից մեկն եր կազմում և վորի անունն եր «Տոնացույց»: Այդ գրքի մեջ մտցվեց այսպիսի հիշատակություն. «Սրբոց Վարդանանց զորավորացն մերոց հազար երեսուն եվ վեց վկայից, որք կատարեցան ի մեծի պատերազմին»:[35] Կղերական դիվանագիտությունն այս շնորհն եր անում կոտորված ժողովրդին և այնուհետև կարող եր հանգիստ շարունակել իր վարքագիծը:[36]

7.

Այլևս կարիք չկա, վոր մենք շարունակենք պատմական վորոնումները մեր ընտրած նյութի վերաբերմամբ։ Շարունակել` կնշանակեք վերլուծել մեր պատմության մի խոշոր մասը հինգերորդ դարից հետո, մինչև մեր որերը։ Այսոր մեր առջև այդպիսի խնդիր չկա։ Մեր կատարած ուսումնասիրությունն ել, կարծում ենք, միանգամայն բավարար ե, վորպեսզի ընթերցողին պարզ լինեն մեծ և ճակատագրական յերևույթի յերեք գլխավոր հանգամանքները սկզբնավորությունը, հայ կղերական դիվանագիտության վերաբերմունքը` դեպի բյուզանդականությունը և վերջինիս վերաբերմունքը դեպի իր կրոնակից Հայաստանը։

Ինչ վոր տեսանք մինչև այժմ, նույնը կրկնվում ե և այսուհետև յերկար և յերկար դարերի ընթացքում։ Յեվ չի ել կարելի ասել, թե հոգևորականությունն այսպիսի ղեկավարող դեր յերկրի քաղաքական ճակատագրի վերաբերմամբ խաղացել ե շնորհիվ այն հանգամանքի, վոր նա՝ քաղաքական իշխանության անկման և վոչնչացման շրջաններում յեղել ե հայ ժողովորդի պաշտոնական ներկայացուցիչը։ Նախ՝ այս հանգամանքը բացասում են մեր 4-րդ և 11-րդ դարերը, վերջինս Անիի թագավորության մեջ, յերբ գոյություն ուներ թագավոր (Գագիկ), բայց խաղալիք եր Պետրոս կաթողիկոսի ձեռքում, մի շահամոլ և զզվելիորեն ագահ կղերականի, վոր միացած մի քանի ավատական տերերի հետ՝ վաճառեց Հայաստանի այդ գավառային անկախությունը բյուզանդացիներին, բայց և այնպես, կղերական գրականության մեջ վոչ միայն չե ստացել վորևե կշտամբանք այդ պժդալի գործի համար, այլ դեռ զարդարվել ե հրաշագործ սուրբի («Գետադարձ») լուսապսակով։ Յերկրորդ՝ խնդիրը ներկայացուցիչ լինելը կամ չլինելը չե։ Խնդիրը սկզբունքն ե, բովանդակությունը, ընբռնումն ե, աշխարհայացքը։ 19–րդ և 20-րդ դարերում մենք ունենք մի շարք փաստեր, յերբ կղերական դիվանագիտության վարիչները հոգևորականներ ել չեն, այլ աշխարհականներ, անգամ այնպիսիները, վորոնք համարում եյին իրենց «սոցիալիստ»:

Մեզ մնում ե յերևույթի ամրողջ տևողականության վերաբերմամբ պատմական ճշտությունը պահպանած լինելու համար, վերցնել Բյուզանդականություն տերմինը և նրա տեղ դնել քրիստոնյա Յեվրոպա։ Եյությունն, այս փոփոխումից, մազի չափ չի վնասվի յերկու կողմերի համար և դրությունը կմնա հավերժական – մի կողմը, այն ե հայ կղերական դիվանագիտությունը, լացող մուրացկան՝ «Քրիստոսի սերին», իսկ մյուս կողմը, քրիստոնեյական դիպլոմատիան, ստախոս, խաբեբա, դավաճան, ազգերի արյունը առևտուր դարձնող, ինքն ել վաճառվող մի բոզ։

Թե վորքան չարաղանդ մի մոլություն եր հայ կղերական դիվանագիտության պաշտամունքը, – այս հանգամանքն ել հայոց պատմությունն ընդգծել ե մի շարք խոշոր փաստերով։ Առաջին փաստը մենք տեսանք – Պապ թագավորը՝ զոհ։ Նրանից հետո ել հայ իրականության մեջ յերևացել են գործիչներ, վորոնք հասկացել են, թե յերկրի քաղաքական շահերը բարձրաբարբառ հրամայում են ձեռք վերցնել կրոնակցության թշվառ հենարանից և փոխադարձության լեզու գտնել հարևան ուժեղ, տիրապետող, բայց վոչ քրիստոնյա պետությունների հետ։ Պապից հետո յերկրորդ տեղը պատկանում ե Թեոդորոս Ռշտունուն (7-րդ դար), վորը զզվելով Բյուզանդիայի խարդախ քադաքականությունից դաշնակցեց արաբների հետ՝ Հայաստանի համար շատ ձեռնտու պայմաններով՝ ընդդեմ բյուզանդիայի, բայց դրա համար նրա դեմ թշնամություն բարձրացրեց ժամանակի հունամոլ կաթողիկոսը, Ներսես Շինողը։

Ավելի փառավոր որինակ ներկայացնում ե Կիլիկիայի Մլեհ իշխանը (12֊րդ դար), մի շատ բացառիկ յերևույթ հայոց պատմության մեջ։ Նա դաշնակցում ե հարևան մահմեդական պետությունների հետ, նրանց ոգնությամբ հաղթական պատերազմ ե մղում տեղական լատինական իշխանությունների դեմ։ Այս միակ մարդն եր, վոր մի կողմ նետելով կրոնական նախապաշարմունքները, հենց այդ միջոցով ուժեղացավ այնքան, վոր պատերազմերը մղեց մինչև իսկ Բյուզանդիայի դեմ և յերբեք չհաղթվեց, մինջև վոր Մանվել կայսրն ստիպված յեղավ հաշտություն կնքել նրա հետ։

Բայց այսպիսի մի յերևույթ չեր կարող տանել հայ կղերական դիվանագիտությունը և Մլեհն սպանվեց իրայինների ձեռքով, հազիվ կարողանալով վարել իր իշխանությունը հինգ տարի։

Մի ուրիշ որինակ ել ավելի ևս զարմանալի․ նույն կիլիկիայի Հեթում թագավորը (13-րդ դար,) վոր մոնղոլական աշխարհավեր արշավանքներից իր յերկիրն ազատելու համար՝ դաշնակցություն կնքեց մոնղոլների մեծ խանի հետ և դրա համար մի տաժանելի և անսովոր ճանապարհորդություն կատարեց Միջերկրական ծովի ափից մինչև Մոնղոլիայի Կարակորում մայրաքաղաքը։ Հեթումը պարտավորվեց իր զորքերով ոգնել մոնղոլական բանակներին, բայց դրա փոխարեն պահպանեց իր պետության խաղաղությունն ու անկախությունը։

Հայ ժողովուրդն, ուրեմն, միանգամայն զրկված չեր իրերն իրենց իսկական արժեքով և նշանակությամբ տեսնելու և կշռադատելու ընդունակությունից։ Բայց մեր բերած այս վկայությունները լցնում են կղզիացած ու առանձնացած, իբրև անհասկանալի, հալածվող բացառություններ հայ կղերական դիվանագիտության կատարյալ և անսահմանափակ տիրապետության ներքո։

ԴՐՎԱԳ ՅԵՐԿՐՈՐԴ

ՋՈՒՂԱ ՅԵՎ ՋՈՒՂԱՅԵՑԻՈՒԹՅՈՒՆ

ԳԼՈԻԽ ԱՌԱՋԻՆ

ԽՈՋԱՅԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՎՈՍԿԵԴԱՐԸ

1.

Մեր նախընթաց դրվագի մեջ տեսանք յեվրոպական կապիտալը, վոր ինքն իր վոտով յեկավ մտավ Հայաստանի քաղաքական և տնտեսական սրտի մեջ՝ Արարատյան յերկիրը, և նրա թողած մեծ ազդեցությունն այդ աշխարհի վրա։ Տեսանք նույնպես, վոր չորրորդ դարի ավատական հեղաշրջումը վերջ դրեց յեվրոպական կապիտալ հիմնադրած տնտեսական կարգին և այնուհետեվ ամբողջ երկիրը ավատական տնտեսակարգի իշխանության տակ եր գտնվում մոտ ինն դար։

Բայց այդ ամբողջ ժամանակ նույն այդ տնտեսակարգի տերը հանդիսացող դասը, նախարարությունը, ուժի և ազդեցության միանման աստիճանի վրա կանգնած չմնաց։ Քաղաքական փոթորիկների, վորոնք այդ ժամանակամիջոցում այնքան հաճախակի խտանում եյին Հայաստանի վրա, ամենից շատ ներգործում եյին նախարարական դասի վրա՝ նոսրացնելով նրա շարքերը։ Զինվորական հոժարական կամ բռնադատված արտագաղթերը շարունակ բյուզանդական կայսրության այլ և այլ կողմերը և մասնավորապես Կ. Պոլիս եյին տանում նախարարական ամրողջ տներ՝ իրանց տոհմային զորագնդերով՝ փառք և հարստություն վորոնելու համար։ Սաստիկ նոսրացնում եր նախարարական շարքերը նաև արաբական տիրապետությունը, վոր այդ տեղային ըմբոստ զինվորական ույժը թուլացնելու համար կանգ չեր առնում նաև մասսայական ջարդի առաջ։

Այդ թուացման հետ զուգընթացաբար կենդանանում եր միջնադարյան առևտուրը։ Դարձյալ կենտրոնը Արարատյան յերկրում եր, վորի մեծ առևտրական շուկան Դվինն եր, կապված մի կողմից Աղվանքի Բարդա (Հին Պարտավ) մայրաքաղաքի և նրա միջոցով նաև կասպիական նավահանգստների հետ, իսկ մյուս կողմից, Անիի և Կարսի վրայով, Արծն մեծ և վաճառաշահ քաղաքի հետ, վոր ապրանքների մեծ պահեստն եր Տրապիզոնի նավահանգստի համար, և այստեղ իրար եյին հանդիպում Փոքր Ասիայի բոլոր ազգերը, իսկ առևտրական մեծ ճանապարհն այնտեղից Բուլանըխի, Մուշի, Բաղեշի և Սղերդի ուղղությամբ իջնում եր մինչև Բաղդադ, վորի կարավանները շրջան եյին գործում այս ճանապարհներով, կենտրոն ունենալով Դվինը:

Սակայն այս ամբողջ աշխարհը 11-րդ դարից մատնվում ե Միջին Ասիայից դուրս յեկած քանդումին։ Սելջուկներն եյին նրա առաջապահ ընթացողները։ Հայ նախարարական դասի նոսրացումը կատաստրոֆիկ կերպարանք ե ստանում։ Հարավային և միջին Հայաստանը դատարկվում ե ավատատեր դասից, վոր կամ դեպի հյուսիս ե քշվում, կառչելով ծայրագավառների լեռներին կամ գաղութավորվում ե Փոքր Ասիայում և գլխավորապես Միջերկրական ծովի ափին։ Հայաստանում նրա տեղը բռնում ե քուրդ կալվածատիրությունը։

Այս նոր դիրքի մեջ հայ նախարարական դասը միանգամայն ապահովված ե իր կալվածատիրական արտոնությունների մեջ: Կիլիկիայում նա ընդգրկել ե Յեվրոպայի ավատական սիստեմը. բարոնական ամրոցների մի ամբողջ ցանց պատել ե լեռնային Կիլիկիան և հայ բարոնների կենցաղը նույնն ե, ինչպես Յեվրոպայում, քանի վոր այստեղ ել, ինչպես և այնտեղ, ավատական ամբողջ ամրոցն իր մեջքի վրա տանում ե ճորտ գյուղացիությունը:

Բայց այստեղ հայ բարոնության դուռն ել ծեծել սկսեց այն թշնամաին, վոր արդեն կատարյալ ուժի մեջ եր Յեվրոպայում։ Իտալական առևտրական կապիտալը մուտք գործեց Կիլիկիա, բարոնության հիմքերն սկսեցին նույնպես ճռնչալ, ինչպես Յեվրոպայում։ Հռոմի կապիտալի հաջորդն եր, վոր ելի հայ ժողովրդական անտեսության կերպարանափոխում եր տալիս, բայց արդեն վոչ թե Հայաստանի հողի վրա, այլ հեռավոր մի գաղութում։ Այսպես պիտի լիներ այնուհետև միշտ։ Յեվրոպական կապիտալը կարող եր հայերի հետ շփում ունենալ միայն գաղութներում։ Իսկ այդ շփումը շատ մեծ, շատ կարևոր խորհուրդ ուներ հատկապես հայ կյանքի համար։ Կարող եր կազմվել հայ առևտրական կապիտալ նույն իսկ ուժեղ չափով, բայց յեթե սա մնար ինքն իր մեջ, իր յերկրի սահմաններում, իր ներքին շրջանառություններով միայն ապրող, կլիներ այն, ինչ եր և կարող եր լինել մի պարսկական, մի արաբական կամ մի թուրքական կապիտալ։ Յեթե հայ առևտրական կապիտալը այդպես չե յեղել, այլ ավելի գործունյա և շարժիչ, այդ միայն շնորհիվ այն հանգամանքի, վոր սա գրեթե իր մեծագույն մասով յենթարկվել ե յեվրոպական կապիտալի ազդեցության։ Այստեղից այն ահագին նշանակությունը, վոր ստացան հայ աոևտրական գաղութները։

Այսպիսի մի գաղութ մասամբ դառնում եր և Կիլիկիան։ Այնտեղ եր, վոր ավատական, ամրոցային իրականությունը ճեղքվածքներ եր ստանում ավելի բարձր տնտեսակարգից։ Իսկ այս նշանակում եր դուրս գալ Միջին դարերից մտնել կապիտալիստական դարը իր նոր աշխարհավարությամբ և հասարակական նոր շերտավորումներով։ Իտալական աոևտրական կապիտալը լավ շահագործում եր Կիլիկիան, բայց և լավ դաստիարակում եր, թե ինչպես պետք ե վաճառականներ դառնալ։ Յեվ նրա առաջին աշակերտները հենց իրանք՝ հայ բարոններն եյին, վորոնք դառնում եյին արդեն պարոններ։ Այս մի նոր տիտղոս չեր, այլ նույն հին «բարոնը», բայց կիլիկիայի տառադարձությամբ, վոր կարող եյին կրել և ավատական ամրոցներ չունեցողները։ Ազնվական հողատիրությունը թափվում եր փողատիրության մեջ։ Այս մի բնական հոսանք եր բոլոր ժամանակների և բոլոր երկրների համար։ Իսկ Կիլիկիայի համար, բացի դրանից, կար և բռնադատող անհրաժեշտությունը։ Կործանվել եր Կիլիկիայի հայոց թագավորությունը և հայ բարոնները կորցրել եյին հողն իրենց վոտների տակ, քանի վոր նրանք հողատեր եյին նվաճողի իրավունքով և նրանց ճորտ գյուղացիության մեծամասնությունը բաղկացած եր տեղացի, վոչ–հայ տարրերից։ Մնում եր հայ բարոններին վոչնչանալ իբրև դաս, ձուլվել այն տարրերի հետ, վորոնց վրա տիրում եյին։ Բայց ամենքը չգնացին կորստյան ճանապարհով. շատերն ըմբռնեցին, վոր քաղաքական անկումը վոչնչացնելով հողի ուժը, նրան համազոր մի փոխարինություն եր բարձրացնում փողի ուժժը, վոր ձեռք եր բերվում վաճառականությամբ։ Իսկ սեփական անկախաությունը կորցրած մի ժողովրդի համար առևտրական կապիտալը կարող եր լինել թափառիկ, տեղերին և հանգամանքներին հարմարվող կամ, ուրիշ խոսքով, գաղութային։ Կիլիկիայում աճել սկսած հայ առևտրական կապիտալն այս վիճակին ե յենթարկվում սկղբից և եթ, գոյացնելով մանր առևտրական գաղութներ առավելապես ծովեզրյա կետերում, գաղութներ, վորոնք մատնվում եյին իրենց սեփական ճակատագրին, չունենալով ընրդհանուր, կապող և միացնող տնտեսական հենարաններ, ամեն մեկն անջատ, իր համար։

Կիլիկյան այս իրականությունը հզոր արձագանգներ ե տալիս բուն Հայաստանի մեջ ել, ուր գործում եյին միևնույն տեսակի քաղաքական հանգամանքները։ Միջին Ասիայի արշավողական հեղեղները հիմնավորապես քարուքանդ եյին արել ամբողջ Արևմտյան Ասիան, յենթարկելով նրան իրենց նախնական արոտային տնտեսության անողոք պահանջներին։ Քաղաքակրթության ավերակների վրա թափառող վոչխարներ այս եր ընդհանուր տեսարանն աշխարհի այդ մասում։ Հայաստանն ել իր լիուլի բաժինն ունեցավ այդ համատարած քանդումի մեջ։ Խցվեցին նրա յերբեմնի առևտրական ճանապարհները. Արծնը, Անին, Դվինը, Բարդան ավերակների կույտեր եյին։ Յեվ տնտեսական ձևերի միևնույն հաջորդականությունը դառնում եր անհրաժեշտություն և՛ Հայաստանի կենտրոնական մասերում: Արդեն Շիրակի արձանագրությունների մեջ հաճախացել եր կիլիկյան «բարոն» պատվանունը, փոխարինելով նախկին ավատականը-«իշխան»–ը։ Յեվ այս ապացույց եր, վոր այստեղ ել համարժեք նշանակություն եյին ստացել հողի և փողի ազնվապետությունները։ Ցուցանակող են մանավանդ արտագաղթերը։ Դրանք Արևմտյան Ասիայի թյուրքական և մոնղոլական շրջաններում ավելի հաճախանում են, ավելի բազմամարդանում, բայց այլ ևս նախկին ավատական զինված արտագաղթերը չեն, և նրանց ոտար յերկիրներ տանողն այլ ևս զինվորական փառքը չե, այլ խանութի շահը։

2.

Տասն և վեցերորդ դարը բերում եր Արևմտյան Ասիային մի փոփոխություն, վորի ամբողջ արժեքը մշտատևությունն եր, կազմվում եյին և իրար սահմանակից եյին դառնում յերկու մեծ պետություններ Իրանը և Թյուրքիան։ Թեև յերկուսն ել միևնույն միջինասիական սկզբունքն եյին ներկայացնում և ցեղային հարազատությամբ կապված պիտի լինեյին, բայց այդ սկզբունքի գլխավոր հատկությունը կազմորշ կառավարությունը սկզբից և եթ պատերազմներ եր բորբոքեցնում յերկու կողմերի մեջ, համառ, դարավոր պատերազմներ, վորոնց բեմը հանդիսանում եր Հայաստանը։ Չնայած վոր այս մի սարսափելի աղետ եր այդ երկրում ապրողների համար, բայց և արդեն, պարսկա-թյուրքական տիրապետությունը, համեմատած նրանից առաջ յեղած դրության հետ, նպաստավոր հանգամանքներ շատ եր բերում իր հետ։ Այլևս այն ժամանակները չեյին, յերբ Լենկթիմուրի, նրա ժառանգների, թուրքմեն և քուրդ խաշնարածների անդադար շարժումներն ու հարձակումեերը պահում եյին յերկիրը մի տեսակ հրաբխային տատանումեերի վիճակի մեջ։ Պարսկա-թյուրքական իրականությունը բերում եր և խաղաղության միջոցներ, յերբ հաստատվում եր յերկուսի մշակած գրեթե միատեսակ պետականությունն իր որենսդրած վորոշ կարգերով և յերաշխիքներով։ Այս կարգը հիմնվում եր մասամբ և այն բանի վրա, վոր յերկու կողմերն ել ընդունում եյին տնտեսական բարելավման և գարգացման խոշոր նշանակությունը պետության համար: Այս մի շատ նպաստավոր հանգամանք եր` մանավանդ առևտրի համար, վոր Արևելքի հին պետականության մեջ ել խրախուսված և պաշտպանված մի պարապմունք եր։

Յեվ ահա նույն այդ պարսկա—թյուրքական պետականության սկզբնավորման դարում մենք տեսնում ենք հայ առևտրական կապիտալի աչքի ընկնող զարգացում և շարժումներ բուն Հայաստանի հողի վրա։ Տեղը դարձյալ հինն ե-Արաքսի միջին հովիտը, բայց այս անգամ վոչ թե Նախճավանից դեպի արևմուտք, ինչպես եր հռոմեյական ժամանակներում, այլ դեպի արևելք։ Այս մի փոքրիկ աշխարհ ե, սեղմված Սյունիքի լեռնաշղթայի և Արաքսի ձախ ափի մեջ, Նախճավանից մինչև Արաքսի վերջին քարավազները և այդ տարածության վրա ցրված են գյուղեր և ավաններ, ամենքն ել առևտրական`— Ջուղա, Շահկերտ, Ծղնա, Դաստակ, Ագուլիս, Որդուբաթ, Մեղրի, Կալեր և այլն,-տեղեր, վորոնք պատկանում եյին մի ժամանակ մարերին, հետո հայացած և իրանց ինքնուրույն ազգագրական հատկություններն ու տնտեսական կարողությունը պահպանած զգալի չափերով։ Մենք չենք կարող ասել, թե այդ արաքսյան առևտրական կապիտալը միշտ ել գյուղական միջավայրում ե յեղել պարփակված: Այսպես մտածել թույլ չե տալիս Ջուղայից վոչ-հեռու գտնվող հին քաղաքատեղ Ազատգիրանը, վոր անշուշտ մի ժամանակ յեղել ե առևտրական կենտրոնք բայց այժմ դժբախտաբար դեռ չուսումնասիրված ավերակների մի տարածություն ե։ Համենայն դեպս իրողությունն այն ե, վոր 16-րդ դարում արաքսյան առևտրական կապիտալը բացառապես գյուղերում և ավաններում եր պարփակված:

Այս կապիտալին ե, վոր մենք տալիս ենք խոջայական հատուկ անունը։ Խոջա, սովորաբար, նշանակում ե վաճառական ամեն կարգի, սկսած գյուղական մանր փերեզակից, մինչև խոշոր առևտրի ներկայացուցիչները։ Բոլոր աստիճանավորումների վրա յել խոջայությունն ունի իր պատվավոր նշանակությունը, վոր չափվում ե խոջայի գործերի դիրքերով. կային մեծ խոջաներ, կային և փոքրերը։ Փոքրերը մեծերից են կախված և կազմում են մանր, ընդարձակ տարածված խանութպանությունը, վոր վաճառելի ապրանքներ ստանում ե մեծ խոջաներից և այդպիսով կազմում և նրանց գործակատարությունը, ասել ե, նրանց անձնվեր զինվորությունը, նրանց ույժն ու շահը։

Մենք, սակայն, այդ մանր խանութպանությունը չունենք ի նկատի։ Խոջայական կապիտալ-այդ` պարսկական իրականության մեջ կազմված հայ խոշոր առևտրական բուրժուազիան եր, վոր կազմում եր հասարակական առաջնակարգ շարժիչ ույժ ավատական իշխանապետությունից ազատված հայ ժողովրդի մեջ։ Այդ ույժն ել դառնում ե այն առանցքը, վորի շուրջը պտտում ե հայոց ամբողջ պատմությունը 16—րդ, 17-րդ, 18–րդ և 19-րդ դարերի ընթացքում։

Այսքան ահագին դեր Խոջայական կապիտալը չեր կարող կատարել, անշարժ կառչած մնալով Արաքսի նեղ ձորին։ Իբրև հուժկու շարժիչ նա պիտի անցներ զարգացման աստիճաններ, պիտի յենթարկվեր տարբեր կերպարանափոխումների և ճյուղավորումների, մանավանդ ընկներ տարբեր տնտեսական–մշակույթային միջավայրերի ազդեցության տակ ու այդպես ներգործեր պատմության ընթացքի վրա։

Արաքսի հովտում հայ առևտրական կապիտալը 16-րդ դարում ապրում եր իր նահապետական, առաջին շրջանը, վորի սկզբնավորման ժամանակը գեթ մոտավորապես վորոշելու հնարավորություն մենք, դժբախտաբար, չունենք։ Բայց վոչինչ չի արգելում յենթադրելու, վոր սկզբում Ջուղայի առևտուրը տեղական սահմանափակ առևտուր եր, վոր հետզհետե ընդարձակվեց Պարսկաստանում և սահմանակից յերկիրներում։ 17-րդ դարի յերկրորդ կեսում մենք տեսնում ենք այդ առևտուրը յեվրոպական շուկաներն անցած, վորոնցից մանավանդ Վենետիկն և ջուղայեցի խոջաների սիրած տեղը: 1570 թվին Վենետիկի հանրապետության դեսպանը հասնում եր Ղազվին քաղաքը՝ պարսից Շահին նամակ տալու համար: Ղազվինում նրան ներկայանում եյին ջուղայից յեկած գլխավոր խոջաները և տեղեկություն եյին հարցնում այն ջուղայեցիների մասին, վորոնք ապրանքներ եյին տարել Վենետիկ, և ստանում եյին պատասխան, թե այդ խոջաներին լավ ընդունել ե Վենետիկի դոժը, թե նրանք առևտուրն արել վերջացրել են և ուղևորվել են հայրենիք: Այս դեսպանն ել ցույց ե տալիս, թե վորքան նշանավոր դիրք ունեյին ջուղայեցի խոջաները պարսից արքունիքում։ Նրանք եյին, վոր հաջողեցրին դեսպանի ընդունելությունը Շահի վորդու մոտ: Այս ժամանակներն ել ջուղայեցի խոջաներին տեսնում ենք պարսից կառավարության գաղտնի դիվանագիտական հանձնարարություններ կատարելիս։ Այսպես, նրանցից յերեք հոգի գնում եյին Վենետիկ հայտնելու, թե պարսիկները պատրաստվում են պատերազմի ոսմանցիների դեմ, բայց ոսմանցիները վախում են, թե այդ պատերազմն առիթ կդառնա, վոր քրիստոնյաները (վենետիկցիները) հարձակվեն իրանց նավատորմի վրա:[37]:)

Յեվ այսպես, ջուղայեցիները 17-րդ դարում լավ առևտուր եյին անում, հարստանում եյին, բայց նրանց կապիտալը դեռ հասարակական նշանակություն չուներ։ Հարստություններ եյին դիզվում հարստությունների վրա։ Ավանդապահ, պապերի որինակին հետևող, ջուղայեցիները մնում եյին հարազատ զավակներ պարսկահայկական իրականության։ Թվում եր, թե խոջայական կապիտալը պիտի բացառություն կազմե ընդհանուր հայ առևտրական կապիտալի վիճակից, չպիտի գաղութայնանա, միշտ իր հայրենի ժայռերի վրա արմատավորված, խոջայական դարձած մանավանդ նրանով, վոր իր ներսում ստեղծել եր խոջաների կառավարություն։ Ջուղան մի փոքրիկ, առանձնացած, իր զուգակիցը չունեցող վաճառականական ինքնավար համայնք եր խոջաների վարչության տակ։

Ջուղային առանձին կարևոր առևտրական նշանակություն տալիս եր նրա աշխարհագրական դիրքն այն մեծ ճանապարհի վրա, վոր կապում եր Միջին Ասիան, Իրանը Սև ծովի արևելյան ավազանի և Կովկասի մեծ ճանապարհների հետ։ Ջուղայի առջևն ե, վոր Արաքսի աջ ափը ներկայացնում ե հարմարություն, վոր հյուսիսից յեկող միջազգային ճանապարհը շարունակի իր ուղղությունը դեպի Թավրիզ՝ մեծ առևտրական շահաստանը և դեպի այլ կողմեր։ Ջուղան այսպիսով դառնում ե մի մեծ կայան այդ ճանապարհի վրա, ապրանքների մի մեծ պահեստանոց։

Բայց, յեթե միայն աշխարհագրական դիրքը լիներ տնտեսական յերևույթներ ստեղծողը, մենք պիտի տեսնեյինք Փյունիկեն, Կարթագենը, նույն իսկ և Ջուղան իրանց նախկին առևտրական նշանակության մեջ, անկախ այն հանգամանքից, թե ինչ ժողովուրդներ եյին ապրում նրանց մեջ։ Բայց աշխարհագրական դիրքի հետ պիտի միանա և մարդկանց առանձնահատուկ ընդունակությունը տնտեսական վորոշ յերևույթ արտաբերելու համար։ Այս կողմից ջուղայեցիները կազմում են հայ դարավոր իրականության մեջ մի այնպիսի բացառիկ վաճառականական յերևույթ, վոր իրավունք ե տալիս նրանց նմանեցնել, հայկական, իհարկե, չափանիշով, փյունիկեցիներին և կարթագենացիներին, այնքան նրանք ճարպիկ եյին ու ճարտար, այնքան հեռագնաց, շահագետ ու շահամոլ, ագահ ու խորամանկ։ Թեև մի բուռն համայնք, ամփոփված մի գյուղի կամ առ առավելն մի գյուղաքաղաքի մեջ, ջուղայեցին ուներ իր հատուկ գավառաբարբառը, կանոնավորված, նուրբ արտահայտություններով և ճշտություններով` հարմարեցրած մի առևտրական լեզու դառնալու պահանջներին: Ջուղան ուներ և իր սեփական, չգերազանցված արվեստը գծերի քանդակում քարի վրա և այդ արվեստով, վորի նրբությունները, ճոխություններն ու հերյուրական խոյանքների համարձակությունն այսոր ել զարմացնում են տեսնողներին, նա զարդարում եր իր գերեզմանաքարերը, մնալով, սակայն, քանգակագործության մյուս ճյուղերում կատարյալ բարբարոս` ճաշակի և ըմբռնման տեսակետից։

Խոջայական կապիտալի այս նախնական շրջանի մասին մեր հասկացողությունն ընդլայնելու ոժանդակ միջոց կարող ե դառնալ և Ջուղայի, իբրև այդ կապիտալի ամենագլխավոր ներկայացուցչի, ինչ տեսակ բնակավայր յեղած լինելու հարցը։ Մենք կտանք մի փոքրիկ կտոր այն նկարագրությունից, վորի մեջ մի ճանապարհորդ ներկայացնում ե Ջուղայի ավերակները:

«Հին Ջուղայի տեղը,-գրում ե նա,-ներկայացնում ե կարմիր ժայռերով պատած մի խորախոր ձորակ, վորի միջով հոսում ե Արաքսը և սորա ձախ ափումն եր դժբախտ գյուղաքաղաքի աւվերակները։ Ձախակողմյան ժայռի ճակատին, նոր գյուղի դեմ, յերևում ե ահա մի հին բերդ, վորի պատերը դեռ ևս սեպացած մնում են։ Այս բերդից ցած Արաքսը բավականին մոտենալով ժայռին, կազմում ե մի նեղ անցք, վորի վերա յերևում են գյուղաքաղաքի արևելյան դարպասի պատերը։ Սորանից փոքր ինչ դենը սկսվում են ավերակները, վորոնք ցրված են վոչ միայն տափարակի վերա, այլ նաև ժայռի սեպերի և լանջի վերա։ Միայն այս վերջին շինություեները, նույնպես և մի քանի գմբեթաձև մատուռներ, վորոնք կարծես բևեռված լինին ժայռի ճակատին, այնբան փոքրադիր են, վոր տեսնողը զարմանում ե, թե ինչպես եյին բնակվում այդ շինությունների մեջ, ուր յեթե մարդ ցանկանար մտնել, նախապես պետք ե վոզնի դառնար և ապա թե կարողանար ներս սողալ: Նույնպես զարմանալի յե, թե ինչպես եյին շրջում այդ ժայռոտ լեռան ճակատում, ուր կարող են պտտել միայն այծյամները։ Ցածի ավերակների վորոշ կերպարանքը կորել ե և հարդվել, բայց նոցա մեջ դեռևս կանգնած են յերկու բազմասենյակ մեծ շինություններ, վորոնք գուցե լինեյին իջևաններ—քարվանսարայք: Ջուղայի տեղադրությունը այնքան փոքր ե և նեղ, վոր յերբեմն 8000 գերդաստան բնակիչ ունեցող գյուղաքաղաքը չեր կարող կենալ այլ կերպ, յեթե վոչ սեղմված փոքրիկ տների մեջ, վորոնք ավելի նման են թռչունի բուների, քան մարդկային կացարաններին»:[38])

Յեթե ճիշտ ե, վոր Ջուղայում ապրում եյին 8000 ընտանիք, մի թիվ, վոր շատ կասկածելի յե թվում, դրանք բոլորն ել, ի հարկե, հարուստ կամ միջակ ունևոր խոջաներ չեյին, այլ կար նաև սովորական ամբոխ, վոր սեղմված եր այդ թռչունի բուների մեջ: Պետք ե յենթադրել, վոր առաջնակարգ խոջաներն այդքան թշվառ կերպով չեյին տեղավորված, այլ ունեյին իրանց ապարանքները: Այդպիսի մի ապարանք հիշատակում ե Առաքել Դավրիժեցին, խոջա Խաչիկի ապարանքը, վորի մեջ յերեք որ ապրեց Շահ-Աբբասը։[39]) Այս Շահն իր մի թղթի մեջ ասում եր, թե Ջուղայում կան տներ, վորոնցից յուրաքանչյուրի վրա ծախսված ե 2000 թուման։[40]) Բայց այս տեսակ բացառություններն անշուշտ շատ չեյին և գյուղաքաղաքի ընդհանուր տեսարանն այնքան հուսահատեցուցիչ տխուր եր գուցե այն պատճառով, վոր մի այդպիսի արտաքինը դարձել եր անհրաժեշտություն թագցնելու համար այն միլիոնները, վոր դրսից բերում եյին խոջաներն իրանց գաղտնարաններում թագցնելու համար։ Ինչ բացատրություն ել սակայն, յեթե կարողանանք գտնել այս ասիական բնորոշ կապիտալիստական տեսարանի առիթով, փաստը կմնա փաստ և այդ կլինի այն, վոր Ասիան ու Յեվրոպան վոտքի տակ տված խոջայական կապիտալը միայն կծծի հավաքող ու դիզող եր, լոկ դեղին վոսկու տեսքով կերակրվող, առանց այլ տեսակ ձգտումների ու սպասելիքների։ Այսպիսի իրականություն եր դարբնել ու անշարժացրել արաքսյան միջավայրը։ Յեվ վորպեսզի խոջայական կապիտալը դուրս գար իր գծծիության, կարելի յե ասել սնանկության խեղդարանից, պետք կլիներ հանել նրան այդ միջավայրից:

Այդպիսի մի խորունկ հեղաշրջում պատրաստվեց նրա համար։ Բայց այս՝ նույն այդ կապիտալի հոժար կամքով կամ ինքնաբերաբար չեր կատարվում, այլ բռնի կերպով, հակառակ նրա կամեցողության, քաղաքական փոթորիկների բուռն և ահավոր ստիպողականությամբ: Այս մեզ կբացատրե պարսկա-թյուրքական պատերազմների հետևյալ հատվածը։

16-րդ դարի յերկրորդ կեսի առաջին տասնամյակները չափազանց ծանր դրություն եյին ստեղծում Պարսկաստանի համար, շնորհիվ գրեթե կույր Խուդաբանդա Շահի թուլության և ապիկարության, վորոնց հետևանքով յերկրի մեջ ավատական իշխողների խռովություններն ու անկարգություններն եյին ծայր տալիս։ Ոսմանցիներն այս հարմար առիթ եյին համարում պատերազմը վերանորոգելու համար և արագ գրավում եյին Ատրպատականը Թավրիզ քաղաքով և պարսկական ամբողջ Այսրկովկասը -Հայաստան, Վրաստան, Մերձկասպիական յերկիրները մինչև Դերբենտ։ 1587 թվին Խուդաբանդա Շահին հաջորդեց նրա վորդի Շահ-Աբբասը, վոր ստիպված յեղավ հաշտություն խնդրել հաղթական թշնամուց, ընդունեց նրա ծանր պայմանները, զրկվելով նրա գրաված բոլոր պարսկական յերկիրներից։ Այնուհետև նա 16 տարի շարունակ լռելյայն, հետևողական կերպով պատրաստվում եր վոխերիմ և շատ ուժեղ թշնամուն պատշաճավոր հակահարվածը տալու համար։

Այդ պատրաստությունների մեջ ել նա հայտարերեց այնպիսի հատկություններ, վորոնք անզուգական են դարձրել նրան վոչ միայն պարսկական, այլ և առհասարակ արևելյան Շահերի մեջ։ Ամենից առաջ նա, ինչ ասել կուզի, Շահ եր, այսինքն բռնակալ, վոր յեթե ցած չեր, բարձր ել չեր հին և նոր աշխարհների, Ասիայի թե Ափրիկայի և հավասարապես Յեվրոպայի թագակիր բռնակալներից։ Այս բռնակալներից վոմանք, շատ քչերը, յեղել են և իրանց յերկրի բարեկարգիչները։ Յեվ Շահ-Աբբասն ել այդպիսիներից մեկն եր, յերկաթե կամքի տեր, աննկուն ու յեռանդաշատ։ Նա սկզբից և եթ ցույց տվեց, թե գիտե պատերազմել, և մի շարք նվաճումներ կատարեց Արևելյան Պարսկաստանում, տարածելով իր իշխանությունը նաև Աֆղանիստանի վրա, մինչև Հնդկաստան:

Բայց գլխավորը դեռ այդ չեր, այլ այն, վոր այդ ասիացի մարդու մեջ զարմանալի համբերատարությամբ եյին զետեղված մի բռնակալի և մի քաղակրթողի բնազդները։ 1597 թվականին յերկու անգլիացիներ, Անտոնի և Ռոբերտ Շերլե յեղբայրները գնացին նրա մոտ և առաջարկեցին իրանց ծառայությունները։ Աբբասն արդեն գիտեր, թե վորքան բարձր ե յեվրոպական քաղաքակրթյունն ասիականից և սիրով ընդունելով յերկուսին, դարձրեց նրանց իր խորհրդականները: Առաջ ու առաջ Շերլե յեղբայրները վերակազմեցին պարսկական բանակը յեվրոպական յեղանակով, տալով նրան և ուժեղ թնդանոթային զինվորություն, վոր ուներ 500 թնդանոթ։[41])

Բայց մի յերկրի ույժը միայն թնդանոթների մեջ չե։ Հին Իրանը թույլ եր տնտեսապես, և ահա այս բանի վրա յեր ամենալուրջ ուշադրություն դարձնում Իրանի տերը։ Իր թագավորության սկզբից նա հանդես եր գալիս իբրև շինարարական տենդով բռնված մի թագավոր: Իր մայրաքաղաքն եր նա դարձնում Սպահան քաղաքը և զարդարում եր նրան մեծամեծ շինություններով, վորոնցից յերկուսը-պալատներ։ Իբրև ջերմեռանդ շիա` նա կառուցում եր և բազմաթիվ կրոնական շինություններ: Այս տենդային վերակառուցողական հոգսերը զորքի և մշակույթային ձեռնարկությունների համար պահանջում եյին հսկայական ծախսեր, մինչդեռ Իրանի պետական գանձարանը միշտ փայլել և իր աղքատությամբ։ Շահ—Աբբասը անհագորեն աշխատում ե լցնել այդ գանձարանը, և նրա համար առաջնակարգ միջոցը առևտուրն ե: Դա մի գերազանցորեն վաճառական թագավոր ե, իր կապիտալները ծառայեցնում ե առևտրին, ինքն իր մարդկանց ձեռքով հավաքում ե Իրանում և Միջին Ասիայում ծաղկած մետաքսագործական արդյունաբերությունը և արտահանում ե նրան յեվրոպական շուկաները: Արաքսի հովտի հայերը և մասնավորապես ջուղայեցիները նույնպես մետաքսի առևտրով եյին զբաղվում և այս հողի վրա Շահ–Աբբասը ծանոթություններ ուներ անձամբ նրանց հետ. Ամեն կերպ աշխատելով, վոր իր յերկիրը դառնա մի միջազգային շուկա, Իրանի վաճառական թագավորն անգլիացի իր յերկու խորհրդականներին ուղարկում եր Յեվրոպա` կառավարությունների հետ առևտրական և զինվորական դաշնագրություններ կնքելու համար։ Միաժամանակ ջանքեր եր գործադրում զանազան արտոնություեներով յեվրոպական կապիտալը դեպի Իրանի առևտրական շուկան գրավելու համար։ Այս բանի մեջ նա ցուցադրում եր ամենաբարձր կրոնական համբերություն, ինչպես և պահանջում եյին կապիտալի շահերը։ Այսպես, նա թույլ եր տալիս յեվրոպացի վաճառականներին շինել Իրանում յեկեղեցիներ և տանել այնտեղ իրանց սեփական քահանաներին։)[42]

Բայց պետք ե ասել, վոր Շահի առևտրական քաղաքականության այս ճյուղն աչքի ընկնող հաջողություն չվաստակեց։ Յեվրոպական կապիտալը շատ քիչ ներկայացուցիչներ ուներ Իրանում: Յեղածների և Շահի մեջ հարաբերական խոչընդոտներ եյին դնում բարքերի, սովորությունների, վարվեցողության տարբերությունները։

Ահա այս հատկությունների համար ե,- հատկություններ, վորոնք կենդանացրին մահամերձ Իրանը,-վոր Շահ-Աբբասը ստացել ե «Մեծ» տիտղոսը։ Մանավանդ իր առևտրական հովանավորող քաղաքականությամբ նա դարձնում եր Իրանը թանձր աղջամուղջային խավարի մեջ պայծառ վառված մի ճրագ, դեպի վորը ամեն կողմից ձգվում եյին խաղաղ աշխատանքի և քաղաքական հանգստության կարոտ անհատներ և խմբեր։ Այդպես յեղավ Իրանը մանավանդ Գանձակի, Ղարաբաղի և հյուսիսային Սյունիքի համար, յերեք հիրավի դժբախտացած յերկիրներ, վորոնց գրեթե ամբողջ կես դար քանդել, քերել, ամայացրել եյին մարդն ու արհավիրքները —ժանտախտ, սով, ոսմանյան արշավանքներ, լեզգիներ և այլն։

Յեվ ահա մենք տեսնում ենք, վոր 17-րդ դարի սկզբում այդ տեղերից մի շարք մարդիկ ինքնահոժար գաղթում են և գնում Շահ-Աբբասի մոտ, վոր նրանց ընդունում ե սիրով և բնակեցնում Սպահանի մեջ։

Առաքել պատմագիրը տվել ե այդ գաղթողների ցուցակը, և մենք տեսնում ենք, վոր դրանք ամենքը, «արք նշանաւորք»[43]) ինչպես անվանում ե պատմագիրը, տեղական մանր ավատական իշխողներից եյին, մելիքներից կամ մելիքական տոհմերից։ Դրանք Սպահանում, հարկավ, չեյին կարող մելիք մնալ և բնականաբար պիտի անցնեյին խոջաների կարգը, դառնային վաճառականներ։ Յերկուսի մասին մենք ունենք հաստատ վկայություն. Ջալալբեկը և Մելիք Հայկազը դարձան Սպահանում յերևելի վաճառականներ Խոջա-Ջալալ և Խոջա-Հայկազ անուններով[44]) Սակայն մյուսներն ել ուրիշ անելիք չունեյին պարսից մայրաքաղաքում, բացի համանման կերպարանափոխության յենթարկվելուց։

Բացի բազմաթիվ անհատներից, գաղթեցին նաև չորս գյուղ Ղարաբաղի Դիզակ գավառից։ Բայց Շահ—Աբբասի համար արժեքավորն այն եր, վոր նա ձեռք եր բերում զոկական կապիտալի մի նշանավոր մասը։ Դաշտ գյուղի (Ներքին Ագուլիսի) բնակչության յերեք մասը նույնպես գաղթեց և բնակություն ստացավ դարձյալ Սպահանում: Այս գաղթականներն ստացան «դաշտեցի» հատուկ անունը և խոշոր դեր կատարեցին խոջայական կապիտալի պատմության մեջ:

Դեպքերը, վերջապես, հասունացրին հնարավորությունը, և Շահ-Աբբասն շտապեց ոգտվել նրանից՝ իր գլխավոր նպատակին հասնելու, այն ե ոսմանյան թշնամությունը հարվածելու համար։ 17-րդ դարի սկզբում Թյուրքիան մատնված եր անիշխանության։ 1603–ին Շահ—Աբբասն արագ արշավեց դեպի հյուսիս, խլեց Թավրիզը ոսմանցիների ձեռքից և անցկացրեց պատերազմական գործողությունները Արաքսի ձախ ափը: Ինքն այդ ափը վոտք դրած չդրած՝ զսպել չկարողանալով իր առևտրական ներքինի հետաքրքրությունը, գնաց այցելելու Ջուղան։ Այդ մի փորձ եր բաց անելու խոջայական կապիտալի սիրտը, վոր նա ցույց տա, թե ինչ ե պահվում Արաքսի կարմիր ժայռերի ծերպերում։ Յեվ Ջուղայի խոջաները դուրս յեկան Իրանի տիրոջ առաջ կատարյալ սրտաբացությամբ ձոնելու նրան իրանց ամենամեծ և ամենանվիրական պաշտամունքը։ Առաքել Դավրիժեցին այսպես ե պատմում այդ այցելությունը.

«Եվ ի գալն յորժամ հասին ի դիւղաքաղաքն Ջուղայ, ամենայն բնակիչին Ջուղայու բազում, և զանազան, և պէսպէս յօրինուածովք պատրաստութիւնս հոգացեալ եյին ընդ առաջ շահին, որպէս վայել է թագավորի: Իշխանը և ծերք և երիտասարդք՝ ի զարդ և ի զէնս ոսկեհուռն սխրատեսիլ հանդերձիդ պճնազարդեալք ընդ առաջ ընթանային։ Եւ նորաբողբոջ դեռահաս մանկունք ոսկի բաժակաւ զանուշահամ և ազնիւ գինի մատուցանէին: Լուցեալ մոմեղենօք և խնկօք և կնդրկօք քահանայք և մարմնավոր երգեցիկք առաջի ընթանալով յարմարական ձայնիւ նուագէին: Եւ զճանապարհս անցից արքայի զարդարեցին. և յեզերԷ գետոյն մինչև ցապարանս Խոջայ Խաչիկին արկին փայտնդազ առաթուր թագաւորին, պատւական և վայելուչ կումաշս, որոյ վեբայ Էանց թագաւորն և գնացի տուն Խօջայ Խաչիկին: Եւ ի տան անդր, Խոջայ Խաչիկն ոսկե սկուտեղ լցեալ ոսկով եդեալ ի ձեռն որդոյ իւրոյ մատոյց առաջի թագաւորին, նույնպէս և ամենայն մեծամեծք Ջուղայու մատուցին ընծայ, որպէս վայել և թագաւորի։ Եւ զաւուրս երեք եկաց անդ շահն, և ջուղայեցիք պատուեցին զնա համադամ կերակրօք և ծաղկեհամ գինեաւ»[45])

Պետք կա՞ ասելու, թե վորքան պիտի գրգռած լիներ վաճառական թագավորի ախորժակը ջուղայեցիների փարթամությունր: Այստեղ եր յերեում, թե այդ մարդիկ ինչքան լավ գիտեն շահվել և շատ շահվել։ Շահ-Աբբասի մեջ վերջնական վճիռ եր ստանում յերևի վաղուց ծագած միտքը։ Այսքան ժիր ու լիաբուռն շահ վաստակող մարդկանց տեղը պիտի լինի, վոչ թե այս ժայռոտ ձորը, վոր յենթակա յե ոսմանյան հարվածներին ու չի կարող համարվել ապահով և անվիճելի պարսկական սեփականություն. այսպիսի մարդիկ մշտապես պիտի իր, Շահի ձեռքին լինեն, վոր նրանց գործածե, նրանցով հարստանա։

Ջուղայի վիճակն այսպիսով վորոշված եր, — նա պիտի փոխադրվեր Պարսկաստան։ Յեվ նա միայն։ Պատերազմական գործողությունները դեռ հաղթանակներ եյին բերում պարսիկներին։ Բայց յերկու տարուց հետո դրությունր փոխվում եր։ Թյուրքիան կարողանում եր փոքը ինչ զսպել ներքին անիշխանությունը և զորաժողով լինել պարսից Շահի դեմ։ Սա ամենալավ յելք համարում եր նահանջել, անցնել Արաքսի աջ ափը: Իսկ իր նվաճումներն Արարատյան յերկրում և նրա շրջականերում պաշտպանելու համար զորք ու զորություն չեր թողնում, այլ անապատի սարսափը։ Թշնամին այլևս չպիտի կարողանար մտնել այդ յերկիրները, վորոնք, ամայարած լինելով, չպիտի կարողանային կերակրել նրան։ Ամբողջ ազգաբնակությունը, հայ, թուրք թե քուրդ, դառնալով գործիք մի այդ տեսակ ռազմագիտական նկատառման, պիտի գլխովին յենթարկվեր բռնի տեղահանության և քշվեր Պարսկաստան։ Բայց գործողը միայն ռազմագիտությունը չեր։ Կասենք ավելին: Ռազմագիտությունը միայն պատրվակ եր։ Իսկական նպատակը հայ խոջայական կապիտալը հափշտակել, տանելն եր։ Յեվ տանողի նրբամտությունն այնպես եր դատել, թե խոջաները մենակ չգնան գերություն, այլ շրջապատված ժողուվրդի հոծ բազմությամբ։ Մեծ եր այս բռնադատությունը. դժվար եր նրան գլուխ բերելը, բայց խոջայական կապիտալն այնքան թանկագին եր Իրանի տիրոջ համար, վոր նա կանգ չառավ վոչ մի արգելքի առաջ, միայն թե այս լինի մեկն այն խնամառատ հոգացողություններից, վորոնրով Շահ-Աբբասն աշխատում եր վոսկեզոծել Ջուղայի քանդումը և տարագրումը։

Տեղահանությունը կատարվեց 1603 թվի աշնանը։ Նա, իհարկե, սոսկալի ժողովրդական դժբախտություն եր։ Յեվ զուր չեր աղետալի շարժման ականատես վարդապետի վողբը հառաչում.

Ափսոս քեզ հայոց խղճուկ ժողովուրդ,
Ցիրուցան ելար անմեղ անխորհուրդ
Գերի գնաման աք դեպի Խորասան
Քաղցած ու ծարավ, տկլոր, թշվառական։[46]


Այս ճիշտ և ճիշտ այսպես եր, ժողովրդական թշվառություն։ Բայց այս անխորհուրդ չեր։ Կոտորվելով, աջ ու ձախ հարյուրավոր դիակներ փռելով, այդ ժողովուրդը քշվում եր յերկրից յերկիր հեռու-հեռու լոկ այն պատճաոով, վոր իր միակ նյութական ուժը կազմող վաճառականական կարողությունը պիտի շահագործեյին աշխարհի բռնավորները։ Հայ առևտրական կապիտալն եր Հայ ժողովուրդը դեպի Սպահան քշողը, ինչպես մի ժամանակ քշել եր դեպի Լեհաստան և այլ տեղեր:

Առաքել պատմագիրը կսկիծով ե նկարագրում Շահարբասյան գերեվարությունը։ Իրավունք ունի։ Բայց նա սխալվում ե այն տեղ, ուր ջուղայեցիներին ել գնում և միալար քշվող ժողովրդական զանգվածների հետ մի շարքում, իբրև նրանց վիճակակից: Այսպիսի բան չեր կարող թույլ տալ Շահ-Աբբասը։ Ջուղայեցիները հարկավ կորցրին իրանց շարժական կարողության մեծագույն մասը, բայց պիտի պահեյին իրանց միլիոնները, նորից գործեր սկսելու համար և այս մասին անշուշտ Շահ-Աբբասն առանձին հոգացողություն ունեցել ե։ Մի ուրիշ պատմագիր, վոր այդ միջոցին Ջուղայումն եր յեղել, գրում ե.

«Բայց Հայոց ազգացն ոչինչ վնասեաց, այլ միայն սուրկուն արար տամբք և ամենայն ընչիւքն և տարեալ բնակեցոյց ի Սոս քաղաք, որ է Սպահէն»[47]:) Առհասարակ Շահ–Աբբասն այս գաղթից հետո իրան անվանում եր հայերի հայր[48] և ամեն տեղ ասում եր, թե հայերի գաղթեցումը իրան մեծ ծախս ե պատճառել, մի հանգամանք, վոր ցույց ե տալիս, թե Պարսկաստան քշված հայերը ճանապարհին միանգամայն ճակատագրի կամքին չեյին թողնված, այլ վորոշ չափով պետական խնամարկության առարկա եյին: Կար ավանդութուն, վոր յերբ մի անգամ մի հայ սպանեց մի սլարսկի, Շահ Աբբասը սպանվածի կողմից իրան դիմած բողոքարկվին ասաց, թե յուրաքանչյուր հայի այստեղ բերելը իրան նստել ե հազար թուման և յեթե նա կամենում ե, վոր ինքը մահվան դատապարտի սպանողին, այն ժամանակ թեղ վերադարձնի իրան իր ծախսած հազար թումանը։[49]

Առաքել պատմագիրը, վոր անվանում ե Շահ֊Աբբասին «վիշապ անդնդային», հայ ազգի կործանիչ և այլն, ի վերջոյ խոստովանում ե, թե նա հայրաբար եր վերաբերում իր տարած հայերին, բայց իսկույն բացատրում ե դրա գաղտնիքը-կապել տարածներին իրանց նոր հայրենիքի հետ և դրանից քաղել տնտեսական ոգուտներ։ Այս, ինքնըստինքյան, հասկանալի յե։ Յեվ ջերմեռանդ վորդեսեր հայր Շահն իսկապես դառնում եր հայր խոջայական կապիտալի համար։

4.

Այսպես եր կատարվում հայ պատմության ամենախոշոր փաստերից մեկը, այն ե՝ Ջուղան տարված Սպահան կամ, ուրիշ խոսքով, հայ խոջայական կապիտալին գաղութային կայանի դիրքը տալը։ Խոջայական համայնքը չեր խառնվում մյուս գաղթական զանգվածների հետ: Շահ–Աբբասը առանձնացնում եր նրան, բնակության հատուկ տեղեր նշանակում իր մայրաքաղաքի մի արվարձանում և այսպիսով ծնունդ եր առնում Նոր Ջուղան, գաղութային հայ կապիտալի ամենամեծ և ամենաուժեղ կենտրոնը գրեթե մի ամբողջ դարի ընթացքում։

Նոր Ջուղան Հին Ջուղայի կատարյալ կերպարանափոխությունն եր և հենց դրանով մարմնավորում եր այն դերը, վոր նա պիտի կատարեր հայ կյանքի վերաբերմամբ, դառնալով, ինչպես արդեն դարձել եր առևտրական կապիտալը Յեվրոպայի շատ տեղերում, մի հուժկու գործոն, վոր հանում եր մարդկությունը միջին դարերից դեպի նոր ժամանակները վորոնք լեցուն են տնտեսական, սոցիալական և քաղաքական հեղաշրջումներով։

Ի՞նչ տարբերություն հնի ու նորի մեջ: Հինը կպած ե Արաքսի ժայռերին և պետք ե այծյամ լինել դրանց վրա շարժվելու համար, ինչպես նաև վոզնի` թռչնաբույնի մեծություն ունեցող տների մեջ մտնել կարողանալու համար: Մի վոսկե փոր տնանկություն, անճար տափակացած ավանդականության ժայռերի տակ։ Իսկ նորը լայնարձակ մի դաշտավայր ե, վորի վրա անցնում ե մի կենտրոնական լայն փողոց և այդ փողոցը կտրատում են յերկրորդական կանոնավոր ու լայն փողոցներ և սրանց յերկու կողքին բարձրացած են հոյաշեն մեծ տներ։ Մի վաճառականական քաղաքիկ, մի փոքրիկ առևտրական հանրապետություն, վորի կառավարությունը Շահ-Աբբասր հանձնել ե Խոջա Նազարին, իսկ սա իր ձեռքի տակ ունի թաղապետներ, վորոնց միջոցով իրականացվում ե ինքնավարությունը։ Դասակարգային շերտավորումների գլխին կանգնած ե խոջայությունը, նրա հետ ե և հոգևորականությունը, և սրանք իրար լրացնում են, յերկուսն ել իշխաններ են։ Միջին դասակարգը արհեստավորությունն ե, իսկ ստորինը մշակները կամ բանվորները, վորոնք առավելապես շինությունների վրա յեն աշխատում. դրանց մեծ պահանջ կար մանավանդ այն շրջանում, յերբ կառուցվում եր Ջուղան։ Այստեղ մենք իհարկե, Ջուղայի պատմությունը չենք տալիս, վորը կազմում ե ընդարձակ հատվածը մեր մի այլ աշխատության, վորի վերնագիրն ե «Պաամություն հայ առևտրական կապիտալի»։ Այստեղ մենք պիտի ջանանք պատկերացնել հայ խոջայական կապիտալի ուժն ու շարժումները, վորոնց միջոցով նա կարողացավ այնքան խոր ազդեցություն գործել հայ կյանքի վրա։

Այդ ուժի առաջին և գլխավոր աղբյուրն այն եր, վոր խոջայական կապիտալը թագավորական կապիտալ եր և իրանք խոջաներն ել պարսից շահի գործակատարներն եյին, վորոնք կատարում եյին ապրանքների արտահանություն և ներմուծում, ազատված լինելով մաքսերից և վայելելով չտեսնված արտոնություններ։ Առաքել Դավրիժեցին ունի մի այսպիսի հետաքրքրական թվարկություն.

«Նախ՝ զի ինքը Շահաբասն ունէր սեր ընդ ազգին հայոց և մեծարանս նոցա և մանաւանդ ընդ Ջուղայեցւոց, որոց գլխաւորի անունն եր Խոջայ Սաֆար և որին եղբօրն Խոջա Նազար և որդոց սոցին Մելիք աղայ, և Սուլթանում և Սարֆրազ։ Եւ հանապազ ինքն շահն գայր ի տունն նոցա, ուտէր և ըմպէր ընդ նոսա զկերակուրս նոցա առանց խաբելոյ, որպէս սովորութիւն է պարսից առնել խտրութիւն ընդ՝ քրիստոնէից. այլ և ինքն շահն կոչէր զնոսա ի տուն և ի սեղան իւր և պատուէր ընդ մեծամեծս իւր. այլ և պատուիրեալ էր խրոց նախարարաց նույնպես առնել: Երկրորդ զի զթագաւորական հարկն, զոր տային քրիստոնեայքն, թեթև առնոյր` որպէս և քրիստոնեայք ախորժէին։ Երրորդ՝ եթէ դիպէր կագ և կոխ և խռովութիւն ինչ քրիստոնէից ընդ մահմետականց և կամ այլ ինչ գործ դատաստանի եթէ մեծ և եթէ փոքր, քրիստոնեայք իրավացուցանէր և զմահմետականս դատապարտէր։ Չորրորդ յորժամ զքրիստոնեայս բերեալ հասոյց ի Սպահան և ի զիւզօրայս նորա, բազում է մահմետականս արտաքսեաց ի տեղեաց և ի բնակութեանդ իւրեանց և զտունս և զանդաստանս նոցա ետ քրիստոնէից: Հինգերորդ՝ յօժար կամօք հրամայեաց եկեղեցիս շինել յամենայն տեղիս, ի Ջուղայ և ի զիւզօրայս, նաև է մէջ Բերդի քաղաքին, մեծանիստ և բարձրաշէն, և այնքան յօժարությամբ, մինչ զի և իեքն յորդորէր զքրիստոնեայսն, շինել զեկեղեցի։ Եւ յաւուրս մեծամեծ տօնից՝ Յարութեան և Համբարձման և յայլսն, գայր յեկեղեցիսն և ուրախանայր ըեդ քրիստոնէից։ Վեցերորդ՝ զամենայն կարգ և զաւանդութիւնս քրիստոնէական համարձակութեամբ կատարէին քրիստոնեայքն․ զկոչնակ հարկաներ զժամ կանչել և զջրօրհնէքն մեծախումբ հանդիսիւ առնել, սյլ և ինքն շահն ևս գայր ի ջրօրհնէքն և խրախանայր ի տեսութիւնն եւ զմեռեալսն խաչալամով և ձայնիւ շարականաւ հանեալ ի քաղաքէն անցուցանէին ընդ մեջ շուկային և տանէին ի թաղել՝ և ոչ ոք ի պարսից ազգէն եպերանաց և հայհոյանաց բանս ասէր… Եւ այնքան համարձակութիւն ետ շահն քրիստոնէից, մինչև ի հրապարակս և է շուկայս թե հանդիպէր կագ և կռիւ քրիստոնէից ընդ մահմետականաց, համահավասար զմիմեանս հարկանէին և հայհոյէին առանց երկիւղի»[50] Յեվ այս բոլորն անում եր առևտրական շահի ակնկալությունը: Վոչինչ չկար այլևս, վոր դժվարություն և դժգոհություն պատճառեր հայ վաճառականներին: Նրա առաջ վարկի հարց ել չկար։ Շահ–Աբբասը կանչում եր նրան, փող եր տալիս տոկոսներով, պայման եր կապում մետաքս գնելու, և Յեվրոպա արտահանելու, մասին կամ հենց տալիս եր պատրաստ ապրանք[51]: Հայ խոջայի համար շատ շահավետ եր և՛ թանկագին քարերի առևտուրը, վորը կոչվում եր նաև ակնավաճառություն կամ գոհարավաճառություն։ Այնքան ընդհանրացած և մեծ նշանակություն ստացած մի պարապմունք եր այս ակնավաճառությունը, վոր նույնիսկ մի փոքրիկ գրականություն ե կազմվել ակների և նրանց հատկությունների մասին, առաջին վաճառականական գրականությունը մեզանում[52]։

Ամեն ինչ, ուրեմն, կար, մնում եր անել ու շահվել։ Առևտրի ծավալը, շահի չափը կախված եր հայ խոջաների ճարպիկությունից, մանավանդ չարքաշությունից, տոկուն ու համառ աշխատանքից: Ապրանքային շրջանառությունը պահանջում եր ահագին տարածություններ վոտի տակ տալ, չվախենալով խոչնդոտներից, թշնամիներից, մահից անգամ այդ անճանապարհ ժամանակներում։ Պետք եր, վերջապես լավ ծանոթ լինել միջազգային առևտրի տեղերին, պայմաններին, պահանջներին ու առաջարկություններին։

Ինչպես եր այդ բոլորի մեջ գլուխ հանում հայ խոջան։ Այս հարցին պատասխանելու համար մենք ունենք մի հետաքրքրական վավերագրեր, վորոնց հետ կծանոթացնենք այստեղ:

Առաջին և անզուգական աղբյուրն ե մի հայ խոջա Զաքարիա անունով, վոր ապրում եր 17– րդ դարում և վոր թեև Ջուղայեցի չե, այլ զոկ, բայց իր թողած վերին աստիճանի հետաքրքրական որագրով պատկերացրել ե իր ժամանակի հայ վաճառականին և վաճառականությունը մի աննման պարզությամբ: Մենք մի քանի հատվածներ կբերենք այդ որագրից[53], լուսաբանելու համար մեր դրած հարցը։ Խոջայական գրականության այս նախահայրը, անվանված «Զաքարիա Ագուլեցու Որագիրը» սկսվում ե այսպես.

«Ես Զաքարիայ հարց ու փորձով իմացայ իմ հայր Ադամիրէն, մայր Սավգուլեն, որ թվին 1630-ումն ես անարժան Զաքարիայ, որ մօրէ ծնայ սուրբ Գէորգի կիրակի օրն կէսօրէն յետն։ Դարձեալ կամիվն Աստուծոյ եկեալ հառաք մինչև 1647 յավն. կամեցաք կամիվն Աստուծոյ ուսանել վաճառականու`թիւն. 1647 յամի մարտ ամսոյն 5 աղուհացից առաջի ջաբաթոյն ուրբաթ օրն ես անարժան Զաքարիայ իմ հօր, իմ մօր, իմ եղբօր հրամանալ և իմ յօժար կամովս՝ այսօր Ագուլաց դուրս ելայ յետ իմ եղբօր որդի պարոն Նիկողոսին հետ մին բեռն ապրշիմով, գնացի դեպի Ըզմիր։ Դարձեալ մին բեռն ապրշում այլվի Նիկողոսն ուներ»:

Այսպես եր ահա խոջայական կապիտալի խոշոր ծովեզերյա կենտրոն կազմող Զմյուռնիայում խոջայական մկրտություն ստանում ագուլեցի Քրդանց Մաղդեսի Աղամիրի վորդի Զաքարիան 16 տարեկան հասակում։ Այնուհետև նա խոջայի թափառական կյանքի մեջ ե, մտցնում ե իր որագրի մեջ իր թափառական վաճառականության դէպքերը, իր տեսածներն ու լսածները, վորոնք հաճախ մեծ հետաքրքրություն են ներկայացնում հասարակական և նույնիսկ քաղաքական տեսակետներից։ Իսկ թե վորքան բարեխիղճ և ուշադիր արձանագրող եր նա, ցույց ե տալիս հետևյալ հատվածը նրա որագրից.

«Դարձեալ ես Զաքարիայ կամեցայ, ուր որ գնամ, կամիվն աստուծոյ թէ գիւղն և թէ քաղաք, թէ ավեր ճանապարհ, ուր և հանդիպիցէ Զատիկ կամ Վարդավառ կամ Սուրբ Խաչ կամ Ջրօրհնէք արար իցեմ կամ թէ ինչ գիւղ կամ քաղաք մտտնիցեմ կամ ելանիցեմ՝ գրեսցեմ: Դարձեալ կամ ինչ կամ մանզիլն, հարցանելով անունս՝ վոչ թէ մին մարդ, երեք մարդ կամ չորս մարդ կու հարցանեմ անունն: Կամ քանի աղաջ կայ, վոչ թէ չափելով իմացայ, այլ իմաստուն մարդիկ հարցանելով, վոչ թե մին անգամ գնալով այս գրեցի: 1647 յամի Ագուլաց դուրս գնացի մինչև 1664 յամն շուրջ գալով գնալով հարցանելով գրեցի ըստուքն: Երեք չորս թղթի վրայ գրած էի, ոմն ըստուք, ոմն սխալ. ապա 1664 յամին կամիվն Աստուծոյ բերի նորոգեցի այսմ դավտարս: Դարձեալ ես անարժան Զաքարիայ, ուր և իցէ, է թէ գիւղ, թէ քաղաք, թէ ծով և թէ ցամաք մինչև յես գնացի ոչ, ականատես չելայ, գրեցի ոչ, զերայ իմ գնացած տեսած տեղս գրեցի, անտեսն ոչ գրեցի»։

Յեվ ահա այս ստուգապատում խոջան գնում ե իր ժամանակի ամենահռչակավոր յեվրոպական առևտրական շուկաներից մեկը, Ամստերդամ։

«Յամի 1658 սեպտեմբերի 19-ումն,— գրում ե նա, ես Զաքարիայ Իզմիր այսօր մտա նավ, որ Աստուծով գնանք Վենետիկ։ Նավն եր ֆելամիկ, անուն նավին մառգանզ-Լբօսնը։ Աստուած բարին առաջի»:

«Սեպտեմբերի 29-ումն նավն հասաւ Մութուն Բուռուն. 7 նավ Տարաբուլուս հեռու երևցաւ, գալիս էին թէ մեր նավն առնուն: Խօ Աստուած մեզ ողորմեցաւ քամի վերկացաւ, մեր նավը պրծաւ, փախաւ Աստուծով։

«Հոկտեմբերի 1-ումն նավն հասաւ Վենետիկ, Աստուծով:

«Հոկտեմբերի 17-ումն Վենետիկ, նավին 27 հայ, թոզ զֆռանգ ամենիկեան թուղթն հրամանաւն տարան հին նազարաթն, տուին մինչի 2 օր ազարաթ.

«Նոյեմբերի 25-ումն նազարաթն թամամեց, այսօր զմեզ ամեն դուրս տարան. ես Զաքարիայ որ եկի Վենետիկ քաղաք Աստուծով։

«Յամի 1659 յունվարի 25-ումն ես Զաքարիայ Վենետիկէն այսօր դուրս ելայ Աստուծով, վոր ցամաքով գնանք Մորդամ։

«Փետրվարի 13-ումն ես Զաքարիայ բուն բարկենդան Ալամանի քաղաքն Լիմբորկումն արարի Աստուծով։

«Փետրվարի 20-ումն ես Զաքարիայ այսօր եկայ Ֆիլամենկի քաղաքն Ամսըրդամ, որ է աննման։

«Մայիս մեկումն Ամսըրդամ. Այսոր ստամբոյ, որ է գիր դուրս եկաւ, թէ Իսպանոլի թագաւորի աղջիկն տվին Ֆռանգիսի թագաւորի տղին, որ բարիշեցին, զերայ կասէն թէ 30 տարի այ որ կռիւ էին անում. այս է։

«Մայիս 23-ումն, ես Զաքարիաս Ամսըրդանու գնացի Լէյգա քադաք, եկի Հառլամ քաղաքը, 2 օրէն յետնայ այլվի եկի Ամսըրդամ։

«Յունիսի 19-ումն ես Զաքարիայ Ամսըրդամ գիշերն 5 սհաթ, ցերեկն 19 սհաթ տեսայ։

«Յունիսի 21-ումն Ամսըրդամ։ Եկին մուշտուլուղ բերին թե Հնդստանու 9 նավ եկաւ Ամսըրդամ։

«Յուլիսի 4-ումն Ամսըրդամ: Ես Զաքարիայ տեսայ որ մեկ արծաթէ ջահ տարան, Մուսկօվի թագաւորի համար տարան որ եր 2218 ֆունտ արծաթ, 5 ֆունտ ոսկի, որ ջուր էր տված, որ էր աննման, որ կանի 140 լիտր, Խոնդքարի լիդր արծաթ։

«Նոյեմբերի 12-ումն ես Զաքարիայ, որ Ամսրդամայ դուրս ելայ, որ ծովով գամ Լիկորնոյ, նաւի անունն Ջուստից։

«Դեկտեմբերի 6-ումն Թէսիլու, 140 նաւով մին տեղ վեր կացինք Աստուծով։ Դեկտեմբերի 29 Ջրօրհնեաց բարիկենդանն նավի Ջուստիցումն արարի: Այսօր Փորթուգալու սարն երևեցավ, զերայ 22 օր այ որ ցամաք չէինք տեսել. մեծ ուրախութիւն է:

«Յամի 1660 յունվարի մեկումն նավով եկինք Իսպանիա ի քաղաքն Կալիս արկաթ գցեցինք։ Յունվարի 6 թէ մէկ, արամ հնումն ես Զաքարիայ Ջրաւրհնենք Կալիս արարի։ Յունվարի 10-ումն նավերը Կալիսու վերկացին։ Յունվարի 17-ումն ես Զաքարիա նավով եկինք Ւսպանիայ, ի քաղաքն Մալիկայ. 2 օը կացին, նավեր Մալիկու վեր կացին։

«Փետրվարի 6-ումն ես Զաքարիայ նավով այսօր եկինք Ւսպանիայ է քաղաքն Ալըկանթայ, 4 օր կացինք, նավերն վեր կացին։

«Փետրվարի 27-ումն, ես Զաքարիայ այսօր նավով եկինք Լիկորնոյ, եխպայր Նիկողոսն, Ալեքսանն տեղս էին։

«Ապրիլ մեկումն ես Զրաքարիայ՝ եխպայր Ալեքսանն մի տեղ մտանք նավի Ջուստիցն, այսօր Լիկոռնու դուրս եկանք Աստուծով, որ գնանք Իզմիր։

«Ապրիլ 15-ումն ես Զաքարիայ նավով եկինք Միսինայ, արկաթ գցեցինք։ Ապրիլ 28 ես Զաքարիայ, որ Միսնու նավով դուրս եկանք Աստուծով:

«Մայիս 14-ումն ես Զաքարիայ այսօր եկինք Ւզմիր, արկաթ գցեցինք, դուրս ելանք ցամաք։ Գոհութիւն Քրիստոսի, որ նոյեմբերի 12-ումն Ամսրդամ մտայ ֆելամիկի նավի Ջուստիցն, այսօր 6 ամիսն թամամվեց աւել 2 օր եկինք Իզմիր»[54]

Ամենքն իհարկե, այսչափ բարեհաջող կերպով չեյին կատարում իրենց յերկարատև ու ծանր ճանապարհորդությունը: Յեթե վաճառականությունը մեծամեծ ոգուտներ տալիս եր, դրա հետ միասին շատ հաճախ վոչ պակաս խոշոր վնասների հետ եր կապվում: Դժբախտ պատահարներ շատ եյին լինում, և դրանց մեջ առանձին աղետի կերպարանք եր ստանում սնանկությունը: Ահա մի պատկեր նույն Զաքարիայից.

«Դարձեալ այս տարուս (1661) Իզմիր բինագար ոմն Ջուղեցի, անունն Գրիգոր, ավել անունն Դաւաչի, որ մեռավ դժոխոց բաժին էլաւ. մնաց այս սատակածիս վերա բազրկանի ապրանք 300.000 մարչիլ: Ոմն փող են շախով տուել. ոմն ապրիշում և այլ ապրանք։ Ամեն երկրի մարդի կէր Ազուլաց ջամիաթին կեր 12.000 մարչիլ, իմ ու իմ եղրոր Սիմոնին կեր 15.000 մարչիլ, ղերա ընկերի կեր Իզմիրումն, որ այս փողն տուին: Այս սատակելուս, որ սատակեցաւ, փող շատ ուներ Հնդստան թէ Ֆրանկս տան , ամեն ուրիշ մարզ կերաւ։ Սորա դաւին երեք տարի արարին, ախրն փուչ էլաւ, փող բհամ չէ եկաւ. շատ շատ մարզ ավարայ էլաւ, մեռաւ։ Այս Գրիգորս մնաց Քրիստոսի դատաստանին սևերես»[55]

Յերբ մեռավ Զաքարիայի յեղբայր Շմավոնը Սպահանում սնանկացած դրության մեջ, պարտատերերը պահանջեցին, վոր Զաքարիան, իբրև յերաշխավոր յեղբոր պարտքերի, գնա Սպահան և վերջացնի հաշիվները, և Զաքարիան ստիպված յեղավ կատարել այդ պահանջը, թեև մեծ դժվարություններով:

II. 18-րդ դարի սկզբին Յեվրոպայում գրի յեն առնվել մի քանի շատ հետաքրքրական խոսակցություններ, վորոնց մեջ շատ կենդանի կերպով պատկերված են Ջուղայի և Արաքսի հովտի խոջայական կապիտալի կենցաղը, գործելու յեղանակը և այլն: Ահա մի կտոր այդ խոսակցություններից, որ տեղի յե ունեցել մի ֆրանսիացու և Սաֆարի (անշուշտ ջուզայեցի) մեջ և վոր տալիս ե հայ խոջաների «ալիշվերիշի» պատկերը ամենայն պարզությամբ.

«Ֆրանսիացի.-Հիմա շադավաթ արա ձեր վաճառականների առ ու ծախսն ինձ ասա, ի՞նչ բաբաթ ապրանք կու բանացնեն ու ի՞նչ յերկիր կերթան։

«Սաֆար.— Մեր ագգի մեջ բաբաթ բաբաթ բազրկան կան, վորն յերկրեն դուրս չեն գնալ, մա դուքանումն նստած՝ այլ և ամեն յերկրի ճոթ կու ծախե, վորն Հնդկաստանք, Արաբստան, Հոռմացտան, Ֆրանգստան, Ռուսաստան և այլ յերկրի խրիգ կը բերի, եստոնց մոտ ամեն բաբաթ ապրանք կլինի-ջավաիր մարգարիտ, չուխա, չիթ, աբրշմեզեն, տան զինաթ, ձեռագործ և այլն մանր մունր ապրանք։

Ֆրանսիացի.- Մա, պարոն Սաֆար, ձեր վաճառականքն ինչպես ճանապարհ կանեն այնքան ապրանք են ձեր մեծ ու լայնատարած յերկրումն դեպի Հնդկաստան, Ռումելի, Արաբստան, և այլ աշխարհ, չուն վոր ձեր յերկրումն ծով ու նավագնացություն չկա:

«Սաֆար, -խիստ հեշտ և սաֆայով. գարա յերբ վոր շատվոր են և շատ ապրանք կա, կարավան կու դառնան և ունին յուրյանց քյարվանբաշին, չավուշը, թուֆանքչին ամեն խասաթովն, ապրանքն ուղտերն, ձի կամ ջորի կու բառնան, և յուրյանք ձիավորք, ինչպես մի մեծ որդու կու գնան ու ամենքն քյարվանբաշու հրամանովն աստ կամ անդ իջեվանեն, ունեն յուրյանց հետ ամեն թուրլու (տեսակ) թոշակ և զախիրա (ուտելիք), ինչ տեղ վոր կուզեն վրան ու չադիր կու տան և յուրյանց պետքն կամ կարիքն լիուլի կատարեն, հետո յուրյանց ճանապարհն հառաջ գնան։

«Ֆրանսիացի.- Զարմանալի ճանապարհ ա և առավել մեզ, վոր չենք տեսել մա եդ խոսքդ կարավան ի՞նչ լեզու ա, կամ ի՞նչ ասեր:

«Սաֆար.- Մեզ ել մեծ զարմանք ա, յերբ վոր նավի հաքաթ կու լսենք։ Կարավան, որ թուրքն քարվան կասե, հայոց լեզու ա, ասել սաքի կարող վանելո վոր աշխարհորեն կասեն ղարշու կենալու կարող: Ես ել Սպահանա կարավանի հետ եկի Թարվիզ, տեղեն Երզրում, Թոխաթ մինչև Իզմիրն և Իզմիրու նավ մտա, չորս ամսումն հասանք Թասիլն. ինչ տեղս ե, եսոր ինն որ ա, վոր քաղաքս եմ մտել։

Ֆրանսիացի.-տեղս շա՞տ կու մնաս։

Սաֆար.- Պիտի մնամ մինչև որ ապրանքս ծախեմ։ Թե որ ծախսս յետացավ ընկերիս մոտ ապրանքս կը թողում, խրիդ կանեմ Մոսկովի վերան, աստուծով տուն կերթամ»[56]:

III. գրեթե սույն ժամանակները ֆրանսիացի գիտնական Տուրնըֆորը ճանապարհորդում եր Թյուրքական ու Պարսկական Հայաստանում և ինչպես յերևում ե, ընկերացել եր Երզրումի մոտով անցնող մի խոջայական կարավանի, վորին և նվիրել մի ամբողջ գլուխ իր ճանապարհորդական նկարագրությունների մեջ: Նա պատմում ե, վոր առևտրական կարավանի շարժումը, մի ամբողջ անցք տնտեսապէս յետամնաց, իր ամբողջ նախնականությամբ ապրող յերկրի համար։ Լուրը, թե կարավանը պիտի գա, վաղորոք տարածվում եր հեռավոր տեղեր և հայերը յերկու որվա ճանապարհ ընդ առաջ եյին գնում` նրան դիմավորելու համար և բերում եյին իրենց հետ, վաճառականների համար, զովարար ըմպելիքներ և գինի, իսկ վաճառականները լիացնում եյին ամենքի, հանելով իրանց բեռներից հարյուր ու մի գեղեցիկ ու անհրաժեշտ իրեր։ «Ասիայի մեջ,- գրում եր գիտնական ֆրանսիացին,- Վենետիկի, Ֆրանսիայի և Գերմանիայի այլ և այլ ապրանքների մանրավաճառությամբ հայերն են պարապվում։ Փոքրիկ հայելիները, մատանիները, մանյակները, կիտվածանկարները, փոքրիկ դանակները, մկրատները, գնդասեղները և ասեղները դրամից ավելի հարգի յեն քադաքների մեջ»[57]

Այս տողերի մևջ ակնարկվողը մանր խանութպանությունն եր, փերեզակությունը։ Բայց այդ մանրուքների մեծաքանակ ներմուծումն արդեն խոշոր խոջայական կապիտալի մենաշնորհն եր, ինչպես վերևում բացատրեց և Սաֆարը։ Հայեցին առհասարակ բնորոշելու համար Տուրնըֆորը գրում ե.

«Հայերին յերջանիկ պիտի համարեյի զենք գործածելը չիմանալուն համար, յեթե մարդկանց բնության համեմատ հարկաւոր չլիներ յերբեմն զենք գործածել՝ իրանց նմանների ձեռքով հարստահարվելուց պաշտպանվելու համար։ Ինչ վոր ել լինի՝ հայերը միմիայն իրենց վաճառականությամբ են զբաղվում և բովանդակ կարողությամբ սրան հետամուտ են»։

Հայ վաճառականի չարքաշությունն ու տոկունությունը իրավամբ զարմացրել են դիտող յեվրոպացուն և նա ասում ե թե տեսել ե նույնիսկ ամենահարուստ վաճառականների, վորոնք մինչև վիզը գետի մեջ մտած՝ ձիերը և սրանց վրա բարձած մետաքսի բեռները սուզվելուց ազատվելու համար, առանց ուշադրություն դարձնելու՝ թե ումն են պատկանում այդ բեոները - իրենց, թե իրենց բարեկամներին։

«Գետակներից անցնելիս հայերը իրենց ձիաների կողքով են քայլում և ամբողջ ճանապարհորդության ժամանակ ոգնում են վոչ միայն իրենց ազգակիցներին, այլ և այլազգիներին։ Այս բարեմիտ մարդիկ իրանց սովորություններից բնավ չեն շեղվում. միշտ նույնն են. չափազանց խռովարար ոտարներից խույս են տալիս և հարգում են խաղաղասերներին, վորոնց հյուրըկալում են ամենայն սիրով և կերակրում: Յերբ խնամում եյինք նրանց մի հիվանդին, ամբողջ կարավանն իր շնորհակալությունն եր հայտնում մեզ»։

Բայց այսքանի հետ միասին Տուրնըֆորն արձանագրում ե հայ խոջայության մի պակասավոր կողմը։ Այդ այն ե, վոր յերբ նրանցից մեկը ոտարության մեջ անհաջողության ե հանդիպում, այլ ևս չի վերադառնում իր հայրենի յերկիրը, վորպեսզի ազատվի իր պարտապահանջներից, ասելով՝ թե յերես չունի իրանց մոտ յերևալու։ Սակայն այս բանը չի արդարացնում սնանկացողին: Յեվ մենակ արդարացնելի հանգամանքն այն ե, վոր սնանկություններ շատ սակավ եյին պատահում հայ վաճառականների մեջ: Նշանակելի յե և սակարկության հետեվյալ նկարագրությունը.

«Մեր ծիծաղը չեյինք կարողանում պահել, յերբ Երզրումի խաների մեջ տեսնում եյինք հայ վաճառականների սակարկություն անելը։ Նախ փողը հանում են և դնում սեղանի վրա. հետո ճոռոմաբանում են, վորքան կարող են, մի կողմից փող են համրում, մյուս կողմից աղմկալից խոսակցություններ շարունակում։ Տեսնելով այս, մեզ թվում եր, թե մոտ ե կռիվը, բայց միշտ հակառակն եր լինում, վորովհետև այս տեսակ առևտուրը իրանց սովորությունն ե. իրար հրելուց հետո, միջնորդները վաճառողի ձեռքը այնպես սաստիկ են թոթվում, վոր խեղճը ճիչ ե արձակում և նրան չեն թողնում, մինչև վոր համաձայնում ե գնողի առաջարկած գումարին։ Սակարկությունը վերջացավ և մենք ծիծաղում ենք»1[58]։

Այս ել ավելի տեղային, խանութպանական մի տեսարան ե։ Խոշոր խոջայությունը, այն, վոր առևտրական գործիչ եր միջազգային չափանիշով, այդ յեղանակի սակարկություն չեր անի, գոնե յեվրոպական շուկաներում։ Բայց Տուռնըֆորին զվարճացրած առ ու ծախսի յեղանակն առհասարակ ասիական եր և միայն հայերին չեր հատուկ։

Ջուղայի տեղափոխումը մի տեսակ դրդապատճառ եր դառնում, վոր ավելի գործոն, ավելի միջազգային դառնար Արաքսի հովտի մյուս առևտրական գյուղերում ամփոփված խոջայական կապիտալը։ Առաջնություն ստանում եր զոկական կամ, ավելի ճիշտ ասած, ագուլիսյան կապիտալը։ Ջուղայեցիների հետ յեվրոպական շուկաներում են և՛ զոկ խոջաները, վորոնց ներքին և արտաքին կյանքը մեզ ավելի լավ ծանոթ ե, շնորհիվ վերոհիշյալ Քրդոնց Աղամիրի վորդի Զաքարիայի։

Միջազգային շուկաներում հայ խոջան, բացի լեզուներից, պիտի ունենար և մի ամբողջ առևտրական հանրագիտակ՝ զանազան յերկիրների առևտրական պայմաններն իմանալու համար: Այդ գործը դյուրացնելու համար ջուղայեցի խոջա Պետրոսի հաշվով 1699-ին մի գրքույկ եր տպվում Ամստերդամում այսպիսի վերտառությամբ.

«ԳԱՆՁ ՉԱՓՈՅ՝ ԿՇՌՈՅ, ԹՈՒՈՅ ԵՎ ԳՐԱՄԻՑ ԲՈԼՈՐ ԱՇԽԱՐՀԻ, որ է գիտութիւն ամեն այն տեսակ կշռոց՝ չափուց և դրամից, որով բոլոր աշխարհի վաճառականութիւնն վարի, ժողովեալ ու ի մի վայր հավաքեալ, աշխատությամբ ՂՈԻԿԱՍՈՒ, ապաշնորհ Ջահընկալի ՎԱՆԱՆԴԵՑԻՈՅ ծախիւք և ի խնդրոյ հայցման ջուղայեցի Խաչատուրի որդի պարոն Պետրոսի»:

Այս ել խոջայական գրականության մի շատ հետաքրքրական հիշատակարանն ե։ Թեև վերնագիրը գրաբար լեզվով ե, բայց ամբողջ գրքույկը գրված ե պարզ ջուղայական աշխարհաբարով։ Այդ ամենքին մատչելի մի ուղեցույց եր, վոր մատակարարում եր բազմադիմի տեղեկություններ համաշխարհային շուկայում գործածվող չափերի, կշիռների, դրամների, ապրանքների մասին, թե ինչ, ուր կարելի յե ձեռք բերել: Թե ինչ յերկրներում ինչ լեզուներ են գործ ածվում, թե ինչ ճանապարհներով կարելի յե գնալ Յեվրոպայի այս կամ այն վաճառանոցը և այլն, և այլն։ Առանձին մի գլխի մեջ բացատրված են թվաբանության (ռազամի) չորս գործողությունները և առաջարկվում են խնդիրներ վաճառականական գործունեյությունից։ Հայ խոշոր խոջան շատ լավ ըմբռնում եր, թե միջազգային շուկան իր յերկրի մանրավաճառի անշարժ խանութը չե, այլ փոփոխվում ե անդադար, և այդ փոփոխություններին հետևել չկարեցողը պետք ե դուրս շպրտվի շահի ասպարեզից։ Յեվ ահա այդ առևարական ձեռնարկի մեջ հեղինակը, հանկարծ կանգնեցնելով հեթանոս, բրահմանական, հրեական աղանդների թվարկումը, մտցնում ե այսպես մի խրատ.

«Յեղբայր վաճառական, հայս գրքումս ինչ վոր գրեցավ վասն քաշից դրամից և զիմաթի. ժամանակով կու փոխվի, կամ ավելանայ կամ կու պակասի, զարա ալիշվելիշի բանն աստվածագիր կանոն չե, վոր անփոփոխ լինի, բայց փոփոխական ե և մարդագիր կանոն և ժամանակավոր։ Հայտնապես միշտ և հանապազ կու տեսնանք քաշից, դրամից և ապրանաց զիմաթի փոփոխումները ինչպես ապրեշումին` մանածին` բրդին` զրմղին և այլ ապրանաց: Ես պատճառես թե ժամանակավ մեր գրածին ղարշու տեսնիք, չը զարմանաք և վոչ վատ ասեք մեզ, սաբաբ փոփոխումն, ինչ վոր մենք գրեցինք` ժամանակավ ճշմարիտ եր և ժամանակավ բաղի բաներ կու փոխվի. վողջ լեր և լեր բանասեր»[59]։

Ահա և նմուշներ այն ժամանակվա վաճառականական լեզվից.

«Լիգօրնայ քաղաքումն ճոթն խարջ այ փոքր` թազայ թազայ կու ծախվի, այսպես` մուխիարն և սօֆն, ապրիշումն ղտրով կու ծախուի, հարիւրին 4 դարայինք կառնուն։ Ալիշվելիշի փողն Ջուլի այ, 9 Ջուլին մին կորենթ մարչել է, որ է 72 գրացի հարիւր. դիտր ապրիշումին նազարաթանայ կառնուն. հակին մին մարչիլ տօվանի դարին կես մարչիլ, նօվը յինք կառնուն, մի կօրէնթ մարչիլն 69 գրացի է. վախտի գէօրայ` հարիւրին 2,3,4,5, ավելի սարֆն է Քէվանգու ղրամոնին, լաջվարդն, բեխի սումբուլն, սօֆի մանածն, մահմուդին` մերջանն քահրիբարն` ղըրմըզն` և սոցին նման ապրանք դարով կու ծախեն, մաջին օնցով, բուրդն` բամբակէ մանածն և մեղրամոմն դանթարով կու ծախեն։ Վենետիկու ալիշվելիշն Լիգօրնու պես այ. ապրէշումի ահվալն այս է. Ղադիմի սովորություն ե կապած ենար ապրէշումն լիտրէն 48 զրութեշ` որ է 2 կորէնթ դուկատ, թէ թանգ է ենար ապրէշումն` դարէն փոքր այ, թէ աժան է, դարէն շատ է: Միւս ապրէշումից վախտին գեօրայ` գահ ավել` գահ փոքր թանկ ու աժան։ Ալիշվերիշ փողը շատն կրուշէթ այ»[60]։

Ահա ինչ դաստիարակություն եր բերում ասիացի հայ խոջային յեվրոպական կապիտալը։ Շահն ստիպում եր, շահը պարտավորեցնում եր շարժվել, վորոնել, քարեքար ընկնել, սովորել, հսկել արթուն, առիթ չփախցնել: Յեվ խոջան, այս դաժան, բայց իր շահավետությամբ սիրելի դպրոցի մեջ կռած-կոփված, դառնում եր առաջավոր տարրը իր համայնքի մեջ, ամենքից խելոքն ու. փորձառուն, վոր գիտեր խիզախել շահեր վորսալու համար, նախաձեռնող, համառ ու աներկյուղ, իբրև մի արտոնված և պաշտպանված արքայական հիմնարկություն։

5

Յեվ հարստանում եր Նոր Ջուղան որերով, ժամերով հեքաթական չափերով։ Յեզվիտ կրոնավոր Ռափայել դյու Մանը, մեկն այն բազմաթիվ միսիոնարներից, վորոնք վխտում եյին Թյուրքիայում և Պարսկաստանում` պապի համար հոգիներ և Ֆրանսիայի համար առևտրական շահեր վորսալու համար, պատմում ե, վոր ջուղայեցի խոջան գնում եր Վենետիկում յերկու շարան մարգարիտը յերկու կամ յերեք ֆրանկով և ծախում եր Սպահանում յերեսուն կամ քառասուն ֆրանկով։ Ահա ինչպես գիտեր հայ խոջան շահացնել իր դրամն ու բազմարկածյան յեռանդը։ Այսպիսով եր, ասում ե նույն ֆրանսիացի կղերականը, վոր Ջուղայի հայերը տիրացան անհուն հարստությունների։ Նա հիշատակում ե մեկին, վոր Յերևանում յեղել եր մսագործ, իսկ Ջուղայում ձեռք եր բերել 23 կամ 24 հազար թումանի մեծ կարողություն, վոր անում եր 960 հազար ֆրանկ։ Ուրիշ շատերն ունեն 20 հազար, 10 հազար թումանի կարողություն։[61]

Ոտար աղբյուրներից ավելի ճոխ, գրեթե հրաշապատում են հայ աղբյուրները։ նոր Ջուղայի պատմության հեղինակն ասում ե, թե հարստությունը գետի պես եր թափվում Ջուղա։ Յեվ իրավ, միայն այդպիսի առատության մեջ են հասկանալի դառնում այն որինակները, վոր բերում ե նա։ Հենց միայն խոջա Սարֆրազի մասին ժողովրդական ավանդությունը պատմում եր յերկու, բան. մեկն այն եր, վոր նա, ճաշի հրավիրելով Շահ–Աբբաս յերկրորդին, նրա բոլոր նախարարներին, պալատական ավագանու և անթիվ ծառաների հետ, ամենաճոխ սեղան սարքեց և՝

«Յետ ամենայն վայելչությամբ վերջանալոյ հացկերութեանն, ասում ե պատմիչը, զամենայն արծաթի կարասիս և պարագայս նույն հանդիսի ի պատիւ երեսոց արքային ընձայեալ է զօրացն նորա»։

Մի ուրիշ անգամ շահի հետ գնալով այն տեղը, ուր կամուրջ եր շինվում գետի վրա, նույն Սարֆրազը, դարձյալ ի պատիվ թագավորիյ կանգնեցնում ե գետի ընթարքը, թափելով նրա մեջ «ճերմակ շահի» կոչվող մանը արծաթի դրամներով լիքը քսակներ և այդ գումարն ընձայում ե շահի այդտեղ գտնված ծառաներին։ Այս յերկու դեպքում հայ խոջայի ծախսած գումարը հաշվում են մոտ քսան հազար թուման, վոր անում ե մոտ ութ հարյուր հազար ֆրանկ[62])

Այստեղ շատ շահեկան ե ցույց տալ հայ առևտրական խոշոր բուրժուազիայի մի շատ բնորոշ հատկությունը։ Այսպիսի անմիտ շռայլություններ ցուցադրելու հետ զուգընթացաբար, հայ խոջան մնում եր դարձյալ գծծի, գրոշանոց։ Գետը վոսկով և արծաթով կտրելու ու այդպիսով կամուրջի հիմքը դնելու ավանդությունը գոյություն ուներ և հին Ջուղայում և վերաբերում եր Արաքս գետին, իսկ գործող անձը խոջա Խաչիկն եր, յերևի վոչ այն, վորի տանը, ինչպես տեսանք, հյուրընկալություն գտավ Շահ Աբբասը։ Ահա ինչ են պատմել Քաջբերունուն Ջուղա գյուղի հայերը.

«Պատմում ե նաև, ասում ե նա, վոր խոջա Խաչիկը կամրջի ամրության համար վոսկի և արծաթ եր դնում հիմքումը, Կամրջի շինության ժամանակը նա հանձնեց յուր ծառային այժմյան հինգ կապեկին համապատասխան գումար, վոր Ջուղայի փողոցումը գնե 3 կոպեկի 100 հատ ձու և 2 կոպեկը վերադարձնի: Ծառան կատարեց տիրոջ հրամանը, բայց 2 կոպեկը ավելորդ համարեց վերադարձնել և դրա համար սաստիկ հանդիմանություն ստացավ խոջա Խաչիկից, Ծառան ընդդիմաբանեց յուր պարոնին, թե ի՜նչ ե 2 կոպեկիդ արժողությունը՝ յերբ դու վոսկին և արծաթը անխնայ թափում ես ջրի հատակը։ Խաչիկը պատասխանեց, վոր յեթե 2 կոպեկը չխնայե, անկարելի կլինի և այս առատությունը»[63]

Ժողովրդական ավանդությունն ե, վոր մի փոքր բարձրացնում ե վարագույրի ծայրը՝ ցույց տալու համար, թե ինչպես եյին հարստանում մեծափարթամ խոջաները։ Այսպիսի գրոշանոց խնայողությունը չեր, անշուշտ, միակ միջոցը։ Հարստացման յեղանակների մեջ եյին անխուսափելիորեն նաև հանրածանոթ շահագործումներն ու կեղեքումները կապիտալի միջոցով, բայց այս մասին մեզ տեղեկությունները գրեթե բոլորովին չեն հասել, վորովհետև պատմություն գրողները հոգևորականներն եյին, իսկ այս դասի հետ առևտրական կապիտալը միշտ մերված եր իբրև շահակից և աջակից։ Խոջայությունը, կամ առհասարակ վորևե ուրիշ անվանումով, փողի ներկայացուցիչ հանդիսացող հասարակական տարրերը գրի և գրականության տերը յեղող հոգևորականության համար և՛ ազգի գլուխ եր, և՛ իշխան, մինչև անգամ և իշխանապետ, և այսպես պիտի ընդունեյին, իհարկե, նաև խոնարհ խավերը, աշխատանքի տակ կքվածները, կեղեքվողները։ Մեր վերոհիշյալ խոջա Սաֆրազի գերեզմանաքարի վրա գրված եր.

«Ա՜, իմ աննման խոջայ որ էիր Հայոց թագաւոր,

Անումտ Սաֆրազ կոչի՝ սրնթաց զօրեղ դատավոր,

Խելօք, քո ճարտար լեզվիտ զարմանար ամեն թագաւոր,

Շատ իշխան քո տեսուտ փափագ ահեղատես իշխան փառաւոր» [64]

Հետաքրքրական ե այստեղ նշանակել խոջայական կապիտալի մի հատկությունն ել։ Ջուղայի բոլոր հարուստները լուսավորչական չեյին։ Կային և կաթոլիկ հայեր, և դրանց մեջ շատ հայտնի յեր Շահրիմանյանների տոհմը, վոր ընդարձակ առևտրական գործառնությունների և խոշոր կապիտալի տեր եր: Թեև կապիտալը միայն իր շահն ունի դավանաբանական տրոհումներն ազդում եյին նաև կապիտալի վրա, տալով նրա հասարակական մշակույթային դերին տարբեր ուղղություններ, մինչև իսկ առաջ բերելով ազգամիջյան պայքարներ։ Այս յերևույթը նկատելի յե դառնում Հնդկաստանում և մանավանդ Կ. Պոլսում։

Հայ խոջայականությունը, Սպահան գնալուց հետո յենթարկվելով, արաքսյան իրականության համեմատությամբ, խորին կենցաղական հեղաշրջման, զարգացնում եր Ասիայի խորքում մի շռայլ բուրժուական նիստուկաց, աշխատելով համընթաց քայլել յեթե վոչ իրանի շահնշահի պալատի, գոնե պետական բարձր պաշտոնեյության և ազնվականության հետ։ Առաջ ու առաջ այս նոր ճաշակի և նոր պահանջների արտահայտիչ եյին հանդիսանում խոջայական բնակարանները։

«Շինեցին, գրում ե Դավրիժեցին, յարկս և բնակութիւնս ինքեանց հրաշալի յօրինուածովք, կամարակապ փողոցօք, թևաւոր ապարանօք և ամրասուն հովանոցօք, բարձրաբերձ և արքայակերպ շինուածօք, զարդարեալ և յօրինեալ ի ծաղիկս ոսկւոյ և լաջվարդի՝ և պէս պէս երանգաց ակնախտիղ տեսողաց։ Նույնպէս շինեցին և զեկեղեցիսն հրաշազան յօրինուածովք ըստ արժանւոյն փառացն աստուծոյ, յերկնանման խորանօք և գերամբարձ կաթուղիկէիւք, բովանդակ ծաղկեալ պէս պէս երանգովք ոսկւով և լաջվարդով, տնօրինականօք տեառն և պատկերօվք սրբոց»[65]

Գեղարվեստական այս յեռուն շարժումն այնքան տևական ե դառնում, ինչպես կյանքի յերևույթ, վոր ծնեցնում ե տեղական նկարչական պատկերագրական տաղանդ։ Դա Մինաս վարպետն եր, յեվրոպական արվեստի փոքր ինչ աշակերտած մի ջուղայեցի, վոր վերադառնում ե իր հայրենիքը և իր նկարչական գեղեցիկ ձիրքը գործադրելու մի ուրիշ ասպարեզ, իհարկե, չի գտնում, բացի խոջայական ապարանքից։

Պարսկական արվեստն իր արհեստավորական միանման անբնականությամբ յետ եր մնում նույն իսկ պարսիկների աչքում, և Ջուղայի խոջոյական բնակարանը նկարչական զարդարանքի կողմից գերազանցում եր նույն իսկ շահական պալատը։ Այստեղ ել տեղեկություններ մենք ստանում ենք դարձյալ միայն Առաքել Դավրիժեցուց։ Նա ասում ե.

«Եւ եկեալ ( Մինաս վարպետն) ի քաղաքն Ասպահան բնակեցաւ ի տան իւրում, որ էր ի մեջ Ջուղայեցւոց. և գործէր զարուեստն իւր զպատկերահանութեան։ Եւ վասն կարի առավել վայելչակերտ գեղեցկատիպ չքնաղատես յորինուածոյ արուեստին, մեծամեծք Ջուղայեցւոց տանէին ի ծաղկել և ի պատկերագրել զյարկս ապարանից և տանս իւրեանց. այսպես և խոջայ Նազարի որդի խոջայ Սարֆրազն տարեալ ի տուն իւր առ ի զարդարել զտպարանս իւր ծաղկօք պատկերօք»[66]։

Շահ Սեֆին, գնացած լինելով Սարֆրազի տունը, ծանոթանում ե այդ զարմանալի արվեստին և արվեստագործին, և այնու հետև ե միայն, վոր Մինաս վարպետի վրձինը, հայ խոջաների բնակարանները շքեղազարդելուց հետո, գնում ե նույնն անելու և շահական պալատում։

Կշռադատելով նոր Ջուղայի այդ բոլոր պարագաները նրա հիմնարկության սկզբից մենք կարող ենք, առանց սխալանքի մեջ ընկնելու, ասել, վոր այս վաճառականական գաղութը մի յեզակի յերևույթ եր Արևելքում։ Մեծ հարց եր կարող եր այդ յերևույթը մշտական լինել, և այս հարցը, ինչպես յերևում ե, իրենց չեյին տալիս ջուղայեցիները։ Մեռավ Շահ-Աբբաս մեծը, մեռան և նրա մոտիկ հաջորդները, վորոնք, այսպես թե այնպես, պահպանում եյին Ջուղայի վերաբերմամբ ստեղծված դրությունը։ Բայց վորքան հեռանում եր ժամանակը մեծ բռնակալի և մեծ վաճառականի ստեղծած կարգերից, այնքան մանրանում ե անպետքանում եյին Սեֆեվյան տան Շահերը. պետությունը աղքատանում եր, ստեղծելով Ջուղան պարբերաբար կողոպտելու անհրաժեշտություն, կրոնական ֆանատիկոսությունը դառնում եր պետական ուղղություն, անկարելի դարձնելով խաղաղ կենակցությունը Սպահանի և նրա արվարձանի մեջ։ Ջուղան աստիճանաբար ընկնում եր։

Բայց նա արդեն կատարել եր իր չափազանց խոշոր դերը, կենտրոնացնելով և մեծացնելով խոջայական կապիտալը և այսպիսով դարձել եր մի մեծ կայան, վորտեղից այդ կապիտալը պիտի մղվեր դեպի իր հետագա զարգացման, տարածման և կերպարանափոխման փուլերը։

Այսպիսի մի դերի մեջ մտնելու համար հարկավոր եր, վոր ինքը՝ ջուղայեցիությունն ել՝ ավելի լայն հասկացողություն դառնար։ Իր գոյության առաջին հիսնամյակում Ջուղան պատկանում եր ջուղայեցիներին։ Բայց հետո, շահի հրամանով Սպահան քաղաքի բնակիչ հայերը դուրս հանվեցին այդ քաղաքից և բնակեցվեցին Ջուղայի մոտ։ Այսպիսով Սպահանի մի շարք հայաբնակ թաղեր- Դաշտեցի, Յերեվանցի, Թավրիզեցի և այլն դարձան Ջուղայի թաղեր։ Սրանով, ուրեմն, բոլոր խոջոյական տարրերը համախմբվոլմ եյին մի տեղ և Ջուղան, կորցնելով իր ազգագրական միատարրությունը, դառնում եր մի ընդհանուր վաճառականական հայրենիք, վորի մեջ մտնող մասանիկներին հաղորդվում եր համայնական միաձույլ կերպարանք Ջուղայեցիություն։ Այս բառով կարելի յե բնորոշել 17-րդ դարի այդ խոշոր հայ առևտրական բուրժուազիան:

Լինելով հանդերձ մի հեռավոր, հաղորդակցության վատ միջոցներով անջատված գաղութ, ջուղայեցիությունը շատ խոշոր ազդեցություն եր գործադրում գրեթե ամբողջ հայության, մասնավորապես նրա կրոնական կենտրոնի, Եջմիածնի վրա։ Այստեղից ե այն հասարակական դերը, վոր ուրիշներից չգերազանցված չափով դառնում եր ջուղայեցիության հատկանիշը։ Ջուղան սոսկ խոջայական կապիտալի կուտակման վայր չեր, այլ և ժամանակի հռչակված մտավոր կենտրոններից մեկը: Նրա դերը շատ մեծ ե մանավանդ ժամանակի ամենագլխավոր մշակույթային շարժումներից մեկը կազմող տպարանական գործի մեջ: Ինքը, Սպահանի առևտրական արվարձանը մեծամեծ ջանքեր եր թափում իր ծոցում զարգացնելու համար տպագրական- հրատարակչական գործունեյությունը, բայց Իրանը վոչ մի հարմարություններ չեր տալիս այդպիսի մի դեր կատարելու համար։ Յեվ ջուղայեցիությունը դրա փոխարեն մեծ գործ տեսնում եր Յեվրոպայում, ուր նա գտնվում եր ինչպես իր տանը։ Գրական աշխատանքի մեջ ինքը՝ խոջայությունն անձամբ վոչ մի մասնակցություն չուներ, ամեն ինչ կատարվում եր հոգևորականության ձեռքով, իսկ խոջայական կապիտալն իր ճոխություններից փշրանքներ եր հանում հրատարակության ծախսերը հոգալու համար, ստանձնում եր այսպիսով մեկենասության պաշտոնը, վոր ապագայում շատ պիտի զարգանար և դառնար հայոց գրականության զարգացման ամուր հիմքերից մեկը։ Մշակույթային գործունեյության այս ճուղին ջուղայեցիության հետ աշխատակցում եր և զոկ խոջայությունն Արաքսի հովտից։

Խոջայական մեկենասությունը, տպագրելի գրքերի ընտրությունը թողնելով հոգևորականներին բաժին եր պահանջում և հայ վաճառականի համար, վոր պետք եր զգում աշխարհաբար հասկանալի լեզվով հաշվառություն սովորելու, անգամ յեկեղեցական գրքեր կարդալու, աշխարհներ ճանաչելու և այլն: Կապիտալի այդ պահանջը կատարվում եր, և բացառապես յեկեղեցական- ժամերգային տպագիր գրականության մեջ սողոսկում եյին հատուկտոր այնպիսի հրատարակություններ — մի թվաբանություն մի աշխարհագրական քարտեզ,— վորոնք չնայած իրանց փոքրության և սակավության, ամբողջ հեղաշրջում եյին առաջացնում հայկական մտայնության մեջ, մղելով նրան դեպի աշխարհականացում։ Գեղեցիկ որինակ կարող ե ծառայել այն, վոր հայ հոգևորականը ջուղայեցի խոջայի պատվերով պատրաստում ե «Գանձ չափուց…» վաճառականական ձեռնարկը, վորից մենք նմուշներ բերինք վերևում:

Յեվ միայն գրականության ասպարեզում չե, վոր ջուղայեցիությունը փոքրիկ ու նեղլիկ պատուհաններ եր բաց անում դեպի մտքի դրսի, նյութական աշխարհը։ Այսպիսի պատուհանիկ խոջայությունը Ջուղայում բաց եր անում և դեպի պետականությունը։ Նրանից կան ծառայողներ շահական կառավարության, անգամ զորքի մեջ։ Մենք խոջաներ ենք տեսնում, վորոնք շահեկան կողմից դեսպան են գնում պետությունների հետ քաղաքական և առևտրական բանակցություններ վարելու և դաշնագրությունն եր կնքելու համար։

Այս բոլորը նշան ե բուրժուական տնտեսության զարգացման։ Խոջայական կապիտալի վոչ միայն նահապետականությունն ե անցել, այլ և պահանջները, ախորժակն են մեծացել։ Համաշխարհային առևտրական կապիտալի իմպերիալիստական մարմաջը– շուկաների նվաճումը նրան ել ե բռնում, նա սկսում ե անգլիացիների, հոլլանդացիների, ֆրանսիացիների յեղանակով գործել` առևտրական ընկերություններ կազմելու միջոցով։ Թեև այդ ընկերությունները, յեվրոպականների հետ համեմատած, փոքր սահմանափակ բաներ են բայց այդքանն ել նշանավոր առաջադիմություն ե ասիական անհատականությամբ տոգորված իրականության մեջք և հայերն այնքան ուժեղ եյին զգում իրենց այդ կազմակերպության շնորհիվ, վոր նույնիսկ մրցակից եյին հանդիսանում յեվրոպացիներին։ Այսպես, յերբ 18֊րդ դարի սկզբում ֆրանսիացի կրոնավորները շատ ձեռնտու դաշնագիր կնքեցին Սպահանում և ստացան Ֆրանսիայի համար մի քանի կոնցեսիաներ, այս բանին սաստիկ հակառակություն ցույց տվին անգլիացիները, հոլլանդացիները և հայերը[67]

6.

Ջուղայեցի խոջան վոտի տակ եր տալիս համարյա ամբողջ աշխարհը, և մենք ունենք մի յերկար ցանկ այն տեղերի, ուր նա յերևան եր գալիս գնողի և վաճառողի դերում։ Ահա Ջուղայի այդ առևտրական քարտեզը.

Մոլթան, Լահոռ, Սըրհընդյան, Ջանասպատ, Աքպարաբուդ, Խուռջայեվ Հնդվան, Բանկալա, Բիարքաթանա, Բնարիս, Մովն, Ղազիփուռ, Ջալտաւփուռ, Շաքպադափուռ, Խերաբադ, Դարիաբադ, Դոլվաթաբադ, Սրհնջան, Բերանփուռ, Սուրաթ, Գուջրութ, Ովռանկարուդ, Շադսոն, Հեյդարաբադ, Մուշլիբանդար, Փեդու, Հուտ, Բութանդ, Խաթա յեվ Խորթա, Չիրպատ, ՚Քոշին, Սենան, Մալաղա, Ջափաթր, այսր ոմանք Բթաւիա կասեն, Թռնատի, Ամրուոն, Մուքասար, Թիմուռն, Սլոհռն, Մունիլա, Շարենաի Հտրաշոտան. Սպանան իր աթրուֆներովն, Մաշադ, Բալխուբխարու, որ ե Ոզբեկստան, Ղանդահուր, Ղազնի, Քաբուլ, Աթակն, Փիշուար. Քիշմիր։ Դառնումնք գալմք Երեվան, Գիլան, Մազանդարան, Գասակառ յեվ Քեսմա Ըռեշտ, յեվ Լայիջան յեվ Լաշուրնշան, Գանջա յեվ Ղարաբաղ, Շիրվոն, Շամաիխի, Մոսկով, Լեհումաջար։ Դառնանք Բասուր, Արաբստան, Բաղդադ, Հալապ, Կոստանդնուպոլիս, Բրուսայեվ Անդրանա, Մար, Արգրում, Թողաթ, Իզմիր, Մսինա, Ալիկոռնա, Վանատիկ, Ալամքան, Ջենեվա, Մառչիլա յեվ Ֆռանգսա, Ընկլթեռ, Ամստերդամ յեվ Տանձկա, Ասպանիա յեվ Ենգիդունի երկիրն»[68]

Թեև այսքան շատ են և խճճված Ջուղայի առևտրական ճանապարհները, բայց և այնպես խոջայական կապիտալի ամենագլխավոր ձգողական ուղղությունները յերկու եյին —դեպի հարավ, դեպի Հնդկաստան և դեպի հյուսիս, դեպի Ռուսաստտն։

Ավելի շատ սիրվածը, ավելի շատ բանուկը հարավային ուղղությունն եր, և այս այն բնական պատճառով, վոր կարելի յեր շատ հարստություններ արտահանել, մինչդեռ Ռուսաստանը գրեթե բացառապես ներմուծման և սպառողության յերկիր եր:

Խոջայական կապիտալը ճանաաչել եր Հնդկաստանի ճանապարհը Նոր Ջուղայի կառուցումից շատ առաջ ել, դեռ նույն իսկ 16-րդ դարում: Մենք գիտենք արդեն, վոր խոջայական առևտրի գլխավոր ճյուղերից մեկը գոհարավաճառությունն եր, իսկ ամեն տեսակ թանկագին քարերի հայրենիքը Հնդկաստանն եր։ Թեթև ու փոքր, հեշտ ու աննկատելի տանելու, միաժամանակ նաև մեծ շահ բերող ապրանքը բնականաբար պիտի Հնդկաստան տաներ հայ վաճառականին վոչ միայն Արաքսի հովտից, այլ և Լեհաստանից և այլ տեղերից: Բայց այդ յերթևեկությունը մինչև 17-րդ դարի սկիզբը մասնակի, նոսր յերևույթ եր կազմում:

Նոր Ջուղան մոտեցնում եր հայ խոջայական կապիտալը Հնդկաստանի սահմաններին։ Շահագրգռման առիթներն այս մեծահարուստ և շռայլ յերկիրը միշտ ել մատակարարել ե համաշխարհային վաճառականության, բայց առանձնապես 16-17 դարերումն եր, վոր նա յենթարկվեց յեվրոպական կապիտալի բուռն հարձակումներին, վորոնք և հետո պիտի լափեյին իր հարստությունների յերեսից դժբախտ յերկրի ինքնուրույնոլթյունը, տնտեսական և քաղաքական անկախությունը։

Ցերբ Ջուղան տեղափոխվեց Սպահան, Հնդկական թերակղզում իրար հետ կատաղի մրցման մեջ եյին անգլիացիները, ֆրանսիացիները, հոլլանդացիները և փորթուգալացիները: Հասկանալի յե մրցությունների խստությունը-չափազանց չաղ եյին այն կտորները, վոր պոկում եր այդ յերկրից անկշտում կապիտալը, Անգլիական հռչակավոր Արևել-Հնդկական առևտրական ընկերությունն իր հիմնարկության առաջին տարիներում տալիս եր իր բաժնետերերին դիվիդենտ 210, 218, 260, մինչև իսկ 340 տոկոս:) Ջուղայեցիությունն ել նետվում եր այդ մրցադաշտը նույնպես հարուստ հունձ վերցնելու համար։ Պայմանավորվելով անգլիական ընկերության հետ, նա ապրանքներ իր տալիս և լավ շահվում։ Շահ Աբբաս առաջինը անգլիական ընկերության օգնությամբ խլեց փորթուգալացիների ձեռքից Հորմուզ նեղուցի վրա յեղած գեղեցիկ նավահանգիստը, վորին տվեց Բենդիր–Աբբաս անունը։ Այդ մի ճանապարհ եր, վոր հատկապես հարկավոր եր հայ խոջայական կապիտալին՝ Հնդկաստանի հետ առևտրական հարաբերություններ պահպանելու համար[69]

Անգլիական ընկերության (կոչվում եր հայերի մեջ սովորաբար Կումպանի) հետ իրանց հարաբերությունները ճշտելու համար, ջուղայեցի վաճառականները կայացնում են համաձայնություն, վոր արձանագրված ե 1688 թվին ընկերության կողմից տրված հետևյալ արտոնագրի մեջ.

«Կուսակալ և ընկերութիւն վաճառականաց Լոնդոնայ աոևտուր առողք ընդ արևելյան Հնդկաց, առ ամենեսեան՝ յորս այս ընծայութիւն հասանեցի, առա քեն ողջոյն։

«Որովհետև Սըր Ջօսիտ Չայլգ, պարոն փոխ կուսակալ ընդ երկար խօսակցությամբ ընդ Խոջայ Փանոսի Քեալանթարի , մեծի հայ վաճառականին Ասպահանցւոց՝ որ ի Պարսկաստան, որպէս և ընդ Սըր Շարդինայ ասպետի, որ ի Լոնդոն՝ ծանոթացաւ ի մասին ազգին հայոց՝ պէս-պէս հանգամանաց յառաջ տանելոյ զմեծ մասն հայ վաճառականութեան որ ի Հնդիկս և ի Պարսկաստան և անտի յԵւվրոպէ ընդ ճանապարհն Անգղիոյ, որ ոչ միայն օգտէր մաքսից նորին մեծութեան, այլ և մեծապէս նպաստ մատուցանէր անգղիական նաւարկութեան, եթէ ազգն հայոց այնպիսի արձակութիւն գտանէին յընկերութենէ ի քաջալերութիւն փոխադրելոյ զնախնի զընթացս վաճառականութեան իւրեանց ընդ Եւրոպիա։ Եւ որովհետև մեր կամք եղեալ է այն՝ միշտ քաջալերս տալ և առաւելուլ զհասարակաց վաճառ և նաւարկութիւն թագաւորութեան այսորիկ, վասն որոյ յետ լրջութեամբ հասու լինելոյ առաջարկութեանց վերաբերելոց առ այս գործ, բարւոք համարեցաք հաստատել ըստ հետևելոցդ զոր օրինակ։ Նախ զի ազգ հայոց այժմ և յամենայն յաջորդեալ ժամանակս ունեյին զհաւասարաբաժին օգուտ արդարութեանցն՝ զոր ունի կամ որոց շնորհելոց իցէ ընկերութիւնս այս, որում և իցէ ի նախագրաւիցն կամ անգղիացի վաճառականաց։ Երկրորդ զի նոցա է բացարձակ ազատութիւն ընդ ամենայն ժամանակս անցուդարձ առնել ի Հնդկաց յայլ աշխարհ կամ յայլոց աշխարհաց ի Հնդիկս ոևիցէ նաւու ընկերութեան միջասահման պայմանաւ, որպէս վայել է ազատ անձանց ընդհանրապէս: Երրորդ ազատութիւն է նոցա բնակել յո և իցէ քաղաքս, յաւանս, ի պահակս զօրաց ընկերութեան ի Հնդկաստան, առնուլ, տալ և գնել զկալուածս և տունս, ընտրիլ ի քաղաքական պաշտօնս և ի պատիւս, այնպէս որպէս թե ծնեալ իսկ էին յանգղիացիս, ունիլ միշտ զբացարձակ և զանվրդով ազատութիւն պաշտելոյ զհաւատ իւրեանց: Եւ առ այս վճռեմք զի չունիմք անսասան պահել կամ մշտնջենաւորել ի ծառայութեան մերում զայն կուսակալ, որ ոևիցէ մասամբ խուիցէ կամ խռովիցէ զսոսա յո և իցե արտօնութեանց՝ սովին շնորհելոց նոցա: Եւ ոչ իսկ զայլ կամ առաւել հարկս հարկանիցեն նոքա ի Հնդկաստան, քան զոր գործավարք ընկերութեան, կամ որևիցէ անգլիացի ծնեալ՝ առնէ կամ պարտ իցէ առնել։ Չորրորդ՝ զի արձակ լիցին նաւարկել յո և իցէ պահակաց ընկերութեան ի նաւահանգիստս Հնդկաստանի, ի ծովն հարաւային, ի Չին և ի Մանիլայ նաւօք ընկերութեանն և առնել զառևտուր իւրեանց ընդ Չին և Մանիլայ կամ ընդ նավահանգիստս և տեղիս, որք սահման հասանեցին հրովարտակին ընկերութեան հաւասար ստկարկութեամբ, մաքսիւ և նաւողչէիւ ընդ անգղիացիս»[70] Այս արտոնություններով անգլիական առևտրական կապիտալը կատարելապես վորդեգրում եր հայ խոջայական կապիտալը Հնդկաստանում, դրա հետ միասին մտցնում եր իր վորդեգրածի մեջ զուտ անգլիական գծեր, վորոնց ամենախոշորն այն եր, վոր ցամաքագնաց և կարավանավար խոջան դառանում եր ծովագնաց, ովկիանոսների վրա առևտուր անող։ Այս մեծ կերպարանափոխությունը բավական կլիներ հանելու համար Հնդկաստանի հայ վաճառականներին խոջայության դրությունից։ Բայց դեռ դրա ժամանակը չեր։ Դեռ Հնդկաստանի առևտրականն ամուր կապված եր Ջուղայի հետ՝ վոչ միայն ընտանեկան կապերով, այլ և առևտրական բարձը շահերով։ Հնդկաստանի առևտրական հայը յենթարկված եր Ջուղայի վաճառականական ժողովի իրավասության և նրա դատաստանին եր դիմում իր շահերը պաշտպանելու համար։ Բայց, համենայն դեպս, 17–դարի ընթացքում հայ խոջայությունը Հնդկաստանի հողի վրա սկսել եր և առաջ եր տանում իր կերպարանափոխությունը։

Անգլիական Կումպանիան այնքան բարձր գնահատեց իր ձեռք բերած հայկական կապիտալի աշխատակցությունը, վոր պարտք համարեց առանձնապես վարձատրել միջնորդ խոջա Փանոսին: Վերևում բերած արտոնագրի հետ միասին ստորագրվում եր և հետևյալ թուղթը.

«Որովհետև խոջա Փանոս Քալանթար մեծ Հայ վաճառական, բնակիչ Ասպահանայ ի Պարս՝ մեծաջան աշխատութեամբ յառաջ տարաւ զդաշնն ընդ ասացեալ ընկերութեան, յաղագս վերածելոյ զմեծ վաճառ անգղիական նաւովք, թէ յիւրմէ կողմանէ և թէ այլոց համազգեաց իւրոց, վասն որոյ ասացեալ կուսակալ և ընկերութիւն ըստ խնդրոյ յիշեալ խոջա Փանոս Քալանթարի և ի տրիտուր վաստակոց նորա, շնորհԷ նմա և սերնդոց նորա զմենավաճառութիւն մեղեսիկական,[71]) որոյ վասն հատուցանելոց է նա միայն հարիւրին տասն մաքս և զսովորական վարձ նաւոց ընկերութեան։ Եւ ասացեալ ընկերութիւնն սովին հաստատէ զի ոչ ինքնին գնեսցէ և վաճառեսցէ այսուհետև զայս նիւթս և ոչ այլում թույլ տացէ թէ անգղիացի որ իցէ՝ թե օտարական>[72]

Ակնեղենների այս մենավաճառը նորից և նորից շեշտում ե թե վորքան կարևորություն ուներ առևտրի այս ճյուղը ջուղայեցիության համար։ Հնդկաստանը կարող եր միայն բազմապատկել այդ կարևորությունը, ընդարձակել այդ առևտրի տարածումը և մանավանդ շահավետությունը։ Հայ վաճառականը կարող եր աջող ձեռք բերումով մի որում տիրանալ ահագին հարստության։ Ահա հենց մի որինակ։ Յերկու վաճառականներ ընկերովի գնում են անսովոր խոշորություն ունեցող մի ադամանդ։ Ծագում ե նրանց մեջ վեճ և գնողներից մեկը դիմում ե Ջուղայի վաճառականական ժողովին այսպիսի բողոքագրով.

«Պատճառ գրոյս այս ե, վոր թիվն 1118- ումն (1669) արյամ ամսի 25-ումն եկինք Սուրաթ Բանդարն, դալալն մին դանա ալմազ եր բերել տվել Աղախասենց Հովհաննեսն. քաշն 159 ըռաթի։ Հովհաննեսն արեկ իմ կուշտն ասաց, թե այ Սիմոն, դալալն եկել ա մին քար ա բերել 159 ըռաթի ա, առունք ընկերովի, ես ասացի լեվ ա առունք ընկերովի, ասար լեվ ա առունք, կեսն ինձ կեսն քե. ես յեղբարս մեր միջումն ելավ. հինգ վեց որով հետնե դալալն արեկ քարաբերն խոտուրն. Հովհաննեսն ինձ կանչ ուղարկեց թե յեկ վոր քարն մուշախաս առենք, գնացի Հովհաննեսենց տունն նստանք, քարն քաշով 159 ըռաթի, գինն մուշտախաս արարինք 11 հազար թուման, 15 որ վատ ա փողն տանք։ Մին զառեաֆ` քար ծախողին տվինք խալաթ, մին զառեաֆ դալալին, եսպես առինք դուրս երկինք։ Հովհաննեսն ասաց այ Սիմոն, չունքի Սահակն ինձ խետա, մին հասա ինձ, մին հասա Սահակին, մին հասա քե. յես ասացի թե դոր որ զարար անի լարարել կեսն իմե ա կեսն քունն, չումքի Սահակի անունն հառաջ հիշվել չի. դու եվ գիտես քո հասեն ու Սահակն։ Յերկու որով հետնե դալալն ուղարկեցի, թե այս պարոն Հովհաննես, իմ ըռաստաթ փողն ուղարկեմ, ասաց թե քարն հետ ամ տվել։ Ես ծախողեն դալալեն ել թախեթ արարի վոր յետ չեր տվել: Յես վահմա արարի Հովհաննիսին հետ խոսկ առելն, չումքի եսպես մեծ քար ա, չնի թե Ավան յիմանա քարն ձեռաց գնա, չումքի քարն գնաման Սպահան, գրեմ մեր Աղինուն, վոր պարոն Ավետիկն ա, պարոն Մինասն մեր դատաստանն առեն Հովհաննեսն դուս յելավ թե գնա Գուջաթն, պարոն Մինասն մարդ ուղարկեց Հովհաննեսն հետ բերին, թե քարն ինձ խետ ընկերովի առել աս՝ վեսել գնաման, մին տարվա 2500 թուման շախ արետ քարն ձեռնեն հինք առեց»[73]):

Հնդկաստանի վաճառական հայն իր գոհարեղենով համարձակություն եր ստանում նույն իսկ նորին բրիտանական մեծության վոտներն ընկնելու։ 17—դարի կեսում Մադրասից վոչ հեռու գտնվող Մալափուռ քաղաքի քաղաքապետն եր մի հայ, Մարկոս Ըռըզադ (Աղաղադ?) անունով. նա ակնեղեններ շատ ուներ, ուզում եր իր սեփական նավն ունենալ, բայց վորովհետև Հնդկաստանում լավ նավ շինել չգիտեն, դիմում ե Անգլիայի թագավոր Կարոլոսին, իբրև նրա հավատարիմ հպատակ և ներկայացնելով մի տուփ, ցուցակագրում ե նրա բովանդակությունն իր նամակի մեջ այսպես.

<<Մատանի մի մեծաքանակ կապոյտ գոհարաւ. այլ մատանի մի ևս մեծագույն ոսկեգույն յակնթաւ. և մատանի մի կարմիր յակնթաւ փոքրագույն քան զվեր յիշեալսն. մի հատ մարգարիտ բարէմայ. պատուական կարմիր յակինթ մի բերկրալի ի տես ընդելուզեալ ոսկեկուռ. գոհար մի վասն կրելոյ ի վերայ լանջաց և կարելի առ ի զատուցանել ի մասունս լինելով ակն մի հանդերձ երեքկին կապույտ և ճերմակ շերտիւք. և ևս ակն մի ծանրարժեք և մեծաքանակ ըստ դատողութեան բնիկ երկրականաց տեղւոյս որք վկայեն առզայն մերձաւոր գոլ ական կարկեհանի։ Այսոքիկ ամենեքին, ամփոփեալ ի փոքրիկ տուփ մի ոսկեկուռ՝ և կնքեալ նույն իսկ կնքող ՛ որ առ երի ստորադրեալ անուանս նուերեմ և զետեղեմ ի ներքոյ ոտից գերիշխանութեան ձերոյ…»[74]

Փոխարենը աղերսում եր, վոր թագավորն իրան մի նաւ սլարգևե։ Ահա և մի ուրիշ ջուղայեցի խոջայի դրամագլուխը ակունքներով.

«ա. դանա մե լալ, որ է 65 ղիրեթ, ա. գտնա լալ որ է 14 և կէս ղիրեթ ա. դանա լալ որ է 8 ղիրեթ, ա. դանա լալ որ Է 18 ղիրեթ ա. դանա լալ որ Է 10 ղիթեթ, ա. դանա կապույտ եաղութ 105 ղիրեթ, ա. դեղին և ա. ճերմակ անհլոռ արծաթ մատանի, ա. դանա լալ մատանի արծաթ, ա. դանա լալ թախռա, ձիդ 13 և կես ղիրեթ, ա. դանա լալ բադամի 22 և կես զիրեթ. 26 ղիրեթ լսլիղա (մանր) եաղութ*.8 հատ ռուլայի. 16 ճերմակ բուրսաղ. ա* ճերմակ բոլոր գուշվարա. ա. հատ կարմիր եաղութ, բ. դանա լալ հընդի 103 ղիրեթ. է. դանա զմրութ՝ քաշն ա 94 ղիրեթ»)[75]։ Բայց գոհարավաճառները միշտ չեյին գոհ մնում իրանց գործից։ Մեր առջև ե մի խոջա, վոր թանգ գներով ակներ ե առեր, տարել ե Վենետիկ բայց գնող չե գտել։ Յեվ նա գանգատվում ե վոտանավորով. «Փոստով եկաք մեք Վանատիկ, որ ժամանակն էր ամառան ՈՒնինք ալմազ եաղութ բաներ, բերինք վասն վաճառութեան. Պատահեաց մեզ քասատ բաղար, գինն պակաս կուզեն, յեժան. Ասինք թե տանք մեր ջաւայիրն, առնումք սոցա ջամ ու շիշան Մեր առնուլն ռազի կացիք՝ շիշա տվողը ղայիլ չեղան»[76])։ Մենք արդեն հիշատակեցին, վոր խոջայական կասլիտալը գիտեր Ջուղայում կազմակերպվել առևտրական ընտրությունների մեջ։ Այդ ընկերությունները բավական հաճախ կրկնվող յերևույթ են կազմում խոջայական կյանըի մեջ: Բայց դրանք խոշոր կազմակերպություններ չեյին, գրեթե միշտ 2-5 հոգուց ավել մասնակցողներ չունեյին և գործի մեջ մտցրած կապիտալն ել հեռույեր խոշոր լինելուց։ Շատ անգամ ընկերություն կազմողները յեղբայրներ եյին լինում։ Կազմակերպման փոքրությունը, սակայն արգելք չէր վոր ստացվող շահը լինի խոշոր: Ահա, որինակ, յերկու այդսլիսի դեպք։ Յերեք հոգի ընկերություն են կազմում, յերկուսը գնում են 600 թուման, յերրորդը մասնակցում ե իր անձնական աշխատանքով և տասը տարվա ընթացըում այդ գումարը շրջանառութուն գործելով զանազան տեղերի և մասնավորապես Հնդկաստանի առևտրի մեջ, բերում եր զուտ շահ 36804 թուման։[77]: Մի ուրիշ ընկերություն, բաղկացած՛ յերկու յեղբայր առևտուր ե անում Հնդկաստանում, ունենալով դրամագլուխ 27950 ռուփի։ 30 տարվա ընթացքում այս գումարը բերում ե մաքուր շահ 1,763,600 ռուփի[78])։ Այս յերկու յեղբայրներից մեկն եր գլխավոր գործիչը, Խոջա—Հովսեփը, վորի գերեզմանաքարի վրա գրված ե.

«Տապան խոջայ Յուսէփի
Որդի աւագ շինէնց Մարգարի,
Վաճառական յոյժ գովելի,
Մեծահռչակ Հնդկաց երկրի,
Պատուով պայծառ յամէն տեղի,
Ի մեջ ծովու և ցամաքի,
Նաւավար էր ուրոյն նաւի,
Համագործ էր նաւապետի,
Թագաւորաց էր ցանկալի
Մեծամեծաց յոյժ պատուելի,
Անձանձիր և աշխատալի,
Երախտաւոր բազում մարդի.
Սա աշխատեաց յիսուն գանձի,
Բարդեաց գանձս ի վերայ գանձի,
Զամենն եթող ի յաշխարհի,
Ինքն հանգեաւ ի յայս տեղի,
Սա ոչ հանգեաւ և ոչ օր մի
Եւ ոչ խնդաց իւրոյ գանձի,
Գնաց առ յոյսն քրիստոնէի,
Առ հանգիստն մեր Քրիստոսի[79])

1704 թ.


Այս իբր թե փառաբանություն եր, վոր իբր թե սիրելի պիտի դարձներ խոջայական կապիտալի հերոսին Ջուղայի գերեզմանոցում։ Բայց վոչ մի պարսավագրություն այնքան ցայտուն կերպով չեր կարող բնորոշել այդ կապիտալիստական մարմաջը որ ու գիշեր քնից ու հանգստությունից զրկվել միայն փող դիզելու, գանձի վրա գանձ ավելացնելու համար։ Այսպես ե յեղել և այսպես ե բուրժուագիայի պաշտամունքն ամեն տեղ։ Յեվ յեթե այս պես եր լուսավորչական կապիտալը Ջուղայում, նրանից վոչնչով պակաս չեր և կաթոլիկ կապիտալը նույն տեղում։ Շահրիմանյան հարուստ վաճառականական տունը 17-րդ դարի վերջերում մոտ ութ հարյուր հազար դուկատի մի գումար ե դնում Վենետիկի բանկերում, վորպեսզի նրա տոկոսներով հասութակերի (ռանտիյե) ապրուստ անե։ Միաժամանակ Շահրիմանյանները շարունակում եյին իրանց առևտրական գործունեյությունը գլխավորապես Հնդկաստանում, ասել ե՝ նախընթացի, խոջա Հովսեփի նման գանձ եյին ավելացնում գանձերի վրա։ Սակայն ի՞նչ յեղան հազար ու մի տեսակ հնարքներով դիզած այդ վոսկիները։ Նապոլեոնյան պատերազմները սնանկություն եյին բերում Վենետիկի բանկերին և խոջայական կապիտալի այդ խոշոր կուտակումը կորչում եր անհետ։[80])

Մենք արդեն տեսանք, վոր նոր Ջուղայում խոջայական կապիտալը կենդրոնանում և ուռճանում եր, ցանցերի մեջ առնելով և Արևմուտքի բոլոր շուկաները, վորոնցից ամենաուժեղը հանդիսանում եր Հնդկաստանը։ Տեսանք նույնպես, թե ինչպես խոջայական կապիտալը հոսում ե Ջուղայից դեպի այդ հարուստ, միջազգային կռվախնձոր դարձած յերկիրը։ Այս հոսանքը գնալով հորդանում եր, նախանշան դառնալով՝ վոր Ջուղայի գերակշռությունը թուլանում ե և Հնդկաստանը վերջվիվերջո պիտի խլեր նրան՝ յեթե Ջուղային մինչև անգամ տրված լիներ խաղաղ մրցակցի ճակատագիր ավելի յերկար ժամանակով, քան վորքան տրված եր նրան։

17 դարի կեսում այդ հոսանքն այնքան մեծացել եր, վոր հայերին մենք տեսնում ենք մի փոքրիկ գաղութ հիմնած Գանգեսի գետաբերանքում, ուր հետո, 1690-ին, անգլիական կումպանին հիմնեց Կալկաթա քաղաքը, վորի համար Բենալի թագավորից գնվեցին յերեք գյուղեր և այդ գնումն աջողեցնողն եր խոջա Սահրատ ջուղայեցին։ Այնպես վոր հայերն են համարվում կալկաթայի իսկական հիմնադիրները [81]):

18-րդ դարին եր մնում վերջնական հաղթանակ տալ այս պատմական շարժման, վորի հետևանքով հայ խոջայական կապիտալը պիտի կերպարանափոխվեր, դառնալով հնդկահայ առեվտրական կապիտալ։ Այս նոր շարժիչին մենք կդիմենք իր տեղում։

7.

Գալով այժմ այն յերկրորդ ուղղության, վորով հայ խոջայական կապիաալը տանում եր իր աոևտրական գործառնությունները այստեղ ունենք մեր աոջև նախառեֆորմյան կամ նախապետրոսյան Ռուսաստանը, մի գերազանցորեն ասիական պետություն, վոր նոր եք Արևմուտքի հետ սկսված առևտրի միջըոցով, յենթարկվում Արևմտյան Յեվրոպայի աղդեցության։ Թեև

®) Տ. Տշէհ–«էՏւտէօր^ օք էհ6 /րաշուՋոտ ա յոճճ», Լօոժօո 1903, հաավաձ 3—րդ* 89 այսպիսով ասիական ապրանքների պահանջը սաստիկ պակասում եր Ռուսաստանի մեծ քաղաքներում, տեղի տալով յեվրոպական ապրանքների գերակշռության, բայց սրանով չեր խցվում Վոլգա գետի մեծ ճանապարհը, վոր ուղղակի կապում եր ցարերի պետությունը Պարսկաստանի հետ, Կասպից ծովի վրայով[82]: Պարսկական ապրանքները, վորոնց մեջ գլխավոր տեղը բռնում եյին մետաքսն ու բոժոժը, մնում եյին իրանց նախկին կարևորության մեջ և նրանց գնելու համար ռուս վաճառականները գնում եյին Պարսկաստան, բայց այդ ճանապարհորդությունները հաճախակի չեյին լինում, վոչ ել շատ արդյունավոր, այնպես վոր դարձյալ աշխարհաշրջիկ ջուղայեցին եր գլխավորապես, վոր իր բեռները մտցնում եր և այս աշխարհը։ Վոլգայի գետաբերանքում շինված Աստրախան քաղաքն արդեն մի խոշոր առևտրական կենտրոն եր,ուր իրար հանդիպում եյին Արևելքի բոլոր վաճառական ժողովուրդները:

Հայերը մի փոքրիկ առևտրական գաղութ ունեյին, ուր անշուշտ, անծանոթ հյուրեր չեյին արաքսյան խոջաները և առավելապես ջուղայեցիները։ Աստրախանի հայ առևտրական գաղութը առանձին կարևորություն ստանում եր 17–րդ դարում և սկսում եր զարգանալ ու մեծանալ մանավանդ դարի յերկրորդ կեսում: Այստեղ եյին յերևան գալիս Նոր Ջուղայի խոջաներն իրենց ապրանքներով, բայց սովորաբար վոչ թե տեղական շուկայի հետ

և մտնում եյին ընդարձակ յերկրէ խորքերը Մոսկվա, Նովգորոդ, մինչև իսկ Արխանգելսկ, ուր նրանց առջև բացվում եր ծովային ճանապարհ, վոր տանում եր նրանց Արևմտյան Յեվրոպա։ Բայց ամենից շատ հաճախված տեղը Մոսկվան եր, մայրաքաղաքը, վոր ներմուծվող ապրանքների գլխավոր սպառողն եր։ Այդտեղ եր ցարը, վոր ինքն ել վաճառական եր, գնում եր իր հավանած ապրանքները, իսկ չհավանածները բաց են թողնում, վոր շուկա մտցնեն[83]:

Հետաքրքրական ե, վոր հայ վաճառականների գործառնությունները Ռուսաստանում հետքեր են թողել պետության պաշտոնական թղթերի մեջ և դրանք հավաքված են ու տպված[84]: այնպես, վոր կարելի յե քայլ առ քայլ հետևել այդ առևտրական հարաբերությունների զարգացման: Առաջին ծանոթ արձանագրությունը վերաբերում ե 1626 թվականին, յերբ Մոսկվայում թագավորում եր առաջին Ռոմանովը Միխայիլ Ֆեոդորովիչ: Նրա վորդի Ալեքսեյի թագավորության յերկրորդ տարին (1647) Թավաքալյան անունով մի հայ խնդրում ե նրան տալ հրովարտակներ, վոր ինքն իր ապրանքներով շրջե զանազան քաղաքներ։ Իսկ 1660-ին նույն ցարի մոտ գալիս ե «Սպահանից հայ վաճառական Զաքար Սահրադյանը մատուցանելու համար թագավորին առևտրական ընկերության կողմից ընծա վոսկով և արծաթով ու ադամանդներով, հակինթներով և մարգարիտներով ընդելուզած բազկաթոռները, վորոնք գնահատված են 22,589 ռուբլի 60 կոպ. ինչպես նաև ուրիշ ընծաներ։ Դեսպանական Պրիկազի մեջ այս վաճառականը բացատրություններ տվեց Հնդկաստանից թանկագին քարեր և թութակներ բերելու և Պարսկաստանից Ռուսաստան վոսկերիչներ, արծաթագործներ, հղկիչներ և այլ արհեստավորներ հրավիրելոլ մասին։ Յեվ նորից և նորից վերադարձվեց Պարսկաստան։[85]: Այս ընծայի մասին հետևյալ մանրամասնություններն ե հաղորդում «Բազմավեպ» կիսամսյա հանդեսը։ «Ռուսաց Ալեքս թագավորին որերը, 1659-ին Ասպահանի հայ վաճառականներեն Զաքար Սահրադյան անունով մեկը, վոր պարսից փոխարքային ալ գործակալն ե յեղեր, ծովով Աժտերխան կուգա, անկեց ալ 1660-ին թագավորական հրամանով Մոսքվա քաղաքը կը հասնի ինն ընկերով: Ասիկա թագավորին ընծա կը բերե մեկ պղնձի վրա քաշված պատկեր մը՝ Քրիստոսի ընթրիքը. մեկ ոսկիե մատնի, այլև այլ սուղ բաժակներ, ազնիվ ըմպելիքներ ու անուշահոտ նյութեր, բայց ամենեն յերևելի ընծան յեղած ե թագավորական աթոռը, վոր Զաքարին հայրը շիներ ե յեղեր: Ասոր շատ տեղը վոսկի յե, ու վրան մեծ եւ պզտիկ 876 ադամանդ կա, 1 լալ, 1223 հակինթ մանր ու խոշոր, յերեք կարգ մարգրիտ, անկե զատ յերկուք ալ մարգրիտներով ձևացուցած հրեշտակներ: Ան ատենի վաճառականները ասոնց ամենուն գինը կտրեր են 24,443 րուպլի, վոր հիմիկվա արժեքով 550,000 ղուրուշեն ավելի կընե: Թագավորն ալ գրեթե նույնչափ ստակ կուտա Սահրադյանին. ասկե զատ իրեն ու իր ընկերներուն թագավորական ռոճիկ կը կապե ան հինգ ամսի չափ ժամանակն, վոր Մոսքվա կեցեր են և յետքը իրենց տեղը կը ճամբե:... Այն աթոռը ռուսի թագավորները հին ատենը կը գործածեն յեղեր թագ դնելու որերին, մեծ տոներուն, յեկեղեցական հանդեսներու կամ թափորներու ատեն, և ոտար տերությունից դեսպանները ընդունելու ժամանակին: Հիմա միայն թագավոր ոծվելու ատենը կը գործածեն վերափոխման տաճարին մեջ. իսկ սովորաբար Կրանովիթայա Փալաթա ըսած թանգարանը կը պահվի[86]» Այս Զաքարը հետո այլևս մեջ տեղ չի յերևում։ Ի՞նչ եր նա.- միայն ընծա բերո՞ղ։ Վորքան և մեծ հասկացողություն ունենանք Նոր Ջուղայի խոջաների դրամական կարողության մասին, բայց այնպես չենք կարող ընդունել, վոր մի անհայտ մարդ այդքան ծանրագին ընծա աներ մի ուրիշին։ Նշանակում ե, վոր Սահրադյանը ընծա բերող եր և գլոլխ եր մի պատգամավորության, վորի մեջ, բացի իրանից, կային ինը հոգի: Ռուսական բնագիրը պարզ կերպով ասում ե, թե այդ ընծան հայ առևտրական ընկերության կողմից եր։ Թե ի՞նչ ընկերություն եր այդ և քանի՞ հոգուց եր բաղկացած, մենք չգիտենք։ Բայց վոր նա կազմակերպված եր Ջուղայում, այդ հաստատվում ե նրանով, վոր Սպահանում այդ ժամանակ հայ ազգաբնակություն չեր ապրել, ամբողջը տեղափոխված եր Ջուղա։ Ընկերությունը դրամական իւոշոր միջոցներ ուներ։ Այս ապացուցում ե վոչ միայն Մոսկվայի ցարին ուղարկած ընծան, այլև այն ընդարձակ առևտրական գործառնությունը, վոր նա ծավալեց Ռուսաստանի մեջ տարիների ընթացքում։ Զաքար Սահրադյանի առաքելությունը միայն սկիզբ եր դնում բանակցություներին, թե ինչ պայմաններով և արտոնություններով կարող եր գործունեյություն սկսել Ջուղայի առևտրական ընկերությունը Ռուսաստանում։ Բանակցությունները յերկար տևեցին, յոթը տարի, յերևի ընդհատումներ ունեցան։ Վերջապես 1666՝-ին Մոսկվա յեն գնում առևտրական ընկերության յերկու գործակալներ՝ Ստեփան Ռոմադանեցի յեվ Գրիգոր Լուսիկյան (շատ հաճախ գրվում եր և Հուսիկյան, Гусиков), վորոնք վերջացնելով բանակցությունները, հետևյալ տարին կնքեցին առևտրական դաշնագիր, և այդ ժամանակից ել հայ խոջայական կապիտալը հաստատ հիմքեր եր դնում Ռուսաստանում, ստանալով մի շարք արտոնություններ և յերաշխավորությոլններ ցարական կառավարությունից։[87] Ռուսաստանը, բացի շուկա դառնալուց, հայ վաճառականներին տալիս եր ազատ անցք՝ իրենց ապրանքները տանելու համար յեվրոպական վաճառանոցները։ Ապրանքների ապահով տեղափոխումը Աստրախանից Վոլգայի վրայով դեպի Մոսկվա և ուրիշ տեղեր յերաշխավորում եր կառավարությունը. առանձնապես հիշատակվում եր Վոլգայի վրա զարգացած ավազակությունը, վորից խոջայական բեռները պաշտպանելու համար կառավարությունը պատշաճավոր հրահանգներ եր տալիս տեղական իշխանություններին։ Նախատեսնվում եր և այնպիսի դեպքք, յերբ բեռնակիր նավերը կարող եյին խորտակվել և ջրասույզ անել ապրանքները: Այս դեպքում պետական գանձարանը տալիս եր ապրանքի արժեքը։ Հայ խոջան կարող եր չվախենալ, թե իր ապրանքը կմնար անվաճառ։ Այսպիսի դեպքում պետական գանձարանն եր գնում այդ ապրանքը, իսկ յեթե ընկերությունը համաձայն չեր դրան, կարող եր դուրս տանել ապրանքը Ռուսաստանից Յեվրոպա, վճարելով մարքս։ Խոջայական կապիտալը միայն ապրանք ծախող չեր, այլ և ռուսական ապրանքներ եր գնում։ Այդ գնումը կատարվում եր կամ փողով կամ փոխանակման միջոցով։

Ջուղայի առևտրական ընկերությունն իր անդամներից կազմված բաժանմունք չեր հաստատում Ռուսաստանում, այլ այստեղ ունենում եր մի գործակալ (агент), վոր պիտի վարեր նրա բոլոր առևտրական գործերը։ Այսպիսի գործակալ նույն Ստեփան Ռոմանդանցին և Գրիգոր Լուսիկյանն ընտրում եյին Մոսկվայում բնակվող անգլիացի Թոմաս Բրայտին, վորին տալիս եյին ընդարձակ լիազորություններ՝ րնկերության ապրանքներն ստանալու, ուղարկելու, ծախելու, ինչպես նաև ռուսական ապրանքներ դնելու, ամեն տեսակ հարաբերություններ պահպանելու համար ռուսական իշխանությունների հետ, հարկավոր դեպքերում նաև ցարին ներկայանալու գետնամած (ճակատը գետնին խփելով) խնդիրքներ անելու համար։ Յեվ էր այդ բոլոր տեսակի գործառնությունների համար Թոմաս Բրայտը պիտի ստանար իր ձեոքով անցած բոլոր ապրանքների գնի յուրաքանչյուր ուուբլուց կես կոպեկ (деньга)[88]

Առևտրական ընկերությունը հիմք ե դառնում, որ հետզհետե հաճախանան և զարգանան հայ վաճառականների հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ընկերության իրավունքներն ու արտոնությունները միայն ռուսական ցարի կողմից չեն հաստատվում։ Շահ Սուլեյմանն ել հավանություն եր տալիս այդ պայմաններին և իր համաձայնությունը հայտնում եր ռուսաց կառավարության և այսպիսով ջուղայեցի խոջաների այս ձեռնարկությունը մտնում եր միջազգային հովանավորության տակ։ Բայց չնայած այս բոլոր նպաստավոր պայմաններին, Ջուղայի ընկերությունը յերկար գոյություն չունեցավ։

Սակայն նա դրել եր սկիզբը, բացել եր ճանապարհը, և այդ ճանապարհը բանուկ և լայն եր դառնում մանավանդ Ալեքսեյ Միխայլովիչի վորդի, Պետրոսի ժամանակ, վորին վիճակված եր Ռուսասաանի վերանորոգիչը լինել, վորի համար և արժանանում եր «Մեծ» տիտղոսին (1682—1725)։ Ակսվում եր ռուսական իմպերիալիզմի վերելքը։ Իր պետության տնտեսական ուժը բարձրացնելու համար Պետրոսն աշխատում եր, վոր Ռուսաստանը դառնա առևտրական միջնորդ և կարևոր ճանապարհ Արևելքի և Արևմուտքի մեջ, իսկ մասնավորապես պարսկական կամ մետաքսի ու բոժոժի ճանապարհը հանել իր նախկին ոլդղությունից (ցամաքով, Տրապիզոն և Զմյուռնիա), դարձնել նրան ջրային ճանապարհ Ռուսասաանի վրայով (Կասպից ծով, Վոլգա, Դվինա, Սպիտակ ծով)։ Այս ծրագրի մեջ, վոր ցարն իրագործում եր իրան հատուկ յեռանդով, խոլոր դեր եր վերապահվում ջուղայեցի խոջաներին, և մենք տեսնում ենք նրանց անընդհատ յերթևեկությունը այդ մեծ ճանապարհի վրա, Աստրախանից Արխանգելսկ կամ հաճախ նաև Աստրախանից մինչև Բալթիկ ծովի նավահանգիստը, Նովգորոդի վրայով։ Արտասահմանյան այս առևտուրը հետադարձ ճանապարհ դեպի Պարսկաստան ուներ դարձյալ Կասպիակւն ծովով, Աստրախանից։ Այս մի ամբողջ շարժում եր, վորին հայ խոջայական կապիտալը մասնակցում եր վոչ միայն անհատ անձերով, այլ և խմբերով։

Այս շարժման մեջ Աստրախանն, իբրև գլխավոր կայան, հետըզհետե կազմակերպում եր իր մեջ հայ արտոնված առևտրական կապիտալի գաղութ։ Այս նախորինակն եր նույնանման գաղութների, վորոնք սկիզբ առան Հարավային Ռուսաստանամ 18֊րդ դարից և այնքան խոշոր դեր կատարեցին հայոց պատմության մեջ։ Մի փոքրիկ գաղութ հայ առևտրականներից կազմվեց նաև Մոսկվայում խոջայական կապիտալի մեր հիշած շարժման հետեվանքով, 17֊րդ դարի վերջին քառորդում:

8.

Համաշխարհային շրջիկ հայ խոջաները ժողովրդների, մշակույթների, պետական զանազանակերպ կազմվածքների հետ իրանց ունեցած անդադրում հանդիպումների մեջ չեյին մնում անտարբեր և անզգա դեպի իրանց տեսածներն ու լսածները և այս՝ մասնավորապես Արևմտյան Յեվրոպայում։ Վաճառականն արդեն իր պարապունքներով իսկ նյութական մշակույթի տարածող եր ազգերի մեջ։ Տարածողի դերը առանձնապես անխոնջ կերպով կատարում եր Արևելքի ժողովրդների մեջ Արևմուտքի վերաբեբմամբ վերաբերմամբ, հետևաբար շատ պիտի ճանաչեր Արևմտյան յերկրների արդյունագործության առարկաները և նրանց, յեթե կարելի յե ասել, ամբողջ հոգեբանությունը։ Իսկ յեթե այսպես եր առարկայացած, շոշափելի գաղափարների վերաբերմամբ, վոչ մի հիմք չի մնա պնդելու, թե նոյն այդ խոջայությունը միապաղաղ մի ապառաժ եր այնպիսի գաղափարների առջև, վորոնց առարկայացնել, շոշափելի դարձնել չի կարելի, այլ ըմբռնում և մշակվում են մտավոր կարողության միջոցով։ Այստեղ հայ խոջայությունը յեթե ապառաժ ել լիներ, գոնե միապաղաղ չեր, այլ այնպիսի ապառաժներից, վորոնց ճեղքերում սևահողի շերտեր են պահվել և այդ շերտերը կարող են ընդունել իրենց մեջ և բեղմնավորել ուրիշ տեղեր իր բերված սերմերը։

Հայագետ Շրոդերի խմբագրած խոսակցություններից յերևում ե, վոր հայ խոջաների հետ խոսող յեվրոպացիները շոշափում եյին և հայ ժողովրդի քաղաքական դրության հարցը բայց խոջաները խուսափում եյին այդ նյութից, նույն իսկ դրականապես հայտարարում եյին թե հայերը քաղաքական հարց չունեն և չեն ուզում ունենալ։ Մենք հետո մանրամասն կխոսեն, խոսակցությունների այս կետի մասին։ Այստեղ միայն շոշափում ենք այն հարցը, թե միապաղաղ եր արդյոք այդ խոջայական միտքը, թե վոչ։ Ինքը Ջուղան իր քաղաքական դրության փոփոխություններով դառնում եր այն քամին, վոր ուրիշ տեղերից սերմեր եր բերում և արգասավորում խոջայական մտքի ծերպերում։ Գոյանում եյին այդ բնագավառում շերտավորոււմներ։ Իրանց մեջ հետզհետե ձևավորվում և առաջ եյին մղվում այնպիսի տարրեր, վորոնք ներկայացնում եյին նախատիպն այն հասարակական հոսանքի, վորին տրվում ե ինտելիգենցիա անունը։ Այս շրջանում արդեն չեր կարող միանգամայն անըմբռնելի լինել քաղաքական ազատության գաղափարը, մանավանդ Յեվրոպայում, վորի վերաբերմամբ հայ կղերական դիվանագիտությունը դարերից ի վեր կազմել եր մի մեծ ազատագրական հավատ և պահում եր այն իբրև նվիրական ավանդություն։

Այդ հավատը կազմակերպվեց 11-րդ դարից հետո, խաչակրաց արշավանքների ժամանակ։ Չորրորդ դարի մեզ ծանոթ Ներսեսին վերագրվող մի շինծու մարգարեյություն, հերյուրված, իհարկե, հոգևորականության ձեռքով, ասում եր, թե Արևմուտքը գալու յե զենքով Հայաստանն ազատելու և հայոց թագավորությունը վերականգնելու համար։ 15—րդ դարում, յերբ ոսմանյան թյուրքերը նվաճեցին Կ. Պոլիսը, այդ խաչակրական ակնկալությունը բռնեց և հույներին, իսկ խաչակրության առարկան դարձավ արդեն ամբողջ արևելյան քրիստոնեյությունը իր Կ. Պոլիսի հետ միասին։ Խաչակրության միակ շարժիչը պիտի լիներ քրիստոնեյությունը։ Այս միամիտ մանկական հավատը, վոր ծնեցրել եր Արևելքն իր քաղաքական դժբախտության արգանդից, Արևմտյան Յեվրոպան չեր մերժում ու հերքում, այլ ընդհակառակը, պահպանում և խրախուսում եր իր ոգուտների համար: Այսպես հարկավոր եր մանավանդ Հռոմի պապին, վորի աշխարհավարության կետ նպատակին եր հպատակեցնել իրան Արևելքի ամբողջ քրիստոնեյությունը։ 17–րդ դարից, իբրև պատասխան գերմանական Ռեֆորմացիային, վոր մեծամեծ ավերածներ գործեց կաթոլիկ յեկեղեցու մեջ, Հռոմն սկսեց մի սոսկալի կղերական հետաշրջում, վորի հետևանքով սկսեց ծավալվել մի համաշխարհային՝ կաթոլիկ պրոպագանդ, վոր կաթոլիկ վարդապետների վոհմակներով վողողեց ամբողջ Արևելքը, ամեն տեղ տարածելով մի կատաղի հավատորսություն:

Հայաստանը խոշոր բաժին եր ստանում այդ սև արշավից և դառնում եր գոտեմարտի ասպարեզ կաթոլիկ և լուսավորչական կղերի մեջ: Այս մի հին դժբախտություն եր, վոր լափել եր հայ ժողովրդի կենսունակությունը, և 17-րդ դարում ստանում եր ավելի մեծ ուժգնություն։ Հայերին կաթոլիկացնելը դարձել եր մի տեսակ condito sine qua non և պիտի իրագործվեր անհապաղ վոչ այնքան կրոնի շահերի համար, վորքան իբրև քաղաքական առաջնակարգ անհրաժեշտություն Ֆրանսիայի համար։ Այս պատճառով Հայաստան եյին ուղարկվում և կաթոլիկության ամենազարհուրելի սև ույժը կազմող յեզվիտ վարդապետները, վորոնց ինչ լինելը բնորոշել եր հենց ինքը, մի յեզվիտ մեծավոր, այսպիսի խոսքերով. «Մենք գառների պես ներս ընկանք, իսկ կառավարեցինք վորպես գայլեր՝ մեզ շների պես կարտաքսեն, իսկ մենք կթռչենք իբրև արծիվներ»[89]։ Կաթոլիկական այս արշավին ուղղություն եր տալիս Ֆրանսիայի Լուի 14—րդ թագավորը, վոր ինքն ել մտել եր յեզվիտների կարգը։

Արդ՝ Ֆրանսիայի համար այդ քաղաքական անհրաժշտությունն ստեղծել եր Ջուղայի հայ խոջայական կապիտալը։ Մենք տեսանք նրա յերկու գործը. մեկը կատարվել եր Հնդկաստանում, և այդ՝ խոջա Փանոսի դաշնագրությունն եր Անգլիական Կումպանիայի հետ, վորի զորությամբ խոջաների բոլոր ապրանքները Յեվրոպա պիտի փոխադրվեյին բացառապես անգլիական նավերով և Անգլիայի վրայով, իսկ մյուսն ել այն եր, վոր Պարսկաստանի առևտուրն ել խոջայությունն անում եր Յեվրոպայի հետ Ռուսաստանի վրայով: Այս յերկու ուղղություններն ել այնքան վնասում եյին Ֆրանսիայի շահերը, վոր Լուի 14-րդ , «արև-թագավոր» անվանված իր ժողովրդից, սկսեց գործել իր սիրած ուղղությամբ։ Այսպիսով հայ խոջայական կապիտալը, ուզենար-չուզենար, միջազգային մրցությունների ասպարեզում դառնում եր քաղաքական գործոն և, իբրև այդպիսին, պիտի իր սեփական քաղաքականությունը հարդարելու հոգսն ունենար։

Բայց ինքն «արև-թագավորը» չեր կարող ի հարկե, բացահայտ կերպով ասել, թե կռվում ե հայ խոջայական կապիտալի դեմ. խնդիրը ներկայանում եր աշխարհին իբրև մի սովորական պապական առորեյություն--կաթոլիկացում, վոր կատարվում եր առանց զենքի ու զորքի մասնակցության, լոկ կղերի հայթայթած միջոցներով։

Այսպես եր ծավալվում հոգեվորսության տեսարանը։ Հայ ժողովուրդը թշվառ եր, կոտորվում եր, կեղեքվում, և այս բոլորը,- այն միակ պատճառն ունի, վոր հայերը մաքուր ու սուրբ հավատացյալներ չեն, պիղծ են, վորովհետև պապի վոտները չեն համբուրում և աստված ել, իհարկե պապական աստվածը, պատժում ե նրանց՝ այնքան թշվառություններ թափելով նրանց գլխին։

Այսպես ել անվանում եր հայերին Յեվրոպայից Արևելք գնացած կղերական ճանապարհորդը «Աստըծուց պատժված»[90]:) Յեզրակացությունը պարզ եր։ Հայը յեթե ուզում ե ազատվել այս աշխարհի տառապանքներից, պիտի մտնի պապական աստծու փեշի տակ։ Այս մի հեշտ միջոց եր և տառապող թշվառ ժողովուրդը գուցե գնար փրկության այդ ճանապարհով յեթե չլիներ լուսավորչական աստվածը, պապական վոխերիմ թշնամին, վորի վողջակեզ եր դրված այդ ժողովուրդը չորրորդ դարից ի վեր։ Գործն այսպիսով դժվարանում եր, պայքարը յերկարաձգվում եր։ Կաթոլիկ պրոպագանդին մնում եր կյանքի մեջ, գործնականով ցույց տալ պապական աստուծու ամբողջ առավելությունը։ Կար դրա համար գեղեցիկ նյութ և այդ՝ Նախիջևանի գավառում բնակվող հայ կաթոլիկների (ունիթորների) համայնքն եր, վորին Լուի 14-րդը վերցրել եր իր առանձին հովանավորության տակ և ամեն հնարավոր ջանք գործ եր դնում, վոր պարսից Շահն ել նրա հովանավորը դառնա, ապահովելով այդ փոքրիկ ժողովրդի հանգստությունն ու խաղաղ աշխատանքը։ Դրա համար «արև-թագավորը» անդադար նամակներ եր գրում թագավորող շահին, դեսպանություններ եր ուղարկում Սպահան, վորոնք ընծաներ եյին տանում և անձամբ ել միջնորդում եյին ունիթորների համար։ Այսպես 1674-ի փետրվարի 7-ին գրած նամակի մեջ Լուի 14-րդը գանգատվում եր, վոր ունիթորներն ել, վորպես քրիստոնյաներ, յենթարկված են Պարսկաստանում գործադրվող այն որենքին, վորի համաձայն ամեն մի քրիստոնյա, ընդունելով մահմեդականություն, տիրանում եր իր քրիստոնյա ազգականների բոլոր կալվածներին։ Խնդրելով վոր վերացվի այս որենքը, Ֆրանսիայի արևը, ճոխացած «ամենաքրիստոնյա» տիտղոսով, շտապում եր ավելացնել, թե իր խոսքը միմիայն այն քրիստոնյաների մասին ե, վորոնք իրանց անվանում են ֆրանկ և բոլորովին չե վերաբերվում հերձվածողներին, այսինքն վոչ-կաթոլիկ հայերեն, Հռոմից դուրս գտնվողներին[91])։ Իսկ յերեք տարուց հետո նույն Լուին արդեն ուրիշ տեսակ միջնորդություն եր անում Շահին գրած իր նամակի մեջ։ Նա միանգամայն արդարացի յեր գտնում, վոր կաթոլիկ հայերին իրավունք տրվի իրանց յեկեղեցու ծոցը կանչել այն հայերին, վորոնք ուրացել են կաթոլիկ հավատը (այսինքն՝ Լուսավորչականներին) և յեթե սրանից մեկը մտնում ե կաթոլիկ յեկեղեցու ծոցը, այդպիսին իրավունք պիտի ունենա ժառանգել իր «հերձվածող» ազգականների բոլոր կայքերը[92]): Այս նշանակում եր կաթոլիկ կրոնին հատկացնել նույն իրավունքը, վոր բարբարոսաբար պարսից Շահերը հատկացրել եյին իսլամին և որից անհունապես տառապում եյին քրիստոնյաները։

Ահա ի՛նչ «արդարություն» եր գալիս բազմատանջ հայ ժողովրդին Յեվրոպայի սրտից, Վերսայլի վոսկեզարդ պալատից։ Նախիջևանի գավառի մի բուռն կաթոլիկ հայերն իրանց ձեռքի մեջ ունեյին այս աշխարհահռչակ պալատը, վոր միայն վոսկի ու մարմար չեր, այլ քաղաքական այնպիսի ույժ, վորի զուգակիցը չուներ Յեվրոպան։ Ֆրանսիայի արևն անմիջապես նամակագրություն ուներ հայ ունիթորների հետ և հայտնում եր, թե ինքը պիտի շարունակ հոգա նրանց բարիքը, դիմումներ անելով Շահին, «մեր շատ թանկագին յեղբորը»[93]): Պարզ ե, թե վոր քան խոր ու ցնցող տպավորոլթյուն պիտի թողնեյին ժամանակի ամենահզոր թագավորի այս փայփայանքները հայ ժողովրդի այն մասի վրա, վոր ապրում եր լուսավորչականության մեջ: Կաթոլիկությունը առանձին մի գրավչություն պիտի ստանար հայ ժողովրդական զանգվածների մեջ: Հենց այս բանի վրա յել մեծ հույս ուներ դրած կաթոլիկ պրոպագանդը Հայաստանում։ Վորքան վատթարանար «աստուծուց պատժված» ժողովրդի քաղաքական կացությունը մահմեդական Արևելքում, այնքան այս լավ եր «Տիրոջ հունձի» համար: Յեվ այս պատճառով կաթոլիկ Յեվրոպայի քաղաքականությունը վոչ միայն չեր աշխատում, վոր ասիական անկարգ բռնապետությունների մեջ գեթ մեղմացվի բարբարոսությունը, այլ ինքն եր թելադրում գործադրել բռնություններից ամենազզվելիները, յեթե դրանք համապատասխանում եյին իր շահերին:

Ահա, որինակ, ի՛նչի յեր ընդունակ հանդիսանում ինքը կաթոլիկության գլուխ Հռոմի պապը։ Նրա դեսպանը, Անսիրի արքեպիսկոպոսն, անում եր Սպահանում, Շահի տված ունկնդրության ժամանակ, մի այսպիսի հայտարարություն։ Ինքն, իբրև պապի դեսպան, չի կարող առանց ուշադրության թողնել մի հանգամանք, վոր գոյություն ունի Պարսկաստանում, վոր գցում ե իր պատիժն ու արժանավորությունը։ Դեսպանը գիտե, վոր նորին մեծություն Շահը տեղյակ ե, վոր պապը Հիսուս Քրիստոսի փոխանորդն ե այս աշխարհում և այս հանգամանքը նա ինքն ել հաստատել ե իր պապին գրած նամակներում։ Գիտե Շահը նույնպես, վոր աշխարհի բոլոր թագավոները պապին հպատակվում են կամ պատվում են իբրև Քրիստոսի տեղապահի, և միայն մի բուռն հայեր են, վոր չեն հնազանդվում նրան, և հանդիսանում են իբրև ամենից անհաշտ հակառակորդներ, այնպես վոր համարձակվում են նույնիսկ իրանց յեկեղեցիներում անիծել նրան։ Յեվ վորովհետև ինքը՝ պապը իր հպատակներին ներշնչում ե խորին պատկառանք դեպի նորին մեծությունը, ուստի կարող ե տրտնջալ, թե նորին մեծությունը միանման կերպով չի պատասխանում իրան և կհավատա անկասկած, թե այն, ինչ լինում ե իր վերաբերմամբ հայերի մեջ, կատարվում ե նրա (այսինքն Շահի) հրամանով կամ, առնվազն, նրա թույլտվությամբ[94]):

Վոչ մի կասկած լինել չի կարող, վոր այս յեզվիտական դիվանագիտության մեջ խոսքն ամբողջ հայ ժողովրդին չեր վերաբերվում, վորի վրա պարսից շահերը իշխանություն ել չունեյին այլ այն մի բուռն հայերին, վորոնք ապրում եյին Սպահանում (հետն ել առած, իհարկե, Ջուղան), ուրիշ խոսքով՝ լուսավորչական խոջայությունը։ Իսկական թշնամին այդ եր, խոջայական կապիտալը։ Հայ խոջաներին եր, վոր Շահը պիտի հարկադրեր հպատակվել Հիսուս Քրիստոսի փոխանորդին, վորի մյուս անունն եր ֆրանսիական առևտրական կապիտալ։ Այդ այն ժամանակն եր, յերբ հարդարվել եր սկսում հարյուրամյա վաճառականական պատերազմը Ֆրանսիայի և Անգլիայի մեջ: Հայ խոջայական կապիտալն, ինչպես տեսանք, Անգլիայի կողմն եր։ Եթե նա կաթոլիկանար, ֆրանսիական կապիտալը կունենար իրան հլու շատ Շահրիմանյաններ։ Իսկ յեթե լուսավորչական խոջաները շարունակեյին համառել իրանց դիմադրությունը կաթոլիկ վարդապետներին, ինչպես այդ շարունակ տեղի յեր ունենում Ջուղայում և Շահը, Հիսուս Քրիստոսի տեղապահին փոխանակություն անելու համար կոտորեր բոլոր վոչ-կաթոլիկ խոջաներին, այդ կլիներ ի փառս «տիրոջ հունձի», վոր դարձյալ ֆրանսիական կապիտալն եր։

Այսպես եր մտածում և այսպես ել կարգադրել եր ուզում այդ կապիտալը։ Բայց պարսից կառավարությունն առանց ուղեղի չեր: Ֆրանսիական թագավորի «յեղբայրական» դիմումները նա միանգամայն չեր արհամարհում, և Նախիջևանի կաթոլիկները վորոշ թեթևացումներ, վորոշ հովանավորություն ստանում եյին: Բայց այն, ինչ վոր պահանջում եյին գործադրել լուսավորչական հայերի վերաբերմամբ, շահական կառավարությունն անհնարին եր գտնում իրագործել։ Այստեղ բացահայտվում եր, վոր յեթե հայերն իրենց պաշտպանության համար ունեյին Պարսկաստանում մի վորևե ույժ,- այդ խոջայական կապիտալն եր։ Շահի մեծ վեզիրն ասում եր ֆրանսիական հյուպատոսի յեղբորը

«Ինչու համար պիտի մենք արտոնություններ տանք ձեր կրոնակիցներին ի վնաս մեր սեփական հպատակների։ Ի՞նչ իրավունքով, ի սեր մի բուռն թշվառների, վորոնց դուք անվանում եք ձեր կաթոլիկները և վորոնք մեզ համար վոչ մի ոգտակարություն չունեն, մենք պիտի անբավական դարձնենք հարուստ վաճառականների մի այդպիսի մեծ թիվ, վորն իր անդուլ հոգացողություններով և անպակաս առևտրով հարստացնում ե երկիրը, բազմապատկում և թագավորի յեկամուտները և ինքնահոժար կերպով ոգնում ե կառավարությանն ամեն ծանր պարագաների մեջ»[95]):

Այսպիսով վոչնչանում եր ամեն մի հույս պարսից կառավարության ազդու աշխատակցության վրա։ Յեվ կաթոլիկ պրոպագանդը մնում եր իր հին զենքի հետ-քարոզություն գրով և խոսքով: Յերկու ճյուղերի մեջ ել նա ծավալում եր մեծ յեռանդ։ Գրավոր քարոզությունը, սակայն, ավելի անցյալի գործ եր, թեև մոտիկ անցյալի։ Յեվրոպական կրոնավորները գալիս եյին Հայաստան, սովորում եյին հայերեն լեզուն, ուսումնասիրում եյին հայոց հին գրականությունը, գլխովին ձեռագիր և գրում եյին յերկարաշունչ վիճաբանական և պատմական-կրոնական աշխատություններ, վորոնց մեջ անց եյին կացնում միշտ միևնույն հիմնական միտքը-վոր հայերը մի ժամանակ կաթոլիկ են յեղել, հետո շեղվել են այդ ուղղափառ ճանապարհից և հիմա դարձյալ պիտի դառնան մտնեն կաթոլիկության ծոցը։ Այս գրական գործունեյությամբ ե առհասարակ իր միսիոնարական յեռանդով անվանի յե մանավանդ Կղեմես Գալանոսը, վորի գլխավոր աշխատությունն ե մի վիճաբանական-պատմական հետազոտություն, բաղկացած յերկու խոշոր հատորից՝ «Միաբանութիւն հայոց սուրբ եկեվեցւոյն ընդ մեծի սուրբ եկեղեցւոյն Հռովմայ» վերնագրով։[96]) Այստեղ յեվրոպացի կրոնավորը միայն աստվածաբանությունը չունի իր ձեռքում՝ նրա հիմար միջնադարյան բացատրություններով։ Ավելի իրական պիտի յերևար պապական գործակալի դիվանագիտությունը, վոր անվերապահ կերպով խոստանում եր ազատություն Յեվրոպայի ձեռքով, իհարկե կաթոլիկանալուց հետո: Կրոնավոր խաբեբային անծանոթ չեր հայրենասիրական լարերի վրա խաղալու արհեստը, և նա կոչում եր կեղծ պաֆոսով։

«Ո՜վ աշխարհ Հայաստանեայց, որքան երանելի յառաջն էիր, որքան հզօրագոյն տէրութեամբ և փառաւորագոյն վայելչութեամբ զարդարէիր, յորժամ զարդն քո և պայծառութիւն և զիշխանութիւն ի Պետրոսի սուրբ աթոռոյն ընկալայիր: Ատ՛ւղ, եզու՜կ, զիարդ իշխանդ գաւառաց եզեր ընդ հարկիւ, զիարդ ոսկինքս փոխեցաւ յերկաթ, զիարդ, ամենայն բարեզարդութիւնքս քո ոչինչ եդեն: Բայց ես զի՞նչ արարից առ ի քեզ օգտելոյ. առ ո՞վ կարդացից լինել քեզ օգնական, մանաւանդ ի մնացորդն վշտաց որ վերա կայ չարագոյն քան զառաջինն: Արդ ի ձեզ ապաւինիմ և առ ձեզ աղաղակեմ և զձեզ աղաչեմ բազկատարած, ո՜ հայոց սուրբ հարք ե հայրապետք: Դուք, որ ստոյգ գիրն գիտէք, և որ կարողն և պարտական էք ազանց և անձանց ձերոց օգնել, ողորմեցարուք վշտաց և նեղութեանց ձերոց, բժշկեցէ՛ք զվէրս ձեր, կանգնեցէ՚ք զկոխեա անուն և զհամբաւն ազգիդ ձերոյ, ջատագով լերուք փրկութեան տառապեալ հայրենեաց ձերոց…: Ապա թէ ես որ ոչ եմ հայ և յոյժ հայերէն բարբառով տեղեկացեալ և ոչ զայլ ինչ ի ձերում միջի կարող առնել, բայց միայն թլվատ լեզուով աղաղակել և ասել, թէ ես ձայն բարբառոյ ի Հայս, պատրաստ արարէք զճանապարհ Տեառն... Թեպետ և արարի զայդ առապես գրով և անգիր, սակայն տակաւին երկնչիմ յարդարադատ դատաւորէն և օր ըստ օրէ ինձ թուի լսել զձայն զահաւորն թէ տուր զհամար տնտեսութեան քո… Ուրեմն գալոց են հռովմայեցիք փրկել զաշխարհն և զազգն ձեր։ Բայց զիարդ ձեր ազինքն պատրաստ արարին նոցա զճանապարհ, կամ յորժամ համարեն առնուլ ի նոցանէ զհանգիստ և զբարերարութիւն զայս մեծ։ Մի՞թե յորժամ պղծեալ զդաշինս հնագոյն միաբանութեան՝ ընդդէմ զինքն Պետրոսի և Սեղբեստրոսի սուրբ աթոռոյն։ Ո՞վ իցէ այսքան յիմար, որ զայդպիսի թշնամական պատրաստութիւն համարիցէ զոլ յարմար ոգնական հրաւիրումն հռովմայեցւոյն առ ի փրկել զաշխարհն հայոց»[97]

Բոլորովին գայթակղեցուցիչ խոստումներ, վորոնք գալիս եյին շահագործելու հայ կղերական դիվանագատության այն հերյուրանքը, թե հռոմայեցիները կամ ֆրանկները պիտի գան ազատելու Հայաստանը։ Կաթոլիկ կրոնավորներն իրենք չեյին հնարել այդ գայթակղությունը և միայն միջոց եյին դարձնում նրան՝ լուսավորչականությունը տապալելու համար։ Իսկ հայ կղերական դիվանագիտությունը, բռնված իր սեփական ցանցի մեջ, այժմ կարիք եր գզում ինքնապաշտպանության՝ կատաղության ծայրահեղ նշանաբանի տակ. «Ավելի շուտ մահմեդական դարձեք, քան Ֆրանկ կամ հռովմայեցի»[98]): Այս չափազանց խիստ եր ասված և կարող եր խռովեցնել հավատացողներին, ուստի քաղաքական գայթակղությունը հերքելու համար լուսավորչական կղերը հանդես եր հանում վիճաբանական ուրիշ միջոցներ ել, դարձյալ ելի խիստ ու միանգամայն անհաղթ, բայց գաղափարախոսական ավելի դյուրատար վոճով։ Բանը հաճախ գալիս հասնում եր այն կետին, վոր լուսավորչական բարեբախտություն եր հայտարարվում այն հանգամանքը, վոր հայերը հալածվում են ու տանջվում և կից դրա հետ ապացուցվում եր, վոր հայերը կարոտ ել չեն քաղաքական ազատության։ Այս կողմից նշանակելի յե մի գաղափարախոսություն, մանավանդ, վորի հեղինակն եր 18֊րդ դարի անվանի հոգևորականներից մեկը, Գեորգ Մխլայիմյանը։ Ահա ինչ եր նա գրում.

«Ով մեծի խելագարութեանդ, գիտես, ով տգետ, զի անկումն թագաւորութեան ոչ եթէ հերձուածոց նշանակ է, այլ նշանակ Է ճշմարտութեան հաւատոյ մերոյ։ Քանզի տերն մեր յայտնի ասէ՝ թէ թագաւորութիւն իւր և աշակերտացն իւրոց ոչ ե յաշխարհէ աստի։ Նմանապէս առաքեալն ասէ, թէ հաւատացեալն հանապազ ի հալածանս կայցեն։ Վասնորոյ անկումն թագավորութեան աշխարհիս ցուցանէ մանավանդ թէ մեք Քրիստոսի ճշմարիտ հաւատացեալքս աշակերտեմք, նման առաջին հաւատացելոց և աշակերտացն Քրիստոսի: Դարձյալ գիտելի է, զի արևելեան քրիստոնեայք թէպէտ առանց թագաւորութեան են, սակայն առաւել երջանկութիւն և անդորրութիւն ունին քան զնոսա, որք ընդթագաւորությամբ են։ Ես բազում անգամ լուայ ի ֆռանկաց, որք երանէին զարևելցի քրիստոնեայսն՝ ասելով թէ յետ տալոյ զհարկս Ե (5) կամ ժ (10 ղուռուշ է մի տարին, ասլա հանդարտ ի խնդութիւնս և յուրախութիւնս ՜շրջին» Իսկ երբ միւս քրիստոնեայք բռնադատին գնալ ի պատերազմ բնդդէմ եղբարց իւրեանց և սուր քարշելով ընդդէմ խաչին մեռանին, որոց զանտանելի թշուառութեանց լիովին խօսել ինձ ոչ է հարկ աստէն, քանզի բազում այն է որ ոչ միայն ի սիրոյ, այլ և քաղցուէ մեռանին։ Եւ այս պատահի ոչ թէ ի պակասութենէ կերակրոց, զի յամենայն քաղաքին լի են կերակրօք, այլ իպակասութենէ արծաթոյ, զոր յափշտակեն ի ձեռաց աղքատաց հարկապահանջքն թագաւորաց։ Արհեստաւորք և ռէնջպէրք թէ շահին ի միում աւուր Ի (20) ստակ, զժ (10) սլարտ են տալ թագաւորին: Նմանապէս և վաճառական մի, որ ի ձեռս իւր ունի Ռ (1000) ղուրուշ, պարտի տալ ամ յամե Բճ (200) ղուրուշ։ Ըստ այսմ և այլք ըստ մեծութեան ընչից իւրեանց պարտավորին վճարել: Եւ յորժամ ոչ կարողասցին հատուցանել զայսպիսի անտանելի հարկս, յայնժամ հարկահանք թագաւորաց յափշտակեն զկահ և զկարասիս նոցա և թողուն զնոսա մերկ և չքաւորս և այսպիսի թշուառութիւնք նոցին գրեթէ անդադար են. քանզի անդադար է պատերազմ ի մեջ նոցա: Իսկ մեք՝ գոհութիւն Աստուծոյ, ոչ երբէք տեսանեմք զայսպիսի թշուառութիւնս. և թէ փորձութիւն ինչ պատահեսցի մեզ իձեռաց տաճկաց ևս, այն վասն հավատոյ և վասն անուան Յիսուսի Քրիստոսի է:»[99]

Այսպես քննադատել գիտեր արևելցի ռայան Լուի 14-րդի և նրա նման ուրիշ շատերի վոսկեզոծ և յերփներանգ շպարված թագավորության եյությունը։ Յեվ այս բուրժուական և արիստոկրատական կարգին, այնուամենայնիվ, անելու ուրիշ բան չեր մնում, բայց միայն բաց չթողնել Քրիստոսի ոձիքը և դրանով շահի աղբյուր դարձնել այդ արևելցի ռայան։ Ինչ ել կարողանար խոսել սրա լեզուն, կար և հավիտեան մնում եր այդ լեզվի տիրոջ «Հոգին», վորը փրկելու յեր տալիս արևմտցի պրոպագանդիստը։ Լուի 14-րդի կարգակից յեզվիտները գործի եյին լծվում ամբողջ Արևելքում, ուր, ինչպես և ամենուրեք, նրանք մտնում եյին գառնուկներ, դառնում եյին կեղեքիչ գայլեր, մինչև վոր հալածական եյին լինում շների պես և թռչում եյին ուրիշ տեղեր՝ արծիվների նման։ Ամեն տեղ նրանք լավ ընդունլություն եյին գտնում, վորովհետև լավ վաճառականներ եյին և ֆինանսիստներ, հմուտ բժիշկներ եյին և բազմակողմանի գիտնականներ, բայց ամեն տեղ ել խռովություններ ու թշնամություններ եյին հարուցանում «հոգիներու վորսը» յեզվիտաբար տանելու պատճառով։ Յեվ հայերը բացառություն չեյին կազմում։ Երզրումի և Բաղեշի մեջ նրանք վոտքի կանգնեցին և իրանց միջից դուրս արին յեզվիտներին։ Պարսկաստանում յեզվիտները գործունեյության կենտրոններ ունեյին Սպահանում և Շիրազում։ Շամախում յեզվիտական առաքելություն հաստատվում եր լեհական դեսպանի միջնորդությամբ։ Առաջին միսիոնարն եր Պոթիյեն[100], վոր հենց սկզբից անբավականություններ հարուցեց իր կրոնափոխություններով, այնպես վոր նրան սպանեցին 1687 թվին, քնած ժամանակ անկողնի մեջ: Բայց նրա գործը շարունակեցին ուրիշները։ Յեզվիտական պաշտոնական ջատագովությունը պարծենում ե, վոր Շիրվանի մայրաքաղաքում «Տիրոջ հունձքը» առատ եր։ «Մենք այստեղ միայն յերկու միսիոնար ենք,- գրում եր նրանցից մեկը,- բայց յեթե նախախանամությունը չորս ուրիշ միսիոնար ել ուղարկեր, ամենքս աշխատանք կունենայինք»։

Ավելի մեծ հույսեր կաթոլիկ պրոպագանդը դնումեր այն յեզվիտական առաքելության վրա, վոր հաստատվեց Յերևանում։ Բաղեշի հայոց առաջնորդն ասել եր յեզվիտներին, վոր յեթե նրանց աջողվի կաթոլիկացնել Եջմիածնի կաթողիկոսին, դրանով իսկ կկաթոլիկացվեր ամբողջ հայ ժողովուրդը։ Այս միտքն իրագործելու համար յեզվիտները պիտի հաստատվեյին Եջմիածնի կողքին, Յերևանում և այդտեղից սկսեյին իրանց ձեռնարկությունը, վոր համարվում եր միսիոնարական առաջնակարգ հանդգնություններից մեկը։ Պարսից կառավարաթյունից թույլտվություն ստանալու համար գործադրվում եր այսպիսի միջոց։ Լուի 14֊րդն իր նամակի հետ ուղարկում եր Շահին թանգագին ընծաներ, վորոնց մեջ առանձնապես աչքի ընկնողներն եյին այն մեքենաները, վորոնք ցույց եյին տալիս լուսնի խավարման տեսարանները և մոլորակների շարժումները։ Այդ մեքենաների վրա բացատրություններ տալու համար հարկավոր եյին գիտնականներ, և ահա յերկու յեզվիտներ ուղարկվեցին Սպահան այս գործը կատարելու համար։ Շահը չափազանց գոհ մնաց նրանց տված բացատրություններից և պարգևատրեց նրանց ինչպես իրանք եյին ցանկանում, տալով թույլտվություն հաստատվելու Յերեվանում։

Այս բանը տեղի ունեցավ Հակոբ կաթողիկոսի ժամանակ։ Առաջին միսիոնարը Յերևանում Հ. ԼոնԺոն եր, վորը փորձեց առաջին իսկ քայլից ծանոթություն կապել կաթողիկոսի հետ, բայց հանդիպեց նրա կողմից կատարյալ թշնամության։ Եջմիածնի դռները փակվեցին նրա առջև։ Յեվ յերբ շուտով մեռավ այդ յեզվիտը, սկսեցին պատմություններ անել, թե կաթողիկոսի հորդորներով նրան թունավորել ե Յերևանի խանի ծառաներից մեկը: Այս լուրն առնելով, Սպահանի յեզվետների մեծավոր Ռուն շտապում եր Յերեվան և, իբրև ավելի փորձված վորսորդ, իր ձեռքն եր առնում առաքելության ղեկը, մոտեունում եր Հակոբ կաթողիկոսին և կարողանում եր վճռական դեր ստանձնել այն նոր դրության մեջ, վոր ֆրանսիական դիվանագիտությունն ստեղծում եր Արեվելքում։

Մենք արդեն մի քանի անգամ շեշտեցինք, վոր Պարսկաստանում այնքան արտակարգ յեռանդով, այնքան մեծ ծախսերով առաջ տարվող կրոնափոխական շարժումը անունով միայն հայերի հոգիների փրկության նշանաբանն ուներ։ Վորքան ել մեծ չափով ընդունենք կաթոլիկական մոլեգնությունը Լուի 14-րդի մեջ, այնուամենայնիվ միանգամայն անհասկանալի կլինի այն բացառիկ ուշադրությունը, վոր նա հառած եր պահում հեռավոր Պարսկաստանի հայության վրա: Այդտեղ նրա ուշքն ու միտքը գրավողը «Տիրոջ հունձը» չեր, այլ հայ խոջայական կապիտալը, վոր գտնվում եր «Աստծու դեմ ապստամբ», «Աստծուց պատժված» և այլ այսպիսի տեսակ-տեսակ հիմարական հեյուրանքներով զարդարված մարդկանց ձեռքին և տնտեսական մի խոշոր ուժեր, վորով նրանք ծեծում եյին «արև թագավորի» Ֆրանսիան։

Հայ խոջայական կապիտալի պատմության համար չափազանց մի կարևոր աղբյուր ե այն մանրամասն տեղեկագիրը, վոր նկարագրում ե Արևելքի և մասնավորապես հայերի առևտուրը և վոր կազմված ե Լուի 14-րդի ժամանակից: Այդ վավերագիրն արդեն վոչինչ անհասկան ալիբան չի թողնում ֆրանսիական թագավորի, պապի և յեզվիտների ջանքերի մեջ[101]

Ուշագրավ են ամենից առաջ պարսկական առևտրի առարկաները: Ամենից անվանին և ամեն տեղ փնտռվածը մետաքսն եր, վոր ուներ յերեք տեսակ։ Հետո պակաս ազնիվ և բարձրագնի չեյին գունավոր կաշիները, (կարմիր, դեղին, կանաչ), վորոնք պատրաստվում եյին Հայաստանում և վորոնք իրենց հատկություններով գերազանցում եյին Յեվրոպայում պատրաստվածները։ Շատ լավ եր գնահատվում և շատ մեծ պահանջ ուներ մանավանդ Հայաստանի և նրա հարեվան յերկրների գղթորը, վոր տալիս եր պատվական սև գույն և վորի վորակի հետ չեր կարող մրցել յեվրոպական գղթորը: Արտահանության կարեվորագույն առարկաներից մեկն եր, վերջապես, բամբակը և նրա մանածը։ Ժամանակի փոփոխված տնտեսականն շահեր և դրանց հետ կապված հաղորդակցության ճանապարհների փոխադրության հետեվանքով, Պարսկաստանի և Հայաստանի ապրանքներն արտահանվում եյին միջազգային շուկաներն այնպիսի ուղղոլթյուններով, վորոնցից անմիջապես ոգտվել չեր կարող Ֆրանսիան: Հայ վաճառականն իր ապրանքներով գնում եր դեպի հյուսիս Ռուսաստանի, Շվեդիայի, Գերմանիայի, Հոլլանդիայի շուկաներում եր հանդես գալիս, կամ վաճառքի յեր հանում իր ապրանքները Միջերկրական ծովի արևելյան ափի նավահանգիստներում: Մինչ դեռ առաջ բոլոր ապրանքները Մարսեյլի վրայով եյին տեղափոխվում Յեվրոպա։ Անգլիական արդյոլնաբերությունը ֆրանսիականից խլել եր մահուդի առևտուրն Արևելքում, ամեն հարմարություն տալով հայ խոջայական կապիտալին, վոր ստիպված չեր լինում գնալ Անգլիա, այլ գնում եր այդ ապրանքն եժան գնով Ռոտտերդամ քաղաքում, ուր անգլիացիները բաց եյին արել մի մեծ առևտրական տուն: Յեվ գնալով դրությունն ավելէ սպառնական կարող եր դառնալ ֆրանսիական առևտրի համար։ Մարսեյլը կարող եր միանգամայն կորցնել իր նշանակությունը, յեթե Պարսկաստանի առևտուրն ել ամբոդջովին ուղղվեր դեպի Հնդկական ովկիանոսը և Յեվրոպա հասներ ովկիանոսյան ճանապարհով [102]):

Ահա ինչ հոգսեր կային ֆրանսիական կառավարության առաջ։ Արևելցի հայ խոջայի հոգու առջև արքայության ճանապարհ հարթելուց շատ ավելի կարևոր եր Լուի 14—դի համար, վոր այդ խոջան իր նախկին ճանապարհով գնա իր առևտրին, այսինքն ֆրանսիայի վրայով։ Պետք եր ուժեղացնել Ֆրանսիայի ազդեցությունն Արևելքում, պետք եր պաշտպանություն ցույց տալ կաթոլիկ կրոնավորներին, վորպեսզի, վորպես ասվում եր մի հիշատակագրի մեջ, «մի որ մեր ագգը (ֆիրանսիական) ամրակուռ հաստատված լինի այնտեղ և մեր առևտուրն ել մշտապես լավ պահպանված»[103]): Ցանկությունը միանգամայն մերկապարանոց եր — կապիտալը՝ հեծած յեզվիտի ուսերին։

Բայց արդյունքը։ Շատ աննշան։ Զարմանում եր այս բանի վրա և հռչակավոր ճանապարհորդ Շարդենը։ Խոսելով Հռոմի ուղարկած միսիոնարների, վարդապետների, քահանաների մասին, նա ասում ե. «Յես խոսք չունեմ նկարագրելու այն խորամանկություններն ու այն ծախսերը, վորոնց այդ նպատակով դիմում եր Հռոմի աթոռը, սակայն վոչ մի բան ցանկացած հետեվանքներին չհասցրեց»։ Յեվ խորաթափանց ֆրանսիացին շատ լավ հասկացել եր միջավայրը։ «Խղճմտանքով խոսելով, շարունակում ե նա,— հայերը և արևելյան մյուս քրիստոնյաները հավատարիմ են իրենը հաւատին միայն շնորհիվ իր անց դաստիարակության, վորովհետև խելացիորեն բացատրել— ինչու՞ համար են իրանը իրանց քրիստոնյա համարում՝ բոլորովին անկարող են։ Հայերը յերեխայությունից սովորում են ասել Քրիստոս, խաչակնքել յերեսը և պաս պահել, և շարունակելով միևնույնը և չափահաս ժամանակ, հաստատապես հավատում են, թե միայն այդ ծեսերի կատարման մեջ ե բովանդակվում և քրիստոնեյության ամբողջ եությունը»[104])։ Այսպես եր ամբողջ ժողովուրդը։ Յեվ նրա համար, իհարկե, վոչինչ նշանակություն ունենալ չեյին կարող կատաղի, աշխարհավեր վեճերը Լևոնի տոմարի, մի կամ՝ յերկու բնության, բաժակի մեջ ջուր խառնելու կամ չխառնելու մասին։ Այս անհեթեթությունները յերկու կողմի կղերի գործունեյությունն եյին կազմում, կռիվ ու թշնամություն բորբոքում՝ անսահման չափերով։

Բայց Մարսեյլը կարող եր կորցնել իր նշանակությունը։ Այս վտանգն ստիպում եր Լուի 14-դին Արևելքը դեպի իրեն քաշելու համար միացնել կաթոլիկ պրոպագանդին մի խաչակրական ծրագիր, վորն արդեն խելքահան պիտի աներ և հայ կղերական դիվանագիտությունը։

9.

Յերբ Պարսկաստանում գործող ֆրանսիական վարդապետները, ավելի կոմիվոյաժյորներ, քան Հիսուսի գործակալներ, արձանագրում եյին այն վտանգը, վոր սպառնում եր Մարսեյլին, մենք պիտի ներկայացնենք մեզ այն ամբողջ անհանգստությունն ու հուզմունքը, վորը պատճառում եյին այդ խոսքերը ֆրանսիական կառավարության։ Նրա համար մենք պիտի մի րոպե վերակենդանացնենք մեր հիշողության մեջ առևտրի ընդհանուր դրությունն Արևելքի (Levant) մեջ 17-րդ դարում և Ֆրանսիայի դերը նրա մեջ։

Լըվան անունով հասկացվում եր Միջերկրական ծովի ամբողջ արևելյան ավազանը, այն հռչակավոր աշխարհամասը, վոր նախապատմական և հնագույն պատմական դարերում մարդկության համար ամենախոշոր քաղաքակրթական դերն ե կատարել և միշտ ել եղել ե միջազգային առևտրի նշանավոր շուկա, ստեղծելով այնպիսի մարգարիտներ այդ մեծ ծովի ափերին, վորպիսիներից մեկն ե Մարսեյլ նավահանգիստը։ Յերբ ամբողջ այդ Լըվանը մտավ ոսմանյան թյուրքերի տիրապետության տակ, ֆրանսիական թագավորներն առաջինը յեղան, վոր իրանց առևտրի շահերի համար սկսեցին բարեկամանալ սուլթանների հետ՝ նրանցից բացառիկ առևտրական արտոնություններ ստանալու համար, վորպեսզի ֆրանսիական առևտրական կապիտալը միակ տիրապետող ուժը լինի արևելյան ջրերում։ Այս արտոնությունների դաշնագրերն ստացան կապիտուլասիոն անունը։

Սակայն ֆրանսիական այս հնարագիտությունը Ֆրանսիայի մենաշնորհ չմնաց։ Ուրիշ առևտրական կապիտալներ (անգլիական, հոլլանդական) միևնույն դաշնագրական յեղանակով կպան չաղ պատառին և Լըվանի ջրերում բոլորվեց մի մրցակցություն, վորի մեջ ֆրանսիական առևտուրը յետ եր մղվում։ 17-րդ դարի սկզբում Կ. Պոլսի մեջ մնացել եյին միայն յերկու ֆրանսիացի վաճառականներ։ Արևելքի բոլոր շուկաներում մահուդի առևտուրն անցել եր անգլիացիների և հոլլանդացիների ձեռքը։ Ֆրանսիական կառավարությունն աշխատում եր մենավաճառ ստեղծել ֆրանսիացի վաճառականների համար թյուրք սուլթանների ձեքով, բայց այս չհաջողվեց նրան և այն, ինչ կարողացավ նա անել, վերանորոգումն եր նախկին կապիտուլասիոնի, վոր տեղի ունեցավ 1603-ին:

Այսպես եր դրությունը, յերբ սկսվեց Լուի 14-դի թագավորությունը։ Այդ թագավորության ժամանակ հռչակված պետական գործիչներից մեկն եր Կոլբերը, ֆինանսների մինիստր, վոր իր յեռանդուն գործունեյությամբ մի նոր դարագլուխ բացավ Ֆրանսիայի տնտեսական զարգացման համար։ Վաճառականի վորդի, ինքն ել մի ժամանակ վաճառական, նա բարձրացրեց և ուժեղացրեց ֆրանսիական բուրժուազիան, ստեղծելով արդյունաբերական նորանոր ճյուղեր։ Առանձնապես մեծ նշանակություն նա տալիս եր առևտրին։ Ֆրանսիական արտաքին առևտուրը շատ նեղված եր հոլլանդական և անգլիական առևտրական կապիտալների կողմից, վորոնք կազմակերպել եյէն խոշոր և ուժեղ ընկերություններ Արևելյան (ավելի ճիշտ՝ ասիական) Հնդկաստանի և Արևմտյան Հնդկաստանի (Ամերիկայի) հարստությունները շահագործելու համար։ Կոլբերն այդպիսի ընկերություններ կազմեց Ֆրանսիայի համար ֆրանսիացի վաճառականներից: Կազմակերպչական խոշոր գործունեյություն մտցրեց նա և Լըվանի առևտրի մեջ։ Մարսեյլը դառնում եր ազատ նավահանգիստ (պորտո ֆրանկո), վորպեսզի բոլոր տեղերի ապրանքները հավաքվեն այնտեղ։ Կազմակերպում եր հատուկ առետրական ընկերություն՝ Լըվանի հետ առևտուր անելու համար. մի ընկերություն, վոր բաղկացած եր հայտնի ֆինանսական գործիչներից և վորի, դրամագլուխը 15 միլիոն լիվր եր։ Այս ընկերությունն ստանում եր Լուի 14-դից մեծամեծ արտոնություններ, վորոնք նրա գործունեյության ասպարեզն ընդարձակում եյին նաև ցամաքի վրա, այն հարյուրավոր հյուպատոսարանների, փոխ-հյուպատոսարանների, աոևտրական գրասենյակների միջոցով, վորոնք ցրված եյին Միջերկրական ծովի ափերին մինչև Սև ծով և Պարսից ծոց[105]

Այս առևտրական ընկերության գործերն, այնուամենայնիվ, լավ չեյին գնում։ Կոլբերը հարկ եր համարում ստանալ թյուրքաց կառավարությունից նորանոր արտոնություններ։ Բայց սկսված բանակցությունները նոր կապիտուլասիոն կնքելու մասին նոր հավելումներով՝ մերժողական տրամադրություն եյին առաջ բերում թյուրք պաշտոնյաների շրջանում, ուր առհասարակ սկսել եր մի սառն վերաբերմունք կազմվել Ֆրանսիայի վերաբերմամբ շնորհիվ այն հանգամանքի, վոր ֆրանսիացիները գաղտնի կերպով ոգնել եյին վենետիկցիներին, վորոնք պատերազմ ունեյին թյուրքերի հետ։ Մեծ վեզիր Քեոփրուլուն ասում եր ֆրանսիական դեսպանին, «Մենք գիտենք, վոր դուք մեր բարեկամներն եք, բայց ամեն տեղ ձեզ պատահում ենք մեր թշնամիների հետ»[106]։

Բանակցությունները խիստ կերպարանք ընդունեցին մանավանդ 1670-ից, յերբ Լուի 14-դը Կ.Պոլիս դեսպան ուղարկեց մարքիզ Նուանտելին, վորն յեկավ իր պաշտոնատեղին ռազմական նավատորմով։ Նավերը խարիսխ ձգեցին սուլթանի պալատի դիմաց, վողջույնի թնդանոթաձգություն չարին ու շարվեցին ռազմական կարգով։ Ազգաբնակությունը յերկյուղի մեջ ընկավ, սպասում եյին թե հիմա պատերազմ կսկսվի, բայց Սուլթանի մոր միջամտությունը վերջ դրեց, այդ դրությանը։ Ֆրանսիական նավերը վողջունեցին և հետո գոռոզ դեսպանը մեծ շուքով քաղաք մտավ: Այս վարմունքով ուզում եյին վախեցնել թյուրքերին, բայց մեծ վեզիրը վախեցողներից չեր և սառնությամբ լսեց Նուանտելի բերած պահանջները։ Լուի 14-դը դժգոհ եր մանավանդ այն բանից, վոր ֆրանսիական վաճառականները մաքս տալիս եյին 5%, մինչդեռ հոլլանդացիներից և անգլիացիներից ստացվում եր միայն 3%: Առաջին պահանջն այն եր, ուրեմն, վոր ֆրանսիացիներն ել 3% վճարեն։ Յերկրորդ պահանջն այն եր, վոր Լուի 14-դը ճանաչվի միակ հովանավոր Թյուրքիայում ապրող բոլոր կաթոլիկների։ Յերրորդ պահանջը Կոլբերի առևտրական ծրագիրն եր Հնդկաստանի վերաբերմամբ։ Մարսեյլի համար Հնդկաստանի ամենակարճ ճանապարհն եյէն Յեգիպտոսը և Կարմիր ծովը։ Ուստի պահանջում եր, վոր Սուլթանը ֆրանսիական նավերին ճանապարհ տա Կարմիր ծովով, ապա ցամաքային ճանապարհով ապրանքները փոխադրվեն Ալեքսանդրիա, վոր պիտի այդպիսով դառնար ապրանքային մթերանոց[107]):

Մեծ վեզիր Քեոփրուլու Ահմեդը, լսելով այդ պահանջներն, ասում եր Նուանտել դեսպանին. «Դուք շատ գովում եք ձեր թագավորի մեծությունը, ինչպե՞ս ե մի այդքան, ձեր ասածին պես, հզոր վեհապետ կարողացել այդքան ջերմություն մտցնել վաճառականների անարգ շահերի համար»[108]):

Պահանջները մերժվում եյին, Լուի 14-դը կատաղում եր և հարկադրելու միջոցներ եյէն փնտրում Վերսայլի պալատի մեջ. ժողովի եյին կանչվում վաճառականները և այլ գիտական անձինք, վորոնք հավաքվում եյին Մարսեյլում և վճռում եյին, վոր թագավորը պիտի գործի ուժով. բավական ե, ասում եյին նրանք մի քանի նավով փակել Դարդանելը, և Կ. Պոլիսը կմեռնի սովից և այնտեղ ապստամբություն կծագի հոգուտ ֆրանսիացների։ Վաճառականներն ապահովություն եյին տալիս, վոր այդ բռնի գործողությունների ժամանակ Ֆրանսիան կարոտ չի լինի Լըվանի ապրանքներին, վորովհետև Մարսեյլի և Պրովանսի նահանգի ուրիշ մթերանոցներում այնքան ապրանքներ կան, վոր բավական են տասը տարվա համար[109]):

Թվում եր, թե միջադեպը պիտի հանգե մի նոր վաճառականական պատերազմի։ Յեվ վորովհետև հակառակորդը թյուրքն եր, ուստի կաթոլիկական մոլեգնությունն ամենայն հեշտությամբ տալիս եր նրան կրոնական կերպարանք։ Նախկին խաչակրաց արշավանքների հմայքը, վորի պաշտպանն ու պահապանը Հռոմի պապն եր, նորից սավառնում եր Ֆրանսիայի արքունիքում և նրան ամենայն հոժարությամբ անձնատուր եյին լինում Վերսայլի պալատի բյուրավոր ձրիակերները: Նոր խաչակրական մի արշավանք Թյուրքիան վոչնչացնելու և նրա փլատակների վրա հաղթական կաթոլիկությունը կանգնեցնելու համար— այս վաղեմի իղձը բոլոր յեվրոպական կաթոլիկ յերկրներից ավելի Ֆրանսիային եր գայիս, վոր զուր չեր սեփականել իրան «Հռոմի ավագ դուստր» և «ամենաքրիստոնյա» տիտղոսները։ Խաչակրության լուսապսակն եր պակասում Ֆրանսիայի յերիտասարդ թագավորին, վոր իր հաղթություններով արդեն իսկ մեծ ժողովրդականություն եր ստացել: Նրան՝ թագավորին ել արդեն սաստիկ վոգեվորում եր խաչակիր զինվոր լինելու ցնորքը: Յեվ նրան այդ ուղղությամբ խրախուսում ու վառում եյին ամեն կողմից: Մեծ հռչակ վայելող դրանիկ բանաստեղծ Բուալոն ասում եր նրան. „Je t'altends dans six mois aux bords I' Hellespont“[110]) («Յես վեց ամսում սպասում եմ քեզ Հելլեսպոնտեսի ափերին»):

Այս մտայնությունը միայն կաթոլիկներին չեր հատուկ: Թյուրքիան Ֆրանսիայի ձեռքով վոչնչացնելու գաղափարին ջերմ համակրություն եր ցույց տալիս ժամանակի հռչակավոր գիտնական Լայբնիցը, թեև ինքը բողոքական: Նա գրություններ եր ուղարկում Լուի 14-դին, վորոնց մեջ արծարծում եր այն միտքը, թե նախախնամությունը պահել ե Ֆրանսիան՝ Արևելքում քրիստոնյաների զենքերն առաջնորդելու համար: Այժմ, ասում եր նա, դրված ե ծովերի վրա տիրելու հարցը, վոր Արևելյան կայսրություն ստեղծելու հարցն ե և ոսմանյան պետությունը քանդելու հարցը: Յեգիպտոսի նվաճումը Ֆրանսիայի իրավունքն ե, և հեղինակավոր գիտնականը խորհուրդ եր տալիս սկսել հենց այդտեղից[111]):

Ավելորդ ե ասել, վոր Քոփրուլու Ահմեդ մեծ վեզիրը միայն իր անձնական նկատառումների վրա չեր խարսխում իր մերժողական քաղաքականությունը: Այդպես տրամադրում և դրդում եր նրան յեվրոպական դիվանագիտական մրցակցությունը, վորի ներկայացուցիչներն եյին Անգլիան և Հոլլանդիան վորոնք զգուշացնում եյին մանավանդ Յեգիպտոսի վերաբերմամբ, ասելով, թե՝ ֆրանսիացիների միտքն ե նվաճել այդ յերկիրը: Բայց ի վերջո հաղթանակը տանում եր ֆրանսիական դիվանագիտությունը: Թյուրք կառավարության վրա ազդեցություն գործում եր խաչակրական արշավանքի պատրաստվելու առիթով բարձրացրած աղմուկը, վոր գուցե և այնքան իրական սպառնալիք չհամարվեր, յեթե նրա հետ միաժամանակ, 1672 թվին, ֆրանսիական բանակը չմտներ Հոլլանդիա և չնվաճեր նրան։ Այս իրականութան վրա հենված՝ Կոլբերը վերջնագիր եր ուղարկում Կ. Պոլիս, պահանջելով իր առաջարկած պայմանների ընդունումը հակառակ դեպքում Նուանտել դեսպանը պիտի անմիջապես հեռանար Թյուրքիայից։ Քոփրուլուն անկարելի յեր համարում այլևս դիմադրել և 1673֊ին կնքվում եր Ֆրանսիայի և Թյուրքիայի մեջ կապիտուլասիոն։ Այս հաղթանակը մեծահանդես տոնախմբության առարկա դարձավ Ֆրանսիայում։ Փարիզի փողոցների մեջ տպած հաղորդագրուլթյուններ եյին բաժանում այսպիսի վերնագրով «Վերանորոգում և նոր դաշնակցություն Սուլթանի՝ թագավորի հետ և կաթոլիկ հավատի վերահաստատումը պ. Դը. Նուանտելի ձեռքով, ոսմանյան պետության մեջ>>[112]):

Այսպես, ուրեմն, գործը վերջացած պետք եր համարել. Ֆրանսիայի և Թյուրքիայի նախկին բարեկամությունը վերահաստատված եր և ոսմանյան Սուլթանը կարող եր հանգիստ քնել Բոսֆորի ափին, ապահովված, վոր վոչ վոք այլևս չի մտածում փշրել նրա գահը: Այսպես եր նրա համար, բայց այսպես չեր Արեվելքի ամբողջ քրիստոնեյության համար: Խաչակրաց արշավանքը վոչ միայն չեր անհետանում 1673 թվականից հետո, այլ, ընդհակառակն, ավելի մեծ ծավալում եր ստանում, իբրև մի հսկայական կազմակերպություն ստացած խաբեբայություն, վոր այս անգամ պիտի միանգամայն իրացնելի դարձներ նախկին սնամեջ ցնորքները՝ ամբողջ քրիստոնյա Արևելքը կաթոլիկացնելու մասին: Միսիոնարներր շատ ու շատ եյին Խաբել, թե ահա գալիս են ֆրանկները՝ ստրուկ յերկրներն ազատելու համար: Այժմ Վերսայլի պալատն եր գալիս միևնույն խաբեությունը, իբրև Լուի 14-րդի սրտի սրբազան ուխտ, տարածելու: Գայթակղությունն այս անգամ շատ մեծ եր:

Այս գայթակղությունն ուներ ինքն իրան քարոզելու համար գրական և բանավոր միջոցներ: Առարկային նվիրված գրականության մեջ առանձնապես ուշադրություն գրավեցին յերկու գիրք, վորնք պատկանում եյին Միշել Ֆեբվրի (Mishel Febvre) գրչին և լույս տեսան 1675 և 1682 թվականներին: Այս անվան տակ գրողը մի կապյուսին կրոնավոր եր, հայր Հուստինիանոսը վոր 18 տարի ապրել եր ասիական Թուրքիայում և մասնավորապես Հալեպում, ճանապարհորդել եր Սիրիայում, սովորել եր թյուրքերեն, հայերեն, արաբերեն և քրդերեն լեզուները։ Իր այդ գրքերի մեջ նա ապացուցում եր, թե դժվար չե Թյուրքիան նվաճելը, թե այդ գործին ձեռնարկելուց առաջ պետք ե յեվրոպական պետությունների միություն կազմել՝ փոխադարձ աջակցության սկզբունքով։ Ամեն մասնակցող պետություն պատշաճավոր բաժին կստանա ընդհանուր ոգուտներից[113]։ Հրատարակվեց և մի այլ գիրք՝ «Քրիստոնյա Թյուրքիան Լուի մեծի հովանավորության տակ, վոր Արևելքի քրիստոնեյության միակ հովանավորն ե» (La Turqie Chretjenne sous la protektion de Louise le grand protecteur unique du Christianisme en Orient)։ Միայն այս վերնագիրը բավական ե ցույց տալու համար, թե ինչի մասին եր խոսում այդ աշխատությունը։ Հեղինակը, Դըլաքրուան, վոր արևելյան լեզուների թարգման եր, վկայում եր, վոր Արևելքում տանջվող բոլոր քրիստոնյա ազգերն սպասում են միայն Ֆրանսիայի ոգնության՝ Թյուրքիայի լուծը թոթափելու համար և ավելացնում եր. «Վոչինչ չի լինի ավելի գեղեցիկ և ավելի ուրախալի, քան Յերուսաղեմի թագավորության վերահաստատումը»[114]։ Մի ուրիշ հեղինակ առաջարկում եր, առանց այլևայլության, բաժանել Թյուրքիան յեվրոպական պետությունների մեջ և տալիս եր նեղուցներն ու Կ. Պոլիսը Ֆրանսիային։

Բայց ի՞նչ պիտի լիներ արևելյան քրիստոնյա ժողովուրդների վիճակը։ Առաջին պայմանն, իհարկե, այն եր, վոր բոլոր հերձվածող յեկեղեցիները հայեր, հույներ, և այլն) պիտի վերջ դնեյին իրանց գոյության տեղի տալով կաթոլիկության, վոր պիտի թագավորեր ամեն տեղ, նույնիսկ Յեվրոպայում։ Միշել Ֆեբվրը չեր ընդունում անգամ, վոր այնուհետև գոյություն պահպանեն և այդ ազգերի լեզուները և պահանջում եր, վոր տեղի ունենա վոչ միայն յեկեղեցիների, այլև ծեսերի միություն, այսինքն՝ Արևելքի կատարյալ լատինացում[115]։

Լուի 14-րդը վոչ միայն լսում եր առաջարկությունները, կարդում եր գրքերը, այլև գործնական աշխատանք ել եր սկսել: Արևելքում շրջում և գործում եյին նրա բազմաթիվ գաղտնի գործակալները, վորոնց տրված եյին զանազան հրահանգներ, վոմանց առևտրական և վոմանց ել քաղաքական բովանդակությամբ։ Այդ գործակալների մեծ մասը յեզվիտներից եր: Հարց ու փորձի, տեղն ու տեղը կատարած ուսումնասիրության միջոցով հավաքվում եյին բոլոր անհրաժեշտ տեղեկությունները։ Այսպես, կային հետևյալ տեսակի զեկուցումներ.«Թե ինչ ուժեր են անհրաժեշտ Կ.Պոլիսը հրդեհելու համար, հետևելով նորին մեծության հրագհանդներին»․-«Թե ինչ միջոցներով նախապես վերադարձնել դեսպանին և ուրիշ ֆրանսիացիներին» և այլն[116]։ Ծրագրվում եր, վոր Թյուրքիայի տեղ կազմվի մի նոր պետություն, վորի գլուխը պիտի անցներ մի ֆրանսիական թագավորազուն։ Արևելյան քրիստոնյա ժողվուրդները պիտի ապստամբության միջոցով նպաստեյին ֆրանսիական արշավաքին։

Այս պատրաստություններն, իհարկե, ծածուկ չեյին մնում թյուրք կառավարությունից։ Լուրեր եյին հասնում Կ. Պոլիս, թե Լուի թագավորը պատրաստվում ե պատերազմ բերել Բոսֆորի ափերը: Այս լուրերը հուզմունք, վոչ իսկ անհանգստություն չը պատճառեցին։ Գիտեյին, վոր Վերսայլի պալատում ժամանցի համար սարքված մի խաղ եր այդ «խաչակրությունը»։ Կոլբերը չթողեց, վոր իր վեհափառ տիրոջ քիմքը պարարող ծրագիրը թղթից և զրույցից մի քայլ առաջ գնա: Հետզհետե Լուի 14—րդը մտավ ֆրանսիական ավանդական քաղաքականության հունը, այսինքն՝ բարեկամացավ Թյոլրքիայի հետ։

Բայց և այնպես, յեղածը մի շարժում եր, վոր խոր ազդեցություն ունեցավ թյուրքական Արևելքում։ Բալկանյան թերակղզում այդ ազդեցությունը հրահրում եր զինված ապստամբական գործողություններ Թյուրքիայի դեմ։ Իսկ Ասիայում ֆրանսիական պրոպագանդը սաղմնավորում ե հայերի մեջ այն յերկարատև հասարակական շարժումը, վորը հայտնի յե «Ազատագրական շարժում» անունով։

Ահա ինչ հանգամանքների մեջ կազմավորված ծնունդ ե ներկայացնում մեզ այդ շարժումը:

Մենք արդեն գիտենք, թե հայ կղերական դիվանագիտությունն ինչ արժեքավոր զենք եր ստեղծել, իր արևմտամոլական պաշտամունքի տևականության տեսակետից, իր իսկ ձեռքով հերյուրած և Ներսես Պարթևին վերագրած մարգարեյությունը՝ Յեվրոպայի քրիստոնեության կատարելիք ազատարար դերի մասին։ Գիտենք նույնպես, թե կաթոլիկ պրոպագանդը վորքան ամուր բռնած եր պահում իր ձեռքում այդ հին ավանդությունը, վորը շահագործելու համար նա, իհարկե, պիտի տարածեր ամեն տեղ և միշտ ել լսելի պիտի դարձներ իր ունկնդիրներին։ Գլխավորապես այս պատճառով եր, վոր 17—րդ դարի յերկրորդ կեսում այս ներսեսյան ավանդությունը խոսքի առարկա յեր հայաբնակ շատ տեղերում։

1665 թվին Յերևան հասան յերկու ֆրանսիացի ճանապարհորդներ, Դը-Լալան և Դը-լա-բուլլե լը-Գուզ, վորոնք ճանապարհորդում եյին թագավորի հրամանով՝ յերկրներն ու առևտրական հանգամանքներն ուսումնասիրելու համար։ Մայիսի 20-ին թագավորին գրած նամակում նրանք մանրամասն պատմում եյին իրենց ուղևորությունը Երզրումից մինչև Յերևան և ասում.

«Դղյակում, ինչպես և քաղաքում, ապրում ե հայերի մի բազմություն, և ամենքը, վորքան և կան, ինչպես և նրանք, վորոնց մենք տեսանք Թյուրքիայում հեծելիս ոսմանյան բռնակալության տակ, ամեն որ սպասում են, թե վերջ կունենա իրանց թշվառությունը ձեր մեծության հաղթական զենքերից մի թագավորի, վորի մեծությունն ու կարողությունը նրանք ճանաչում են»[117]։

Անշուշտ, այս տրամադրությունը ֆրանսիացի ճանապարհորդներն իմացել եյին` ամեն տեղ հարց ու փորձ անելով և խոստումներ մեջ գցելով, ինչպես նաև Եջմիածնում, ուր նրանք տեսնվեցն հայ կղերական դիվանագիտության վարիչների հետ և լսեցին նրանցից ել, ինչպես լսել եյին ամեն տեղ, թե տեսնում են, վոր կատարվում ե Ներսես Պարթևի գուշակությունը։ Յեվ վորովհետև այդքանը դեռ բավական չեր, ճանապարհորդ գործակալները հայտնում եյին ի գիտություն թագավորի, թե բոլոր հայերն ընդունում են նրան, իբրև իրանց ազատությունը վերանորոգողի և իբրև իրանց յեկեղեցու և հավատի հավանավորոդի»։

Վերևում հիշատակված Միշել Ֆեբվր կրոնավորն, արդեն 1873-ից հետո, յերբ ֆրանսիական խաչակրությունն եր ավետվում ամեն տեղ, այսպես ե պատմում Ներսես Պարթևի ավանդությունը։ Գուշակելով հայերին ամեն տեսակ դժբախտություններ անհավատների ձեռքից, Ներսեսն ասում եր, թե մի որ նրանք ազատված կլինեն թյուրքերի դաժան բռնակալությունից ֆրանկների հաղթական զենքերով, վորոնք Կ. Պոլսի և Յերուսաղեմի տերերը կդառնան, կնվաճեն ամբողջ Թյուրքիան մինչև Թավրիզ, վոր մի ժամանակ, ս. գրքի մեջ, կոչվում եր Յեկբատան, և այնուհետև Յերուսաղեմի ս. Հարության տաճարի դռները կծածկեն վոսկով և մարգարիտներով[118]։ Այսպիսվ ահա, այս բոլոր հոսանքների հուժկու ազդեցության տակ սկսում եր խմորվել Եջմիածնում մի դրություն, վոր կատարյալ հաղթանակ եր պատրաստում կաթոլիկ պրոպագանդի համար։ Տեսանք արդեն, վոր Յերևանում հաստատված յեզվիտ Ռուն կարողացավ այնպես կոտրել Հակոբ կաթողիկոսի դիմադրական համառությունը, վոր արդեն մի տեսակ յեղբայրություն եր ստեղծվում յերկու ընդդիմամարտ յեկեղեցիների մեջ. կաթողիկոսը թույլ եր տալիս, վոր յեզվիտները և այլ տեսակ կրոնավորները քարոզեն և պատարագեն հայոց յեկեղեցիներում։ Գայթակղությունը չափազանց մեծ եր. ամբողջ շրջապատը խոսում եր, դրդում եր, հավատացնում եր, կաթոլիկության գերազանցությունը խոշոր որինակներով եր իրան ցուցադրում: Այսպես, Նախիջևանի կաթոլիկ առաջնորդ Մատթեոսը տարիներով (1668— 1674) Սպահանում կատարում եր Լուի 14-րդի, Հռոմի պապի և Վենետիկի հանրապետության ներկայացուցչի պաշտոնը[119])։ Հայ կաթոլիկ յերիտասարդները տարվում եյին Փարիզ ուրիշ ազգերի (մարոնի, հույն) յերիտասարդների հետ, կրթվում եյին այնտեղ և իսկույն հայրենիք վերադարձվում, վորպեսզի այստեղ տարածեն սեր դեպի Ֆրանսիան[120]

Յեվ Հակոբ կաթողիկոսի համար անհրաժեշտություն եր դառնում կաթոլիկանալու միջոցը՝ հայությունն իր դարավոր ստրկությունից ազատելու համար։ Բայց այս մի նորանշան միտք չեր, մի աննախընթաց ձեռնարկություն, այլ լոկ կրկնություն յեղած յերկու փորձերի։ Առաջին փորձի ձեռնարկող յեղել եր Ստեփանոս Սալմաստեցի կաթողիկոսը 1547 թվին։ Եջմիածնում սա գումարում ե մի գաղտնի ժողով հոգևորականներից և աշխարհական տանուտերերից, վոր և ուղարկում եր կաթողիկոսին Վենետիկ և Հռոմ՝ հայ ժողովրդի ազատությունը խնդրելու համար: Այն դիմումը, վոր ուղղել եր ժողովը Վենետիկի հանրապետության, մի ապացույց եր, վոր այսպիսի մի դիվանագիտական առաքելություն հնարավոր դարձնողն ընդհանրապես հայ առևտրական կապիտալն եր և մասնավորապես նրա արևելյան խոշոր ճյուղը, խոջայական կապիտալը, վոր մոտիկ ծանոթություն եր ստեղծել հայ ժողովրդի համար ս. Մարկոսի հռչակավոր առևտրական քաղաքում, և այս ծանոթությունը հիմք բռնած արեվելցի դիմողները խնդրում եյին հանրապետության միջնորդությունն ու աջակցությունը, վոր Հռոմի պապն ընդունե հայոց կաթողիկոսի աղերսանքը և ազատություն կազմակերսլե Հայաստանի համար: Ստեփանոս կաթողիկոսը գնում եր Իտալիա և հայ կղերական դիվանագիտության անաջող և անհետևանք դիմումներից մեկն եր կատարում, թեև պապի վոտների տակ եր սփռում հայ ժողովրդի կաթոլիկացման հոժարությունը:

Յերկրորդ նույնանման դիմումը տեղի յե ունենում 15 տարուց հետո, Ստեփանոսի հաջորդ Միքայել Աեբաստացի կաթողիկոսի կողմից, 1562-ին յերբ կաթողիկոսն ինքը չեր Հռոմ գնում, այլ իր տեղ ուղարկում եր ՍաՖար կամ Աբգար անունով մեկին՝ Թոքաթ քաղաքից, վոր, ինչպես յերևում ե, հարուստ վաճառական եր և, հետևելով իր դասակիցներից շատերի որինակին, իրան համարում եր թագավորական ծագում ունեցող և վորովհետև դիվանագիտությունը հոգևորականների մենաշնորհն եր, ուստի Միքայել կաթողիկոսը տալիս եր իր այդ «արքայազուն» վաճառական դեսպանին դպրի աստիճանը։

Լուսավարչականությունն այս յերկու դիմումներն անում եր հուսահատության ծայրին հասած այն սարսափներից, վորոնք տարիների ընթացքում թափվել եյին հայ ժողովրդի գլխին թյուրք-պարսկական պատերազմների հետևանքով։ Այնքան անտանելի յեր մանավանդ Եջմիածնի դրությունը, վոր կաթողիկոսները թողնում եյին իրանց աթոռը և փախստական դառնում։ Հռոմի պապն եր այս դրության մեջ թվում փրկության միջոց և հայ կղերական դիվանագիտությունն իր դասակարգային դիրքերը փրկելու համար բռնադատվում եր մինչև իսկ դավանական զիջումների բանակցություններ խնդրել։

Դիմումների ծրագրային մանրամասնությունները մեզ հայտնի չեն և մենք չենք կարող ասել, թե դիմողներն ինչ եյին սպասում Յեվրոպայից յերկու հզոր պետությունների մեջ կեղեքվող յերկրի ազաության համար,-արդյոք հրաշագործությո՞ւն խոսքով, հրամանով կամ դիվանագիտական ճնշումներով։ Գործունեյության այս յեղանակը յեթե անպետք ե մեր ժամանակներում, ավելի ևս անպետք, անգամ անկարելի յեր այն ժամանակներում։ Մնում եր միակ իրական, բոլոր տեղերի և ժամանակների համար հասկանալի լեզուն-զենքը, խաչակրաց արշավանքը։ Յեթե այս ակնկալությունն ուներ հայ կղերական դիվանագիտությունը, այդ ուրիշ մի բան չեր կարող նշանակել, բայց միայն այն, վոր 16-րդ դարում ել մնացել եր նույնը-մանկամիտ, ինչպես ծնվել և մեծացել եր։ Ճիշտ ե, Պիոս չորրորդ պապը շատ լավ ընդունեց դպիր Աբգար Թոխաթեցուն, խոստացավ նույնիսկ, թե նրան թագավոր կշինե ու այդպես կվերադարձնե իր հայրենիքը, բայց այս պապական մի զավեշտ եր, ուրիշ վոչինչ:

17-րդ դարի յերկրորդ կեսում դրությունն այլևս այն չեր, ինչ Ստեփանոս և Միքայել կաթողիկոսների ժամանակ։ Այժմ արդեն կաթոլիկ պրոպագանդն ինքն եր յեկել մտել Եջմիածին, բերելով իր հետ Լուի 14-րդի խաչակրության համբավն ու խոստումները: Հակոբ կաթողիկոսն ավելի միամիտ գտնվեց իր յերկու նախորդներից և մտածեց, թե իրան մնում ե միայն կաթոլիկանալ՝ խոստացած բարիքներն ստանալու համար։ Այս հաջողությունը կաթոլիկ պրոպագանդը ձեռք եր բերում վոչ միանգամից և հանկարծակի, այլ տարիների նախապատրաստության միջոցով։ Հակոբին դարձի բերելու գործը Կղեմես 10-րդ պապը հանձնել եր Պիսկոպո կրոնավորին և Պետիկ անունով կաթոլիկ հային, վոր Նախիջևանի ունիթորներից[121] Նրանք գնացին Յերևան և գործի կպան։ Հաղթությունը խոշոր եր, դարերով չտեսնված։ Կաթոլիկական աշխարհակալ աստծուն, վերջապես, հաջողվում եր վորսալ իր ամենահամառ հակառակորդներից մեկին, լուսավորչական կղերապետին։ Առանց պայմանների չեր, իհարկե, այս անձնատվությունը, և առաջին պայմանն եր Հայաստանի ազատությունը: Մի իտալացի միսիոնար գրում եր.

«Հակոբը թշնամի մահմետականաց կըսեր թե կհուսա տեսնել և հետո գոհ մեռնել՝ թյուրքերու խրոխտանքը ջախջախված քաջ պարսկահայերեն հռոմեյացոց ամենազոր բազկին հետ»։

Այս խոսքերը վերաբերվում են 1676 թվականին, յերբ, ինչպես յերևում ե, բանակցություններ եյին մղվում մի կողմից Հռոմի, մյուս կողմից՝ «քաջ պարսկահայերի» հետ:

Ովքե՞ր եյին այսպիսի անուն կրողները։ Հետագայի ամբողջ պատմությունը ցույց ե տալիս, վոր «քաջ պարսկահայեր» անվան տակ հասկացվում եյին հյուսիս–արևելյան լեռնագավառների, այսինքն՝ Ղարաբաղի հայերը։ Այստեղ, ուրեմն մենք ունենք մի փոքրիկ ծրագրային մանրամասնություն.-Հայաստանի ազատագրությունը պիտի կատարվեր այս ընդարձակ լեռնագավառի ազգաբնակության ապստամբացման միջոցով, վոր տեղի պիտի ունենար Յեվրոպայից արշաված զորքի հովանավորության տակ: Մի սկզբունք եր այս, վոր ազատագրական ծրագիրների հիմքն եր դառնում ամբողջ 18-րդ դարի ընթացքում, բայց յերբեք չիրագործվեց ամբողջությամբ։

Իսկ Հակոբ կաթողիկոսը հավատաց, թե ֆրանսիական խաչակրությունն արդեն իսկ դռների մոտ ե, և իր դավանափոխության հանդեսը չուշացրեց այլևս։ Մեր աղբյուրը շարունակում ե.

«1676-ի ապրիլի 2-ին, ավագ հինգշաբթի, Եփմիծային (Եջմիածնի) իր պատրիարքական յեկեղեցվույն մեջ, անթիվ ժողովրդյան առջև, հ. Պիսկոպոյի առջև ծնրադրելով, հրաժարեցավ մի առ մի նզովելով Դունա հերձվածեն և մոլորություններեն, խնդրելով հեծեծանոք և արտասվոք, վոր ճշմարիտ հավատո հոտին մեջ ընդունե այնքան տարիներե ի վեր մոլորյալ վոչխարը, խոստանալով ապագային մեջ խոնարհ և հաստատուն հնազանդություն հռովմեական ծայրագույն քահանայապետին։ Այսպես հ. Պիսկոպոյեն, վոր այս մասին առանձին իշխանություն—ստացած եր, բանադրանքներե արձակում ընդունելով և ուղղափառ յեկեղեցվո խորհրդական մարմնո մեջ մտնելով, հանպատմելի ցնծություն, ի զարմանս և ի շինություն շրջակայից՝ հաստատեց իր այս դավանանքը նամակներով, զորս գրեց առ սրբ. քահանայապետն Կղեմես 10-րդ և կարդինալ Դալուցցո Ալթիերի, նախագահ Պրոպագանդայի ս. միաբանության և այլ քրիստոնյա իշխանս, պատմելով ընդարձակորեն ինչ վոր կպարտի հ. Պիսկոպոյի և ասպետ Պետիկի նախանձահուզության[122]

Այս բոլորը հետաքրքրական եր Հռոմի պապի և նրա գործակալների համար: Գլխավորն այս չեր, այլ այն, թե հավատավաճառության այդ շուկայում ի՛նչ գին եր ստանում վաճառվողը, այսինքն՝ հայոց կաթողիկոսն իր ժողովրդի հետ։ Վոր նա խաբվեց տեղն ու տեղը, առաջին իսկ րոպեյին, - այս պարզ եր։ Նրա դավանափոխությունը, ինչ ասել կուզե, վոչինչ շարժում, անգամ շշուկ քաղաքական աշխարհում, և ամեն ինչ — Հռոմի և մյուս կաթոլիկ պետությունների հարաբերությունները. թե Պարսկաստանի և թե Թյուրքիայի հետ գնաց ինչպես գնացել եր մինչև այդ։ Հայերի ազատության համար վոչ մի տեղից չեր բարձրանում վոչ միայն վոչ մի ձեռք, այլ և վոչ մի ձայն։ Մնումեր մի կարելիություն, վոր նույնիսկ նոր ել չեր-գնալ խնդրել։

Առաջին գնացողները Հակոբին կաթոլիկացնողները յեղան - Պիսկոպո կրոնավորը և Պետիկ ասպետը։ Զատիկը Հակոբի հետ անելուց հետո՝ նրանք յերկուսով ճանապարհվում են Դերբենտ, անցնում են Թերք անունով բերդը, վոր ռուսական հող եր, ապա Կասպից ծովով Աստրախան գնալով, Ռուսաստանի վրայով մեկնում են Վիեննա, ուր և կենտրոնացնում են իրանց դիվանագիտական գործունեյությունը։ Այս մի ապացույց ե, թե Լուի 14-րդի խաչակրական խաղը յեթե չեր վերջացել, վեջանալու վրա յեր, այնպես վոր Հայաստանի համար խնդրողներն առաջ ու առաջ նրան չեյին դիմում, այլ ավստրիական կայսրին։

«Կայսեր առաջին ունկնդրության ընդունվելով,–պատմում ե նույն մեր աղբյուրը,- (Պիսկոպոն) անոր հարգանք մատույց ի դիմաց պարսից Շահին, բացատրեց Հայաստանի քրիստոնյաներու վիճակը, վորք միշտ Ավստրիո տան հառած են աչքերնին, ներկայացուց Հակոբ պատրիարքի նամակները առ Ավտրիայի իշխանս»:

Այդքանով չի բավականանում Եջմիածինի կաթողիկոսի յեռանդոտ հավատարմատարը.

«Տեսակցեցավ այրի և թագավորող կայսրուհիներուն հետ, հետո Հայաստանի կաթոլիկներն ոգտակար տեսան, վոր Պիսկոպո Հռոմ յերթա, իսկ Պետիկ Վիեննա մնա։ Պիսկոպո խորհուրդ հարցուց Մոնթեքուիյոգի զորավարեն և անոր հորդորանոք Պետիկ տեղեկագիր մը գրեց Ավստրիո կայսեր, վոր զինք իր ամենեն բարեկամ և մտերիմ ասպետներուն կարգը դասեցի[123]

Այնուհետև Պիսկոպոն մեկնում ե Հռոմ հայոց դատն այնտեղ պաշտպանելու համար, իսկ Պետիկը, մնալով Վիեննայում, շարադրեց և հրատարակեց մի գիրք, վորի մեջ խոսում եր Պարսկաստանի դրության մասին և պատմում եր հայերի մեջ տեղի ունեցած անցքերը։ Այս տեղեկություններն ել աղբյուր են ծառայել մեր անանուն հեղինակին:

Հակոբ կաթողիկոսն, անշուշտ ուշադրությամբ հետևում եր իր հավատարմատարների գործունեության Յեվրոպայում։ Թվում ե, թե նա իր հետ խորհրդակից եր անում և իր ասած «քաջ պարսկահայերին», այսինքն՝ հարավային ղարաբաղի գլխավորներից (մելիքներից), վորոնք և հատկապես այդ նպատակով գնում եյին Եջմիածին։

Յեվ ահա գործի այս դրության մեջ հ. Պիսկոպոն վախճանվում եր Հռոմում (1678 թ. հուլիսին)։ Անտարակույս այս պատահարի հետևանքով եր, վոր նույն 1678-ին Եջմիածնում հավաքվեց խորհրդակցություն, բաղկացած վեց հոգևորականներից ե վեց աշխարհականներից, վոր և հանձնարարեց կաթողիկոսին՝ գնալ Հռոմ և անձամբ վարել այնտեղ հայերի դատը։ Հակոբը, չնայած զառամյալ հասակին, հանձն ե առնում այդ յերկար և ծանր ճանապարհորդությունը ու ժողովարարության պատրվակով գնում ե Թիֆլիս, այդտեղից ճանապարհվում Կ.Պոլիս։ Այստեղ միայն հռչակվում ե, թե ուր ե նա գնում, և մի ոտար ուղեգնաց գրում եր.

«1678 թվին, յերբ յես Զմյուռնիայից Անգլիա գնալու համար բռնեցի Հռոմի և Իտալիայի ճանապարհը, շշուկ տարածված ամբողջ Յեկեղեցական Պետության

1) Ibid p. 343, 346, 349. մեջ, թե հայոց առաջին պատրիարքը, իր մի քանի մետրոպոլիտների ուղեկցությամբ, շուտով գնալու յե Հռոմ՝ պապին հնազանդություն հայտնելու համար: Այնուհետև յես մի քանի ամիս մնացի Իտալիայում, բայց այնտեղ այդ պատգամավորության մոտենալու մասին վոչ մի լուր չստացվեց, ուստի այն ժամանակից յես յեկել եմ այն յեզրակացության, վոր հայոց պատրիարքը նույնքան հեռու յեր մի վորևե ոտար յեկեղեցուն հպատակվելու դիտավորությունից, վորքան Հայաստանը հեռու յե հռոմեական կրոնի աթոռից»[124]

Սակայն պատճառն այդ չեր, վոր Հակոբը չերևաց Իտալիայում։ Կ. Պոլսի մեջ նա հապաղեց ամբողջ ութ ամիս և այնտեղ ել մեռավ։ Նրա հետ յեղած պատվիրակությունը, փորի մեջ մտած եյին յերեք յեկեղեցականներ և յերեք աշխարհականներ, ցրիվ յեկավ։

Բայց հայ ազատագրական գործի սկիզբը դրված եր և այսքանով։ Այն ամենը, ինչ պատմեցինք, կազմում ե սաղմնային դրությունը, վորի միջից դուրս եր գալիս և զարգացման աստիճաններն անցնում մի մեծ շարժում, վոր հայոց պատմության նորագույն շրջանի առանցքն ե կազմում և այդ առանցքը ամբողջ 18-րդ դարի ընթացքում գտնվում եր Ղարաբաղի լեռնաշխարհում վոր և այսպիսով դուրս եր քաշվում պատմության բեմի առաջավոր դիրքերը, յետ մղելով Հայաստանի բոլոր մյուս տեղերի պատմությունը մինչև յերկրորդական և յերրորդական աստիճանի նշանակություն։ Յեվ շատ բնական ե, վոր հայ ազատագրական շարժման այս առաջին դարը բևեռե մեր ուշադրությունն ամենից առաջ այն միջավայրի վրա, ուր պատրաստվեց, զարգացավ և տապալվեց այդ հռչակավոր շարժումը։

Յեվ վորովհետև մարդկային հարաբերությունների պատմության մեջ վոչինչ չի կարելի հասկանալ և բացատրել առանց ճանաչելու այն միջավայրը, վոր հանդես ե բերում և՛ գործիչներ, և գործողություններ, ուստի մենք մեր ընթերցողին նախ քան ազատագական շարժման պատմության մեջ մտցնելը՝ կմտցնենք Ղարաբաղի, իբրև աշխարհագրական-պատմական միջավայրի մեջ։

Այս մեզ անհրաժեշտ ե մանավանդ այն պատճառով, վոր այս տեղ, Ղարաբաղում, մնացած պիտի տեսնենք դարերի տակով աննկատելի անցած, թեև խիստ ել մաշված հին հայկական ավատական-ազնվականական իրականությունը, վոր իր դաշնակից հոգևորականության հետ միասին յենթարկվում ե վոչ - ավատական հոգևորականության և նրա դաշնակից խոջոյական կապիտալի ազդեցության և անդունդից անդունդ առաջնորդվելով, վոչնչացնում և իբրև դաս, իբրև վերջին մոհիկան։

ԳԼՈՒԽ ՅԵՐԿՐՈՐԴ

ՂԱՐԱԲԱՂ

1.

Հայկական բարձրավանդակի գրեթե ամրողջ հյուսիս-արևելյան ծայրը, վոր սահման ունի Կուր գետի հովիտը հյուսիսում և Արարս գետի հովիտը հարավում, ընդարձակ առումով, այնպես, ինչպես հասկացվել ե վերջին յերեք դարերի ընթացքում, կարելի յե ամփոփել մի ընդհանուր աշխարհագրական անվան տակ Ղարաբաղ: Ամրողջ այս տարածությունը, հյուսիսից հարավ և արևմուտքից արևելք, լցված ե լեռնային բավիղներով, վորոնք կազմում են Փոքր Կովկասի՝ զանազան ուղղություններով ձգված ճյուղերի խռնումը։ Արևելյան կողմից լեոնակույտերի այս մեծ աշխարհն իջնում ե այն ընդարձակ տափաստանի վրա, վոր նույնպես կոչվում ե Ղարաբաղ և նմանապես նաև Միլի դաշտավայր (ստեպ)։ Այսպիսով իրար կողքի յեն արտաքուստ, տեղագրապես իրար նմանություն չունեցող, բայց տնտեսապես իրարից կախված Ղարաբաղներ—լեռնային և դաշտային: Արեվմուտքում Լեռնային Ղարաբաղը չունի այլևս այնքան խիստ վորոշված սահմանագիծ, քանի վոր իր եյական տեղագրական և լեռնագրական գծերով նա կազմում ե շարունակություն այն լեռնաշխարհի, վորի մեջ մտնում են Լոռին, Ղազախը, Շամքորը, Գանձակի լեռնաշղթայի արևմտյան մասը: Այստեղ, Արևմուտքում, մասնավոր և պայմանական սահմանագիծ կարելի յե ընդունել այն ջրբաժան բարձրությունները, վորոնք Սևանի լճի արեվելյան կողմում ձգվում են հյուսիսից դեպի հարավ, միանում են Դարալագյազի լեռներին։ Այս լեռներից հարավում բաժանվում ե և դեպի արևելք գնում Բարգուշատի շղթան, վոր և Ղարաբաղի հարավ արևմտյան և հարավային սահմանագիծն ե կազմում, բաժանելով այն Նախիջևանի գավառից: Այս ընդհանուր ստվերային գծագրությունը ներկայացնում ե Ղարարաղն իբրև մի հսկայական լեռնաբերդ, ճակատը դարձրած դեպի Կուր-Արաքսյան և Մերձ Կասպիական անհուն տափարակները։ Այս վիթխարի բնական պատվարին կարծես թե դեր վիճակված լիներ ճակատ խփել այն մարդկային հեղեղներին, վորոնք այդ տափարակների կողմից արշավում եյին դեպի Հայկական բարձրավանդակի ներսերը, դեպի այն մեծ ճանապարհները, վորոնք Արևմուտքի մեծ ծովափնյա յերկիրներն են տանում։ Բայց մի այդպիսի դեր անփոփոխ կատարել տալու համար, բնությունը զլացել եր տալու իր այդ ահեղ բերդին միանգամայն փակված ամրության անմատչելիություն։ Լեռնաստանի բոլոր ջրերն ունեն հոսանք արևմուտքից արևելք, սարից դեպի դաշտ։ Իսկ սրանք ճանապարհներ են դաշտից սար և սարից դաշտ։

Այս ջրային յերակները մեծագույն մասամբ հորդ լեռնային գետեր, իսկական կենդանություն են դաշտին ել, սարին ել: Դաշտային Ղարաբաղը մի մեռած անապատ կլիներ, յեթե Լեռնայինը չուղարկեր նրան գետեր, վորոնք բառիս բուն նշանակությամբ կաթիլ առ կաթիլ հափշտակվում են դաշտի բազմահարուստ և բերրի հողերը վոռոգելու համար։ Իրենց հերթին ինչ կլինեյին քաղցած և մերկ սարեցիները իրենց վեհատեսիլ, բայց ժլատ ու դժվար կերակրող բնության մեջ, յեթե դաշտը գնացող ջրերի ճանապարհները չլինեյին միաժամանակ և բեռների ու տնտեսական տեղափոխությունների ճանապարհներ։

Իրար տալ, իրարից առնել—այս սերտ փոխհարաբերությունն ե գրել ինքը՝ բնությունը լեռան և դաշտի մեջ, և մարդկային կյանքը հպատակվել ե այս յերկաթե որենքին, սկսած այն անհիշելի դարերից, յերբ կազմակերպվել սկսեց մարդկային հանրակեցությունը տնտեսական կռվանների վրա։ Լեռնային Ղարաբաղը, ինչպես և ամեն մի լեռնաստան, չափազանց հարուստ ե դժնդակ վայրենի պայմաններով, վորոնոք միանգամայն անընկճելի յեն մարդու համար, մանավանդ յերբ սա գտնվում ե տգետ ու անկար նախնականության գրկում և չափազանց ել աղքատ և այնպիսի հնարավորություններով, վորոնք կարող են թույլ տալ նույն այդ մարդուն ապրել իր ձեռքի աշխատանքով, քանի վոր ֆիզիկական գոյություն պահպանելու միակ միջոցը լեռներում հաստատված նստակեցության համար ել հողագործությունն եր։ Իսկ այն հողը, վոր տալիս եր լեռը՝ գործելու համար, բաղկացած ե մեծագույն մասամբ ցուրտ սարահարթերից ընդհանրապես աղքատիկ բերքատվությամբ: Կան, իհարկե, և ավելի յերջանիկ Հողեր, վորոնք լեռնային բերքաբերության տեսակետից կարող են և հարուստ համարվել, բայց այդպիսիները կազմում են փոքրագույն մասը, տեղավորված լինելով խոր հովիտների և ձորերի մեջ, ուր խստասիրտ և անհյուրընկալ բնությունը մեղմանում ու վողորմածանում ե մինչ այն աստիճան, վոր թույլ ե տալիս մարդուն անգամ այգեգործության մեջ գործ դնել իր աշխատանքը, մինչև իսկ խաղողի մշակման հասցնել այն։ Այսպիսի հնարավորություններ շատ են տալիս մանավանդ այն տեղերը, ուր Լեռնային Ղարաբաղը կամաց կամաց թեքվում ե դեպի դաշտայնացումը և Հարավային Ղարաբաղի այն ձորերը, վորոնք պատկանում են Արաքսին։ Բայց այս փոքրամասնությունը, բնականաբար, այնքան անձուկ տեղայնություն ունի, վոր չի կարող փոփոխել յերկրի ընդհանուր բնավորությունը։

Բայց յերկրագործությունը սակավարժեք կենսական աղբյուր դարձնողը միայն հողի ընդհանրապես կարծր շերտավորումը չե, յեղբայրացած կլիմայական պայմանների հետ, այլ և մասնավորապես հենց իր, այդ աշխատանքի դաժանությունը, վոր խարսխված ե լեռնային միջավայրի բազմազան հատկությունների վրա։ Այսպես են հաղորդակցության ճանապարհների կամ կատարյալ բացակայությունը կամ յեղածների դժնդակությունը, անտառների բռնացումը շատ տեղերում և կատարյալ անփայտությունն ուրիշ շատ տեղերում, հողի պակասությունը, վոր հարկադրում եր կամ կտրել անտառներն այն տեղերում, ուր նրանք շատ եյին և խիտ, մի փոքրիկ արտի համար մաքրել, <<խամհատ>> անել մեծ տարածություններ անտառների ծոցում, կամ վար ու ցանքի համար ընտրել լեռնային դժվարամատչելի լանջեր ու նույն իսկ այնպիսի ժայռոտ խոռոչներ, ուր հողը փորել կարելի յե միայն բրիչով։ Յեվ այսպիսով լեռնային յերկրագործությունը, ընդհանուր առմամբ, տեղական պետքերը հազիվ բավարարող մի պարապմունք ե, այն ել յերկրի վոչ բոլոր մասերում։

Այս աղքատության դիմաց լեռը ներկայացնում ե և մի շատ խոշոր հարստություն-ամառնային արոտ: Հասկանալ Ղարաբաղի հսկայական նշանակությունն այս կողմից կարելի յե, նկատի առնելով այն հանգամանքը, վոր այդ լեռնաստանը յերկու կողմից հյուսիսից և արևելքից շրջապատող անծայր տափարակներում թագավորում ե, իբրև տնտեսության ավագ ճյուղ, անասնապահությունն իր նախնական ձևի, այն ե վերաբնակ քոչվորության մեջ։ Հենց վոր գարնան արևն սկսում ե այրել և խանձել տափարակները, ծայր ե տալիս ժողովուրդների և նրանց հոտային տնտեսությունների տեղափոխությունը դեպի լեռների կանաչ ու զով աշխարհը, ուր և ամբողջ ամառվա ընթացքում յերևում են կաթնային տնտեսություն վերաբերյալ աշխատանքները։

Այս մի շատ հին յերևույթ ե և բոլորովին սխալ կլինի կարծել, թե թյուրք ցեղերն են այստեղ բերել քոչվորությունը: Նրանց այս կողմերում յերևալուց շատ առաջ են տեղեկությունները մեզ հավաստիացնում, թե տնտեսական շարժումը տեղական ծագում ունի: Ամառը լեռներն ստանում եյին իրանց հատուկ տեղային անվանումը-«հովոց»[125]), վոր այժմյան «ամարանոց» բառի նախահայրը պիտի համարվի։ Մենք ունենք և մի ուրիշ տեղեկություն, վոր վերաբերվում ե իններորդ դարին և աղոտ հասկացողություն ե տալիս հովոց գնացողների թվի մասին: Միայն Ղարաբաղի Մեծիրանք գավառակում հեղեղը մի ամառ քշում տանում ե խաշնարածների 800 վրան, «որք եկեալ էյին ի Կովկասայ յապուր՝ յաւուրս ամարայնւոյ»[126]

Բայց ժողովրդական անտեսաթյան այս ճյուղը առաջնակարգ պիտի լիներ և միևնույն բնական տնտեսության պայմաններին յենթարկված լեռնաբնակ ազգաբնակության մեջ: Իսկ այս հնարավոր եր լեռան և դաշտի մերձավոր աշխատակցությամբ, վորովհետև յեթե լեռը հովոց եր, դաշտն ել ձմեռոց եր։ Յերկարատև դառնաշունչ ձմեռը լեռներում նույնքան անհրաժեշտ եր դարձնում անասունների համար տափաստանի մեղմ, խոտավետ ձմեռը, վորքան նույն տափաստանի ամառնային կիզիչ արևը փրկագործ եր դարձնում լեռնային հովոցը։ Յեվ այս աշխատակցությունն ել արձանագրել ե պատմությունը ավելի ևս հին ժամանակներից։ Այսպես, յոթներորդ դարում հոնաց թագավորը հարձակվում եր Կուր-Արաքսյան տափաստանի վրա և հափշտակում եր այնտեղ արածող բոլոր հոտերը, վոչ միայն բնաշխարհիկները,—ասում ե Կաղանկայտուացին, «այլ և որ Այրարատյան գաւառաց և ի Սիւնեստանեայց աշխարհէն հօտք և անդեայք ի ձմեռնաճաշակ դաշտն եկեալ էին յարօտ»[127]), դրանց հետ և հազարավոր մարդկանց: Աղվանից Ջվանշիր իշխանը թափում ե մարդկանց ե անասունների այդ գերությունը, և մենք ունենք ազատվածների մի այսպիսի ցուցակ.— «Դարձուցանէր յաւարէ անտի հարիւր և քսան հազար հօտից և եօթն հազար ձիոց և արջառաց բաղմութիւն և ոչինչ նուազ քան ղհազար արանց գերելեաց»[128]):

Աակայն այս տնտեսական համերաշխությունը լեռան և դաշտի մևջ կարող եր տևական լինել այնքան ժամանուկ, վորքան նրանք յերկուսը միևնույն պետության մասնիկներն են կազմում: Բայց այսպիսի դրություն միշտ չեր պահվում, և դաշտի ու լեռան հարաբերությունները հաճախ յենթարկվում եյին տեգային իշխանությունների քմահաճույքին: Հեշտ եր լինում իւզել լեռան հարաբերությունները դաշտի հետ, մինչդեռ դաշտի հարաբերությունները լետան հետ մնում եյին անխզելի։ Այսպես եյին տրամադրում յերկու տնտեսությունների ուժերը։ Լեռը նըստակեցություն եր, և դաշտ ուղարկում եր իր անասունները միայն: Ծանր դեպքերում նա հեշտ կարող եր զոհել իր տնտեսական շահը, քան ավարի և սպանության վտանգին յենթարկել իր անդամների գույքն ոլ կյանքը: Այսպես չեր վաչկատուն տնտեսությունը: Նա հովոց գնում եր ամբողջովին, տանելով իր հետ ընտանիքը, ամբոդջ շարժական գույքը, համայնական կարգն ու կազմակևրպությունը։ Այս, ուրեմն , կյանքի և մահվան հարց եր, այն ել վոչ թե անհատական, այլ համայնական, անգամ ցեղային։ Հետևաբար նա պիտի պաշտպան եր դրությունն իր բոլոր ուժերով: Յեվ այսպես ել անում եր նա, գործադրելով հարկավոր դեպքում և բռնություն:

Լեռնային տնտեսությունը, ինչպես և ամեն մի նստակեցություն, նեղված եր վաչկատունից: Այս, սակայն, համարվում եր մի անխուսափելի չարիք, վորի հետ լեռնցին ակամա հաշտվում եր, քանի վոր, վերջին հաշվով, վաչկատուն տնտեսությունն իր ընդարձակ և հարուստ անասնապահական պաշարեղեններով և նյութերով խոշոր ոգուտներ եր տալիս լեռնցի ազգաբնակության ամբոդջ ամառվա ՚ընթացքում։

Այս հանգամանքով պետք ե բացատրել, վոր լեռնային տընտեսությունը հետզհետե պակասացնում եր իր անասՆ տպահությունը, կառչած մնալով իր յերկրագործոլթյան։ Դաշտը գերազանցում եր նրան, իհարկե, և այս ճյուղի մեջ, ունենալով, բացի դրանից, և այնպիսի արդյունագործություններ, որինակ՝ մետաքսագործություն, գորգագործություն, կաշեգործություն, վորոնց մասին լեռնցին կամ բոլորովին հասկացողություն չուներ, կամ ուներ շատ խեղճ հասկացոդություն: Վերջապես, դաշտի տնտեսական մեծամեծ ուժերն եյին կազմում թանգարժեք բույսերի մշակույթները բամբակ, բրինձ, քունջութ և այլն։ Դաշտն իր այս բազմազան հարստություններով դառնում եր խոշոր աոևտրական շուկա, վոր հին ժամանակներում ուներ միջազգային նշանակություն: Լեռներին մոտիկ եր Պարտավ մայրաքաղաքը, հռչակված մանավանդ իր «կյուրակե» անունով կիրակնորյա տոնավաճառներով, ուր հազվադեպ բաներից չեր հանդիպել վաճառականների՝ Միջին Ասիայից, անգամ Հնդկաստանից: կործանվեց ու անհետացավ Պարտավը, բայց նրա տեղ բոլսած Բարդա Թյուրքական գյուղը պահեց հին տնտեսական ավանդությունն իր կիրակնորյա տոնավաճառներով, վորոն աչքի ընկնող եյին մյուս դաշտային մօծ գյուղերի տոնավաճառների շարքում:

Լեռնային Ղարաբադը այդ աշխուժ արդյունագործական շւսրժումներից միշտ մի կողմ մնաց, ունենալով այդ տոնավաճառներում իր համեստ տնտեսական առաջարկություններն ու պահանջները միայն: Մինչև 18-րդ դարի կեսը մենք չենք տեսնոլմ ամրողջ Լեռնային Ղարաբաղում մի հատ քաղաք կամ փոքրի շատե աչքի ընկնող առևտրական կամ արդյունագոծական կենտրոն: Նրա նեղ ու վոլորուն կածաններով շարժվել կարող եյին միայն չարչիական բեռները։ Ընտանիքը, ինրպես ամեն մի ավատական տնտեսության իշխանության տակ, ինքն եր հոգում իր կարիքները, պահանջի համաձայն փոխարկելով իրան այս կամ այն արհեստանոցի:

2.

Լեռնային ՂարաբաղԻ ազգաբնակութունը 17—18.րդ դարերում խառն եր, բաղկացած հայերից (մեծամասնություն) և Թյուրքերից (փորրամասնություն) իսկ դաշտային Ղարաբաղում ապրում եր միապաղաղ Թյուրք ազդաբնակություն: Թյուրքերի համար Արևելյան Այսրկովկասի տափաստանները հայրենիք դարձել եյին 11—13 դարերից վոչ վաղ, յերբ տեղի ունեյին սելջուկյան և թաթարական արշավանքները վորոնք լինելով վաչկատուն ժողովուրդների տեղափոխություններ, նստեցրին այստեղ հոծ բազմություններ քիրանցից իբրև այնպիսի աշխարհագրական միջավայրում, վոր կարծես հատկապես ստեղծված եր վաչկատուն տնտեսության համար և լիուլի փոխարինում եր նրանց բուն հայրենիք՝ Միջին Ասիան: Տափաստաններից թյուրք ժողովրդի հատվածները, առաջանալով մինչև լեռները, գրավեցին տեղեր նրանց խոր հովիտներում, յենթարկելով իրանց նստակյաց տնտեսության նիստ ու կացին:

Այս յեկվոր ժողովուրդների համեմատությամբ լեռնական հայ ժողովուրդը, յեթե վոչ ամբողջությամբ, գեթ ամենամեծ մասամբ բնիկ եր անհիշելի հին ժամանակներից: Այս ազգագրական անփոփոխությունը լեռը պահել-պահպանել եր շնորհիվ իր ամրապինդ առանձնացման իբրև աշխարհագրական միջավայրի և մանավանդ շնորհիվ այն տնտեսական պայմանների, վոր մենք հենց նոր նկարագրեցինք, պայմաններ, վորոնք, ընդհանուր առմամբ, իրենց աղքատությամբ չեին կարող գրավիչ և գայթակղեցուցիչ լինել վոչ բռնի, նվաճողական, վոչ ել խաղաղ ինքնահոժար գաղթավորումների համար: Բայց կար և ավելի հզոր պատվար-պաշտպան, և այս` հայ ազգաբնակության վայելած համբավն եր: Ահա ինչպես եր հանձնարարում հինգերորդ դարի հայ մատենագիր Կորյունը Աղվանից աշխարհը, վորի մի մասն եր կազմում Արցախը (Հյուսիսային Ղարաբաղը):- «Վայրենամիտ և դատարկասուն անասնաբարոյ»[129] ), իսկ Սյունիքին (Հարավային Ղարաբաղին)տալիս ե «գազանամիտ», «վայրենագոյն», «ճիւաղաբարոյ»[130]) անունները: Այս տեսակ գնահատումների հիմքը պետք ե վորոնել տեղական ազգագրական-կենցաղական առանձնահատկությունների մեջ, առանձնահատկություններ, վորոնցից ամենագլխավորը հենց այն եր, վոր յերկու յերկիրներն ել հայերից նվաճված և հայերի ձեռքով հայացված այլացեղ ազգաբնակություն ունեյին: մի պատմական պրոցես եր այն, և բոլոր այն ծայրագավառներում, վորոնք չորս կողմից շրջապատում են հայկական բարձրավանդակը: հույն բազմահռչակ աշխարհագիր Ստրաբոնը, վոր ապրում եր քրիստոնեական թվականության առաջին դարում, վկայում ե, վոր ծայր երկիրներ նվաճումը կատարել են Արտաշես առաջին և Տիգրան յերկրորդ (Մեծ հորջորջված) հայ թագավորները, վորոնցից առաջինն ապրում եր մեր թվարկությունից առաջ 189-165 տարիներում, իսկ յերկրորդը` 140-55 տարիներում: նվաճումից հետո սկսվեց ծայր յերկրների հայացումը, վոր ինչպես կարելի յե յեզրակացնել Ստրաբոնի մի ակնարկից, կատարվում եր հայոց լեզվի տարածման միջոցով: Յեվ յեթե Կորյունի ժամանակ այսինքն` Սյունիքի և Արցախի նվաճումից մոտ 500 տարի անցած` յերկու նահանգներն ել տակավին «գազանամիտ» եյին և «վայրենագույն», այս միայն ապացույց ե, թե վորպիսի համառությամբ եյին նրանք պահպանում իրենց ազգագրական ինքնությունը: Յեվ հասկանալի յե, թե ինչու հայ հայացնողներն այնպիսի մեծ ատելությամբ եյին վերաբերվում տեղական լեզուներին: Կորյունի ժամանակ դեռ գոյություն եր պահպանում Արցախի գավառաբարբառներից մեկը, վոր կոչվում եր «գարգարացոց» լեզու, և Մովսես Խորենացին անվանում ե նրան «կոկորդախոս, աղխաղուր, խժական, խեցբեկագոյն» [131]): Միայն տասներորդ դարումն ե, վոր մենք տեսնում ենք Արցախը լիովին հայախոս և այս յերևույթի մի շատ հետաքրքրական հուշարձանն ե առաջին տեղացի հեղինակը, Մովսես Կազանկայտուացին,վոր այնքան ե հայացած, այնքան ե յենթարկված Խորենացու ազդեցության, վոր կրկնում եր նրա արհամարական խոսքերը գարգարացոց լեզվի մասին[132]) ,թեև այս լեզուն կարող եր նրա ժամանակ միանգամայն անհետացած չլինել իբրև մայրենի լեզու շատերի համար:

Հայացման փաստն այսպիսով պարզված տեսնելով, կարեվորություն ե ծագում բացահայտ դարձնելու նաև ազգաբնակության ցեղական ծագումը, մի հարց, վոր պիտի վոչ նվաղ չափով ոգնե հայտնաբերելու հազարավոր տարիներով իր լեռների վրա նստած ժողովրդի ֆիզիկական և հոգեկան առանձնահատուկ կարողությունների չափն ու վորակը, նրա ընկերային և քաղաքական կյանքի բովանդակության և կազմավորման հիմքերը:

Այդ` ծագման հարցը մեզ տանում ե մի նախապատմական շրջան, վոր դեռ բավականաչափ չի լուսաբանված ժամանակակից գիտության ջանքերով: Ինչ վոր հայտնի յե առավել կամ նվաղ չափերով և թույլ ե տալիս հավանական յենթադրություններով ճանապարհ բաց անել անհայտության խավարի մեջ, մենք այդ բոլորն արել ենք մանրամասնորեն մի ուրիշ տեղ[133]): Այստեղ կասենք միայն հետևյալը:

Հարավային Ղարաբաղը (Սյունիքի) դեռ նախահայկական շրջանում հայտնի յեր դարձնում իրեն Սևանի լճի սեպաձև արձանագրություններից մեկի մեջ «Սիունիտ» անունով, իբրեվ մի առանձին կազմակերպված յերկիր, վոր նվաճվեց Ուրարտական թագավորի ձեռքով: Այսպես չե Հյուսիսային Ղարաբաղը (Արցախը): Սրա մասին հատուկ հիշատակություն մենք վոչ մի տեղ չունինք, սակայն հայտնի յե, վոր սա մտնում եր իբրև բաղկացուցիչ մաս այն ընդարձակ պետական կազմակերպության մեջ, վոր ընդհանուր առմամբ կոչվում եր Աղվանից աշխարհ և վոր բռնած ուներ Արեվելյան Այսրկովկասի բոլոր տափաստանները` կովասյան շղթայից մինչև կասպից ծովը, ունենալով լեռնային ծայրագավառներ Արցախը և Ուտիքի մի մասը:

Ինչպիսի ժողովուրդների եյին պատկանում այդ յերկիրները միձույլ մեծ ցեղային խմբավորումների մասին մտածել չի յել կարելի: Իսկական ազգեը չկային, կային միայն ցեղային մեծ կամ փոքր ընտանիքներ` բազմաթիվ մեծ ու փոքր ներքին տրոհումներով ու ճյուղավորություններով: Այսպիսի կազմ ուներ այդ ամբողջ ազգաբնակությունը, վոր տարածված եր փոքր ընտանիքներն իրենց ծագման տեսակետից յերկու գլխավոր ճյուղեր եյին կազմում - մեկն ընդունված ե անվանել արիական, և այս համեմատաբար նորեկ մի ազգագրական տարր եր, իսկ մյուսը, վորի համար գիտությունը պայմանորեն կիրառում ե հեթիթական անվանումը, ներկայացնում ե ավելի հին, բնիկ և ավելի բազմամարդ ու ծավալուն ազգաբնակչական տարրերը: Սրանց թվին եյին պատկանում վրացիները, կովկասյան լեռնաշղթան գրաված լեռնականները, և այն անթիվ ցեղերը, վորոնք խտացած եյին Մերձ-Կասպիական և Կուր-Արաքսյան տափարակները, ծածկում եյին իրանցով Փոքր Կովկասի լեռնային ամբողջ հայկական բարձրավանդակը, Վանի և Ուրմիայի լճերի ավազանները, մինչև Հայկական Տավրոսի և Զագրոսի լեռնանցքները:

Հեթիթական ցեղերի այս միջերկրական ծովը կենդանի ու գործոն եր իր ներքին բաժանումներով, վորոնք կարող եյին հեռու գնալ միմյանց լեզուն չհասկանալու չափը: Բայց ցեղային լեզուների ու նրանց բարբառների բազմությունը վոչ նույն իսկ միջցեղային հարաբերությունները չեյին խանգարում, վոր բոլոր այդ տարբեր անուններով, տարբեր դիրքերով ու տեղերով տրոհված ազգագրական տարրերը լինին իրար վերաբերմամբ քույրաթիվ, այսինքն` միևնույն ծագման, հետևաբար և մշակութային տիպին պատկանող: Այս հանգամանքի հետևանքով ե, վոր հնագիտությունը նմանություն ե գտնում, որինակ` Հյուսիսային Ղարաբաղի և Վանի նախապատմական գերեզմաններում պահված կուլտուրաների մեջ:

Նույն այս տեսակ և սրանից ավելի սերտ հարաբերություն տեղի ուներ և Ղարաբաղի յերկու մասերի մեջ, վորոնք աշխարհագրորեն ել անջատված չեյին իրարից։ Թեև հյուսիսը պատկանում եր Աղվանին, մինչդեռ հարավն ինքնագլուխ քաղաքական մարմին եր կազմում, բայց միանգամայն հազվագյուտ ե այն անձուկ հարազատությունը, վորով յերկու յերկիրները կպած եյին իրար իրանց աշխարհագրական անուններով: Արցախն ուներ Սիսական գավառ, իսկ Սյունիքն ել ամբողջովին կոչվում եր նաև Սիսական նահանգ: Յեվ փոխադարձաբար, Արցախն ել հաճախ կոչվում եր փոքր Սյունիք: Նշանակենք և այն, վոր Սյունիքն ուներ «նաբանդ» գավառ, Արցախը՝ «Մյուս նաբանդ» գավառ: Յեվ այս մերձավորությունն եր, վոր դարերի աշխատակցության միջոցով մշակեց յերկու յերկրների համար մի ընդհանուր կուլտուրա-նիստ ու կաց, սովորություններ, հագուստի ձև և վերջապես՝ մի հարուստ և ուժեղ լեռնային գավառաբարբառ: Նշանավոր ե այս կուլտուրան մանավանդ այն կողմից, վոր կրում ե իր մեջ մանր գավառակային ինքնուրույնություններ և վարիանտներ: Բայց հենց այս ե գավառայնության ստեղծագործական կենսունակությունը, աղբյուր ունենալով ցեղական ընտանիքի հին դրությունը:

Ստրաբոնը պատմում ե, վոր Աղվանքի (Ալբանիայի) պետությունը բաղկացած եր 26 առանձին մասերից, վորոնցից յուրաքանչյուրն ուներ իր սեփական թագավորը և այդ ամենքը ենթարկվում եյին իրանց միջից մեկին, վոր այդիսով դառնում եր համերկրային թագավոր և պիտի իմանար բոլոր 26 թագավորությունների լեզուն)[134]:Այս 26-ն անշուշտ գլխավոր բաժանումներն եյին, և անհնարին և, վոր յուրաքանչյուր տեղական թագավոր չունենար իր ձեռքի տակ բազմաթիվ մանր իշխողներ, տոհմապետներ: Յեթե այսպիսի մի պետական կազմակերպություն ամենամեծ մասով տարածված եր ընդարձակ դաշտավայրի յերեսին, վոր նպաստում ե միաձույլ մարդկային հանրակեցությունների կազմակերպման, ապա ուրեմն հեշտ ե յերևակայել, թե ինչ կլիներ լեռնային նահանգը, ուր յուրաքանչյուր գետաձոր, յուրաքանչյուր մեծ սարալանջ առանձնացում ե, անջատականություն ե, մանր, բայց գրեթե միշտ գոռոզ, անգամ ըմբոստ տեղայնություն ե, գրեթե շրջապատված ինքնամփոփում, և այս բոլորը մտցնում ե երկրի ընդհանուր կյանքի մեջ այն տեղային ինքնուրույնություններն ու վարիանտները, վորոնց հիշատակեցինք քիչ առաջ և վորոնք լոկ մշակութային յերևույթներ չեյին, այլ և խոր արմատներ եյին բռնած յերկրի քաղաքական և վարչական շահերի բնագավառում: Այսպես եր ցեղային ընտանիքների դրությամբ ապրող աշխարհը: Այսպես եր և հատկապես լեռնային Ղարաբաղում յերկաթե որենքով հաստատված դարավոր իրականությունը:

Վերցնենք հենց միայն Արցախը: Այդ՝ ցեղային մի ընտանիք եր իր լեռնակողմերով և դաշտահայաց բարձրություններով, և նրա ներս լցված եր քույրաթիվ ցեղերով, և դրանցից մի քանիսի անունները պահված եյին այդ 14 գավառների անունների մեջ, վորոնցից բաղկացած եր այդ նահանգը: Դրանցից առնվազն ութը հատ (Վայկունիք, Մեծիրանք, Մեծկուանք, Նարջլանք, Մոխանք, Պիանք, Պարծյանք, Սիսական) մենք ամենայն հավանականությամբ կարող ենք համարել ցեղական անուններ: Ունենք Մոխանք գավառ, ունենք և «Մխանց տոհմ»[135]), ունենք Պարծկանք գավառ, ունենք և «աշխարհ Պարծկանց»[136]):

Բայց, չնայած տոհմնականության կատարած բազմաթիվ մանր անջատումներին, ցեղային նույնիսկ մեծ ընտանիքները պահպանում եյին ընդանուր հատկություններ, և այս կողմից չափազանց հետաքրքրական են այն գծերը, վորոնցով Ստրաբոնը բնորոշում ե աղվան ընդանուր անունը կրող ժողովուրդը:

«Ալբանիայի ազգաբնակությունն,- ասում ե նա,- ունի ավելի հովվական սովորություններ, վորոնք, չհասնելով հանդերձ վաչկատուն ազգերի վայրենության, ավելի մոտենում են, սակայն, այդ ազգերի բարքերին, և այս թույլ ե տալիս ընդունելու, վոր այդ ազգաբնակությունը պիտի լինի քիչ պատերազմասեր: Մարդիկ աչքի յեն ընկնում իրենց գեղեցկությամբ և բարձր հասակով: Ավելացնենք, վոր նրանք անկեղծ են, շատ քիչ են անազնիվ, ինչպես մարդիկ՝ վորոնք ժամանակի մեծ մասում դրամ գործածելու սովորություն չունին, վորոնք հարյուրից անելի համարել չգիտեն և բավականանում են փոխանակելով իրանց մթերքները դրսից յեկած ապրանքների հետ: Կյանքի ուրիշ գործերի մեջ նրանք ունեն մի մեծ անփութություն. չունեն, որինակ, հասկացողություն ճիշտ չափի և կշռի մասին, կարճ ասած՝ վարում են իրանց պատերազմները, իրանց գործերը, իրանց մշակույթը մի կատարյալ աննախատեսությամբ: Այս սակայն չի խանգարում, վոր նրանք ունենան կանոնավոր զորք, հետևակ և ձիավոր»Strabon. t ll, p. 406-409): Մի Ժողովուրդ, ուրեմն, ամբողջովին տոգորված նախնականությամբ: Յեվ այս նախնականությունն ավելի ևս խտացած պիտի լիներ Հյուսիսային Ղարաբաղում, վոր հաղորդակցության միջոցներից զուրկ, աշխարհի հետ շփումներ ունենալու անկարող մի յերկիր եր։ Իր պատմության հին շրջաններում Արցախը յեթե մի դեր կատարել ե, այդ կարելի յե վորոշել յերկու բառով–«հովոց» և «թագստոց»: Նա տալիս եր և՛ զով աշխատավոր ամառ և ծերպեր ու խոռոչներ, ուր մարդիկ կարող եյին թագցնել իրանց դժբախտացած գլուխները վտանգի դեպքում: Յեվ այսպիսի դեր վոչ միայն Աղվանից դաշտավայրերի, այլ նաև Հայաստանի միջնաշխարհի վերաբերմամբ, յերբ այս վերջինը հովոց չեր վորոնում, այլ ամրապինդ բերդ: Դեռ հինգերորդ դարում, Վարդանանց հախուռն ապստամբության սարսափելի հետևանքներից ազատվելու համար՝ «փափկասուն տիկիններն» անգամ փախչում եյին, ահագին տարածություններ կոխկռտելով, Արցախի թանձրախիտ անտառները, ազատ շունչ քաշելու հնարավորություն վորոնելով նրանց վայրենության մեջ: Դարերի ընթացում այս յերկիրն ե յեղել այն հսկայական բերդը, վոր պաշտպանել ե Արարատյան յերկիրը: Զաքարիա Քանաքեռցին մանրամասն պատմում ե, թե ինչպես 17-րդ դարում ոսմանյան արշավանքին յենթարկված ամբողջ Յերևանի խանությունը պոկվեց իր տեղերից և գնաց ապաստան վորոնելու Ղարաբաղի լեռներում:

Բնականության և նախնականության այս ուժեղ, անընկճելի տիրապետությունը միանգամայն հասկանալի յե դարձնում այն համեստ, գրեթե աննկատելի գոյությունը, վոր տանում եր Հյուսասային Ղարաբաղը յերկար ժամանակ: Հասկանալի յե այս, մասնավորապես, և այն նկատառումով, վոր քանի կանգուն եր, Աղվանից պետությունը, սրա կառավարող մարմինները և վայելող դասերն ապրում եյին Պարտավ մայրաքաղաքում և ուրիշ դաշտային վայրերում, պահելով լեռնաստանը միշտ հովոցի պաշտոնի մեջ, վոր վոչ մեծ հնարավորություններ ուներ, վոչ ել, մեծ պահանջներ։

Այսպես չեր Սյունիքը։ Հայոց պատմության վաղ ժամանակներից, յերևի հենց իր հայացման հետևանքով, նա սկսում եր գործոն դեր խաղալ հայ պետական կազմակերպության մեջ, հանդիսանալով իբրև հաճախ անգերակշռելի կենտրոնախույս ույժ, վոր ձգտում եր—և այս վոչ առանց ժամանակավոր աջողությունների առանձնանալ հայ ավատական միջավայրից վոչ միայն քաղաքականապես, այլ և յեկեղեցականապես։ Չնայած, սակայն, այս ուժեղ պատմական դերին, Սյունիքի ժողովուրդների վրա յել կարելի յե տարածել նախնականության այն գծերը, վոր գտել եր Ստրաբոնն Աղվանքում։

3.

Մեր ծրագրից դուրս ե մնում Լեռնային Ղարաբաղի պատմության մշակումը սկզբից մինչև վերջ: Մեզ հետաքրքրողը, ինչպես հայտնել ենք, այն ե, վոր պարզենք, թե ինչ տեսակ կազմական կերպարանք եր ներկայացնում այդ յերկիրը, յերբ դարձավ 17-18-րդ դարերի շարժման միջավայր։ Իսկ այս նպատակի համար բավական կլինի և այն, յեթե մենք համառոտ դիմումներ կանենք անցյալի այս կամ այն շրջանին՝ բացատրելու համար յերկրի ազգաբնակության ընկերական—հասարակական կազմը և նրա մեջ հաստատված տնտեսական հարաբերությունները։

Յուրաքանչյուր լեռնաստան, լինելով մի մեկուսացած աշխարհ, բնականորեն յենթադրել ե տալիս մի համառ և խոժոռ պահպանողականություն: Այդ հատկությամբ մենք տոգորված տեսանք և ամբողջ Լեռնային Ղարաբաղը: Ուստի, թվում ե, թե նա անաղարտ պիտի պահած լիներ էր ներքին կյանքն այնպես, ինչպես սա կազմակերպվել եր դարերի ընթացքում, համբերող հանդիսանալով միայն այն փոխոխությունների վերաբերմամբ վորոնք դանդաղորեն, գրեթե աննկատելի կերպով առաջ եյին գալիս կյանքի զարգացման հետևանքով: Այս այսպես ել կար: Բայց Հայաստանի մեջ տեղի ունեցած խոր, սասանեցուցիչ քաղաքական տակնուվրայություններն իրանց հուժկու ալիքներով զարնվել են Ղարաբաղի լեռներին և չկարողանալով սրբել տանել լեռնային ամրակուռ կենցաղը ինչպես արել եյին համարյա ամեն տեղ ստեղծել են այնպիսի նոր դրություն, վոր լեռնցիությունն, իր սեփական ինքնապահպանման համար, դիմում եր ձևափոխությունների, և կարկատանների միջոցով դարձյալ պիտանի պահում հինը, հիմնականը: Ահա այդ հիմնականի վրա կարկատած կյանքն ե, վոր մեզ համար կազմում ե «խնդրո առարկա»: Բերենք, ուրեմն, նախ հիմնականը, ապա տեսնենք նրա կարկատնածը:

Հիմնականը շատ պարզ հիմքերի վրա յե դրված և ինքն ել գրեթե միանգամայն զերծ ե բարդություններից: Հասարակական յերկու շերտ, մեկը ներքևում, մեծը, ծավալունը, աշխատողը, մյուսը՝ նրա վրա նստած, փոքրաթիվ և խժռող: Այսքան անարվեստ — նախնական ե լեռնային հանրակեցությունը։ Մի հատիկ տնտեսություն ե — գյուղական և յերկու հատ դասակարգ։ Վերեվինը, վոր վայելողն ե, իրան անվանում ե «ազատ», իսկ ի՞նչ եր այն, վոր նրա տակն եր գտնվում.- նա այն եր, ինչ կազմում եր «ազատ»–ի հակառակը - «անազատ»։ Մեր հին գրականության մեջ այս յերկու բառերով ե վորոշվում հասարակական այն կարգը, վորի վրա կառուցվում եր պետությունը։ Այս այն կարգն եր, վոր ուներ իր հատուկ հայկական անունը նախարարություն, բայց հատուկ հայկական հիմնարկություն չեր, այլ ամեն տեղ, թե՛ Արևմուտքում, թե՛ Արևելքում տարածված մի տնտեսական դրություն, վոր միաժամանակ եր և քաղաքական դրություն և կոչվում եր ավատականություն կամ ֆեոդալիզմ։ Նրա հիմքը գյուղացիությունն եր, վոր ճորտ եր, այսինքն՝ ամրացված հողին, և վոր պատկանում եր նախարարին կամ իշխանին։

Յերկրի տերը նախարարն եր։ Նա յեր կառավարում ինքնիշխան կերպով, ստանում եր հարկեր ու տուրքեր, դատաստան եր կտրում, պատիժներ նշանակում, ուներ իր սեփական զորքը, վոր հաճախ պատերազմի յեր տանում իր հարևան նախարարների դեմ՝ մանր ու խոշոր սահմանային վեճեր զենքի ուժով լուծելու կամ հաճախ հողային հափշտակություններ կատարելու համար։ Նախարարությունը միակերպ մի իշխանություն չեր, այլ ուներ աստիճանավորումներ։ Կային ամենագլխավորները, գլխավորները, ավագները, կրտսերները։ Յեթե մի ամբողջ մեծ գավառ կամ նահանգ պատկանում եր մի նախարարի, այս չեր նշանակում, թե նա անձամբ և միայնակ կառավարում և շահագործում եր իր այդ ընդարձակ յերկիրը։ Լինելով ծայրագույն սեփականատեր, նա թույլ եր տալիս, վոր իր հետ և իր ձեռքի տակ գտնվեն և ավելի մանր կալվածատերեր, վորոնք իրանց դնում եյին նրա պաշտպանության տակ, մատուցանում եյին նրան, իբրև ավատապետի, ծառայություններ, հարկավոր յեղած դեպքերում իրանց զորքն եյին դնում նրա տրամադրության տակ և այլն։ Այսպիսով բազմանում եր հողատերերի, ազնվականների կամ, վոր միևնույն ե, ձրիակերների դասը։ Նրա թվական կազմի մասին մի աղոտ հասկացություն տալու համար կասենք, վոր արաբացիները Հայաստանին տիրելուց հետո, կամենալով թուլացնել նախաարարական դասը, 8-րդ դարի առաջին կեսին Նախիջևանի և Խրամի յեկեղեցիներում այրեցին 1200 հոգի[137]), առանց դրանով կարենալու սպառել ազնվականությունը։ Գլխավոր նախարարը, սակայն, ինքն ել գլուխ ուներ — թագավորը, վորին նա պարտավոր եր ծառայել այնպես, ինչպես կրտսեր նախարարները ծառայում եյին իրան։ Ստացվում եր միևնույն պատկերը, ինչ Ստրաբոնը տեսել եր Աղվանից յերկրում մասնավոր թագավորներ մի ընդհանուր թագավորի ձեոքի տակ։ Հայաստանում դրությունը չեր փոխվում այն հանգամանքից, վոր մասնավոր թագավորները նախարար անունն ունեյին։ Թագավորն ել նրանց նման մի նախարար եր, միայն գահերեց:

Գյուղացի ազգաբնակությունը խմբված եր լինում մեծ մասամբ իր կալկածատիրոջ ամրոցի շուրջը։ Հողատիրական դղյակ, մեծ թե փոքր, առաջնակարգ թե յերկրորդական, ամեն ինչ եր ճորտ գյուղացու համար, մանավանդ, այնպիսի տեղերում, ուր չկային քաղաքներ, ինչպես եր, որինակ՝ Ղարաբաղը։ Այդտեղ եյին լուծվում վեճերը, տնային տնտեսության և նրա արտադրությունների փոխանակության հարցերը, այդտեղ եյին կատարվում հանրային հանդեսները, մրցությունները յերգի, խաղի, արվեստի, ըմբշամարտության ասպարեզներում։ Ժողովուրդն անգրագետ եր, աշխատանքին լծված անասուն։ Յեվ իշխանական ամրոցն եր, վոր դառնում եր յերկրի նյութական և մտավոր մշակույթի շահերի ներկայացուցիչ։ Հին Հայաստանի լուսավորությունը, շինարարական արվեստը և առհասարակ մշակութային առաջադիմությունն ուժեղ մղումներ եյին ստանում այն մի քանի նշանավոր նախարարական տոհմերից, վորոնք հովտային տնտեսության տերեր եյին և հարուստ: Մինչդեռ նրանց ապարանքներում ծաղկած եր բարձր արիստոկրատական փափկակեցություն, Հայաստանում դեռ կային այնպիսի կորած լեռնային անկյուններ, ուր միսը հում եյին ուտում: Նախարարություններից շատերը, առավելապես այնպիսիները, վորոնք լեռնաբնակ եյին հետևաբար պատկանում եյին արոտային տնտեսության, միայն իրանց անուններն են թողել պատմության մեջ և վոչինչ ծառայություն չունին արած ավատական Հայաստանի մտավոր և մշակութային առաջադիմության։ Դրանք գլխավորապես խաշնարած ցեղեր եյին, վորոնք, հավանորեն, վոչնչով չեյին զանազանվում այժմյան քուրդ ցեղապետներից:

Այս կարգին չեր պատկանում Լեռնային Ղարաբաղը։ Արդեն ասացինք, վոր Սյունիքը վաղ ժամանակներից մտավ շատ գործոն քաղաքական-մշակութային շարժման հունը: Իսկ Արցախի համար դեռ պիտի պատրասվեր այսպիսի մի առաջընթացության հնարավորությունը։ Այս պատրաստությունն իրացնողն եյին այն մեծամեծ դեպքերը, վորոնք կատարվեցին դաշտային Ղարաբաղում։ Այստեղ ել, ինչպես յեղել եր և Հայաստանում, վոչնչացավ թագավորական իշխանությունը, այստեղ ել, ինչպես և այնտեղ, ավատական հողատերերի դասն եր, վոր վարում եր յերկրի կառավարությունը, բայց հենց այս ինքնակալության մեջ ել գտնում եր իր թուլությունը, շնորհիվ այն ներքին կռիվների, վորոնք մղվում եյին ավատական ուժեղ տոհմերի մեջ ավատական գահերեցության համար, վոր նշանակում եր անթագ թագավորություն։ Յեվ այս բոլորը վերջանում եր արաբական նվաճումով, վոր մահմեդականացնում եր ամբողջ դաշտային Աղվանքը, այնպես, վոր հայացած Աղվանքը մնում եր թառած արագ ապազգայնացող և իր ընդհանուր ցեղական անունն անգամ մոռացող դաշտերի մեջ, Արցախի և նրա հարևան Ուտիք նահանգի լեռներում։ Այս ժամանակից ե ահա, վոր արցախական անտառների մթության մեջ սկսում են նկատելի դառնալ շարժումներ, վորոնք լծված են, ինչպես ամենուրեք, ավատական տերերը, դաշտից արդեն բոլորովին կտրված և այս լեռնային բարձրությունների մշտական բնակիչ դարձած հայախոս աղվանները։

Վերին աստիճանի հետաքրքրական յերևույթ և, վոր Լեռնային Ղարաբադի յերկու քույրաթիվ մասերում յեղած շարժումների մեջ կարելի յե գտնել զուգավորումներ, վորոնք կարծես ներշնչվում են իրարից անկախ կերպով, բայց ունենալով, իբրև աղբյուր, միատեսակ անհրաժեշտությունը, այն, ինչ մենք անվանեցինք հիմնական ձևափոխություն, կարկատան հիմնականի վրա։ Ապացույց՝ յերկու մասերում գրեթե միաժամանակ գոյություն ստացած նորատեսիլ իշխանությունները — գյուղական թագավորներ։

Հայտնի յե, վոր արաբական պետության անկման շրջանում կազմվեցին զանազան կողմերում գավառական թագավորություններ, վորոնցից մի քանիսը շատ ուժեղացան և ընդարձակվեցին: Գավառական թագավորությունների փորձեր եյին Հայաստանում Շիրակը և Վասպուրականը, վորոնք թեև չկարողացան ընդարձակվել մինչև հանուր Հայաստանյան իրողություն, բայց գոնե գոյության իրավունք եյին պահպանում, ունենալով այնպիսի տնտեսապես ուժեղ կռվաններ, ինչպես եյին Անի, Կարս և Վան քաղաքները։ Բայց ահա նրանց որինակին եյին հետևում և լեռնականները Լոռին, Արցախը, Սյունիքը։ Այստեղ միջավայրն արդեն բոլորովին ուրիշ ե — զուտ գյուղական, և գյուղում նստող թագավորն արդեն իր արտաքին տեսքով, իր բնակարանի նիստ ու կացի հանգամանքներով վոչինչ նմանություն չուներ Շիրակի թագավորին, մինչև անգամ այն ժամանակ, յերբ այս վերջինի ձեռքում մնացել եր միայն Անի քաղաքը։ Վերջացել եր Աղվանից թագավորությունը լայնարձակ, հարուստ, արգավանդ դաշտերում ու նրանց հռչակավոր մայրաքաղաքի մեջ, այժմ վերստին կազմվում եր նույնպես Աղվանից անունը կրող մի թագավորություն Հյուսիսային Ղարաբաղի լեռներում, և յեթե ուզենանք գտնել նրա աթոռանիստը, պիտի վորոնենք անտառապատ լեռների մի կիրճում կորած փոքրիկ ու աղքատ գյուղը, Տումի անունով, ուր այսոր ժողովրդական ավանդությունը ցույց ե տալիս «թագավորի պալատը», աղքատիկ մի քանի փլատակներ, «թագավորի գերեզմանը», մի հասարակ քար, և անգամ «Թագավորի աղբյուրը»[138])։ Ահա ինչպես եր լեռնային տնտեսության գլուխ բերած կարկատանը, այդ գյուղացի թագավորը, վոր յերևան եր գալիս լեռներում իբրև ապագայի կարկատուն ավատապետության անվանադիր։ Այժմ դեռ գոյություն պահպանում եյին հին անունները - նախարար, իշխան։ Բայց դրանք ել պիտի անհայտանային, իրանց տեղը տալով այս նոր անվան - գյուղական թագավոր, վորի մեջ, սակայն, հայերեն «թագավոր» բառը փոխարինված կլիներ ոտար, բայց համանիշ մի բառով - «Մելիք»։ Լոռու, Մածնաբերդի, Փառիսոսի, Աղվանից, Բաղաց գյուղական թագավորներն ապագա մելիքներն եյին։

Այս մի կարկատան եր, վոր հարդարավեց մի քանի դարի ընթացքում։ Թեև թագավոր անունը սովորական գործածությունից դուրս յեկավ, բայց շարունակեց ապրել իբրև տիտղոս, մանավանդ 12—13 դարերում, յերբ առանձնապես ուժեղացավ Արցախի ավատապետական դասը Խաշեն գավառում և հռչակվում եր մինչ այն աստիճան, վոր այս գավառն իր անունով մոռացնել եր տալիս ամբողջ նահանգի անունը (Արցախ)։ Այդ այն ժամանակ եր, յերբ կազմվում եր Հյուսիսային Հայաստանի իշխանական տոհմերի ուժեղ դաշնակցությունը Լոռու հռչակավոր Զաքարե սպասալարի գլխավորությամբ, մի դաշնակցություն, վոր միացնում եր իր ուժերը վրաց բանակի հետ և միասին հաղթական պատերազմներ եր մղում սելջուկների դեմ։ Այս արշաւվանքները հարստություններ մտցրին Խաչենի գավառը, ուստի այստեղ ել մտավ այն մեծ մշակութային շարժումը, վոր հատուկ եր Զաքարե սպասալարի դարին։ Այս շարժման գեղեցիկ հուշարձաններից մեկն եր Գանձասարի վանքը, վորի շինությունն ավարտվեց 1238 թ․ և շինողը Խաչենի խոշոր ավատապետներից մեկը, Ջալալ-Դոլա Հասան, Զաքարե սպասալարի քեռորդին, անվանում եր իրան հյուսիսային պատի յերկար արձանագրութեան մեջ «բնակաւոր ինքնակալ բարձր և մեծ Արցախական աշխարհի թագաւոր»[139]

Յեթե մի ակնարկ գցենք այդ ժամանակների Հարավային Ղարաբաղի վրա, այնտեղ ել կտեսնենք մի շատ բարգավաճ և «բնակավոր ինքնակալ» ավատականություն։ Այստեղ ծագում ե մի շատ կարևոր հարց․ - հողային հարաբերությունների այս Սյունիք֊արցախական կռվանը, լինելով հիմք յերկրի ամբողջ սոցիալական-հանրային կառուցվածքի, ունե՞ր այն բոլոր հանգամանքները, վորոնք հատուկ եյին ընդհանուր հայ և առհասարակ համաշխարհային ավատականության, թե՛ այստեղ գոյություն ունեյին տեղային առանձնահատուկ հապավումներ և հավելումներ։ Չափազանց կարևոր ե, մանավանդ, վորոշել գյուղական ազգաբնակության դրությունը—ճո՞րտ եր նա, թե վոչ։

Դիմելով այս հարցերին, մենք մեր ձեռքի մեջ չենք տեսնում այնպիսի տվյալներ, վորոնք հիմք տային կարծելու, թե յերկու մասնավոր լեռնագավառները կարող եյին փոքր ի շատե աչքի ընկնող բացառություն կազմել այն ավատական իրավակարգի մեջ, վորով նրանք շրջապատված եյին ամեն կողմից։ Այդպիսի յերեվույթ չի նկատվում յերկրի կյանքի ամենափոքր չափով իսկ։ Ամենագլխավոր հանգամանքն այստեղ ել սաստիկ տիրապետող ե — ավատատեր կամ «ուտող» դասերի — աշխարհական և հոգևորական-բազմամարդությունն ու սերտ շահակցությունը։ Իսկ վորքան շատ են մի վորևե տեղում ուտողները, այնտեղ, բնականաբար, շատ ցանցապատված և ծանրաբեռնված պիտի լինեն աշխատողները։ Բավական ե վերցնել հենց միայն միջնադարյան վանքերը, այս վիթխարի ձրիակերանոցները, վորոնք իրանց հազար հազարավոր բերաններով խժռում եյին որ ու գիշեր ժողովրդի տնտեսությունը։ Սյունիքի վանքերից ամենահռչակավորը, Տաթևը, հարկ եր ստանում 677 գյուղերից[140])։ Բացի դրանից, այդ գյուղացիներից շատերը գլխովին վանքապատկան եյին, իրրև աշխարհական ավատատերերի կողմից հոգու փրկության համար տրված պարգևներ։ Պակաս հարուստ չեյին կալվածներով և Արցախի հոգևորական ֆեոդալները։ Այդտեղի վանքապատկան կալվածները մենք մանրամասն նկարագրել ենք մեր մի այլ աշխատության մեջ[141]

Ի՞նչպիսի տերեր եյին Սյունիքի ավատատերերը։ Ահա նրանցից մեկը, Ջեվանշեր իշխանը, տալիս եր իր կալվածատիրական իրավունքները Տաթևի Սողոմոն յեպիսկոպոսին և գրում եր կալվածագրի մեջ. «Արդ իշխան էք դուք Տէր Սօղօմօն՝ ուտել և ժառանգել զայդ շէնդ զԱրուքսդ իւր սահմանօքդ բոլորովիմբ, ծառօք և այգեօք, գետով և ցամաքով, արտավարօք և մարգօք, ջրաղացովք և պարտիզովք, եկեղեցեու և այլ շինուածովք, դու հոգևոր տէր Սողօմօն՝ և ով որ յաջորդի ի տեղիդ ձեր ի յաթոռդ և սուրբ խաչիդ պաշտոնեայքդ մինչև հաւիտեանս ժամանակաց[142])»։ Բնորոշ ֆեոդալական ե այս ուտել բառը, վոր, ինչպես յերևում ե, իրավագիտական վորոշ տերմին եր, ինչպես նա զուգորդում եր «վայելել» բառի հետ նույն Սողոմոնին տրված մի այլ կալվածագրի մեջ․- «Ետու ես Քուբզիդուխտ զայդ շէնդ լերամբք և դաշտով, մարգով և արտով, գետով, ջրով և ցամաքով, ծառովք և տնկովք ի սուրբ խաչդ և ի Տէր Սողօմօն, Սիւնեաց եպիսկոպոս։ Եւ զիմ հոգիս ի քեզ յանձնարարի, արդ իշխան ես դու Տեր Սողօմօն և որ յաջորդէ ոք ի սրբութեանց յաթոռդ Սիւնեաց եպիսկոպոսունք, ուտել և վայելել զայդ շէնդ բոլորովիմբ իւր սահմանօքդ մինչև յաւիտեանս ժամանակաց[143])»։

Մենք տեսնում ենք այս յերկու վավերագրերից, վոր գյուղում կատարելապես վոչինչ չեր մնում, վոր կեր չտրվեր կալվածատիրոջ։ Յեվ կարո՞ղ եր միայն գյուղի մարդը չգտնվել այդ կալվածատիրական բոլորակերության մեջ։ Ընդհակառակն, այդ իսկ գյուղացին եր, վոր իրանով ուտելի ու վայելելի յեր դարձնում և՛ լեռը և՛ դաշտը, և՛ արտն ու այգին։ Իսկ այսպես լինել նա կարող եր, միմիայն գտնվելով ճորտային դրության մեջ, այսինքն՝ անազատ, ամրացված իր հողին և այդ հողի հետ մեկից մյուսին վաճառվող, գրավ դրվող կամ շատ հաճախ մի տիրոջից մյուսին ընծայվող։

Հայոց հին գրականության մեջ շատ քողարկված և մթացրած ե յեղել ճորտության դրությունը, և այս առիթ եր տվել գիտնական իրավաբան Վահան վարդապետ Բաստամյանին հայտարարելու, թե Հայաստանոսմ գոյություն չի ունեցել ճորտությունը[144]Առաջին անգամ մենք եյինք, վոր հերքեցինք այդ հայտարարությունը, Շիրակի արձանագրություններից մի քանիսի միջոցով ապացուցելով, վոր Հայաստանում յեղել ե ճորտություն[145])։ Այնուհետև յեղած մի շարք հետազոտություններ, այլևս կասկածի տեղ չթողեցին, վոր Հայաստանը բոլորովին բացառություն չի յեղել կազմելիս ճորտատիրական դրության վերաբերմամբ։ Ապացուցում են այս՝ գյուղացիական մի շարք շարժումներ և ապստամբություններ, վորոնք տեղի ունեցան 10֊րդ դարում և վորոնցից մի քանիսը բաժին են ընկնում Սյունիքին։

Ճորտ գյուղացին կարող եր հողաբաժիններ ստանալ ժառանգությամբ կամ իր սեփական փողով գնելու միջոցով, կարող եր այգի տնկել, բայց այդ բոլորի սեփականատերը նա ինքը չեր, այլ կալվածատերը, առանց վորի համաձայնության նա չեր կարող կարգադրություններ անել իր այդ կալվածների վերաբերմամբ։ Հիմնվելով իրենց այս սեփականատիրական իրավունքի վրա, կալվածատերերը շատ անգամ վոտնակոխ եյին անում ճորտերի իրավունքները, խլում եյին նրանց ժառանգական հողերը և նրանց ել դուրս վտարում այդ հողերից։ Այդպես վարվեց Տաթևի առաջնորդ Հովհաննես յեպիսկոպոսը Ցուրա քար անունով գյուղի հետ, վորի բնակիչները համբերությունից դուրս գալով, մի գիշեր հարձակվեցին վանքի վրա՝ յեպիսկոպոսին ձեռք գցելու և փախցնելու համար, բայց չգտնելով նրան վանքում, սպանեցին մի քանի ծերունի վարդապետների, կողոպտեցին վանքը, տարան նույնիսկ մեռոնի արծաթե ամանը և մեռոնն ել թափեցին ժայռից ցած։ Հովհաննես յեպիսկոպոսը վերադառնալով, դիմեց իշխանության, վոր և, իհարկե, իսկույն ձեռք առավ ամենակտրուկ միջոցներ՝ կալվածատեր վանքի իրավունքները վերականգնելու և նրա ըմբոստ ճորտերին զսպելու համար։ Բայց ցուրեցիներն այդպես շուտ չընկճվեցին և նրանց ըմբոստությունն ստացավ տևական կերպարանք։ Յեվ Տաթևի վեղարավոր ֆեոդալների ուտելու և վայելելու անհագ ախորժակը միայն ցուրեցիները չեյին կտրում։ Նման շարժումներ տեղի եյին ունենում և հարևան Տամալեկ և Արևալադաշտ գյուղերում նույնիսկ ավելի համառ, կատաղի կերպով։ Հովհաննես յեպիսկոպոսի ջանքերն ապարդյուն յեղան, իսկ նրա հաջորդը Հակոբ յեպիկոպոսը կարողացավ միայն այն անել, վոր հարկադրեց Սմբատ իշխանին և նրա Սոքիու կնոջը գնել տամալեկցիների ժառանգական հողերը 1000 դրամով և տալ վանքին։ Բայց բանը սրանով չվերջացավ։ Գյուղացիները դժգոհ մնացին այս առ ու ծախսով և սպանեցին Հակոբ յեպիսկոպոսին: Վեճը շարունակվեց տասնյակ տարիներով։[146]

Միայն այս շարժումները բավական են ապացուցելու, վոր լեռնային Սյունիքի գյուղացիությունը մի հարազատ բեկոր եր այն ճորտատիրության, վոր տանջվում եր համաշխարհային ավատատիրության ճանկեցի մեջ և իր դառն դրությունը լուսավորում եր հուսահատական ընդվզումներով, ապստամբություններով, ամբողջ գյուղացիական պատերազմներով։

Ինչ վեբարերվում ե Հյուսիսային Ղարաբաղին, մենք կբավականանանք մի բնորոշ ցուցմունքով։ «Դատաստանագիրք հայոց» յեզակի և անզուգական աշխատության հեղինակ Մխիթար Գոշը, ծնված Գանձակ քաղաքում, արդյունք եր այն ծաղկած ավատական ֆեդերացիայի, վոր, ինչպես ասացինք, կազմում եր Զաքարե սպասալարի դարը։ Այդ որենսգիրքը Մխիթարը գրել ե Աղվանից յերկրում, Գանձակի և Արցախի շրջանում, Աղվանից Ստեփանոս կաթողիկոսի խնդիրքով և հորդորներով։ Պարզ ե, ուրեմն, վոր այդ որենսդրության մեջ արձագանգ պիտի գտնեյին և տեղային իրավական հասկացողոլթյուններն ու հիմնարկությունները։ Յեվ ահա ինչ ե ասում «Դատաստանագրքի» հոդվածներից մեկը.

«Ազատ յԱրարչէն եղե մարդկային բնութիւն, այլ ծառայել տէրանց յաղագս պիտոյից եղե հողոյ և ջրոյ և զայս պատշաճ կարծեմ դատաստան-զի թողեալ զտէրունիսն, ազատ է ուր և կամեսցի կալ: Ապա թե այսմ ոչ ներէ ոք ի տէրանցն և բռնադատէ զգնացեալոն անդրէն դառնալ, զկնի մահուան հորն ազատ են որդիք ծնեալք այլուր և ոչ անդ»[147]

Այս հոդվածի վերնագիրն ե՝ «Յաղագս դատաստանաց շինականաց»։ Ասել ե, թե ամբողջ գյուղացիությունը յենթարկվում եր այս որենքին, վոր զուտ և անխառն ճորտային որենք ե. - գյուղացին ամրացված եր հողին, կարող եր գնալ մի ուրիշ տեղ միայն իր կալվածատիրոջ թույլտվությամբ, հակառակ դեպքում նա վերադարձվում եր իր տիրոջ մոտ բռնությամբ: Բայց յեթե ոտար տեղ ապրած ժամանակ ունեցել ե վորդիներ, սրանք, վերադառնալով իրանց հոր հետ, ճորտ եյին դառնում, բայց նրա մահից հետո ազատվում եյին։

Այս աղբյուրից ենք իմանում, թե ինչպես եյին հողատերերն ուտում, ըստ տաթևյան կալվածագրի, իրանց գյուղերը։ Ճորտ գյուղացին իր տիրոջ վերաբերմամբ կատարում եր պարտավորություններ, վորոնց որենսդրությունը կատարել եր տալիս հարկեր ու տուրքեր տալու և անձնական պարտադիր ծառայություններ անելու միջոցով: Հարկերի մեջ առաջին տեղն, անշուշտ, բռնում եր գլխահարկը։ Սակայն Մխիթար Գոշը, իբրև քրիստոնյա հոգևորական և յեկեղեցական հեղինակություններից բարոյախոսություն քաղող, գլխահարկից ազատում եր քրիստոնյա գյուղացիներին, իսկ վոչ-քրիստոնյաներին, վորոնք նվաճված եյին զենքի ուժով, պարտավորեցնում եր գլխահարկ տալ այն իշխանին, վորի հողը մշակում եյին։ Բայց այս անկասկած մի փորձ եր՝ պատասխանելու մահմեդական որենսդիրներին՝ նրանց դրած հարկային սիստեմի հակառակ գործադությամբ։ Ինչպես հայտնի յե, մահմեդական որենսդիրները գլխահարկից ազատել եյին մահմեդականներին և զենքով նվաճված վոչ-մահմեդականներին յենթարկել եյին գլխահարկի։ Այնպես վոր Մխիթար Գոշի այս վորոշումն իրական նշանակություն չի ունեցել, և գլխահարկը յեղել ե և մնացել ե առաջին պայման՝ ճորտային հարաբերությունների դեպի իրանց տերերը։

Այնուհետև գալիս եյին հողագործական տուրքերը։ Յեթե կալվածատիրական հողը ջրարբի յեր,նրա բերքից ստացվում եր հնգյակ այսինքն` հինգ մասից մեկը, իսկ յեթե անջրդի յեր, նրանից վերցվում եր տասանորդ այսինքն՝ տասը մասից մեկը։ Տասանորդի չափն առհասարակ ընդհանուր եր և մրգաբուծության ու խաշնարածության մեջ։ Տասը գառներից մեկը հողատիրոջն եր։ Տուրք չեր վերցվում բանվոր անասուններից - յեզներից, ձիերից, ջորիներից, եշերից, վորովհետև, ինչպես բացատրում եր Գոշը, դրանց աշխատանքով ե, վոր իրացվում ե հնգյակը։ Վորոշ բաժին հանվում եր և ճորտային կաթնատնտեսությունից, որինակ, կովի յուղից։ Իսկ անձնական ծառայությունը կամ կոռ ու բեկարը Գոշը վորոշում ե այն, վոր յուրաքանչյուր ճորտ շաբաթվա 7 որից մեկը պետք ե տա կալվածատիրոջը, աշխատանքներ կատարե նրա համար։

Դնելով իր գրքի մեջ ճորտային պարտավորություններից այսքանը, Մխիթար Գոշը, արդարության գործ կատարած շինելու համար, պարտավորություններ ե դնում և ճորտատերերի վրա։ Հորդորում ե նրանց մեղմ և մարդասիրաբար վարվել իրանց շինականների հետ, խիստ պատիժներ չտալ նրանց, չափից դուրս շատ չաշխատեցնել, շատ չտուգանել, մինչև իսկ ճորտի սպանության համար նշանակում եր նույն պատիժը, ինչ նշանակված եր ազատ մարդու սպանության համար և այլն[148]։

Այս բոլորը գուցե և պատիվ եր բերում հայ առաջին որենսդրին, բայց այս բոլորը ուրիշ բան չեր, յեթե վոչ, ըստ ժողովրդական արտահայտության, «գայլի գլխին ավետարան»։ Անթույլատրելի միամտություն կլինի կարծել, թե ճորտ ասված արարածի ամբողջ դրությունն ե դրված այս պարտավորությունների մեջ։ Ճորտային պարտավորություններն աշխարհի վոչ մի կողմում չեն ցուցակագրված ամբողջովին և վոչ մի լիակատար ցուցակ անհնարին ե, քանի վոր ճորտային պարտավորությունները բառիս բուն իմաստով անթիվ են։ Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ, թեև ճորտությունը կարելի յեր համարել վերացած, բայց նրանից մնացած սենյորալ (ավատապետական) պարտավորությունների, այսինքն` այն պարտավորությունների, վոր գյուղացիներն ազատվելուց հետո ել կատարում եյին իրանց տերերի վերաբերմամբ, մասնակի ցուցակագրումը ցույց տվեց, վոր նրանք շատ տեղերում հասնում եյին թվով 200-ի։ Մի կողմից իրավազուրկ մի ահագին ամբոխ, մյուս կողմից` ույժ, իշխանություն, քմահաճույք շահագործման միջոցներ ավելացնելու, անհագություն զարգացնելու մեջ – ահա ինչպես եր գոյանում այդ անհուն բազմազանությունը։ ճորտը, լինելով տնտեսապես գերի, գերի յեր և իր ամբողջ հոգով ու մարմնով, իր բոլոր մասնավոր սրբություններով, իր ընտանեկան պատվով անգամ։

Հայ նախարարական ճորտատիրության ամբողջական տեսարանն իր մեջ պահել եր քրդական ճարտապետությունը, վոր գոյություն ունեցավ, քանի վոր գոյություն ուներ անբախտ թյուրքահայ գյուղացիությունը։ Քուրդ ազնվականությունն եր, վոր ժառանգեց հայ նախարարական ավատականությունը։ Այս պրոցեսը հեշտացնող դարձավ վերը մեր շեշտած այն հանգամանքը, վոր լեռնաբնակ հայ նախարարներն իրանց տնտեսական կենցաղով նույնն եյինք, ինչ 19-րդ դարի քուրդ ցեղապետները: Ամենքին հայտնի իրողություն ե, վոր քուրդ ցեղերից մի քանիսն իրանք եյին խոստովանում, թե հայկական ծագում ունեն։ Հայերի մասսայական քրդացման դեպք հայտնի յե և հայ պատմագիրներից մեկին (Թովմաս Մեծոփեցուն), վոր ապրում եր 15֊րդ դարում։ Հայ նախարարական կալվածների փոխանցումը քրդերին կատարվում եր և խնամիացման միջոցով։ Այսպես, Շիրակի Բագրատունիների անկումից հետո, ամբողջ այդ ճորտատիրական գավառն անցնում եր քուրդ Շեդդադյան տոհմին, վորի անդամներից մեկն ամուսնացած եր Բագրատունյաց տոհմի տեղային ճյուղին պատկանող մի աղջկա հետ: Բայց գլխավոր փաստն, իհարկե, այն եր, վոր քուրդ ցեղապետները, հենված զենքի ույժի վրա, բռնում եյին հայ նախարարների տեղերը, վորոնք, սկսած 11-րդ դարից, կամ մասսայորեն հեռանում եյին յերկրից կամ վոչնչանում։

Այսպիսով քուրդ ազնվականությունը դառնում եր տեր հայ ճորտ գյուղացիության, շահագործելով նրան հայ նախարարական յեղանակով, վոր, անշուշտ, խորթ չեր նրան իբրև շահակից և հարազատ դասի։

Արդ՝ ուսումնասիրելով քուրդ ճորտատիրության այն փաստերը, վորոնք դեռ մնացել եյին 19-րդ դարում, մենք կարող կլինենք վերականգնել հայ նախարարական ճորտատիրության ընդհանուր պատկերը:[149]): Յեվ մենք այստեղ ել տեսնում ենք սենյորական պարտավորությունների մեծ բազմազանություն, վոր փոփոխություններ ցուցադրում ե ըստ տեղերի տնտեսական հանգամանքների։ Որինակ՝ Շատախի (Վանի շրջան) լեռնային մի գյուղ պարտավոր եր տալ իր քուրդ տիրոջը 40 հազար ընկույզ տարեկան, մենչդեռ այդպիսի տուրք մի ուրիշ տեղ չկար։ Պատճառն այն եր, վոր թեև ընկույզներ ամեն տեղ կային, բայց այդ գյուղի ընկույզները հռչակ ունեյին իրենց գերազանց հատկություևներով։

Չկար գյուղական տնտեսության և վոչ մի ճյուղ, ուր ճորտատերը չունենար իր առյուծի բաժինը։ Մինչև անգամ գյուղացու շինած գդալ, շերեփ, ցախավել մտնում եյին որինականացրած տարեկան տուրքերի ցանկի մեջ։ Ւսկ մարդը - մարդը վաճառվում եր, քշվում եր պատերազմի, ընծայվում եր իբրև հարսի ոժիտ։ Մարդը պարտավոր եր տոներին և վորոշ դեպքերում (ծնունդ, հարսանիք, մահ) ընծաներ տանել իր տիրոջ։ Մարդն իրավունք չուներ ամուսնություններ կատարել, աղջիկ տալ, հարսն առնել՝ առանց իր համաձայնության։ Իսկ անձնական ծառայություններ տիրոջ տանը և դաշտում կատարում եր ճորտը վոչ միայն անհատականորեն, այլ և իր ընտանիքի հետ միասին: Ահա այս եր, շատ համառոտ գծերով, հայ ընդհանուր նախարարական ճորտատիրությունը, և Լեռնային Ղարաբաղն իր նախարարական շրջանում, ինչպես ասացինք, վոչ մի բացառություն չեր կազմում։

4.

Բայց յեկավ այդ նախարարական շրջանի վերջը: Վերածնված Վրաստանը, նրա հետևանքով ծաղկած Զաքարյան հայ միջնադարը և սրան ել իբրև արդյունք հանդիսացած Խաչենցի ավատապետների ազգակցական ֆեդերացիան - այս բոլորը կազմում եր մի ժպտուն նախորյակ այն զարհուրելի աշխարհաքանդության, վորի սև հրաբղխային հոսանքները հանում եր իր ներսերից Միջին Ասիան՝ մինչև Միջերկրական ծովը՝ քար քարի վրա չթողնելու համար:

Առաջավորները և հետագա յեկողներին որինակ տվողները թաթարներն եյին։ Զաքարե սպասալարը չտեսավ նրանց: Նա մեռավ 1212 թվին, իսկ այդ ժամանակ թաթարական մի բանակ նոր եր յերևացել Սևանի լճի ափին։ Աշխարհաքանդությունը, տարածվելով Իրանի ամբողջ սարահարթի վրայով, մտել եր Հայաստան արևելյան սահմաններից։ Արդեն սկսվել եր մոնգոլական դարը, վորի բնորոշման համար հայոց լեզուն այնուհետև ընդգրկում եր «ի դառն և ի նեղ ժամանակի» արտահայտությունը, վոր և կրկնվում եր անթիվ արձանագրությունների և հիշատակարանների մեջ, դարից դար։ Բայց Զաքարյան մշակութային դարը մի հարվածով չեր սպանվում: Նա շարունակեց ապրել և 13-րդ դարում, թողնելով այնպիսի կոթողներ, ինչպես եյին Հախպատի զանգակատունը, Գանձասարի վանքը: Մինչև անգամ Հյուսիսային Ղարաբաղի Դիզակ գավառի լեռներում շինված փոքրիկ, բայց գեղեցիկ, անիական վոճը կրող Գտիչի վանքն իր արձանագրության մեջ, Հախպատի զանգակատան նման, ասում եր, թե ինքը շինվել ե «ի դառն և նեղ ժամանակիս՝ որ ազգն նետողաց (Թաթար) զբազում գաւառս աւերեաց»[150]

Այս նշան եր, վոր յերկիրն իր մեջ դեռ ույժ ուներ դիմանալու մոնգոլական աշխարհաքանդության։ Բայց այդ ույժն սպառվեց, վորովհետև քանդման շրջանը չափազանց յերկարացավ, ձգվելով յերեք դար և ավելի։ Մոնգոլների դարն անցավ, բայց միջին ասիական քաոսը դադար չառավ Արևմտյան Ասիայում, յեկան Lենկթիմուր, թյուրքմեն ցեղեր և այլ խառնիճաղանճ որդուներ ու տերեր, վորոնք չորացրին յերկրի և ժողովուրդների կենսական հյութերը։ Միայն 16֊րդ դարի սկիզբը կարելի յե համարել այնպիսի մի ժամանակ, յերբ Արևմտյան Ասիայում կանգ ե առնում նվաճողական քաոսը և սկսվում ե յերկու մեծ պետությունների - Պարսկաստանի և Թյուրքիայի, իբրև սահմանակից հարևանների կազմակերպման ծանր շրջանը, վոր թեև դարձյալ քանդումների շրջան եր միջին ասիական վոգով, բայց և այնպես, դրանք վորոշ սկզբունքներով, վորոշ հիմքերի վրա կառուցվող բռնապետական կազմակերպություններ եյին։

Հայաստանն այս յերեք դարյան անխնա աշխարհաքանդությունների մեջ բոլորովին կերպարանափոխվում եր։ Հայ ազգաբնակչությունը սաստիկ նվազում եր, կորցնում եր թվական գերակշռությունը թե՛ ճարակ դառնալով համատարած կոտորածներին և թե փախչելով զանազան յերկիրներ։ Բուն յերկրում մնացողը մեծագույն մասամբ հայ գյուղացիությունն եր, վոր հնար յեղածին չափ պաշտպանություն գտնում եր այլ ևս վոչ թե հայ ճորտատերերի, իբրև ռազմիկ տարրի իշխանության տակ, վոր արդեն չքացել եր, այլ նրան փոխարինած քուրդ ճորտատիրության ստվերի տակ: Իբրև ազգաբնակչական զանգված, հայությունն այլևս նշանավոր ույժ չէր ներկայացնում, վորովհետև կորցրել եր և իր փոքր ի շատե հոծ ազգագրական միապաղաղությունը լայնարձակ տարածությունների վրա և մեծագույն մասամբ վերածված եր չորս կողմից նվաճող տարրերով շրջապատված կամ ավելի հաճախ խճողված հատվածների։

Յեվ ահա այսպիսի համատարած ավերածության մեջ մի քիչ այլ տեսարան եր հանդես բերում Լեռեային Ղարաբաղը։

Այստեղ ել յեղել եյին մոնղոլները։ Ձմեռը նրանք անց եյին կացնում Մուղանի դաշտում, իսկ մնացած ժամանակները լեռնաստանն եր նրանց ճանապարհը դեպի Արևմուտք ե հակառակ ուղղությամբ։ Մոնգոլական քանդումները պակաս վայրագ չեյին լեռներում, և Կիրակոս Գանձակեցին հատկապես Խաչենի մասին ե ասում, թե այստեղի լեռնային բերդերն ել չեյին կարողանում դիմանալ թաթարական բաղխումներին:

«Մտին յամուրսն,- գրում է նա,- և սրոյ ճարակ ետուն զբազմութիւնն և զկէսն գահավէժ արարին. և ի բազմութենէ անկելոցն ծածկէր երկիրն և արիւնն առու եղեալ` իբրև զջուր երթայր, և յոչ ոք խնայեցին և ոսկերքն յետ բազում ժամանակաց իբրև զգերբուկս քարանց կուտեալ երևին[151]): Պատմիչն ավելացնում էր մի այլ տեղ, թե թաթարներն այնքան հիմնավորապես եյին քանդում մարդկային բնակության տեղերը, վոր չեր կարելի իմանալ, թե առաջ այդտեղ բնակություն ե յեղել:

Այսպես եր սկսում մեռնել Խաչենի մեծ ավատատերերի դարը: Միևնույն մահացում տարածվում եր, իհարկե, նաև Սյունիքում:

Չնայած այս բոլորին, Ղարաբաղի խորաձորերում և անտառապահ խորշերում գաղված պահվեցին ժողովրդական զանգվածներ, վորոնք անցկացրին յերեք դարյան կատաստրոֆը, ծածկվելով լեռնային անհայտության, դաժանության և աղքատության տակ: Այդ թանձր ծածկոցի տակ ժողովրդական զանգվածները կառչած մնացին իրանց հին կենցաղին: Յեվ յերբ այսպիսով հասավ պատմության պարսկա - ոսմանյան շրջանը, այսինքն՝ 16 դարը, այս ընդարձակ լեռնաստանն ել արևի տակ հանեց իր ապրած աղջամուղջն ու վերքերը: Կյանքն աղքատացել ու փոքրացել եր ավելի ևս շատ, 12-13-րդ դարերի մշակույթն անհետացել եր, վայրենացման աղետը բերելով յերկրի գլխին: Գանձասարը, վոր հրաշքով ազատվել եր կործանումից, ամայի յեր դարձել իբրև ավատական դարի վարչական և մտավոր կենտրոն, և 17-րդ դարի յերկրորդ կեսի մի գրիչ մտցնում եր իր հիշատակարանի մեջ, թե մինչև Աղվանից Պետրոս կաթողիկոսը՝

«Բոլորս տունս Աղուանից ի բազում ժամանակաց կայր խախտեալ և խանգարեալ ի կարգած և ի կրօնից վանօրայք և յամենայն եկեղեցիք: Յորոց մի էր և մեծ աթոռս Ամարաս, զի յամենակաց հոլովից կայր աւեր և անբնակ ի մարդկան է. զի արք ոմանք խէնէշք և անխոհեմք փեռեկտեալ և խրամատեալ էին զթեմ և զվիճակ սորին»[152]):

Վերանորոգիչ հանդիսանում ե նույն Պետրոս կաթողիկոսը, վոր կազմակեպչական ընդունակության տեր եր և ստացել եր աչքի ընկնող վանական կրթություն: Հիշատակարանի հեղինակն ասում ե, թե նա յեր, վոր «լուսավորեց» Աղվանից աշխարհը, վերականգնեց Ամարասը: «Կաթողիկոս Պետրոս, - ասում ե նա,- եկեալ ժողովեաց զվիճակ երկրիս Նաբանդ կոչեցեալ, որ այժմ ասի Վարանդա և կացոյց առաջնորդ զաշակերտն իւն զպարոն տէր Բարսեղ»[153]): Վանքեր բարեկարգելը բավական չեր: Աղվանից յերկրում ել աշխարհաքանդությունների դարերը նույն մտավորական ավերն եյին առաջացրել, ինչ կար և Հայասստանի մյուս մասերում, այն ե՝ գրքի անհետացում, գրքազրկություն: Պետրոսն այս ցավը բուժելու համար արտագրել եր տալիս կարևվոր գրքերը, վորոնց թվում և մովսես Կաղանկայտուացու Աղվանից պատմությունը, «զոր, - ասում ե մեր աղբյուր հիշատակարանը,- ի վաղուց հետէ սպառեալ էր ի տանէս Աղուանից և գտեալ եղև ի ձեռն լուսաւոր հոգի Ղուկաս վարդապետին և ետ գրել և որինակել վերոգրեալ հայրապետ և ետ վախմ Ամարասա և նորաշէն ս. Գրիգորիսի վանուցն»[154]):

Մի ուրիշ գրիչ ահա ինչ ե ասում Մովսես Խորենացուն վերագրվող, «Գիրք Պիտոյից»-ի հիշատակարանում.

«Իգնատիոս վատշուեր սպասաւորս եմ յերկըէն Չարաբերդայ ի գեղջէն Մեծ-Շինու, ըստ բնական տեղւոյ սննդեան ի ուխտն ս. Երից մանկանց, սնեալ և վարժեալ ի նախնի աթոռն մեր և կաթողիկոսարանն մեր Հայոց և ամենայն աղուանից ս. Գանձասար՝ որ այսու ժամանակաւ գեղեցկազարդ պայծառութեամբ շքեղացեալ գոյ՝ հոգևորին և մարմնաւորին սահմանադրութեամբ (Ի ձեռն երջանիկ կաթողիկոսին Պետրոսի) իւրովք որդիացեալ վարդապետականիս խմբիւք, յաւէտ պարապեալք հնոց և նորոց կտակարանց սրբից և արտաքնոց և քերթողութեանց արուեստից բնաւին թագաւրեալք. ոյց գլուխ և առաջնորդ լեալ մեծ վարժապետս Անդրէաս տեղեաւ Ջուղայեցի ի Շօշայ, որ այժմ ասի Ըսպահան եկեալ յայսմ ժամանակի մեծ րաբունապետն ի ս. ուխտուէն տաթևոյ և է Տաթևացի, որ է սա ի միջի բանասիրաց արեգակն. անձանձրոյթ ուսուցանելով աշակերտելոց, մանաւանդ վարժապետիս մերոյ Անդրէաս վարդապետի բերեալ ընդ իւր (Ոհան) զօրինակ գրոցն ճարտասանութեան մեծի քերթողահօրն Մեվսեսի Խորենացւոյ, որ զանունն միայն լուեալ, բայց զինքն տեսեալ ոչ բնաւ. զի էր բնաւին անհետացեալ ի մերայինս ազգաց. առեալ զաղափարեցի, եղև թիւ ավարտման սորա ի 1110=1661»[155]):

Այս պատառիկը բայց ե անում մեր առաջ մի հետաքրքիր տեսարան հայ մշակութային պատմությունից: Հայտնի յե, վոր 17-րդ դարի առաջին քառորդից Հայսատանում սկսվում ե միջնադարյան վանականության վերածնունդ՝ նախորդ յերեք դասերի ընթացքում կուտակված անգրագիտության և վայրենացման խավարը փարատելու համար և վոր այդ շարժման մեջ նշանավոր դեր եր կատարում Նոր Ջուղան[156]): Յեվ ահա նույն այդ Ջուղայից մի վարդաաետ վարժապետություն ե անում հոռավոր Հյուսիսային Ղարաբաղում, վերանորոգվող մտավոր կենտրոն Գանձասարի վանքի մեջ: Ձեռնտու յե այդ շարժման և Հարավային Ղարաբաղը, վորի մտավոր կենտրոն Տաթևը, ինչպես տեսնում ենք, վաղուց եր մտել վանական վերածնության հունի մեջ: Այսպիսով ամբողջ Լեռնային Ղարաբաղը գնում եր 17-րդ դարի գրական շարժման հետ համընթաց: Բայց Ղարաբաղը յեթե վանական վերածնության մեջ միայն հետևող եր ընդհանուր շարժման, դրա փոխարեն պահպանել եր իր ծոցում մի այնպիսի ինքնուրույնություն, վորի նմանը չուներ վոչ մի հայաբնակ վայր։ Այդ նրա սեփական ազգային իշխանությունն եր։ Այստեղ ել մենք, Հյուսիսային Ղարաբաղի վերաբերմամբ, տեսնում ենք դարձյալ Գանձասարի կենտրոնացնող և ղեկավարող դերը։ Գանձասարը Հասան ֊ Ջալալյան իշխանական տոհմի սեփականությունն եր, և Աղվանից կաթողիկոսության աթոռն այս վանքը տեղափոխելուց հետո՝ ինքն այդ կաթողիկոսությունն ել դառնում եր նույն այդ տոհմի ժառանգական սեփականություն։ Վրաց պատմությունը հաղորդում ե մեզ մի չափազանց հետաքրքրական տեղեկություն։ 17-րդ դարի յերկրորդ քառորդի կեսին մոտ Կախեթի Թեմուրազ առաջին թագավորը հարձակվում ե Գանձակի վրա և կողոպտում ու գերում ե ամրողջ յերկիրն, սկսած այդ քաղաքից մինչև Բարդա։ Նրա հետ Գանձակ քաղաքում տեսնվում ե Գանձասարի կաթողիկոսը, վոր, կամենալով դեպի ուրիշ կողմ ուղղել հարձակվողների ռազմական յեռանդը, խորհուրդ ե տալիս թագավորին՝ ոգտվել այն հանգամանքից, վոր այդ միջոցին պարսիկներն ու ոսմանցիներն իրար հետ պատերազմի յեն բռնված և իր 40 հազարանոց բանակը տանել Արաքսի մյուս ափը և նվաճել Ատրպատականը։ Իր կողմից կաթողիկոսը խոստանում եր ոգնել թագավորին, նրա տրամադրության տակ դնելով իրան ստորադրված իշխանների (վասսալների) զորքերը։ Բայց Թեմուրազը մերժում եր այդ առաջարկությունը[157]

Հետաքրքրականն, իհարկե, այդ մերժումը չե, այլ այն, վոր Գանձասարի կաթողիկոսն իր հոգևոր պաշտոնին միացրել եր աշխարհական իշխանության գահերեցությունը։ Ուրեմն, պահպանվել եր այդ հին հիմնարկությունը, թեև այլափոխված, կարկատնած ձևի տակ։ Յեվ յեթե սկսենք վորոնել այդ վեղարակիր գահերեց իշխանի ստորադրված «վասսալներին», այստեղ կգտնենք ավելի բազմակողմանի ձևափոխումներ, կարկատաններ։ Այս բոլորը թելադրում եր միջավայրի այն կերպարանավորումը, վոր ստեղծվել եր անկման և ավերման խուլ շրջանում։

Ամենից առաջ նկատել պետք ե այն, վոր ընկել եր յերկրի ավատական տնտեսությունը անցյալի համեմատությամբ և այլևս չեր կարող կերակրել այն ընդարձակ ավատական կազմակերպությունները, վորոնց զարգացման համար հարկավոր եյին խոշոր հողամասեր։ Ազգաբնակությունը փոքրացել եր և մշաական վախի յերեսից բռնված լոկ ֆիզիկական գոյություն պահպանելու անձուկ մտահոգությամբ, մոռացել եր մի ժամանակ գոյություն ունեցած ավատատիրական կենցաղի լայնությունն ու առատությունը և ըստ այնմ ել փոքրացրել եր իր պահանջները, ինչպես պարտավորեցնում եյին լեռան այն ամուր տեղերը, վորոնք անհրաժեշտորեն դարձրել եյին մարդկային կյանքը խնայող ապաստարաններ։ Յերեք դարյան աշխարհաքանդությունների կատաստրոֆը լեռնաստանն անց եր կացրել փոքրանալու, ինքն իր մեջ սեղմվելու և անհրապույր աղքատության մեջ փաթաթվելու միջոցով։ Այս տնտեսական անկման ապացույցն առաջին հերթում այն ե, վոր լեռնաստանն իսպառ մոռացել ե խաչենցիների շրջանի շինարարություը, այլ ևս Գանձասարի և Գտիչի հեռավոր նմանությունն անգամ ունեցող շիություններ չեն յերևում, և ամեն տեղ կոպիտ, անտաշ քաքերով գործելու աղքատիկ արհեստին միայն ծանոթ վորմնադրությունն եր կառուցումներ կատարում:

Այս բովանդակության մեջ ամփոփված տնտեսակարգն իր եյությամբ մնում եր հինը - ավատականությունը, վորի համար ել կյանքը նոր ձևեր եր կազմել իր ընդգրկած պայմաններին համաձայն։ Ավատատիրական հողամասերը տրոհված են մանր կտորների, ավելի ևս մանրացնելով յերկրորդական կալվածատերերին և բազմացնելով նրանց թիվը: Ընդհանրապես փոքր են և տկար նաև առաջնակարգ կալվածատերերը, ավատապետները, վորոնց ձեռքում ե և իրանց մարզի իշխանությունը։ Այլևս գոյություն չունեն նախկին ֆեոդալական անունները - նախարար, իշխան, տեր։ Նրանց տեղ կյանքը նոր անուններ ե որինականացնում։ Սկզբում մենք տեսնում ենք, վոր «իշխան» բառի տեղ կիրառվում ե թաթարական շրջանում ամենուրեք քաղաքացիություն ստացած «պարոն» բառը[158],) հետո գործածական ենք տեսնում «պարոն տեր» անունը, վոր, կարծում ենք հատկացվում եր գյուղացիներ ունեցող կալվածատերերին։ Բայց այս յերկու անվանումներն ել մասնակի կիրառություններ են։ Ամեն տեղ տարածված եր մասնավորապես 16—րդ դարից, «մելիք» անունը։ Լեռնայի Ղարաբաղը դառնում եր «մելիքների» հռչականուն հայրենիքը։ Միանգամից դժվար ե վորոշել, թե ինչ եր իր մեջ բովանդակում այս անունը։ «Մելիքը» մի շատ տարածված պաշտոնանուն եր Պարսկաստանում, վոր տրվում եր վոչ-մահմետականներին։ Նշանակելով հանդերձ «Թագավոր», այս անունն եր կրում ամեն մի մարդ, վորին հանձնվում եր մի գյուղի ղեկավարությունը գյուղական համայնքի ընտրությամբ, ասել ե, ուրեմն համանիշ եր «քյոխվա», «ռես», «քեթխուդա» (տանուտեր ) հասկացողությունը։ Գյուղապետ ֊ մելիքը մի ժամանակավոր պաշտոնյա յեր, վոր այդ անունը կրում եր միայն այն ժամանակ, քանի պաշտոնավարում եր, իսկ պաշտոնը թողնելուց հետո մտնում եր նորից հասարակ հարկատուների կարգը, քանի վոր մելիքությունը չեր տալիս նրան վոչինչ առանձին անձնական և կալվածական արտոնություն։ Այսպես եր գյուղապետ մելիքի սովորական, տարածված տիպը։ Բայց կային և բացառություններ։ Մելիքությունը նաև ժառանգական - կալվածատիրական իշխանություն եր։ Յեվ ահա այս տեսակ մելիքական իշխանությունն եր, վոր տարածված եր յեթե վոչ բացառապես, գեթ ամենամեծ մասամբ Լեռնային Ղարաբաղում ծայրե ծայր։

Ռուսներն իրանց տիրապետությունը Վրաստանում հաստատելու առաջին իսկ քայլերից տեղեկություններ եյին հավաքում Ղարաբաղի մելիքների ծագման և իշխանության հանգամանքների մասին իրանց պաշտոնյաների ձեռքով, և նրանց ներկայացուցիչը վրաց արքունիքում, Կովալենսկին, գրում եր իր կառավարության, թե «մելիքները հայոց թագավորության անկումից հետո, հին ժամանակից պահպանել են իրանց կալվածների անկախությունը մինչև նորագույն ժամանակները[159])։ Այս ցուցմունքը ռուս պաշտոնյան անշուշտ հենց հայ մելիքներից եր լսել, վորոնք ուրիշ դեպքերում ել հայտարարում եյին ռուսաց կառավարության, թե իրանք ծագում են հայոց թագավորներից։ Մենք գիտենք արդեն, թե այդ թագավորները Լեռնային Ղարաբաղի գյուղական թագավորներն եյին, վորոնք իրանց անհետացումից հետո ապրում եյին Խաչենի խոշոր ավատապետների տիտղոսների մեջ և հենց այստեղ ել 16-րդ դարից ծրարվեցին «մելիք» կարկատանի մեջ։

Այս հաջորդականությունը կարելի յե հաստատել պատմական վավերագրերով։ Զաքարե սպասալարի քույր Դոփը ամուսնացած եր Վերին Խաչենի իշխաններից մեկի հետ և այս ամուսնությունից առաջ յեկավ Դոփյան ուժեղ իշխանական տոհմը, վորից 16֊րդ դարի սկզբում սերված ենք տեսնում այն մելիքական տոհմը, վոր տիրում եր Գեղարքունիքում, բնակություն հաստատելով Մազրա գյուղի մեջ և վոր Մելիք-Շահնազար 1֊ի անունով սկսեց կոչվել Մելիք–Շահնազարյան[160]

Պարզ ե և բուն Խաչենի մելիքական տոհմի ծագումը։ Այդ տոհմը հաստատված եր Գանձասարի վանքի մոտ, Վանք գյուղում և սերված եր Գանձասարը շինող Ջալալ-Դոլա Հասան «ինքնակալ թագավորից», կոչվում եր Հասան Ջալալյան և, ինչպես տեսանք, գահերեցություն եր պահպանում յերկրի մեջ, իր շուրջը ժողովելով ամբողջ կալվածատիրական դասը: Իսկ այդ դասը բազմաթիվ եր։ Մեր վերևում բերած ձեռագրական հիշատակարաններից մեկը պարունակում ե Վարանդա գավառի Ամարասի գյուղում ապրող պարոն-տերերի այսպիսի մի ցուցակ։ Առաջինն ե Բարսեղ արքեպիսկոպոս պարոն տեր, «ընդ սմին և միաբանք տեղոյս զՄարտիրոս, զԱլեքսան և զԵղիա պարոն տեարքն, այլ և որք կանն ի պաշտօն ուխտեաց զՈվանես պարոն տէրս... Յիշեցէք զՄարտիրոս պարոն տէրն, որ մականուամբ շեկ կոչիւր, զհայր իւր Աղան և զմայրն իւր Գուլաղն…»[161]):

Իսկ մի ուրիշ ձեռագիր (Ավետարան), վոր գրել ե Վարվառե կույսը Դադեյի վանքում (Թարթառ գետի վրա, Ջրաբերդ գավառի վերին մասում), այսպիսի հիշատակություններ ե անում 1684 թ.

«Դարձեալ յիշեցէք զվերոգրեալ րաբունապետն Տէր Պետրոս և զաստուածասէր ծնողսն իւր, զհայրն իւր զպարոն Մէլիք պէկն և զմայրն հանգուցեալն ի Քրիստոս զՄամպուպն և զհարազատ եղրայրսն իւր զՄէլիք Միրզախանն և զՄանուչար պէկն զԱթաբէկն և զՂալապէկն և Հասան պէկն և զեղբօրորդիսն և զԵաւր է պէկն և ղԱյդին պեկն և զԳրիգոր սարկաւագն և զպարոն Աստուածատուրն և զտիրացու Շաուրի բէկն և զՕլեա բէկն և զԱաղի բէկն և Սարգիսջանն և այլ ամենայն արեանառու մերձաւորս մանաւանդ զհանգուցեալսն ի Քրիստոս զաւագ եղբայրն իւր զԱղասլէկն յէշեցէք և Աստուած ոզորմի ասացէք: Դարձեալ յիշեցէք զմեծ պապն իւր զՄէլիք Պալասանն և զեղբայրն իւր զՍտեփանոս արքեպիսկոպոսն»[162]):

Արդ՝ յեթե այս միայն մի ազնվական ընտանիքի ցանկն ե, պետք ե սրանով յերևակայել, թե ուտող դասի ինչ ահագին բազմություն եր նստած Լեռնային Ղարաբաղի ժողովրդական զանգվածների ուսին: Յեվ ահա այս տեղ հարց ե առաջ գալիս, թե ինչպես եյին ուտում այս ձևափոխված ավատական շրջանի ազնվականները կամ, ուրիշ խոսքերով, ի՞նչ եր մելիքական իշխանությունը և ի՞նչ հարաբերություններ ուներ իրան յենթարկված Ժողովրդի հետ։ Իսկ այս հարցը ճշտությամբ և ամբողջությամբ պարզելը հեշտ չե ամենից առաջ հենց այն պատճառով, վոր տեղեկություններ այդ մասին շատ չունենք և յեղածների մեջ ել նկատելի յեն հակասություններ։

Մելիքությունը զուտ պարսկական հիմնարկություն եր, և ընդհանուր առմամբ նշանակում եր քրիստոնյա ազգաբնակության տեղական կառավարություն քրիստոնյա պաշտոնակալների ձեռքով։ Բայց այս կառավարությունը չեր դրված ամեն տեղի համար միանման և անխախտ սկզբունքների վրա։ Ուստի և մելիքական իշխանությունը պաշտոնական բովանդակություն ստանում եր նայած հանգամանքներին, վորոնք մեկից ավելի եյին։ Ամենից առաջ և ամենից բարձր այդ հանգամանքների մեջ կանգնած եր, իհարկե, Շահի կամքը, վորի առջև ամբողջ պետությունը ստրուկ եր։ Մեծ պետական ձեռներեցության տեր Շահերը որինակ մի Շահ-Աբրաս մեծ 17-րդ դարում կամ մի Նադիր Շահ 18-րդ դարում, բարձրացնում և ամրացնում եյին մելիքությունները տնտեսական և ռազմական նկատառումներով, իսկ մեղկ ու ապիկար Շահերը, վորոնց համար թագավորել՝ նշանակում եր կեղեքել հպատակներին, զրկում եյին մելիքներին նույնիսկ հարկահավաքության իրավունքից և իրանց ուղարկած մարդկանց ձեռքով եյին կողոպտում մելիքական կառավարության տակ գտնվող ժողովուրդները։ Շահական տրամադրությունից հետո նշանակություն ուներ և մելիքի անձնավորությունը։ Յեթե դա կարող և կորովի մարդ եր, մանավանդ հարուստ, ազդեցիկ, կենտրոնական կառավարության աչքում այդպիսին առանձին հարգ ու պատիվ եր ստանում։ Վերջապես հիշենք և մի շատ հզոր հանգամանք-այդ Իրանի ընդհանուր քաղաքական դրությունն եր: Յերբ ուժեղ եր կենտրոնական կառավարությունը, պարսից պետությունը յենթարկված եր մնում վորոշ կարգ ու կանոնի, և այն ժամանակ կարելի յեր ասել, թե կառավարական սիստեմն ունի վորոշ չափով կայունություն և տևողություն: Բայց յերբ պետությունը մատնվում եր անիշխանության,- իսկ այսպես եր ամբողջ 18-րդ դարում—այն ժամանակ առաջանում եյին ամեն տեսակ տակնուվրայություններ, և մենք տեսնում ենք մելիքներին կամ կատարյալ անկախության հասած կամ, ընդհակառակն, իրանցից ուժեղ տեղական խաներից ընկճված և նրանց իշխանության յենթարկված։

Այսքան հեղհեղուկ եր այն ընդհանուր իրավական հիմքը, վորի վրա դրված եր մելիքական իշխանությունը։ Կմնար վորակել նրա բնույթին ըստ տեղերի և ժամանակների, բայց այդպես անելու վոչ մի հնարավորություն չկա, վորովհետև ամբողջ Ղարաբաղի վերաբերմամբ, յեթե չհաշվենք մի յերկու, այն ել կասկածելի յերևացող բացառություն, չկան պարսից կառավարության պաշտոնական գրությունները, վորոնք ցույց տային նրա վերաբերմունքը դեպի այնքան բազմաթիվ մելիքություններն ու մելիքները:

Կա, սակայն, մի ոժանդակ աղբյուր, վոր թեև վերաբերում ե մելիքական շրջանում արդեն Ղարաբաղից առանձնացած մի յերկիր, բայց կարող ե ընդհանուր ծանոթություններ մտցնել այն խավարի մեջ վորով այս կողմից ծածկված ե Լեռնային Ղարաբաղն իր իսկական սահմանների մեջ: Այս յերկիրը Գեղարքունիքն ե, Սևանի լճի արևելյան կողմում, Սոդք կամ Զոդ կոչված, ինչպես նաև Ծարի գավառը։ Պատմականորեն սրանք նույն Ղարաբաղն են (Սյունիքի, Վերին Խաչեն) և այստեղ ե վոր մանր մելիքական գյուղատիրությունը զարգանում ե, ընդունում մեծ չափսեր։ Մենք արդեն հիշեցինք այդ մելիքներից մեկին, Շահնազար առաջինին, վոր Մազրա գյուղն իր նստոց դարձրած՝ մելիքական տոհմի անվանատերն եր։ Ահա այս տոհմը թողել ե 17 վավերագրեր, վորոնց թվումն են շահական ֆերմաններ, կալվածական դատավճիռներ այն)[163]։ Այս մի կռվան ե՝ պարզելու համար գոնե Մազրային մելիքների դիրքը, մի բան, վոր այս կամ այն չափով հասկացողություն կազմել տալ կարող ե և առհասարակ մելիքական դիրքի մասին։

Արդ՝ Մազրայի մելիքները բավական ուԺեղ իշխանական յերևույթ եյին կազմում 17-րդ դարի ընթացքում, Սեֆեվի տոհմի թագավորության ժամանակ։ Մեր հիշատակած Մելիք Շահնազարը Շահ Աբբաս մեծին ծանոթ եր մոտիկուց, և այս յերևում՝ ե այն հրամանագրից, վոր նա ուղղել ե «քրիստոնյաների մեջ ընտրյալ» մելիքին՝ Թավրիզն ոսմանցիների ձեռքից առնելուց հետո[164]):

Թիֆլիս վերադառնալու ժամանակ, Շահը մտավ Մազրա և հյուրընկալվել Մելիք Շահնազարի մոտ։ Այս առթիվ Առաքել Դավրիժեցին գրում ե. «Եւ էր Մելիք Շահնազարս յազգէն Հայոց և հաւատով քրիստոնեայ, իշխան հզօր և փառաւոր, որ արար Հիւրընկալութիւն Շահին որպէս վայել է թագաուրի՝ և էր ինքն բարեկամ և մտերիմ և արգոյ առաջի թագաւորին, Վասն որոյ և թագաւորն պատուական և ազնիւ զգեստուք շքեղացեալ խիլայեաց, և պարգևեաց նմա զիշխանութիւն մէլիքութեան գաւառին և այլ ևս դաստակերտս և զիւղօրայս ետ նմա և եղբարց նորա։ Եւ հաստատուն նոմոս գրեաց և կնքեաց թագաւորական կնքով և ետ նոցա, զի անփոփոխ լիցի ժառանգութիւն այն նոցա և զաւակաց նոցա յազգէ յազգ մինչև յաւիտեան)[165]։

Ահա մի ուրիշ ժամանակակից վկայություն նույն մելիքի մասին:

«Դարձեալ յիշեցէք ի Քրիստոս զմէլիք Շահնազարն, որ է յոյժ բարուքն բարի և բնութեամբն յստակ և հնազանդ ամենայն եկեղեցականաց, ուղիղ ի դատաստանն և անաչառ ի յանդիմանութիւն, ազատ և որդի ազատի, իշխանական փառօք զարդարեալ։ Զի ի նախնի զարմից սորա յորդոց յորդիս մինչև ի սա հոգևոր և մարմնաւոր իշխանութեամբ տիրեալ էին յերկրին Գեղամայ, իսկ սա կարի փառօք ճոխացոյց բարերարն քան զամենայն ազինս իւր մարմնաւոր իշխանությամբ, զի ի վերջացեալ ժամանակիս զի ոչ գոյը նման սորա իշխան ի յազգս Հայոց … զի է յոյժ փարթամ գոյիւք և առատ ընչիւք՝ լցեալ ի պարգևացն Աստուծոյ, ամենայն առատութեամբ և հզօր իշխանութեամբ բարգաւաճեալ, պատուեալ և մեծարեալ ի խրոխտ կայսերէն պարսից ի Շահ Թահմազէն և ի Շահ Խուդաբանդայէն և ի Շահ Իսմայիլէն և այլ իշխանացն այլազգեաց ի խանէ և ի սուլթանէ բազում անգամ խիլայեալ»[166]):

Այս հիշատակարանի մի ուրիշ որինակի մեջ գրված ե Մելիք Շահնազարի տոհմաբանությունն այսպես.

«Դարձեալ յիշեցէք ի Քրիստոս զպարոնաց պարոն և զիշխանաց իշխան զՄէլիք Շահնազարն և զհայրն իւր զՄէլիք բէկն և զմայրն իւր զԽաթուն աղէն և զկենակիցն իւր զպարոն Ֆախրի Ջհանն և զիշխանատիպ որդիքն իւր զՀախնազար բէկն և զԵսայ բէկն և զԴիլանչի բէկն և Քամալ բէկն և զԱվրի բէկն և զդուստրն իւր զԽաթուն աղէն և զփոխեցեալսն առ Աստուած զպարոն տէր Յոհաննէսն և զպարոն տէր Տէրունն և զԹահիրն և զՇիրինպաջին և զհամեստ հարսունքն իւր զպարոն Վոսխախն և զԹաճում աղէն և զԱղասուլթանն և զնորաբողբոջ թոռն իւր զպարոն Նազարն»)[167]։

Յեվ այսպես, ուրեմն, կարծեք Գեղամի յերկրում վերակենդանացել ե հին խոշոր ավատապետություններից մեկը, և այս «իշանաց իշխան» Շահնազարն իր բազմանդամ ընտանիքով, վորի յուրաքանչյուր անդամը զարդարկած ե ազնվականության , տիրապետություն արտահայտող անուններով և տիտղոսներով, մեծամեծ հողային տարածությունների, ամբողջ յերկիրների տեր ե։ Բայց ահա ինչ շահական ֆիրման ե տված նրա հայր Մելիք բեկին.

«Որովհետև Մէլիք բէկն քրիստոնեայն յայտնեաց, թե ի հրովարտակիս յիշատակեալ գիւղօրայքն, որք ի նահանգի ծովային Գեօկչայի, ժառանգութիւն նորա են սեպհական և ումնի առ ի հաստատութիւն բանից իւրոց զգիրս օրինսդրողաց մերոց ի ձեռին իւրում. վասն որոյ և մենք հաստատեցաք լինել ժառանգութիւն նորին որպէս էյին, և ոչ ոք առանց իրավանց օրինաց լինիցի ձեռնամուխ սեպհական հողոյ նորա, և թողեալ եմք նմա առնել զշինութիւն և զցանս, զի մի հասցէ պակասութիւն արքունի հասութիցն, յայսմ մասին զարգելական հրաման իմ սաստիկ գիտացեալ, մի ընդդիմասջիք և յամենայնի ամենայնիւ զնոր հաստատութիւն մի խնդրեսջիք»[168]):

Հրովարտակին կցված են ութ գյուղի անուններ։ Յեվ այս ութ գյուղերն ել մինչև վերջը մնացին «իշխանաց իշխան» Մելիք Շահնազարի տոհմի ամբոդջ հողային հարստությունը, այնպես, վոր Առաքել պատմագրի ասածը, թե Շահ Աբբասը գյուղեր ընծայեց Մելիք Շահնազարին՝ առասպել ե։ Այս փաստը գալիս հիմնավորապես պարզ դարձնելու մելիքության ամենաեյական պայմանը, այն, վոր մելիքը մասնավոր կալվածատեր եր և վոչ գավառատեր հին իմաստով։ Հրովարտակից հետևում ե, վոր կալվածատեր մելիքը պարտավոր եր շինարար լինել, ցանել, վորպեսզի վնաս չհասնի պետական հասույթներին։ Նշանակում ե, վոր նրա կալվածները նույնպես յենթարկված եյին պետական տուրքի։ Մելիքական իշխանությունն այսպիսով չեր բխում հողատիրությունից, հետևապես մելիքը հին ավատապետի (սենյորի) հաջորդը չեր։ Իսկ նրա իշխանությունը պաշտոնի բերմունք եր, վորովհետև յեթե նա գավառատեր չեր, բայց գավառի կառավարիչ եր, այն ել վոչ թե սովորական, այլ ժառանգական և ցմահ հարկավոր եր միայն, վոր վախճանված մելիքին հաջորդողն ըստանար Շահի հաստատությունը)[169]։ Այսպես եր Գեղարքունի գավառում։ Իսկ Ղարաբաղի Վարանդա գավառի վերաբերմամբ կիրառվում եր այլ կարգ։ Այդտեղ յուրաքանչյուր նոր մելիք պիտի համախոսական գրություն ներկայացներ Շահին, թե ժողովուրդը համաձայն ե, վոր ինքը լինի մելիք, և այսպիսով մելիքությունը Վարանդայում դառնում եր ընտրովի պաշտոն։

Թե մելիքական պաշտոնի հետ ինչ լիազորություններ եյին կապված, այս ամենից հստակ կերպով արտահայտված ե Մելիք Շահնազարի վորդի Մելիք Քյամալին տված շահական հրովարտակից, վոր հետևյալն ե. «Հրաման արքայական իմ է զի որովհետև ի հնոց հետէ ըստ հրամանի նոցին մեծափառութեանց նախնի առաջին թագաւորաց արդէն ի դրախտին եղելոց. Գեօկչայի նահանգի մէլիքությունն ի հարց և ի հաւուց անտի Մէլիք Շահնազարի գալով յանձնեալ և յանցեալ ժամանակի բարձր հրամանաւ զյիշեալ նահանգի մէլիքութիւն նորա որդի Մէլիք Եաւրուին էր շնորհեցեալ, վասն որոյ ի գալ ընտրելոյն ի քրիստոնեայս Մէլիք Քեամալին եղբօր յիշեալ Մէլիք Եաւրումին ի յաշխարհայոյս տուն մեր, յայտնեաց զմահ եղբօր իւրոյ, վասն որոյ ըստ թագաւորական խնամոց և ողորմութեանց մերոց, յօրէ հանգստեան նախայիշեալ Մէլիք Եաւրումին, զյիշեալ նահանգի մէլիքութիւնն ըստ առաջնոյն նմա յանձն առնեմք (այսինքն Մէլիք Քեամալին) զի հարկաւորաբար գործոյն և հետևելոցն հոգ տարցի և կատարեացի առանց անցուցանելոյ զժամ մի պարապորդութեամբ։ Յիշեալ նահանգի իշխան, ծերք, և հասարակութիւնը, զյիշեալն Մէլիք և իշխան ձեր գիտացեալ ի բանից և ի հրամանաց նորա մի ելանիցէք արտաքս. և առանց գիտութեան և յայտնելոյն նմա եթէ մասնաւոր և եթէ ընդհանուր արքունի առևտրոցն մի լիջիք ձեռնամուխ. և յիշեալ գործն հարկաւորութեան նմա յատկացեալ իմանալով, ոչ զոք ի յիշեալ գործս և ի պաշտօնս ընկեր նմա մի ծանիջիք, ընտրեալն յիշխանութենէ և կամ յիշեալ նահանգի կառավարիչն զձեռն իշխանութեան ի յայնմ գործ հաստատ արարեալ. որ ինչ դատ և իրավունք լինին ի մէջ ժողովրդեան ի ներկայութեան նորա վճռեալ, զտուգանս ըստ կարողութեան յանցավորին ստասցեն: Յիշեալ Մէլիք ի կարգադրութիւն կամ խրատն այս է, որ յիշեալ նահանգի նորոգութեան ջանացող լինիցի և այնպէս արասցէ, զի մի ումեք զրկանք պատահեսցի, և այնպիսի կերպիւ կառավարեսցի ընդ հասարակութեան, որով ամենեքեան զնմանէ գոհացող լիցին և զբարի աղօթս ի նոցունց վասն թագաւորութեան մերոյ վաստակեսցէ։ Եւ յամենայն ամի վասն այսը՝ նորոգ հրաման մի խնդրեսցեն»[170]):

Այստեղ մելիքական գործողութիւնների մեջ հիշատակվում ե մի վերին աստիճանի կարևոր պայման, վոր մինչև այժմ վոչ վոքի ուշադրության առարկա չէ դարձել և վոր սակայն, բոլորովին նոր լույս ե սփռում մելիքության եյական տարրերիրց մեկի վրա։ Այդ այն ե, որ մելիքն իրան հանձնված գավառի վոչ միայն վարժական-դատաստանական, այլ և առևտրական գլխավորն ե, վոր մենակ ու ինքնագլուխ վարում ե, իբրև մի տեսակ մենաշնորհ, թե՛ մասնավոր և թե պետական առևտուրը: Անշուշտ, մասնավոր առևտուրը ներմուծվողն եր, վոր թեև մասնավոր վաճառականների ձեռքով եր կատարվում, բայց շուկա հանողը, գներ նշանակողն ու կարգավորողը մելիքն եր։ Իսկ ի՞նչ եր պետական առևտուրը։ Մելիքության մեջ բոլոր գյուղերր, ինչպես տեսանք, մելիքներին չեյին պատկանում, այլ կային և թագավորական գյուղեր</ref>Անդ, յեր. 799</ref>), վորոնց արքունի հասույթները բնական բերքերով և դրամով մելիքների ձեռքով եյին գանձվում և բնական բերքերն ել դրամի եյին վերածվում, շահական գանձարանն ուղարկվելու համար, վաճառքի միջոցով։ Այս եր ահա, մեր կարծիքով, պետական կամ «արքունի» առևտուրը։ Մելիքության առևտրական գործառնությունը, վոր գուցե այս հիմնարկության գլխավոր raison d'etre-ներից մեկն եր կազմում, մենք գրեթե համանման արտահայտությամբ կրկնված ենք տեսնում և Մելիք Շափուրին տված հրովարտակի մեջ - «առնաց գիտութեան նորա եթէ ընդհանուր արքունի առևտուր մի՛ արասջիք»[171]

Յեթե մելիքներից շատերը շատ ուժեղ եյին իրենց հարստությամբ, այս բանը բղխում եր նրանց առևտրական գործառնությունից։ Իրանց հարստությամբ հռչակված եյին Գեղարքունիքի Մելիք Շահնազար առաջինը, Դիզակի Մելիք Յեգանն ու իր վորդի Մելիք Արամը, Քշտաղսի Մելիք Հայկազը, վոր, ինչպես գիտենք, Սպահան տեղափոխվելով, դարձավ խոջա։ Այսպիսով դուրս ե գալիս, վոր հայ կալվածատեր ազնվականության և առևտրական կապիտալի մեջ ջրբաժան բարձրություններ չկային, և նրանք գրեթե խառնված եյին իրար հետ։

Այս եր, վորքան կարելի յեր հետևեցնել Գեղարքունիքի Մելիք Շահնազարյանների տոհմային փաստաթղթերից, մելիքների իրավական դրությունը պարսից կառավարության առաջ։ Բայց չի կարելի ասել, թե միանման վերաբերմունք ուներ դեպի իր մելիքները նաև հայ ժողովուրդը։ Յեթե պարսից կառավարութեան համար մելիքը մի մասնավոր գավառի կամ գավառակի կառավարեչ եր և մասնավոր կալվածատեր, այն ել վոչ խոշորներից, հայ ժողովրդի համար նույն այդ անձը պարսկական պաշտոնյա լինելուց շատ ավել եր։ Նույն պարսից կառավարության համար Վրաստանի թագավորները թագավորներ չեյին, այլ լոկ պարսկական պաշտոնյաներ, խաներ, սակայն այս չեր խանգարում, վոր վրաց ժողովուրդն ընդունե նրանց իբրև իր ազգային թագավորների։ Այսպես և հայ ժողովուրդը։ Պարսից Շահերի ֆիրմանները չեյին որենք նրա համար, այլ իր սովորույթի դարավոր կարգը։ Հայ մելիքները նրա համար գյուղական ավելի ևս մանրացած արքայիկներ եյին, վորոնք մի փոքր գավառի կամ գավառակի ներքին ժողովրդական ինքնավարությունն եյին մարմնացնում։ Յեվ սովորույթը մեծ ուշադրություն եր նվիրել այդ արքայիկների դինաստիական շահերին։ Հաստատված եր ժառանգության պարզ կարգ, վորի մեջ ցոլանում եր հին նախարարական սովորույթը. մելիքին հաջորդում եր նրա ավագ վորդին, վոր կոչվում եր մելիքզաղա, մինչդեռ մյուս վորդիները կրում եյին լոկ «բեկ» տիտղոսը։ Մելիքն ուներ իր սեփական զորքը, վորի մասին կը խոսենք քիչ հետո։ Մենք կարող կլինեյինք ավելացնել և այն, վոր ժողովուրդը տալիս եր մելիքին հատուկ հարկ, վոր կոչվում եր «մելիքյանա», բայց այս փաստին առանձին կարևորություն տալ չենք կարողանում, քանի վոր պարսկական կառավարչական սիստեմի մեջ սովորական բան եր, վոր պաշտոնյան ռոճիկ ստանա վոչ թե պետական գանձարանի, այլ ազգաբնակությունից, հատուկ սահմանված տուրքեր ժողովելու միջոցով:

Ինչ վերաբերվում ե մելիքական դիրքի, իբրև ազգային իշխանության, վայելած հարգ ու պատվին, մենք վերևում բերինք Գեղարքունու Մելիք Շահնազար առաջինին վերաբերյալ փառադրական հատվածներ։ Բայց այդ մելիքը բացառություն չէր. 18-րդ դարում Ղարաբաղի Ջրաբերդ գավառում անվանի դարձած Մելիք Հաթալմին (Ադամին) այսպիսի խոսքերով եր դիմում Եջմիածնի Սիմեոն կաթողիկոս Յերեվանցին (1771).

«Յորմէ ժամանեսցի թուղթ սիրոյ՝ ողջունի՝ օրհնութեան և շնորհաց, հանդերձ ամենառատ ողորմութեամբն և գթութեամբն աստուածային և շնորհիւ սրբոյ իջման տեղւոյս ի վերայ սիրելւոյդ մերոյ և ստոյգ և օգտասէր բարեկամիդ և հարազատ զաւակիդ սրբոյ աթոռոյս` Քրիստոսասէր և ի սոյն միշտ զորացեալ, պերճապատիւ և շքեղափառ, օրհնեալ և բարեպաշտօն պարոն Մելիք Ադամիդ, աստուածապահ տանդ և բնակութեանդ, ի Քրիստոս զօրացեալ որդւոցդ և դստերացդ, սիրելեացդ և բարեկամացդ, ընչիցդ և ապրտնացղ, անդիցդ և անդաստանացդ, վարիցդ և վաստակացդ, հօտիցդ և արջառացդ և ամենայն քո յայնոցդ և ընդ օրհնեալ յարկաւդ եղելոցն»[172]։

Իսկ յերբ մեռավ նույն Մելիք Հաթամը, Սիմեոնի հաջորդ Ղուկաս կաթողիկոսը գրեց նրա յեղբայր Հովսեփ բեկին մխիթարական թուղթ, վորի մեջ ասում եր.

«Զի լուաք այժմ զաղետալի համբաւ մահուան գերազնիւ սիրելւոյն մերոյ և եղբօրն քո ի Քրիստոս հանգուցեալ պարոն Մէլիք Ադամին, որ յիրաւի նոր իմն ցաւ եղև մեզ մեծագոյն և էարկ ի տրտմութիւնս» սաստիկս և ի սուգս դառնագոյնս, քանզի ոչ եր նա իբրև զայլս ի պիտանաւորաց և յօգտարարաց այլ առաւել բան զբաղումս և ընտիր՝ զարդարեալ խոհեմութեամբ և հանճարեղութեամբ պիտանի բազմաց և օգտարար հասարակութեան»:[173]:

Բայց մելիքական իշխանության և ժողովրդի փոխհարաբերությունների հիմքը հողային հարցն ե, վոր անհրաժեշտ ե պարզել։ Ւ՞նչպես եր մելիքական հողատիրությունն իրականության մեջ և վոչ թե թղթի վրա, պարսկական ֆիրմանների տնորինածից դուրս, ժողովրդական զանգվածների խորության մեջ, սովորույթի որենքով ամրապնդված։ Ի՞նչ եր պահպանել այդ սովորույթը հին, նախարարական ժամանակների հողատիրության եյությունը կազմած ճորտատիրությունից։

Այս հարցն ել անորոշության մեջ ե դեգերում, ճիշտ և մանրամասն տեղեկությունների բացակայության պատճառով։ 1820-ական թվականներին Կովկասի ռուս բարձր բյուրոկրատիայի առջև դրված եր Գյուլստանի Մելիք Բեգլարյան հայտնի մելիքական տոհմի մեջ ծագած վեճը հողերի բաժանման մասին[174]): Բնականաբար, հարց եր ծագում, թե գյուղացիները մելիքների ճորտե՞րն եյին արդյոք թե վոչ: Փոխանակ այս կարևոր հարցի պահանջած ամբողջ լրջությամբ քննություն կատարելու, վավերագրեր մեջ առնելու, բազմակողմանի հարց ու փորձերով գործի մեջ մտցնելու շահագրգռված յերկու կողմն ել, այսինքն մելիքներին ել, գյուղացիներին ել, ցարական բյուրոկրատիան՝ իրան հատուկ բթամտությամբ՝ այդ վեճը հանձնում եր Շուշու գավառական դատարանին, վոր հարց ու փորձ եր անում Ղարաբաղի խանի մի քանի ազգականներին և հիմնելով լոկ այդ ցուցմունքների վրա, վորոնք իսկությամբ չեն ել բերված, հասնում եր «խորիմաստ» յեզրակացությունների, վորոնցից մի քանիսն ուղղակի զավեշտական բնավորություն են կրում: Հենց ամենից առաջ այն, վոր ռուս չինովնիկներն ամեն քայլում ասում և կրկնում եյին, վոր Պարսկաստանում չի յեղել ճորտատիրություն: Իսկ Վրաստանը Պարսկաստան չե՞ր - ամբողջովին ճորտատիրական չե՞ր: Իսկ յեթե Պարսկաստանը չլինելով հանդերձ ճորտատիրական պետություն, մի բան, վոր, դեռ հարցի տակ ե, թույլ եր տալիս, վոր իր մի կարևոր ծայրյերկրում գոյություն պահպանե հին տնտեսակարգը, ինչո՞ւ նույնն անհնարին պիտի դառնար Լեռնային Ղարաբաղի համար, վոր սահմանակից եր Վրաստանին, նրա Սոմխեթ նահանգի կողմից, վորի հետ նա յերկար ժամանակ միություններ եր կազմել վոչ միայն կուլտուրական, այլ և տնտեսական տեսակետից՝ միանման ավատատիրական-ճորտային կացության հողի վրա, ինչպես բացատրել ենք վերևում։

Զավեշտական ե նույնպես և այն, թե ինչպես եր բացատրում ռուս չինովնիկությունը մելիքական գյուղի ծագումը: Մելիքը, ասում եր նա, հող եր գնում խաներից, գյուղացիները մշակում եյին այդ հողը և դրա համար վարձ եյին տալիս հողատիրոջ, իրանք մնալով ազատ։ Իսկ ի՞նչ անել, վոր մելիքությունները հին եյին Ղարաբաղի խանությունից և գյուղերն ել մեծագույն մասամբ հին եյին մելիքություններից։

Շուշու դատարանն ավելի հիմնավոր մի գործ չեր կարող կատարել քանի վոր նա գեներալ Յերմոլովի ժամանակի դատարանն եր, իսկ Յերմոլովը մի ամբարտավան և ինքնակամ ցարական սատրապ եր, վորի համար գոյություն ուներ Կովկասը ռուսացնելու գաղափարը, իսկ մնացած ամեն ինչը անձնական քմահաճություն եր: Մելիք Բեգլարյաններին համարելով լոկ գյուղերի կառսավարիչներ, նա խլում եր Վյարանդայի Մելիք Շահնաղարյանների գյուղերը, տալիս եր իր բարեկամ իշխան Մադաթովին, դարձնելով նրան 1500 գյուղական ծխերի ճորտատեր կալվածատեր ռուսական վոճով և հավատացնում եր Ալեքսանդր I կայսրին, թե այդ բոլոր ծուխերը պատկանելիս են յեղել մի ժամանակ Մադաթովի նախնիքներին: Այս ցույց եր տալիս, վոր կովկասյան բյուրոկրատիան բոլորովին անգետ չեր անցյալի իրականության, նույն իսկ և Մելիք Բեգլարյանների նկատմամբ։ Դատարանը վկայում ե, վոր այդ մելիքները «յերկրի սովորությամբ կարող եյին պարգևել գյուղացիներին իբրև մշակների, տալ ծառայության, հարկերի յենթարկել, պատժել ըստ չափու նրանց հանցանքի»: Մեր առջև նկարվում ե ռուս կալվածատերը, վոր իր ճորտին բռնի կերպով զինվոր եր տալիս, ծեծում եր, Սիբիր եր ուղարկում առանց դատաստանի: Բայց մեզ ասում են, թե Մելիք Բեգլարյանն, այնուամենայնիվ ճորտատեր չեր, վորովհետև նա իրավունք չուներ իր գյուղացուն վո՛չ ծախել, վո՛չ գրավ դնել։ Բայց վորտեղից գիտենք, վոր այդպես եր։ Յեվ այդ ի՞նչ որենք եր, վոր թույլ եր տալիս մարդուն, իբրև անասունի, առանց նրա կամքը հարցնելու, ընծայել մի ուրիշին, բայց փողով կատարել այդ միևնույն բանն արգելվում եր։ Այստեղ գլխավորը կամազուրկ, չորքոտանի դրության վերածված մարդն ե։ Փողո՞վ ե կատարվում այդ ազատազրկումը, թե անփող - միևնո՞ւյնը չեր։

Մելիքական ճորտատիրության մի յերկու հետքեր ել ենք գտել մենք։

1830 թվին չինովնիկ Ջուբառեվը նեկայացնում եր կոմս Պասկեվիչին մի տեղեկագիր Ղարաբաղի գյուղացիության հարստահարվող և կեղեքվող դրության մասին և լուսաբանում եր իր նկարագրությունն այսպիսի մի փաստով։ Կղարծի գյուղն եր գնում Վարանդային նայիբ (կառավարիչ) Մելիք Խուդադադը, Մելիք Շահանզարի վորդին: Այստեղ նա իմանում ե, վոր մի գյուղացի ուզում ե ամուսնանալ մի այրի կնոջ հետ և արգելում ե այդ պսակը, պահանջելով փեսայից 20 չերվոնեց ընծա իր համար բացի դրանից, կանչում ե իր մոտ հարսին և առաջարկում ե նրան պառկել իր հետ: Յեվ յերբ այդ առաջարկություններից վոչ մեկն ել չի կատարվում, կատաղած մելիքը գնում ե յեկեղեցի պսակակատարության ժամանակ և իր ամբողջ թույնը թափվում ե քահանայի վրա, խլելով նրանց գիրքը և հայհոյանքներ թափելով [175]): Այս մի ճորտային հարսանիքի բոլոր հանգամանքներն ունի: Մելիք Խուդադադն, անշուշտ, բանեցնում եր իր հոր տանը գործադրված վաղեմի ճորտատիրական իրավունքը և յեթե անում եր այդ բանն այդ ճամանակ, յերբ մելիքությունից միայն մի անուն եր մնացել, պատճառն այն եր, վոր նա հարբած եր:

Սրանից ավելի հարուստ ճորտատիրական փաստեր մեզ տալիս ե Խաչենի վանական կալվածատիրությունը: Ղարաբաղի վանքապատկան կալվածների ցուցակի մեջ, վոր կազմվել ե Շուշու կոնսիստորիայում 1854 թվին, գանձասարի վանքի անշարժ կայքերի առաջին հոդվածն ե՝ «Քառասուն երեք գերդաստանք ըստրկաց, որք բնակին ի գիւղօրէսն Գանձասար և Կճողուտ»[176]): Կոնսիստորական անգրագիտությունը թեև չի կարողացել տարբերություն գտնել, «ստրուկ» և «ճորտ» բառերի մեջ, բայց այս չպիտի շփոթեցնի մեզ: Ճորտատիրական տնտեսությունը տասնյակ դարեր առաջ եր փոխարինել ստրկատիրականը և այժմ խոսք կարող եր լինել միայն ճորտերի մասին: Չպետք ե մեզ շփոթեցնի և այն հանգամանքը, վոր կոնսիստորական «ստրուկ» հորջորջումն ստանալուց առաջ՝ Գանձասարի ճորտերը թղթերի մեջ կոչվում եյին «ծառաներ»: Նրանք ունեն իրենց փոքրիկ պատմությունը, վոր ամենափոքր անգամ կասկած չի թողնում նրանց իսկական սոցիալական դրությունը վորոշող անվան վերաբերյալ

18-րդ դարի վերջին քառորդում հյուսիսային Ղարաբաղի հայկական հիմնարկությունները, ինչպես կտեսնենք իր տեղում, յենթարկվում եյին յերկրից, տանելով իրանց հետ իրանց գյուղացիներին: Փախչում եր և Գանձասարի կաթողիկոսը, վորը թե՛ Հասան Ջալալյան տոհմի կալվածատեր եր և թե պետ յերկրի բարձրագույն հոգևոր ավատատիրության: Գանձասարն ամայու եր, նրան պատկանող գուղացիները ցրվում եյին: Բայց Ղարաբաղի խանությունը ռուսաց տիրապետության տակ անցնելուց հետո, Գանձասարի Սարգիս կաթողիկոսը, վոր ապաստանված եր Հախպատի վանքում, 1808 թվին Ղարաբաղ եր ուղարկում իր յերկու յեղբոր վորդիներին, վորոնցից մեկն եր Բաղդասար վարդապետը (հետո միտրոպոլիտ)՝ Գանձասարը վերանորոգելու համար, վորպեսզի ինքն ել, փախստական մելիքների նման, վերադառնա հայրենի յերկիրը: Բաղդասարը հաջողությամբ գլուխ ե բերում այդ հանձնարարությունը, գործադրելով մի միակ միջոց, վոր մնացել եր կաթողիկոսության տրամադրության տակ, այն ե՝ ճորտային աշխատանքը: Գանձակում նա գնում եր 15 ճորտ ընտանիք, տանում եր իր հետ Գանձասար, այստեղ ել հավաքում եր զանազան գյուղերում ցրված ճորտերին, և այսպիսով ստեղծվում եր տնտեսական մի ուժեղ կռվան՝ քայքայված շինությունները վերականգնելու և նոր տնտեսություն կառուցելու համար: Ղարաբաղի Մեհտի Ղուլի Խանը հրամանագրում եր աջակցություն ցույց տալ Բաղդասար մետրոպոլիտին և ասում եր այդ հրամանագրի մեջ.

«Եւ ապա ամենքին դուք, որ ի նախնումն հպատակք էիք վանիցն Գանձասարու և որ այժմ ցրուեալքդ էք ի զանազան տեղիս և ի հեռավոր գիւղորայս, դարձջիք ի հպատակութիւնն ձերոց նախկին կալուածատեարց, բնակեսջիք ի մերձակաս յիշեալ վանիցն, ըստ կարգադրութեան Բաղդասար վարդապետին և տքնեսջիք ի շինութիւնն նախնի տանն (օճախքն) ձերոյ» [177]):

Այս «Հպատակների», «ծառաների», «ստրուկների» և պարզապես ճորտերի ծագումն այսպես եր բացատրում Բաղդասար միտրոպոլիտը 1849 թվին իշխան Վորոնցովին գրված իր թղթի մեջ.

«Ի ժամանակս իշխանութեան վաղեմի արքայիցն պարսից վանքն Գանձասարու էր ի ծաղկեալ դրութեան և ճոխացեալ էր բաւական անդեամբք ի սնունդ ինքեան և կաթողիկոսունք նորա հանդերձ միաբանութեամբք իւրեանց լեալ են ի բարօրութեան, վնաս զի վանքն ունէր ինքեան ի սեպհական ստրուկ զհարիւր յիսուն գերդաստան՝ բնակեալս ի վերայ վանքական հողոյն, ոչ ենթարկեալս պահանջման իմիք յօգուտ տէրութեան և ազատ յամենատեսակ հարկատուութեանց,- որք միայն վանիցն հատուցանէին զամենայն սահմանեալս հաստատութեամբ»[178]):

Այս վանքական ճորտերն եյին: Բայց կային և անձնական սեփականություն կազմող ճորտեր: Բաղդասար միտրոպոլիտն ուներ 27 այդպիսի ընտանիք, վորոնք ապրում եյին Գանձասար գյուղում: 1841 թվականին Բաղդասար հասած լինելով ծերության հասակին և չկամենալով, վոր իր մահից հետո իր ճորտերն ուրիշի սեփականություն դառնան, նվիրում ե նրանց Գանձասարի վանքին: Եջմիածնի Սինոդը կարգադրում եր, վոր այդ «ստրուկները» գրվեն Գանձասարի անշարժ կալվածների կարգում և կայացնում եր այսպիսի մի վորոշում.

«Յաղագս այսպիսի գովանի ջերմեռանդութեան Մետրոպօլտին Բաղդասարու առ օգուտն եկեղեցոյ և վասն հոգունակութեան նորա գբարելաւութենէ յանձնեալ ի տեսաչութիւն նորին բարձր սրբազանութեան վանիցն Գանձասարու, խնդրել առաջարկութեամբ ի վեհափառ կաթողիկոսէն ամենայն հայոց Ներսեսէ առաքել ի դիմաց իւրոց զկոդակ շնորհակալութեան յանուն նորին բարձր սրբազանութեան և զոյսմ բարեպաշտ և արժանի լինելոյ օրինակ այլոց նուիրանաց Մետրօպոլիտ Բաղդասարու, տալ գիտել հրամանօք առ ամենայն վիճակային կոնսիստորիայսն հայոց Ռուսաստանի»[179]):

Գանձասարի մոտ գտնվող ս. Հակոբի վանքն ուներ յերկու ճորտ ընտանիք: Դրանցից մեկի կազմը մենք քաղել ենք պաշտոնական ցուցակից և դնում ենք այստեղ.

«Զաքարա Դանիելյան-կին նորա Թելլու Մարկոսյան. վորդիք նորա Սահակ և Հովհաննես. և դուստր նորա Բաջի. յեղբայր նորա Խաչատուր. կին նորա Մարիամ Գրիգորյան»[180]);

Այսքանով վերջացնում ենք մեր ապացույցները, վոր Ղարաբաղի մելիքական հողատիրությունն ուներ ճորտատիրական բովանդակություն: Այժմ անցնում ենք մի այլ հարցի-թե ինչ արձագանգներ են մնացել ժողովրդական ավանդությունների մեջ մելիքական կառավարության յեղանակից, արձագանգներ, վորոնց ներկայացնում են վոչ միայն այդ լեռնային իշխողներին, այլ և հենց նույն այդ ժողովուրդը, վոր իր հին սովորույթային կարգերի մեջ դրել ու պահպանել եր լեռնային ինքնավարության այդքան ինքնատիպ ձևեր: Ահա, որինակ, ինչ եր, ըստ այդ ավանդությունների, մելիքական զորքը.

«Ամեն մի տուն պարտավորված ե յեղել մելիքի պահանջած միջոցին մի զինվոր տալ, իսկ յերբ դրությունը ծանր եր լինում, զինվում եյին բոլոր զենք կրելու ընդունակ մարդիկ: Զինվորն ինքն եր հայթայթում յուր համար զենքեր և ձի, իսկ եթե նա բոլորովին աղքատ

եր լինում, մելիքն եր տալիս: Առանձին զինվորական համազգեստ չկար: Զինավարժության համար հատուկ որեր և ծառայություն չեր նշանակված, բայց կային վորոշյալ հանդեսներ , յերբ յերիտասարդ զինվորները մելիքի և ժողովրդի ներկայությամբ վարժվում եյին հրացանաձգության և ձիարշավի մեջ: Այսպես, հարսանիքներին ձիարշավներ եյին կազմվում, բացի սրանից, յերբ նորապսակները յեկեղեցուց վերադառնում եյին նորահարսի տունը, մի բարձր ծառից մի բարակ թելով մի խնձոր եյին քարշ տալիս և մակարներն աշխատում եյին գնտակով վայր գցել խնձորը, և ով հաջողեցնում եր, մի զույգ գուլպա կամ մի այլ բան նվեր եր ստանում: Մելիքն ինքը ներկա յեր գտնվում այս խաղերին: Մեծ պասի առաջին որը բոլոր գյուղաղցիները ձէ եյին հեծնում և դաուլ զուռնի առաջնորդությամբ գալիս մելիքին առնում և գնում մի հարթ տեղ ձիարշավի։ Հետո խմբով շրջում եյին գյուղում նշանավոր տներից «խոնչա» (ուտելեղեն և գինի) եյին դուրս բերում նրանց առաջ և հյուրասիրում։ Վերջը մելիքին տանում եյին իր տունը, անմիջապես մելիքը հրամայում եր իր ծառաներին, գինի տալ բոլորին  և նրանք «մելիքի մին որը հազար»[181]) բղավելով՝ խմում եյին և ուրախ, յերջանիկ ցրվում տները: 

Զինվորները ռոճիկ չեյին ստանում, միայն յեղած ավարը, մելիքի բաժինը վերցնելուց հետո, իրանց մեջ բաժանում եյին։ Բայց մելիքները մոտ 300 գինվոր միշտ պահում եյին իրանց մոտ վորպես թիկնապահներ, վորոնց կերակրում և թոշակ եյին տալիս։ Մելիքներն իրանք եյին համարվում զորքերի ընդհանուր հրամանատարը, բայց յուրաքանչյուր խումբ ուներ էր «յուզբաշուն»[182]):

Այժմ տեսնենք մելիքին ժողովրդական դատավորի դերում։

«Դատավարության իրավունքը պատկանում եր մելիքին և նրա հաստատած տանուտերին [183]>): Ծանր հանցանքներն ինքը մելիքն եր քննում, իսկ թեթևները` տանուտերը: Այս վերջիններիս վճռից դժգոհ կարող եր բողոքել մելիքին, վորի վճիռը վերջնական եր: Սակայն լինում եյին դեպքեր, վոր մելիքի վճռից գժգոհ հպատակները, նրան թշնամանալով, անցնում եյին թշնամի մելիքի կողմը և կամ դիմում խաներին և զանազան բամբասանքներ և լրատեսություններ անում իրենց մելիքի դեմ: Կատարողական իշխանությունը դարձյալ կենտրոնանում եր տանուտերի և մանավանդ մելիքի ձեռքում: Յերբ մի վճիռ արձակվեց, տանուտերը հրամայում եր իր գզիրին, իսկ մելիքը իր դռանը կանգնած հիսունի չափ ծառաներից մեկին, վոր դատախազի հետ գնա ու վճիռը գործադրե: Վճիռն արձանագրված չեր հանձնվում ծառային, այլ միայն մի թղթի վրա խփված մելիքի կնիքը և կամ նրա համրիչը: Վճռի եյությունը բերանացի բացատրում եյին ծառաներին, նա ել` դատապարտածին և իբր հաստատություն իր ասածին` ցույց եր տալիս մելիքի կնիքը կամ համրիչը: Թեև մելիքը, ինչպես և տանուտերը, իր դատավորության համար վարձ չեր պահանջում, բայց ծառան պոկում եր ինչքան կարող եր` թե մեկ և թե մյուս կողմից: Դատավարության համար վորոշ որենքներ կամ որենսգիրք չկային, մելիքները ղեկավարում եյին սովորության իրավունքով և իրանց բարեհայեցողությամբ: Դատավարության համար հատուկ շենք չկար: Դատը տեսնվում եր Մելիքի տան բակում կամ ապարանքի սենյակներից մեկում։ Շատ անգամ պատահում եր, վոր մելիքը փողոցում կամ հրապարակում ել դատ եր կտրում։ Նույնպես չկային դատավարության համար հատուկ որեր: Մելիքը դատ եր կատարում. յերբ ցանկանում եր, բայց առավելապես նա դատի յեր նստում կիրակի որերը յերբ գործից ազատ լինելով, ուրիշ գյուղերից ել գալիս եյին գանգատվելու: Սովորաբար զանգատավաորներից պահանջում եյին հաստատել իրանց ասածները վկաներով և կամ յերդումով: Ընդհանրապես յերդման հետևյալ ձևերն եյին գործ դրվում. 1. Յեկեղեցում կամ մի սրբի առաջ զանգատավորը մի զույգ մոմ եր վառում և բռնելով մեղադրվածի կռնից, մոտեցնում եր մոմերին, վոր փչի հանգցնի. յեթե հանգցներ, անմեղ եր համարվում. 2. Գանգատավորի մի վառ ածուխ եր տալիս մեղադրվածին և սա, վրան ջուր ածելով, ասում եր, «Այսպես անցնեմ, թե վոր արել եմ»: Յերբեմն առաջավոր մարդիկն եյին յերդվում իրանց ստորադրվածների փոխարեն: Ընդհանրապես, յերդվելը շատ դժվար եր համարվում և վոչ միայն շատ հազիվ եյին պատահում սուտ յերդվողներ, այլև յերբեմն հանցանքը հանձն եյին առնում, վորպեսզի չերդվեն:

«Մելիքները հետևյալ պատիժներն եյին տալիս. 1. Ծեծ: Սա ամենասովորական և ամենագործածական պատիժն եր: Յերբեմն ինքը, մելիքն եր ծեծում. բայց սովորաբար ծառաներին եր հրամայում այս պատիժը գործադրել: Շատ անգամ ել պառկեցնում եյին և բարակ ճիպոտով ծեծում, նաև կապում եյին ծառից և այդպես ծեծում, շատ անգամ ել այդպես կապած երկու երեք որ պահում եյին: 2.Տուգանք: Տուգանք եյին վերցնում մելիքներն իրենց ոգտին, 3.Բանտարկություն: Հատուկ բանտ սկզբներում չկար. մելիքի ախոռը, փայտատունը, իսկ ավելի ուշ` մի վորոշ սենյակ ծառայում եր վորպես բանտ: 4.Անվանարկություն: Այս պատժին գլխավորապես յենթարկվում եյին անառակ կանայք, վորոնց եշի վրա նստեցնում եյին, եշի պոչը ձեռքը տալիս, երեսին մուր քսում, շրջեցնում եյին գյուղի մեջ: Ավելի փոքր հանցավորների յերեսին թրիք եյին քսում և գյուղով ման ածում: 5. Դոմղա խփել: մերկացնում եյին նստատեղին և մելիքի կնիքը խփում: 6.Այրումն: Փլավքամիչն կրակի մեջ կարմրացնում եյին և դնում դատապարտվածի գլխին, վոր անմիջապես մեռնում եր: Այսպես ե պատժել Մելիք Բեգլարը հովիվ Հախվերդուն: 7.Կախ տալ: Առանձին կախաղան չկար. սովորաբար ծառերից եյին կախ տալիս: Այսպես Մելիք Աբով 5-րդը կախ ե տվել Փանոսանց Հայրապետին Բոլնիսում, վոր չեր ուզում իրան հնազանդվեր: 8.Ձիու պոչից կապել յեվ քաշ տալ: Այս պատժին ենթարկվում եյին անուղղելի պոռնիկ կանայք: Այսպես, Մելիք Հովսեփ 1-ը սույն պատժով սպանել ե պոռնիկ Մարիամին»[184]

Դիմելով այժմ այն հարցին` թե առհասարակ ինչ կուլտուրական արժեք եյին ներկայացնում մելիքությունները, մենք կասենք, վոր արդեն վերևում բացատրել ենք, թե ինչ դրության մեջ եր Լեռնային Ղրաբաղը դուրս յեկել աշխարհաքանդության յերեք դարերից և ասել ենք, վոր այդ դրությունը վայրենացման դրությունն եր, յերբ մի յերկիրը մոռանում ե և այն, ինչ գիտեր յերեկ, յերբ նրա շինարարական ընդունակությունն իջնում ե մինչև կոպիտ ու հասարակ վորմնադրությունն անտաշ քարերից, յերբ չկան մեծագործություններ արվեստի և արհեստի բնագավառում: Մելիքական դարը գրեթե վոչինչ բարելավում չի մտցնում այս դրության մեջ: Յերկիրը մնաց անլույս և գրեթե անգիր: Նույնիսկ հին ձեռագրեր արտագրելը և վանականության վերածնունդը, վոր այնքան նկատելի եյին դարձել Գանձասարի Պետրոս կաթողիկոսի ժամանակ, մոռացվեցին և գրական զարգացման տեսակետից փոքր ի շատե նշմարելի բացառություն ե կազմում Յեսայի կաթողիկոսը: Գրագիտությունը, յեթե կար ել, վերածված եր աղքատ ձևերի, վորոնք ծառայում եյին առորեյականության՝ տեղական բարբառի միջոցով: Յերկիրը գերազանցորեն ավանդություններով, բանավոր զրույցներով ապրող յերկիր եր և դրանց մեջ եր պահպանում կապ իր մոտիկ անցյալի հետ:

Մելիքներն առանձնապես, իբրև իշխող տարր, ամբոխային զանգվածներից բարձր եյին կանգնած իրանց կենցաղով: Այսպես ցույց են տալիս նրանց բնակաարանները և մանավանդ սրանց մեջ առանձնապես աչքի ընկնող երկու տները, վորոնք պատկանում եյին Ջրաբերդի Մելիք Հաթեմին և վորոնց ավերակները վկայում են այսոր[185]), վոր դրանք իսկական ապրանքներ եյին իրանց շրջապատի համեմատությամբ: Մինչդեռ ամբողջ գյուղական Ղարաբաղն ապրում եր կիսով չափ հողի մեջ թաղված «ղարադամների» (սև տների) մեջ, այսպես անվանված այն պատճառով, վոր լիքն եյին լինում ծխով. մելիքները գիտեյին ապրել գոնե հողի յերեսին, բազմասենյակ տների մեջ, վորոնք տաքացվում եյին փոքր ի շատե կատարելագործված վառարաններով (բուխարիներով): Մելիք Հաթամի տները վայելուչ և գեղեցիկ եյին նույնիսկ ճարտարապետական տեսակետից, ներկայացնելով տեղ-տեղ նաև սրբատաշ քարերի արվեստը:

Մենք այսոր ի վիճակի յենք մասամբ կենդանացնելու մելիքական ապարանքների ավերակները, դնելով նրանց մեջ այն ամենը, ինչ մելիքի տնային արդ ու զարդերի և տնտեսություն տալ այն luxe-ի (պերճանքի) մասին, վոր կար մելիքական դարի հասարակական վերնաշերտում, աղբյուր ունենալով, անշուշտ իրանը: Այս հնարավորությունը մեզ տալիս ե Ղարաբաղի ազդեցիկ և ընչավետ մելիքներից մեկի՝ Վարանդայի Մելիք Շահնազար 2-դի գույքի ցուցակը[186]):

Նախ առաջ մի քանի թվանշաններ այս մելիքի յեկամուտներին վերաբերյալ: «Միայն տուգանքներից ստացվող յեկամուտը տալիս եր 20 հազար ռուբլի, իսկ «միջին» (ձրի աշխատանքով կատարված) վար ու ցանքը և հունձը, վոր անում եյին մելիքի համար՝ 30 հազար ռուբլի: Խմիչքների հարկերի կապալը (Շուշի բերդում) լիս եր Մելիք Ջումշուդին (Մելիք Շահնազարի վորդուն) 7 հազար ռուբլի: «Մելիք Շահնազարի մահից հետո, նրա վորդի Ջումշուդն իր ձեռքն ե գցել հետևյալ ժառանգական կյանքը: Առձեռն դրամ բաջախլու (չերվոնեց) վոսկով՝ 4200, արծաթով՝ 3500 ռուբլի. ծախել ե ժառանգական ցորեն սովի տարիներում՝ 8000 ջվալ, ստացել ե 360 հազար ռուբլի, մուրհակներով հավաքել ե վարանդայի բնակիչներից 13 հազար ռուբլի, ազնվական Զաքար Բուդադյանից՝ 900 ռուբլի, Խոյի Հյուսեյին խանից 2500, Ղարայազի Մուստաֆա խանի վորդի Թահմազ-Թուլի աղայից՝ 3500 ռուբլի: Տնային իրեր. 12 խոնչա, յուրաքանչյուրի վրա դնում եյին պարսկական արծաթե ամաններ զանազան տեսակի՝ մի մի գյուժին. 4 սուրուհի (գինու աման), 3 մեծ մոմակալ պարսկական վոճով, նրանց հետ և 3 զարադա (մատուցարան), 2 մեծ պարսկական թեյաման, 2 սուր, վորոնք հին ժամանակներում գնված եյին 300 ռուբլով, իսկ հետո զարդարված եյին 300 մսխալ վոսկով. 1 հատ խարխա (մուշտակ) սև սամուրենուց՝ ծածկված շամլյա կոչված շալերով, նրա վրա պիտի լինի 300 մոլախ վոսկե կոճակներ (դյուգմա). 3 հատ սամույրի մուշտակ նույնպիսի վոսկի գյուգմաներով, ծածկված շալերով, սամույրի մի մուշտակ՝ ծածկված, ըստ պարսկական տարազի աղյուսագույն մահուդով, նոր շալեր զանազան գործարանների, ինչպես են՝ շարզաթ, շամլյա, գում, ֆինգ, ութ հատ, մի մեծ մաֆրաշ լիքը թավիշով, զալամքյարով (հնդկական ճոթ) և Յեզդինի զանազան մետաքսե կտորներով, ութ մաֆրաշ, լիքը Թավրիզի մետաքսե ճոթեղենով. մի սենյակ՝ լիքը սպիտակ բամբակե կտավով, 12 հատ յորղան-դոշակ, վորոնց յերեսները ծածկված եյին թավիշով, դալամքյարով և ֆալադայիներով (մետաքսե ազնիվ շալեր) և վորոնք պահում եյին տան մեջ պատվավոր հյուրերի համար. Շուշու տան մեջ բոլոր սենյակները զարդարված եյին, ըստ սովորության, խալիներով (գորգերով), ոմյուսնաթ-քեչաներով (թաղիք ուղտի բրդից) խորասանի գորգերով, կար այդտեղ չինի-ջանթ, բյուրեղյա ամանեղեն տասն յերկու խոնչաների վրա, յուրաքանչյուրի վրա դնում եյին զանզան տեսակներից տասն երկու հատ: Պղնձե զանազան ամաններ 100 փութից ավել, մի մեծ չադիր (վրան) պատով, յերկարությունը 15 և լայնությունը 10 արշին, շինված յերկտակ կտավից և մեջտեղ շահմաթթի ձևով զարդարված Սպահանի զանազան Բուրմեդներով. նույն տեսակ մի ուրիշ վրան, փոքր, յերեք միջին չափի յերկտակ վրաններ, յերկու մուխորի ալաչուխ (պարսկական թաղիքի վրան), մի դարի-լիովի (ղալմուխական վրան), գութանտ-ասպար (գութանի գործիքներ) 26, ալաթ-խուփ 60 հատ, յերկաթե իրեր, ինչպես նիգ, բիր, թի, կացին, ուրճ, ունելիք, ձողերով յերկաթ և այլ շատ բաներ, վոր չեն հիշում: Բամբակ 400 լիտր, պարսկական լավ թամբեր՝ իրանց բոլոր պարագաներով՝ 12, արծաթով զարդարված, լավ ատրճանակներով՝ 3, արծաթապատ, շատ լավ հրացաններ՝ 3, Ամենալավ վորձ ձի 20 հատ, լավ ջորիներ իրանց թամբերով՝ 40, լավ մատակ ձիաներ մտրուկներով՝ 100, եշ՝ 60, գոմեշ՝ 120, յեզ՝ 60, կովեր իրանց հորթերով՝ 200, վոչխար և գառն՝ 1000: Քարաշեն տներ. Շուշում յերկու հատ, Ավետարանոց (զանախիչ) գյուղում 3 հատ»[187]):

Ահա միջավայրը: Ամբողովին թարձրացած նախնականություն, լեռ ու ժայռ, աղքատություն ու մանր անջատականություն, լիքը սահմանային և քմահաճոյական վեճերով ու կռիվներով, կտրված դաշտից ու ճանապարհից, մեկուսացած իր միշտ խոնավ ու լացող ամպերի տակ:

Յեվ ահա Արևելքի այդ մշուշառատ ծոցը, ինքնել մի ամբողջ միամիտ ու անգրագետ Արևելք ծոցած իր մեջ, գնում եր սաստիկ հետաքրքրություն վառելու հարավային Գերմանիայի բազմաթիվ իշխանություններից մեկի մեջ, դառնալ քաղաքական ծրագիր, դիվանագիտություն, վորի շուրջը նույն իսկ զինական շարժումներ, արշավանքներ ել եյին հերյուրվում:

Ո՞վ պոկե Լեռնային Ղարաբաղն իր ամպերի կրծքից և տարավ այդքան հեռու: Մի ույժ կար միայն, վոր ընդունակ եր այդպիսի գործ կատարելու, և այդ՝ առևտրական կապիտալն եր:

Մենք տեսնում ենք, վոր այդ կապիտալը, միացած վաշխառվականի հետ, բավական ուճեղ յերևույթ եր և Լեռնային Ղարաբաղում, իբրև արդյունք սեփական հողի: Բայց նա չեր գործողը ներկա դեպքում: Չմոռանանք այն, ինչ արդեն ասել ենք մի անգամ.- Հայ առևտրական կապիտալը դադարում ե իրեն շրջապատող ժողովուրդների կապիտալներին նման լինելուց և ձեռք ե բերում քաղաքական-հասարակական գործոնի ույժ միայն այն ժամանակ, յերբ յենթարկվում ե յեվրոպական կապիտալի ազդեցության: Ուրեմն, պիտի վորոնենք այդպիսի կապիտալ, վորպեսզի լուծենք Ղարաբաղը Յեվրոպա տեղափոխելու հանելուկը:

Յեվ վորոնում ենք, և գտնում ենք:

Հարավային Ղարաբաղն իր մի ամբողջ գավառով (Արևիք Մեղրի) մտնում ե Արաքսի ծովը, վոր, ինչպես ասել ենք, խոջայական կապիտալի հայրենիքն եր: Ահա, ուրեմն, այնքան ճանապարհը, վորով Ղարաբաղը պիտի շփվեր Յեվրոպայի հետ: Իսկ թե ովքեր պիտի լինեյին այդ հաղորդակցությունը մշակողները, պատասխանել կարելի յե մի խոսքով - ղափանցիները: Ղափան - այս մի գավառ ե Սյունիքում: Բայց 17-րդ դարում այդ մի անուն եր, վոր ծածկում եր գրեթե ամբողջ Ղարաբաղը: Կար մեծ Ղափան, կար և Փոքր Ղափան։ Յեվ ահա Արևիքի խոջաներն իրենց անվանում եյին Արեվմուտքում Ղափանցիներ: Այնպես եյին, որինակ, Շահումյանները Վենետիկում, վորոնք 17-րդ դարի կեսից խոշոր առևտրական տուն ունեյին այնտեղ[188]): Յեվ միջազգային առևտրական շուկայում մենակ սրանք չեյին վոր ներկայացնում եյին ղափանցիներին: Մենք նորից պիտի վերադառնանք հայագետ Շրոդերին՝ Յեվրոպայում առեվտուր անող հայ խոջաներին բնորոշելու համար քաղաքական տեսակետից: Նրա ջուդայեցի Սաֆարը, վոր խոսակցություն ուներ ֆրանսիացու հետ, ասում ե.

«Մեզ ինչ պետք ա թագավորաց կռվի վերա խոսիլ. ասացի մեր երկիրը խաղաղություն ա»: Յեվ հետո. «Ուղորդ ա, մեր ազգն եսոր ել դինջ ու քնաց մեր թագավորանց վախտին, զարա կռիվ չի դնալ ու ամեն ազգի հետ ազատ ելումուտ ունի»[189]):

Ահա և մի խոջայական խնջույք: Մեկն ասում ե.

«Յես Ֆրանկստան մինքանի տեղ ասել եմ, թե մեզ մոտ այսքան այսքան բաբաթ խաղող կա. իսկի ուզել չեն հավատալ. կասեն թե դուք մին անկիրթ ազգ եք, ձեր խոսքին թամալ չկա.- Աջաբ չե ախպեր, զարա ինչպես ել ենդունց մինն ասել ա. եսոր հային վոչ թուր ունի վոչ գրիչ, խարբալելու վախտ ա»:

Յեվ ահա ինչ պատասխան ե տրվում դրան.

«Թող ինչ կուզեն՝ ասեն, ինչպես վոր Աստված զմեզ ստեղծել ա, ենհենց ենք. վոչ ենդոնք գիտեն զմեզ փոխել՝ վոչ մեզ հաջաթ ա ենդունց ղարշու խոսիլ»[190]):

Վաճառական դասակարգի ամենաորինավոր ցանկություններ և իդեալներ: Հային հարկավոր ել չե թագավոր. եթե ունենա այդպիսի բան, պիտի պատերազմի գնա, մինչդեռ այժմ նա կռվի չի գնում և ազատ առեվտուր ե անում բոլոր ազգերի հետ: Հային համարում են անկիրթ ազգ և դրա համար ել նշանակություն չեն տալիս նրա խոսքին: Հայը, ասում են, վոչ թուր ունի, վոչ գրիչ, ուրեմն կարելի ե նրան հարստահարել: Ինչ ուզում են, թող ասեն, պատասխանում ե հայ խոջաան - մենք այսպես ենք ստեղծված և վոչվոք չի կարող մեզ փոխել:

Այս, կարելի յե ասել, հասարակական կարծիք ե, շահի և կապիտալի հաստատած մտայնություն: Այսպես ե հայ խոջայական զանգվածը յեվրոպական վաճառանոցներում: Յեվրոպական կապիտալից նա վերցնում եր շահ, պերճանք, փարթամություն: Իսկ մտքով ու հոգով՝ անբռնաբարելի խոջա: Բայց այսպես եր, քանի վոր կար, արտոնված ու փայփայված եր խոջայական կապիտալի հայրենիք Ջուղան: Այս բացառիկ դրությունը, սակայն, յերկար չտևեց: 17-րդ դարի յերկրորդ կեսում հետզհետե սկսում են պարսից կառավարության ճնշումներն Ջուղայում: Հետզհետե բացվում եր կառավարության նոր ուղությունը - վոչ թե պաշտպանել խոջայական առևտուրը, այլ հարստահարել ու կողոպտել նրան: Այս ուղղության հետ սաստկանում եյին և կրոնական Հալածանքները խոջայության մեջ մտնում եր անբավականություն պարսից կառավարության դեմ: Ահա այս հողի վրա ել հետզհետե խոջայական կապիտալի մեջ արտահայտվել ե սկսվում յեվրոպական մտքից ազդված քաղաքական անբավականություն, վոր և մղվում եր դեպի այնպիսի ուղղություն, վոր իր եյությամբ պիտի սարսափեցներ Շրոդերի Սաֆարին ել, մյուս բարեմիտ և ինքնագոհ խոջաներին ել:

ԳԼՈՒԽ ՅԵՐՐՈՐԴ

ՀՌԵՆՈՍՅԱՆ ՀԱՅ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

1.

Տասնութերորդ դարի վերջին տասնամյակում, Լուի 14-րդի արքունիքին մոտ, Փարիզում կամ Վերսայլում, մի հայ մարդ բաց եր արել պերճանքի մի խանութ և իր առևտրի այս ճյուղի ոգնությամբ վոչ միայն ծանոթություններ եր կապել պալատական ազդեցիկ պաշտոնյաների հետ, այլ և հույս ուներ, նրանց միջոցով, ունկնդրության շնորհ ստանալ նույն ինքն «արև-թագավորից»:

Այս մարդն իրեն անվանում եյին Իսրայել Որի կամ Ոռի: ասում եր, թե ունի նշանավոր ազնվական ծագում՝ հայ իշխանական մի տոհմից, թե ինքը մեկն եր այն աշխարհական պատգամավորներից, վորոնք Եջմիածնի գաղտնի ժողովի կողմից ուղարկվեցին վերադարձել տուն, այլ յեկել եր Յեվրոպա և այժմ ուզում եր կենդանացնել Լուի 14-րդի միջոցով այն գործը, վոր ծրագրել եր Եջմիածնի ժողովը, այն ե՝ Հայաստանի ազատությունը: Այս խոսքերը կարող եյին թվալ ֆրանսիական արքունիքի մարդկանց լոկ խանութպանի խոսքեր: Բայց պատմական պատահականությամբ անվանում ե ճակատագիր, այս իսկ պերճանքի խանութպանի համար վորոշել եր խոշոր քաղաքական դեր, վորի մանրամասնություններն արդեն գրաված ունեն մի ամբողջ գրականություն:

Հատկանշական հանգամանք ե, վոր Որիի մասին խոսող հայկական աղբուրեներ չկան այդ գրականության մեջ: Յեվ յեթե նա այսոր ունի իր ընդարձակ պատմությունը, այս միայն շնորհիվ ոտար դիվանագիտական արխիվների: Յեթե այս արխիվները պրպտողներ չլինեյին, այսոր ել, անշուշտ, անհայտ կմնար այդ մարդն իրանով սկսված այդ մեծ քաղաքական շարժման հետ, վոր մտցնում ե հայոց պատմությունը նոր շրջանի մեջ:

Առաջին անգամ Որիի մասին բավականին մանրամասն խոսել ե ռուս հայտնի պատմաբան Սերգեյ Սոլովիևը, պատմելով Պետրոս մեծի հարաբերությունները նրա հետ[191]): Նրա ամբողջ այս հատվածը հարազատ վերարտադրություն ե արծիվային նյութերի ճշտությոմբ փոխադրել ե հայերենի Ալեքսանդր Յերիցյանն իր «Հայերի մասնակցությունը Ռուսաստանի Անդրկովկասում արած տիրապետությունների մեջ» անունով աշխատության առաջին իսկ գլխում [192]) իսկ այստեղից ել անցնում եր Րաֆֆիի «Խամսայի մելիքություններ»-ի մեջ[193]):

Սակայն ռուսական արխիվները պահել եյին միայն այն տեղեկությունները, վորոնք վերաբերվում եյին Որիի գործունեության Ռուսաստանում, իսկ թե ինչ եր յեղել դրանից առաջ, վոչ վոք չգիտեր: Առաջին անգամ անհատության քողն Որիի կյանքի նախառուսական շրջանի վրայից վերցնողն յեղավ Մյունխենի համալսարանի պրոֆեսոր Հեյդելը, վոր Մյունխենի պետական արխիվում կատարած իր ուսումնասիրությունների միջոցին գտավ մի շարք վավերագրեր Որիի մասին և իր ուսումնասիրությունն այս մասին հրատարակեց Մյունխենի գիտությունների ակադեմյաի ամսագրում 1893 թվականին: Այդ հոդվածի հայերեն թարգմանությունը հրատարակվեց հետևյալ 1894 թվին[194]): Չորս թե հինգ տարի անցած ֆրանսիացի Մոռիս Մյուռեն տվեց շվեյցարական մի հայտնի ամսագրի մեջ պրոֆեսոր Հեյգելի նույն ուսումնասիրության ֆրանսերեն կոմպիլացիան իր հապավումներով և հավելումներով[195]): Այսպիսով Որիի կյանքի և գործի ուսումնասիրության համար առաջնակարգ աղբյուր հանդիսանում ե պրոֆեսոր հեյգելը, վորի արժեքավոր լուսաբանությունները Որիի արտասահմանյան կյանքի և պարապմունքների մասին միակն են, չգերազանցված վոչ վոքից:

Հեյգելի համառոտ ուսումնասիրությունից հինգ տարի անցած, 1898 թվին, Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի հրատարակությամբ, լույս տեսավ հայտնի հայ լուսավոչական ազգասեր և ցարական բյուրոկրատ Կարապետ Յեզյանի մի ստվարահատոր գործը, վոր վերաբերվում ե այն հարաբերություններին, վորոնք տեղի յեն ունեցել ռուսաց կառավարության և հայ ժողովրդի մեջ Պետրոս մեծի ժամանակից մինչև 18-րդ դարի վերջերը[196])։ Աշխատությունը բաղկացած ե յերկու մասից: Գնահատելի մասը, վոր և մեծագույնն ե հատորի մեջ, կազմում ե արխիվային վավերագրերի հարուստ ժողովածուն, ուր հավաքված են նաև Իսրայել Որիին վերաբերյալ այն թղթերի մեծագույն մասը, վորոնք պահվում են թե Մյունխենի և թե Մոսկվայի պետական արխիվերում։ Այս մասից առաջ դրված ե Յեզյանի մի շատ ընդարձակ ուսումնասիրությունը, վոր պիտի լինի հայ-ռուսական հարաբերությունների պատմությունը. բայց այստեղ լուսաբանությունների մեծագույն մասամբ անպետք են` նախ իբրև բյուրոկրատական աշխարհայացքի պտուղներ, և յերկրորդ՝ շնորհիվ այն հանգամանքի, վոր Յեզյանը հնարավոր ե համարել հրատարակել միայն այն տեղեկությունները և վավերագրերը, վորոնք ներկայացնում են Որիին իբրև մի ազնվական գործիչ, վոր թե անշահասեր ե և շիտակ, բայց մանավանդ իդեալիստ-ազգասեր: Այսպես, միայն պրոֆեսոր Հեյգելից ենք մենք իմանում, վոր Որին յեղել ե վաճառական։

Համենայն դեպս, գործը ներկայացվում եր շատ լայն ու մեծ չափերի մեջ։ Որին դառնում եր չափազանց խոշոր պատմական փաստ և նրանով զբաղվում եյին շատերը, ղեկավար ունենալով վավերագրերը՝ հանդերձ Յեզյանի ազգասիրական լուսաբանություններով[197]

Բայց այստեղ ել կրկնվեց այն, ինչ արդեն տեղի յեր ունեցել հին հայոց պատմության վերաբերմամբ: Վավերագրերի մասին վոչ մի կասկած չկար, ամենքը հավատում եյին նրանց և ընդունում նրանց իբրև անխարդախ և զուտ ճշմարտություններ. բայց ահա Որիի վերաբերմամբ հանդես յեկավ այն քայքայիչ քննադատությունը, վոր քարի վրա քար չեր թողել Մովսես Խորենացու գործի մեջ: Այս քայքայիչ քննադատությունը մտցնում եր Որիի թղթերի մեջ Աշոտ Հովհաննիսյանը, վոր արդեն մի ամբողջ ուսումնասիրություն ուներ Որիի մասին գերմաներեն լեզվով[198]) և հետո միայն անհրաժեշտություն եր համարել նուրբ և մանրազննին վերլուծության յենթարկել Մոսկվայի արխիվում պահված թղթերը հարազատության տեսակետից և գտնում եր մի շարք կեղծարարություններ, վորոնք վոչնչացնում են Որիի բարոյական հեղինակությունը և բոլորովին այլ լուսավորության մեջ են դնում նրա գործը[199]):

Չնայած, վոր Իսրայել Որիի մասին շատ ե գրված, մինչև որս դեռ, չի հայտնագործված նրա ծննդավայրը: Ինքն Որին վոչ մի տեղ և վոչ մի անգամ չի տվել իր գյուղի անունը, թեև առիթ ե ունեցել շատ անգամ խոսելու իր տոհմի մասին, մինչև իսկ մանրամասն նկարագրել ե իր հոր տուն գնալը, իր քրոջ ու յեղբայրների հետ տեսնվելը: Ո՞ւր եր կատարվում այս բոլորը - ճշտորեն հայտնի չե: Գիտենք միայն, վոր Որիի գյուղը Եջմիածնից հեռու չեր, հեռու չեր նա և Անգեղակոթ գյուղից, վոր արդեն Հարավային Ղարաբաղին ե պատկանում։ Րաֆֆին անվանում ե Որիին «Հնդկաստանցի հայ»[200])։ Այս պարզապես բանաստեղծություն ե։ Շատ բան չի պարզում և Որիի ժամանակակից յեզվիտ միսիոնար Կրուսինսկին, վոր գտնվում եր Սպահանում և գրելով Որիի մասին, անվանում եր նրան Կապանլի[201]), այսինքն՝ Ղափանցի: Գիտենք արդեն, վոր Ղափան անվան տակ այդ ժամանակ հասկացվում եր ամբողջ Ղարաբաղը, ուրեմն այս խոսքով վոչ գավառ կարելի յե գտնել, վոչ գյուղ:

Բայց մեզ թվում ե, թե հանելուկը անլուծելի չե, և լուծման թելը մեր ձեռքն ե տալիս ինքն Որին այնտեղ, ուր, խոսելով Նախիջևանի մասին, ասում ե, թե այդտեղի խանն իրանց տոհմի մահացու թշնամին ե և հալածում ե նրա անդամներին[202]): Նշանակում ե, թե Որիի հայրական տունը, վոր և ծննդավայրը, գտնվում եր Նախիջևանի խանության մեջ: Դեպի այստեղ ե տանում մեզ և Որիի տոհմային ծագումը։ Նա շարունակ պնդում ե, թե իրանց տոհմի նախահայրը հռչակավոր Պռոշ իշխանն եր: Մոռիս Մյուռեն սաստիկ կասկած ե հայտնում Որիի ազնվական ծագման մասին, բայց առանց փաստի, և մենք չենք հասկանում թե ինչը պիտի արգելեր, վոր Որին լիներ Պռոշ իշխանի հեռավոր թոռներից մեկը, մի՞թե այն միայն, վոր նա վաճառական եր։ Բայց մենք շարունակ տեսանք, վոր հայ ազնվականն ինքն ել վաճառական եր և նրա համար սովորական եր կալվածատեր պարոնից դառնալ վաճառական պարոն:

Արդ` վոչ մի հիմք չկա չընդունելու Որիի ծագումը Պռոշ իշխանից։ Հայտնի յե, վոր այս Պռոշը Խաչենի իշխաններից եր, Խաղբակյան տոհմից, վոր տիրում եր Գանձասարից դեպի հարավ տարածված լեռնաստանին (Հավապտուկ և այլև)։ 13-րդ դարում, թաթարների ժամանակ, Խաղբակյաններն իրանց հավատարիմ ծառայությամբ յերկրի այդ նոր տերերին, ազդեցիկ դեր եյին կատարում, և Վասակ իշխանը իր տիրապետության տակ եր առնում Վայոց Ձորի (Դարալագյազի) մի մասը, այդտեղից մատնում եր Բջնի և կառուցանում եր Կեչառուքի գեղեցիկ վանքը։ Նրա վորդին Պռոշն եր, իր քաջություններով հռչակավոր զորավար, վորից ինչպես ասում ե ժամանակագիրը, դողում եյին թշնամիները։ Սա շինեց Գեղարդի վիմափոր վանքը, բայց ինքը թաղվեց վոչ թե այդտեղ, այլ Կեչառուքի վանքում։ Իսկ տոհմային կալվածները, ընդլայնվելով, դուրս եյին գալիս Դարալագյազի սահմանից և տարածվում եյին հարևան Ճահուկ գավառի Շահապոնք գավառակը։ Այս ել դառնում եր Պոոշյան տոհմի բնակավայրը[203])։ Մեծ աշխարհաքանդության դարերը, ինչպես տեսանք, մանրացրին ամեն ինչ։ Մանրացավ և Պռոշյան տոհմը: Որիի հայրը մելիք եր, փոքրիկներից, կոչվում եր Իսրայել, և Որին ինքն ել խոստովանում եր, թե գյուղում իր ունեցածը մանր կալվածներ են[204]

Արդ` ընդունելով Շահապոնք ավանը կամ նրա մերձակա մի այլ գյուղ իբրև ծննդավայր Որիի, մենք դրա հետ ձեռք ենք բերում և յերկու կարևոր իրողություններ, վորոնք կարող են բացատրել այդ մարդու կյանքի մի քանի հանգամանքները։ Առաջինն այն ե, վոր 17-րդ դարում Շահապոնքը հայ կաթոլիկների կամ ունիթորների գլխավոր կենտրոններից մեկն եր, և ամենայն հավանականությամբ ինքն Որին ել մեկն եր այդ ունիթորներից և հենց այս հանգամանքի հետևանքով եր, վոր մտավ Հակոբ կաթողիկոսի պատվիրակության մեջ` Հռոմ գնալու համար։ Նույն այս հանգամանքով ե բացատրվում և այն համառ անվստահությունը, վորով հայ լուսավորչական բարձր հոգեվորականությունը վերաբերվում եր Որիին իր յերկու գլխավոր կենտրոններում - Եջմիածնում և Գանձասարում։ Մեր յենթադրությունը լիովին ապացույց ե գտնում Որիի գործունեյության մեջ, վոր նա ունեցավ Գանձասարում։ Այստեղ, ինչպես ինքն ե պատմում, նա, հանդիպելով համառ դիմադրության կաթոլիկության ընդունելու դեմ, սկսում ե մի յերկար վիճաբանություն ուղղափառության մասին՝ ցույց տալու համար, թե լուսավորչականերն են խոտորվել ուղիղ հավատից, թե, ուրեմն, նրանք պիտի հպատակվեն Հռոմին և այլն: Այս ապացույցները հաստատելու, համար նա բերում եր վկայություններ հին գրքերից[205]): Հայտնի յե սակայն, վոր Որին բոլորովին անվարժ եր հայերենի գրագիտության մեջ: Ուրեմն, նրա այս վիճաբանական կարողությունը, կարող եր հետեվանք լինել ունիթորական դաստիարակության, վոր լեփ-լեցուն եր կատաղի կրոնական վիճաբանություններով լուսավորչականների դեմ, մի դաստիարակության, վոր միայն դպրոցներում չեր տարվում, այլ և հրապարակորեն, քարոզությունների միջոցով և վոր, անշուշտ, տեղի յեր ունենում Որիի ընտանիքում՝ նրա մանկության և յերիտասարդության շրջանում։

Յերկրորդ իրողությունը, վոր մենք հիշատակեցինք, այն եր, վոր Շահապոնքը 17-րդ դարում նույնպես կազմում եր Ղոջայական կապիտալի յերկիրներից, և մենք ունենք Վենետիկով հիշատակություններ թողած յերկու շահապոնցի վաճառականներ[206]), բայց անշուշտ, յեղել են և այնպիսիները, վորոնք հիշատակներ չեն թողել: Ի՞նչ կարող եր անել Որին, մի մանր կալվածատեր, եթե Հակոբ կաթողիկոսի մահից հետո չուզեց վերադառնալ իր գյուղը։ Յեզյանն ասում ե, թե նա Կ. Պոլսից հայ վաճառականների հետ գնաց Վենետիկ[207]): Այդ մի ուղիղ ճանապարհ եր նրա համար: Յեվ այստեղ ել, ս. Մարկոսի մայրաքաղաքով, հայրենակից և այլ շահապոնցի, ղափանցի խոջաների շրջանում, տեղի ունեցավ և նրա գոյափոխությունը՝ մելիք զադեյից խոջա: Թե ու՞ր և ի՞նչպես գոյացավ կապիտալի կուտակումը այդ խոջայի գրպանի մեջ, մենք չգիտենք, բայց փաստը ակներև ե - Որին՝ պերճանքի վաճառական, Ֆրանսիայի «Արև-թագավորի» ամենաշռայլ արքունիքի ուշադրությունը գրավելու չափ խոշոր։
2

Միանգամայն հասկանալի յե դառնում, թե ինչու Իսրայել Որին Վերսայլի պալատի վոտքն եր գնացել անմիջապես։ Լուի 14-րդը շատ լավ եր ճանաչում Նախիջևանի խանության մեջ ապրող հայ ունիթորներին, շատ սիրաշահել ու փայփայել եր նրանց իր հովանավորությամբ:

Որին՝ մեկն այդ ունիթորներից, գուցե անզուգական: Իսկ նրանց մեջ իր նշանավոր տոհմային ծագումով, անշուշտ իրավունք ուներ կարծելու, թե Լուին կընդունի և ուշադրությամբ կլսե իրան: Յեթե իր տոհմային արժանիքների մեջ չափազանց սովորական բաներ պիտի համարվեյին նախնիքների քաջության դեպքերը, կար Պռոշյան տոհմին պատկանող մի գրեթե բացառիկ գիրք, վոր սրբազան, նվիրական նշանակություն ուներ - նահատակություն քրիստոնեյական հավատի համար։ Յեվ որին արծարծում եր այդ տոհմային նվիրական պարծանքն ամեն տեղ, ուր պիտի ներկայացներ իրան։ Նա ասում ե, թե Պռոշ իշխանի հաջորդներից յերեքը նահատակվել են հավատի համար, և այդ հատկությունը բերում հասցնում եր մինչև իր հորը, ասելով, թե «իր հայրն իսկ, Մելիք Իսրայել, թունավորվել ե Պարսիկ ծեսերուն համաձայն կրակը պաշտել մերժելուն համար[208]»), մի բան, վոր արդեն կատարյալ յեղջերվաքաղ եր և յեթե կարող եր վորևե ապացույց դառնալ, այդ միայն այն բանի, վոր այս խոջան, իրան լսողների անգիտությունը շահագործելու համար, ընդունակ եր հնարելու ամենաաղաղակող ստություններ:

Այս միայն խոջայական հատկություն չեր, այլ նույնիսկ ավելի մեծ չափերով տված եր և դիվանագետներին։ Յեվ Որին միացնում եր իր մեջ խոջային և դիվանագետին: Վերջին արվեստի մեջ նա նույնիսկ մեծ ճարպիկություններ եր ցույց տալիս, քան վաճառականության մեջ։ Նստած իր խանութում, նա հերյուրում եր դիվանագիտական հնարավորություններ, թե ինչպես կարելի կլինի իրագործել արդեն Հայաստանում (գլխավորապես Եջմիածնում) արծարծված հիմնական գաղափարը, այն ե՝ անկախ թագավորության վերածել լեռնային Ղարարաղի մանր կալվածատիրական կամ մելիքական ցանցը։ Յեվ արդեն կազմել եր իր ծրագիրը, այժմ ել աշխատում եր մտցնել այն կյանքի մեջ և հենց այս ակնկալությամբ ել ուղղել եր իր հայացքը դեպի Լուի 14-րդի ոսկեճաճանչ արքունիքը։ Այսպիսով յերևան եր գալէի մի ամբողջ դիվանագիտական ընդունակություն խոջայի արտաքինի տակ։ Պետք ե հենց այս գլխից բնօրոշել այդ՝ հայկական չափանիշով արտակարգ ընդունակությունը նրա մի քանի առանձնահատկությունների միջոցով։ Խոջայական կապիտալն Արևմտյան Յեվրոպայում առանձնապես գործոն ու ծավալուն եր 17-րդ դարի յերկրորդ կեսում, ինչպես այս պարզ ցուցադրում ե այդ ժամանակ արագորեն իրրև մշակույթային յերևույթ ուռճացած հայկական տպագրությունը, և այդ կապիտալից դուրս հազիվ թե կարելի լինի գտնել մի այլ միջավայր, վոր դաստիարակած ու սնուցած լինի Որիին իբրև գործիչի։ Յեվ իր ժրությամբ, շարժունությամբ, ճարպիկությամբ, համառ ու չարքաշ տոկունությամբ նա մերկացնում էր ամենից առաջ հարազատ խոջայական բնութագծեր։ Պարապմունքը հայթայթում եր նրան այնպիսի գործնական գիտելիքներ, վորոնք զետեղում եյին նրան խոջայական դասակարգի այն վերնաշերտում, վորին մենք տվինք «ինտելիգենտ» անունը։

Սակայն, Որիի ինտելիգենտությունը շատ բնորոշ ինքնատպություն ուներ։ Նրա ամբողջ մտային կարողությունը բանավոր եր, խոսակցական։ Նրա ընդունակությունը լեզուներ սովորելու մեջ շատ զարգացած եր, և «նա տեղյակ եր իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն, մասամբ նույն իսկ լատիներեն լեզուներին». բայց մենք չունենք և վոչ մի հատ գրություն վորևե լեզվով (անգամ հայերեն), վոր նրա շարադրությունը լինի, թեև բազմաթիվ են նրա անունն ու ստորագրությունը կրող դիվանագիտական թղթերը Կա ավելին։ Որիի գրությունները քննական վերլուծման յենթարկած հետախուզող Աշոտ Հովհաննիսյանը յեկել ե այսպիսի յեզրակացության. «Յեզրակացնում ենք այսպիսով, վոր Որին ինքը նույնիսկ հայերեն չեր գրում։ 1711 թվին Պարսկաստանից Մոսկվա ուղարկված այն հայերեն թղթերը, վոր համապատասխանում են Յեզյանի № № 167 - 169–ին, նրա ձեռքով չեն գրված վոչ մի նմանություն այդ թղթերի կանոնավոր նոտրադրերի և «Իզրել Ոռի» մակագրության անփորձ ձեռքի միջև»[209])։ Դուրս ե գալիս, ուրեմն, վոր Որին հազիվ կարողանում եր իր ստորագրությունը ճանկռոտել հայերեն տառերով։ Այսպիսի խոջաներ լինում են շատ, բայց հետաքրքրականն այն ե, վոր այդ խոջայական պակասություններն Որիին, ըստ յերեվույթին, չեյին խանգարում լինել ճարպիկ դիվանագիտական գործիչ։ Իր բազմաթիվ թղթերը գրված են զանազան (լատիներեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, հայերեն) լեզուներով, և ինքը բոլոր այս դեպքերում մնում եր թելադրող միայն, հետևաբար ինչքան լավ հիշողության տեր պիտի լիներ նա՝ տարիների ընթացքում միանման գիծ տանելու համար, առանց խոշոր վրիպումների:

Ահա ինչ տեսակ գործիչ եր հանել իր միջից հայ խոջայական

կապիտալը: Թե վորքան անզուգական եյին նրա մեջ բունավորված դիվանագիտական ընդունակությունները — մենք այս կըտեսնենք առջևում։ Յերևուլթը աչք գրավող ե մանավանդ այն կողմից, վոր հայ ժողովրդի համար քաղաքական ճակատագիր դարբնելու վրա աշխատողն այլևս մի կաթողիկոս չեր կամ յեպիսկոպոս, այլ մի աշխարհական մարդ։ Որին, ճիշտ ե, առաջին որինակը չեր։ Հետաքրքրական ե, վոր նրանից աոաջ նույն դիպլոմատիական ճանապարհը բռնողն ել, Պետիկը, նույնպես Նախիջևանի հայ ունիթորական միջավայրից եր դուրս յեկել, բայց նրա մասին մենք գրեթե վոչինչ չգիտենք։ Յեվ ահա այստեղ մի հետաքրքրական հարց և ծագում- ի՞նչ տարբերություն կարելի յե գտնել, համեմատական չափով, Հայաստանի ազատության համար աշխատող հոգեվորական և աշխարհական դիվանագետների մեջ:

Տարբերություններ կարող եյին լինել ձևերի, գործելակերպի տեսակների մեջ։ Բայց հիմնականի մեջ՝ վոչինչ տարբերություն։ Յերկուսն ել իրարից շորերով զանազանվող հարազատ զավակներ եյին - արյունն արյունից և վոսկրը վոսկրից - միևնույն հոր - հայ կեղերական դիվանագիտության, վորի հիմքերը մնում եյին անսասան չորրորդ դարից - դիմում ոտար պետական ույժին աղերսողի դիրքով, հանուն քրիստոնեյության, զինված լոկ տանջվողի իրավունքով։ Այսպես եր մինչև Որին, այսպես կարող եր լինել ինքը, Որին, և այսպես ել պիտի լինեյին Որիից հետո յեկող բոլոր հայ դիվանագետները։

Որին իբրև մասնավոր անհատ չեր գործում, այլ իբրև ներկայացուցիչ

Եջմիածնի ժողովի, վորի վրայով այնքան տարիներ եյին անցել: Հասկանալի յե, վոր նրա պաշտոնական լիազորությունները միանգամայն անբավարար պիտի համարվեյին։ Բայց և այնպես, նա աշխատում եր գոնե իմանալ, թե հող կա հայերի այն ակնկալությունների տակ, վորոնք դրված եյին Յեվրոպայի միջամտության վրա։ Այս պիտի լիներ առաջին քայլը, բայց հենց այս առաջին քայլն ել խոչընդոտի յեր զարնվում Ֆրանսիայում։ Մոռիս Մյուռեն գրում ե. «Որին արքունիքին մոտիկը հաստատվեցավ, Փարիզ կամ Վերսայլ, և սկսավ ամեն աեսակ պերճանքի առարկաներու առուտուր ընել: Այս կերպով Հարաբերության մտավ մևծ թագավորը շրջապատող պալատականներու և պաշտոնակալներու հետ։ Հույսը անոնց վրա դրած՛ եր իրեն ունկնդրություն մը ձեռք բերելու համար։ Բայց իր բոլոր փորձերը ի դերև յելան։ Մեկ քանի տարի ամբողջ համառեցավ, միշտ ճամբու դրվելով, առանց բնավ վհատելու։ Վերջիվերջո սակայն հոգնեցավ և Ֆրանսիայեն մեկնեցավ, վոտքերուն փոշին թոթվելով անոր հողին վրա։ Ժամանակի պատմագիրներուն մեջ իզուր լուսաբանությոմևներ փնտռեցինք՝ Ֆրանաիայի մեջ Որիի պատվիրակաթյան մասին։ Չենք գիտեր թե այն թագավորը կամ գոնե իր նախարարները ինչու արհամարհեցին Հայաստանի իշխաններում դեսպանը»։

Հեղինակը զանազան յենթադրություններ ե անում այս առթիվ, վորոնցից գլխավորն այն ե, թե Լուի 14-րդը ատում ե հայերին այն պաաճառով, վոր նրանք համառ կերպով կպած եյին իրենց յեկեղեցուն և չեյին ուզում կաթոլիկանալ։ Բայց յեթե այդ լիներ պատճառը, որին, ընդհակառակը, պիտի գրավեր «արև թագավորի» առանձին ուշադրությունը, քանի վոր ներկայացնում եր Հակոբ կաթողիկոսի միությունը հայ ունիթորների հետ, մի միություն, վոր Հայաստանում գործող կաթոլիկ պրոպագանդի մեծագույն հաղթանակն եր համարվում։ Պաաճառն, ուրեմե, այդ չեր։ Իրական պատճառն այն եր, վոր այդ ժամանակ, ինչպես գիտենք, Հնդկաստանում և Պարսկաստանում ֆրանսիական առևտրական կապիտալի դեմ մրցող անգլո֊հոլլանդական առևարական կապիտալին միացած եր և հայ խոջայական կապիտալը։ Այսպիսով հայերը գտնվում եյին այն բանակի մեջ, վորի դեմ Ֆրանսիան վաճառականական պատերազմներ պիտի մղեր մի ամբողջ դար։ Բայց, պետք ե ասել, վոր ինքն որին ել Արևմտյան Յեվրոպայի քաղաքական անցուդարձերից խրատ վերցրած պիտի լիներ, թե իսկապես Լուի 14-րդից իրական սպասելիք ունենալ շի կարելի: Վորքան և Ֆրանսիայի «արևը» աղմուկ հանած լիներ իր խաչակրական արշավանքի պալատական խազով, այնուամենայնիվ ֆրանսիական ավանդական քաղաքականությունը նրա քմահաճույքներից ուժեղ եր և քաշում եր նրան դեպի Թյուրքիան պաշտպանելու անհրաժեշտությունն այն ծանր և սասանե ցուցիչ պայքարի մեջ, վոր սաստկացավ մանավանդ 17-րդ դարի յերկրորդ կեսում Միջին Յեվրոպայի և սուլթանների պետության մեջ:Այս մի ահավոր մենամարտություն եր Իսլամի և քրիստոնեյության մեջ-այսպես եր հասկացվում պատերազմների այն յերկար շարքը, վորի մեջ ոսմանյան վիթխարի բանակներն ունեյին իրանց առջև մի գլխավոր թշնամի - Ավստրիան, վորին ոգնում եյին դաշնակիցները - մերթ Վենետիկը, մերթ Լեհաստանը և միշտ ել Հարավային Գերմանիայի իշխանությունները, վորոնցից հիշատակում ենք մասնավորապես մեկը-Հռենոսյան Պալատինատի (Բավարիայի, կամ իսկապես Պֆալցի) կյուրֆյուրստը[210]: Թյուրքական արշավանքները ավերակ եյին դարձնում Ավստրիան, վերջն ել այն աստիճան աջողություն ունեցան, վոր մեծ վեզիր Կարա–ՄուստաՖան պաշարեց Վիեննան (1683)։ Այսպիսով քրիստոնեյական շահերի համար մարտնչողի դերը պատկանում եր ավստրիական կայսր Լեոպոլդին և նրա հետ համերաշխ գործում եր Հռոմի պապը։ Իսկ Ֆրանսիան, վոր պարծենում եր «Հռոմի ավագ դուստրը» տիտղոսով, այս ահավոր պայքարի մեջ խաղում եր աղվեսային դեր։ Լուի 14-րդը կամ ոգնական զորք եր ուղարկում Լեոպոլդին ունենալով իր յետին հաշիվները, կամ աշխատում եր խանգարել, վոր Ավսարիան դաշնակիցներ ունենա, իսկ յերը սաստիկ պարտություն եր կրում Թյուրքիան) Ֆրանսիան շտապում եր փրկել է նրան կորստից: Վիեննայի պաշարումն եժան չնստեց թուրքերին։ Քրիստոնեական բանակները միացրին իրանց ուժերը և այնուհետև պատերազմը, վոր շարունակվեց դեռ ելի 14 տարի, շատ աննպաստ եր Թյուրքիայի համար և դաշնակիցները ջախջախիչ հարվածներ եյին հասցնում նրան։ Սուլթանների պետությունը սարսափելի դրության մեջ եր։ Վերջանում եր ոսմանյան սուլթանների ահարկու նվաճողականության շրջանը, սկսվում եր նրանց պետության անկումը։

Շատ հասկանալի յե, վոր քաղաքական հանգամանքները կշռադատելու կարողություն ունեցող ամեն մեկը ըմբռնած կլիներ, վոր արևելյան գործերի և մանավանդ Իսլամի ու քրիստոնեյության վեճերի ու պահանջների լուծման ամբողջ ծանրությունը տեղափոխված ե Վիեննա։ Այսպես ըմբռնեց և Որին։ Իզուր չեր վոր նրա նախորդը, Պետիկը, Վիեննա յեր ըետրել գործունեյության կենտրոն Հայաստանի ազատության հարցը դնելու համար։ Յեվ Որին, համոզվելով, թե վորքան ապարդյուն ե Վերսայլի արքունիքին կառչելը ինքն ել բռնում եր Պետիկի ճանապարհը դեպի Լեոպոլդ կայսրի կարողությունն ու տրամադրությունը:

Բայց նա ուղղակի Վիեննա չեր գնում, խրատված Փարիզի փորձից, վոր ցույց եր տվել, թե վորքան դժվար ե մուտք գտնել թագավորական պալատները։ Այս անգամ ավելի համեստ չափերի մեջ եր նա դնում իր ձեռնարկությունը և գնում եր Պֆայլցի մայրաքաղաքը, Դյուսելդորֆ, ուր այդ ժամանակ իշխում եր Լեոպոլդ կայսրի մոտիկ բարեկամ և զինակից կուրֆյուրստ Հովհան-Վիլհելմը, վոր նաև կապված եր յեվրոպական մի քանի արքունիքների հետ խնամիական կապերով, հեաևաբար և հեղինակություն ուներ աշխարհի տերերի համայնքի մեջ:

Այժմ խոսքը տանք պրոֆեսոր Հեյգելին.

«Մի քանի գրություններից, - ասում ե նա, - իմանում ենք, վոր Որին յերկար ժամանակից սկսած Դյուսելդորֆումն եր հաստատվել և ցորենի ու գինու առևտուրով եր զբաղվում: 1689 թ. Որին կուրֆյուրստին պատահմամբ բողոքում ե Փալցի արքունական մի քանի պաշտոնյաների մասին, վորոնք իրեն գինու առևարի ժամանակ վնասել եյին։ Ինչպես յերեվում ե, այս դեպքն ե առիթ յեղել Որիին, վոր այդ ժամանակ 40 տարեկան մի ագահ և փառասեր մարդ եր, կուրֆյուրոստի հետ հայկական ձեռնարկության մասին խոսելու։ Որիի կարծիքով, այդ ձեռնարկությունը Փալցի կուրֆյուրստի փառքը շատ պետք ե բարձրացներ։ Որին կուրֆյուրստին նկարագրեց հայոց դրությունը, կարիքն ու ցավերը և ասաց, վոր դրանք քրիոտոնեյության հավատարիմ մնալու համար պարսիկներից մեծ նեղություններ են կրում։ Որին ի միջի այլոց կուրֆյուրստին ասաց, վոր յեթե նա կարողանա հայերին անհավատների ձեռքից ազատել, այն ժամանակ հայերը իրենց ազատության վարձատրության փոխարեն կաթոլիկ յեկեղեցու ծոցը կմտնեն և բավական ե վոր մի քրիստոնյա իշխան մտնե Հայաստան, այն ժամանակ հայերը նրան իրանց իշխան կկարգեն։ Որին կուրֆյուրստին մատնացույց արավ այն բանի մասին, վոր ինքը իշխանական ծագումից ե և հայ իշխաններն իրեն պատվիրել են քրիստոնյա մի իշխան գտնելու ու խորհուրդ տվեց նրան իր հետ Հայաստան Փալցի մի սպա ուղարկել, վորպեսզի վերջինս կարողանա ինքն անձամբ հայերի դրության հետ ծանոթանալ: Հովհան-Վիլհելմը, լսելով Որիի առաջարկությունը, նրան զանազան հանձնարարական նամակներով Հայաստան ուղարկեց»[211]:

Յեթե հարցնենք պրոֆեսորին, թե ինչպես եր, վոր գերմանացի իշխանապետն այդքան հեշտությամբ յենթարկվեց հայ վաճառականի ներշնչմանը, նա պատասխանում ե այսպես. Հայաստանի վաճառականները հրեա և հույն վաճառականներից ավելի սրամիտ և հնարագետ եյին, և 18-րդ դարում Յեվրոպայի արքունիքներում նշանավոր և ազդեցիկ դեր եյին խաղում: Որին, ինչպես և Մխիթար Սեբաստացին վաճառականներ եյին։ Վերջինս 1712 թ. հիմենց Մխիթարյան միաբանությունը: Մխիթարն իբրև վաճառական մինչև իր միաբանության հիմնելը ճանապարհորդել եր յեվրոպական տերություններում»[212]։

Բավական լուսաբանություն մտցնում ե այս Հարցի մեջ և. Մոռիս Մյուռէն։

«Որի Բալատինայի մեջ. - գրում ե նա, - նույն ռազմագիտության հետևեցավ, ինչպես Ֆրանսիա: Դյուսելդորֆ հաստատվեցավ իբր մեծաքանակ արմտիքի և գինիի վաճառական։ Ժամանակ մը յետ եր, վոևե պատրվակով խնդրագիր մը ուղղեց պալատականներուն և աստիճանե աստիճան, իշխանին ներկայությանն ընդունվեցավ։ Ժան-Կիյեոմ (Հովհան-Վիլհելմ) իշխանը, Վիդդելսպախյան տունեն, այն ատեն իբր քառասուն տարեկան մարդ մըն եր, քաջառողջ և կորովի, շատ փառասեր և շատ պերճասեր։ Իսրայել Որիի առաջին խոսքերեն հմայվեցավ։ Հնարամիտ հայը հոգ տարավ զինքը այդ լավ տրամադրության մեջ պահելու: Ճարտարորեն կշողոքորթեր Ժան-Կիյեոմը, անոր աչքին կշողացներ արքայական թագ մը, հավաստելով թե ծրագրյալ խաչակրությունը «Բալատինյան տան փառքը Յեվրոպայի բոլոր գերդաստաններեն վեր պիտի բարձրացներ»: Որի, ավելորդ ե ըսել, պատմեց ի մեծ ամոթ Լուի 14-րդի՝ այդ վեհապետին ցույց տված մեղսապարտ անտարբերությունը։ «Աստծո մատը կա այստեղ, ըսավ։ Ասոր վրա Ֆրանսիայեն մեկնեցա և յեկա Բալատինա հաստատվեցա։ Ջղջալու պատճառ չունիմ ասոր համար, ընդհակառակը։ Ուստի համոզված եմ վոր Աստված ղրկեց իս հոս։ Այսպիսի դեպք մը պատահած եր Քրիստափոր Գոլումպոսին։ Այդ մեծանուն նավարկուն ալ ութ տարի անցուց Ֆրանսիայի արքունիքը, խնդրելով վոր նավ մը նվիրեն իրեն, վորով պիտի յերթար տիրեր նոր աշխարհի մը, վոսկիի և արծաթի հանքերով հարուստ։ Մտիկ չըրին զինքը։ Գոլումպոսը, վհատած Սպանիա անցավ, ուր փութացին իր խնդիրքը կատարել: Ձեր բարձրության ծանոթ են բոլոր բարիքները, վոր Սպանիա քաղեց այս վեհանձնութենեն։ Կը հուսամ վոր նման որինակ փառք մը որ մը բաժինը պիտի ըլլա Բալատինյան տան, յեթե ձեր բարձրությունը հաճի խորհուրդներուս անսալ»։

«Որի մռայլ գույներով նկարագրեց իր հայրենակիցներուն կրած տառապանքները իրենց կրոնքին պաաճառով։ Բայց հավաստեց, վոր հայերն ազատելներուն պես սիրահոժար պիտի ընդունեյին կաթոլիկությունը։ Այս խոստումը մեծ կշիռ մը ունեցած ըլլալու յե Ժան-Կիյեոմի մտքին մեջ։ Ինքը արդարև թունդ կաթոլիկ եր և իր այս նախանձախնդրությունը մինչև իսկ զինքը .շատ առաջ տարած եր յերբեմն։ Քանի քանի անգամ բողոքական յեկեղեցիներ քմահաճորեն՝ կաթոլիկներու հանձնած եր և կողոպտած եր իր յերկրին բողոքական հասարակությունները, այնպես վոր բողոքականները խմբովին գաղթած եյին իր իշխանության որով»[213]։

Մյուռեյի ներկայացրած այս տեսարանը վկայում ե, վոր Որիին տված եր մի լեզվային կարողոթյուն դեմոնական չափով։ Բայց սխալ կլիներ կարծել, թե Որիի լեզուն կարող եր այդքան թովիչ լինել Հովհան-Վիլհելմի համար։ Յերկուսին ել, թե հայ խոջային և թե գերմանացի իշխողին թովողը ժամանակն ինքն եր։ 1697 թվի սեպտեմբերի 11-ին Տեսրա գետի ափին, Զենտա գյուղի մոտ ավսարիական բանակը, Եվգենի Սավուացու հրամանատարությամբ, սարսափելի ջարդ տվեց թյուրքական բանակին. 20 հազար թյուրքեր սպանվում եյին, 10 հազար խեղդվում եյին գետի մեջ, մնացածները փախուստի եյին դիմում։ Այս պարտությունը կատաստրոֆիկ նշանակություն ունեցավ Յեվրոպայում չափազանց ընդարձակված ոսմանյան կայսրության համար։ Ամենուրեք տարածվում եր լքում և հուսաբեկում։ Թյուրքերը կարծում եյին, թե յեկել ե իսլամի վերջը յեվրոպական հողի վրա և շատերը Կ. Պոլսում պատրաստվում եյին անցնել Ասիա։ Արևելյան հարցը թվում եր հանգած իր լուծման։ Հասկանալի յե, թե վորքան մեծ պիտի լիներ քրիստոնյաների վոգևորությունը։ Բացառություն կազմում եր միայն Ֆրանսիան, վորի «արևը» խղճուկ ջանքեր եր անում փրկելու համար իր ջախջախված բարեկամի բեկորները։ Որվա հերոսը Լեոպոլդ կայսրն եր, Հովհան-Վիլհելմի քրոջ ամուսինը։ Պարտված Թյուրքիան հաշտություն եր խնդրում և նրան թելադրվում եյին անդամահատության ամենածանր պայմաններ, վորոնցից պիտի սկսվեր և պատմական անխուսափելիություն դառնար Թյուրքիայի, իբրև նվաճողական բռնապետության քայքայումը։ Հաշտության բանակցություններով, վորոնք տեղի եյին ունենում Կարլովից ավանում, պահանջվում եր, վոր Թյուրքիան զրկվե Դանուբ գետից դեպի հյուսիս գտնվող մեծամեծ յերկիրներից, ինչպես նաև ուրիշ շատ խոշոր հողամասերից։ Յեվ Թյուրքիան, սնանկացած ու տկար, կարող եր միայն համաձայնություն տալով փրկել իր գոյությունը։

Այսպես եյին որերը, ամիսները Զանտայի հաղթությունից հետո։ Խորտակվում եր ամբողջ Յեվրոպան սարսափի մեջ պահող իսլամական ուժը, վերակենդանանում եյին ընկճված ժողովուրդները։ Յեվ հսկայական աջողություններից հղփացած հաղթողների համար կարո՞ղ եր այդ որերին լինել անկարելիություն ներկայացնող մի քաղաքական ծրագիր։

Որիի դիվանագիտական ճարպիկության խոշոր մի արտահայտությունն եր, վոր նա կարողացավ ոգտագործել հարմար րոպեն և մշակել Հովհան–Վիլհելմի միտքն այն ուղղությամբ, թե նրա համար դժվարություն չի լինի մի ազատարար արշավանք ուղարկել Հայաստան և փոխարենն ստանալ նրա թագը։ Նրան տված եր սար դժվարությունները խոսքով հարթելու կարողություն, վորովհետև նրա լեզուն սանձ չեր ճանաչում։ Սարքել, հերյուրել,ստել անհնարին չափերով՝ այսպես եր նա հմայում, յեվ յեթե այս հատկությունները միանգամից չեյին ծակում լսողի ականջը պատճառն այն եր, վոր Որին լավ տեղյակ եր իր ժամանակի քաղաքական դրության և նրանից վերցրած փաստերի վրա յեր պատվաստում իր սնամեջ հնարավորությունները:Նույնիսկ ըստ յերևույթին միանգամայն անիրագործելի ձեռնարկությունները նա կարողանում եր հավատալի դարձնել, դնելով նրանց քմահաճորեն ստեղծած կողմնակի նպաստամատույց պայմանների մեջ:

Այս մի հուժկու ունակություն եր, վոր բնությունը դրել եր Որիի մեջ, կարծես կամենալով նրանից ստեղծել արհեստով դվանագետ, դիպլոմատ մի ճարպիկ վարպետորդի վոր հարկավոր դեպքում չի քաշվում գործ տեսնել նույնիսկ կեղծ թղթերով և կեղծ կնիքներով։

«Ժան-Կիյեոմը - և սա եր եյականը հայ առաքյալի աչքին — հավատաց այս խոսքերուն (այսինքն՝ վոր հայերը պատրաստ են կաթոլիկություն ընդունել), — այսպես ե շարունակում մեր ֆրանսիացի hեղինակը, - և ուշի ուշով մտիկ ըրավ իր խոսակցին, լուսաբանություններ, Հայաստան տանող ճամբաներուն մասին տեղեկություն հարցուց։ Որին, վորուն ուզածն ալ սիրտը բանալ եր, ասպարեզ տվավ իր արևելցիի լեզվանիությանը: Ճամբան նկարագրեց: Վիեննայեն Գրաքովիա, Մոսկվա, Տեմիրգարու: Գովաբանեց տեսարաններուն սքանչելիքը, կլիմային պատվականությունը, բնակիչներուն գեղեցկությունը ե քաջառողջությունը։ Հարյուրամենիները բազմաթիվ եյին Հայաստան և բժիշկները շատ սակավաթիվ»։

Պրոֆեսոր Հեյգելն իրավացի կերպով խրտնել եր այդ գովասանք ընծաներից ե հարցնում եր. «Այդ չափազանցությունները մեզ կասկածելի ընծայելու չե՞ն Որին»: Յեվ Մյուռեն պատասխանում եր.

«Այս առարկությունը, շիտակը, հիմնավոր չե: Իսրայել Որի, ասիկա բացահայտ ե, դյութիչ պատկեր մը կը գծեր Հայաստանի՝ Ժան–Կիյեոմը մղելու համար, վոր իր խաչակրության խորհուրդը ի գործ դնե։ Իշխանին աչքին պետք եր վոր այդ աշխարհակալությունը հոգնությունն արժեր։ Կրնանք հավատալ նաև, վոր Իսրայել Որի հայրենասիրութենե մղված ե վոր կը չափազանցեր: Հայրենամոլությունը սուգի ծաղիկ մըն ե, վոր դժբաղդ և հալածված ազգերու հողին վրա կուռճանա: Ինչու հայ դեսպանն անկեղծ յեղած չպիտի ըլլար՝ Ավետյաց յերկրի մը պես նկարագրելով իր սիրելի հայրենիքը»։

Մեր ֆրանսիացի հեղինակի այս արդարացումները մենք ընդունում ենք իբրև փոքր ի շատե հնարավոր բացատրություն այն չափազանթությունների, վորոնց դիմում են աշխարհի բոլոր Որիները, մտրակված դժբախտ անհրաժեշտությունից՝ լինել վողորմություն հայցող աշխարհի հզորների առաջ: Բայց այստեղ ել չպետք ե հրաժարվել չափի զգացմունքից: Անսահման չափազանցությունները կարողեն նույնիսկ սպանել գործը: Որիի չափազանցությունների վերաբերմամբ չի կարելի կիրառել «քիչ մը» չափանիշը։ Յեթե հայրենամոլությունը (շովինիզմը) «սուգի ծաղիկ» ե, Որիի այդ ծաղիկը, ինչպես կտեսնենք և առաջիկայում չափազանց այլանդակ եր։


«Հրապուրված, հափշտակված այս ճառերեն, Ժան-Կիեյոմ հայտարարեց Տյուսելտորֆի իշխան–վաճառականին, թե բոլոր սրտովը կը համակրի հայ ազգին և խոստացավ ազատարար շարժման գլուխն անցնել: Նախ և առաջ Որի Բալադինայի իշխանին կողմե պատվիրակ ղրկվեցավ իր հայրենակիցներուն մոտ՝ գործին նախնական հիմքեր դնելու և հատակագիծը պատրաստելու»[214]:

3.

Զանտայի հաղթությունից հազիվ յոթն ամիս անցած, 1698-ի մայիսին, Հովհան-Վիլհելմը նամակ եր գրում «Հայաստանի իշխաններին և տերերին» և մեծամեծ գովասանքներ անելով Որիի վերաբերմամբ, հանձնարարում եր կատարյալ վստահություն ունենալ դեպի նրա առաքելությունը, վոր նա կատարում եր իր, կուրֆյուրստի պատվերով և հավատալ նրա խոսքերին ու խոստումներին։ Որին շտապեց ճանապարհ ընկնել այս թղթերով դեպի Հայաստան և կարողացավ ի կատար ածել իր ցանկությունը միայն Զանտայի տարելիցին, 1698-ի սեպտեմբերին, յերբ ուղի ընկավ Դյուսելդորֆից, թեև այդ ժամանակ դեռ չեյին ել սկսվել հաշտության բանակցությունները Կարլովիցում և Թյուրքիայի վրայով դեպի Արևելք տանող ճանապարհներն ազատ չեյին։

Այս ամբողջ ձեռնարկության պատմությունը, տարաբախտաբար մի միակ աղբյուր ունի, և այդ՝ հենց ինքն Որին ե՝ թե իր անունից և թե «Հայաստանի իշխանների և տերերի» անունից գրած նամակների մեջ, իսկ այս նշանակում ե, թե մենք յերբեք չպիտի իմանանք իսկական ճշմարտոլթյունն իր բոլոր կողմերով։ Որին նպատակ ե ունեցել հաճելի ընթերցանություն մատակարարել իր տիրոջը, պատմելով նրան ճանապարհորդական արկածներ և պաշտամունք դարձնելով նրան Հայաստանի մեջ։ Փառաբանելով կուրֆյուրստին իբրև Հայաստանի թագավորության հեղինակի, նա պակաս չափով չեր փառաբանում և իրան, պատմելով իր առավելություններն, իր մեծ հեղինակությունը Հայաստանի իշխանների և տերերի մեջ, այնպես վոր միանգամայն հասկանալի յեր դառնում, թե յեթե կուրֆյուրստը անկարող լիներ միաժամանակ թագավորել թե Հռենոսի ափերին և թե Ղարաբաղի լեռներում, պատրաստ եր թագավորացու այս վերջին յերկրի համար, և դա հենց ինքն՝ Որին եր։

Յերկար և բարակ մանրամասնություններով նա նկարագրում եր իր ճանապարհորդությունը մինչև Կ. Պոլիս Միայն Կարլովիցի հաշտությունն ստորագրելուց հետո (1699 հունվար ) եր, վոր նա կարողացավ իբրև ֆրանսիացի մտնել յեվրոպական Թյուրքիա։ Այնքան կատարյալ կերպով եր նա իրան ցույց տալիս ֆրանսիացի, վոր, ասում եր, անգամ ֆրանսիական դեսպանը չկարողացավ իմանալ, չնայած իր թխության, վոր ֆրանսիացի չե ինքը: Մենք գիտենք, սակայն, վոր Որին այդպիսի տպավորություն թողնել կարող եր լոկ իր խոսակցական լեզվով։ Բայց գրավորի մեջ այդ «ֆրանսիացին» այնքան թույլ եր, վոր չկարողացավ գեթ ֆրանսերենով թարգմանել Ղարաբաղի մելիքների և տանուտերերի անունից Հռոմի պապին գրված հայերեն նամակը և թարգմանչի պաշտոն նրա խնդիրքով կատարում եր լեհահայ կրոնավոր Ստեփանոս Ռոշքյանը</ref>Տ. Ռոշքյանի «Ժամանակագրությունը» 1701 թվականի տակ (Ձեռագիր, Վիեննայի Մխիթարյան մատենադարան)։</ref>)։

Իր սովորական ճարպիկությամբ Որին կարողանում եր Ադրիանապոլսում և Կ. Պոլսում մտնել, իբրև ֆրանսիացի, Սուլթանի պալատական բարձր շրջանները և խոսակցություններ ունենալ որվա քաղաքական հարցերի, գլխավորապես անցյալ պատերազմի մասին։ Յեվ, իհարկե, կատարյալ գաղտնապահություն իր առաքելության նկատմամբ։ Նա չտեսնվեցավ հայ շրջանների հետ վոչ Կ. Պոլսում, վոչ Երզրումում, այլ ուղղակի դիմեց Եջմիածին։

Այստեղ այն ժամանակ կաթողիկոս եր Նահապետը: Բայց նա չուզեց վորևե գործ ունենալ Որիի հետ։ Յեվ պատճառն այն չեր, վոր նա փախչում եր Հռոմի պապին հնազանդություն հայտնելուց։ Ընդհակառակն, Ռոշքյանի ժամանակագրությունը հաղորդում ե, վոր դեռ 1698—ին Նահապետն ստացել եր Իննոչենցիոս պապից բարեկամական նամակ և ընծաներ և ինքն ել հենց այն ժամանակները, յերբ Որին գնացել եր հայրենիք, պատասխանել եր պապին կատարյալ հնազանդություն հայտնելով[215])։ Խնդիրն, ուրեմն, կաթոլիկությունը չեր ինքն ըստ ինքյան, այլ այն եր, վոր Նահապետը չեր ուզում հետևել Հակոբ կաթողիկոսի ունիթորա-ազատագրական քաղաքականության, այլ աշխատում եր հաշտ, ապրել թե Սպահանի և թե Հռոմի հետ և յեկեղեցական հարստություններով կաշառում եր Պարսիկ կառավարիչներին՝ գոյություն պահպանելու համար։

Հանդիպելով սառն ընդունելության, Որին իսկույն հեռանում եր Եջմիածնից և գնում եր իրանց գյուղը և ոթեվան եր խնդրում իր քրոջից իբրև մի ոտարական մարդ։ Գաղտնապահությունն եր ստիպում նրան ծածկել թե քրոջից և թե յեղբայրներից իր ով լինելը և այս առթիվ պատմում եր կուրֆյուրստին իր և նրանց մեջ տեղի ունեցած խոսակցությունները, վորոնք պիտի ցույց տային, թե վորքան անհողդողդ եր Որին գաղափարական գործի մեջ և վորքան անձնազոհ։

Թողնելով հայրական տունը, նա նույն որը հասնում եր իրենց գյուղից շատ հեռու չգտնվող Անգեղակոթ գյուղը, վոր Նախիջևանի խանության սահմաններից դուրս եր գտնվում և պատկանում եր Հարավային Ղարաբաղի մելիքական իրականության: Այդ գյուղումն եր Մելիք Սաֆրազը։ Որին ներկայանում ե նրան և այսպիսի մի ունկնդրություն ե ունենում։

«Նա,-գրում եր Որին, - մտցրեց ինձ իր սենյակը, ուր ասացի նրան, թե չեմ կարող վոչինչ ասել, մինչև վոր առանձնացած չլինինք: Առանձնանալուց հետո հարցրի նրան, թե չի՞ ճանաչում արդյոք Իսրայել Որի կոչված մեկին, վորին յես տեսել եմ Ֆրանսիայում: Նա պատասխանեց՝ «այո»։ Սրա վրա յես հարցրի.«Յեթե տեսնեք նրան, կճանաչեք»։ Նա ասաց. «Այո նա յերկար ժամանակ ե, հեռու յե այստեղից, բայց յեթե տեսնեմ նրան կճանաչեմ»: Յես նրան ասացի.«Ահա ձեր ծառան, վոր խոսում ե ձեզ հետ, նա ինքն ե»։ Նա չեր ուզում հավատալ, բայց յես ցույց տվի նրան իմ վկայականներիցս մեկը, վորից հետո նա ուրախացավ»[216]։

Այսեղից ել սկսվում ե Որիի առաքելության գործադրությունը, վոր և ըստ նրա նկարագրության, ներկայացնում ե արտակարգ զարմանալի տեսարան։ Գործողությունն, ինչպես տեսնում ենք, սկսվում ե Հարավային Ղարաբաղում։ Ամեն ինչ գնում ե լավագուն կերպով, յերթևեկությունը լեռնային անճանապարհ յերկրում կատարվում ե այնպիսի արագությամբ, վոր կարծես այդտեղ հաղորդակցության միջոցները լեռնային ձին, ջորին, համետած յեզը կամ եշը չեյին, այլ այն կախարդական գորգը, վորի վրա նստում եյին «Հազար և մեկ գիշերների» հերոսները և թռչում մի տեղից մյուս տեղ։ Այսպիսի արագությամբ գործելով, Որին 12 որվա մեջ վերջացնում եր իր առաքելության ամբողջ գործը, այսինքն՝ հանձն առնել եր տալիս գոնե Ղարաբաղի ամբողջ հարավային մասին՝ խնդրել Հովհան–Վիլհելմի ազատարար արշավանքը, վորի տեղ հասնելուն պես՝ ապստամբվել պարսից կառավարության դեմ։ Այս մի ամբողջ հրաշագործություն եր, յեթե, իհարկե, հավատալու լինենք Որիին։ Միաբանեցնել, մի վճռական կամքով կապել մի լեռնային յերկրի ավատատիրական ցանցի գավառակային առանձնությունները - այս պահանջում եր առնվազն ժամանակ և յերկարատև աշխատանք։ Բայց Որիի առջև դժվարությունները հալվում, վոչնչանում են վայրկենապես։ Յեվ նա պատմում ե կուրֆյուրստին, իր տիրոջը այսպիսի մի հրաշագործություն, վորի կատարողն իր արտակարգ մեծ հեղինակությունն եր և ազատագրական գաղափարի ծովացումը յերկրի մեջ։

Անգեղակոթը Որիի գլխավոր շտաբն ե և Մելիք Սաֆրազը՝ նրա գլխավոր կարգագրիչը։ Որին այդտեղ ե ուզում հավաքել յերկրի հայ տերերին և խորհրդակցել նրանց հետ խիստ գաղտնապահության սահմանների մեջ: Մելիք Սաֆրազը մարդիկ ե ուղարկում, իր մոտ հրավիրում վեց տերերի, վորոնք հենց նույն որը գալիս հավաքվում են. նշանակում ե` շատ մոտիկ տեղերից եյին։ Հրավիրվածների մեջ չկար մեկը, Եմիր Բեկը։ Պատճառն այն եր վոր նա Մելիք Սաֆրազի մահացու թշնամին եր, միացել եր «անհավատների» (ասել ե` մահմեդականների) հետ և շատ վնասներ եր պատճառել մելիքին։ Որին հայտարարում ե թե նրանք պիտի հաշտվեն, մելիքը պատասխանում ե, թե յերբեք իր կյանքի մեջ այսպիսի բան չպիտի անե։ Որին սպառնում ե թողնել ամեն ինչ և վերադառնալ իր նախկին տեղը և վերջապես հայտնում ե, թե ինքը կգնա և կհամոզի Եմիր Բեկին։ Մելիք Սաֆրազը համաձայնություն ե տալիս, և Որին, միշտ նույն կախարդական արագությամբ գնում ե Եմէր Բեկի մոտ, նրա յերեսին ե բռնում նրա միությունն անհավատների հետ և բացատրում ե, վոր հանուն գործի նա պարտավոր ե հաշտվել իր թշնամի հարևանի հետ։ Եմիր Բեկը կատաղում ե «առյուծի նման», լսել անգամ չի ուզում այդպիսի խոսք։ Բայց Որին զսպում ե առյուծին, շղթայի կապում նրան մինչ այն աստիճան, վոր նա, համաձայնում ե իր տասը տարեկան աղջկան տալ մելիք Սաֆրազի տասն և չորս տարեկան տղային։ Յեվ այս հրաշագործությունը նա կատարում ե մի գիշերվա մեջ, իսկ մյուս որը շղթայած առյուծին տանում ե Անգեղակոթ։

Այսպես եր Որին կազմակերպում Անգեղակոթի գաղտն «իշխանական» խորհուրդը, վոր Հայաստանի անունից լիազորություններ պիտի տար թե Հովհան֊Վէլհելմին և թե իրան իսկ, Որիին: Չափազանց կարևոր կլիներ բացահայտել, թե ինչ տեսակ իշխանավորներ եյին այդ գերագույն խորհրդի անդամները, վորոնք ընդամենը տասնյերկու հոգի եյին։ Բայց Որին մարդկանց անուններ տալիս ե, իսկ աշխարհագրական անուններ տալուց միանգամայն խուսափում ե։ Մենք չգիտենք, դրանցից վորը վոր յերկրից եր և այսպիսով վորոշել, գեթ մոտավորապես, ամեն մեկի գավառատիրական ծավալը։ Յեվ այս անվում եր, իհարկե դիտմամբ։ Բայց բոլոր հանգամանքները ցույց են տալիս, վոր Անգեղակոթի գերագույն ժողովը խիստ նեղ տեղայնություն ուներ իր կազմի մեջ։ Կարելի յե լինում նույնիսկ յենթադրել, թե այդ տեղայնությունը Սիսիանի սահմաններից շատ չեր հեռանում։

Հետո, շատ տարորինակ տպավորություն ե թողնում այն հանգամանքը, վոր յեթե ժողովին մասնակցողներն իսկապես յերկրի տերերն են, ինչու չունեն իրանց իշխանությունը վորոշող տիտղոսներ։ Ամենքը, բացառությամբ Եմիր Բեկի, ստորագրվում են իբրև հասարակ, հարկատու մահկանացուներ այս ինչ այս ինչի վորդի[217]: Որիից ենք իմանում, վոր Անգեղակոթի Սաֆրազը մելիք եր, թե չե՝ ինքն ստորագրվում եր «Մելքոմի վորդի Սաֆրազ»։ Այս ել մի արհեստականություն եր, վոր մտցրել եր Որին, մասնակցողներից յուրաքանչյուրի իսկական դիրքը ծածկելու համար, հակառակ այն ժամանակվա տիրապետող սովորության, վոր դիրք վորոշող մականուններն անհրաժեշտորեն կպցնում եր անվան (մելիք, բեկ, յուզբաշի, քովխա և այլն): Թե իեչ նպատակով եր արված այս բանը, բացատրություն կարող ե դառնալ հենց ինքն այդ թղթերի հրատարակիչ Յեզյանը, վոր շարունակ անվանում ե մեր վերևի ծանոթության մեջ հիշատակած անձանց «Ղարաբաղի մելիքներ», մի բան, վոր դեռ շատ խնդրական ե։

Մոտենանք այժմ նույն այդ գերագույն խորհրդին մի ուրիշ հարցի տեսակետից։ Թե ինչ նյութական ուժ եյին ներկայացնում մասնակցողները,-մենք չգիտենք, բայց նրանց բարոյական ույժի աստիճանը վորակող տվյալներ յեթե մնացել են,-այդ նրանց ստորագրություններն են, վորոնք դրված են մի հանրագրի տակ և վորոնցից հեշտ ե մակաբերել, թե ամենքն իրանց ժամանակի և մանավանդ իրանց լեռնային մեկուսացման զավակներն եյին և հազվ թե փոքր ի շատե բարձր եյին ընդհանուր շրջապատից իրանց մտավորական կարողությամբ։ Գրեթե իսպառ բացակայում եր նրանց մեջ գրագիտությունը. 12 ստորագրությունները յերկու տեսակ գրչով են կատարված[218]), ասել ե թե գտնվել են ամբողջ ժողովում միայն յերկու հոգի, վորոնք դրել են մնացածների անունն իբրև ստորագրություն։ Բայց ժամանակներն ընդհանուր անգրադիտության մեջ դեր կատարողը ստորագրությունը չեր, այլ կնիքն եր։ Յեվ իրավ, Անգեղակոթի ժողովականները մի մի հատ կնիքներով վավերացրել են իրանց փոխարեն գրված ստորագրությունները, բայց տարաբախտաբար կնիքներն ել ստույգ վավերականություն չեն արձանացնում, նրանց կարելի յեր կեղծել, և այս տեսակ մի զբաղմունքի մեջ մենք շուտով կտեսնենք հենց Որիին իրան։ Բացի դրանից, բոլոր ստորագրությունները չունեյին իրանց սեփական կնիքները, ուստի մի յերկուսի առջև դրված են անհամապատասխան կնիքներ[219])։ Հասկացողություններն այնպես եյին, վոր մի ոտար կնիքն ել կարող եր վավերացնողի պաշտոն կատարել։ Այս տեսակ հասկացողությունների մեջ եր հնարավոր և այն, վոր կնիք չեղած դեպքում, ինչպես հայտնի յե և ինչպես այս գոյություն ուներ հայ ժողովրդի մեջ մինչև 18-րդ դարի վերջը, մատն եյին թաթախում թանաքի մեջ և դրոշմում թղթի վրա, և այս դառնում եր հաստատություն։

Ահա այսքան միամիտ, կարելի յե ասել` նախադարյան գյուղապետների և գավառակապետների մի հավաքույթ եր Անգեղակոթի գերագույն խորհրդակցական ժողովը։ Իսրայել Որիի համար նշանակություն չուներ, վոր այսպես եր այդ ժողովն իր տեղում, Ղարաբաղի լեռնաստանի մի կորած անկյունում։ Նշանակություն ունեցողը նրա համար այն եր, վոր կարող եր ներկայացնել այդ մարդկանց Յեվրոպային իբրև մի կազմակերպություն, վոր բարբարում ե այս լեզվով («Nous,principaux et magistrust de la grande Armenie»[220]) («Մենք, Մեծ Հայաստանի գլխավորներս և ատենակալներս): Ահա սնապարծության և մեծամտության ինչ խոյանքներ կարող եր տալ մի խեղճ ու աղքատ լեռնային գյուղ մի ռոմանտիկ քաղաքագետի, վորի յերազն եր մի թագավորական թագ, այն ել իր ցնորապաշտ գլխին: Բայց թող այսպես լիներ, թող Անգեղակոթը դառնար մեծ Հայաստան։ Այնուամենայնիվ, պետք եր բացատրել և պատճառաբանել այդ «մենք, գլխավորներս և ատենակալներս»–ին, թե ինչպես Ղարաբաղը պիտի դառնար թագավորություն։ Այս մի առաջարկություն եր, վոր այլևս Հայաստանից չեր գնում Յեվրոպա, այլ Յեվրոպայից եր յեկել Հայաստան: Մի ինչ վոր բարերար իշխանի նամակն եր բերել Որին, և նրա իմաստը բացատրվում եր իբրև դրական, անվերապահ խոստում՝ թե կգա նա, այդ իշխանը, իր զորքերով և կվերականգնի հայ ժողովրդի անկախությունը, փշրելով անհավատների (ներկա դեպքում՝ պարսիկների) լուծը։ Ի՞նշպես կարող եր վերաբերվել ժողովն այսպիսի մի առաջարկության։

Շիտակն ասած՝ մանր լեռնային գավառակապետությունը, լինելով արդյունք դարերով կուտակված տնտեսական պատմական պայմանների և ազգագրական առանձնահատկությունների, չեր կարող շահ տեսնել քաղաքական մի ընդարձակածավալ մեծ, միապաղաղ կենտրոնացման վրա խարսխված պետական կազմակերպության մեջ: Արդեն մենք տեսանք, վոր լավագույն դեպքում լեռան պետական իդեալը գյուղական թագավորությունն եր, և այսպես եր և ուրիշ կերպ չեր կարող լինել, քանի վոր լեռնային բնությունն, իր աշխատության պատճառով, մանր գավառական անջատականության մեջ եր ամփոփում իր տնտեսական շահերը։ Այս ընդհանուր տնտեսական տկարությունը, միշտ սեղմված պահելով ազգաբնակությունն աղքատության նեղլիկ շրջանակների մեջ, հնարավոր չի դարձնում նրա համար վոչ միայն լայն ու ընդարձակ հեռանկարները, այլ նույնիսկ և մտածողական լայնախոհությունը՝ պետական և հասարակական կազմակերպության վերաբերմամբ: Ամեն ինչ մանր եր ու տեղային՝ լեռնային տնտեսության մեջ, և մի Հովհան - Վիլհելմի թագավորություն, վոր անշուշտ, բարձր և ընչավետ պիտի լիներ, քան եյին յերբեմնի հայ գյուղական թագավորությունները, չափազանց ծանր պիտի լիներ իբրև անուր լեռնային ազգաբնակության վզին։ Հարկային մեծաքանակ պահանջումները կատարելապես քայքայում եյին լեռնցու տնտեսությունը և դառնում եյին նրա համար աղետ ու արհավիրք։

Որիի գալուց 15 տարի առաջ (1684-ին) ե գրել Վառվառե կույսը Հյուսիսային Ղարաբաղում իր ավետարանը, վորի հիշատակարանից մենք մի կտոր բերինք նախընթաց գլխում, ցույց տալու համար, թե վորքան բազմամարդ եր հայ ազնվական դասը Վերին Խաչենի մի անկյունում։ Այժմ մեզ կարեվոր ե ծանոթանալ այդ հիշատակարանի հետևյալ հատվածի հետ.

«Ի դառն և անբարի ժամանակից յորում նեղիմք յանօրէն թունաւորաց ծանր հարկապահանջութեանց մեծապէս դաժանմամբ մինչ ի յելս շնչոյ անզերծանելի գրաւորմամբ և այս վասն բազում մեղաց մերոց զի աշխարհ ամենայն ի վրդովման և տատանման կան։ Ընդ որս և մեք կամք ըստ ծփանաց համայնից ալեկոծութեանց վարեալ ի մրրկէ անդի խռովութեանց, զի ոչ հայրապետք, ոչ առաջնորդք և ոչ կրօնավորք և ոչ ռամիկ ժողովրդականք և ոչ լինին երբէք յանդորրութեան և հանդարտութեան սակս զարտուղի գնացիցն և անմպոն ընթացիցն զոր ունին հաստատեալ յինքեանս. վասն որոյ տուժեն դիմոսական հարկօք առաւելութեամբ. և ոչ որպէս սահմանեալ և կարգեալ ի յորէնսդրաց և առաջնորդաց իւրանց, այլ կսկծուցանելով սաստկապէս կեղեքեն զկեանա անխնայ որպէս ըստ օրենի չար տզրկացն անկուշտ և անյոգ լինելով»[221] Յեվ չպետք ե կարծել, թե Որիի ժամանակ այս ժողովրդական աղետն անցել եր կամ մոռացվել։ Ընդհակառակն, նույն 1699-ին յերբ տեղի յեր ունենում Անգեղակոթի ժողովը, պարսից կառավարությունը պատրաստում եր մի նոր աղետալի հարկահանություն, վոր այսպես ե նկարագրում Գանձասարի Յեսայի կաթողիկոսը.

«Ի տասներորդ ամի թագաւորութեան իւրում՝ Հիւսէին կոչեցեալ Շահ Սուլթանն արար հրաման՝ մարդաթիւ և աշխարհագիր առնել ազգիս հայոց և ամենայն ազզաց ընդ իշխանութեամբ իւրով եղելոց՝ որ ելեալ հրամանատարի նորին` արք իբրու, հաւատարիմք տան նորա, գրիչք և քարտուղարք, զի անսխալ և առանց թագուցանելոյ գրեսցեն զամենայն հասակ ի հնգետասան ամենից և ի վեր սպառնացեալ ի հրովարտակին այսպես. եթէ ոք գտցէ զթագուցեալ և զղօղեալ ոք, և յայտնեսցի զայն արքայի, զլուխ ղողելոյն արքայի և ինչք նորա աւար այնմ լիցի՝ որ գուշակեացն. որ և արարին իսկ, զի յոյժ յուզմամբ և նրոնմամբ զննեալ տեղեկանային պէսպէս հնարիւք և սպառնալեօք ի գիւղի ուրումն զտանուտէր գիւղին և զքահանայսն և զհիւրընկալն (զոր գզիր ասեն) արգելուին ի տունս ուրոյն և զատ ի միմեանց և ապա ասել տային զանուանս արանց եղելոց ի գիւղին և գրէին. և բերեալ ի մի վայր, հաւասար տեսանէյին և թէ աւելի կամ պակաս տաներ զասացեալսն ի միմեանց (և զի թուղթ ևս առնուին ի բերանոյ նոցա, այսինքն մուչալկա, զի թէ սուտք գտցեն այնքան տուգանս վճարեսցեն) կախելով ի փայտէ բրածեծ առնէին զարսն ասացեալ սակս տուգանին. ընդ նմին կաշառս յոլովս, և տասանորդս և զկարգեալ վարձս զինուորացն, առավել քան զչափն առնուին և ապա զգրեալն կրկնէին. ապա յետ այսորիկ՝ գրեցին և զվանորայս, զանապատս և զգիւղօրէից եկեղեցիսն, ընդ նմին և զեպիսկոպոսունս, զաբեղայս և զերիցունս առ հասարակ ի թիւ արկին. և ավարտելով զնոսա սկսան գրել և զվաճառականսն, զճանապարհորդսն և զորս սուղ ինչ առևտրոյ տեարքն էին, զամենեսեան ի համարաթիւ գրելով տարեալ ցուցին ատենի արքային: Իսկ անդ եդին հարկս եդին ի վերայ գրելոց գլխոցն երեքպատիկ յավելմամբ ի վերայ առաջնոյ սահմանին. և ի վերայ եկեղեցական պաշտօնէից որ յառաջնումն ոչ երևէր բնաւ՝ տասնապատիկ առաւել քան աշխարհականաց ծանր բեռինս եդին և այն աշխարհագրութիւն հազիւ մինչև յերիս ամս աւարտեցին. զի ի 1148 (1699) թուէն սկսան և ի 1151 (1702) հրաման արարին զերեք տարւոյ զգլխահարկ ժողովրդեանն զոր նոր եդին, նաև վասն եկեղեցականաց և կրօնաւորաց կարգեալն ընդ նմին միահաղոյն առնուլ»[222]:

Այսպիսով ազգբնակությունն յենթարկված եր մի մշտատև մղձավանջային տնտեսական ահաբեկման, և հասկանալի յե դառնում, թե ինչու Որիի ժամանակ ամենուրեք այնքան ուժեղ եր պարսիկների ազդած յերկյուղը։

Արդ՝ կարո՞ղ եր այսպիսի մի տնտեսական-քաղաքական միջավայր ներկայացնող և այսպիսի մի հարկային մղձավանջ ապրող յերկիր հնար գտնել դեռ մի ամբողջ ոտար, թեկուզ նույնիսկ ազատարար արշավանքներն ընդունելու և նրան ու նրա թագ վորոնող գլուխն ապրեցնելու համար: Որին, իրրև հաշվող վաճառական, ըմբռնում եր այս հարցի ծանրությունը, բայց իբրև մի քաղաքագետ, վոր տարված եր անպատճառ մի բան սարքելու տենչով, չեր հրաժարվում սուտ ու պատիր, խաբեբայական միջոցներից։ Ինչի՞ վրա յեր նա հիմնում իր բերած առաջարկության հնարավոր իրագործումը։ Յեթե փորձեր ազնիվ և ճշմարտախոս գաղափարապաշտ դառնալ և բաց կերպով ասել ամենքին, թե քաղաքական անկախությունն առանց ծանր զոհաբերությունների չի տրվում և Ղարաբաղը պիտի չխնայեր իր ամբողջ նյութական կարողությունն այդ գաղափարի համար, — նրան չեյին լսի, նրան ճամբու կդնեյին. բայց Որին այսպիսի շիտակությամբ չգնաց,-այս կլիներ անոգուտ դեգերում փշոտ կածանի վրա։ Յեվ նա ինքն ե իրան մատնում, թե ինչպես եր ոգտագործում լեռնային թանձր միամտության և համասփյուռ քաղաքական անգրագիտության միջավայրը:

Սկսելով իր գործը, Որին գիտեր, վոր առանց իր կողմը մի կտոր հոգեվորականություն ունենալու շատ չպիտի հաջողե, իսկույն և յեթ, վեց «իշխանների» հետ միասին, դիմեց Գանձասարի վանքը։ Յերկու նպատակ կարող եր նա ունենալ այդ ուղևորությամբ։ Մեկն եր փոխարինել Աղուանից կաթողիկոսությամբ Եջմիածնի կաթողիկոսությունը, վոր չեր ուզում հարել Որիի ձեռնարկած շարժման և գլխավորել հայերի դավանափոխությունը, վոր անհրաժեշտ պայմանն եր Հայաստանի ազատագրման, իսկ մյուսն այն եր, վոր Հյուսիսային Ղարաբաղն ել միանա Հարավայինին, մի բան, վոր կարող եր տեղի ունենալ այն դեպքում միայն, յեթե Գանձասարն ել հարեր Որիին, քանի վոր ինչպես տեսանք, նա յեր այն կենտրոնը, վորին հպատակվում եյին Հյուսիսային Ղարաբաղի տիրողները։

«Պետք եր սպասել, վոր Որին պարզ ու մանրամասն կերպով կպատմեր Գանձասարի կաթողիկոսին, թե ինչու համար ե յեկել ինքը, թե քաղաքական ազատագրման ի'նչ տեսակ ծրագիր եր հղացվել Յեվրոպայում Հայասաանի համար։ Բայց սրա փոխարեն նա ասաց, թե ինքը յեկել ե Յեվրոպայի նշանավոր, ուժեղ և ազդեցիկ մի իշխողի կողմից, վորի ընտանիքը չորս թագավորող անդամներ ունի։ Այս հզոր իշխանը քրիստոնեյական հավատի ոգտի համար մի բարեգործական գումար ե ուղարկում, վոր պիտի գործադրվի յեկեղեցիների, վանքերի, մենաստանների, հիվանդանոցների և այլ այսպիսի հիմնարկությունների վրա ըստ չափու անհրաժեշտության։ Կաթողիկոսն, ի հարկե, ուրախությամբ ե լսում այս հայտարարությունը և իր կողմից պատրաստականություն ե հայտնում շնորհակալությամբ ընդունելու այդ շնորհը և գործադրելու գումարը, վոր ծածուկ պիտի ուղարկվի, ըստ չափ ու անհրաժեշտության։ Գումարի ծածուկ մնալու պայմանը մերժում ե Որին. ասելով վոր, ընդհակառակը, յեվրոպացի իշխանը գումարի հետ այստեղ պիտի ուղարկե ինժեներներ, գործակալներ, կրոնավորներ։ Այն ժամանակ կաթողիկոսը կտրականապես մերժում ե ընդունել այդ գումարը, պատճառաբանելով, թե յերկյուղ ե կրում պարսիկներից Որին անցնում ե յեկեղեցիների միության հարցին, բորբոքվում ե կրոնական վեճ և Անգեղակոթից յեկածները հեռանում են Գանձասարից առանց վորևե հաջողություն գտնելու»[223]):

Վոչ մի հիմք չկա կարծելու, թե Որին միայն Գանձասարի վանքում մեջ բերավ, ծախու դնելու համար, Յեվրոպայից սպասվող գումարի առասպելը։ Նույնը, անկասկած, գործի դրվեց և Անգեղակոթի գերագույն ժողովում, այն ել, նրա համար միանգամայն ցանկալի հետևանքով։ Հավատացին «Մեծ Հայաստանի գլխավորներն ու ատենակալները», թե Որիի բերած հայկական թագավորությունը միանգամայն ձրի յե լինելու և իրանց մնում ե միայն ընդունել բարեհոգի, սրտացավ, հարուստ ու հզոր Հովհան-Վիլհելմի այդ ընծան։ Այս եր ահա այն արագության գաղտնիքը, վորով Որին վերջացրեց իր առաքելությունը։ Նրա արած գործը վոչինչ բարդություն չեր ներկայացնում և կարող եր կատարվել մի ժամում։ Այդ այն եր, վոր նա ստանում եր յերկու հատ «ճերմակ թուղթ» (carte blanche), այսինքն` մաքուր չգրված թեթեր, վորոնց վրա գրված եյին ժողովի անդամների կնիքները և «ստորագրությունները». մեկը տրվում եր Հովհան-Վիլհելմի` իր նոր թագավորության պետքերին ծառայեցնելու համար, իսկ մյուսը` Իսրայել Որիին, վորպես ապացույց, վոր նա ճանաչված ե իբրև գլուխ և հրամանատար «Մեծ Հայաստանի գլխավորների և ատենակալների»։ Ահա այս յերկու հատ թերթերն եր, վոր Որին տանում եր իր հետ Հայաստանից։ Հովհան-Վիլհելմը աշկարա զարմանք եր հայտնում, վոր Հայաստանի վաղվան իր հպատակացուները վոչինչ ընծա չեն ուղարկել իրան Որիի հետ։ Այս հանգամանքը, ճիչտ վոր շատ բնորոշիչ ե մի աղքատ Սիսիանի գավառի համար. չե՞ վոր ինքն եր սպասում ստանալ ընծա բազմահարուստ Յեվրոպայից:

Յեթե հավատանք յեվրոպական արխիվներին, Անգեղակոթի ժողովն ունեցել ե մի ամբողջ բազմալեզու դիպլոմատիական դիվան, վոր խմբագրել ե և ուղղել ե զանազան մարդկանց պաշտոնական թղթեր: Այսպես են վկայում այն գրությունները, վորոնց տակ նշանակված ե, իբրև հեղինակման վայր, Անգեղակոթը. 1. Նամակ Հռոմի պապին. 2. Հավատարմաթուղթ Իսրայել Որիին, 3. Նամակ Պֆալցի կուրֆյուրստ Հովհան-Վիլհելմին. 4. Նամակ ռուսաց ցար Պյոտր Ալևքսեևիչին։

Մենք, իհարկե, հավատում ենք, վոր արխիվները պահպանել են այն, ինչ հանձնվել ե իրանց, բայց չպիտի հավատանք, թե այդ թղթերը գրված են կամ կարող են գրված լինել Անգեղակոթում։ Բացահայտ ե, վոր նրանք գրված են Լեռնային Ղարաբաղից շատ հեռու տեղերում, չնայած իրանց կրած կնիքներին։ Այս բանի մեջ վոչինչ հանելուկային հանգամանք չկար։ Պարզ ի պարզո Անգեղակոթի ժողովը համաձայնում եր Որիի հետ, վոր նա չի կարող պաշտոնական պատվիրակ լինել Յեվրոպայում, չունենալով իր հետ մի կտոր հայ հոգևորականություն, և տալիս եր նրան ս. Հակոբի վանքի վանահայր Մինաս վարդապետ Տիգրանյանին։

Սա մի կատարյալ գյուտ հանդիսացավ Որիի համար յեթե վոչ մտային կամ այլ բարեմասնություններով, գեթ նրանով, վոր գիտեր կեղծել վոչ միայն կնիքներ, այլև ամբողջ գրություններ: Ահա այդ «տաղանդի» տուրքերով ե, վոր մենք ունենք, ըստ յերևույթին, իհարկե, մի ամբողջ դիպլոմատիական դիվան Անգեղակոթ գյուղում։

Առանց այդ մութ գործողի աջակցության ել, սակայն, կարելի յե հեշտ կռահել այդպիսի մի դիվանի անհեթեթությունը։ Յերեվակայեցեք լեռնային անգրագետ մարդկանց, վորոնք աղաչում են Հռոմի պապին ազատել իրանց հերձվածողությունից և մտցնել Քրիստոսի ճշմարիտ յեկեղեցու մեջ։ Յերևակայեցեք նույն այդ անգրագետ պարոններին նույն այդ որը նստած՝ Իսրայել Որիին հավատարմաթուղթ տալիս լատիներեն լեզվով։ Աչքի յե ընկնում իր ընդարձակությամբ և վոճով մանավանդ այն ֆրանսերեն նամակը, վոր գրել ե, իբր թե, և դարձյալ միևնույն որը, Անգեղակոթի ժողովը Հովհան-Վիլհելմ կուրֆյուրստին։ Պրոֆեսոր Հեյգելը չգիտենք ինչից գիտե, թե այս նամակի հայերեն բնագիրը կորած ե և մնացել ե նրա ֆրանսերեն թարգմանությունը, վոր կատարել են Որին և Մինաս վարդապետը։ Բայց միևնույն ժամանակ նա չգիտե, թե այդ բնագիրը կուրֆյուրստին հասցնելուց հետո՞ յե արդյոք կորել։ «Բնագիրը կորած լինելով,- ասում ե նա,- չէ կարելի այս գրվածքի ճշտության կամ անճշտության մասին ուղիղ գաղափար կազմել»[224])։ Իսկ մենք կասենք, զուր ե վորոնել հայերեն բնագիր, նա յերբեք ել գոյություն չի ունեցել: Այն ժամանակվա գործածական հայերեն լեզուն, աղքատ ու անմշակ գեղջուկ կենցաղին հարմարեցված, չեր կարող բնագիր դառնալ այդպիսի մի նամակի համար, վոր վոչինչ գեղջկայնություն չունի իր մեջ, խմբագրված և մշակված ե դիպլոմատիական սալոնների հոտ առած մեկի միջոցով։ Վոր Որին կարող եր լինել այդ մեկը - ժխտել չի կարելի։ Ուրիշ կերպ անբացատրելի կմնան այն փառաբանությունները նրա անձի և տոհմի վերաբերմամբ, վոր անում եյին իբր թե «Մեծ Հայաստանի գլխավորներն ու ատենակալները»: Որիի մատն ե ցույց տալիս և այն, վոր մինչդեռ նամակի մի տեղում պատմվում ե, թե ինչպես ինքը Գանձասարում հավատացնում եր, թե կուրֆյուրստը խոշոր գումար պիտի ուղարկե Հայաստան, մի ուրիշ տեղում, վորպես թե Անգեղակոթի ժողովը գրում եր.

«Փառաբանում ենք աստծուն և շնորհակալ ենք նրանից, մեզ վոչինչ չի պակասում, մենք ունենք փող, կալվածներ, զինավարժ մարզիկ, մի խոսքով այն ամենը, ինչ հարկավոր ե այդ մեծ ձեռնարկության համար։ Մեզ միայն մի գլխավոր ե պակասում, վոր մեր յերկրում առաջնորդե և կառավարե»[225]

Ի՞նչ եր այս։ Մի կողմն այնպես խաբել, մյուս կողմն՝ այսպես - ահա ինչ եր։

Մենք գիտենք, վոր Որին միայն թելադրել գիտեր։ Ուրեմն մեջտեղից պետք ե վերացնել պրոֆեսոր Հեյգելից նրան, բայց մասնավորապես Մինաս վարդապետին հատկացված թարգմանչի դերը։

Այսպիսով մենք պարզած ենք համարում, թե իբրև ինչ տեսակ ներկայացուցիչ եր Իսրայել Որին Լեռնային Ղարաբաղից վերադառնում։ Յեթե արդեն դրված եր Հայաստանի ազատագրման գործը, Որին այդ գործի լիակատար տերն ու տնորենն եր. խոսել, ծրագրել, բանակցել - ամեն տեղ և բոլոր հանգամանքների մեջ նա ինքնագլուխ եր և ինքնակամ։ Իսկ այն յերկիրը, վոր նրանով եր ներկայացվում քաղաքական աշխարհին, հեռու - հեռու մնացած լեռ եր, վոր ծխում եր նախնականության, մոռացվածության թանձր մշուշների մեջ։

4.

Իսկ թե ինչպես եր կարող այդ մշուշների ներկայացուցիչը կատարել իր ինքնակալ դերը այս մասին վկայում ե նրա խոշոր աշխատությունը, վոր նա պատրաստեց և ներկայացրեց կուրֆյուրստին՝ Յեվրոպա վերադառնալուն պես։ Այդ՝ նրա ամբողջ քաղաքական հղացման ծրագրումն եր մանրամասն կերպով։

Ձեռնարկության անունն այս եր արդեն-Զինվորկան արշավանք Հռենոսի ափերից մինչեվ Թավրիզ։ Այս մի հսկայական, անհնարին ձեռնարկություն եր, և նրան պիտի ծրագրեր Դյուսելդորֆի գինեվաճառը, հնարավոր և իրագործելի դարձներ քաղաքական, ռազմագիտական, ֆինանսական և այլ տեսակետներից։ Յեվ միայն նա ընդունակ հանդիսացավ այդպիսի մի հրաշագործության, վորովհետև մի ուրիշը չեր կարող այնպիսի սանձարձակ ազատությամբ վարվել փաստերի և յերևույթների հետ, ինչպես նա յեր վարվում։ Ամեն ինչ կարելի և հեշտ եր նրա համար, ամեն կասկածելի հանգամանքի մեջ, ամեն խոչընդոտի առջև նրա յերևակայությունը դուրս եր հանում մի անսպառ կարողություն` բարեհաջող լուծումների, յերկյուղ ու յերկմտություն փարատող հավաստիացումների։ Ստել, չափազանցնել, հնարել չեղած բաներ-ի՞նչ դժվարություն, ի՞նչ անկարելիություն կարող եր դիմանալ այս տեսակ հատկություններին։

Մենք պնդում ենք այս բոլորը, բայց մենք չենք կարող թագցնել մեր զարմանքն Որիի այս անհուն կարողության առաջ: Թող այս ծրագիր չլինի, այլ հեքիաթ միայն, բայց այս այնքան խոշոր ե իբրև հեքիաթ, վոր նրան թղթի վրա հերյուրելու համար հարկավոր եր խոշոր մտային աշխատանք: Չմոռանանք, վոր այդ մարդն, ինքը չեր գրում, այլ թելադրում եր, գրել եր տալիս ուրիշին։ Յեվ այս դրության մեջ հայտաբերվում եր 16 խոշոր յերեսներ ծածկող[226]) մի գրություն, բաղկացած 36 ծրագրային կետերից։ Յեթե Որին կատարած ունի մի իսկապես խոշոր գործ, այդ հենց այս ծրագիրն ե: Վոչ մի տեղ նա այնքան ուռուցիկ չափերով չի ներկայացնում իր դրական և առավելապես բացասական հատկությունները, ինչպես այս գործի մեջ։

Միաժամանակ այս մի անդրանիկ հուշարձան ե հայ ինտելիգենտական մտքի ծննդական շրջանից, յերբ նա կարողանում ե քաղաքական այլ և այլ հնարավորություններ հերյուրել մի ազգային ազատագրական շարժման գաղափարախոսություն հիմնավորելու համար։ Որին այսպիսով հանդիսանում ե մի նախահայր, վոր իր յեռանդի առավելություններն ու պակասությունները ժառանգություն եր թողնում հայ ազատագրական շարժման բոլոր սերունդներին։ Միևնույն ժամանակ այդ ծրագիրն առաջին փորձն եր ռազմականացնելու հայ կղերական դիվանագիտությունը, այսինքն` աղերսանքի, կրոնակցության, արդարության և այսպիսի բաների լեզուներին զենքի լեզուն կցելու փորձը։ Մենք տեսանք, վոր դեռ Հակոբ կաթողիկոսի բերանով եր արտահայտվում այդ անհրաժեշտությունը, բայց ծրագրային մանրամասնություններն առաջին անգամ Որին եր մշակում։ Շարունակ խնդիրք ու պաղատանք եր գալ ազատ ել։ Բայց ի՞նչպես գալ,—ահա այս նոր եր ասվում:

Ահա թե վորքան շատ կողմերից ե կարևոր դառնում Որիի այս ընդարձակ աշխատության ուսումնասիրությունը։ Մենք այստեղ, իբրև նյութ և փաստաթուղթ, կբերենք եյական նշանակություն ունեցող կետերն այն թվահամարների տակ, ինչպես նրանք զետեղված են բնագրի մեջ, վոր գրված ե ֆրանսերեն լեզվով 1699֊ի սեպտեմբերին[227]։

ՋՈՆ ՀՈՎՀԱն-ՎԻԼՀԵԼՄԻՆ

Պերճապայծառ Կայսրընտրիչ.—Ձեր կայսրընտրիչ բարձրության բարձր հրահանգներին հնազանդվելու համար ե, վոր յես ինձ պարտք եմ համարում ձեզ ներկայացնել այս Հիշատակագիրը նրանց կողմից, վորոնք ինձ հանձնարարել են, վորպեսզի ամենայն խոնարհությամբ հայտնեմ ձեզ իմ մտքերս այն մեծ գործի մասին, վորն այնպիսի բնավորություն ունի, վոր հարկավոր ե ուրիշ շատ շատերի մասնակցությունը։ Այս ե պատճառը, վոր յես պարտավորված եմ գտնում ինձ խնդրելու ձեր կայսրընարիչ բարձրությանը, վոր դուք ևս մասնակցելու բարությունն ունենաք:

ՅԵՐՐՅԱԿ ՆԻԶԱԿԱԿՑՈԻԹՅՈԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

1. Նորին կայսերական մեծությունը[228]) վորպե սզի բարեհաճե լավ պաշապանել այնչափ բարձր կարևորություն ունեցող մի ձեռնարկություն, այնքան շահավետ`սուրբ կրոնի, վողորմած` հոգիների փրկության, փառապանծ` պերճապայծառ Պալատինյան տան և նույնիսկ Ավստրիայի ոգոստափառ տան համար, յեթե նա ուզում ե ոգնել նրան, տարակույս չկա, վոր տեսնելով Հայաստանի ժողովրդի և իշխանների գրությունն ու խնդրանքները, վորոնց կցված կլինեն ձեր կայսրընտրիչ բարձրության հանձրարականն ու բարձր ինքնագիր նամակը, և լավ հասկանալով ամեն ինչ, իր մեծ բարության պատճառով չպիտի կարողանա զանցառության տալ գործը։

2. Ինկատի ունենալով, վոր մենք նամակ ունենք նույնպես մեր սուրբ հայր պապի անունով, վոր նրան ցույց ե տալիս Հայաստանի իշխաններ մեծ բաղձանքը հպատակվելու սուրբ աթոռին, շատ նպաստավոր կլինի, յեթե այս նամակն ավելի ույժ ստանա ձեր կայսրընտրիչ բարձրության բարձր վարկի շնորհիվ մի հաղորդակցությամբ և հանձնարարականով այդ սուրբ ձեռնարկության վերաբերմամբ. սուրբ հայրն ևս իր կողմից դրան պիտի ոգնե, յերբ տեսնե գործը հեշտ կատարելի և գտնե, վոր ինքը պարտավոր ե այդ անել ի պաշտոնե, իբրև ամբողջ յեկեղեցու ընդհանրական հայր։

3. Յեթե ձեր կայսրընտրիչ բարձրությունը նույնպես լավ ե համարում հայցել բարձրապատիվ կայսրընտրիչ Տոսքանական մոնսինիոր մեծ դքսի ոգնությունը, ավելի լավ: Կրոնի համար նրա ունեցած յեռանդն այնչափ մեծ ե և նա այնչափ սիրում ե ձեր կայսրընտրիչ բարձրության բարձր շահերը, վոր պիտի աջակցե իր բոլոր կամքով, ինչպես վոր նա ինձ այդ պատիվն արավ: Ահա (ինձ թվում ե) դաշնակիցներ, վորոնք հարկավոր են ձեր կայսրընտրիչ բարձրության այս մեծ ձեռնարկության համար և վոր մենք պատրաստ ենք ձեր հրամանով գնալ խնդրելու Աստուծո, ձեր կայսրընտրիչ բարձրության և ամբողջ Հայաստանի անունով։ Յեթե ձեր կայսրընտրիչ բարձրությունը մեզ հետ մի մարդ տա, ավելի լավ: Ձեր կայսրընտրիչ բարձրությունը դժվարություն չի ունենա գտնելու այս յերրյակ նիզակակցությունը, վոր մեծ ոգուտ պիտի բերի ձեր գործը քաջալերելու համար, յեթե բախտը մեզ ժպտա, իսկ յեթե դժբախտաբար գործն անաջողության հանդիպե, այդ շատ կոգնե ձեր կայսրընտրիչ բարձրության բարձր հռչակն ապահովելու համար, վոր բոլորովին չի կարող նսեմանալ, իր հետ ունենալով աշխարհի առաջին պետերի հավանությունը և նույնիսկ դաշնակցությունը։

ԽԱՉԱԿՐԱԿԱՆ ՈՒՂԻՆ

4. Յերբ ձեռք բերվի այս զինակցությունը, հարկավոր կլինի անցնելու ճանապարհ խնդրել Լեհաստանի թագավորից և Մոսկովյանների մեծ դքսից թե ձեր կայսրընտրիչ բարձրության և թե նորին կայսերական մեծության կողմից։ Նրանք վոչ մի դժվարություն չպիտի ցույց տան, վոչ մեկը, վոչ մյուսը, նույն իսկ մոսկովյանները հաճությամբ կկատարեն այդ, վորովհետև դրանում իրանց համար շահ կա:

ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԸ

5. Յերբ անցնելու համաձայնությունը տրվի, ձեր կայսրընտրիչ բարձրությունն իր կողմից բավական նպաստած կլինի, յեթե տա հազար ձիավոր զորք՝ դրագոններ, հարյուր գրենադեր, քսան և հինգ թնդանոթաձիգներ, քսան և հինգ ռմբաձիգներ, չորս հատ վեց կալիբրի (չափի) թնդանոթներ և յերկու հատ տասներկուանոց կալիբրի, հարյուր գնդակ, մի մորտիր հիսուն ռմբանոց, հինգ հարյուր պատրույգավոր հրացան, վորոնց համեմատությամբ և վառող, հարյուր դրոշակ, վորոնք ներկայացնեն մի կողմից խաչելությունը և մյուս կողմից սուրբ Գրիգոր Լուսավորչին և պատշաճ մակագրությամբ հայերեն լեզվով։ Դրանով ցույց ենք տալիս, վոր այս լավ ժողովուրդը միշտ հուսացել ե դուրս գալ գերությունից՝ խաչի զորությամբ և իր հովանավոր սուրբ Գրիգորի միջնորղությամբ։ Դրոշակները պիտի բաժանվեն նահանգներում: Ահա այն բոլորը, ինչ վոր մենք խնդրում ենք ձեր կայսրընտրիչ բարձրությունից հանուն Աստուծո և հանուն այդ բարի ժողովրդի, վոր իր բոլոր հույսը դրել ե (Աստուծուց հետո) ձեր կայսրընտրիչ բարձրության բարության և շնորհների վրա։

6. Ցեվ ինչ վոր պետք ե մարդկանց ու ձիերի ապրուստի համար, մենք դյուրությամբ պիտի հոգանք ամեն տեղ և գլխավորապես Մոսկովիայում, ուր ամեն բան առատ ե ու եժան, իսկ ձիերի համար խոտ վորքան կամեցվի։

7, Այն մասնակցությունը, վոր մենք պիտի կարողանանք խնդրել նորին կայսերական մեծությունից և վորի համար մենք հայցում ենք ձեր կայսրընտրիչ բարձրության միջնորդությունը, կարող ե լինել այն յերկու հազար հուսարներից, վորոնց յես տեսա Ունգարիայում իմ անցնելու ժամանակ և վորոնք կայսերականների համար հարմար մարդիկ չեն, քանի վոր ավելի վնաս են տալիս դրանց, քան ոգուտ, գողություններ անելով ամեն տեղ զինվորներից, վաճառականներից և ուրիշներից։ Բայց նրանք մեզ համար հարմար կլինեն, վորովհետև աշխույժ են և ճարպիկ, ինչպես այդ նկատվել ե Ռենում, և քաջալերելու համար նրանց, վոր մեզ լավ ծառայություն մատուցանեն, նրանց թույլ կտրվի վորոշ չափով ազատություն անհավատների վերաբերմամբ, վոր կատարելապես համապատասխանում ե նրանց ճաշակին։ Յեթե այս յերկու հազար հուսարներին նորին մեծությունն ավելացնի հազար մարդ հեծելազոր, հազար դրագոն և այնքան հրետանի, վորքան մենք խնդրում ենք ձեր կայսրընտրիչ բարձրությունից, մենք շատ գոհ պիտի լինենք։

8. Յեթե նորին բարձրություն պայծառափայլ մոնսինյոր Տոսքանայի մեծ դուքսը կամենա նմանապես մասնակցել այդտեղ, ձեր կայսրընտրիչ բարձրությունը կարող ե իր կողմից տալ այդչափ ավելի պակաս, իր բաժնին ավելացնելով այն, ինչ վոր նա կտա։ Չնայած այս բոլորին, ձեր կայսրընտրիչ րարձրությունը կլինի գլխավորը, վորովհետև նրան ե, վոր մենք կամենում ենք և իր անունովն ե, զոր ամեն ինչ լինելու յե, և վոր գոհացում տրվելու յե ուրիշներին:

ԾԱԽՍԵՐԸ

9. Զորագնդերը պիտի հոգացվեն մեր ծախսերով, և բոլոր ծախսերը, վոր նորին կայսերական մեծությունը, մոնսինյոր մեծ դուքսը կանեն, կվերադարձվեն յեռապատիկ և ավելի, յեթե հարկավոր ե՝ մի տարվա ընթացքում, առանց ուրիշ ոգուտների, վորոնք պիտի առաջանան այդ գործից և վորոնք գուցե տան մեկին հազար: Յեթե հետագայում նորին կայսերական մեծությունը պետք զգա իր զորագնդերը վերադարձնելու, մենք կվերադարձնենք նույնպես յեռապատիկ կամ ավելի, ինչպես վոր իրան հաճելի կլինի։

10. Հրետանիի համար, վոր նորին մեծությունը կտա, մենք հույս ունենք նրան վճարել այնքան արծաթ, վորքան կարժենա նա։ Բայց այս ամենը ձեր կայսրընտրիչ բարձրության հաճությամբ և ձեր հրահանգների համաձայն, քանի վոր մենք ձեզ ընտրում ենք բարձրագույն տնորեն այն ամենի վրա, ինչ վոր կլինի Հայաստանում, ուր կան (փառք Աստուծո) անհավատալի առատություն ամեն բանի, միայն թե այնտեղ մարդ լինի վայելելու համար։

11. Այս առատության հետևանքը կլինի այն, վոր հազար եքյու դրամ հետագայում մեզ համար այնքան գնահատելի չի լինի վորքան մի եքյուն՝ մեր այնտեղ մտնելուց առաջ, և վոր մի թնդանոթը (նույնպես և ամեն մի ուրիշ բան) մեզ համար ավելի արժեքավոր պիտի համարվի սկզբում, քան թե հազարը հետագայում։ Վորովհետև հայաստանում գտնվում են մեծ քանակությամբ պղնձի և յերկաթի լավ հանքեր, վորոնք հայերի ձեռքումն են, դրա համար ե, վոր յեթե կայսրընտրիչ բարձրությունը կամենա այնտեղ ուղարկել ձուլող վարպետներ, կարելի կլինի անարգել աշխատել հրետանի ձուլելու համար:


ՌԱԶՄԱԶՈԻ

12. Ձեր կայսրընտրիչ բարձրության զորագնդերը կարող են մեկնել այստեղից առաջիկա մայիս ամսվա վերջերում, անցնելու համար Բոհեմիայի, Լեհաստանի, Կրակովիայի, և Մոսկովիայի վրայօվ մինչև Մոսկվա կոչված մայրաքաղաքը, ուր հարմարություն կլինի նրանց նավ նստեցնել մի մեծ գետէ վրայով մէնչև Աստրախանի նավահանգիստը, վոր գտնվում ե Կասպիական ծովի վրա։ Այդտեղ զորքերը կգտնեն ամենը, ինչ հարկավոր ե: Աստրախանից նրանց կտեղավորեն հիշյալ ծովի վրա միևնույն նավերում, վորովհետև այս ծովը չլինելով վոչ խոր և վոչ լայն, իսկ հիշյալ նավերն ունենալով միացյալ և լայն տակ և լինելով վերևից բաց, հարմարություն ունեն այս ծովի համար և ամեն մեկն ընդունակ ե տանելու հազար հինգ հարյուր ձի և նույնչափ մարդ, առանց մեկը մյուսին խանգարելու։

13. Յեթե յեղանակը լավ լինի, զորագնդերը կանցնեն ծով յերկու յերեք որում և դուրս կգան մի նավահանգիստ, ուր ամբողջ շրջակայքում չկա վոչ քաղաք, վոչ ել գյուղեր։ Այս տեղը տասը մղոնով ե հեռու պարսկական հողից, քսան մղոնով՝ Շամախուց և տասը մղոնով՝ Բագվից, ուր կան յերկու գեղեցիկ շատրվաններ, մեկն արտաբերում ե սև յուղ (նման կու պրի), մյուսից հոսում ե սպիտակ յուղ, վոր լավ ե վառելու համար։ Այստեղ ե ահա Հայաստանի սահմանագլուխը։

ԱՌԱՍՊԵԼՆԵՐ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՅԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

14. Վերև ասածից յերևում ե, վոր մի անհրաժեշտություն ե հայտնել այ ամբողջ ձեռնարկությունը և համաձայնությունը, վոր մենք պատիվ կունենանք կայացնելու ձեր կայսր ընտրիչ բարձրության հետ, նորին կայսերական մեծությանը, սուրբ հայր պապին և նորին բարձրապատվության Տոսքանի մեծ դքսին։ Բայց այս մասին չպետք ե մի խոսք անգամ ասել Լեհաստանի թագավորին, վոչ ել Մոսկովիայի մեծ դքսին, վորովհետև սա կպատճառի սոսկալի նախանձ նախ Լեհաստանի թագավորին, վորովհետև տասնևհինգ տարի առաջ նրա նախորդը կամեցավ ուղարկել յերեսուն հազար մարդ Մեծ Հայաստան բան տիրելու համար, յեթե Ղափանի գլխավորներն այդ կամենային, բայց նրանք այդ չկամեցան[229]։ Նրանց պատճառաբանությունն այն եր, վոր հարյուր տարի առաջ Լեհաստանի ծառայության մեջ կար մի բանակ, բաղկացած յերեսուն հազար մարդուց, ամբողջովին հայերից, վորոնց մի մասը թագավորության (Լեհաստանի) բնակիչներից, մյուս մասն ուրիշ տեղերից բերել տվածներից: Քանի վոր հայկական այս բանակը հաղթող եր, այդ հանգամանքն յերկյուղ ազդեց լեհացիներին՝ չլինի՞ թե ժամանակի ընթացքում հայերը տեր դառնան նրանց թագավորության, այդ պատճառով մի անգամ պատերազմ ունենալով թաթարների հետ, ծածկաբար միաբանվեցին նրանց հետ, վորպեսզի բոլոր հայերին կոտորեն և այսպիսով խեղճ հայերը, մեկ կողմից յենթարկվելով թաթարների հարձակման և մյուս կողմից լքվելով լեհացիներից, գործն այնտեղ հասավ, վոր յերկու հազար մարդ հազիվ ազատվեցին: Այս ժամանակից ի վեր հայերը սարսափում եյին լեհացիներից և չկամեցան նրանց հետ գործ անել: Յերկրորդ՝ դա նույնպես մեծ նախանձ պիտի պատճառեր Մոսկովյաններին, վորովհետև նրանց մեծ դուքսը, ամուսնանալով Վրաստանի մի իշխանուհու հետ հիսուն հազար մարդ տրամադրեց վրացիներին, յերբ սրանք պատերազմ ունեյին պարսիկների հետ, կամենալով տեր դառնալ Հայաստանին. բայց գլխավորները չկամեցան զիջել[230] այն պատճառով, վոր դրանով հայերը պետք ե միանային հունական յեկեղեցուն, վորի դավանանքը լիյե հերձվածներով և հերետիկոսությամբ և բոլորովին հակառակ ե Հայաստանի կրոնին և վորից հայերը սոսկում են զգում, գլխավորապես՝ յերբ նրանք փորձով տեսան, թե ի՛նչ ստոր կերպով հույներն ստիպում են հայերին հրաժարվել իրանց հավատից, նրանց նորից մկրտելով: Դրա հետևանքն այն ե, վոր հայերն ավելի լավ են համարում մնալ գերության մեջ անհավատների իշխանության տակ, քան լինել հունական տիրապետության տակ:

«15.Այս ամենը չի արգելում, վոր Մոսկովիայի նոր մեծ դուքսը մեծ հարգանք և համակրություն ունենա դեպի հայերը, իր բոլոր գանձերը դնելով նրանց ձեռքում և նրանց շնորհելով ազատ վաճառականություն և ամեն տեղ ազատ շրջելու իրավունք։ Յեվ այստեղից կարելի յե վստահ լինել, թե նա կհամաձայնի արգելել, վորպեսզի հուլիս ամսվա վերջերում բոլորովին նավեր անց չկենան Պարսկաստան, մինչև ձեր կայսրընտրիչ բարձրության զորագնդերի հասնելը և հետևաբար այնտեղ կգտնվեն ավելի քան յերկու հազար հայեր, վոր այս գեղեցիկ ձեռնարկության համար մեծ առավելություն կլինի։ Յեվ յեթե ձեր կայսրընտրիչ բարձրությունն ավելի պետք ունի, Մոսկովիայի մեծ դուքսը չի մերժի (յեթե հարկավոր լինի) քսան կամ յերեսուն հազար մարդ աչքի առաջ ունենալ վրացիների համար, վորովհետև Վրաստանի բազմաթիվ իշխաններ և մեծ տերեր (պարսից թագավորի անգթության պաաճառով) ապաստան են գտել մեծ դքսի մոտ, և այս առիթից կոգտվեն, վորպեսզի նորից վերադառնան իրանց կալվածները։


ՆՎԱՃՈՂԱԿԱՆ ԲԱՆԴԱԳՈՒՇԱՆՔ

«16. Այս ամենը ( ինչպես ցույց տվի վերևում) մեծ հաճույք կպատճառի Մոսկովյաններին…։ Յեթե ձեր կայսրընտրիչ բարձրությունը կարողանա այս՝ հանձնարարությունը շնորհ անել, վոր յես կարողանամ գնալ համաձայնվելով մեծ դքսի հետ, ձեր կայսրընտրիչ բարձրությունը կտեսնի նրանից ստացած մի՝ նամակից, թե այս բանն ինչ ուրախություն պիտի պատճառի նրան: Ուրեմն յես սպասում եմ այս շնորհը ձեր կայսրընտրիչ բարձրության բարությունից, մի քիչ հետո յես պատիվ պիտի ունենամ ծանոթացնելու ձեր կայսրընտրիչ բարձրությունը Հայաստանի թագավորության ուժն ու տկարությունը։

«17.Ձեր կայսրընտրիչ բարձրության զորագնդերը կարող են Պարսկաստան մուտք գործել 1700 թվականի հոկտեմբեր ամսվա սկզբին: Նրանք Բագու ցամաք իջնելով, պիտի կարողանան կտրել անցքը, վորպեսզի նույն տեղից վոչ վոք դուրս չգա, այդ մասին տեղեկություն տալու անհավատներին։ Այստեղ կարելի կլինի նույնպես քսան և չորս ժամում հանգիստ առնել, առանց վոչնչից վախենալու, քանի վոր այդ բոլորովին մի անապատ տեղ ե. հետո արշավել պատերազմի գիշերն շտապով, լուսաբացին Շամախի քաղաքում գտնվելու համար, վոր մեծ ե ինչպես Քեոլնը, ամրություններ չունի։ Այստեղ կա պարսիկների մի նահանգապետ։ Հարուստ և առևտրական քաղաք և Շամախին, վորի մեջ վոչ մի զորագունդ չկա. միայն մի քսան մարդ կան նահանգապետի հետ։ Աստուծու ոգնությամբ յես հույս ունեմ, վոր անհավատները մի ժամ չպիտի կարողանան դիմադրել, վորովհետև մենք այնտեղ ունենք յոթը ծխական համայնքներ և քաղաքի բոլոր վաճառականները և առևտրականները հայ են։ Հենց վոր նրանք տեսնեն ծածանելիս ձեր կայսրընտրիչ բարձրության դրոշակները, վորոնք ներկայացնում են խաչը, աջքի կընկնի. վոր անմիջապես դուրս կգան այն քաղաքից տասը հազար հայ մարզիկ, ամենքն ել հեծյալ, կազմ ու պատրաստ, առանց վորևե անպատշաճություն գործելու անհավատների հաշվին, վորովհետև յերկիրն այնպես լիքն ե ձիերով և ռազմամթերքներով, վորքան կարելի յե։ Ահա առաջին մուտքը Հայաստան, վոր սկսվում ե Շամախուց։ Այստեղիդ տասը մղոն ե մինչև պարոն Եմիր բեկի մոտ և անցնելով Եմիր բեկի տունը, կարելի յե այնտեղ թողնել դրոշակների և գրությունների կեսը։ ՇամաԽուց դուրս գալիս կարելի յե չորս գնդերը բաժանել չորս մասի. մի մասը, վոր կարշավե ուղիղ դեպի Գանձակ, ուր կա անհավատների մի նահանգապետ։ Քաղաքը վոչ մի ամրություն չունի և վոչ ել քաղաքապահ զորք, բացի յերեսուն մարդուց, վորոնք նահանգապետի հետ են, իսկ քաղաքի շուրջն ապրողները բոլորն ել քրիստոնյաներ են։ Յերկրորդ մասը պիտի գնա ուղղակի Լոռու յերկիրը, ուր կա նույնպես մի մեծ ավանի մեչ մի կառավարիչ, վոր վոչ մի գունդ չունի։ Յերրորդ մասը կերթա Ղափանի յերկիրը, վորտեղ կա նույնպես մի նահանգապետ մի քաղաքում առանց ամրության և առանց զորքերի, ինչպես եյին նախորդ քաղաքները։ Յեվ չորրորդ մասը (վոր պիտի կազմված լինի ընտիր զորքերից) կարշավի նույնպես մեծ արագությամբ Նախիջևան քաղաքը, ուր մի նահանգապետ կա, վոր իր հետ ունի հարյուր մարդ, վորովհետև նա թագավորության գլխավոր զորապետն ե, և նա յե, վոր տիրում ե մեր նահանգին և վոր մահացու թշնամի յե մեր ընտանիքին և ուրիշ քրիստոնյա իշխաններին, վորոնց շատ անգթաբար մեռցնել ե տալիս։

«18. Ահա բոլոր մեր ամենամեծ թշնամիները։ Դրանից հետո մենք կհասնենք Արաքս անունով մի գետի, վոր գալիս ե Թյուրքիայում յեղած Երզրումից, բաժանելով Պարսկաստանը Հայաստանից։ Այս գետը պահպանելու հինգ անցք ունի, վորտեղից կարելի՝ յե անցնել ծածկաբար։ Կտրելով այս բոլոր անցքերը, մենք կթողնենք վրացիներին դեպի աջ ու պարսիկներին դեպի ձախ և այս ամենի մեչ, վոր յես ցույց տվի, զորքերը կանցնեն Շամախուց մինչև Նախիջևան առանց վորևե անհավատներ գտնելու, բացառությամբ մի քանի ավանների ու գյուղերի՝ այս ու այն կողմ ցրված, բայց վորոնք պատերազմի մարզիկ չեն, այլ խաժամուժ ամբոխ միայն։ Այս ճանապարհն անցնելիս վորտեղ վոր մարդ կպատահե անհավատներից, նրանց ձեռաց կիջեցնեն և զինաթափ կանեն, առանց մոռանալու հրաման տալ գնդերին Նախիջևան գտնվելու։ Կա մի քաղաք, վոր կոչվում ե Որդուբաթ և նա ամբողջովին Թյուրքական ե, բոլորը վաճառականներ և առևտրականներ են, առանց վորևե նահանգապետի, վոչ զորք կա, վոչ ել ամրություն։ Նրանք չեզոք են, այնտեղ կարելի յե գտնել մի գանձ, վոր թվել չի կարելի, և ուրիշ շատ ռազմամթերք, և այդ միջոցին բոլոր քրիստոնյա իշխանները, վորոնք համաձայնություն կայացրին ձեր կայսրընտրիչ բարձրության հետ, պիտի մնան յետև, և էնչպես յես (վերևում) հիշատակեցի ձեր կայսրընտրիչ բարձրության, թե Շամախուց տաս մղոն ե մինչև Եմիր բեկի տունը, մենք այնտեղ կթողնենք դրոշակների և անհրաժեշտ գրությունների կեսը, իմացնելու համար գլխավորներին, վոր ամենալավ գնդերն ուղարկեն մեծ փութով, այնպես լավ պատրաստ, վոր կազմեն մի զորաբանակ Նախիջևանի նահանգում։ Նրանք պիտի ուղարկեն Յերևան քաղաքը մոտ հինգ հազար մարդ. այդ մի ամրացրած քաղաք ե մի փոքրիկ գետի վրա բավական մոտ այն լեռան, վորի վրա մի ժամանակ կանգնել եր Նոյի տապանը։ Այս քաղաքի մեչ կա մի նահանգապետ յերկու հարյուր զինվորներով, ունեն յերեսուն թնդանոթ, առանց վահանավոր ռմբընկեցի, ռումբերի և վոչ ել հրանյութի, վորովհետև պարսիկները չգիտեն, թե էնչ բան ե այդ, և դրանք գործածության մեչ չեն մտած այս յերկրներում։ Քաղաքն ամրացված ե միայն չորս պատերով, այսինքն՝ առանց վորևե խրամի, այնպես, վոր կարելի յե թնդանոթը դուրս բերել պատերի տակը։ Այդ քաղաքին կարելի կլինի տիրել առանց կրակ բաց անելու, քանի վոր վառողի պահեստը և զինանոցը հայերի ձեռքումն են գտնվում, վորովհետև պարսիկնները չեն վստահանում նույն իսկ իրանց ազգին, և այս այն պաաճառով, վոր բերդը գտնվում ե Թյուրքիայի սահմնագլխին. այս քաղաքում կա դրամահատություն և միայն հայերն են այդ բանի մեջ աշխատողները։ Բերդում կան յերեք հարյուրի չափ հայեր, վորոնք նույնչափ պահեստների պահապաններ են և դրամահատն եր, ինչպես և արհեստավորներ։ Քաղաքն ունի յերկու դուռ և ամեն մի դռան վրա մի-մի պահապան, բայց պարիսպների վրա վոչ վոք չկա։ Յեվ յեթե կարողանան այնպես լավ պահել գաղտնիքը, վոր նահանգապետը չիմանա զորքերի հասնելը, կարելի կլինեի գտնել ճարտարապետ Նավասարդին, վոր հայ ե և պահեստների կառավարչին վոր նույնպես հայ ե։ Յեվ յեթե նշան տրվի այս մարդկանց, նրանք պատրաստ կլինեն, վորպեսզի բռնեն դրան վրացի պահապաններին և գնդերը յերկրի բնակիչներից մոտ հիսուն մարդ։ Նրանք միշտ պիտի կարողանան պատրաստ մնալ դռան մոտ, ուր կա մի արվարձան, բնակեցված միայն հայերով, վորոնց վրա պարսիկները կասկած չեն տանում։

«19. Այս դուռը գրավելուց հետո կա մի բլուր ուր շատ այգիներ և պարտեզներ կան, վորտեղ կարելիյե տեղավորել զորքերը, հետո մտնել քաղաք, առանց վորևե վտանգի։ Յեթե այս հարվածը չաջողվեց, նրանք կարող են պաշարել քաղաքը շատ քիչ զորքերով, վորովհետև այս նահանգը պարունակում ե յերեք մեծ գավառ, վորոնց բնակիչները բոլորը հայեր են, և անհավատները շատ քիչ են, և այդ քաղաքի ամբողջ շրջակայքը, բոլոր մեծ ավաններն ու գյուղերը բնակված են հայերով, և կարելի կլինի քաղաքը պաշարված պահել մինչև հրետանիների հասնելը։ Կա մի փոքրիկ բարձրություն, վոր քաղաքին իշխում ե վերևից, տասնհինգ ռումբ բավական ե նրան այրելու համար, վորովհետև շատ փոքր ե և առանց վորևե ռազմամթերքի։ Ահա Պարսկաստանի բոլոր ամրությունները։

«20. Այն միջոցին, յերբ հայկական գնդերը կգան Նախիջևան, մենք թույլ չպիտի տանք վոր նրանք արշավեն ուղղակի Պարսկաստանի թագավորության վրա, լավ կարգապահությամբ գնալով Թավրեզ քաղաքը։ Այս քաղաքը Նախիջևանից չորս որ հեռու յե, և քանի վոր այնտեղ բոլորովին հայեր չկան և շրջակայքում ել շատ քիչ են, հարկավոր ե մեծ բանակ, վոր տիրե այն կողմին։ Այդտեղ կան մեծ զինանոց, թնդանոթներ, պատրուգավոր հրացաններ և մի նահանգապետ, հրետանիների մի հրամանատար և ուրիշ հինգ կամ վեց մեծ իշխանավորներ. քաղաքում չկա վոչ զորք և վոչ ամրություն։ Նա յերկարությամբ և լայնությամբ մի մղոն ե և կառուցված ե մի դաշտում շատ հոյակապորեն, մեծ պարտեզներով, շատ վաճառաշահ մի քաղաք ե։ Թյուրքերը, հնդիկները, պարսիկները և մոսկովյանները առևտուր ունին այստեղ։ Այս քաղաքում կան անթիվ հարստություններ և այնտեղ կարելի յե պատրաստել հարյուր հազար մարդ իրանց շորերով ու զենքերով, առանց նեղություն պատճառելու քաղաքին։

«21. Տեր դառնալով այս քաղաքին և վերցնելով անհավատների զորակայաններն ու բանակները, այստեղ կարելի կլինի հավաքել ձեր կայսրընտրիչ բարձրության բանակը և այնտեղից անցնել մինչև Սոպիի քաղաքը, և քանի վոր պարսկաստանցիների և սոպիացիների միջև կա յերեսուն մղոն, բոլորովին ավազուտ, ուր վոչ ջուր կա, վոչ գյուղ, կարելի յե Սոպիի մեջ ձմերելու կայան ընտրել. այնտեղ կան ավաններ և մեծ գյուղեր, ուր կարելի կլինի ցցապատնեշներով ամրացնել՝ այնտեղ ապահով մնալու համար, և գարնանը պիտի տեսնվի թշնամիների առաջխաղացությունը, վորոնք չեն կարողանա մեզ վրա հարձակվել այս կողմից, վորովհետև ապրելու համար վոչինչ չեն գտնի։ «22. Մեզ hասնելու, համար նրանց կհարկավորվիր անցնել Թյուրքիայով, վոր չի աջողվի առանց դժվարությունների, վորովհետև կան լեռներ ու կիրճեր, ուր պետք ե կազմը խանգարել, այնպես վոր հինգ հարյուր մարդ կարող են կասեցնել մի մեծ բանակ, և այս ժամանակի ընթացքում պետք ե աշխատեն փութով ձեր կայսրընտրիչ բարձրության գնդերը կարգավորել և վարժեցնել ինչպես և հրետանին և անհրաժեշտ ռազմամթերքները։

«23. Այս առաջխաղացությունը, վորի մանրամասնությունները նկարագրեցի ձեր կայսրընտրիչ բարձրության, միայն քսան և հինգ որվա գործ ե, բայց չպետք ե բանակել վրաններում և վոչ ել մնալ ռազմական պիտույքների հետ, վորովհետև այս մի պատերազմ ե, ուր մարդ իր ապուրն ուտում ե ձիու վրա, քանի վոր տարվա այն ժամանակն ե, յերբ ժողովուրդը իր ձմեռվա պաշարն արել ե. ուր վոր ձերդ բարձրության զորքերը բանակ կդնեն, այն տեղ նրանք պիտի կարողանան իրանց վերակազմել մինչև յերեկո, վորովհետև յերկիրը շատ արգավանդ ե և անհավատներն ունեն մեծ քանակությամբ յեզներ, հորթեր ու վոչխարներ՝ կերակրելու համար մի բանակ մինչև տաս տարի, առանց վորևե նեղություն կրելու. բայց յերեկոյան դեմ պետք ե առաջ խաղալ ամենայն շտապով, անհավատների վրա միշտ հանկարծակի հարձակվելու համար, և յեթե հոգնած լինելու պատճառով ձիերի պակասություն զգացվի, կարելի կլինի միշտ ձի գտնել, վորովհետև այն տեղ առատությամբ կա։


ԹՎԱԿԱՆ ԲԱՆԴԱԳՈԻՇԱՆՔ


«24. Յես շատ լավ համոզված եմ, վոր պարսից թագավորի զորքերը վոչինչ չպիտի կարողանան ձեռնարկել մեզ դեմ թե ձմեռվա սկիզբն և թե գարնանը. վորովհետև Պարսկաստանի թագավորությունը — այդ՝ Հայաստանի թագավորությունն ե ներս մտնելիս, այդ բազմաժողովուրդ և արդյունաբեր մի յերկիր ե, վոր ունի հարյուր հիսուն մղոն յերկարություն և հարյուր քսան մղոն լայնություն և պարսից թագավորի իշխանության տակ ե, չհաշվելով այն յերկու նահանգները, վորոնք վրացիների ձեռքումն են և հինգը, վոր գրավել են թյուրքերը։ Ուրեմն ահա սրանք են քրիստոնյա նահանգները. 1) Շաքի նահանգը, վոր կարող ե մեզ տալ սկզբում տասը հազար մարդ, այնտեղ շատ քիչ թյուրքեր կան. 2) Վարանգայի նահանգը (վորտեղ կան մի քանի թյուրքեր, բայց այնպիսիները չկան, վոր պատերազմի մարդ համարվեն), կարող ե պատրաստ տալ 6000 մարդ, 3) Քշթաղս նահանգ 10 հազար մարդ. 4) Մեծ Ղափանը (ուր կա յոթը գավառապետություն) պիտի կարողանա տալ 60,000 մարդ առանց անհանգստացնելու յերկիրը, վոր բազմաթիվ ժողովուրդ ունի և քիչ անհավատներ։ Ղափանի այս նահանգի իշխաններից չորս հոգի ստորագրել են այն նամակը, վոր Հայաստանի իշխանները պատիվ ունեցած են գրելու ձեր կայսրընտրիչ բարձրությանը. 5) Սիսիանի նահանգը 6000 մարդ, 6) Գանձակ 15,000 մարդ, 7) Լոռի՝ 6000 մարդ, 8) Գեղարքունի՝ 15,000 մարդ, 9 Զագյամ՝ 5000 մարդ, 10) Յերևան՝ 15,000 մարդ, 11) Դարալագյազ 10,000 մարդ, 12) Նախիջևան՝ 5000 մարդ, 13) Շարուր թյուրքերով լիքն ե և քիչ քրիստոնյաներ կան 14) Շամբ 5000, 15) Յերնջակ 10.000 մարդ, 16) Ագուլիս 6000 մարդ, 17) Մեղրի 3000 մարդ, 18) Գետաթաղ 5000 մարդ։ Յեվ նրանք բոլորը հավաքվելով կկազմեն հարյուր իննսուն յերկու հազար մադկանց մի բանակ։

«25. նրանք ինձ ասացին, վոր նրանցից յուրաքանչյուրը կկարողանա քսան և չորս ժամվա մեջ վոտքի վրա կազմ ու պատրաստ կանգնեցնել իր գունդն առաջ խաղալու վիճակում, դեռ չհաշված վրացիներին. վորոնք կարող են վոտքի վրա դնել 80000 մարդ և այն հինգ քրիստոնյա նահանգներ, վորոնք թյուրքերի տիրապետության տակ են, վորտեղ յերիտասարդությունը վոչինչ չի կամենում բայց միայն պատերազմ քրիստոնյա հավատի համար: Նրանք նույնպես ինձ վստահեցրին, թե ունեն ավելի քան ութսուն հազար մարդ վորոնք առևտրով են զբաղվում Թյուրքիայում և իրանց մեջ հաշվել են և գտել, վոր կարող են ունենալ այնքան փող Հայաստանի թագավորության մեջ, վորքան նրանք, վորոնք վաճառականություն են անում թյուրքերի յերկրում:

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՆԴԱԳՈՒՇԱՆՔ

Յես հաշիվ արի մեր այս յերկրի փողով և տեսա, վոր այս անում ե վաթսուն միլիոն լիվր։ Սկզբում յես դժվարացա հավատալ դրան, բայց յերբ վերադառնում եյի Թյուրքիայից, խոշոր վաճառականներն ինձ այդ մասին ապահովեցրին, ասելով թև՝ պարսից թագավորի մի դեսպան յեկած եր Կ. Պոլիս մեծ թյուրքի մոտ այն խնդրով, վոր թյուրքերի ըմբոստացումներն Անատոլիայում վնասներ պատճառեցին պարսից թագավորին։ Պարսից դեսպանը վերադարձնելով Բասրա քաղաքի բանալիները, ստացավ մեծ թյուրքի մի հրամանը, վոր պարսկահայերը, վորոնք առևտուր են անում իր թագավորության մեջ, այլ ևս գլխահարկ չվճարեն։ Պարսից դեսպանի վերադարձից հետո թյուրքերը տեսան վոր այս իրանց մեծ վնաս ե պատճառում, վրովհետև հարկահանի տված հաշվից յերևաց, վոր կային ութսուն հազար պարսկահայեր, վորոնք տարին մարդագլուխ տալիս եյին տասն եքյու:

26. Մի խոսքով ինձ անկարելի կլիներ հաշվել ժողովրդների և հարստությունների քանակությունը, վոր կա այս յերկրներում։ Յես կտամ ձեր կայսրընտրիչ բարձրության մի մարդու անուն, վորի մասին կարծում եմ տիկին կայսրընտրիչուհին լսած կլինի և վորին Տոսքանի մեծ ու պայծառափայլ դուքսը շատ լավ ճանաչում ե։ Այդ մարդը կոչվում ե Անտոն Չալաբի, վոր Հայաստանի մի վաճառական ե և յեղած ե Զմյուռնիայում, Թյուրքիայի ծովային նավահանգստում։ Թյուրքերը նախանձից լուր տվեցին մեծ թյուրքին այս հայ վաճառականի հարստությունների մասին, վորից հետո մեծ թյուրքն իր սպաներից յերեքին ուղարկեց նրան բռնելու և տանելու Կ. Պոլիս։ Բայց վորովհետև նա շատ խելոք մարդ եր, նախ լավ խոսեց սպաների հետ և նրանց ուղարկեց վերև իր սենյակը. ապա տեսնելով, վոր իր հարստություններր ներքևի պահեստներում եյին, գաղտնի հրամայեց իր ծառաներին բեռնել մի նավ այն չափ, վորքան կարող են։ Քանի վոր սպաները չեյին կամենում նրան թողնել, նա նրանց մի նվեր տվեց զբաղեցնելու համար և հետո նրանց հետ իջավ ցած և յերբ սպաները կամենում եյին կնքել նրա գույքերը և պահեստները և սկսեցին վորոնումներ տան մեջ այդ միջոցին նա ամենևին ժամանակ կլորցնելով, մտավ մի նավ գնալու համար Լիգռան, վորտեղ նա շինել տվեց մի գեղեցիկ շինություն ծովի ափին: Այս մարդը չկարողացավ վերցնել իր հետ իր ունեցածի և փողի կեսը, բայց և այնպես՝ կարողացավ տանել իր հետ յոթը միլիոն լիվր: Հիմա նույնպես մի մարդ կա, վոր Պարսկաստանից յեկած ե Վենետիկ, ուր գրել ե սուրբ Մարկոսի բանկը յոթը հարյուր հազար դուկատ և ներկայումս նա Վիեննայումե ե, վորտեղ նորին կայսերական մեծությունից խնդրել ե կոմսի տիտղոս, վորին համաձայնել ե նորին կայսերական մեծությունը[231]) և նա դատով պահանջում ե մի կալված, վոր արժե հինգ հարյուր հազար ֆիորինk, Այս բոլոր անոգոսա առա շարանները, վոր յես ան ում եմ ձեր կայսրընարիչ բարձրության, մի այն նրա համար են, վոր ձեզ է>ա%ո– թացնեմ այն հարսաոսթյոսնների հետ, վորոնք կ ան Հայս, սա ան ում, Այսպիսով չի պակասի վոչ փող ե վոչ ստացվածքնեբ ձեր կայսրընարիչ բարձրության փառավոր ձեռնարկության ողնելու, համար, վորովհետև իշխաններն ինձ ասացին, վոր յերբ հասնեն ձեր կայսրընարիչ բարձրության զորքերը, նրանք իմաց պիտի տան այն ամենքին, վորոնք ԹյուրքիայուՅՆ են, վորպեսզի վերադառնան. Այդ մեզ շաա կնպաստև. մեր ձեռնարկության համար, վորովհետև նրանք, վորոնք գալիս են Թյուրքիայից, բոլորն ել հեծյալ են և լավ զինված, Միևնույն ժա¬ ման ակ նրանք ասացին, վոր վոտքի վրա կղնեն յերկու հարյուր քսան հազար մարզ, առանց նեղոլթյուն պատկառելու թադավորության։ Յեթե յես անցյալ տարի բախտ ունենայի ձեր կայսրընարիչ բարձրության կողմից ինձ հետ մի սպա ունենալու այս յերկրներում, նա տեսած կլիներ ժողովրդների մեծ թիվը, ստացվածքնեբը, անհամեմատելի հարստությունները, Նա զարմանքով տեսած կլիներ այս բոլոր իշխաններին է1 ճան աչած նրանց մեծ բաղձանքներն ու ջերմ անձնվիբությունը ձեր կայսրընարիչ բարձրության համար, և այժմ նա պատիվ կունենար ձեր կայսրընարիչ բարձրության այդ մասին ինձ հետ զեկուցում տալ, և նա կարող կլիներ պատմել այնպիսի զարմանալի րաներ, վոր յես չեմ կարող արտայայտեր *1ՈԷ ել թղթէ անձկացնել»։ Այսքանն ենք մենք համարում Իսրայել Որթի եր ագրի ամե֊ նազլխավոբ և ելական մասը։ Մնացած յերկարաբան մանրամաս֊ նությունները, վորոնք վերարերվում են Պարսկաստանի զինվո֊ ր ական դր ութ յան, Թյուրքիային, Վրա ս տանին և Յեվրոպայի քաղաքական խնդիրներին, կարող ենք մի կողմ թողնել։ Ավելաց֊ նենք միայն այն, վոր հայ քաղաքական գործիչն իր րանդա֊ գուշանքների մեջ հասնում եր այն աստիճանին, վոր հավատում եր, թե ամրողջ Յեվրոպան պիտի աջակցե Հայաստանի համար սկսվող այդ պատերազմին, քանի վոր այդ մի խաչակրական ար¬ ջս, վանք ե, մի սրբազան պատերազմ։ Այսպես, նա հավատում եր, թե սպանիական և փորթուգալական ռաղմանավերը, հայեցին աջակցելու համար, կմտնեն Հորմուզի ծոցը և քաբուք անդ կանեն Բենդեր—Աբբաս նավահանգիստը։ Բայց այսքան վոգևորությամր հորինված ծրաղիրը վոչ մի իրական արժեք չունեցավ։ Յեվ այսպիսի յելքի առաջին պատ֊ ճառն ինքն եր, Ըրին, Բան դա գուշանքների մի ամբողջ տ ես արա֊ նացոլյց, մւմ կարող եր նա Լ^րեն զբաղեցնել։ Մի /երկիր, վոր կարող ե 200 հազար մարդ դնել զէնքի տակ, բայց վոր էր վրա տիրողները միայն մի քանի հարյուր ղինվոր ունեն։ Յեվ այս¬ պիսի մի ույժ խորտակելու համար եր, վոր Յեվրոպայից, յերեք պետությոլններ կոխ տալով, խաչակրաց արշավանք պիտի գնար։ Ըրին ամեն ինչ հեշտացնում եր ստեր հերյուրելով մեկը մյուսից անհեթեթ և այս ոլղղությամր սանձակոտոր տանոլմ եր իր ծրա֊ 210 մինչև ծաղրելիություն: Միայն ծաղրելի կարող եր լինել այն բանը, վոր Որին ամենայն առատաձեռնությամբ հանձն եր առնում վճարել յեվրոպական արշավանքի բոլոր ծախսերը յեռապատիկ չափով անգամ, և յերբ հարկ եր լինում մատնանիշ անել, թե ուր ե Հայաստանի այդ գանձը, նա ցույց եր տալիս... հայ վաճառականների գրպանները։ Յեթե մի Շահրիմանյան ունի Վենետիկի բանկում 700 հազար դուկատ կամ մի Անտոն Չելեբի ապարանք ունի կառուցած Լիվոռնոյի ծովափին, մէ՞թե այս չեր նշանակում, թե Լեոպոլդ կայսրը իր տված յուրաքանչյուր թնդանոթի երեք գինի կստանար։

Յեվ դեպքը ծաղրում եր նրան հենց ԴյոՒսելդորֆ հասնելուն պես։ Պրոֆեսոր Հեյդլը պատմում ե, վոր Հովհան ֊ Վիլհելմ կուրֆյուրստը զարմանք հայտնեց, թե ինչպես ե, վոր Որին, գալով 10 հայ իշխանների մոտից, իր համար ընծաներ չի բերել: Այս բանն, էնչպես յերևում ե, հայտնի յեր դառնում Որիին, և նա հետևյալ նամակն եր գրում կուրֆյուրստին.

«Իսկապես յես ձեր կուրֆյուրստական (կայսրընտրիչ) բարձրության ընծաներ պետք ե բերած լինեյի, բայց չկարողացա, վորովհետև ճանապարհորդության ժամանակ շատ տեղերում ուշացել եմ, և բացի դրանից, թյուրքերի ապստամբությամբ այժմ Անատոլիայում անկարգություններ ու ավազակներ են տիրում: Պարոն Սաֆրազը և մյուս բոլոր իշխաններն աոանց բացառության շատ թանկագին բաներ, ձիաներ և ուրիշ գանձեր, վորոնցից դուք ել կունենաք, իմ իրավասիրության տակ են դրել, վորպեսզի ձեր բարձրության վոտքի տակ ձգեմ. յես ել ունեմ մի քանի հիանալի ձիաներ և ուրիշ շատ բաներ և պատվիրել եմ ընկերներիս այստեղ ուղարկելու: Այդ ապրանքները հոկտեմբերի սկզբին մեր յերկրից դուրս կգան և հրամայել եմ, վոր դրանք Զիբենբուրգի Քրոնշտադտ քադաքը տանեն, թող ձեր բարձրությունը բարեհաճի այնտեղ մի անցագիր ուղարկելու»[232]

Յեթե այս որիական վոճը ճշմարտություն ել պարունակեր իր մեջ, չե կարելի կարծել, թե այդ ընծաներն Անգեղակոթից եյին ուղարկված, վորովհետև այդ 10 իշխան անվանվածներն այնքան ունևոր չեյին, վոր Յեվրոպա ուղարկեյին առանձնապես գնահատելի ընծաներ։

Բայց յեթե Որին ուրիշ, ավելի իրական և պարկեշտ չափերով ծրագրելու ընդունակություն ել ունենար, այս չեր նշանակի, թե անպատճառ ավստրիական հուսարները քառասմբակ արշավ եյին սկսելու դեպի Հայաստան: Հարցը ծրագրի բնութն ու բովանդակությունը չեր: Հարցն այն եր, թե կային մի կամ մի քանի կարող պետություններ, վորոնք անմիջապես շահագրգռված լինեյին

՚1) «Արձագանք» լրագիր, Թիֆլիս, 1894, № 75.

211 Հայաստանի ազատագրության մեջ: Հարցը դրված եր միջին Յեվրոպայում, և այդտեղ այդպիսի պետություն չկար։

Յեթե Թյուրքիայի ջախջախումը 1698֊ին Հռենոսյան Պալատիտանի իշխանական պալատում կարող յեղավ նոր հմայք տալ շաա հին խաչակրական գաղափարին և կապել նրան կայսր ընտրող իշխանի փառասիրությունը բորբոքող հայկական թագի շողշողոցների հետ և դառնալ այսպիսով ժամանցը հաճելի դարձնող գործողությունների առարկա,- հետևյալ 1699-ին, յերբ Որին վերադառնում եր Յեվրոպա, քաղաքական շահերն արդեն բոլորովին այլ դասավորություն եյին ստացել: Լեոպոլդ կայսրը, վորին կամենում եյին հատկացնել ղեկավարողի դեր հայկական խաչակրության մեջ, այժմ պատրաստվում եր պատերազմի Լուի 14-դի դեն սպանիական ժառանգության համար, վոր մի ահագին վեճ եր, թե ո՞վ պիտի լիներ Սպանիայի տերը նրա անժառանգ մեռած թագավորից հետո արդյոք ֆրանսիակա՞ն թագավորի թե ավստրիկան կայսրի վորդին։ Լեոպոլդ կայսրին այժմ հարկավոր եր Թյուրքիայի բարեկամությունը, և այս պատաճառով նա չեր կարող, յեթե ուզենար իսկ, խրախուսել Արևելքում այնպիսի մի շարժում, վոր գրգռեր Թուրքիայի թշնամությունը։

Ինչ վերաբերվում եր կուրֆյուրստին, նրա առանց այդ ել վոչ ընդարձակ ռազմական միջոցները պիտի կլանվեյին ավստրոֆրանսիական պատերազմով, հետևաբար նա կարող եր այժմ հանձնարարել Որիին յեթե վոչ իսպառ հրաժարում գաղափարից, գեթ նրա հետաձգում։ Բայց մարդկային փասասիրությունն ու շահամոլությունը միշտ թշնամի յեն տարրական շիտակության: Կայսերընտրիչը ամենայն սիրով ընդունեց Որիին, ընդունելի համարեց նրա առաջարկությունները և հենց նրան հանձնեց այդ առաջարկությունների առաջին կետի կատարումը, վոր վերաբերվում եր դաշնակցություն կազմելուն։ Ծանրաբեռնված նրա հանձնարարական նամակներով, Որին սկսեց մի դիվանագիտական ճանապարհորդություն, վոր սաստիկ հիշեցնում ե յերկու Թյուրքահայ յեպիսկոպոսների դիվանագիտական շրջագայությունը Յեվրոպայում 1877 թվին, Բեռլինի կոնգրեսից առաջ: Որին գնաց նախ Հռոմ, ընդունվեց պապի մոտ, վոր մեծ համակրությամբ վերաբերվեց Հայաստանի ազատագրության ծրագրին և խոստացավ իր կատարյալ աջակցությունը նրա իրագործման [233] )։ Նույնպիսի ընդունելություն գտավ և նույնպիսի դրական խոստում ստացավ նա և՛ Ֆլորենցիա քաղաքում, Տոսքանայի մեծ դքսից:

1)Անդ:

202 Մնում եր Լեոպոլդ կայսրը, վորի վարմունքն ավելի ևս հիացուցիչ եր հայ դիպլոմատի համար։ Ճիշտ ե, նա չընդունեց ոգնություն տալու, և անմիջապես արշավանք սկսելու առաջարկը, բայց և այնպես չցույց տվեց իրան, թե այդ հարցը գոյություն չունի իր համար։ Ընդհակառակը, նա հուսադրական նամակ գրեց Ղարաբաղի մելիքներին, խրախուսեց Որիին շարունակել գործը և խորհուրդ տվեց դիմել ռուսաց ցարին, առանց վորի համաձայնության և թույլատվության չե կարելի զորք ուղարկել Հայաստան։

Դրությունը փոխվում եր, Որին կարծում եր թե 1700-ին կվերջանա Հայաստանի ազատագրության ամբողջ գործը, իսկ այժմ տեսնում եր, վոր այդ գործը դեռ չեր ել սկսված և պետք եր նոր միայն սկսել։ Յեվ այս՝ չնայած կուրֆյուրստի անսահման սիրալիրության և ամեն աջակցություն անելու պատրաստականության: Այսպես եր հայ կղերական դիվանագիտությունը և 1878-ի ամառը: Ամեն տեղ ընդունված մեծ համակրությամբ ու խրախույսներով, նույն իսկ արժանացած տեսնելու գերմանական կայսրուհուն արտասունքներ թափելիս թյուրքահայ ժողովրդի թշվառությունների վրա, յեպիսկոպոսական պատվիրակությունը վերադառնում եր Բեռլինից գլխիկոր, այն համոզումով, վոր հայոց հարցը նոր ե սկսվում:

Բայց Որին խոստացել եր Անգեղակոթի ժողովին։ Այժմ ի՞նչ պիտի ասեն։ Յեվ ահա 1700 թվի հոկտեմբերին կուրֆյուրստը, պահպանելու համար, գրում եր մի նամակ Ղարարաղի մելիքներին, իբրև պատասխան նրանց դիմումին, վոր բերել եյին Որին և Մինաս վարդապետը։ «Հայաստանի ամենասիրելի իշխաններ և տերեր, սիրելի հայեր,- ասված եր այդ նամակի մեջ.-ձեր սիրելի նամակները մեզ հանձնեցին պարոն Իսրայել Որին, վոր մեր և ձեր ազնիվ հավատարմատարն ե և նրան ընկերացրած Մինաս վարդապետը, ս. Հակոբի մեծ վանքի աբբահայրը մի առանձին ունկնդրության ժամանակ,վոր նրանք խնդրեցին մեզանից և մենք շատ սիրելաբամ շնորհեցինք։ Այդ ունկնդրության միջոցին մեզ բերանացի հավաստիացրեցին այն հավատը, վոր ձեր պարոնություններն ունեք դեպի մեզ։ Ընդունում ենք այս հավաստիացումը մեր սրտի խորքում և խնդրում ենք, վոր բարեկամությունը մեր մեջ միշտ անխզելի մնա, վորի վերաբերմամբ պարոն Որին և աբբա Մինասը բավականաչափ հուսադրեցին։ Խոստանում ենք ձեր պարոնություններին, վոր ամեն փութաջանություն կգործադրենք, վորպեսզի ազնիվ մտադրությունները հայտնի չդառնան վոչ վոքի, այլ պահվեն վորպես մեծագույն գաղտնիք: Միաժամանակ հուսադրում ենք ձեր պարոնություններըվ, որ ձեր մտադրված ամենաբարեպաշտ գործի կատարելության համար ամեն տեսակ ոգնություն, վորքան հնարավոր ե, կանենք թե մենք ինքներս անձամբ և թե մեր մյուս ղաշնակիցների

213 միջոցով, վորոնց՝ ամենամեծ ջանասիրությամբ՝ պիտի խնդրենք ոգնության գալ այդքան մեծ մի գործի մեջ, վորպիսի գործից այնքան ոգուտ կա, այնքան միլիոն հոգիների փրկությունը կաճե, վորոնք այժմ անհավատների լուծի տակ են հեծում։ Իսկ այս գործը կատարելու համար ճանաչելով թե ի՛նչ ենք մենք պարտավոր անել, յերբ տեսնում ենք ձեր պարոնությունների այնքան հավատը դեպի մեզ, մենք ամեն ինչ բերանացի հայտնեցինք պարոն Որիին և Մինաս աբբային, վորոնք իսկապես շատ լավ մարդիկ են, մանավանդ պարոն Որին, ամենահավատարիմ և անձնվեր մարզը, վոր այս մեծ գործը Աստծու ամենակարող ոգնությամբ կատարման կհասցնե և իսկապես պատշաճում ե նրան, վոր ամեն բանի մեջ հավատաք նրան, և՛ նրա խելքին, և նրա կարողության և՛ նրա հոյակապ գործունեյության։ Աստված ընտրել ե նրան մի այսպիսի վախճանի համար, վորի կատարումն այնքան համապատասխան կլինի Աստուծու փառքին, հոգիներին փրկություն կբերի և բարորություն քրիստոնեյական հավատին և ձեր վողջ Հայաստանին։ Հավաքվեցինք մենք և միասին խորհուրդ արինք այս մեծ գործի շուրջը. ինչ կերպով սկսենք, ինչ զգուշություններ, ինչպիսի կարգ։ Այս պաաճառով ձեր պարոնություններին ուղարկում ենք այն խոսքերին, վոր պարոն Որին և Մինաս աբբան այս մասին կասեն և խնդրում ենք, վոր ձեր պարոնությունները հավատան այն ամենին, ինչ նրանք կասեն։ Ընդ սմին աղաչում ենք ձեր պարոնությունները, վոր դուք բոլորովին հուսադրված լինեք, թե մեզանից սիրված եք և ամբողջ սրտից վողջագուրված, և մենք պատրաստ ենք ամեն բան անել ձեր հավիտենական փրկության կոլթյան համար, ձեր ոգտին, խաղաղության և ժամանակավոր յերջանկության համար։ Այս բոլորը մենք ցույց կտանք գործով»[234]

Պրոֆեսոր Հեյգելը գրում ե.

«Որին համոզեց կուրֆյուրստին, վոր նրա սպաները կամ գեներալները թեև քաջ մարդիկ են և կարող են կռվել, բայց վորովհետև դրանք Հայաստանի տեղական պայմանների հետ ծանոթ չեն, դրա համար նրանք մեծ ոգուտ չեն կարող տալ և այդ պատճառով զորքի առաջնորդությունն իր վրա հանձ առավ Որին, խոստանալով կուրֆյուրստի իր վրա տածած հույսերն արդարացնել»[235]):

Ել ուրեմն ի՞նչ եր մնում, վոր սլակասեր Հռենոսյան Պալատինայում պատրաստվող հայ թագավորացուին։ Պատրաստողը, հենց ինքը, Հովհան֊Վիլհելմն եր, քանի վոր հետզհետէ, յերևի, պարզվում եր նրա համար, վոր Հայաստանն իր թագով չափազանց հեռու յեր նրանից:

Բայց այս բոլորը խոսքեր եյին։ Իսկ գործն առջևումն եր, վոր հենց այս ժամանակից ել, իբրև ահեղ անխուսափելիություն, տնկվում եր հայ ժոդովրդի ճակատագրի մեջ,- այն, վոր չե կարող լինել Հայաստանի ազատություն, առանց ցարական Ռուսաստանի կամեցողության և մասնակցության։

Յեվ Որին գնում եր դեպի այդ անխուսափելիությունը:

1) Эзов. с. 37-38 2)«Արձագանք», 1894, № 75.

214

ԳԼՈՒԽ ՉՈՐՐՈՐԴ

ՑԱՐԸ ՅԵՎ ԽՈՋԱՆ

1.

Վոչ Անգեղակոթի ժողովում, վոչ մի այլ տեղ Իսրայել Որին խոսք չեր ունեցել Ռուսաստանին դիմելու մասին։ Ընդհակառակն, իր ծրագրի 14֊րդ հոդվածում նա ասում եր, թե հայերը սարսափում են հունագավանների, հետևաբար և ռուսների տիրապետությունից և ավելի գերադաս են համարում մնալ գերության մեջ, քան ազատվել հունադավանների ձեռքով։ Միանգամայն, ուրեմն, հետևողական կլինի ընդունել, վոր վոչ Անգեղակոթ գնալիս, վոչ մանավանդ Անգեդակոթից դուրս գալիս, Որին չուներ իր գրպանի մեջ վոչ մի առաջարկություն և վոչ ել նրանից բղխող լիազորություն առանձնակի և անկախ, դիմում անելու նաև Մոսկվային, վորի մասին Որիի իմացածն նույն իսկ այն ել չեր, թե նրա տերը «մեծ դուքս» չեր կոչվում, ինչպես նա շարունակ անվանում եր, այլ «ցաr»:

Բայց ահա փլվում եր նրա ծրագրով նախատեսված յերրյակ զինակցությունը (կուրֆյուրստ, կայսր և Տոսքանայի մեծ դուքսը) և ծառանում եր անհրաժեշտություն՝ դիմելու ռուսներին։ Որին իբրև դիվանագետ, բոլորովին չի ել մտածում, թե առաջ ի՛նչ կարծիք ու դավանություն ե ունեցել և արագ սկսում ե պատրաստվել այս նոր առաքելության, Պետք եր մի դիմում Ղարաբաղի մելիքներից, և այսպիսի մի թուղթ, ինչպես ցույց ե տվել քննադատությունը[236]), սարքվում ե Յեվրոպայում, անշուշտ, Մինաս վարդապետի ձեռքուվ [237]Այս թուղթը կրում ե նույն թվականը (1699 ապրիլի 29), ունի դարձյալ իբր թե Անգեղակոթում մելիքների անունից կուրֆյուրստին ուղղած դիմումը։ Միևնույն նյութին վերաբերվող և իբռ թե միևնույն որը գրված այս յերկու գրությունները տարբերվում են իրարից վոչ միայն արտաքինով (կուրֆյուրստի նամակը ֆրանսերեն ե, իսկ ռուսաց ցարինը- ինչու՞, չգիտենք- հայերեն ե), այլ բովանդակությամբ։ Ռուսներին մելիքների անունից աղերսանք եր ներկայացվում լոկ ազատագրության գործ սկսելու մասին և այլևս խոսք չկար, թե հայերը դրա փոխարեն կրոնափոխ կլինեն։ Ազատագրությունը պիտի կատարվեր հայոց թագավորությունը վերականգնելու միջոցով, բայց թե ում պիտի պատկաներ Հայաստանի թագը,- այս մնում եր անորոշ, մինչդեռ, ինչպես տեսանք, կուրֆյուրստն ուներ աներկբա հավաստիացում, թե ինքը կլինի Հայաստանի թագավորը։ Ուշադրություն գրավում ե այն հանգամանքը, վոր չմատնանշելով թագի մի վորոշ թեկնածու, ռուսներին ուղղած թուղթը դարձյալ և դարձյալ վեր եր հանում Որիին, փառաբանում եր նրա հռչակավոր ծագումը և շարունակ շեշտում եր, թե նրան են իրանց գլուխ ընտրել հայ մելիքները և նրան պիտի հպատակվեն: Այսպիսով ստացվում եր տպավորություն, թե ազատված Հայաստանում ել նա պիտի գլուխ լինի։ Յեվ վորովհետև հետագա բանակցություների մեջ Ռուսաստանին տրվում եր Հայաստանի տերը լինելու և նրան իր զորքերով գրաված պահելու դիրքը, ուստի մենք կարող ենք յենթադրել, վոր Որիի փառասիրությունը հասնում եր գուցե Ռուսաստանի թևարկության տակ գտնվող մի թագավորության գլխի աստիճանին։

Այսպես թե այնպես, 1701 թվականի հունիս ամսին Որին գտնվում եր Մոսկվայում՝ Մինաս վարդապետի և Նազար Որեխովիչ անունով մի լեհահայի հետ, վոր կատարում եր թարգմանի պաշտոն: Նա ընդունվեց իբրև Պֆայլցի կուրֆյուրստի կողմից յեկած պատգամավոր, ստացավ ռուս կառավարության կողմից իր այգ դիրքին պատշաճող կեցության պայմաններ-առանձին տուն և լավ սնունդ։ Չորս որ անցած իր տեղ հասնելուց՝ Որին կանչվեց տերության առաջին պաշտոնյա բոյարին Գոլովինի մոտ և հարցաքննության յենթարկվեց, թե ի՛նչ նպատակ ունի իր առաքելությունը:

հատն անգամ չեր կարող հայտնի լինել Անգեղակոթի մեջ և վորոնք պարզապես, թարգմանված լատինիրենից: Լատիներենի ձև ունի և ցարի անունը- «Պետրոս Ալեքսանոս»։ Չկա և «ցար» անունը, վորը փոխարինված ե «սեզտթ» անունով:

216 Որին փորձեց խնդրել ունկնդրություն Պետրոս թագավորի մոտ, բայց չստացավ։ Քաղաքական մոմենտը անհարմար հանդիսացավ Որիի բանակցությունների համար նաև Մոսկվայում: Յեթե արևմուտքում պատերազմ կար սպանիական ժառանգության համար, այստեղ, հյուսիսում ել, բորբոքվել եր մի պատերազմ՝ մի կողմից Շվեցիայի և մյուս կողմից Ռուսաստանի, Լեհաստանի և Նորվեգիայի մեջ, վոր հենց այդպես ել կոչվեց - «Մեծ հյուսիսային պատերազմ» և տևեց 21 տարի (1700 — 1721): Այս պատերազմը Ռուսաստանի վերանորոգիչ Պետրոս Մեծի համար կյանքի և մահվան չափ կարևորություն ուներ, վորովհետև այդ պատերազմի հետ եր կապված Ռուսաստանի համար կարևորագույն տնտեսական-քաղաքական շահը հանել Շվեցիայի տիրապետության տակից Բալթիկ ծովի արևելյան ափերի մի մեծ հատվածը և այդպիսով ամբողջացնել մեծ ջրային ճանապարհի, իբրև միջազգային առևտրական յերակի դիրքը։ Հեշտ չեր այս նվաճողությունը, վորովհետև Շվեցիան ժամանակի ուժեղ պետություններից մեկն եր և գերազանցում եր Ռուսաստանն իր մշակութային զարգացմամբ, և Պետրոսը պատերազմի սկզբում պարտություններ եր կրում շվեդացիներից, բայց չեր հուսահատվում, այլ, ընդհակառակն, ասում եր, թե հետամնաց Ռուսաստանը պարտությունների միջոցով պիտի սովորե պատերազմելու յեվրոպական յեղանակները։ Իսկ սրա համար հարկավոր եյին բարենորոգումներ և վերակազմություններ, վորոնց և ամենայն յեռանդով նվիրված եր վերանորոգիչ ցարը։

Շատ հասկանալի յե, վոր այնպիսի արտակարգ կարևոր հանգամանքների մեջ Որին, ունենալով հանդերձ կուրֆյուրստի, Լեոպոլդ կայսրի և Լեհաստանի թագավորի հանձնարարականները, շտապ կարգով չեր ընդունվում ցարի ունկնդրության, մանավանդ, վոր նրա դիվանագիտական առաքելությունը արտակարգ բնավորություն չեր կրում։ Այս պատաճառով ռուսաց կառավարությունը վճռեց նախապես մանրամասն և հանգամանորեն հարցուփորձերի միջոցով իմանալ, թե ի՞նչ են ուզում հայերը: Պետրոսի ուշադրությունից՝ բազմաթիվ ծանր զբաղմունքների մեջ՝ չխուսափեց այն հանգամանքը, վոր իրան խնդիրք ուղարկողները, իրանից ոգնություն և ազատություն աղերսողները հայերն են, վորոնց նա լավ ճանաչում եր իբրև ընդունակ վաճառականների, վորոնք այնքան ազդեցիկ դիրք ունեն Պարսկաստանում և Թյուրքիայում։ Հայ խոջայական կապիտալը դեպի Ռուսաստան գրավելու համար նա չեր խնայել թույլատվություններ և արտոնություններ, մինչև իսկ պարսկական առևտրի համար հաստատել եր ճանապարհ Աստրախան-Արխանգելսկ և այժմ ել պատերազմում եր՝ այդ ճանապարհը կրճատելու և ավելի հարմար դարձնելու համար։ Արդ՝ նույն այն խոջաները, վորոնք Մոսկվա եյին գալիս արտոնությունների համար, հրավիրում եյին նրան իրանց յերկիրը գրավելու, աղաչում եյին հանուն քրիստոնեյության ազատել իրանց «անհավատների» լուծից։

Մանավանդ այս աղաչանքները, այս քրիստոսասիրական մրմունջները Պետրոսի համար այնպիսի բաներ չեյին, վորոնց կարելի լիներ արհամարհել։ Նա հիմնում եր մի իմպերիալիստական կայսրություն, նրա հիմքում դնելով քրիստոնյա ժողովրդների տանջանքների շահագործումն իբրև նվաճողականության հատու զենք և արդեն ինքն իսկ Բալկանյան թերակղզու քրիստոնյաների մեջ իրան հայտարարում եր իբրև նրանց ազատարարը թյուրքական լուծից։ Ռուսական իմպերիալիզմի այս ամենախոշոր առանձնահատկությունը դեռ իր ամենավաղ մանկության հասակից եր լսում հայերի քրիստոսասիրական պաղատանքները, այն ել Կասպից ծովի ափերից, վորոնք Պետրոսի վաճառականական յերազն եյին կազմում և վորոնք իրանց հերթին եյին սպասում՝ Բալթիկ ծովի ափերի նման ցարական կայսրության մասնիկ դառնալու համար։ Դեռ հյուսիսի գործը չվերջացրած, ռուսական իմպերիալիզմը յերեսը դարձնում եր դեպի հարավ, վորպեսզի դեմաւդեմ հանդիպի դեպի իրան յեկող հայ կղերական դիվանագիտության։

Այս հանդիպումը մի պատահականություն չեր, անցողական մի յերևույթ։ Այս հաստատ հիմնավորված սկզբնավորություն եր դարավոր մի անփոփոխության, վոր պիտի կլաներ հայ ժողովրդի կյանքն ամբողջովին, մինչև վոր չվերջանար 1915-1920-ի կատաստրոֆով։ Պետրոսը «մեծ» կոչված իր իսկապես մեծ գործունեությամբ, հայ կղերական դիվանագիտությունն իր ձեռքից բաց թողնողը չեր և վերջինս ել իր հերթին ցարականությունից ձեռք վերցնելու կարողությունից ընդ միշտ զրկեց իրան։ Յեվ առաջին իսկ ողջույն-բարեվից վորոշվում և անշարժանում եյին, ամբողջ յերկու դարի համար, փոխադարձ հարաբերությունները յերկու կողմերի մեջ: Պետրոսը, մեծ գործիչ, բայց և մեծ բռնակալ, կոպիտ, գրեթե վայրենի վարք ու բարքով, վոր Արևելքի մեծ բռնակալների նման կանգ չառավ նույն իսկ իր հարազատ վորդու մահացման վոճիրի առաջ, վոչ մի զսպանակ չեր ճանաչում մանավանդ դիվանագիտության մեջ, և խաբել, ստել, դավաճանել նույն իսկ ամենաստոր միջոցներով, նրա համար ավելի սովորական ու թույլատրելի բաներ եյին, քան ուրիշ դիվանագետների համար։ Իսկ ցարականության այս ամենացայտուն արտահայտիչի առաջ՝ հայ կղերական դիվանագիտությունը - աղաչավոր, քծնող, ստորաքարշ, կամ արտահայտվելով մի հատ բառով - ցարապաշտ։

Հետևենք այն բանակցություններին, վորոնք սկսվեցին ռուսաց կառավարության և Որիի մեջ՝ վերջինիս Մոսկվա ժամանելուց հետո անմիջապես, և մենք նրանց մեջ կտեսնենք արդեն իսկ սկիզբ առած այն մշտնջենական անփոփոխականությունը, վոր մենք շեշտեցինք վերևում իբրև ճակատագրական հատկանիշ հայ ազատագրական շարժման ամրոցի տևողության ընթացքում։

2.

Չստանալով ունկնդրություն՝ անձամբ ցարին բացատրություններ տալու համար, Իսրայել Որին հուլիսի 14-ին ինքն եր բաց անում գրավոր բանակցությունները, դիմելով Պետրոսին մի աղերսագրով, վորի մեջ նախ իր շնորհակալությունն եր հայտնում այն գեղեցիկ ընդունելության համար, վորին արժանացան Մոսկվայում թե՛ ինքը և թե՛ իր հետևորդները և ապա դիմում եր իր առաքելության նպատակին։ Այստեղ ահա Որին հանդես եր բերում նոր, միջավայրին հարմարեցրած դիվանագիտական մի յելույթ, վորի մեջ արմատական փոփոխության եր յենթարկվում և այն խաչակրական արշավանքի պատկերը, վորի մանրամասնություններն այնպիսի խնամոտ ճարպիկությամբ նա մշակել եր Պֆայլցի կուրֆյուրստի գործադրության համար: Այժմ, բնականաբար, դերերը փոխվում եյին, և գործադրողի պատիվը Հովհան-Վիլհելմից անցնում եր Պեոտր Ալեքսեևիչին։

«Յեկանք մենք այստեղ - ասում եր Որին այդ աղերսագրի մեջ, - վորպեսզի ընկնենք ձեր արքայական մեծության վոտները, և մեզ այստեղ ուղարկողների կողմից խնդրենք վողորմություն ոգնելու մեր խղճուկ ժողովրդին, վոր սաստիկ տանջվում ե անհավատների բռնության տակ: Չենք կասկածում, վոր ձեր արքայական մեծությանը հայտնի յե, թե հայոց յերկրում սրանից առաջ, հին ժամանակներում, յեղել են թագավորներ և քրիստոնյա իշխաններ, բայց հետո, նրանց անմիաբանության պատճառով տեղի ունեցավ այն, վոր հայոց այդ ամբողջ թագավորությունն ընկավ անհավատների լծի տակ: Յեվ ինչպես Ադամի վորդիները հուսով սպասում եյին Մեսսիայի գալստյան, վոր պիտի ազատեր նրանց հավիտենական մահից. այնպես ել այս խեղճ ժողովուրդը միշտ ապրել ե և այժմ ապրում ե այն հուսով, թե ոգնություն կստանա ձեր արքայական մեծությունից: Նրա մեջ կա մի նախագուշակություն, թե վերջին ժամանակներում անհավատները կդառնան խիստ կատաղի և կսկսեն հարկադրել քրիստոնյաներին ընդունել իրանց ամենագարշելի որենքը, և այն ժամանակ կգա Մոսկվայի ոգոստափառ տանից մի մեծ իշխան, վոր Ալեքսանդր Մեծից ել շատ քաջ կլինի և կվերցնի Հայոց թագավորությունը և կազատե քրիստոնյաներին։ Այս մարգարեյության հավատում եյին մինչև այժմյան ժամանակը և հավատում են այժմ ել, վորովհետև իսկապես տեսնում ենք, վոր անորեններն այն աստիճան չարության են հասել, վոր քրիստոնյաներին մեծ հարկերով և բռնությամբ հարկադրում են ընդունել Մուհամմեդի հավատը, իսկ մյուս կողմից տեսնում ենք այն բնական վառ ձգտումը, վոր ունի ձեր արքայական մեծությունը քրիստոնեյական հավատը մեծացնելու և բազմացնելու համար, ինչպես և ձեր ճշմարիտ խոստումը պատերազմելու անհավատների դեմ, վորոնք յերբեք այնքան թույլ ույժ չեն ունեցել, ինչպես այժմ, վորովհետև 70 և ավելի տարի յե, ինչ նրանք մի հատ նշանավոր պատերազմ չեն ունեցել»[238]):

Յեթե ընդունենք, վոր այս առաջին քաղաքական աղերսագիրն եր, վոր մատուցվում եր ռուսաց ցարին, հեշտ կլինի տեսնել և այն, վոր այնուհետև միշտ ել, այն անթիվ դիմումներն ու աղերսանքները, վորոնք ուղղվում եյին միևնույն ցարական հասցեյով, մինչև վերջը, մինչև Գեորգ կաթողիկոս Սուրենյանը, ունեյին միևնույն Որիական խոսելակերպը, վոճը, պատճառաբանական իմաստը և ակնկալական հիմքերը։ Հետագա բանակցոլթյունների մեջ մենք պիտի տեսնենք ռուսաց քաղաքականության ուրիշ շատ բնորոշիչ դիմագծերը, վորոնք պահվեցին մինչև ցարականության անհետացումը։ Շատ բարդ և նրբահյուս եյին այն քաղաքագիտական կռմանները, վորոնց մեջ մտցվում եր Իսրայել Որին, և սրա դիվանագիտական ճարպիկությունն եր միայն, վոր «կարողացավ տանել բանակցությունների նավն անվնաս՝ բազմաթիվ ստորջրյա քարերի միջով:

Ռուսաց կառավարությունն առաջարկեց Որիին հետևյալ հինգ հարցերը. 1) Վո՞րքան զորք ե մտադիր տալ Պֆայլցի կուրֆյուրստը և առհասարակ ուրիշ ի՞նչ գերմանական իշխաններ պիտի ոգնեն և վո՞րքան զինվոր պիտի տան։ 2) Այդ զորքերն ի՞նչ ճանապարհով և ի՞նչ պատրվակով պիտի անցնեն Ռուսաստանի վրայով և ո՞վ պետք ե պարենավորե նրանց. 3) Ռուսաց թագավորի հողերով արշավելիս, զորքերը չեն վնասի ցարի հպատակներին և ի՞նչպես դրան հավատալ. 4) Յեթե ամենակարող Աստվածը բախտ շնորհե և տեղեր գրավեն, ում անունով պիտի պահվեն նրանք և ում զորքերը՝ ի՞նչ քանակությամբ պիտի մնան այդ տեղերում. 5) Զինվորական արշավանքը վերջացնելուց հետո, վո՞ր տեղերում կլինի զորքերի ձմերոցը և ու՞մ հաշվով կպարենավորվեն։

Պատասխանելով այս հարցերին, Որին ասում եր.

1)Կուրֆյուրստի զորքերը մեզ հարկավոր չեն. պատերազմի առաջին տարում հարկավոր չեն ուրիշ զորքեր, բացի ռուսաց զորքերից։ Յեվ մենք զորքեր չենք խնդրել կուրֆյուրստից, այլ միայն ոգնություն, քանի վոր նա բարեկամություն ունի յեվրոպական շատ վեհապետների հետ: Մենք ոգնություն խնդրեցինք, վորպեսզի, յեթե Թյուրքիան մեզ դեմ պատերազմ սկսե, Յեվրոպան այդ ժամանակ ոգնե մեզ ծովի և ցամաքի կողմից։

Բայց, վորովհետև կուրֆյուրստն այնպիսի մի իշխան ե, վոր ուզում ե մաս ունենալ այս փառավոր գործի մեջ, ուստի նա խոստանում եր իր զորքերը, և յեթե հաճո լինի ռուսաց թագավորին, կտա ոգնություն և ուրիշ բաներով։ Բացի կուրֆյուրստից և կայսրից, մենք գերմանական ուրիշ իշխանների չենք հայտնել մեր նպատակը։ Իսկ կայսրն ել խոստանում ե ոգնություն, յեթե այդ կամենա ցարը։ 2) Զորքերը Ռուսաստանի միջով անցնելիս ամեն ինչ կառնեն փողով, կվճարեն նույնիսկ ձվի գինն ել. նրանք անցնում են ռուսաց հողերով, ռուսաց թագավորի անվան տակ: 3) Յեթե ցարը թույլ տա զորքերին անցնել իր յերկրով, ամեն տեսակ ապահովություն կտրվի, վոր բնակիչները վոչինչ վնաս չեն կրի, ընդհակառակն, ոգուտ կստանան զորքերից։ 4) Յեթե Աստված բախտ կտա, բոլոր գրավված բերդերը ցարի իշխանության տակ կմնան և այնտեղ ռուսական զորքեր կպահվեն. 5) Զինվորական արշավանքը վերջացնելուց հետո, ցարի զորքերը կձմերեն հայոց թագավորության մեջ և կկերակրվեն հայերի հաշվով։ Յերկիրն այնքան պտղաբեր ե և հարուստ, վոր նրա յուրաքանչյուր նահանգը կարող ե 100 հազար զինվոր կերակրել առանց դժվարությունների։ Ամենագլխավորը, - ավելացնում եր Որին, - այն ե, վոր թագավորն ընդունե մեր խնդիրքը և համաձայնվի դառնալ մեր յերկրի տեր: Հետո կիմանա նորին մեծությունը, թե դրանից ինչ մեծ շահ կունենա։ Բավական ե, վոր միանգամից 10 կամ 20 հազար զինվոր մտնե անհավատների յերկիրը, և ցարը կտեսնե, վոր 10 որվա ընթացքում 100 հազարից ավել հայ կմտնե նրա իշխանության տակ։ Մեծ պատրաստություններ հարկավոր չեն, հայերը մեծ բանակ չեն պահանջում, այլ խնդրում են միայն 10-20 հազար զինվոր, վորովհետև իրանք ել պատրաստ ունեն մեծ քանակությամբ զինված մարդիկ[239]

Առաջարկությունները հրապուրիչ եյին, մանավանդ վոր Որին, ինչպես տեսնում ենք, չեր սթափվել դես ևս իր բանդագուշանքներից։ Ռուսաց կառավարությունն ավելի ևս ուշադիր դարձավ և սկսեց ավելի մանրամասն տեղեկություններ հավաքել: Բացատրությունները շատ հաճախ բերանացի եյին լինում, և մենք տեսնում ենք հուլիսի յերկրորդ կեսում բանակցությունները շատ աշխուժացած: Որին սաստիկ աշխատում եր, վոր այդ բոլորը կատարվի գաղտնի, վորովհետև յեթե մահմեդականներն իմանան, թե ինչ ե կատարվում, հայ ժողովրդի դրությունը վտանգված կլիներ։ Հակասություններից հյուսված դիվանագիտության սպասավորը յերևի չեր ել նկատում, թե ինչ հակասություն կար իր վախի և այն արհամարհոտ վերաբերմունքի մեջ, վոր նա ցուցադրում եր դեպի նույն այն «անհավատների» ուժն իր ծրագիրների մեջ։ Ծայրահեղ զգուշությունը հարկադրում եր նրան չհավատալ նույն իսկ իր թարգման Որեխովիչին, նկատի առնելով նրա յերիտասարդ հասակը։ Ուստի կառավարությունը թարգմանի պաշտոնը հանձնեց իր ծառայության մեջ գտնվող հույն Նիկոլայ Սպաթարիոսին, վորի հետ Որին խոսում եր թուրքերեն լեզվով։ Այն մարդուն, վոր զբաղվում եր գրական աշխատություններով, վիճակվում եր Որիի գործի մեջ գրեթե նույնքան նշանավոր դեր, ինչ նա կատարում եր հունաց պատրիարքների և ռուսաց կառավարության գաղտնի հարաբերությունների մեջ[240]

Մի շարք նիստեր տեղի ունեցան Որիի, Սպաթարիոսի և մի ռուս պաշտոնյայի մասնակցությամբ։ Այդ նիստերի արձանագրությունները ցույց են տալիս, վոր ռուսաց կառավարությունը աշխատում եր վորքան կարելի յե շատ մանրամասն և բազմակողմանի տեղեկություններ ստանալ հայկական շարժման մասին, մանավանդ կամենում եր պարզել, թե ի՞նչ դեր են կատարում այդ շարժման մեջ Արևմտյան Յեվրոպայի իշխողները։ Հասկանալի յե այն կասկածամտությունը, վոր հարկադրում եր ցարական կառավարությանը՝ մանրակրկիտ հարցուփորձերի մեջ մտնել։ Որիից պահանջվում եր բավականաչափ դիվանագիտական նրբամտություն, վորպեսզի այդ կասկածամտությունը չթելադրեր այնպիսի միտք, վոր իբր թե հայոց հարցը սարքված ե Յեվրոպայի մեջ ռուսական շահերը վնասի յենթարկելու համար: Այդ պատճառով ել Որին աշխատում եր համոզել, թե հայերն իրանց հույսը դրել են միայն Ռուսաստանի վրա, վոր արևմտյան քրիստոնյա վեհապետների կողմից լոկ համակրության ցույցեր են յեղել մինչև այժմ, իսկ գործից սպասվող բոլոր քաղաքական ոգուտները միայն Ռուսաստանը պիտի վայելե։ Նրան հարկադրեցին անել շարժման ամբողջ պատմությունը, սկսած Հակոբ կաթողիկոսի ժողովից։ Խոսք յեղավ, թե ինչու հայ մելիքները և մասնավորապես Որին ընտրեցին նախ ուղղակի Յեվրոպային դիմելու ճանապարհը: Հայ պատվիրակը պատրվակ գտավ, թե պարսիկների ահն ստիպեց այդպես անել: Համոզված լինելով, վոր պատերազմական գործողություններ սկսելու ամենալավ ժամանակն ե, Որին թախանձում եր, վոր իր զեկուցումները շուտ հայտնվեն ցարին, վոր Պետրոսն ընդունե հայերի ուղարկած խնդիրքը և խոսք տա, թե հանձն ե առնում գլուխ բերել նրանց ազատության գործը: Այդ անելուց հետո, ցարը, ինչպես խնդրում եր Որին, պիտի կայսրի և կուրֆյուրստի նման հուսադրական թուղթ գրե մելիքներին, վորոնք սպասում են պատասխանի: Նա մտադիր եր այդ բոլոր թղթերն ուղարկել յերկիր՝ հատուկ սուրհանդակի ձեռքով, Աստրախանի վրայով: Իսկ պատերազմական գործողությունները, ասում եր նա, պետք եր սկսել իսկույն և յեթ, նույն 1701 թ. հոկտեմբեր ամսից վոչ ուշ։ Յեվ վորովհետ շվեդական պատերազմը կարող եր համարվել մեծ արգելք պարսկական պատերազմ սկսելու դեմ, ուստի հայ դիվանագետն ապացուցում եր, թե սխալ կլիներ մի այդպիսի մտածություն, թե պատերազմը վոչ մի արգելք չեր կարող հարուցանել պարսկական արշավանքի դեմ, վորովհետև Ռուսաստանը Կովկասին սահմանա- կից յերկրներում ունի կոզակների խոշոր զորքը, կարող ե այդ կողմերում զորաժողով լինել այն պատրվակով, թե կոզակներն ուղարկվում են շվեդական ճակատ, բայց հանկարծ դարձնել նրանց արշավը պարսական սահմանների դեմ, առանց նույն իսկ աղմուկ հանելու:

Իսկ արշավանքի մանրամասն ծրագիրը նա տալիս եր մի ընդարձակ զեկուցման մեջ, վոր նա արավ հուլիսի 25–ին և գրի անցկացվեց Նիկոլայ Սպաթարիոսի ձեռքով: Այդ նույն ծրագիրն եր, վոր նա ներկայացրել եր Հովհան-Վիլհելմին, բայց համառոտած և այն տարբերությամբ, վոր կուրֆյուրստի և նրա յերկու դաշնակիցների զորքի մասին խոսք անգամ չկար: Արշավանքը կատարում եյին 25 հազար կոզակներ յերկու ուղղությամբ. 10 հազարը Աստրախանի կողմից նավերով գալիս եր Նիզովոյ անունով նավահանգիստը և այստեղից արշավում եր Շամախու վրա, իսկ 25 հազարն անցնում եր Կովկասյան լեռների մյուս կողմը, ճանապարհ բռնելով այժմյան Պյատիգորսկից դեպի Վրաստան, ասել ե՝ Դարյալի կիրճով: Այդպիսով Վրաստանն ել մտնում եր պատերազմական գործողությունների շրջանի մեջ, և նա ել ազատագրվում եր պարսկական լուծից: Այս հայ-վրացական գործակցությունն ազատագրական շարժման մեջ Որին նկատի յեր ունեցել դեռ Դյուսելդորֆոլմ գտնված ժամանակ և Հովհան-Հիլհելմից նամակ եր տարել նաև թագավորազն Գիորգիին: Գնալով Մոսկվա, նա մոտիկ հարաբերություններ սկսեց այն տեղ պարսիկների ձեռքից փախած Արչիլ թագավորազնի հետ, վոր համաձայնություն տվեց միասին գործելու։ Այս պատերազմական ծրագիրն ել, յերևի, կազմված եր Արչիլի հետ խորհրդակցելով:

Ռուսական արշավանքի համար ել Որին վերջնական կետ նպատակի յեր ընտրում Թավրիզը: Աջողությունն այս անգամ ավելի ևս արագընթաց եր: Որին հավատացնում եր, թե ամբողջ ձեռնարկությունը, այսինքն՝ պարսկական Այսրկովկասի ծայրե ծայր նվաճումը վերացած կլնի մի 15 որում, հիմնվելով դարձյալ այն բանի վրա, վոր պարսիկները վոչ մի տեղ աչքի ընկնող զինվորական ույժ չունեն: Գործը հեշտությամբ կատարելի լինելու կերպարանքի մեջ ներկայացնելու անհեթեթ մարմանջն այստեղ ել նույն անհետևողականությունը, նույն հակասական դրություններն եր առաջ բերում: Այսպես, Որին ռուսներից խնդրած զորքերի թիվը յեթե մի տեղ վորոշում եր 25 հազար, մի ուրիշ տեղ իջեցնում եր 10—20 հազարի, իսկ մի անգամ ել ասաց, թե բավական ե և 5 հազար մարդ: Յեվ բնական եր, վոր այդ անչափ ու անսահման հեշտացումը վորոշ կասկածներ և վերապահումեր ներշնչեր ռուս կառավարության, վոր քան և նա հետաքրքրված լիներ պարսկական արշավանքի մտքով, վոր միայն Որիինը չեր, իրանն ել եր: Համենայն դեպս, նա չշտապեց մի յերկրորդ ռազմաճակատ ել դեպի հարավ բաց անել, ինչպես խնդրում եր հայ պատգամավորը:

Այս բոլորը նախնական բանակցություններ եյին: Որիի զեկուցումները հասնում եյին Պետրոսին, վորը, վերջապես, ունկնդրություն շնորհեց Որիին հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին։ Նա ներկայացավ ցարին իբրև Պֆայլցի կուրֆյուրստի դեսպան և ընծաներ մատուցեց: Ընդունելությունը միանգամայն գոհացրեց Որիին, իսկ նոյեմբերի 19-ին ցարի անունից հայտարարվեց նրան ռուսական կառավարության պատասխանը, վոր շատ հուսադրական եր: Ամենագլխավորը, վոր ուզում եր իմանալ Որին, այն եր, թե արդյոք ցարը համաձայն ե ընդունել հայոց գործն իր հովանավորության տակ: Նրան պատասխանեցին, թե ցարը «հակված ե» ընդունել, բայց շվեդական պատերազմը թույլ չի տալիս, վոր նա ամբողջ գործն իր վրա վերցնի: Ուստի առաջարկում եր Որիին գրել կուրֆյուրստին, վոր նա, ինչպես խոստաց եր, ուղարկե յերեք կամ չորս գունդ զինվոր, վորոնց Ռուսաստանի հողով անցնելու մասին առանձին կարգադրություն կանվի: Բայց միաժամանակ ռուսաց կառավարությունը չեր ուզում գործը հիմնել սոսկ Որիի տեղեկությունների վրա։ Դրանից առաջ Պարսկաստան եր ուղարկվել վումն Վասիլի Քուչուկով` պարսկական գործերին մոտիկուց ծանոթանալու համար։ Ինչպես յերևում ե, այդ Քուչուկովի հավաքած տեղեկություններն այնպես չեյին ներկայացնում Իրանի դրությունն, ինչպես նկարագրել եր Որին։ Ուստի վճռված եր, նախ քան գործն սկսելը, մի ուրիշ մարդ ուղարկել Պարսկաստան, վաճառականի անունով, ավելի մանրամասն և հաստատ տեղեկություններ հավաքելու համար։ Ցանկալի յեր, վոր այդ մարդու հետ գնար նաև մի յեվրոպական հմուտ ճարտարապետ, վոր կազմեր պարսկական բերդերի հատակագիծը և Որիին առաջարկվում եր խնդրել կուրֆյուրստից մի այդպիսի մասնագետ։

Այսպիսով ահա, հայերին իբր թե այնքան սիրող և հուսադրող Հովհան Վիլհելմից եր կախված գործը։ Ռուսաստանը, սուտ թե ճիշտ, թույլտվություն տալիս եր և մնում եր, վոր խաչակիր գնդերը սկսեյին իրանց շարժումը։ Բայց այս բանը չկայացավ։ Յեվ պատճառը, պետք ե ասել, միայն այն չեր, վոր կուրֆյուրստը պարտավոր եր կայսրի հետ մասնակցել Սպանիայի ժառանգության համար բացված պատերազմին։ Յեթե չլիներ ել այդ պատերազմը, ի՞նչպես պիտի արշավանք սկսեյին կուրֆյուրստական զորքերը, ուր եյին այն դրամական միջոցները, վոր այնպիսի շռայլությամբ խոստանում եր Որին։ Առաջին անգամս եր, վոր քաղաքական ռոմանտիզմը հարվածում եր հայ դիվանագիտական գործիչին, և նա գուցե զզում եր, թե վորքան խախուտ հիմքեր են սուտ ու պատիր խոսքերը: Այս եր, յերևի, պատճառը, վոր ռուսաց կառավարության պաշտոնական թույլտվությունն ստանալուց հետո, նա, փոխանակ թև առնելու և Պալատինատ թռչելու, միայն հանձն եր առնում գրել այդ մասին Հովհան-Վիլհելմին, առանց, սակայն, ճարտարապետի վերաբերմամբ խոսք անելու, վորովհետև, պատճառաբանում եր, կուրֆյուրստը միայն իրան, Որիին եր հավատում և մի ուրիշին չի հանձնի այդ գործը։ Միաժամանակ նա միջնորդում եր, վոր իրան ել մտցնեն այն դե- սպանության մեջ, վոր ծրագրվում եր ուղարկել Պարսկաստան։

Բանակցությունների այդ դրության մեջ շվեդական պատերազմի ընթացքը հանկարծ կլանեց ռուսաց կառավարության ամբողջ ուշադրությունը։ Դեկտեմբերին ռուսներն առաջին հաղթությունը տարան, ջարդերով շվեդական բանակը։ Որին, իհարկե, ստիպված եր դադարեցնել բանակցությունները, բայց շարունակ գրություններով հիշեցնում եր բոյարին Գոլովինին իր ներկայությունը Մոսկվայում, մերթ խնդրելով, վոր իրան ընդունվի զինվորական ծառայության մեջ, մերթ առաջարկություն անելով, վոր իրան թույլատրվի մարդ ուղարկել կուրֆյուրստի և մելիքների մոտ։

1702 թ. մարտ ամսին Պետրոսը հրամայեց նորից հուսադրել Որիին, թե շվեդական պատերազմը աջողությամբ վերջացնելուց հետո, ինքն անպատճառ իր ձեռքը կառնե այն գործը, վորի համար ուղարկված ե նա։ Այս մի հաղթող թագավորի հաստատ խոստումն եր, վոր ամենից առաջ ազատում եր թե իրան, Որիին և թե մանավանդ նրա սրտակից կուրֆյուրստին ծանր, համարյա անիրագործելի հոգսերից, վորոնք կապված եյին միջին յեվրոպական մի խաչակրային բանդագուշանքի հետ: Ռուսաց ցարն իր խոստումը կկատարեր իր սեփական միջոցներով, և մեկն այլևս չեր մտածի իր զորքերը մի հեռավոր արկածախնդրության մատնելու, մյուսն՝ այդ բանի համար ահագին գումարներ գտնելու մասին։ Հասկանալի յե, թե վորքան մեծ պիտի լիներ նրանց ուրախությունը։ Դեսպանական Պրիկազում Որին և Մինաս վարդապետը, լսելով ցարական հուսադրումն, «արտասվելով խոնարհ շնորհակալություն հայտնեցին, - ասված ե պաշտոնական թղթի մեջ, - նորին ցարական մեծության, վոր նա չմերժեց իրանց խնդիրքը, այլ թագավորական խոսքով և խոստումով հաստատեց և ուրախացրեց իրանց»[241])։ Այս ուրախությունն Որին շտապեց հաղորդել Պֆայլցի կուրֆյուրստին, նրա մոտ ուղարկելով իր Թարգման Նազար Որեխովիչին։ Կուրֆյուրստն ել, իհարկե, պարտքի տակ չմնաց, և նույն տարվա աշնան Որին ստացավ նրանից մի նամակ, լեփ լեցուն բարեկամական զեղումներով, բարյացակամ մաղթանքներով, հուսադրություններով, խոստումներով և այլն և այլն։ Այդ պալատական սնամեջ շողոքորթություններով մենք, հասկանալի յե, զբաղվել չենք կարող։ Մեր առջև կա մի ավելի հետաքրքրական գործ, վոր սկսեց Որին:

Նույն ցարական «վողորմած» խոստումը նա հաղորդում եր և Ղարաբաղի մելիքներին մի հատուկ սուրհանդակի ձեռքով, վորի անունն եր Միրոն Վասիլիեվ։ Այս Միրոնը հայ եր, 30 տարուց ի վեր բնակություն ուներ Մոսկվայում, ընտանիքի տեր եր, ծառայել եր ռուսաց զորքի մեջ, ստացել եր կապիտանի աստիճան։ Այս բոլոր հանգամանքները Որիի համար յերաշխիքներ եյին, թե Միրոնը հավատարմությամբ, զգուշավոր գաղտնապահությամբ կկատարե կատարե իր փափուկ պաշտոնը։ - 1702-ի ապրիլին նա գնաց Աստրախան կարևոր թղթերով և ափ յելնելով կասպիական նավահանգիստներից մեկում, գնաց դեպի յերկիր, ուսկից վերադարձավ 1703 թվին:

3.

Միրոն Վասիլևի ճանապարհորդությունը կատարվում եր այնպիսի մի ժամանակ, յերբ ամենից լավ կարելի յեր տեսնել, թե ինչ իրավական և նյութական ույժ եր ներկայացնում այն յերկիրը, վորի անունից այնքան վեհորեն, այնպիսի սնապարծ հոխորտանքներով խոսում եր Իսրայել Որին իր թղթերի և բանակցությունների մեջ: Մենք ունենք նույն այդ տարվա (1702) նկարագրությունը, վոր շատ մռայլ գույներով արել ե ականատես Յեսայի Աղվանից կաթողիկոսը: Վերևում մենք բերինք նրա նկարագրությունից մի կտոր, վոր ցույց ե տալիս, թե ընդհանուր հարկահավաքի համար ինչ պատրաստություններ եր սկսում պարսից կառավարությունը Շահ Հյուսեյին-Սուլթանի հրամանով 1699 թվականից, այսինքն այն իսկ ժամանակից, յերբ Իսրայել Որին Անգեղակոթում ժողով եր անում Հայաստանի ազատության շուրջը խորհրդակցություն ունենալու համար: Ինչպես տեսանք, այդ պատրաստությունն իսկ, վոր արտահայտվում եր մարդահամար կազմելու մեջ, արդեն իսկ մի ժողովրդական աղետ եր։ Բայց ահա 1701-ին վերջ են ստանում բոլոր նախապատրաստությունները և հաջորդ տարվանից սկսվում ե բուն հարկահավաքությունը, վորի սարսափները ներկայացնելու համար խոսքը տալիս ենք նույն Յեսայի կաթողիկոսին.

«Ապա ել, ասում ե նա, - մեծ վեզիրն Ատրպատականի, որոյ անունն էր Միրզաթահիր, 1100 արամբք և եկն յերկիրս Ղարաբաղու և ի Գանջայ քաղաք և սկսաւ առնուլ յոյժ աւելորդօք քան զգրեալն: Եվ ցրուեցան զօրքն ընդ երկիրս և ընդ գիւղօրայս ի թիւ արկեալ գրովն և քանզի յոյժ ծանր եր լուծն, և ոչ կարէին առնել, վասն որոյ չարչարէին, կեղեքէին և ջարդելով առնուին ըստ չափու իւերանց ի փոքունցն փոքր, զի գեղն 150, 100 կամ 50 թուման և յոյժ փոքրն 30 կամ ի 40 թումանի չէր պակաս: Նույնպէս ի վաճառականաց յամեն այն արուեստաւորացն առին, և այսպէս ամի ամի զգլուխսն համարէին և հարկահանքն եկեալ ճշտիվ առնուին: Յետ այսորիկ միւս ևս կերպիւ հարկս եդին և անուանեցին զայն ապիքուրան. դարձեալ միւս ես եդին զայն ասացին շահզատի ախլաջաթ, միւս ևս յաւելին և անուանեցին և զայն երեքպատկեցին և դարձեալ կրկին ևս եղև հրաման ելանել և գրել զամենայն սահմանաց երկրի գիւղօրէից և ազարակաց, զհող, զջուր, զայգի, զանդաստան, զծառ, զտունկ և զամենայն ինչ, որ պիտոյ է մարդկանց, առհասարակ զամենայն գրեցին թէ՛ հայոց, և թէ այլազգեաց այլ և վրանաբնակաց և խաշնարածաց, ազգ մի, որ թարաքամայ ասեն, զնոցին ևս զանդեայս և զհօտս, զջոկս զջոլիրս և զերամս ամենայն անասնոց չորքոտանեաց ի թիւ արկին և յառաջնոյն վերայ կրկին յաւելին զհարկս: Զայս ամենայն զոր գրեցաք նորահնար չարիք եր, զոր եղին ի վերայ առաջնոյ սահմանեալ հարկացն որ և յառաջին ևս ծանրագույն էր բեռն ի վերայ ժողովրդեանն. այժմս փոխանակ թեթևացուցանելոյ, զայսքան ևս յաւելին ի վերայ: Եւ դարձեալ՝ որպես սովորութիւն է պարսից իշխանութեան՝ յամեն այն քաղաքս տէրութեան իւրեանց և ի վերայ ամենայն երկրի, պետս և գլխաւորս զօրաց կացուցանել, որպես խան, սուլտան, ղուլբէկի, վէզիր, դարուշայ և թուքլտար: Յառաջնումն որոց մի անգամ այսպիսիքիանցս իշխանութիւն ինչ տային, ոչ դիւրեաւ փոփոխէին և առնուին ի նմանէ. բայց թէ մեծ յանցանք ինչ և կամ վնաս առնն յայտնիւր և կամ վասն զրկողութեան և ագահութեան գանգատողք և դատախազը երթային ի դուռն արքայի և զյանցանս առնն յայտնի կացուցանէին, և ապա հազիւ ուրեմն առնուին յառնէն յայնմանէ իշխանութիւնն զայն: Իսկ այժմս և այսու թագաւորաւս ոչ այսպէս, այլ թագաւորն և նախարարք իւր կաշառակուր լեալ փոյթ ընդ փոյթ փոփոխեալ հանէին և ի միում տմի 2 և 3 տեարս և իշխանս, ի միում քաղաքի և գաւառի զկնի միմեանց առաքէին. և նոքա եկեալ որպես և ինքեանք կաշառօք ստացեալ էին զեշխանութիւնս իւրեանց, նոյնպէս և նոքա այնպէս ամենայն զդատ և զիրաւունս ժողովրդեան ի բաց եդեալ կեղեքէին, կողոպտէին զհնազանդեալս իւրեանց. այնպէս առնէին և օրինապահ դպիրք նոցա, այսինքն դատաւորք, շխալիսլամք, շեխք և որոց ղազիս ասեն: Դարձեալ յաւելին միւս ևս չարիս, զի որք միանգամ տեարք էին գիւղից և ագարակաց, նաև վարձուորք (այսինքն դօնլուղ հատեալ զօրապետք և զորք) որքան դրամոյ չափ որ ոք և ունէր, զնորին տասանորդն ևս հատին և թագաւորական արարին. իսկ նոքա ոչ յիւրոց դրամոցն տային, այլ զայն ևս յաւելին և եդին ի վերայ իւրաքանչիւր հնազանդելոցն և այնպես առնէին: Նմանապես և այլ բազմայոյլ չարիս յորդեցին, ուստերս և դստերս ուժգին քարշելով, զայս և զկանայս բռնի ուրցուցանելով և զյետամնացելոց զինչսն և զստացուածսն և գանձս յափշտակելով և ուրացողացն տալով. որպէս և որքան դօվլաթաւորք և մեծատունս աչօք մերովք տեսաք ի Ջուղայ և յԵրևան որ ի վերջին աղքատութիւնն և թշնուռութիւնս հասեալ էին. և հարցեալ զպատճառն տեղեկացաք, որ վասն ուրացողացն և յափշտակութեան ընչից իւրեանց եղեալք այնպէս[242]):

Այս նկարագրության մեջ մեզ ներկայանում ե պարսկական Անդրկովկասը խաղաղ առորեյության մեջ, այսինքն՝ այնպիսի մի ժամանակ, յերբ վոչ արտաքին թշնամիներն ու գիշատիչներն են պատերազմ, թալան, կոտորած և գերեվարություն կատարում, վոչ ներքին խռովություններն են ամեն ինչ տակն ու վրա անում, վոչ ել տարերային պատահարներն են քարուքանդություն մտցնում ժողովրդական տնտեսության մեջ։ Պարզ և սովորական մի պետական կեղեքում, վոր, ընդհանուր առմամբ, հավասարաչափ ընկած ե ազգաբնակության բոլոր խավերի վրա, առանց խտության կրոնի և ազատության։ Ամբողջ յերկիրը միևնույն ե պարսից Շահի համար. ամենքից ել առնում ե, ամենքին ել խեղդում ե վարչական միատեսակ մամուլի տակ։

Բայց այս կեղեքվող տարածությունների մեջ ե և Ղարաբաղը ուր կան իշխաններ, վորոնցից լիազորված լինելու պատիվն եր ներկայացնում Իսրայել Որին արևմտյան և հյուսիսային արքունիքներում: Արդ պետք եր վոր այդ իշխանները իրավական այնքան ուժեղ և հաստատուն դիրք ունենային պարսից կառավարության աչքում, վոր նրանց կառավարած գավառները ինքնավարական կուռ գույն ունենային, այսինքն վորև ե արտոնական առանձնանահատկություններով տարբերվեյին իրանց շրջապատող ընդհանուր պարսկական իրականությունից։ Այսպիսի բան մենք չենք տեսնում։ Ընդհակառակն, հայերի համար կային հատուկ հարստահարություններ, որինակ, բռնի կրոնափոխություններ և դրանց հետ կապված կալվածական հափշտակություններ։ Յեվ Յեսայի կաթողիկոսը, ինքն ել իշխանական տոհմից, պակաս դառնությամբ չե վողբում ժողովրդական թշվառությունը, քան այդ կարող եր անել, որինակի համար, Յերևանի դաշտի մի բոլորովին իշխանազուրկ վայրի հայ բնակիչ։

Ինչ ե այս ցույց տալիս։ Այն, վոր Ղարաբաղի լեռնաստանում տեղական մանր հայ իշխանները (մելիքները) ճիշտ վոր ներկայացնում եյին լեռնային ժողովրդական ինքնավարություններ, բայց այն չափով և ծավալով, ինչ կհաճեր տալ նրանց պարսկական այս կամ այն Շահը։ Վորը կրճատում եր լեռնային ինքնավարությունը մինչև հասարակ գյուղապետություն, և այսպես եր, անշուշտ, բութ ֆանատիկոս բռնակալ Շահ — Սուլթան Հյուսեյինը, վորն ել թույլ չեր տալիս, վոր ինքնավարությունն ընդգրկի իր հին ավանդական բովանդակությունը, վոր մոտեցնում եր նրան նախարարական դրության։ Իսկ յերբ շահական իշխանությունն Իրանում ջլատվում եր այդ յերկիրն այնքան հաճախ այցելող անիշխանությունից, այն ժամանակ վոչինչ արգելք չեր լինում, վոր մելիքները դառնան նույնիսկ անկախ իշխողներ իրանց գավառական խեցիի մեջ։

Այսքան առաձգական եր, ըստ տեղի և ժամանակի, Որիի հանձնագրատու մելիքական իշխանության իրական բովանդակությունը։

Յեսայի կաթողիկոսի նկարագրությունը տալիս ե մեզ և բավական հաստատուն կռվան՝ վորոշելու համար մելիքական յերկրի տնտեսական ույժի չափը: Յեվ մենք տեսնում ենք, վոր այդ այնքան հաճախ ել բարձր չեր, գոնե այն աստիճան, ինչպես ներկայացնում եր Որին։ Պարսկական չափազանց հարկապահանջության անհանդուրժելի աղետային բնավորությունը ցույց տալու, համար Յեսային ասում ե, թե մեծ գյուղերին հարկաբաժին ընկնում եր, նայած յուրաքանչյուրի մեծության, 100—150 թուման (1000 1500 րուբլի վոսկով), իսկ փոքրերին՝ 30—40 թուման (300—400 րուբլի)։ Վճարելունակության այս ծայրահեղ լարման չափանիշը վկայություն չե, վոր ժողովրդական տնտեսությունը հարուստ կոչվել կարող եր: Թեև այն Ժամանակ տիրում եր բնական տնտեսությունը և դրամի պակասությունն եր դժվարացնում դրությունը, բայց չպիտի մոռանանք, վոր պարսկական հարկահանության սիստեմի մեջ լայն կիրառություն ուներ հարկերն ու տուրքերը բնական բերքերով գանձելու սկզբունքը: Ահա ինչ եր իսկական դրությունն այն յերկրի, վորի մասին Որին ասում եր, թե նրա յուրաքանչյուր գավառը կարող ե կերակրել, առանց որևե դժվարության, 100 հազար մարդուց բաղկացած մի բանակ: Յեթե իսկ վոր գոյություն ունենար այդպիսի մի ուղղակի առասպելական առատություն, նա ի վիճակի կլիներ ծծելու իր մեջ և աննկատելի դարձնելու Շահ-Սուլթան-Հուսեյնի ամբոդջ ագահությունը, վոր Յեսայի կաթողիկոսի նկարագրության մեջ ներկայացվում ե իբրև յերկնային արհավիրք:

Գանք այժմ Միրոն Վասիլևին։ Վերադառնում ե նա Մոսկվա 1703-ի ամառը, բերելով իր հետ միայն մի գրություն Աղվանից Յեսայի կաթողիկոսից (մեր վերոհիշյալ պատմագրից) և պատմում ե, թե ինքը Շամախու վրայով գնացել ե Գանձակ և այստեղից Չարդախլու գյուղը, ուր գտնվում եր Աղվանից Սիմեոն կաթողիկոսը, վորին և հանձնել ե Որիի և Մինաս վարդապետի նամակը, ապա շարունակել ե ճանապարհը, հասել ե Յերևան, ուր հիվանդացել ե յերկու ամիս, բայց հանձնել ե Եջմիածնի Նահապետ կաթողիկոսին դարձյալ Որիի և Մինաս վարդապետի գրած նամակը: Վերադարձին նա նորից մտել ե Չարդախլու գյուղը, բայց այդտեղ այլևս կենդանի չե գտնում Սիմեոն կաթողիկոսին, վորին հաջորդած Յեսայի կաթողիկոսը տալիս ե նրան այն գրությունը, վոր նա բերել ե։

Յեթե վոչինչ ստություն չկար Միրոնի այս պատմության մեջ՝ մանավանդ Եջմիածին հասնելու վերաբերմամբ, նշանակում ե, վոր նա վերաղարձել եր ձեռնունայն, չբերելով և վոչ մի պատասխան, վորովհետև Յեսայի կաթողիկոսի դրությունը վոչինչ վեբաբերմունք չուներ Որիին և պարզապես որհնության մի կոնդակ եր, ուղղած Աստրախանի և Մոսկվայի հայերին, վորոնց ծանուցանում եր Սիմեոնի մահը և իր կաթողիկոսացումը:

Այս իրողությունը բարձրացնում եր մի փոքրիկ անկյունն այն վարագույրի, վորի յետևում Որին ծածկել եր իր ձեռնարկած ազատագրական շարժման հիմքերը, հյուսված արհեստականությունից։ Հարավային Ղարաբաղի մի քանի մելիքների «ճերմակ թուղթը», վոր տրվում եր Որիին, վորպեսզի անե, ինչ ուզում ե - ահա ամբողջ գործը, վոր կատարվել եր յերկրում և վոր արդեն մոռացվել եր, յերբ Միրոն Վասիլևն առաջին անգամ յերեվան յեկավ Շամախում։ Յերկիրն ապրում եր այն ծանր տնտեսական ճգնաժամը, վորի պատկերը մեզ տվեց Յեսայի կաթողիկոսը, և բնականաբար հարավային Ղարաբաղում, ուր գործել եր Որին, վոչ վոք այլևս չեր մտածում, թե ուր մնացին այն ոգեղեն ամրոցները, վորոնք կառուցվում եյին Անգեղակոթի ժողովում: Այսպես հարավային Ղարաբաղը։ Իսկ Հյուսիսայինը, բացի նրանից, վոր տագնապում եր պարսկական անչափ հարկահավաքումից, ուներ և այն առաձնահատկությունը, վոր դեռ չեր ել հետաքրքրվել Որիի ծրագիրներով։

Այսպես եր յերկրի դրությունն ու տրամադրությունը։ Ի՞նչ պետք եր ասել ռուսաց կառավարության` ի պատասխան նրա հայտարարած դրական խոստման։

Բայց մենք գիտենք, վոր Իսրայել Որին հրաշալի ունակություն ունեցավ գլխովին անգրագետ Անգեղակոթը դնել լատիներեն և ֆրանսերեն գրությունների մեջ ու այդպես տանել Հռենոսի ափը։ Նույն ունակությունն ել այժմ չեր ընկճվում Միրոն Վասիլևի բերած իրականությոնից։ Մինաս վարդապետը մի պատասխան–թուղթ ե կեղծում, իբր թե Եջմիածնի աթոռակալ և իր անվանակից Մինաս վարդապետի անունից[243]), դնում ե այդ կեղծվածքի մեջ ուրախություն եջմիածնականների կողմից Պետրոս ցարի խոստման առիթով և ասում եր` պարսիկների ահը չի թողնում, վոր գրեն մանրամասն իրանց նվիրական մտքերը Միրոնի ձեռքով և խոստանում եր գրել հետո և ուղարկել մի ուրիշ մարդու հետ։

Այս խոստումն ել կատարվում եր, բայց դարձյալ Մոսկվա գետի ափին, այս անգամ ավելի խոշորկեկ չափերով, վորոնց ծայրերը գնում հանգում եյին քրեյապես պատժվող կեղծարարության: Կեղծվում եր մի ամբողջ մելիքական ժողով Գանձասարի վանքում, վոր իբր թե նամակ եր գրում ցար Պեոտր Ալեքսեևիչին, հայտնելով նրան իր մեծ խանդավառությունը, վոր նա հաստատ վճռել ե ազատել հայ ժողովուրդն անհավատների լուծից[244])։ Միաժամանակ այս իբր թե ժողովը վորոշում ե կաշառել բոյարին Գոլովինին և թարգման Նիկոլայ Ապաթարիոսին, տալով առաջինին 20 հազար վոսկի և յերկրորդին 4 հազար վոսկի։ Բայց փող, իհարկե, չկա, ուստի նա փոխարինվում ե խոստումով վճարել այն ժամանակ, յերբ գործը վերացած կլինի, այսինքն՝ յերբ Հայաստանը ազատված կլինի։ Յեվ իբրև «ազնիվ կաշառատուներ», ժողովի անդամները գրում և կնքում են պարտամուրհակներ։ Ահա, որինակ, ինչ եր գրված Գոլովինի պարտամուրհակի մեջ.

«Մեք մեծ Հայաստանյայց մելիքքս խոստացինք վոր տանք Ֆեդը Ալեքսեուիճ Կլովին վոր ես աջորդ մեծին Մոսկովի թագավորին իռ (20,000) վոսկի վոր կանե բոդճ (2400) թուման ինչ ժամանակ վոր այս խորոհուրդն մեր կատարի աստուծով անպատճառ տամք և այլ ավելի ընծա շնորհակալությամբ շնորհ ենք քո մեծ բարությանդ փոխարեն վոր կառնես այս նեղ ժամանակին վասն մեր (կնիքներ)։

Թվ. ռնծբ (1152 - 1703) մայիս 27, ի գավառն Աղվան (8 ստորագրություն[245]:

Յեվ այս բոլոր կեղծիքները[246]) տեղ անցան: Ռուսաց կառավարությունը հավատաց, թե թղթերն ել, պարտամուրհակներն ել Աղվանք գավառումն են գրվել և յերկար ճանապարհ կտրել՝ Մոսկվա հասնելու համար:

Այս մի խոշոր հաղթանակ եր Իսրայել Որիի համար, վորի վրա հենվելով, նա մեծացնում եր իր պահանջները և ավելի ընդարձակ արկածախնդրական տարրեր եր մտցնում եր դիվանագիտական ձեռնարկության մեջ: 1703 թվականը վճռական տարի յեր Պետրոսի համար: Շվեդական պատերազմի աջող ընթացքն այնքան եր առաջ տարել նրան դեպի բալթիական ծովեզերքը, վոր նա այդտեղ, Նեվա գետի վրա, հիմնարկեց իր համար մի նոր մայրաքաղաք, Պետերբուրգը։ Իսրայել Որիի համար ել կեղծիքներով պատրաստված այդ նույն տարին վճռական եր։ Այժմ նա մտքում դրել եր գնալ Պարսկաստան, բայց վոչ թե իբրև կեղծ անվան տակ ծածկված մի անդամ այն դեսպանության, վոր ռուսաց կառավարությունը մտադիր եր ուղարկել այդ յերկիրը, այլ ինքն իսկ դեսպան իր սեփական անունով։ Այդ մի սովորական առորյա դեսպանություն չպիտի լիներ, այլ մի ամբողջ արտակարգ յերևույթ, ընդունակ շշմեցնելու Արևելքը: Դրա համար Որին խնդրում եր Պետրոսին նախ և առաջ տալ իրան գնդապետի աստիճան և ապա թույլաարել, վոր ինքը գնա Յեվրոպա և այնտեղ, իբրև արդեն զինվորական, բանակցություններ վարե զինվորական և այլ կարգի մասնագետների հետ, թե դեսպանության միջոցին Պարս- կաստանում ինչ հարցեր պետք կլիներ ուսումնասիրել ծրագրված ռուսական արշավանքի աջողության համար։ Բայց այս կարող եր չհամարվել բավականաչափ զորեղ հիմք՝ այդ խոջային զինվորական բարձր աստիճան տալու համար։ Ուստի Որին գրում եր.

«Յես չեմ խնդրում վոր զինվորական մի գունդ հանձնվի իմ հրամանատարության տակ, այլ խնդրում եմ միայն գնդապետի աստիճան, վորպեսզի այդպիսով հեշտ լիներ դրդել մարդկանց շարունակել մեր գործը համաձայն վեհափառ ցարի մտքին: Գնդապետության աստիճան շնորհելու մեջ թե հայերը և թե ոգոստափառ կայսրը և թե պայծառափայլ կուրֆյուրստը կտեսնեն ցարի վողորմածության և համակրության նշանը»[247]

Բացի այդ բոլորից` գնդապետությունը հարկավոր եր և այն պաաճառով, վոր Որին մտադիր եր, Պարսկաստանից վերադառնալուց հետո, Աստրախանում իր հաշվով կազմել մի հայկական գունդ և դնել այն ցարի տրամադրության տակ։

Պետրոսը կատարում եր Որիի յերկու խնդիրքներն ել և սա 1704 թվի փետրվարին ուղևորվում եր Յեվրոպա արդեն ռուսաց գնդապետի աստիճանով: Գնալուց առաջ նա գրում եր կուրֆյուրստին, թե ցարն իրան ասել ե, թե ինքն արդեն կարգադրել ե 300 նավ կառուցանել Աստրախանում և պատրաստ պահել սահմանագլխի վրա յեղած զորքերը: Ուրեմն հեռու չեր ազատարար արշավանքի իրականացումը, և Որին շտապում եր կազմակերպել իր դեսպանությունը։ Հարց եր, թե ով պիտի դեսպանի պաշտոն տար Որիին։ Ավստրիայի կայսրը հրաժարվեց նույն իսկ հանձնարարական նամակ գրել պարսից Շահին, վորպեսզի Որիի դեսպանությունը քաղաքական բնույթ չստանա։ Միակ հարմար պատրվակն այն եր, վոր Հռոմի պապը դեսպան ուղարկեր Որիին Շահի մոտ, տանելու համար նրա նամակը, վորի մեջ, նախկին տարիների որինակով, խնդրվածք կլիներ հովանավորելու Պարսկաստանում ապրող կաթոլիկ քրիստոնյաներին։ Հովհան-Վիլհելմը հատուկ այս նպատակով Հռոմ եր ուղարկում իր խոստովանահորը, վոր և աջողեցնում եր Որիի դեսպանությունը։ Բացի դրանից` նա հանձնարարական նամակ եր գրում Շահ-Սուլթան-Հյուսեյնին։

Սկսվում եյին անուհետև այս նորելուկ դեսպանի մեծածախս պատրաստությունները։ Ամստերդամում գնվում եյին զենքեր և ռազմական հանդերձանքներ այն գնդի համար, վոր Որին պիտի կազմեր Աստրախանում և այդ բոլորն ուղարկվում եր Մոսկվա։ Մեծամբոխ և բազմալեզու յեր և դեսպանական շքախումբը. նրա մեջ ներկայացած եյին բազմաթիվ ազգություններ-հայ, ռուս, ֆրանսիացի, շվեյցարացի, գերմանացի, հոլլանդացի, լեհացի և այլն: Զանազան եյին և այդ մարդկանց դիրքերն ու պարապմունքները։ Կային զինվորականներ, դերձակներ, ծառայողներ. մեկը մինչև անգամ տանում եր իր հետ իր կնոջը։ Այդ ամբողջ խումբը, մոտ 50 հոգուց բաղկացած, միանման համազգեստ ուներ հագած Որիի առատաձեռնությունից։

4.

Այստեղ ծագում ե մի շատ կարևոր հարց - վոր տեղից եր Որին վերցնում փող` այդքան մեծ ծախսեր անելու համար։ Կարելի յե վստահաբար ասել, վոր Անգեղակոթի ժողովը, բացի մաքուր թղթի վրա ճխտած կնիքներից, վոչինչ չտվեց և չուներ ել տալու իր դեսպանին։ Իր հայրենիքում Որին, չնայած վոր փառաբանում եր իր իշխանական նշանավոր ծագումը, ուներ, ինչպես ինքն եր խոստովանում[248] փոքրիկ կալվածներ, վորոնցից վոչ մի արդյունք չեր ստացել 26 տարիներից ի վեր։ Յեվ սակայն, միայն Ամստերդամում գնած զենքերն ու հանդերձանքները նստել եյին 15-20 հազար րուբլի։ Հասկանալ այս յերևույթն անկարելի յե, առանց ընդունելու, վոր Որին ունեցել ե մի կապիտալ, վոր նրան խոշոր շահեր եր տալիս՝ այդ աստիճան առատաձեռն լինելու համար։

Ճիշտ ե, Որին գրում եր կուրֆյուրստին, թե իր մեծ նպատակի համար նա ծախել ե իր ունեցածը, պարտքեր ե արել և վոչինչ չե թողել իր «խեղճ յերեխաներին» (ուներ յերկու տղա[249]), բայց այս բոլորը բավական չեր ծածկելու համար այն դեսպանական շուքն ու շքեղությունը։ Պետք եր, ուրեմն, ուրիշ աղբյուրի ոգնության դիմել։ Իսկ այդպիսի աղբյուր կարող եր լինել միայն այն պարապմունքը, վորին նա նվիրված եր թե Փարիզ-Վերսայլում և թե Դյուսելդորֆում իր դիվանագիտական աստանդականությունից առաջ - վաճառականությունը։ Շատ կարելի յե, վոր հայրենիք գնալու համար և դրանից հետո յել նա մի առժամանակ ինքն անձամբ չեր վարում առևտրական գործերը, բայց այս չեր խանգարում, վոր նա մասնակցե այդ գործերին ուր իջներ ի միջոցով, ընկերովի։ Այսպես ասելու կռվան մեզ տալիս են այն սերտ հարաբերությունները, վոր նա ուներ Յեվրոպայում առևտուր անող զոկական կապիտալի հետ։ Չորս յեղբայրներից բաղկացած մի առևտրական ընկերություն, «Գողթան գավառի Ագարակ գյուղից Գասպարի վորդիք Մելքում, Բադղասար, Թարիղուլի յեվ Հարություն»[250]), լույս ե գալիս պատմական փաստաթղթերի մեջ՝ շնորհիվ այն հաշիվների, վոր նա ուներ Իսրայել Որիի հետ։ Այս կողմից աչքի ընկնող ե մանավանդ Թարիղուլին կամ Թարղուլին, վոր բարեկամացած եր Որիի հետ և շատ գովվում եր Մինաս վարդապետի կողմից։ Հայտնին այն ե, վոր Թարղուլին փող եր պարտք տվել Որիին, բայց, ինչպես պարզ յերևում ե, այս սոսկ մի դրամական փոխատվություն չեր, այլ մի պահանջ, վոր բղխում եր առևտրական հաշիվներից։ Ահա 1705–ին Թարղուլին գնում ե Դյուսելդորֆ, գանգատվում ե Որիի վրա, վորին և բռնում են[251]2), մինչև վոր նա կես գնով վերջացնում ե պարտատիրոջ պահանջը և սա, բավականանալով այդքանով, գնում ե իր առևտրին, Ֆրանսիա։ Սակայն այսքանով չեյին վերջանում Որիի հարաբերությունները գողթնեցի Գասպարի մնացած յերեք վորդիների հետ։ Հաշիվները մաքրելու համար Որին յերեքին ել վերցնում եր իր դեսպանության մեջ, վոր արդեն գերազանցորեն վաճառականական մի ձեռնարկություն եր։

Միայն 1706 թվի աշնան եր կարողանում Որին վերադառնալ Մոսկվա իր դեսպանական ճանապարհորդությունն սկսելու համար, բայց ելի մի քանի ամսով ուշացավ։ 1707-ի ամառն եր, յերբ Որին, վերջապես ճանապարհ ընկավ։ Նրա դեսպանությունն ուժեղանում եր մանավանդ մի հանգամանքով, այն, վոր պարսից Շահին հանձնարարական նամակ գրում եր և ռուսաց ցարը, այն իսկ Պետրոսը, վոր արդեն հռչակ եր ստացել Արևելքում իր հաղթություններով շվեդացիների վրա: Այս նամակն այլ ևս յերկրորդական եր դարձնում Հռոմի պապի նամակը, և Որին իրան ամեն տեղ ցուցադրում եր իբրև ռուսաց դեսպան։

Ռուսաց արխիվներում պահվել ե այդ նամակի որինակը, գրված պարսկերեն լեզվով և մենք տալիս ենք այստեղ նրա հայերեն թարգմանությունը [252]«Գովյալն ու բարձրալն Աստծո ոգնությամբ և վողորմությամբ մենք վեհափառ, հզոր և մեծափառ թագավոր և մեծ իշխան Պետրոս Ալեքսիեվիչ, ամբողջ Մեծ և Փոքր և Սպիտակ Ռուսիո ապավենը, Մոսկվայի, Կիեվի, Վլադիմիրի, Նովգորոդի և Կազանի թագավոր և Աստրախանի արքա և Սիբիրիո խաքան և Վիատկայի թագավոր և Սմոլենսկի մեծ իշխան և Տվերի, Յեղուրի, Պերմի, Վիատի Բուլղարիո և այլոց և Նովգորոդի թագավոր և մեծ իշխան, և ցածր կողմի և Չերնիգովի և Ռայազանի և Ռոստովի և Յարոսլավի, Բելվավերդի և Ոգուրի և Ոբգուրի և Կոնդոնի և ամբողջ հյուսիսային կողմի թագավոր և ուրիշ շատ յերկրների և հողերի, արևելքի, հյուսիսի և արևմուտքի նախնյաց անտի թագավոր և ինքնակալ, արևելից կողմանց նվիրական և բարձր յերկրակալ, բարձր առավել հաստատուն ե, մշտապես յերկարարատև լինի և մեծափառ վաղեմի պարսիկ խաքանների ընդարձակության և ծավալման… և ինքնակալը և մյուսլիման սուլթանների մեջ յերևելին և մեծարուն և շատ մյուսմիլան ազգերի հրամայողը և Պարսկաստանի և Շիրվանի շրջակայից մեծափառ և բարի մեր հարևան Հյուսեյին Շահի մեծության իսկական բարևնեը մատուցանելով, մեզ վեհափառ թագավորիս մեծության պաղատանոք հայտարարելու պատճառով, նախապես մեր ծառայության մեջ գտնվող գնդապետ (բոլուք բաշի) Իսրայել Որի անուն (անձը), Կըզըլ Ալմայի (իմա Հռոմի) պապից ձեր վեհափառության մեր յեղբայր Շահի մեծության ուղարկված մի քանի հարցերի մասին հատկապես քրիստոնյա հպատակներից ձեր յերկրում բնակողները, վորպեսզի նրանց վրա գութ ունենաք և հիշյալ անձը մեզ, վեհափառ թագավորի մեծության անարգանոք (sic) և նվաստությամբ խնդրելու և աղերսելու պատճառով, վորպեսզի մենք, վեհափառ թագավորի մեծությունս հատուկ մի նամակ ոգնել ու շնորհել և Շահի մեծության ուղարկել և անկեղծ սիրելի ու հարևան լինելու պատճառով, հրամայեցի վոր այս նամակը տրվի և իր աղաչանքն ըստ հարկին կատարել ընդունելի յեղավ մեզ մոտ: Ձեր վեհափառությունից փափագս ու ցանկությունս այն ե, վոր ինչպես պետք ե, մեր նախնյաց և մեր միջև յեղած ամրապինդ բարեկամության հիման վրա, մեր եղբայր Շահի մեծությունից խնդրում ե, վոր հիշյալ գնդապետ Իսրայել Որի անուն (անձը) մեր այս նամակով ըստ արժանվույն հարգվի և վեհափառ գահի առաջ պատասխանը ընդունել հրամայվի և մոտը գտնված նամակը բարեկամաբար հասկացվի և հիշյալ Իսրայել Որիի վրա ոգնություն և վողորմություն չխնայվի։ Մեզ վեհափառ թագավորի մեծության համար հայտնելու և հիշյալի վրա իր գերդաստանի համաձայն շնորհ անելու մասին. մենք, մեծափառ թագավորի մեծությունս, մեր յեղբայր Շահի մեծության յեթե մեզ վերաբերյալ մի այսպիսի հարց ծագեց վարձատրությունը վորոշված ե (իմա ի փոխարեն պատրաստ ենք մեզ վերաբերյալ նման հարցերը կատարելու):

«Գրված ե մեր մայրաքաղաքում, աստվածապահ մեծն Մոսկվա, Քրիստոսի ծննդյան 1707 թվին, փետրվար ամսի սկզբին, մեր թագավորության սկսելու 25-դ...»[253]

Աստրախանում դեսպանությունը նստում եր հատուկ նավի մեջ, վոր նրա տրաադրության տակ եր դրված Պետրոսի հրամանով։ Յերբ նա ափ իջավ Նիզովոյ նավահանգստում, ռուս նավաստիները հետևեցին նրան մինչև Շամախի ավելացնելով այսպիսով նրա շուքը։ Այսքան հաջողությունները գլուխ պտտեցնող եյին ամեն մի փառասերի համար, ուր մնաց Որին, վոր առանց այդ ել լի յեր բանդագուշանքներով և ձեռք եր բերել այս ամբողջ փայլն ու համարումը ամենահեշտ միջոցով, այն ե` մի քանի թղթեր կեղծելու միջոցով։ Յեվ հասկանալի յե, վոր այսպիսի մի մարդ գրգռիչ հանգամանքներ շատ հաղորդեր իր հաղթական գնացքին դեպի այն յերկիրը, վորի ազատարարը պիտի հանդիսանար ինքը, գուցե նույն իսկ և թագավորը։ Յեվ իրավ, դեսպանությունը աղմուկ եր հանում Արևելքում սկսած Աստրախանից։ Այդ աղմուկն եր, վոր ստիպեց նրան յերկար ժամանակով կանգ առնել Շամախիում։

Սահմանագլխի այս չափազանց կարևոր և հռչակված քաղաքում ահագին տպավորություն թողեց Որիի դեսպանությունն առաջ ու առաջ իր բազմամարդությամբ, վորի նմանը, գոնե այդտեղ, դեռ չեր տեսնված։ Դրա չափ, գուցե և ավելի ազդու և անսովոր եր այն հանգամանքը, վոր դեսպանության գլուխը մի հայ եր, այն ել պարսկաստանցի հայ։ Յեվ այս հայը ռուսաց հռչակված թագավորի դեսպանն եր։ Տեսակ տեսակ կասկածոտ շշուկներ տարածվեցին Շամախում, վորոնք զանազան բացատրություններ եյին առաջացնում։ Մահմեդականներն ուզում եյին հասկանալ, թե ինչ իսկական նպատակ ունի այդ արտասովոր դեսպանությունը. նրանց համար խորհրդավոր նշանակություն եր ստանում մանավանդ այն, վոր ռուսաց թագավորի ներկայացուցիչը հասարակ հայ ել չեր, այլ հին հայ իշխանների տոհմից եր սերված։ Սպահանի կաթոլիկ միսիոնարներից մեկը, յեզվիտ Կրուսինսկին, միակ ոտար հեղինակն ե, վոր մանրամասն և հետաքրքրական տեղեկություններ ե հաղորդում Որիի դեսպանության մասին։ Նա հավատացնում ե, թե Որին Շամախում արտասանել եր մի ճառ, վորի մեջ ասել եր, թե ինքը հայոց թագավորի սերունդ ե[254]։ Այս խոսքերին առանձնապես խորհրդավորություն եյին տալիս մանավանդ Որիի հետ Շամախի գնացած ռուս նավաստիները։

Այս բոլոր արտասովոր հանգամանքները հարկադրեցին Շամախու խանին պահել դեսպանությունն այն քաղաքում մինչև Սպահանից թույլտվություն ստանալը։ Իսկ Սպահանում, ինչպես վկայում ե նույն ականատես յեզվիտը, Որիի դեսպանության փայլը, բազմամարդությունը մեծ և գրեթե անորինակ իրարանցում պատճառեցին: Աչքի ընկնող հանգամանքն այն եր, վոր ամենից շատ հուզվողները Սպահանում ապրող ֆրանսիացիներն եյին, վորոնց գլխավորն եր Միշել անունով մեկը, վոր Լուի 14–դի առևտրական գործակալն եր պարսից արքունիքում։ Յեվ վորովհետև առևտրական գործակալներ եյին նաև «հոգի փրկող» միսիոնարները, ուստի հասկանալի յե բոլորի միաբանությունը Միշելի հետ այս հուզմունքի մեջ։ Սրանց առաջին գործն ե դառնում տեղեկություն հասցնել պապին, թե նրա դեսպան Որին Պարսկաստանում հալածում ե կաթոլիկներին[255]։ Նպատակն ինքն ըստ ինքյան հասկանալի յե հեռացնել Որիին։ Այս միջոցով շատ հեշտ եր ազատվել հայ դեսպանից։ Բայց նա ռուսաց ցարի դեսպանն ել եր։ Կաթոլիկությունն այստեղ ոգնել չեր կարող։ Ուստի Միշելը ձեռնարկում եր մի ամբողջ պրոպագանդի՝ պարսից կառավարությունը ահաբեկելու և այդ ճանապարհով Որիի դեսպանությունը վիժեցնելու համար։

Միշելն ամեն տեղ ասում և քարոզում եր, թե հայերն իրենց հին դիվաններում գտել են գուշակություն, վոր հայկական թագավորությունը պիտի վերանորոգվի Մոսկովցիների ձեռքով, թե նրանք համարում են, վոր այժմ յեկել հասել ե այդ մարգարեյության կատարման ժամը։ Այս պատճառով բոլորովին անխորհուրդ չեն այն մեծ շուքն ու փայլը, վորոնցով ցարը շրջապատել ե այդ հայի դեսպանությունը։ Յեվ Միշելն առանց այլևայլության հավատացնում եր ամենքին, թե Հայաստանի թագավորը լինելու յե հենց ինքն Որին։ Յեվ իր այս գյուտը «լուսավորված» ֆրանսիացին ապացուցում եր մի հիմար խաղով, վոր պիտի, իբր թե, սաստկացներ տգետ և նախապաշարված պարսկային մտքի ահաբեկումը, դառնար մի հարկադրանք, վոր Որին Շամախուց վերադարձնեն Ռուսաստան։ Այդ խաղն այն եր, վոր նա վերցնում եր ֆրանսերեն il sera roi (սա կլինի թագավոր) դարձվածքը և ցույցեր տալիս, վոր նրան կազմող բոլոր տառերը կան Israel Ori անվան մեջ:

Միշելի այս պրոպագանդը, սակայն, բոլորովին հակառակ հետևանք ունեցավ։ Պարսից կառավարությունը գտնում եր, վոր Որիի ազդած յերկյուղն ինքը հարկադրում ե, վորքան կարելի յե, շուտ ընդունել և շուտ ել ճանապարհ դնել նրան։ Անկարելի յեր ճանապարհից յետ դարձնել մի դեսպանի, վորի ձեռքում գտնվում եր ռուսական ցարի պես մի հզոր թագավորի նամակը[256]: Այդ պատճառով նա հրամանագրեց Շամախու խանին, վոր թույլ տա ռուսաց դեսպանին շարունակել իր ճանապարհը դեպի Պարսկաստանի մայրաքաղաքը։ Յեվ Որին գնաց, Բայց Շամախում նա մնացել եր արդեն մոտ յերկու տարի։

Ի՞նչ եր անում նա այդքան ժամանակ։ Այս մի հարց ե, վոր կարող ե բանալի դառնալ Սպահանի ֆրանսիական հուզմունքների գաղտնիքը բաց անելու համար։

Մենք կատարելապես վոչ մի բան չգիտենք այն մասին, թե ինչ արավ Որին այդ յերկու տարվա ընթացքում իր քաղաքական ձեռնարկության համար Ղարաբաղի վերաբերմամբ, վոր այնքան մոտ ե Շամախուն։ Հավանական ե, վոր վոչինչ չարավ, յեթե արած լիներ, վորևե հետք թողած կլիներ։ Միակ բանը, վոր կարող ենք արձանագրել, այն ե, վոր Պարսկաստանից վերադառնալիս նրա հետ միացած ենք տեսնում Գանձասարի Յեսայի կաթողիկոսին։ Այս ել, ինչպես հետո կտեսնենք, մի խոշոր ձեռքբերում եր. բայց բանն այն ե, վոր մենք չգիտենք ու՞ր և ի՞նչպես տեղի ունեցավ այդ բանը վոչ արդյոք Գանձակում, Պարսկաստան գնալու կամ, վոր ավելի հավանական ե թվում, այնտեղից վերադառնալու ժամանակ: Համենայն դեպս, Շամախում անցկացրած յերկու տարին չե կարելի լցնել այդ մի հատիկ գործով, և մենք պիտի վորոնենք, թե ի՞նչ աղբյուրից եր Որին կերակրում բազմամարդ շքախումբը և Արևելքը. շլացնող պերճանք պահպանում։ Ուրիշ աղբյուր չկար և չեր կարող լինել, բացի այն մեկից, ինչ տալիս եր Շամախին, բացի վաճառականությունից։ Յեսայի կաթողիկոսն անվանում ե Շամախին «ամենափարթամ մայրաքաղաք» և գրում ե. «Զի էր պանտար (նավահանգիստ) Կասպիական ծովուն և յամեն այն կողմանց վաճառականացն տեղիք բնակութեան և վաճառի և շահաւէտութեան ի Հնդկաց, ի Հռոմոց, ի Ջուղայու, ի Ըռուսաց և յամենայն երկրէ. և այսպէս լի էր ամենայն ըստացուածովք և գանձիւք[257], Այդ փարթամության ծնունդ եր Ղաբալա գյուղի թյուրք մելիքը, վոր միլիոնատեր եր և այդ վկայում եր, թե առևտրական կապիտալն ինչ խոշոր կուտակումներ եր գոյացրել վոչ միայն քաղաքում, այլև գավառում։

Որին վաճառականություն եր անում, ամենևին չքաշվելով իր գնդապետական աստիճանից։ Յեզվիտ Կրուսինսկին ասում ե, թե Որին ավելի վաճառական եր, քան դեսպան։ Յեվ այս միանգամայն ճիշտ ե։ Յեև հարյուրավոր մարդիկ գցելով մի ահագին ճանապարհ անցնել յերկրից յերկիր թե ինչ ե՝ նամակ պետք ե տանել, վոր քրիստոնյաներին հովանավորեն-այս` իրրև միակ նպատակ` բոլորովին համոզիչ չե։ Համոզիչ չե ամենևին և այն, վոր Պետրոսի պես մի ցար շվեդական պատերազմի ամենայեռուն միջոցին միտք ունեցած լինի միջնորդություն ուղարկել Պարսկաստանում ապրող քրիստոնյաների համար։ Չպետք ե լուրջ բան համարել և Որիի այն միտքը, թե իր դեսպանության միջոցով մասնագիտները պիտի ուսումնասիրեն և ծրագրեն ռուսների պարսկական արշավանքը, վոր պիտի վերջանար Թավրիզում և յեթե սա լիներ միակ նպատակը, կարիք չեր մնա այնուհետև շարունակելու ուսումնասիրությունը մինչև հեռավոր Սպահան։

Մնում ե միակ հիմնական դրդապատճառ-դեսպանությունն իբրև առևտրական քաղաքականության հանձնակատարի: Իրա համար հարկավոր եր, վոր դեսպանությունն ունենար առևտրական կարավանի կերպարանք։ Որին, իրրև դեսպան, իրավունք ուներ Պարսկաստան ներմուծել ամեն տեսակ ապրանք առանց վորևե մաքսի։ Այս իրավունքը նա գործադրում եր լայն չափերով, և նրա առևտրական կարավանն ել գնալով մեծանում եր, այնպես, վոր Սպահան նա մտնում եր, ունենալով իր հետ արդեն 200 մարդ:

Վոր ռուսաց ցարը առանց վորոշ տնտեսական հրահանգների չեր ուղարկել Որիին Պարսկաստան, այս յերևում ե հենց այն բանից, վոր վերադարձին նա, Պետրոսի հանձրարարությամբ, Ռուսաստան եր տանում քսան հայ արհեստավոր ընտանիքներ մետաքսից զանազան կտորներ գործելու արհեստը ռուսներին սովորեցնելու համար։ Ավելին մենք չգիտենք, բայց կարող ենք կռահել այն մեծ պայքարից, վոր հենց այդ ժամանակ ծավալել եր Սպահանում յեվրոպական կապիտալը և վորի մասին մենք արդեն խոսել ենք։

Միամտություն կլինի կարծել, թե ֆրանսիացի Միշելին անհանգստություն պատճառողը հայկական թագավորության վերանորոգումն եր կամ Որիի թագավոր դառնալն եր։ Իսկական անհանգստություն և նույն իսկ յերկյուղ պատճառողը ֆրանսիացի վաճառականի շահն եր: Այդ Միշելը հենց այն Միշելն եր, վոր անգլո—հոլլանդական կապիտալի ընդդիմադրությունների դեմ կռվելով, 1708 թվին կարողանում եր դաշնագրություն կնքել պարսից կառավարության հետ[258] և կոնցեսսիաներ ստանալ ֆրանսիական առևտրի համար: Պայքարը, ինչպես գիտենք, առևտրական ճանապարհների համար եր։ Անգլո-հոլլանդական կապիտալը տանում եր պարսկական առևտուրը դեպի Հնդկական ովկիանոս և նրա հետ այս բանի մեջ միացած եր հայ խոջայական կապիտալը Ջուղայում և Հնդկաստանում։ Ջուղայի խոջայական կապիտալը, բացի դրանից,—մենք այս ել տեսանք,–ստանձնել եր և գրեթե միայնակ վարում եր և այն դերը, վոր պարսկական առևտուրը տանում եր Կասպից ծովի վրայով Ռուսաստան, մի հանգամանք, վոր այնքան մեծարելի յեր դարձնում այդ կապիտալը ցարական կառավարության աչքում, Պետերբուրգի հիմնարկությունը Ռուսաստանի ամենախոշոր տնտեսական շահերը Սպիտակ ծովի ափերից փոխադրում եր Բալտիկ ծովի ափերը։ Այս մեծ կերպարանափոխությունը բավական իսկ ե բացատրելու համար, թե ինչպես եր, վոր Պետրոսն այնքան շոյում, փայփայում եր Որիին: Սրա միջոցով նա ուզում եր իր ձեռքն առնել ամբողջ խոջայական կապիտալը Պարսկաստանում։ Յեվ իրավ, 1710 թվականին, նա, իհարկե, վոչ առանց Որիի մասնակցության, դաշինք եր կապում Ջուղայի հայ վաճառականների հետ, վոր նրանք պարսկական ամբողջ մետաքսը վաճառելու տանեն միմիայն Ռուսաստան և իր կողմից արտոնություններ եր տալիս նրանց մաքսի վերաբերմամբ [259]։

Ահա ինչու յեր հուզվում, հիմարական ցույցերի մեջ ընկնելու չափ բորբոքվում Լուի 14-րդի գործակատար Միշելը: Հայ խոջայական կապիտալի թշնամին եր նաև աշխատում եր վոր չխցվի Մարսելի, իր հայրենի քաղաքի, ճանապարհը, իսկ այս առաջացնում եր միջազգային մրցակցության սաստկացում, Ռուսաստանն ել մրցող եր, և հասկանալի յե, վոր ֆրանսիական ազդեցության ուժեղացումը Սպահանում պիտի առաջ բերեր շահագրգռված հակառակորդների կողմից ճնշում թույլ և ապիկար Շահ–Սուլթան Հուսեյնի վրա, Պետրոսի համար ավելի ինչ հարմար առարկա Շահին վախեցնելու համար, քան Հայաստանի ազատագրումը, վոր Իսրայել Որիի կրած գաղափարն եր: Ուստի և նրա դեսպանությունը, վոր այսպիսով գերազանցորեն առևտրական բովանդակություն ուներ, ստանում եր այնքան արտակարգ կերպարանք։ եվ պետք ե ասել, վոր Որին լավ կարողացավ խաղալ Շահի պալատում վախեցնողի դերը: Այսպես ե հավտաացնում միշտ միևնույն միակ աղբյուրը հանդիսացող յեզվիտ Կրուսինսկին։ Ահա ինչ ե գրում, հիմնվելով նոր «հիշատակների» վրա, մեր վաղածանոթ Մոռիս Մյուռեն։

„Ձարին պատվիրակն Իսպահան մտավ՝ 200 Մոսկովի և հայու հետնորդ խմբով մը իր իշխանական կարծեցյալ ծագումը և իր գնդապետի աստիճանը խրոխտաբար կը հիշեր միշտ ամեն առթիվ։ Առաջին տեսակցութենեն իսկ շատ բարձրեն վարվեցավ պարսիկ վեհապետին հետ: Ասոր հայտնեց-կամ հիշեցուց -թե հալածանքներեն փախստական հազարավոր հայեր ամեն տարի Յեվրոպա կապաստանեյին։ Շահը չեր ըմբռներ, թե այդ անդուլ գաղթականությունը տկարացման անդարմանելի և արագ պատճառ մըն եր իր կայսրության համար։ Յեվրոպայի վեհապետները, ավելցուց Որի, համոզված եյին, թե Շահը կանգիտանար իր պաշտոնյաներուն զեղծումները։ Հիմակ վոր ամեն բան գիտեր, պետք եր փութալ վերջ մը դնելու: Ու ձարին պատվիրակը արդարացի կերպով դիտել տվավ արեվելյան վեհապետին, թե յեվրոպացի վեհապետները բնավ չեյին բռնադատեր իրենց յերկիրներուն մեջ բնակող մահմեդականները քրիստոնեյություն ընդունելու: Ի՞նչ կնշանակեյին այդ բռնի կրոնափոխությունները։ Հավասարապես անպատվաբեր եյին թե բռնադատողներուն և թե կրոնափոխներուն։

,,Հյուսեյին շահը, վորուն ուղղված եյին այդ խոսքերը, հասկցավ այս ճառը, վոր գուցե շատ փիլիսոփայական եր իրեն համար, չենք գիտեր: Բայց գիտենք վոր այս խոսքերը հասկցվեցան այն կերպով, վոր սարսափեցուցին Իսպահանի արքունիքը: Շահը մտածեց, թե Որիի ուղեկից 200 մոսկովները և հայերը Պարսկաստան արշավելու պատրաստ զորաբանակի մը հառաջընթաց հետազոտիչներն եյին: …Հյուսեյին շահը շվարած մնացած եր, Ձարին դեսպանը վռնդել չեր համարձակեր: Մյուս կողմե կը կռահեր, թե այդ մարդը լրտես մը ու վտանգավոր թշնամի մըն եր: Իր տկարությանը գիտակից, խոհեմությունը կտրուկ վորոշումե մը նախամեծար համարելով, չար բաղդին բարի յերես ցուցուց, կրցածին չափ շոյեց փայփայեց Իսրայել Որիին, առանձնաշնորհումներով վողողեց զանի և գեղեցիկ խոստումներով որորեց: Ձարին դեսպանը շահադիտությանց ախորժը պահած եր իր վաճառականության ժամնակին: Չեր անգիտանար, թե իր դիվանագետի դիրքը իրեն թող կուտար Պարսկաստան մտցնել ամեն տեսակ ապրանք առանց վոևե մաքս վճարելու։ Պարսիկ իշխանությանց պաշտպանությամբ և քաջալերությամբը, լիուլի ոգտվեցավ իր պաշտոնին հատուկ առանձնաշնորհումներին: Սովորական „պայուսակը“ դարձավ յեղավ ճշմարիտ սայլ մը, վորչափ ատեն վոր իր պաշտոնը տևեց Պարսկաստան Հակերով ապրանք բերել կուտար Ռուսիայեն և Իսպահանի մեջ կծախեր խոշոր շահով։ Որի այդպես մեծ հարստություն դիզեց շուտով“:

Մեր ֆրանսիացի հեղինակը, սակայն, ուրիշ աղբյուրների տեղեկություններ չունի Որիի դեսպանության վերջի մասին ուստի և չգիտե, վոր Որին կարճ ժամանակ մնաց Սպահանում Հյուսեյին Շահն շտապեց շուտ ազատվել ռուսական դեսպանի ներկայությունից, վորովհետև գտնվում եր ֆրանսիական ազդեցության տակ և շարունակ մտածում էր մի հատուկ դեսպանության միջոցով խնդրել Լուի 14-դի պաշտպանությունն իր բոլոր հակառակորդների դեմ[260]): Այնպես վոր տեղեկություններն Որիի առևտրի մասին չեն կարող վերաբերվել միայն դեսպանության Սպահանում մնացած ժամանակին, այլ պիտի վերաբերվեն այն ամբողջ ժամանակին, վոր Որին անցկացրեց Պարսկաստանում։

1709 թվի ամառվա վերջերում Հյուսեյին Շահը պատասխան եր գրում Պետրոս ցարին, մի առ մի կրկնելով նրա բոլոր տիտղոսները և հայտնում եր, թե ստացել ե պապի և նրա նամակներն իշխանավոր Իսրայել Որիի ձեռքով, վորին և պատվել ե։ Խնդիրը, ասում եր, իմ պետության մեջ ապրող քրիստոնյաների մասին ե: Յես նրանց մեջ յեղած անհնազանդներին, ինչպես այս անվում ե ամեն տեղ, ըստ արժանույն, մահվան պատժի յենթարկում, բայց այժմ, ձեր ամենաբարձրագույն մեծության նամակն ստանալով, ներեցի նրանց[261]):

Նույն 1709 թվին Որին Շամախումն եր: Այստեղ ևս մնաց ամբողջ մի տարի՝ մի մեռած ռուս վաճառականի գործերը կարգավորելու համար: Վերջապես նա հասնում ե Նիզովոյ նավահանգիստը, վորտեղից պետք եր նավ նստել՝ Աստրախան դուրս գալու համար: Բայց հենց այստեղից ել սկսվում եյին ձախորդությունները, վորոնք վերջիվերջո, պիտի դնեյին Որիին սնանկացած վաճառականի դրության մեջ: Բացի մեծաքանակ հետևորդներից, վորոնց թիվը հասնում եր 200-ի, Որին տանում եր իր հետ նաև մեծ քանակությամբ ապրանքներ, գլխավորապես, իհարկե, մետաքս և մետաքսի գործվածքներ: Այդ հարստության աչքի ընկնող մասը կազմում եյին 25 ձիաները, վոր Որին հատկապես տանում եր Պետրոսի համար: Այս բոլորն Աստրախան տեղափոխելու համար հարկավոր եր չորս նավ, և այսպիսի պահանջ ել ուղարկված եր Աստրախան, բայց Նիզովոյ յեկան միայն յերկու նավ: Այսպիսով ստիպված լինելով 25 ձին ուղարկել ցամաքով, Որին մնացած իր դեսպանությունը և նրա գույքերը տեղավորում ե յերկու նավերի մեջ և ճանապարհ ընկնում: Մի նավը հասնում ե Աստրախան, իսկ մյուսը, վորի մեջ եր և ինքը, Որին, փոթորիկի յե բռնվում և յետ մղվելով դեպի ափը, զարնվում ե ժայռերին և ջարդվում: Բայց ճանապարհորդներն ազատվում են և ստիպված են լինում ձմեռել Նիզովոյում: Իսկ Աստրախան հասած նավի ապրանքներն արգելքի տակ են դրվում տեղական իշխանության կարգադրությամբ, մաքս պահանջելու համար: Վոչինչ ոգուտ չեն բերում Որիի և նրա հավատարմատար Մինաս վարդապետի դիմումներն ու գանգատները։ Վոչինչ չե կարողանում անել անձամբ և ինքը Որին, յերբ 1711 թվի ամառը հասնում եր Աստրախան: Մյուս կողմից ել նրա հետ յեղած մարդիկն եյին բողոք բարձրացնում նրա դեմ, պահանջներ անում։ Այս բոլորին պատրաստվում եր պատասխանել Որին և միաժամանակ շտապում եր գնալ Մոսկվա՝ իր վերջնականապես քայքայված գործերը վերակենդանացնելու և Պետրոս թագավորին իր դեսպանության հաշիվը ներկայացնելու համար: Բայց ոգոստոս ամսին մեռնում եր Աստրախանում գրեթե աղքատության մեջ:

5.

Մենք աշխատեցինք, վորքան հնարավոր ե, լիակատար լուսավորության մեջ ներկայացնել Իսրայել Որիի կյանքն ու գործը, և այս պատճաոով անուշադրության չտվինք և վոչ մի գիծ . վոր շեշտում ե բացասական հատկություններն այդ բնավորության մեջ: Իսկ այդ տեսակ գծերն այնքան առատ են, վոր, որինակ, պրոֆեսոր Հեյգելն ուրիշ մի բացատրություն չե գտել նրանց համար, բացի այն բանից, վոր Որին պարզապես մի խաբեբա յեր, իսկ Հ. Ալիշանն անվանում ե նրան «բաղդախնդիր»[262])։ Բայց գերմանացի պրոֆեսորին դեռ հայտնի ել չեյին այն մերկացումեերը, վոր արավ հայ քննադատությունն Որիի կեղծումների շուրջը, մերկացումներ, վորոնք բոլորովին կերպարանափոխում են նրա կատարած գործի պատմությունը, խլելով նրանից յեթե վոչ լայն ժողովրդական, գոնե վորոշ դասակարգային շարժման հմայքը և թողնելով լոկ անհատական ձեռնարկության արհեստականությունը միայն: Յեթե այս բոլորը հայտնի լիներ ոտարազգի հետազոտողներին, Որիի դատապարտությունն անկասկած անողորմ կլիներ ավելի մեծ չափերով։

Մենք, սակայն, չպիտի խորշենք ամենածանր, ամենաանողորմ դատափետություններից անգամ ու դեն գցենք այդ գործիչին, իբրև անհետաքրքրական մի իր։ Իսրայել Որին ե և կմնա, ընդհակառակն, խորին ուշադրության և հետաքրքրության արժանի առարկա: Այդ մի պատահականություն չեր, վոր կյանքի ծովը հանկարծակի դուրս ե շպրտում ափը` այդտեղ ել անհայտացնելու համար, այլ մի մարդկային փաստագիր, չափազանց կարևոր հայ հասարակական մտքի զարգացման պատմության համար, վորովհետև սա հրապարակի մեջ յերևան ե գալիս իբրև հայ հասարակական մի նոր կաթեգորիայի անդրանիկ ձևավորում։ Ցեվ ահա ինչպես։

Մենք տեսանք, վոր 17-րդ դարի յերկրորդ կեսից սկսվում ե մի տեսակ մտավոր շարժում, վորին կարելի յե տալ վերածնություն անուն։ Վերածնվողը միջնադարյան կղերայնությունն եր, բայց նրան քաշողն ու դրամավորողն առևտրական կապիտալն եր, վոր և հրում եր նրան դեպի աշխարհականացում։ Այս պրոցեսի մեջ առևտրական կապիտալը չեր կարող լոկ մեքենայի դեր կատարել, այլ ինքն ել յենթարկվում եր կերպարանափոխության, ինքն ել յուրացնում եր մտավորական շահեր, մնալով, իհարկե, աշխարհականության հողի վրա։ Այս կերպով առևտրական բուրժուազիայի մեջ հետզհետե գոյանում եր մի նոր տրոհում-մտավորականություն։ Մենք ունենք այսպիսով մի նոր հասարակական շերտավորում-բուրժուական ինտելիգենցիա։

Մենք ունենք նույն այդ 17–րդ դարի յերկրորդ կեսում այդ նոր ծնվող շերտավորման յերկու խոշոր և անդրանիկ նախատիպերը, վորոնք և ներկայացնում են ինտելիգենտական մտքի յերկու տարբեր և խիստ բնորոշ բնագավառները։ Այդ նախատիպերից մեկը տալիս ե արևմտահայությունը-Յերեմիա Չելեպի Քյոմուրճյան (Կ. Պոլսում), իսկ մյուսը-արևելահայությունը– Իսրայել Որի։ Յերկուսի մեջ կա այն նմանությունը, վոր յերկուսն ել մի արգանդից են - առևտրական կապիտալից։ Քյոմուրճյանը, թեև քահանայի վորդի և ինքն ել հոր ձեռքով քահանայության պատրաստված եր, բայց մեծացել և սնվել եր իր մորեղբոր խնամակալության տակ, ուր արդեն ամիրայական կապիտալն եր միջավայր կազմողը։ Իսկ Որին ինքն իսկ արևելյան (խոջայական) կապիտալի գործիչներից մեկն եր։ Հետո այդ յերկուսին ել վոգևորող գաղափարը միևնույնն եր-հայրենասիրությունը կամ, ավելի ճիշտ ասած, ազգասիրությունը, ինչպես վոր այն ժամանակ արդեն կազմակերպված և գործածական ե այս բառը, վոր փոխարինում ե հայրենասիրություն հասկացողությանը, քանի վոր հայությունը ցրված ե ամեն տեղ, հետևաբար նրա համար հայրենիք ե և ամեն մի ոտար յերկիր, ուր նա հաստատվում եր բնակվելու համար։ Այդ ընդհանուր գաղափարն ել-ազգասիրությունը-տեսնում ենք, վոր բուրժուական ինտելիգենցիային տարբեր գունավորումներ եր տալիս` հանձին հենց այս յերկու նախատիպերի։ Յերեմիա Չելեպիի ազգասիրությունը խաղաղ զարգացումն ունի իբրև պաշտամունք: Նա գրող ե իր ժամանակի չափանիշով, բավական լայն գիտական զարգացման տեր ե, գիտե լեզուներ, հասարակական գործիչ ե, հրապարակախոս, բեղմնավոր հեղինակ ե և թարգմանիչ, նույնիսկ և բանաստեղծ, ազգության հիմք համարում ե յեկեղեցին, կրոնասեր ե, նույնիսկ կրոնամոլ բայց այս չե խանգարում նրան կռվել իր ժամանակի հոգևորականության անորինակ ընկած և փչացած բարքերի դեմ, մի խոսքով նա հանդիսանում եր նախատիպ մարմնացում այն մտավոր շարժման, վոր այնուհետև սեփականում եր արևմտահայությունը, կենտրոն ունենալով գրեթե բացառապես Կ. Պոլսի գաղութը:

Քանի վոր մենք այստեղ գործ ունենք հայ ինտելիգենցիայի, իբրև հասարակական շերտավորման, սկզբնավորման հետք մենք պարտավոր ենք գտնել յերկու տիպերի-արևմտյանի և արևելյանի-հատկանշական տարբերությունների հիմքերը, վորոնք խարսխված եյին յերկու խոշոր ազգային հատվածները վարող տնտեսական ույժերի վրա: Մենք տեսանք մինչև այժմ, թե արևելքում այդ ույժը խոջայական կապիտալն եր, ասացինք և այն, վոր արևմուտքում տիրողն ամիրայական կապիտալն եր: Խոջայական կապիտալի ծննդաբանության հետ մենք արդեն բավականաչափ ծանոթ ենք, և այս մեզ միջոց կտա հասկանալու` հանձին Որիի՝ նրա ստեղծած ինտելիգենցիայի-այսինքն արևելյանի-բնութագծերը։ Մնում ե մի քիչ ել ծանոթանալ ամիրայական կապիտալի ծննդաբանության հետ, վորպեսզի միևնույն միջոցը կիրառենք արևմտյան ինտելիգենցիայի վերաբերմամբ:

Արդ՝ ամիրայական կապիտալը ներկայացնում եր մի զուտ թյուրքական հիմնարկություն, բղխած Թյուրքիայի, իբրև մի իսլամական պետութեան, եյությունից: Իսլամի այն որենսդիրները, վորոնք վոչ-իսլամ հպատակներին հավասարեցնում եյին գրեթե ստրուկների վիճակին, ապրում եյին մի ժամանակ, յերբ տնտեսությունը գտնվում եր նահապետական-տոհմատիրական դրության մեջ, յերբ դրամական տնտեսությունը չափազանց թույլ եր, գրեթե վոչինչ նշանակություն չուներ վաչկատուն֊-ցեղային կյանքով ապրող Արաբիայում։ Քաղաքակրթության ստորին աստիճանների վրա կանգնած ժողովուրդները մեծ պահանջներ ունենալ չեյին կարող: Ոմար խալիֆան, վոր առաջինն ե յեղել իսլամների և վոչ-իսլամների մեջ անհավասարության խոր խրամներ փորողներից, ապրում եր, չնայած վոր մի մեծ նվաճող եր պարզակյաց բեդուինի նման և նրա ամբողջ խոհանոցը կազմում եր արմավներով լիքը մի պարկ։

Այսպես եյին և ոսմանյան առաջին սուլթանները-սակավապետ հովիվներ։ Բայց յերբ նրանք հաստատվեցին յեվրոպական հողի վրա, մտան Յեվրոպայի տնտեսական պայմանների մեջ, վայելելու համար ժառանգեցին բյուզանդական քաղաքակրթությունը, վորի մեջ նրանք մազի չափ մասնակցություն չեյին ունեցել, այն ժամանակ եր ահա վոր բեդուինական կենցաղն ու հասկացողությունները դարձան նվիրական ավանդություններ, վորոնց կարելի յեր հարգել ու պաշտել, բայց վորոնց չեր կարելի այլևս հետևել։ Ոմարի և ուրիշների որենսդրությունները դարձյալ անխախտելի և հրամայող են մնում թղթի վրա, իսկ կյանքի մեջ մահմեդական մեկուսացումն ու ինքնամփոփումը մեծամեծ ճեղքեր են գոյացնում, վորոնց միջով ներս եր խուժում ստիպողական պահանջը-փողը՝ պետական կյանքը կարգավորելու և աշխարհի բարիքները վայելելու համար։ Յեվ այստեղ ե ուժեղ ու հաղթական, ինչպես ամենուրեք, կապիտալը։ Այդ ույժի առաջ գլուխ ե իջեցնում ոսմանյան գոռոզ ու հղփացած նվաճողականությունը։ Սուլթանն «Ալլահի ստվերն» ե այս աշխարհում, բայց Ալլահի ստվերն անգամ չի կարող ապրել առանց փողի, դրա առաջին պատճառը հենց այն ե, վոր «Ալլահի ստվերը» լայն ծավալվել և Յեվրոպայի հողի վրա, խրվել ե Յեվրոպայի տնտեսական կյանքի մեջ, ուր տերն ու կարգադրիչն առևտրական կապիտալն եր։

Յեվ այդ կապիտալն ե ահա, վոր դառնում ե մի սանդուղք, վորի վրայով անարգ ռայայի անդամները բարձրանում են իրանց անկման փոսերից մինչև այնպիսի գագաթներ, ուր նրանք արդեն կամք թելադրողներ են, ուր նրանց հետ հաշվի յե նստում նույն իսկ սուլթանը, ինքն «Ալլահի ստվերը»։ Այստեղ, բարձրերում, նա, իհարկե, չի դադարում «անհավատ քաֆիր» և ուրիշ այսպիսի բազմաթիվ արհամարհական և հայհոյական անուններ կրող ստրուկ լինելուց, բայց այստեղ նա և «սառաֆ» ե, փողատեր, տոկոսներով առևտոր անող, և այս բնագավառի մեջ ստրկատերը կամա ակամա ստիպված ե գլուխ իջեցնել իր ստրուկի առաջ:

«Սառաֆ» նշանակում ե լումայափոխ, յեվրոպական առումով նա համապատասխանում ե «բանկիր» բառին։ Ասել ե, մենք մեր առջև ունենք վաշխառուական կապիտալը, վորից պարտք վերցնողների շարքում հաճախ կանգնում ե և ինքը պետությունը։ Կ. Պոլիսը, վորպես մայրաքաղաք և առևտրական կենտրոն, սառաֆական մեծ գործառնությունների հրապարակն եր, ուր յերեվան եյին գալիս և՛ հույնը, և՛ հրեան, և՛ յեվրոպացին։ Բայց առանձին հռչակ և անդիմադրելի ույժ ձեռք բերողները հայերն եյին, այնպես վոր սառաֆությունը համարվում եր հատուկ հայական զբաղմունք:

Հայ սառաֆի, սեղանավորի դասական հայրենիքը Ասիական Թյուրքիան եր և մասնավորապես Ակն քաղաքն ու նրա շրջակաները: Այդտեղ, հայրենիքում, նա դեռ զարգացման առաջին աստիճանումն եր - չորպաճի, մանր կեղեքիչ: Ընկնելով մայրաքաղաքի շրջանները, նա մտնում եր կերպարանավորման յերկրորդ աստիճանը - սառաֆ եր սկզբում, իհարկե, փոքր չափերով, բայց հետզհետե նվաճելով հարստության վերելքները։ Յեվրոպացի մի հեղինակ հավատացնում ե, վոր, հայ ամենահարուստ սառաֆի կարողությունը կարելի յե հաշվել մի միլիոն ֆունտ ստերլինգ[263]), վոր անում ե մոտավորապես 10 միլիոն վոսկի րուբլի։ Այս մի խոշոր ույժ ե և յեթե նկատի առնենք, վոր նույն հեղինակի կարծիքով հայ սառաֆների թիվը հասնում եր մոտ 100-ի, այն ժամանակ մենք մի մոտավոր հասկացողություն կկազմենք այն դասակարգային հավաքական ույժի մասին, վոր գործադրում եյին հայ սառաֆները, յեթե նույն իսկ նրանք կանգնած լինեյին անհատական հարստության զանազան աստիճանների վրա:

Փութանք, սակայն ասել, վոր վաշխառուական կապիտալ ամեն տեղ կար, Յեվրոպայում ել, Ասիայում ել, և պակաս չափերով չեր լծորդված հայ խոջայական կապիտալի հետ: Ի՞նչպես եր, վոր առանձնահատուկ, բացառիկ գծեր ընդունում եր այն սառաֆությունը, վոր գործում եր Թուրքիայում։ Պատճառն այն եր, վոր Թյուրքիայում սառաֆը պետական մեխանիզմի շատ կարևոր մասն եր կազմում, առանց վորի չեր կարող պահվել վարչական սիստեմը: Այս սիստեմը կառուցված եր կեղեքման սկզբունքի վրա, իսկ կեղեքման ամենահզոր գործիքը վաշխառուսական կապիտալն եր։

17—րդ դարում Կ. Պոլսի մեջ դեսպանի պաշտոն վարած մի լավատեղյակ անգլիացի պատմում ե, թե Թյուրքիայի բարձր կառավարությունը պետական անհրաժեշտություն ե համարում, վոր հպատակ ազգաբնակությունը մշտապես կեղեքված ու աղքատ լինի, վորպեսզի չմտածե ապստամբվելու մասին և մնա միշտ հլու հավատարիմ[264])։ Յեվ ահա ինչպես եր տարվում կեղեքման սիստեմը:

Թյուրքիայում բոլոր պետական պաշտոնները գնովի եյին: Այս կամ այն յերկրամասի կառավարիչ փաշան պիտի տար սուլթանին, կանխիկ, իհարկե, նախքան պաշտոնի անցնելը, նրա համար վորոշված գումարը: Բացի դրանից, փաշան պիտի հավաքեր իր կառավարած յերկրի բոլոր արքունական հարկերը և ամբողջությամբ հանձներ պետական գանձարանին, և, վորովհետև պետությունը վստահություն չուներ իր պաշտոնյայի վրա, ուստի պահանջվում եր նրանից յերաշխավորություն, թե հավաքված գումարներն անկորուստ տեղ կհասնեն։ Այս դեռ բոլորը չեր։ Իր պաշտոնում հաստատ մնալու համար, փաշան տարին մի անգամ պիտի դրամական նվեր ուղարկեր սուլթանին: Այսքան պահանջները լրացնելու համար փաշան չուներ սեփական միջոցներ, ուստի դիմում եր սառաֆին, վոր սովորաբար հայ եր լինում, և հոժարությամբ հանձն եր առնում տալ նրան գումարներ՝ կաշառքների համար և յերաշխավոր լինել՝ նրա փոխարեն՝ գանձի առաջ: Այնուհետև փաշան բոլորովին մտնում եր սառաֆի տրամադրության տակ, ամբողջովին փաթաթված իր պարտքերի և հաշիվների ցանցի մեջ: Բայց կեղեքվողն ինքը փաշան չեր, իհարկե, այլ նրա կառավարության հանձնված ազգաբնակությունը, լիներ նա հայ, թյուրք, հույն, սլավոն թե մի ուրիշը: «Փաշաները,- ասում ե 19-րդ դարի պատմագիրներից մեկը, - իրանց տեղերը գնելու ժամանակ դառնալով պարտականներ հայ վաշխառուների, քաղցած գայլերի պես հարձակվում եյին գավառների վրա[265]

Հասկանալի յե ոгրեմն, թե ինչե՜ր պիտի տեղի ունենային հարստահարությունների այսքան լայնածավալ հնարավորությունների մեջ: Կառավարիչ փաշան պիտի կեղեքեր վոչ միայն իր սեփական, այլ և իր վաշխառու տիրոջ փորը կուշտ պահելու համար։ Վաշխառուն մշտապես նրա հետ եր, համրում եր նրա կերած յուրաքանչյուր «թիքան», բշտում եր նրա կողերը և առնում եր իրանը։ Ահա ինչպես ե նկարագրում նրա գործունեյությունը մի այլ լավատեղյակ անգլիացի, դարձյալ Կ. Պոլսի անգլիական դեսպանատնից, այս անգամ արդեն 19-րդ դարի սկզբում. «Հայերը եյին և են Թյուրքիայի ամենավաճառ և ամենահարուստ ժողովուրդը, վորով և լավագույն յերաշխավորությունները յեղած են առաջի Բ. Դրան, ըլլալով ներհուն թյուրք լեզվին, ըլլալով նաև հավատարիմ րայաներ՝ կը մատուցանեն պաշտոնատար փաշաներու բոլոր այն պետքերը, վոր հանձնարարելի կընեն իրենք թյուրք վարչապետի մը հանդեպ, իբրև կարող ու ժիր մարդ գործի, իբրև ամուր սեղանավորներ, իբրև հլու, վարկատու։ Հարկերը գանձվելով բնական նյութերու ձևին տակ, հայերուն տաղանդը, իբրև վաճառական և սեղանավոր, կրկնապես ոգտակար կը դարձունե անոնք և կընծայե անոնց շատ առիթներ արագ արագ դիզելու մեծ հարստություններ։ Ինք վեհ. սուլթանն ալ հաշտ աչքով կը նկատե անոնց բարեբաստ հաջողությունները այնու մանավանդ, վոր անոնց հարստությունները այլ հոգածությամբ կը պահվին կը մնան իրենց դրամարկղերուն մեջ, մինչև վոր կառավարական կամք մը կամ պետք մը դուրս բերե անոնք աճեցնելու համար միրիի հասույթները... Յեթե իրենք (սառաֆները) մերժեն յերաշխավոր ըլլալ թյուրք կառավարչի մը համար, այդ կառավարիչն արժեք չունենար հաչս կաոավարության պարզ անհատե մը ավելի, վորով այդ սառաֆներն են իրապես գավառներու վարիչներն ու կը վարեն ըստ հաճույս և ի շահ անձանց. նույն իսկ վերջին ատենները այնքան հզորեցուցած են իրենց կշիռն, վոր վոչ մեկ սեղանավոր կը հավանի սառաֆն ըլլալ փաշայի մը (վոր բարձրացած ե այդ աստիճանին` կրնանք ըսել` բարեհաճությամբ սառաֆին), յեթե փաշան չճարե վկայագիր մը անոր նախորդ սեղանավորեն` հաստատելու համար թե վճարած ե անոր իր բոլոր պարտքը:

«Յենթադրենք վոր փաշային վճարելիք գումարն առ կառավարությունն ըլլա 500,000 ղրուշ(5000 վոսկի) վճարյալ քառորդ մասամբ, սեղանավորը նույն հետայն մեկ անգամեն պարգևատվությամբ մը կառնե փաշայեն ընկալագիր մը ամբողջ այդ գումարին համար, և այս ընկալագիրն կը բերե իրեն առ նվազն յերկու առ հարյուր (ամսե ամիս) տոկոսիք մը։ Ապա պետք ե հայթայթել փաշային զենք, շալեր, չիպուքներ, ձիեր, վորոնց համար սեղանավորը կառնե 10 տոկոս հանձնարարագին մըն ալ։ Փոխարեն ստակները պետք և վճարվեն յերկու, չորս և վեց ամսվան միջոցներուն. բայց ինք անմիջապես կառնե փաշայեն ընկալագիր մը ամբողջ գումարին համար, մյուս ընկալագրին նման տոկոսիքի յենթարկյալ։ Յերբ քիչ ատենեն փաշան հասնի նշանակյալ գավառը` պարտի ղրկել սեղանավորին նվեր մը հասարակաց հասեն հարյուրին տասը կամ հինգ արժեքով, իբրև որինավոր խայրիք իր պաշտոնին, նմանապես նվեր մը սեղանավորին գործակատարին ալ` իր գավառին պես պես արտադրություններեն։ Բայց յերբ սեղանավորն իմանա իր գործակատարեն, թե փաշան դրամ կը դիզե՝ անմիջապես կը ղրկե անոր ծանուցագիր մը սա ձևով. «Դժբախտաբար ձեր բարձրության դեմ տրտունջներ հասած են հոս, բայց յես լռեցուցի անոնք ճարտարմտությամբ: Այս գործ 10,000 ղրուշի մը ծախք պատճառեց ինձի, զոր անցուցի ձեր հաշվին, խնդրեմ հաճեցեք անցունել զայն պահանջիս կողմը»։ Կրնա ըլլալ, վոր այս ծախքն իրավ յեղած ալ ըլլա, բայց և իբրև հաճախ շինծու կըլլա: Թերևս կարծվի ալ, վոր յեթե յերբեք այսպիսի փաշա սատրազամ ըլլա՝ պիտի ջանա վրեժն առնել այսպիսի անիրավության մը, բայց բնավ այդպես չե. հայերն իրենց հարստությամբն հայթայթած ալ են իրենց թարաֆներ (կողմնակիցներ), ճարպիկ միջոցներ ու բավական հզոր ազդեցություն մը նպաստավորելու համար սատրազամին անվանումն իսկ, և գործի վրա գտնվող թյուրքերը կը համարին սեղանավորին հարստահարություններն իբրև հարկավոր չարիք, վոր և աղբյուրներ են իրենց ալ հարստության: Սատրազամ ընտրյալն ալ ունի ուրիշ շահ մը ևս խնայելու իր սեղանավորին. նա կընդունե անկե իր պարտքերուն ջնջումը ի վարձ պաշտպանությանը, զոր կընձեռե սեղանավորին ընդդեմ ներհակ ազդեցությանց մյուս փաշաներուն: Ամենեն հարուստ սեղանավորին ունեցածը կրնանք յենթադրել մեկ միլիոն լիրա սթերլին մը. բայց և այսպես՝ իրենք միշտ անակնկալով մը ամեն բան կորսունցունելու վտանգի մեջ են։

«Գավառներու մեջ փաշայի ընկերացող խորհրդական գործակատարն հաճախ կառնվի սառաֆին ազգականներեն և բոլոր դրամական գործերը կըլլան անոր ձեռքով. դրամին սակն ու հանձնարարողչեքը շատ աչքի զարնող գումարներ են: Այս գործակատարն ե, վոր կը հավաքե գավառին հասույթները, վորոնց հանդեպ իր ներկայացուցած տունն յերաշխավոր յեղած ե և այդ հասույթարդյանց վրա շահավաճառներ կընե շատ վար գինով մը ձեռք բերել հնարելով ամեն բան. ըստ այսմ ամեն փաշայի կցորդ կընթանա վերատեսուչ մը ինչպես սլացող ձուկերուն խեցեմորթ մը, վորմե չկրնար պրծիլ բովանդակ ճիգերովն անգամ: Փաշային բոլոր շարժումները կը հսկվին. անոր բոլոր յեկամուտներուն տերի պես ե վերատեսուչը, և կը մղե զայն բռնական ու հարստահարիչ գործերու՝ չը թողլով, վոր ստանա նա իր ամբողջ հասույթը: Փաշան չը կրնար ճամբու դնել զայն, վասն զի կապած ե անոր տիրոջ յերաշխավորությանն իր պաշտոնին բովանդակությունը»[266]

Բայց սառաֆական կեղեքումների ասպարեզը միայն գավառները չեյին։ Սուլթանների մայրաքաղաքը գավառներից պակաս չեր հպատակված նրանց։ Ահա ինչ լրացուցիչ մանրամասնություններ ե տալիս մի ուրիշ, նույնպես շատ լավատեղյակ յեվրոպացի մի հեղինակ.

«Մեծ վեզիրը, մինիստրներից յուրաքանչյուրը ունին սառաֆներ։ Սրանք են, վոր հետևում են իրանց տերերին պատկանող գումարների գանձման, կանխիկ տալիս են այն գումարները, վորոնց պետք ունեն սրանք, հոգում են նրանց տան ծախսերը, առանց վորի փաշան կամ եֆենդին մտածեր յերբեք ստուգել նրանց հաշիվները, մինչև իսկ ընկալագիր ստանալ նրանցից այն գումարների մասին, վորոնք գտնվում եյին նրանց ձեռքին:

«Դարձյալ այս սառաֆներին եյին դիմում, թյուրքերի միջից այն սոսկական անհատներն ամեն անգամ, յերբ փողի կարոտություն ունեյին։ Յեթե այսպիսիները չունեն անշարժ կալվածներ գրավ դնելու համար, այդ դեպքում նրանց ձեռքն են տալիս արժեքավոր իրեր, վորոնք սառաֆների կողմից գերադասելի յեն համարվում անշարժ կայքերից, վորովհետև այդ իրերին նրանք տիրանում են չորս-հինգ տարվա ընթացքում՝ անչափ տոկոսներ բարդելու միջոցով:

«Այն վարկը, վոր վայելում են սառաֆներն իրենց հովանավորների մոտ, նրանց համար շահի մի առատ աղբյուր ե: Ամեն անգամ, յերբ մի անհատ, լինի նա ոտարերկրացի, լինի՛ տեղացի, մի շնորհ ե աղերսում մի մինիստրից կամ Բ. Դրան_մի մեծավորից, սա դիմում ե իր սառաֆին, վորի միջնորդությունն, նման դեպքերում, ինչպես նաև այն վճարը, վոր նա ստանում ե դրա համար նվիրագործել և սովորույթը։ Հաճախ նույնիսկ բախշիշի գումարը, վոր փոփոխվում ե գործի կարևորության նայելով, բաժանվում ե այդ միջնորդի և նրա հովանավորի մեջ։ Այժմ Հասկանալի յե, թե ինչպես Թյուրքիայի մետալական կապիտալի մեծագույն մասը գտնվում ե այսոր հայ սառաֆների ձեռքում[267]

Այսքանը մենք բավականք ենք համարում բնորոշելու համար սեղանավորական կամ վաշխառուկան կապիտալը արևմտյան հայության մեջ։ Մեր առջև են բարձր դասակարգի մարդիկ, վորոնք հայ իրականության մեջ ել, ինչպես և պետական կյանքի մեջ, անզուգական դիրք ունեյին և այդ պատճառով ստացել եյին իրանց ազգակիցներից «ամիրա» (տեր, իշխան) անունը, վոր միանգամայն համապատասխանում եր նրանց դասակարգային դիրքին։ Թեև ամիրայական դասակարգը բացառապես սառաֆներից չեր բաղկացած, թեև առևտրական կապիտալի մյուս ճյուղն ել ապրանքավաճառը նույնպես գոյություն ուներ Թյուրքիայում [268]), բայց վոչինչ չեր կարող համեմատվել այն նշանակության հետ, վոր ունեյին սառաֆ ամիրաները, վորոնք և իսկապես ներկայացնում են ամբողջ ամիրայական իրականությունը։

Այդ, ինչպես տեսնում եք, մի վիշապ֊դասակարգ եր հարյուր գլխանի, վոր ծծում եր ահագին պետության կենսական հյութերը և նրանցից իր համար միլիոններ եր դիզում Բոսֆորի ափերին։ Իշխողը, կառավարողը թյուրք մեծավորը չեր վոչ բազմահռչակ փաշան, զորքերի ու լայնատարած նահանգների գոռոզ, ինքնակամ փաշան կամ անգամ սուլթանն ինքն,—այլ իր սնդուկի առջև ծալապատիկ նստած և իր վոսկիները դարսող հայ վաշխառուն։ Այսպես եր տնորինել պետական կարգը։ Վաշխառուական կապիտալը խրված եր պետական գոյության մեջ իբրև նրանից ծնված, նրանով սնվող և նրան սնուցանող մի անհրաժեշտ մասնիկ։ Մեկն առանց մյուսի պետությունն ու սառաֆը ապրել չեյին կարող։ Նրանք հոժարակամ բաժանել եյին իշխանությունն իրանց մեջ և առյուծի բաժինն ընկել եր վաշխառուին։ Յեվ այս, իհարկե, չեր վնասում պետականության։ Իրար հետ մերված, իրար կյանք տվող դաշնակիցներ, ապրել եյին նրանք դարերով, և սրանից ինչ վնաս։ Վնասվողն ազգաբնակությունն եր, բայց հենց այս ել հարկավոր եր այն վարչական իմաստության, վոր ընդգրկել եր ոսմանյան պետականությունը—մշտապես կեղեքվող մասսաներ, իբրև առաջին յերաշխիք նրանց հլու հպատակության։ Այսպես եր հին Թյուրքիան և հենց նրան ել մարմնացնում եր հայ ամիրայությունը։ Նրա դարավոր գոյությունը պիտի փշուր փշուր դառնար հենց այն առաջին որը, յերբ Թյուրքիան բաց կաներ իր դռները մի նոր կարգ, մի ռեֆորմ ընդունելու համար։

Յեթե համապետական չափանիշով այսքան բռնակալ ույժ եր հայ ամիրայությունը, հասկանալի յե, թե ինչ կլիներ նա իր ազգակից համայնքի մեջ։ Այստեղ նրա տիրապետությունն անսահմանափակ եր և կատարյալ․ նա միայն վայելող չեր, այլ և կարգադրող, որենսդիր՝ կյանքի բոլոր պայմանների մեջ։ Յուրացնելով թյուրք պետականության կարգերը, սովորությունները, դիվանագիտական ձևերն ու ճարտարությունը, նա տոգորվում եր ամբողջովին և թյուրքությամբ, սեփականում եր նրա նիստն ու կացը, հասկացողություններն ու հայացքները, լեզուն, հարեմական իդեալները և այս կողմից որենսդիր եր հանդիսանում ամբողջ հայ համայնքի համար, վոր և ժամանակի ընթացքում կարգին թյուրքանում եր մինչև այն աստիճան, վոր 19-րդ դարի 30֊ական թվականներին գերմանական հռչակավոր ռազմագետ Մոլտկեն գրում եր Կ․ Պոլսից, «Հայերն ընդգրկել են նվաճող ազգի (այսինքն թյուրքերի) բարքերը, նույն իսկ և լիզուն այն աստիճան, վոր նրանից կարելի յե անվանել քրիստոնյա թյուրքեր[269] )»։

Ահա այս «քրիստոնյա թյուրքությունն» եր, վոր ամուր կապում եր ամիրայությունը լուսավորչական յեկեղեցուն։ Կ. Պոլսում լուսավորչական յեկեղեցին ուներ ամիրայության համար շատ գրավիչ արտոնություններ և շահեր պատրիարքական աթոռ, իբրև ամբողջ թյուրքահայ ժոդովրդի ազգային բարձրագույն իշխանություն, վորին սուլթանական ֆիրմաններով հատկացված եյին բավական ընդարձակ վարչական, դատաստանական և ֆինանսական գործառնություններ։ Վերջին կարգից եյին այն տուրքերն ու հասույթները, վոր հավաքում եր պատրիարքարանն իր գոյությունը պահպանելու համար, բացի դրանից, նրան եր հանձնված կառավարական «մուխաթա» անունով հարկի գանձումն ամբողջ թյուրքահայ ժողովրդից[270]։ Պատրիարքարանի հրամանի տակ եյին և Կ․ Պոլսի բազմաթիվ հայ յեկեղեցիներն իրանց հարստություններով։ Ահա թե վորքան գայթակղություններ կային ամիրայական դասակարգի համար հայ–լուսավորչական յեկեղեցու մեջ։ Տիրանալ պատրիարքարանին կնշանակեր տիրանալ նրա ներկայացրած արտոնություններին, նրա ամբողջ իշխանության, մանավանդ դրամական շրջանառություններին։ Յեվ մենք տեսնում ենք մի շարունակական և անդուլ ձգտում՝ տիրանալու պատրիարքության հենց այդ շահադիտական նպատակով։ Ինքն ըստ ինքյան այդ մի դժվար բան չեր։ Բավական կլիներ ձեռքի մեջ առնել պատրիարքին։ Բայց այս չափազանց հեշտ գործը չափազանց դժվարացնում եր այն հանգամանքը, վոր ամիրայությունը միապաղաղ միություն չեր, այլ բաժանված եր, համաձայն շահերի մրցակցության, զանազան կուսակցությունների կամ ավելի ճիշտ, թայֆաների։ Յեթե այս հանգամանքը պետական ընդհանուր գործառնության մեջ արտահայտվում եր պայքարների մեջ, վորոնց վերաբերմամբ մեղմացնող դեր կատարում եր փաշայական միջավայրը, հայ համայնքի շրջանում թայֆայական պայքարներն ընդունում եյին սանձարձակ և խայտառակ չափեր։ Մրցող կողմերն ունեյին իրանց պատրիարքացուները, պետք եր մեկին վար առնել, մյուսին նրա տեղը նստեցնելու համար։ Յեվ այս կատարվում եր ահագին խառնակություններով, վորոնք մի որ չե մի որ փոխվում եյին ամբողջ ազգամիջյան արյունահեղ պատերազմների։ Այդ կռիվներն ամիրայական ույժի անհեթեթությունն եյին ցուցաբերում, բայց հետզհետե, ժամանակի ընթացքում, դառնում եյին հայտարարներ, վոր նույն այդ անհեթեթ ույժի խորքերում գոյություն են առնում տարրեր, վորոնք պիտի զարգանային նույն այդ բռնության դեմ պայքարելու վոգով։ Այսպես եր, վոր պատրիարքարանի շուրջը մղվող կռիվները թայֆայականից յելնելով, դառնում եյին դասակարգային։ Արհեստավորների (եսնաՖ) դասակարգը և նրանից ստորադաս հասարակական խավ կազմող գավառացիները, վորոնք գալիս եյին Կ․ Պոլիս ժամանակավորապես, սև աշխանտաքով մի կտոր հաց աշխատելու համար, մի ժամանակ նետվում եյին կռվի դաշտը, ահագին կորուստներ եյին կրում, անգամ զոհում եյին իրանց կյանքը՝ կռվող կողմերից մեկն ու մեկին հայրենակից, կուսակից, այս կամ այն միջոցով վաճառված համակրություն լինելու պատճառով։ Բայց հետզհետե այդ անգիտակից զանգվածների մեջ զարթնում եր աշխատավորական շահերի ինքնազգացումը, վոր և տանում եր պատրիարքարանի միջոցով շահագործվողներին շահագործողների դեմ։ Այս յերևույթն արդեն հասունացած փաստ եր Կ. Պոլսում 18–րդ դարի վերջին քառորդի մեջ և ավելի լայն ծավալ եր ստանում 19-դի մեջ, առաջ բերելով մեծամեծ հասարակական շարժումներ, մեծամեծ՝ վոչ միայն մայրաքաղաքի գաղութային չափանիշով, այլ և ընդհանուր թյուրքահայկական, անգամ համահայկական չափանիշով։

Այս դասակարգային պայքարումը, չափազանց ինքնուրույն այն տեսակետից, վոր տեղի ուներ բացառապես ազգային հողի վրա, քանի վոր չկար մի այլ հող, վոր կարողանար արգասավորել նրան իր մեջ, առաջին յերևույթն ե հայության մեջ և յեթե պատկանում ե ամբողջովին Կ․ Պոլսի հայ գաղութին, այս այն պատճառով ե, վոր այստեղ եր հայ ամիրայության աթոռանիստը։ Ամիրայական դաժան դաստիարակությունն այնպես չեր վոր այդ շարժման մեջ լիներ քաղաքական տարր, հակաթյուրք կամ հակաիսլամական բովանդակությամբ։ Ընդհակառակն, յերբ թյուրքն ասում եր «հավատարիմ ժողովուրդ», ամենքը հասկանում եյին, վոր այդ հայ ժողովրդի հատուկ անունն ե։ Յեվ այդ անունն ամիրայությունը պահեց հայ ժոդովրդի վրա մինչև իր, իբրև դասակարգի անկումը։ Մնում եր ուրեմն, վոր հասարակական շարժումն իր համար ուղիներ բաց աներ, ինչպես ասվում ե, նվազագույն դիմադրության կետեր ներկայացնող գծերով։ Պայքարումը միանգամից չծնվեց և նրա համար պատրաստի ձևեր չկային, վորպեսզի նրանց մեջ մտներ։ Հասարակական յերևույթները պատրաստվում են յերկարատև ժամանակում։ Մեր այս դեպքում ել անհրաժեշտ եր գաղափարական խմորում, և արևմտահայերի մեջ այդ խմորումն ընդունում ե գերազանցորեն գրական արտահայտություն, վոր և մշակում եր ինքնուրույն դպրոցը։ Չկարողանալով ազատվել նախկին յեկեղեցական-աղանդավորական կապանքներից և մնալով գլխովին գերի լուսավորչական ուղղափառության, այդ դպրոցը, այնուամենայնիվ, առաջադիմություն եր իբրև աշխարհական կրթված անհատների, ինտելիգենցիայի վերաբերմունք դեպի հասարակական բարիքը, իբրև դատապարտություն վայրենացած բարքերի և կոպիտ հարստահարությունների։ Այս, իհարկե, իր եյությամբ պայքար եր յերկու տիրող դասակարգերի—ամիրայության և հոգևորականության դեմ։ Բայց այս չեր նշանակում անողոք կռիվ մինչև յերկու դասակարգերը վերացնելը. Ընդհակառակը յերկուսի մնալն անհրաժեշտ եր համարվում միայն թե բարեփոխված։ Այս նպատակով եր, վոր այդ արևմտահայ գրական դպրոցը կռթնում եր յեվրոպական լեզուների և գիտության յուրացման վրա։ Այս աշխարհական մտավորականության լավագույն արտահայտությունն եր ահա Յերեմիա Չելեպի Քյոմուրճյանը։ Այս բեղմնավոր գրողի բոլոր աշխատությունները չեն տպված[271]։ Վենետիկի Մխիթարյանների վանքում գտնվում են նրա մի քանի ձեռագիրները, վորոնց ուսումեասիրությունը ժամանակին մեզ շատ հաճելի հասկացողություն ե տվել այս առհասարակ սակավածանոթ դեմքի մասին, վորի մեջ այնքան շատ ե յեղել և՛ սրտացավություն և՛ անկեղծություն , և՛ ուշադիր վերաբերմունք դեպի ընդհանուրի շահը, և՛ ազգասիրություն հանդերձ իհարկե, յեկեղեցասիրությամբ։ Յեվ քաղաքականապես ել անտարբեր չե յեղել այդ գրչի մարդը կսկիծով նկարագրել ե կառավարական բռնությունները և առանձին զզվանքով՝ սուլթանի արվամոլությունը…։

Այլ եր Իսրայել Որիի ազգասիրությունը։ Յեվ այս այն պատճառով, վոր նա արդյունք եր հայ խոջայական կապիտալի , մի համաշխարհային շրջմոլիկի, վոր ամիրայական կապիտալի պես փակված չեր տեղայնության մեջ իբրև միալար և միագույն անշարժություն, վոր խորթ եր ամեն մի ոտար սկզբունքի և ամենից շատ՝ միջազգայնության, այլ ապրում եր ազգերի և յերկիրների հետ շփվելով, փոխ տալով և փոխ առնելով, ամեն տեղի գունավորումներ ընդունելով, աշխարհաքաղաքացիությունն անգամ, գաղափարական հիմունքներ յուրացնելով և այսպիսով ներկայացնելով մի գույնզգույն բազմատարրություն, սկսած բութ պահպանողականությունից մինչև քաղաքական սանձարձակությունը, վորի որինակն ե Իսրայել Որին։

Յերեմիա Չելեպին բացառապես գրքի մարդ եր։ Որին բոլորովին գործ չուներ գրքի հետ, վոչ ել հավատ, թե գրքով կարելի յե վորևե բան անել հայ ազգի փրկության համար։ Այս կողմից նա նախատիպ մարմնացումն եր արևելյան հայության, վորի շարժումը, մանավանդ 18—րդ դարում և համարյա մինջև 19–դի կեսը գրեթե բացառապես, առանց գրականության մասնակցության, քաղաքական եր, և միայն 19-րդ դարի յերկրորդ կեսից եր, վոր քաղաքական շարժումը զուգորդվում եր գրական շարժման հետ։ իբրև նախատիպ և առաջին Ռահվիրա Որին մի դեմք ե, վոր անհամեմատ պայծառ կերպով ե լուսավորված, քան նրա ժամանակակից Յերեմիա Չելեպին, վորի կյանքի մանրամասնություններից մենք շատ բան չգիտենք և ունինք մեր առջև միայն միալար գովասանքներ նրա մասին։ Բարեբախտաբար, այդպես չե Իսրայել Որին, բարեբախտաբար, մենք շատ բացասական գծեր ունինք նրանից մեր ձեռքի մեջ և այսոր կարող ենք պարզ հաշվառության յենթարկել, թե դրանցից քանի՞սն են հարազատ, ստացվածք հայ բուրժուական ինտելիգենցիայի առհասարակ և քա՞նիսը մասնավորապես այն ինտելիգենտական հոսանքի, վորի նախահայրն եր Որին:

Արդ՝ իբրև նախահայր, Որին իրանից ներկայացնում եր հայ քաղաքական գործիչ ինտելիգենցիան, վորի բարձրագույն իդեալն եր՝ ունենալ մի հայ թագավոր Հայաստանում։ Բայց այս բնորոշումը բավական չե։ Գործի ինտելիգենցիա, ծրագրող ինտելիգենցիա, ռազմական խառնվածքով, այսինքն այն, ինչ հետո ստացավ հեղափոխություն անունը։ Որին առաջին հեղափոխական ինտելիգենտն եր հայերի մեջ։ Դիվանագիտական դավանանքներով «ոսկր յոսկերէ և արիւն յարենէ» հայ կղերական դիպլոմատիայից։ Նա յերազում եր մի խաչակրություն, վոր Հայաստան մտնելուց հետո հարուցանում եր հայերի գինված ապստամբություն։ Այս մի շատ մեկին, անբարդ, ուղղագիծ ծրագիր եր, բայց պատմությունն, աշխարհագրությունն այնպիսի հատուկ պայմաններ եյին ստեղծել Հայաստանի համար, վոր այնքան պարզամիտ, տրամաբանորեն հետևողական մի խնդիր լուծել կարելի յեր լինում թղթի վրա, այն ել բանդագուշանքների միջոցով։ Մենք տեսանք այդ բանդագուշանքները։ Վոչինչ չկա նրանց մեջ վոր ոտար ու խորթ մնացած լիներ հայ ազատագրական մտայնության մինչև նույն իսկ վերջին ժամանակներս - վոչ Որիի սնապարծությունը, սեփական ույժի անչափ բարձրացումը և վոչ ել կատարյալ արհամարհանքը դեպի թշնամու ույժը։ Ահա նրանից հետո անցնում են յերկար և յերկար ժամանակներ, գալիս են շատ և շատ անվանի գործիչներ, վորոնք ազատագրական պրոպագանդ են մղում, կամ իրանք հենց շարժման առաջնորդներ են-Հովսեփ Եմինը, Շահամիրյանը 18֊րդ դարում, Գրիգոր Արծրունին, Րաֆֆին, Գամառ֊ Քաթիպան, «Հնչակը», «Դրոշակը» 19֊րդ դարում, ինչով են սրանց բանդագուշանքները պակաս սանձակոտոր կամ ավելի համեստ արիական բանդագուշանքներից։ Դեռ Որին ամբողջ գլխով բարձր եր հաջորդներից նրանով, վոր հախուռն ապստամբության առաքյալ չեր, ուներ շրջահայեցողություն, զգուշավորություն, գիտեր, վոր հայ ժողովուրդը կարող եր սարսափելի կերպով վնասվել, մենակ մնալով դեմ առ դեմ իր թշնամիների հանդեպ, ուստի բացի այն, վոր հայերի ապստամբությունը ծրագրում եր միայն ազատիչ պետության զորքերը Հայաստան մտնելուց հետո, նա միաժամանակ աշխատում եր, վոր հայերն իրանց ազատագրական պատերազմի մեջ դաշնակից ունենան իրանց դրացիներին։ Այստեղից՝ նրա շատ գնահատելէ ջանքերը, միություն ստեղծելու բախտակից վրացիների հետ, մի գաղափար, վոր հետագայում, ինչպես կտեսնենք, պաշտամունքի պես մի բան դարձավ հնդկահայ կապիտալի համար։ Ցեվ, առհասարակ, Որիի գործադրած քաղաքական սկզբունքների մեջ մենք չենք գտնում այնպիսիները, վորոնք մեռած լինեյին նրա հետ և վորդեգրված չլինեյին, անկախ նույն իսկ նրանց վնասակարությունից, հայ ազատագրական շարժման մեջ։

Ի՞նչն եր իսկապես Իսրայել Որիի քաղաքական ամբողջ րեալ ժառանգությունը։ Մենք ասացինք արդեն։ Ռուսաց նվաճողական իմպերիալիզմը, հենց վոր էր յերեսը դարձրեց դեպի հարավ, յերես առ յերես հանդիպեց հայ բազկատարած կղերական դիվանագիտության, վոր Իսրայել Որիի բերանով ինքն իրան ուխտում եր լինել նրա ծառան և գործիքը։ Բայց ծառայի դերն ել մի չափազանց մեծ դժբախտություն եր, վոր այդ դիվանագիտությունը հենց իր առաջին քայլից դնում եր հայ ժողովրդի վզին։ Վերին աստիճանի նշանակալից եր այն վերաբերմունքը, վորին հանդիպեց Որիի դեսպանությունը Սպահանում։ Միայն ֆրանսիացի Միշելը չեր, վոր աջ ու ձախ քարոզում եր, թե հայերը բերում են ռուսներին՝ Պարսկաստանը նվաճելու համար։ Այս՝ յեվրոպացու կարծիք եր։ Բայց մահմեդական Արևելքն ել հենց միևնույն րոպեին միանում եր յեվրոպական կարծիքին։ Այդ ժամանակ Սպահանում գտնվող հռչակավոր ավղանցի Միր-Վեյսը, վորի վորդի Մահմուդի պիտի նվաճեր Սպահանը և վերջ տար Սեֆեվիների դինաստիային, ամենայն ճարպիկությամբ մերկացնում եր Որիի բանակցությունները ռուսների և վրացիների հետ, ապացուցում եր, թե այդ գաղտնի հարաբերությունների միակ նպատակն Իրանի կործանումն ե։

Այսպիսով սկիզբ եր դրվում այն անասելի աղետավոր համբավի, վոր հայ ժողովուրդն ստանում եր իրան չորս շրջապատող մահմեդական աշխարհում և ճշմարտություն եր դառնում նաև յեվրոպական դիվանագիտության համար, այն ե` թե հայերը տանում են ռուսներին մահմեդական յերկիրներն Արևելքում նվաճելու համար։ Այս դժխեմ համբավը դարերով անշարժացած մնաց հայ ժողովրդի վրա, և պատմությունը չի ել կարող թվի ու Համարի տակ գցել, թե վորքան և վորքան արյան գետեր են ծնվել այդ ժողովրդի գոյությունը մաշեցնելու համար հենց սոսկ միայն այդ խոսքերից՝«հայերը բերին», «հայերը բերում են», մինչդեռ կոտորվողն ու վոչնչացողը, վոր ժողովրդի զանգվածն եր, մաս չուներ բերելու մեջ, այլ այդ բանով զբաղվողը հայ կղերական դիվանագիտությունն եր, ինչպես կտեսնենք այս շարունակ։

Կրկնենք, ուրեմն, վոր Իսրայել Որին միայն 17-րդ դարի յերկրորդ կեսից առաջացած տնտեսական զարգացման արդյունք կարող եր լինել իբրև այդ զարգացումը հայտաբերող հասարակական նոր կաթեգորիայի—բուրժուական ինտելիգենցիայի և մասնավորապես նրա հեղափոխական ճյուղի շատ բնորոշ և տիպիք ցուցադրիչ։ Յեթե հայ նորագույն պատմության ամենագլխավոր բովանդակությունն ազատագրական շարժումն ե, այս նշանակում ե, թե Որին ե այդ պատմության անդրանիկ դերակատարը, վոր անդրադարձրել ե իր մեջ, ինչպես կախարդական մի ֆոկուսի մեջ, հայ ազատագրական շարժման բոլոր, յեթե կարելի յե ասել զուտ հայկական աոանձնահատկությունները, դրական և բացասական։ Յեթե բացասականները դրականներից շատ են, այդ, իհարկե, չպիտի նշանակե, թե Որին այդպես կամեցավ և այդպես ել յեղավ։ Կամեցողն ել, հրամանագրողն ել ինքը կյանքն ե իր զարգացման առանձնահատուկ պայմաններով, վորոնց մեջ խոսում են հասարակական ույժերի փոխհարաբերությունները։ Չե՞ վոր ինքն Որին ել այդ փոխհարաբերությունների արտաբերած զարգացման մի փաստ եր։ Մի դար աոաջ Իսրայել Ռրի չեր կարող լինել, վորովհետև այն ժամանակ հայությունը մի անձուկ ճահճացած կրոնական աղանդավորություն եր միայն։ Պետք եր վոր հայ խոջայական կապիտալը դուրս գար Արաքսի ձախ ափի ժայռերի ծերպերում իր համար փորած մորմի բույներից, ստեղծեր, Նոր Ջուղա, տարածվեր Յեվրոպայի և Հնդկաստանի մեծամեծ շուկաներում, դառնար քաղաքական ույժ, մ՛տներ միջազգային մրցակցությունների ասպարեզը, դեսպանական հանձնառություններն իսկ մտցներ իր զբաղմունքների շրջանակի մեջ, վորպեսզի այդ ձևափոխությունների մեջ մշակվեր և կյանքի մեջ յերևան յելնեը Իսրայել Որի։

6.

Որին չկա, բայց մենք նոր գլուխ չենք բաց անում՝ հետագա յեղելությունները ներկայացնելու համար, վորովհետեև ներկա գլուխը շարունակվում ե և նրա մահից հետո, քանի վոր կենտրոնական անձը, վորից կախված եյին գործերն ել, գործիչներն ել, մնում եր միևնույնը—Մեծ անվանված Պետրոս ցարը։

Որիին փոխարինում եր նրա ընկեր Մինաս վարդապետը, վորի ընդունակությունները, սակայն, կնիքներ և թղթեր կեղծելուց շատ հեռու չեյին գնում։ Ամբողջ յերեք տարի նա զբաղված եր Որիի գույքերի մնացորդների փնտռտուքով, հաշիվների ստուգմամբ, պարտականների հետ համաձայնություն կայացնելով և այլն: Այդպես ել ռուսաց կառավարությունը մոռացման տված կլիներ հայ շարժումն ել, նրա վարդապետին ել, յեթե Իրանը, հիմար և ապիկար Շահ Սուլթան Հյուսեյինի կառավարության տակ, հետզհետե, ավելի ու ավելի աճող չափերով, չցուցադրեր քայքայման տեսարան։

Այս պետության մեջ յերբեք ել չեյին պակասել ապստամբությունները, բայց ուժեղ շահերը միշտ ել կարողանում եյին զսպել ու խեղդել նրանց։ Այսպես չեր այն բութ կրոնամոլ շիա Սեֆեվին, վոր ամեն ինչ հանձնել եր իրանից ել հիմար վեզիրին և պալատում վխտացող անթիվ ու անհամար մոլլաներին, իսկ ինքը գնում եր տեսնելու, թե ինչպես են վորմնադիրները շարում Սպահանից դուրս էր ձեռնարկած մի շինության պատերը և մի անգամ մի ագռավ սպանելով, այնքան մեծ քաջություն եր համարել այդ, վոր հրամայել եր այդ առիթով վողորմություն բաժանել աղքատներին: Ամենից վտանգավոր հանգամանքն այն եր, վոր ներքին խռովությունները կրոնական կերպարանք եյին ընդունում Իսլամի յերկու հատվածների շիաների և սյուննինենի մեջ: Շիաների ահեղ թշնամի յեր հանդիսանում մանավանդ պարսկական նահանգներից մեկը կազմող կիսավայրենի և սյուննի Ավղանիստանը: Վերևում մեր հիշատակած Միր-Վեյսը և նրա վորդի Միր Մահմուդը վոչ միայն վոչնչացրին պարսիկ իշխանությունը Աղվանիստանի մայրաքաղաք Ղանդահարում, այլև արշավանքներ սկսեցին դեպի Իրանի ներսերը: Այս պատերազմը, վոր տարիներ տևեց, շարունակ բորբոքում եր շիա-սյուննի թշնամության կատաղությունը և շարժումներ եր պայթեցնում Շահերի պետության այս և այն կողմերում: Այսպես, նույն այս կրոնական հրդեհի բռնկումից զերծ չեր մնում և պարսկական Այսրկովկասի հյուսիսակողմը և հատկապես Շիրվանի խանությունը, վորի մեջ ապրում եյին և բազմաթիվ սյուննիներ: Շամախու խանի խժդժությունները սյուննիների դեմ, արձագանք եյին գտնում Դաղստանի գիշատիչ ցեղերի և գլխավորապես լեզգիների մեջ, վորոնք իրանց դավանակիցների վրեժն Իրանի կառավարություննից, հանելու համար՝ ահագին քանակությամբ իջնում եյին իրանց ձյունեղեն բարձրություններից և հրաբղխային լավայի պես տարածվում եյին հարավային Կովկասի պարսկապատկան հովիտներում ու դաշտավայրերում, ամեն տեղ սփռելով մահ ու ավերանք:

Ռուսաց. կառավարությունն ուշի ուշով հետևում եր այս շարժումներին, վորոնք շոշափում եյին նրա նկատառումները մերձկասպիական յերկիրների վերաբերմամբ: Վտանգավոր եյին այդ շարժումները մանավանդ այն պատճառով, վոր նրանց մեջ ռուսներն իրավացի կերպով տեսնում եյին Թյուրքիայի մատը: Ակնհայտ եր, որինակ, վոր Դաղստանի հռչակված առաջնորդներից մեկը, Դոուդ բեկ անունով, շարունակ հարաբերությունների մեջ եր ոսմանյան կառավարության հետ և իր արշավանքները տանում եր նրա ցուցմունքների համաձայն: Յեվ ռուսական դիվանագիտությունը բոլոր հիմքերն ուներ սպասելու, վոր մի որ չե մի որ կասպիական յեզերքներում ռուսաց տիրապետությունն իրան կանխած կտեսներ ոսմանյան տիրապետությունը: Ուստի գործի գցեց իր միջոցները: Իսկ այդ միջոցների մեջ վերջին տեղը չեր բռնում հայոց հարցը։

1715 թվին Պետրոսը Պարսկաստան եր ուղարկում մի նոր դեսպանություն: Դեսպան Արտեմիյ Վոլինսկին հրաման ուներ հետազոտելու պարսկական բոլոր գործերը, յերկրի աշխարհագրական դիրքը, զինվորական ույժերը, ռազմական ճանապարհները: Այսքանն, իհարկե, գաղտնի պիտի կատարվեր: Իսկ դեսպանության աշկարա նպատակ հայտարարվում եր առևտրական դաշնագիր կնքելը պարսից կաոավարության հետ: Դեսպանին տրված հրահանգների մեջ կար և այս կետը. «Տեղեկություններ հավաքել հայ ժողովրդի մասին, շատ ե նա և ինչ տեղերում ե ապրում: Հայերի մեջ կան նշանավոր մարդիկ ազնվականներից կամ վաճառականներից և ինչպես են նրանք վերաբերվում դեպի ցարական մեծությունը. սիրով և քաղցրությամբ վարվել նրանց հետ և բարեկամություն հաստատել[272])» Այդ բավական չեր: Ինքը ցարն ել քայլեր եր անում հայերին իր հետ բարեկամացնելու համար: Յեվ այդ նպատակով արխիվից հանել եր տալիս Որիի ծրագիրը:

1716 թվին Մինաս վարդապետը հրաման եր սատանում գնալ Հայաստան և անձամբ տանել այնտեղի գլխավորներին ցարի հուսադրական խոստումը և առաջարկություն՝ վոր յերկիրը պատրաստ լինի ռուսների ազատագրական արշավանքին, վորին նա յերկար չպիտի սպասե։ Վարդապետը նախ գնաց Եջմիածին, բայց այդտեղ հուսակտուր յեղավ: Համադանցի Աստվածատուր կաթողիկոսը չուզեց լքել իր նախորդների չեզոք դիրքը։

Ուրիշ եր վերաբերմունքը Գանձասարի վանքում: Յեսայի կաթողիկոսը գրկաբաց ընգունեց Մինաս վարդապետին, վոգևորվեց նրա բերած ցարական պատգամով և այդ որից իսկ դարձավ իսկական ազատագրական գործիչ, վոչ թե դիվանագիտական իմաստով, ինչպես Որին եր, վոր և մնաց անգերազանցելի այլ կազմակերպչական բուռն յեռանդով, վորի կողմից շատ գերազանցեց Որիին… Նա շտապեց իր ցարասիրական ջերմեռանդությունն սփռել «Պետր Ալեքսեյիչ մեծի թագվորի» առաջ մի կոնդակով, վորի պատմողական մասը հետևյալն եր.

«Եւ ընդ այս յուշ լիցի մեծի տէրութեանդ զի յառաջ քան զայս առաքեալ ի քումմէ թագաւորութենէդ Ւսրայէլ Օրի դեսպանն եկն երկիրս հայոց և զհամբաւ բարեյաղթութեանդ սփռեալ տարածեաց ի լսելիս մեր ամենեցուն. և այնքան յորդորեցաք ի սէր քո, մինչ ես իմովք միաբանիւք ելեալ ընդ նմա հանդերձ սուղ ինչ ընծայիւք եկինք մինչև ի Յաշտարխան քաղաք, առ ի տեսութիւն մեծ և բարձր թագաւորութեանդ. ապա վասն մեր մեղացն չեղև կատարումն խնդրուածոց մերոց. վասն զի դեսպանն անդ մեռաւ և զամենայն ինչս նորա և մեր ցիր և ցան արարին. և ոչ ոք չունէաք ասպնջական և ծանօթ դարձեալ դարձաք յետս և եկաք յերկիրս մեր: Իսկ այժմ կրկին առաքեալ ի մեծէ թկդաւորութենէդ եղբայրս մեր Մինաս վարդապետս որ ի յազգէ մերմէ եկն եհաս յերկիրս մեր և առ մեզ և զբարի և աստուածահաճոյ կամք և խորհուրդ քաջազօր թագաւորութեանդ ծանոյց մեզ. և մեր լսելով զուարճացաք և ցնծացաք ի հոգի և ի մարմին, և յօժար սրտիւ կամիմք ընդ հովանեաւ թևոց քոց լինիլ. եթէ հաճեսցի տէրութիւն քո ի մեզ, և գթասցեսի վերայ թշուառութեան մերում, մեք պատրաստ եմք ընդ առաջ քո ըստ իմում կարողութեանս և մեք նահանգիս մելիքովք մեծումեծով և փոքումբք և ցորժամ կամեսցի հզօր և մեծ թագաւորութիւնդ յաճապարել այսր կամօքն Աստուծոյ, յորժամ զնշան գործոյն խնդրեմք ցուցանել մեզ, զի առաւել հաստատ լիցուք ի վերայ խորհրդեանս և ապա զամենայն հանգամանօք երկրիս ծանուսցուք առաջի քո, բայց այժմ ևս փոքր ի շատԷ առ բերան ասացեալ եմք Մինաս վարդապետիդ և ինքն ևս ականատես եղև ամենայն որպիսութեանց տեղեացս, զոր յայտնելոց Է առաջի մեծի թագաւորութեանդ. և տերութիւն քո եղիցի ողջ ընդ երկար աւուրս և հաստատուն ի փառս քրիստոսի և ի պարծանս մեր. Ամեն. 1716թ. ոգոստոսի 10»[273]):

Այս մի ամբողջ զինվորական պայմանադրություն եր, բայց միակողմանի. Յեսային իր վրա վերցնում եր մի շարք պարտավորություններ , բայց անհայտ եր մնում, թե ինչ եյին մյուս կողմի պարտավորությունները։ Անորոշ-մշուշային եր մնում «հովանվոր թեվերի» արտահայտությունը, վորոնք, իհարկե, ռուսական թևեր եյին, բայց խնդիր եր, թե ինչպես պիտի նրանք տարածվեյին Հայաստանի վրա։

Այս միակողմանիությունն ու անորոշությունը հատկանշական են հայ կղերական դիվանագիտության համար: Առաջին անգամն ե, վոր մենք ունենք մի հայ կաթողիկոսի քաղաքական գրությունը ռուսաց ցարին, մի գրություն, վորի մեջ լուրջ և մյուս կողմի համար չափազանց գնահատելի առաջարկություններ կային: Յեվ, այնուամենայնիվ, այդ մի աղաչական դիմում ե, վողորմություն և գթություն աղերսող մի խնդրագիր: Գանձասարի կաթողիկոսն այդ գրությամբ մտցնում եր իրան, հետևաբար և ամբողջ Հյուսիսային Ղարաբաղն ազատագրական շարժման մեջ, մի բան, վոր չեր աջողվել Որիին: Իսկ Մինաս վարդապետի միջոցով ռուսաց կառավարության բերանացի հաղորդած տեղեկությունների մեջ Յեսային ասում եր, թե յերկու կաթողիկոսական թեմերը (Եջմիածնի և Գանձասարի) կարող են տալ 200 հազար զինված մարդ։ Այս Որիի բանդագուշանքի կրկնությունն եր։ Բայց խնդիրն այս չե, այլ այն, վոր մի այսպիսի պատկառելի ույժ (մանավանդ այն ժամանակների համար) առաջարկելն ել չեր կարողանում գոնե մի քիչ բարձրացնել հայ կղերական դիվանադիտությունը գետնամած, սողուն խնդրողի դիրքից։ Այդ դիրքում նա մնաց միշտ։

Քաղաքական ակնկալություններից ավելի վաղահաս եր այն ոգուտը, վոր ստացան Յեսայի կաթողիկոսն ու Մինաս վարդապետն իրանց տեսակցություններից։ Գանձասարի կաթողիկոսությունը ստանում եր մի նոր թեմ, կազմված Ռուսասատանում ապրող հայությունից և նրա առաջնորդ նշանակվում եր Մինաս վարդապետը, վորին կաթողիկոսը տալիս եր արքեպիսկոպոսության աստիճան։

Ռուսաստան վերադառնալիս Մինաս վարդապետն իմացավ, վոր դեսպան Վոլինսկին դեռ Պարսկասատան չեր գնացել և դեռ գտնվում եր Շամախում: Ուստի, հարկավոր համարելով տեսակցություն ունենալ դեսպանի հետ, նա իր հետ վերցրեց Գանձասարից մի յեպիսկոպոսի և մի աշխարհական նշանավոր մարդու, վորպեսզի նրանց ել ներկայացնե դեսպանին: Այս բանն անելով, վարդապետը մտածում եր, թե թագավորի ներկայացուցչի ընդունելությունը մի լավ ապացույց կլիներ հայերի համար, թե Ռուսաստանը շարունակում ե հայերի պաշտպանը հանդիսանալ և չե մոռացել իր խոստումները։ Բայց Շամախում Վոլինսկին, չնայած վոր հրաման ուներ իր կառավարությունից ամեն աջակցություն ցույց տալու Մինաս վարդապետին, շատ սառն կերպով ընդունեց նրան և չուզեց իսկ հետը խոսել։ Դա մի գոռոզ և ինքնահավան մարդ եր։ Մինաս վարդապետն ստիպված յեղավ իր հետ յեկածներին յետ դարձնել առանց դեսպանին տեսնելու, ասելով թե ինքը թուղթ կստանա ռուսաց թագավորից և կուղարկե կաթողիկոսին։

Հետևյալ 1717 թվականի մարտին Մինաս վարդապետը Մոսկվայումն եր և հաշիվ ներկայացրեց ռուսաց կառավարության իր ճանապարհորդության մասին։ Այստեղ եր, վոր նա, անշուշտ, Յեսայի կաթողիկոսի հանձնարարությամբ, հայտարարում եր, թե հայերի թիվը պարսկական Կովկասում 200 հազար ե։ Նկատ առնված եյին միայն չափահաս և ռազմունակ տղամարդիկ, վորովհետև դրանց մասին ասվում եր. «Յեվ բոլորը–վաճառականներ և գյուղացիներ, և յեթե դեպքը բերե պատերազմ պարսիկների հետ, նրանք բոլորը, ինչպես նա (վարդապետն») ակնկալում ե, կլինեն հակված թագավորական մեծության կողմը»[274])։ Բայց այսպիսի թիվ ունենալու համար պետք ե, վոր Ռուսաստանին նվիրված լինեն հայոց յերկու կաթողիկոսներն ել։ Սակայն չե կարելի հույսեր դնել Եջմիածնի կաթողիկոսի վրա, վոր թեև խոսքով ասում ե, թե համակրում ե ռուսներին, բայց իրոք սաստիկ վախում ե պարսիկներից։ Գանձասարի կաթողիկոսն ե միայն, վոր անկեղծորեն նվիրված ե Ռուսաստանին։

Գրեթե միաժամանակ դեսպան Վոլինսկին մուտք եր գործում Սպահան, ուր սկզբում լավ ընդունելություն գտավ։ Պարսից կառավարությունը դեռ պաշարված եր այն յերկյուղներով և կասկածներով, վորոնք առաջ յեկան Որիի ժամանակ։ Մոսկովյան ույժն Արևելքում առասպելական գույներ եր ստացել Պետրոսի հաղթությունների շնորհիվ և ռուսական մոտալուտ արշավանքի ուրվականը արդեն մղձավանջ եր դառնում պարսիկ կառավարիչների համար։ Թեև այսպես, բայց ռուս դեսպանի ամբարտավան և գրգռիչ բնավորությունն այն աստիճան անտանելի յեր, վոր նույնիսկ խղճուկ Շահ Սուլթան Հյուսեյնի կառավարությունն ել վրդովվեց և մինչև իսկ բանտարկեց նրան և ապա սկսեց ստիպել նրան, վոր հեռանա մայրաքաղաքից։ Իզուր դիմադրում եր Վոլինսկին, պատճառ բերելով, թե իր ներկայացրած առաջարկությունների վերաբերմամբ դեռ բանակցություններ ունի։ Նրան խոստացան կատարել բոլոր առաջարկությունները հետո, միայն թե նա հեռանա Սպահանից: Յեվ Վոլինսկին ստիպված յեղավ տեղի տալ այդ ստիպողական պահանջին և սեպտեմբերին ճանապարհվեց Սպահանից: Սակայն այն՝ մի քանի ամիսն ել, վոր նա անցկացրեց պարսից մայրաքաղաքով, միանգամայն բավական եյին, վոր նա համոզվեր թե Իրանի թուլության վերջին ժամն եր հասել, թե այդ անընդունակ և անխելք Շահը վերջինն ե լինելու իր տոհմի մեջ: Հաղորդելով մանրամասնորեն իր դիտողություններն այս մասին իր կառավարության, Վոլինսկին ասում եր, թե հիմա նվաճումեեր անելու ամենահարմար ժամանակն ե, և այդպիսի մի ձեռնարկության համար չի ել պահանջվի մի մեծ զորաբանակ, բավական կլինի և ավելի փոքրաթիվ զորք: Ձեռքից տալ այսքան բարեպատեհ առիթ կարող ե ունենալ և այնպիսի հետևանք, վոր յերևան կգա մի ուժեղ և ընդունակ Շահ, վորի հետ արդեն դժվար կլինի գործ ունենալ:

Ընդհանուր առմամբ, Վոլինսկու դիտողողություններն ու յեզրակացությունները շատ ճիշտ եյին: Բայց այդ բոլորը ռուս բյուրոկրատի սեփական գյուտերը չեյին: Ամեն մեկը տեսնում եր Իրանի դրությունը և գալիս եր, սկսած Որիից, այն յեզրակացության, թե հասել ե ժամանակը՝ հոշոտելու Իրանի դիակը և վերցնելու իր բաժինը: Այդ ընդհանուր տրամադրությունն եր, վոր ամեն կողմից փոթորիկներ եր հարուցանում Իրանի գլխին: Ամենամեծ և կորստաբեր փոթորիկը պատրաստվում եր արևելքում, Ավղանիստանի կողմից, վոր և հրահրում եր ապստամբությունների և աշխարհակործան արշավանքների հրդեհներ Քրդիստանի լեռներից մինչև Դաղստան: Ամեն ինչ շարժվում եր, ամեն ինչ շտապում եր ուշ չմնալ, ժամանակ ե... Այսպես եր և Վրաստանի մի մասի, այն ե՝ Քարթալինիայի մարտական կոչը, վոր գնում եր առաջին անգամ հնչելու Շամախով, դեսպան Վոլինսկու ընդունարանում։

Այդպես անողը Փարսեդան բեկն եր, վոր թեև անվանված և վրացի, բայց մենք կարծում ենք, վոր դա նույն Թիֆլիսեցի հայ Փարսադան. բեկն եր, վորի մասին տեղեկություններ տալիս ե Աստրախանում վերջին ժանանակներս հայտնաբերված գրչագիր ավետարանի հիշատակարանը[275]): Այս մարդը իր վորդիներով հանդերձ վրաց զինվորական ծառայության մեջ եր գտնվում և, ինչպես յերևում ե, առանձին մտերմություն ուներ Քարթալինայի թագավոր Վախթանգ 6–դի հետ։ Հայտնի յե այս թագավորն իր շատ գնահատելի մշակութային գործունեյությամբ վրացիների մեջ, բայց պակաս հետաքրքրական չե և նրա ճակատագիրը։ Մեկն եր դա իր ժամանակների հազվագյուտ վրացական թագավորներից, վորոնք գահակալեցին, մնալով քրիստոնեյական կրոնի մեջ, առանց ընդունելու, մահմեդականություն, ինչպես վոր այս անպայման պարտավորություն եր դարձրել Շահ-Աբբաս առաջինը։ Սակայն, քրիստոնյա մնալը նշանակում եր հաստատություն չգտնել Շահի կողմից, և Վախթանգն, այդպիսի հաստատություն ստանալու համար, գնում եր Սպահան, բայց այստեղ նրան ստիպում եյին մահմեդական դառնալ Հյուսեյին—Ղուլի–խան անունով, գահազուրկ եյին անում և նշանակելով պարսից զորքերի հրամանատար, ուղարկում եյին պատերազմելու ավղանների դեմ։ Վախթանգը ակամա յեր կրոնափոխ յեղել, ատում եր պարսիկներին և միշտ այն մտքին եր, թե պետք ե ոգուտ քաղել պարսից պետականության անկումից և ազատել Վրաստանը պարսկական բռնակալությունից ու վերականգնել նրա նախկին անկախությունը։ Բոլոր այսպես մտածող վրացիների հետ նա ել իր հույսը դրել եր Ռուսաստանի վրա։ Պետրոսի արևելյան քաղաքականությունը կարող եր միայն վառել նրա հույսը և նա դառնում եր ջերմեռանդ և վոգևորված ռուսասեր, մանավանդ Վոլինսկու դեսպանության ժամանակ, յերբ ամենքի համար անժխտելի յեր դառնում, թե յեկել հասել ե աշխատելու ժամանակը։ Յեվ Վախթանգն ինքն ել աշխատում եր մի կողմից պարսիկների մոտ՝ իր կորցրած գահը յետ ստանալու համար` իսկ մյուս կողմից ել ռուսների հետ խոսելու պայմանավորվելու համար։ Ահա այս մասին եր փորձում Փարսադան բեկը խոսք բաց անել դեսպան Վոլինսկու հետ։

Փարսադան–բեկը[276]) ծառայում եր Վախթանգի մոտ և մի անգամ ել Սպահանում եր տեսակցել Վոլինսկու հետ։ Շամախի գնալու պատրվակը բավական անմեղ եր։ Փարսադան բեկը առաջ ու առաջ շնորհակալություն եր հայտնում ռուսաց ցարին, վոր նա խնամք ե տածում դեպի Վախթանգի ազգականները, վորոնք ապրում եյին Մոսկվայում։ Ապա Վախթանգը խնդրումն եր, վոր որթողոքս յեկեղեցին իրան չանիծե մահմեդական դարձած լինելու համար։ Աշխարհային փառքի, վոչ ել ապականացու հարստության համար չե,- ասում եր նա,-վոր յես ընդունել եմ մահմեդական զզվելի որենքը, այլ իմ ընտանիքն ազատելու համար: Նա հույս ուներ, վոր շուտով ելի կվերադառնար քրիստոնեյության և այս` ցարական մեծության ոգնությամբ։ «Ժամանակ ե պետական գործեր կատարելու, ասում եր Փարսադան–բեկը. գրիր իմ միջոցով Վախթանգին թե ինչպես նա վարվի պարսիկների հետ, իսկ յեթե դու այստեղ, Շամախում, կմնաս մինչև աշուն, Վախթանգը մինչև այդ ժամանակ բոլորովին գլուխ կհանե ամեն ինչ»։ Դեսպանը պատասխանեց նրան, թե ինքը պատերազմի համար չե ուղարկված, այլ խաղաղության համար. -«Պարսկաստանում այդպես չեն մտածում, ասաց Փարսադան–բեկը.-ասում են թե դու այստեղ, Շամախում, քեզ համար քաղաք ել ես շինում»։ Յեվ շարունակելով խոսակցությունը, նա ավելացրեց. «ժամանակ ե, վոր քրիստոնյաները հաղթեն մահմեդականներին և բնաջինջ անեն նրանց»։ Վոլինսկին, սակայն, զգուշացավ նրա հետ քաղաքական խոսակցություն ունենալուց։

Հայերը միանգամայն անբաժին չեյին մնում այս ընդհանուր ակնկալությունների մեջ: Այս կարելի յե հաստատապես ասել լեռնային Ղարաբաղի վերաբերմամբ և մասնավորապես նրա հյուսիսային մասի վերաբերմամբ, վոր յենթարկված եր Գանձասարի հրամանին։ Ահա ինչ եր գրում այդ հրամանի տեր Յեսայի կաթողիկոսը Մինաս վարդապետին 1718 թվի սեպտեմբերի 24-ի իր կոնդակի մեջ)[277].

«Հայաստանում ենք ձեզ, վոր ձեր բոլոր խոհական և խելացի նամակներն անկորուստ հասել են մեզ և նրանց կարդալով և ամենաբարձրագույն (ցարական) կամքն իմանալով, ուրախացանք մեծ ուրախությամբ: Ոհ, յեթե կատարվեր այն գործը մեր ցանկության և դիտավորության համաձայն, վորպեսզի ազատվեր մեր խեղճ ժողովուրդը բռնավորական ձեռքերից: Իսկ դուք, սիրեցյալդ, վորքան կարող եք, ամբողջ ձեր ուժերով աշխատեցեք ամեն կերպ, վորպեսզի մենք մեր կենդանության ժամանակ մեր աչքերով արժանանանք տեսնել, վորովհետև հայոց անկյալ ժողովրդի մեջ ամենքը, թե՛ փոքր և թե մեծ, ուզում են ազատություն, իսկ ինչ ույժեր վոր ունեն նրանք բոլորը պատրաստ են և սպասում են տեսնել այն որը, յերբ նոր, վաղուց սպասված ազատությունը կստանան ամբողջ սրտով: Այս յերկրի անօրեն իշխատավորների հակառակորդները բոլոր կողմերից շրջապատել են, առավելապես ներքին թշնամիները, ինչպես են ղանդահարցիները, վորոնք ներս են գնացել, 25 գիշերոթի և 5 կամ 6 սարդարների նրանց գնդերի հետ ջարդել են և բանակները նրանց բոլոր հարստություններով հափշտակել են: Ուզբեկների յերկրից ինչպես Մեշեդի մոտ ամեն ինչ ավերել են. Քրդիստանից վոտքի յեն կանգնել ապստամբերը և սահմանակից Արարատյան նահանգը Յերևանի հետ և Սալմաստն ավերել են: Մեզ մոտ. Շիրվանում, Աղվանից աշխարհում, Ղարաբաղում, Վրաստանում անթիվ տեղեր քարուքանդ են արել, վորի պատճառով պարսիկ ժողովուրդն այժմ Ղազբին, վորտեղից մտադիր ե գնալ դեպի Մեշեդ, իսկ այնտեղից ել զորք ուղարկել Ղանդահար, և թե ինչ կպատահի, Աստված գիտե։ Վախթանգ սպասալարը, վոր գտնվում եր Թավրիզում, նրան վերցրել են Ղազբին և այժմ լսվում ե, թե նրան այդ աստիճանից գցել են, իսկ այժմ ասում են, թե նրան ոչնչացրել են, բայց մենք իսկական տեղեկություններ դեռ չունենք, իսկ մնացածների մասին Այվազը ձեզ բերանացի կզեկուցե, միայն այստեղ դրությունն այնպես ե, ինչպես գրել ենք։ Յեվ ուզում եյինք մենք գրել պտղատու նամակ, բայց յերկյուղից չհամարձակվեցինք շատ դեպքերի համար, այսքանն ել գրեցինք Այվազի խնդրանքով, վորին յերդվեցնելուց հետո հավատացինք, գործը համառոտակի նշանակեցինք։ Այս պատճառով ամեն մի վնասից խուսափելու համար, դուք, սիրեցյալ վարդապետ, աշխատեցեք լցնել պակաս տեղերը, ինչպես վոր ձեզ ամեն բան պարզ ե, վոր մենք ոձերի մեջ ենք ապրում և հայ ժողովրդի մեջ վոմանք զրպարտում են իրար թշնամաբար և մանավանդ մենք ունենք մի քանի թշնամիներ և յեթե այս նամակների և այն մյուսի մասին, վոր դուք ձեզ հետ վերցրիք, մեր ժողովրդի միջից մի չար մարդ կամ լրտես նկատե կամ լսե, իմացեք, վոր մեր վերջը կլինի, իսկ այս տունը հիմնահատակ կքանդվի։ Ուստի դուք հաճեցեք ձեր աչքերը իմաստությամբ բանալ, ղեկավարել և մեր գաղտնի գործը պինդ պահել, վոր վոչվոքին տեսանելի չլինի. նորից կրկնում եմ, վոր հայտնի չդառնա. դուք ել գիտեք վոր մեր թշնամիներից ամեն տեղ կան շատերը պատրաստ։ Կրկին հավատարմացնում եմ ձեզ, վարդապետ, վոր յեթե իմանան այս նամակների մասին, մեզ կփչացնեն։ Բայց դուք գործն այնպես տարեք, վոր մեր մահից հետո յել չիմացվի և Աստոծու կողմից սրա համար վողորմություն լինի մեզ վրա։ Դուք ինքներդ ել տեղյակ եք, վոր ջուղայեցիներից ել գտնվում են վոմանք չարամիտներ, այլ ե եջմիածնական բնակիչներից ել լրտեսներ են բնակվում Շամախում ծակուծուկ անելու համար. նույնպես և ուրիշ պարապներ, իմանալով այս բանը, չեյին գրի դեպի այս կողմերը, վորից մեծ դժվարություն և հակադրություն կարող ե առաջ գալ, ուստի բոլոր խոսքերն ու մտքերը, վորոնք կան թագավորի հրովարտակի մեջ, յերկյուղից մենք չգրեցինք, բայց ինչ վոր դուք գիտեք, հայտնեցեք: Աստրախանի մասին մի մոռանաք, վոր այնտեղի հայ բնակիչները և յեկվորները թե գնացողները, վորոնք ապրում են նորին ցարական ամենապայծառ մեծության տերության մեջ, նորին տերութենական հրամանով լինեն ձեզ ամենքը հնազանդ, վորովհետև այստեղի յերկիրներում չարամիտ մարդկանցից շատ վնասներ են լինում: Մենք հույս ունենք մեծագույն ոգնության վրա, և այն գործն ինչպես վոր նորին մեծությունը վողորմածաբար կբարեհաճե ընդունել, դուք մեզ տեղեկություն տվեք, վորպեսզի, լսելով այս մասին, ավելի ևս ուրախանանք և պատրաստ լինենք[278]):

Ցաւել կարելի յե, վոր մենք չունինք այս վավերագրի հայերեն բնագիրը: Յեսայի կաթողիկոսն սկսել եր իր կազմակերպչական գործունեյությունը, վորի մասին արժեքավոր ծանոթություններ եր գրել իր այս գրության մեջ, սակայն հայերենին անծանոթ և դիվանական ռուսերենը միայն իմացող թարգմանիչն այնքան մթացրել ե բնագրի ցուցմունքները, վոր շատ տեղ նրանք մնում են գրեթե անհասկանալի: Այնուամենայնիվ, բավական բան մնում ե հասկանալու համար, թե ինչ եր կատարվում հայերի մեջ պատմական այն մեծ վայրկյանին, յերբ Պարսկասաանը յերկունքի մեջ եր, կանգնած մի ահավոր և տագնապալից պետական հեղաշրջման դռների մոտ և յերբ, ինչպես ասացինք, ազատություն վորոնող ամեն մի պետական հատված ասում եր` ժամանակ ե վոտքի յելնելու։

Յեսային ասում եր, թե «ամենքը, փոքր թե մեծ», ազատություն են ուզում: Բայց այս միայն մի գեղեցիկ խոսք եր, այս «ամենքը»: Բանից դուրս եր գալիս, վոր ամենքը չեյին ուզում ազատություն, և վոչ միայն չեյին ուզում, այլ և աշխատում եյին, վոր չլինի ազատություն, Յեսային պաշարված ե յերկյուղներով և շարունակ այս մասին ե խոսում, զգուշացնում: Չարակամներ, թշնամիներ, լրտեսներ ամեն տեղ են: Յեվ գլխավոր թշնամություն, ինչպես երևում ե, այն կղերական դասից եր, վորին պատկանում եր և ինքը, Յեսային: Լրտեսների մեջ նա հականե հանվանե ցույց եր տալիս «եջմիածնական բնակիչներին»: Յեվ իրավ, յեթե նայենք այդ ժամանակի յեկեղեցական պատմության, կտեսնենք սովորական կագ և կռիվ կղերական տիրապեաության, յեկամուտների համար, այս անգամ Եջմիածնի և Գանձասարի մեջ: Կռվի գլխավոր առարկան հարուստ և վաճառաշահ Շամախին եր, վորն իբրև իր թեմ եր ուզում ունենալ Եջմիածինը, ուստի և նստեցրել եր այնտեղ իր գործակալներին, վորոնք և ահաբեկում եյին Յեսայուն իրանց լրտեսություններով: Յեվ վորովհետև այդ լրտեսությունների միակ առարկան կարող եյին դառնալ գաղտնի հարաբերությունները ռուսների հետ, ազատագրական շարժումը և այլն, ուստի կարելի յե կշռադատել, թե վորքան պժգալի հանցագործության եր հասնում Եջմիածնի շահամոլությունը:

Պակաս քստմնելի չեր և այն կղերական շահատակությունը, վոր բույն եր դրել Գանձասարի կողքին, Ջրաբերդ գավառում, ուր 17-րդ դարի վերջերում Մռավ լեռան թանձրախիտ և անլույս անտառների մեջ մի փոքրիկ վանք եր շինվել և այդտեղ դրվել եր մի կաթողիկոսական աթոռ, հակառակ Գանձասարի: Յերկու հակառակորդների մեջ, իհարկե, իսկույն սկսվեց գոտեմարտը: Նոր կաթողիկոսությունը, վորի վանքը կոչվում եր Յերից Մանկանց, իր գոյությունը պահպանելու կռվան եր դարձրել պարսից կառավարության հաճոյանալը, ուստի և հասկանալի յե, թե Յեսայի կաթողիկոսի ընտրած քաղաքական վարքագիծը վորքան ձեռնտու յեր նրա համար՝ իր դիրքն ամրապնդելու համար, իբրև կառավարության առջև շահագործելու նյութ։ Կղերական դիմադրությունն այն աստիճանին եր հասնում, վոր մի ինչ-վոր յեպիսկոպոս հաստատվել եր Կազան քաղաքում լրտեսություն անելու համար, այնպես վոր թե' Յեսայի կաթողիկոսը և թե Մինաս վարդապետն ստիպված յեղան դիմելու Պետրոս ցարին և խնդրելու, վոր Կազանից հեռացվի այդ սրբազան լրտեսը[279])

Ընտանի և դրսի այս խոչընդոտները չհուսահատեցրին Յեսայի կաթողիկոսին։ Թե՛ Եջմիածնի և թե՛ Յերից Մանկանց վերաբերմամբ նա բռնեց հաշտեցնող ուղղություն, մի քանի անգամ գնաց Եջմածին և կարողացավ այնքան աջողեցնել բանակցությունները իր կողմից արած զիջումների միջոցով, վոր յետ ստացավ նույնիսկ և Շամախու թեմը, — մի շատ կարևոր աջողություն իբրև նյութական միջոցների հենարան ազատագրական շարժման կազմակերպման համար։

Իսկ Պետրոսի քաղաքականությունը դեպի հայ խոջայական կապիտալն ավելի և ավելի փաղաքշական-գրավչական եր դառնում զուգընթացաբար այն բարեհաճ ուշադրության, վորի առարկան եր նա դարձրել հայերի քաղաքական ձգտումը, մի ուշադրություն, վոր, ինչպես տեսանք, հետևանք եր Պարսկաստանում տեղի ունեցող դեպքերի։ 1717 թվականին, Մինաս վարդապետին Հայաստան ուղարկելու հետ միասին, Պետրոսը մի համարյա բացառիկ շնորհ եր անում Զմյուռնիայում կենտրսոնացած մի խոշոր խոջայակտն կապիտալը Ռուսաստան գրավելու համար։ Այս նպատակով նա հրատարակում եր մի շրջաբերական հրովարտակ, ուղղված «կառավարիչ Սենատին, նահանգապետներին, փոխ-նահանգապետներին: Զինվորական հրամանատարներին, լանդրատներին, ամեն աստիճանի զինվորական և քաղաքացիական վարիչներին և քաղաքների մեջ տեսուչներին, քաղաքապետներին և մաքսային ծառայողներին»։ Այս հրովարտակի մեջ նա ասում եր[280]).

«Երբոր Հոլանտիա եյինք, Հայկաղն Պետրոս (Փիթեր) Ապրո խոնարհաբար մեզի աղերսագրով մը իմացուր թե ինքը և յերկու յեղբարքը Աբրահամ յեվ Ստեփան Ապրո՝ բնակիչք Զմյուռնիո, մեծ վաճառականութիւն ունին Հնդկաստան, Պարսկաստան, Տաճկաստան և այս կողմերու եվրոպական թագավորութեանց մեջ, և իրենց վաճառականութեան մեծ մասը մետաքս է և ուրիշ պարսից և ոսեթից (остонких հավանաբար остиндских) բերքեր և միանգամայն մեծ ակնածութեամբ առաջարկեց մեզի թէ ինքը և իր երկու եղբարքը, իրենց այնպիսի վաճառաշահութիւնը առաջ տանելու համար կուզեն մեր թագաւութեան և գտվառներուն մեջէն անցնելով Պարսկաստան երթալ և անկէ երկրին վաճառքները այս սահմաններս բերել և անոնցմով առուտուր ընել, մեր Աժտերխան, Յարոսլավ, Արքանկել, Մոսքվա քաղաքներ և մեր կայսերանիստ Փեթրպուրկ քաղաքը անցնելով։ Նույնպէս մեր թագավորութեանը գավառներուն մեջ տեսակ-տեսակ վաճառքներ ծախել՝ արժան յեղած մաքսը հատուցանելով։ Միայն թե կհրամայեմք, վոր այն վաճառքներէն որ իրենք և իրենց գործակալները Պարսկաստաան և կամ ի պարսից մեր կայսերութեանը մեջ մեր վորևիցէ քաղաքները և նավահանգիսաները և ինչ ճանապարհով ալ որ ուզեն տանել կամ մեր թագավորության գավառներուն մեջ միայն ծախել, և կամ միայն անոնցմէ անցնելով այս սահմանները բերել ուզենան, մաքսին տուրքը անոնցմէ բոլորովին այն որինոքն առնվի, որն որ պարսից տերութեան հպատակ յեղող ջուղայեցիքը կհատուցանեն, և այս բանիս համար ինքը մեզմէ խոնարհութեամբ արտոնութիւններ և հրամաններ խնդրեց։ Անոր համար մենք ալ մեր կայսերութեանը և գավառներուն մեջ վաճառականությունը ծաղկեցնելու համար, ոչ միայն ըստ ամենայնի իր խնդրոյն հավանեցաք, հապա նաև այս մեր հրովարտակը և արտոնութիւնը անոր տալու հաճեցանք հրամայելով վերոյիշատակեալ ծերակուտին, կուսակալներուն և անոնց փոխանորդներուն, հրամանատարներուն, խորհրդականներուն և զինվորական և քաղաքացիական ոստիկաններուն և մաքսի պաշտոնեաներուն, որ երբ Պետրոս և Աբրահամ և Ստեփան Ապրո մեր այս հրովարտակովս վաճառականութիւն ընելու համար ճամբորդութիւն մը ընեն և կամ իրենց կողմանէ վաճառքներով գործակալներ ղրկելու ըլլան, ամեն տեղ ազատ և անարգել ըլլան թէ ծովով եղեր է թէ ցամաքով,որ ճամբով ու որ քաղաքեն որ ալ ուզելու ըլլան յերթալ իրենց մարդիկներովն ու կահ կարտսիքովը թողուլ զիրենք, առանց ամենևին ղրկոզոթիւն և խափանում մը ընելու, այլ մանավանդ իրենց խնդրին համեմատ ամեն ոգնութիւն անոնց ըներ: Բայց իրենց հետ գտնված և կամ իրենց գործակալներուն հետ զրկւած վաճառքներէն կը հրամայեմք որ մաքսապետները, քաղաքապետները և ուրիշ պաշտոնեաները այն կերպով առնուն տուրքր, և պաավիրված տեղը բերված դրամքը՝ մեր թագավորական գանձը, որ բոլորովին նման ըլլա պարսից հպատակ ջուղայեցի հայերէն խռնվածներուն՝ իրենց հետ դրված պայմաններուն համեմատ. անկէ ի զատ մհկը չի համարձակի բան մը պահանջել թէ իրենցմե և թԷ իրենց գոծակալներէն և անոնց վրայ տուրք ձգել ե մեր նպատակներէն չըլլա ոչ մեկը անոնց դպչի, այլ վախնա մեր բարկութեան սաստկութենէն և սասակապահանջ տուգանքներէն:

«Եվ այսպես մենք, մեծազոր, ինքնակալ, մեր արքայական մեծութեամրը մարդասիրաբար կը հաճիմք և կը հավանիմք անոնց և իրենց գործակալներուն մեր աթոռանիստսենքթ-Պետրպուրքի մեջ և ուրիշ վերը հիշատակած քաղաքներուն մեջ ազատաբար բնակելու և վաճառել ամեն տեսակ վաճառքներ, միայն թե պատվիրանով արզելւած չըլլա և վաճառականութեան պատճառով մեր և ուրիշ տերութեանց քաղաքները քալել և իրենց վաճառքները տանիլ կամ ղրկել ջուրով եղեր Է թէ ցամաքով, հատուցանելով, ինչպես որ վերը ըսինք, պարտպատշաճ եղած տուրքը պարսից հպատակ եղող հայոց տված տուրքին պետ Այլ և կը հրամայեմք Որ նույն Պետրոսի Ապրո և իր եղբարցն ու գործակալներուն ամենէն ավելի հովանավորութիւն և ոգնութիւն ըլլվի, վորպեսզի իրենց ուրիշ հայկաղեան եզբարքը տեսնելով զայն, ինչպէս նաև ուրիշ ազգէ վաճառական մարդիկ հորդորվին նոյնպես մեր և պարսից երկրին հետ առուտուր ընելու։ Այս բանիս հաստատութեանը համար մեր ձեռքովը ստորագրեցինք և կայսերական կնիքով դրոշմելու հրամայեցինք և մեր այս հրովարտակը առջի սովորութեանը պես գրի անցնել տալով, իրենց կամ իրենց գործակալներուն աւանդել այն քաղաքներուն և այն տեղերուն մեջ ուր որ օրեն ե տուրք առնուլ։ Եվ թէ որ իրենցմէ կամ գործակալներէն մեկն առանց այս հրովարտակիս ալ այնպիսի վաճառականութեան համար մեր տերութեանը մեջ գալու ըլլա` հրաման ունենա, և այս բանիս վկայութիւն համարւի, երբ որ հրովարտակիս որինակը Ապրո Պետրոսին ստորագրութեամբը և կնքովը ցուցնեն և այնպես կատարվի ամեն բան, ինչպես թէ մեր այս բուն իսկական հրովարտակիս մեջ բերվեր»:

Մեզ հասած բոլոր արտոնական վավերագրերի մեջ հազիվ թե լինի մի ուրիշը, վոր Պետրոսի այս հրովարտակի չափ լրիվ, ընդարձակորեն և ուռուցիկ կերպով ներկայացներ այն իսկապես փայփայված դրությունը, վորի մեջ դրել եր այս ցարը պարսկական առևտուրը Ռուսաստան բերող խոջայական կապիտալը: Յեվ վորովհետև Աբրո յեղբայրները իբրև իրանց արտոնությունների ծայրագույն աստիճան հավասարեցվում եյին ջուղայեցիներին, ուստի պետք ե ընդունել, վոր միևնույն փայփայված և հովանավորված դրությունը վայելում եյին Ռուսաստւսնում և ջուղայեցի խոջաները։

Բայց ահա այս խոջաները մոռանում են իրանց պարտավոությունները, վոր հանձն եյին առել 1710-ի պայմանագրով։ Նրանք մետաքսն այլևս բացառապես Ռուսաստան չեն տանում, այլ և Թյուրքիա և այլ տեղեր։ Բացի դրանից, Ռուսաստան տարած մետաքսը մեծաքանակ վաճառքի չեն յենթարկում, ինչպես պայմանավորված եր այլ իրանք խանութներ են բաց անում և մանրավաճառի տակ դնում։ Այս պատճաոով 1719 թվին Պետրոսը կարճում եր ջուղայեցիներին տված արտոնությունները։ Բայց այս դրությունը մի տարուց ավել չտևեց և 1720 թվին վերանորոգվեց 1710-ի պայմանագիրը[281]

Այսքան խոշոր եր խոջայական կապիտալի նշանակությունը Պետրոսի համար: 1721 թվականի յերկրորդ կեսում նա շտապում եր վերջնական հաշտություն կնքել շվեդացիների հետ, վորովհետև այսպես եյին պահանջում հանգամանքները։ Վերջանում եր «հյուսիսային» կոչված պատերազմը, վորպեսզի իսկույն սկսվի հարավային մի պատերազմ, վոր յերևան պիտի հաներ Պետրոսին այժմ վոչ միայն ցար ըստ ժառանգականի, այլև իրան համառուսական կայսր հրատարակած, կասպիական հորիզոններում: Լեռնային Ղարաբաղը նոր հնարավորությունների դեմ առ դեմ կանգում: Յեվ այս հնարավորությունների մեջ տերն ու տնորինողը ուրիշ վոչ վոք չեր, բայց միայն նույն այն խոշոր ույժը, վոր այնքան կարևոր նշանակություն ուներ նորաթուխ կայսրի աչքում-հայ խոջայական կապիտալը:

7.

1719 թվականին Վախթանգ վեցերորդը, դեռ ևս մահմեդական, վերստին ստանում եր իր Քարթալինիայի թագավորությունը և գալով հայրենիք, վերսկսում եր իր յեռանդուն շինարարական աշխատանքը, վորի նշանավոր յերևույթներից մեկն ել այն յեղավ, վոր նա մի ամբողջ նոր դարագլուխ բաց արավ Ղարաբաղի հայության համար:

Ինչպես գիտենք, Վախթանգին վոգևորոգ գլխավոր միտքն եր ոգտագործել Պարսկաստանի անկումը՝ Վրաստանի քաղաքական ազատագրման համար: Հաստատվելով Թիֆլիսում, նա հետևում եր հետզհետե զարգացող անցքերին և իր պատրաստություններն եր տեսնում։ Ինքն ըստ ինքյան հասկանալի յե, վոր այսպիսի մի աշխատանքի հիմքը պիտի կազմեյին բանակցությունները ռուսանց կառավարության հետ: Բայց այս մի նոր ճանապարհ չեր և նրանով գնալ վրաց պետական մարդիկ սովորել եյին վաղուց: Հետաքննականը, նորանշանն այն վերաբերմունքն եր, վոր Վախթանգն անկեղծորեն ընդգրկեց հայերի վերաբերմամր։ նա յեր գրեթե առաջինը վրացի թագակիրներից, վոր ըմբռնեց յերկու վիճակակից, քաղաքական շահերով իրար հետ ամուր կապված ազգերի—հայ և վրացի-միաբան գործակցության ստիպողական անհրաժեշտությունը, վորի տեսակետից անխուսափելի պահանջ եր դառնում հայերին կազմակերպեն իբրև զինվորական ույժ և այսպիսով ստեղծել մի հայ-վրացական միացած բանակ, վոր և գլուխ կբերեր, միացած ույժերով, յերկու ժողովուրդների համար ել ազատություն։

Անվանելով այս տեսակ ըմբռնումը գրեթե առաջին պատմական որինակ, մենք չենք մոռանում վիրա-հայկական բանակի միացման այն փաստը, վոր տեսավ 12-րդ դարը (Թամար թագուհի և Ջաքարյաններ). բայց այն ժամանակ դրությունն այլ եր։ Վրացիները վիճակակից չեյին հայերին, ունեյին ուժեղ պետություն վոր նույն իսկ նվաճողական պատերազմներ եր սփռում իր չորս կողմը, մինչդեռ Վախթանգ թագավորի ժամանակ Արեվելյան Վրաստանը (Քարթալինիա և Կախեթ) պարսկական մի նահանգ եր, յենթարկված ծանր և ստորացուցիչ հպատական պայմանների, ասել ե՝ այս կամ այն չափով բախտակից եր հայերին: Այժմ եր, վոր յերկու ժողովուրդների առջև միանման մեծ և դժվարին ջանք կար ազատություն գտնելու համար: Այստեղից ահա Վախթանգի կազմակերպչական ըմբռնողության բարձր գաղափարականությունը:

Ըմբռնումը, սակայն, բավական չեր, պետք եր գործնական կազմակերպման շնորհք։ Այս կողմից ել այնքան հարուստ բնավորություն եր Վախթանգը, վոր բոլոր ժամանակակից հայերը հիացմունքով եյին լցված դեպի նրան: Առաջ ու առաջ նա զինվորագրման փորձը կատարում եր հենց իր, Թիֆլիսի հայերի վրա։ Կատարյալ անակնկալություն են յերևում Յեսայի կաթողիկոսի հետևյալ խոսքերը. «Նա (Վախթանգը) ժողովեաց զզօրս իւր, մանաւանդ զքաղաքացիսն, զհայազուն քաջամարտիկ զօրականսն, որք զհոգիս ե զորդիս, զինչս և զանձինս եդեալ էին ի վերայ նորա յօժար սրտիւ»[282]: Այսպիսի զինվորական վոգի Թիֆլիսի հայ մոքալաքների և արհեստավորների մեջ բացառիկ ե իբրև յերևույթ, վոր կարող եր հիմնավորվել ժողովրդի և նրա գլխավորի մեջ հաստատված սերտ մտերմական հարաբերությունների հողի վրա: Յեթե ժողովուրդը պաշտում եր Վախթանգին, պատճառն, անշուշտ, մի ուրիշ բան չեր, յեթե վոչ այն, վոր Վախթանգն ել նրան եր սիրում։ Կարևոր եր հայերի համար մանավանդ այն հանգամանքը, վոր Թիֆլիսի այդ առևտրա-արհեստավորական զինվորությունը միայն տեղական, զուտ վրացիական պետքերին չեր ծառայեցվում, այլ տալիս եր նաև կադրեր՝ նախ Հյուսիսային, ապա և Հարավային Ղարաբաղում զինվորական կազմակերպսւթյուններ և զինական շարժումներ առաջ բերելու համար: Այս որինակը մենք շուտով կտեսնենք վերոհիշյալ Փարսադան բեկի և նրա ընտանիքի վրա: Այնպես վոր Վախթանգ վեցերորդն ե իսկական նախաձեռնողն ու գլխավոր հրամանատարն այն զորական ուժեղ խմբավորումների, վորոնք գոյություն ստացան Ղարաբաղի լեռներում և վորոնք ահա շուտով պիտի դուրս գան պատմական ասպարեզ: Բայց թե ինչու այս յերևույթը տեսնվում եր միայն Ղարաբաղում, այս ել հասկանալի յե. վորովհետև այդտեղ կային հում նյութեր հանձին իրարից անջատված ցաք ու ցրիվ, իրար հետ վոչ միայն չկապված, այլև հաճախ իրար հակառակորդ գավառակային, մելիքական զորախմբերի:

Այսպես եյին պատրաստվում պարագաները՝ ընդհանուր մի ռազմական նպատակ իրագործելու համար հեռաստաններ կազմող ճակատների վրա: Յեվ ալեկոծված ծովի նման տատանվող մահմեդական Արևելքն իր ահ ու սարսափով ժողովրդականացնում եր հայերի մեջ Վաղթանգի սկսած ձեռնարկությունը: Իզուր չեր Թիֆլիսի հայոց առաջնորդ Մինաս Վարդապետ Փարվեզյանը գրում Որիի ընկեր Մինաս վարդապետին.

«եւ Աստուած զարթոյց ազդիս քրիստոնէից զբարի հովիւն և զքաջայաղթ Վալին Վրացտանու, որ իւր խոհեմութեամբն և հանճարեղութեամբն հաւաքեաց զմնացեալ զցրուեալ ազգս հայոց և ի տեղիս տեղիս ամրացոյց և խնամարկեաց և եգ պահապան յամենայն ուրեք ի վերայ նոցա»[283]

Ուրիշ վերաբերմունք, դեպի այդպիսի մի խնամարկու գործիչ, վորպիսին եր Վախթանգը, չեր կարող լինել պարսկական Այսրկովկասի պես մի յերկրում, վորի վրա բացի պարսկական անկարգություններից, տասը տարուց ավելի յեր, ինչ բռնացած եր Դաղստանի մղձավանջը, և տարի չեր անցնում, վոր լեզգիական լավան չավերեր դժբախտ երկրի այս կամ այն մասը։ Այսպես, 1720-ին լեռնցիների մի հրոսակ, Սուրխայի առաջնորդությամբ, անցնելով Կախեթը, Թիֆլիսի մոտով մտնում եր Սոմխեթ, ավերակ եր դարձնում Լոռու ամբողջ ձորը, կոտորածներ անում և գերիներն ու ավարը Ղազստան ուղարկում: Միևնույն ամառը նույն Սուրխայը, միացած մյուս դաղստանցի հռչակված գիշատիչ Դոուդ բեկի հետ, պաշարում եր Շամախին, բայց, ներսից խիստ դիմադրության հանդիպելով, յետ եր քաշվում: Փորձը կրկնվում եր ճիշտ մի տարուց հետո, դարձյալ ոգոստոսին և այս անգամ պսակվում եր աջողությամբ: Մեծափարթամ առևտրական կենտրոնը հանկարծակիի յեր բերվում և ընկնում եր յերկու հռչականուն գիշատիչների ձեռքը: Այս ցնցող դեպքն եր, վոր հարկադրեց Պետրոս Մեծին վերջացնել շվեդական պատերազմը՝ հարավում ազատ ձեռքեր ունենալու համար։

Լուսացավ ամբողջ Պարսկաստանի, հետևաբար և նրա կովկասյան մասի համար չափազանց նշանավոր 1722 թվականը։ Վաղ գարնանից այդ պետության մեջ նկատելի եյին դառնում յերկու շարժումներ: Արևելքից առաջ եր խազում աղվանական բանակը, Միր-Մահմուդի առաջնորդությամբ, ուղիղ Սպահանի վրա։ Գյուլնաբաթ գյուղի մոտ շահական զորքերը, վորոնց առաջնորդում եյին մոլլաները, ջարդվեցին և փախան, և Միր–Մահմուդը մարտի 11-ին գրավեց Նոր Ջուղան։ Այնուհետև սկսվում եր Սպահանի հոգևարքը, վոր պիտի տևեր մինչև աշուն։ Շահ Սուլթան Հյուսեյինը փակվեց Սպահանի բերդում, նրա վորդի Թահմազը փախավ Պարսկաստանի հյուսիսային մասերը, ուր և իրան շահ հրատարակեց, վորպեսզի այդպիսով կարողանա զորք հաւաքել և գնալ ազատելու իր հոր մայրաքաղաքը։

Մյուս շարժումն ավելի մասնավոր և առորյա տեսք ուներ: Իջնում եր հյուսիսից, Դաղստանից, բաղկացած եր դարձյալ լեզգի խաժամուժից: Բանակը կանգ առավ Կուրի և Արաքսի միախառնման վայրում՝ վորոշելու համար, թե ինչ ուղղությամբ տանել հերթական խժդժությունների ճանապարհը։ Ապա սկսում եր շարժվել Արաքսն ի վեր, ձախ ափով։ Նշանակում եր վոր հերթն այժմ Ղարաբաղինն եր։ Մտնելով Բարգուշատի գավառը, լեզգիները փախուստ դարձրին պարսիկ խանին, վոր զորքերով դրված եր այդտեղ՝ իբր թն երկիրը պաշտպանելու համար. ապա, կատարելով իրանց սովորական զործը, այսինքն քար քարի վրա չթողնելով, յերեսները դարձրին դեպի հյուսիս և մարախի պես թափվեցին դիզակ գավառի վրա, վորի թալանման գործն ել վերջացնելով լեզգիաբար, լուռ ու մունջ անցան հետևյալ գավառի, Վարանդայի միջով, վորովհետև այդտեղի Մելիք-Բաղիրը կարողացել եր ընծաներով և կաշառքներով փրկություն գնել իր յերկրի համար:

Իսկ Խաչեն գավառը մնաց անտեր: Յեսայի կաթողիկոսը, փոխանակ Վարանդայի որինակը կրկնելու, փախավ բարձրացավ Գանձասարի վերևում յեղած լեռան գլուխը և այդտեղից, իբրև ապահով դիտարանից, տեսնում եր, թե ինչպես լեզգիները քշում տանում են Խաչենի գերությունն ու թալանը։

«Եւ մեք անտի հայեցեալ» գրում ե նա,– տեսանէաք կար զեղելոցն իրոգործութիունք, և այս եղև ի 1171 (~1722) թուին, ապրիլ ամսոյ 20, յաւուր աշխարհամատրան կիւրակէին: Աստանոր տեսանելի է զաղէտս յհտամնացելոց, զսուգ կոտորելոցն և զաշխար գերելոցն, զկսկիծ մարցն և զաղէտս գերեալ զաւակացն,զողբումն որբ մնացելոցն ե զաւարառութիւն ընչիցն, զձայն լալականացն խառնեալ ընդ վտյո. մն միջակտուր արանցն. արդարև զբնութիւնս լերանց և կարծը վիմաց փոփոխեալ ընդ ինքեանս սգակից իւրեանց առնէին իսկ զօրք թշնամեացն տարեալ զաւարն և զգերին, խառնեցին ի բանակն իւրեանց և չուեալ ի Տկռնակերտու, բանակեցան ի վերայ գետոյն Դրզու, որ այժմ թարթառ կոչեմք ըստ պարսկականին, ի վերայ կամրջին, որ Ղառիքորքի ասեն»[284]): Այստեղ արդեն Չարաբերդ կամ Ջրարերդ գավառն եր։ Յեվ այստեղ Դաղստանի գիշատիչները տեսան իրանց առաջ Վախթանգ թագավորի անդրանիկ հիմնարկությունը-հայ մեծաքանակ զորքերի առաջին կամ մեծ կոչված Սղնախը Մռավ սարի վրա: Հայ զինվորները, գրգռվելով գերեվարության աղետալի տեսարաններից հարձակվեցան լեզգիների վրա, բավական մարդ կոտորեցին, բայց, ինչպես յերևում ե, լեզգիները շատվոր եյին և կարողացան շտապով հեռանալ, տանելով իրանց հետ գերությունն ու ավարը:

Չորս հոգի Մռավի մեծ Սղանխի գլխավորներից, մեկը մելիք յերեքը յուզպաշի, հայ զինվորության հանդիպումը լեզգիների հետ, կրած տպավորությունները, կատարած առաջին ռազմական քայլերը պատմել են Պետրոս կայսերին մի անթվական նամակով, շատ հետաքրքրական ե թե' առհասարակ իր բովանդակությամբ, վոր Ղարաբաղի հռչակավոր ամրացրած բանակետղների կամ սղնախների սկզբնավորման պատմությունն ե և թե մանավանդ իր լեզվով, վոր ժամանակի աշխարհաբարն ե, գործածական` պաշտոնական գրություների մեջ և պատկերացնում ե ժողովրդի գլուխ յեղածների մտավոր կարողությունը: Ոսստի բերում ենք նրան ամբողջովին, պահպանելով և ուղղագրությունը.

«Կայսերակապ նմանն մեծին ապկարու և Կոստանդիանոսի շքեղակապ զարդարեալ փառօք տիեզերակալ թագաւորին հիւսիսայնու Տեր Պետրեի:

«Արզ իլի ի հողոյն գարշտյպարի ծառայեակցացն ծառայ Եսայէ որ եմ ի երկրէն պարտայու ի գեուղէն որ և կոչի գուլստան համակատարած տանս Աղուանից, որ և լալի աչօք և արտասուայթոռ սրտիւ տոչորմամբ լանճօք ծունկս անկեալ աղաչօք արզ արարից մեծի տերությանդ, որ և թէ ի գլուխ մեր քանիցս քանիցս անբժշկելի պատուհաս եկաւ որ և այժմուս գալիս է ի ձեռս շունն ելավ ծռ.(50,000) կո. (60,000) գանճու վերայ ևս թէ պարտու վերայ աղաղին և ամենայն տանս Աղուանից. Թէ նորքայ որչափ կոտորումն առնեյին այս տառապեալ քրիստոյնէիցն, մարդիքն ամէնն սրայախողխող առնէյին,կանայքն և երեխայքն աղջկունքն ամէնն քշելով տանէին դեպի դաղստանն. ետուսա սուր առաչուստ կուր կէան, որն կամին մտանեէր, որն ձիոց ագի բռնելով, որն թափու էր երեսս ջրոյն. ճուրն արունախառն, երեխայքն ամէնն թափելով կետն տանէր որպես եռիւ դառնանային. ևս որժամ անցուցանէյին այն կողմն եսիրքն ամէնն որժամ բաժին բաժին առնէյին լազգիքն տյս խզճուկ քրիստոնեայքս, կանայք, յերեխայք, աղջկունք, մայրն մեկ լազգոյ բաժին անկնէր, տղան մեկ որիշ լազգոյ բաժին անկանէր. աղջիկն ի մօրէն, միմեանց գիրկս արկանելով սուք աղաղակ բառնալով կոչեցուցանեյին ոչ տեսանէ աչս մարդոց և ականճս ոչ լսէ ծայն արտավայլից սգոյն. ժ. (10) և մեկ տարի է որ երկիրս Աղուանից գերի է ձեռս լազգաց. նոքայ կոտորէյին և եսիրն տանեյին, ետ մնացածն եղոյս բռնակալաց թուրքերն այրելով, խորովելով հարկս բահանջէ ամէնն թափ ու թալան յափշտակէին և մերումս անճար մնալով ծեռս տուվաք միմեանց. ես ծառայից ծառայ Եսայիս և այր ոմն շիրվան անուն և սարգիս անուն որ այս երկուքս ի չարապերթու են, ես Եսայիս Պարտայու և մէլիք Յովսէփ ի գանճայու. միմեանց ծեռ տրկաք ժ (10) և ժբռ (12,000) մարդ ժողովեցանք պատերազմ մտանք կամ թէ լազկոյ հետ կամ թէ տանս Աղուանից թուրքաց հետ ամուր ծայրս քարանց սըղնաղ կապեցանք ի մեծի թագաւորիդ սուրբ ազօթիւն շատ կոտորումն և յաղթութիւն եմք առեալ ի վերայ թուրքաց. մնացեալ եմք տարածեալ ձեռս մեր առ Աստուած վասն մեծի տիեզերակալ թագաւորիդ։ Եւս Տփխիսու վախթանկ խանն շատ օգնութիւն եհաս մեզ անթվելի որ գրով չէ պատմելոյ. և մեծաւ աղաչանօք հայցեմք ի մեծի տէրութենէդ որ և ես հող և մոխիր Եսայիս Պարտայու շրվանն և սարգիս չարայպերթու, մէլիք յօսեփն ի գանճայու այս դ. (4) մարդկանցս յատուկ յատուկ իռաղամ գրեալ և կնքեալ շնորհես վասն մերում անուանայտեր երկրացս որ հասանէ մեզ և մեք ի զօրութենէդ քումմէ առնումք զօրութիւն և կապեմք զրէհ, մենայմարտեմք թշնամոյն մինչև ի գալուստ թագավորին. կրկնակի խնդրեմք կրկնակի արզ անեմք ոտացդ հողն եսայէս, շրվանէս սարգիսէս, մէլիք Յովսէփէս, որև ազգս քրիստոնէից գերի գնաց, թագավոր գալուստն շուտով լնի, եթէ համեսցի գալուստ թագաւորին խնդրեմք որ իռաղամ ուղարկէք վախթանկ խանին որև ղօշուն կապէ գայցէ ի քաղաքն գանճայ նստցէ, մեք և հեծեալ նորայ հաղթեմք թշնամոյն մինչև գալուստ թագաւորին. և ապա մահամադ ղուլի խանն թշնամի է դարձել վախթանկին և մերում ազգիս քրիստոնէյիցս. խիստ անողորմ ցաւեցուցանում է. Հայկական ցեղս և նորայ խրոխտ պիտի և դատապարտեալ ի թագավորեդ»[285])

Ինչպես յերևում ե, Հայոց այս առաջին սղնախի գլխավորները միայն այս չորս հոգին չեյին: Յեսայի կաթողիկոսը, խոսելով միևնույն առարկայի, այսինքն հայ զինվորության կազմակերպման մասին, նույնպես չորս անուն ե բերում, բայց դրանցից միայն մեկն ե, վոր գտնվում ե այս թուղթն ուղարկողների մեջ այն ե` Շրվանը, իսկ մնացած յերեքը այլ են-Ավան, Շահնի և Սաբուխան, ամենքն ել յուղբաշ[286])։ Այս բոլոր հիշածների մեջ հռչակավոր ե հանդիսանում, իբրև հայ զինվորության առաջնորդ, միայն մեկը-Ավան յուզբաշին, ինչպես կտեսնենք իր տեղում։

Ջրաբերդից և Բարդայից (Գյուլստանից) յետ շպրաված լեզգիները պաշարում են Գանձակը, բայց բնակիչների ցույց տված դիմադրության պատճառով չեն կարողանում վերցնել այն։ Ահարկու թշնաուն թե քաղաքից և թե յերկրից հեռացնելու համար հարուստ գանձակեցիներից մի քանիսը գնում են Թիֆլիս և ոգնություն են խնդրում Վախթանգից, վոր և, ընդունելով այդ հրավերը, արշավում ե դեպի Գանձակ 40 հազար զորքով։ Լեզգիները համարձակություն չունեցան կռվի բռնվելու այդ ույժի հետ և ցրվեցին անհայտացան նրա առջևից և Վախթանգը գրավեց Գանձակը։ Սակայն հեշտ բան չեր այդքան զորք բերելը և առանց պատերազմի յետ դարձնելը։ Պետք եր վարձատրել այդ զորքը, իսկ վարձատրությունը կայանում եր պատերազմական ավարի, կողոպուտի մեջ: Յեվ գանձակեցիները, վորոնք մեծ գումարներ եյին խոստացել Վախթանդին, խորհուրդ տվին նրան թալանի միջոցով ստանալ այդ վարձատրությունը։ Վորոշվում եր, վոր թալանն ընդհանուր չլինի, այլ պայմանական։ Պիտի թալանի յենթարկվեյին նախ և աոաջ լեզգիների կողմնակիցները և կրոնակիցները, այսինքն սյուննի մահմեդականները, բայց վորովհետև այդ քիչ կլիներ, ուստի ավելացրին նրանց վրա դ սար գնացող (մայիս ամիսն եր) թարաքամաներին: Սկսվեց ավարառությունը։ Բայց խլել-գեռփելու կիրքը յերբ բորբոքվեց ազգային կրոնական խտրություններն իսպառ մոռացվեցին և հայ գյուղերն ել մերկացվեցին անխնա: Յեվ դարձյալ Յեսայի կաթողիկոսն ե նկարագրողի տխուր դերի մեջ:

«Սփռեցան,—ասում ե,- ի լերինս և ի ծորակս և յարձակ վայրս յերկրի Զակամու, Շամքորայ, գանջապասանու, Ոսկնապատու, քուրաքչայու և Պարտայու մինչև ի Գուլստան գեղն և ի գետն Դրդու։ Եւ թէպէտ սպանութիւն և գերեվարութիւն ոչ այնքան արարին, սակայն զորինչ տեսին աչք նոցա չորքոտանի անասուն, մինչև ի հաւ, և ցկատու և ցշուն. իսկ անշնչից ոչ է ասելի զի մինչև փայտեղէն և բրդեղէն խեցեղէնն տարան: Եւ եթե այս այսպէս և զինչ գրեցից սակս պիտոյ և պատուական ընչից և գոյիցն ոսկեղէն և արծաթեղինացն և այլ ազգի ազգի կահուց և կարասեացն, և զի ասելի թէ ի բազմութենէ աւարին այսինքն պղնծոյն, երկաթին և շորեղենին ոչ բաւէին բեռնակիրք, այլ սայլիւքն որ ընդ ինքեանս` այնուկթէին ի բանակս իւրեանց որ էր մերձ Գանջայու, ի Ջօլակ անուանեալ վայրն։ Եւ զայս ոչ թէ միայն յա ո ասացեալ մահմետականցն արարին, ոչ, այլ ընդ նոսին խաոնեալ և զամենայն գաւառս հայոց վերոյգրեալ յերկրէն միահաղոյն աւարի առին զշարժուն և զանշարժուն. և զի լինէր երբեմն գունդ ինչ գօրացն վրաց դիմէին ի գեօղ ինչ քրիստոնէի և նոքա քահանայիւք և ժողովրդօք ընդ աոաջ լինէին նոցա խաչիւք` շուրջաոօք` զանգակօք` և մոմեղինօք իբրև զքրիստոնէի։ Ւսկ վրացիքն ի վերայ անկեալ կողոպտէին զգեստն և ղեկեղեցին, զգիրք և զամենայն ինչս դեղջն մերկ ի մօրե կողոպտեալ և աւարի աոեալ գնացին. և այսպէս զամենայն գաւառս և զեկեղեցիս կողմանցն Գանձակու աւեր և թափուր արարին յամենայն ընչից և լցին զբանակս իւրեանց. այլ զթիւ հօտից և անդէոց և առջառոց ո կարէ ասել. ջանգի կարդ և սովորութիւն է նոցա յամենայն տւարէ զտասանորդն տալ գլխաւորին իւրեանց. այժմ ասէին ղբաժին նորա ի յոչխարաց 25,000 և յառջառոց 9000 և դայլն մտօք զննեսցես»[287]):

Իսկ ի՞նչ եր անում Վախթանգը։ Յեսային, վոր նույն այդ միջոցին գտնվում եր նրա բանակում, շարունակում ե.

«Եւ գիտելի է` զի թագաւորն Վախտանկ ինքն այր բարեսէր, եթկիւղած յԱստուծոյ և քրիստոնէասէր և անյիշաչար էր, որ և յոլով անգամ պատուիրէր և սպառնայր զօրացն ոչ առնել այնպէս զքրիստոնեայոն որպէս վասն սպանութեան և գերութեան, իսկ նոքա ոչ անսային և ոչ լսէին հրամանի գլխաւորին իւրեանց»։

Վորքան և մեծ լիներ ավարառությունը, բայց նա չփչացրեց այնքան մտերմական կերպարանք ընդունած հայ–վրացական հարաբերությունները։ Առաջին պատճառն, իհարկե Վախթանգի անձնավորությունն եր և նրա հետ այն գործը, վոր արդեն մարմնացել եր Մռավ լեռան - Հայկական Սղնախի կերպարանքի մեջ։ Արդեն այդ բանակի գլխավորների նամակը ցույց եր տալիս, վոր վախթանգյան կազմակերպությունը սպասում եր ռուսաց կայսրի գալստյան, վորի համար Աստրախանում կատարվող շտապ պատրաստություններն, իհարկե, հայտնի եյին Այսրկովկասում։ Յեվ Յեսային ել, անշուշտ, լոկ ականատես լինելու բավականության համար չեր գտնվում Վախթանգի բանակում, այլ ընդհանուր խորհրդակցությունների և կարգադրությունների համար։ Առաջիկա գործի կարևորությունը բնական ե, վոր յեթե վոչ ջնջեր հայ գյուղերի թալանման տպավորությունը, մանավանդ վոր աղետը տեղի յեր ունեցել գրեթե Ղարաբաղի սահմաններից դուրս և այնպիսի գավառներում, ուր հայ ազգաբնակությունը մեծամասնություն չեր կազմում, հետևաբար թալանված ընդհանուր ազգաբնակության համեմատությամբ մասնավոր յերևույթի վիճակումն եր։

Ինքը Յեսային ել հաստատում ե մեր ասածը, հայտնելով, թե ինքն ել Վախթանգի հետ գնաց Թիֆլիս, ուր մնաց չորս ամիս։ Թեև իր «Պատմության» մեջ ասում ե, վոր դրա պատճառն այն եր, վոր յերկիրը մնացել եր «անտերունջ և անգլխավոր», այսինքն մատնվել եր անիշխանության, բայց Թիֆլիսից ոգոստոսին գրում եր Մինաս Վարդապետ Տիգրանյանին, թե յեկել ե Վախթանգի հետ խորհրդակցություններ անելու առաջիկայում գործելիքների մասին։ Իսկ գործերը, իսկ վոր, շատ խոշորացել եյին։ Վախթանգի արշավանքը Գանձակի վրա և լեզգիներին փախցնելը հասել եր Շահ-Հյուսեյինին՝ պաշարված Սպահանում, և այնքան ուրախացրել եր նրան, վոր նա նշանակել եր Վախթանգին Ատրպատականի բոլոր զորքերի գլխավոր հրամանատար և հրամայել եր նրան հաստատվել Գանձակում և պաշտպանել յերկիրը թշնամիներից։ Բայց Վախթանգին ուրախացնողն այս չեր, այլ Պետրոս կայսրի նամակը, վորով առաջարկվում եր նրան հոկտեմբեր ամսին գտնվել Շամախում իր զորքով՝ ռուսական բանակի հետ խառնվելու համար։ Յեվ Վախտանգը ծրագրում եր սեպտեմբերի վերջին դուրս գալ Թիֆլիսից դեպի Գանձակ իբր թե Շահի հրամանը կատարած լինելու համար, այնտեղից շարժվել դեպի Շամախի, իբր թե լեզգիների դեմ գործելու համար, բայց իրապես Պետրոսին դիմավորելու և նրա ձեոքի տակ մտնելու համար:

Հաղորդելով այս մասին Մինաս վարդապետին, Ցեսային ավելացնում եր, վոր հայերն ել պատրաստ են ընդառաջելու ռուսաց կայսրին և մտնելու նրա հրամանի տակ, վոր հայերն ունեն արդեն պատրաստ 40,000 զինվոր և կարող են պատրաստել ելի 40,000 [288]): Որիական տաքտիքը չեր մոռացվում—անչափ ուռցնել թվանշանները։ Նույն Յեսային գրում եր իր «Պատմությունը» վոչ թե Պետրոս կայսրին զարմացնելու կամ, ավելի ճիշտ ասած, խաբելու համար, ուստի հայ զինվորության թիվը վորոշում եր, ինչպես և Սղնախի վերոհիշյալ չորս գլխավորները, տասներկու հազար [289]):

Վոգևորության որեր եյին, և միայն թվանշանները չեյին, վոր ուռչում եյին 3-7 անգամ։ Վոգևորության ամենավառվռուն որինակը տալիս եր ինքը, Վախթանգը։ Վառվում եր սա հյուսիսային ազատարարի տեսիլներով մինչ այն աստիճան, վոր մոռանում եր զգուշությունը և շրջանկատությունը։ Ինչպես յերևում ե, նա հենց այս ժամանակ հրապարակորեն հայտարարևց թե ինքը քրիստոնյա յե[290])ասել ե՝ իր վրա վերցրեց մահմեդական հավատուրացի դրությունը, վոր սպանությամբ պատժվող մի հանցանք եր մահմեդական որենքով։ Մոռացավ նա, վոր շրջապատված ե թշնամիներով և դրանց մեջ ամենակատաղին իր դրակիցն եր և մոտիկ ազգականը, կախեթի թագավոր Կսստանդինը, վոր մահմեդականացել եր Մոհամմեդ Ղուլի անվան տակ և մի գոռոզ, հանդուգն և արյունարբու մարդ եր[291]), մի ֆանատիկոս մահմեդական, վորի ձգտումն եր վոչնչացնել Վախթանգին և իր ձեռքը գցել նրա Քարթալինիան Թիֆլիս մայրաքաղաքով։ Հասկանալի յե, վոր Վախթանգն` իր հանկարծակի հրապարակային ցույցով հոգուտ քրիսաոնեյության` ամենավտանգավոր զենքն եր տալիս իր արյունռուշտ թշնամու ձեոքը։

Բայց որը դեռ վոգևորությանն եր պատկանում։ Սեպտեմբերի կեսին Վախթանգը մեծ hանդիսավորությամբ դուրս եր տանում իր բանակը Թիֆլիսից դեպի Գանձակ: Ճանապարհից նա առաջ եր ուղարկում Յեսայի կաթողիկոսին, վոր գնա Ղարաբաղի հայ զորքը տանի Գանձակ, ուր նա պիտի խառնվեր վրաց բանակին: Հետևյալ նկարագրությունը ցույց ե տալիս, թե վորպիսի վոգևորությամբ տեղի ունեցավ յերկու ժողովուրդների զինական յեղբայրակցության հանդեսը։

«Եւ ըստ Հրամանին,-գրում ե Յեսային,-եկեալ մեր յարդարեցաք զնոսա ըստ օրինի զորաց իշխանաց, վասն զի անվարժք էյին զինուորական սպասաւորութեանց և այսպէս բովանդակեալ զամենայն իբրև տասն հազար արս ընտիրո և սպառազէնս. ընդ որոց և ղդասս քահանայից և պաշտօնէից մերոց ասեալ մեծաւ ճոխութեամբ և խնջոյիւք համարելով նոր նորոգեալ զիշխանութիւն հայոց և գնացեալ իջաք մերձ ի քադաքն Գանջայ Չօլակ անուն վայրն յաւուրս 3։ Քանզի և թագաւորն Վախթանգ բանակեալ էր յայն կողմն քաղաքին ի վերայ ջրոյն որ Ղօչղարի գետ և Ղարա-արխ ասեն, և զկնի երից տւուրց ապա հրաման արար գնալ առ ինքն: Որ և ելեալ գնացաք և ի մերձենալ բանակի նորին, ինքն իսկ հրաման արար զօրաց իւրոց ընդ առաջ լինել մերայնոցն իբրև ողջամբ ընդունել զնոսա։ Եւ այսպէս մեծաւ շքով հանդիպէլ միմեանց երկուց կողմանց զօրացն․ և իբրև զօրէն պատերազմի ռազմ կարգեալ ճակատ առ ճակատ և քաջամարտիկ մանկունք մերոյս դիմաց յառաջ խաղացեալ ճախր առեալ քաջընթաց երիվարօք և զինակազմ զրահիւք պարէին յանդիման ճակատուն և է ձայնէ հրացանացն որոտայր և թնդայր վայրն այն և փոշեխառն ծուխ նորին, իբրև զկայծակնափայլ ամպ արգել զճաոադայթս արեգականն մինչ զի զմիմեանս հազւ տեսանէաք։ Եւ այսպիսի խրատութեամբ հասեալ իջաք մերձ առ բանակի նոցին, զոր տեսեալ Վախտանկին այսպիսի յասաջադիմութիւն մերայնոցսք ցնծացաւ ի հոգի և ի մարմին իւր։ Եւ նոյն ժամայն յզեալ կոչեաց ու ինքն զմեզ և զգլուխ կարգեալ տղային և զմելիքսն և յորդորական բանիւ յուսադրեաց և զօրացոյց տոելով այսուհետև զօրասջիք և քաջ լերուք իբրև յորդիս զօրութեան և յուստեքէ և յումեքէ մի՛ երկնչիցիք զի ահա հասեալ է ժամանակ փրկութեան քրիստոնէից։ Եւ դարձուցեալ զբանն առ մեզ և յոյժ շնորհակալ եղև ի մէնջ․ և է վաղիւն գամենեսեան զգլխտւորսն Խիլայեաց և այսպէս մսացաք առ նմա զտւուրս իբրև զ25։ Եւ պաաճառ սորին այսպէս սէր առնելոյն ընդ մեզայն է առաջինն՝ զի բնական սէր ունէր ընդ ազգիս հայոց և ոչ այնքան հաւատայր ազգին իւրոյ վրաց, զոր միշտ նենգաւորը և խորամանկք են․ վասն այս կամէր այս զօրս մանաւանդ ազդս հայոց իւրն սեփհականացուցանել որպես տիփլիզեցիք։ Եւ երկրորդ զի յատկացեալ և ստուգեալ էր գալուստ մեծի կայսերն ըռուսաց Պետրոսի և կամէր հայ և վրացի զօրօք ճոխ և շքեղ ընդառաջ ելանել նմա»[292]

Մի ուրիշ, նույնպես հոգևորակաՆ ականատես, վերևում մեր հիշած Մինաս վարդապետ Փարվեղյանը, այսպես ե հրճվանք գեղգեղում նույն այս հայ-վրացակաՆ զինակցության առիթով.

«Եւ եկն համբաւ աւետեաց թէ գալոց է վերոյդրեալ թագաւորն հանդերձ զօրօք յազատութիւն և յօգնութիւն քրիստոնէից, և սա ևս (Վախթանգը) բազում պատրաստութեամբ և բազում ընծայիլք, եղբարբք և որդովք ե բազում քրիստոնէիւք հանդերձ 2 կաթողիկոսօք, բազում եպիսկոպոսօք և եկեղեցական դասիւք, եկինք դեմ ընդ յառաջ, խրախոյս բարձեալ ձայն արձակեցինք ընդ միմեանս թէ գալոց է փրկիչն քրիստոնէից, որպէս ճշմարիտ փրկիչն մեր քրիստոս եկն ի յաւուր ծաղկազարդին ի յԵրուսաղէմ քաղաքն, և մանկունք մեր ովսաննայ ի բարձունս գոչէին. և մեք իւրաքանչիւրս զձորձս պատրաստ ունէինք ձգել առ յոտս վերոյդրեալ թագաորին, ասելով որհնեա լ եկեալ յանուն տեառն օրհնութիւն որդւոյ Դաւթի և փառք ի բարձունս.- երկու ամիս զօրաժողով արարինք և մնացինք ի Գանձակ քադաքն»[293]

Ինչի՞ եյին այդքան յերկար սպասում-Վոր առջևից գա փրկիչը: Բայց փրկչի տեղ յեկավ մեծ պատրանքը։

Բայց, նախ քան այդ պատրանքին դիմելը, հարկավոր ե այս տեղ հիշատակել, վոր վեց ամսվա հայ֊վրացական ազատագրական շարժումները և փայլուն ակնկալությունները ծավալեցին հայ զինվորությունը, մտցնելով նրա մեջ և Ղարաբաղի ուրիշ մասերը։ Այսպես, բացի Մռավի Մեծ Սղնախից կազմակերպվում եր և Փոքր Սղնախ՝ Քիրսի լեռնաշխարհում, Շուշի քաղաքին մոտ։ Այս մի ինքնագլուխ բանակ չեր, այլ կազմում եր Մեծ Սղնախի բաժանմունքը, մինչդեռ տեղագրական հանգամանքների հետևանքով այդ յերկուսից անջատված դրության մեջ եր յերրորդ հայկական բանակը, վոր նույն այս 1722 թվին, նույն այս պետրոսյան խաչակրական ակնկալությունների տակ կազմակերպվեց Հարավային Ղարաբաղում։ Այս բանակն իր ծագումով և գործողությունների գլխավոր վայրերով պատկանում եր ՚Ղափանի այն մասին, վոր, ինչպես տեսանք, խոջայական կապիտալի միջավայրն եր կազմում։ Նույն այս 1720-ական թվականներին վերաբերվող մի տեղեկությունից մենք իմանում ենք, վոր Ղափանը տարբերվում եր Հյուսիսային ՚Ղարաբաղից թէ, նրանով, վոր ավելի ստվար հայ ազգաբնակություն ուներ և թե մանավանդ նրանով, վոր այդ ազգաբնակության մեծ մասը պարապում եր վաճառականությամբ[294])։ Գիտենք արդեն, վոր ղափանցիների խոջայական կապիտալը միայն տեղական կուտակումներ չեր արտադրում, այլ հզոր եր նաև միջազգային կուտակումներով, Ղափանցիներն առևտրական տներ ունեյին Զմյուռնիայում, Կ. Պոլսում և այլ տեղերում: Բայց առանձնապես հայտնի յեր այդ կապիտալը Վենետիկում, Մենք հիշատակել ենք արդեն Վոսկան Շահումյանին, վոր 17-րդ դարի կեսից սկսել եր միլիոնավոր ֆրանկի շրջանառություն ունեցող առևտուր Դամասկոսի կերպասներով, հայելիներով և այլ թանկարժեք ապրանքներով[295])։ Այս Վոսկանի յեղբոյրորդի Ստեփանոս Շահումյանը ինքն ել վաճառական, Մեղրիի շրջանի Յեկդաստան գյուղից, հայ զինական շարժման նախաձեռնող է հանդիսանում և գնում ե Թիֆլիս` կազմակերպչական միջոցներ խնդրելու համար։ Այդ, յերևի, այն ժամանակ եր, յերբ Վախթանգն արդեն մեկնել եր իր զորքով դեպի Գանձակ, ուստի Ստեփանոսը գնում եր Մցխեթ, Վախթանգի վորդի Բակուրի. մոտ, վոր կոչվում եր Շահ–Նավազ և գտնում ե այնտեղ արդեն մի ամբողջ պատրաստի ձեռնարկություն, վոր, յերևի, գործադրության մեջ կմտցվեր, յեթե Շահումյանը գնացած՛ ել չլիներ խնդրելու։

Ղափանին տրվում եր, իրրև կազմակերպչական կորիզ, հայ զինվորական մի փոքրիկ գունդ, բաղկացած մոտ 400 հոգուց[296] )։ Այս ույժի հոգին դառնում եր մեզ ծանոթ Թիֆլիսեցի Ղուզանենց Փարսադան բեկը, վորի վորդիներից մեկը, Աբտլմասեհ անունով, մեկն եր այն յերեսուն Թիֆլիսեցի գլխավորներից, վորոնք պիտի որ հրամանատարներ լինեյին Ղափանում։ Իսկ գլխավոր հրամանատարությունը Բակուր-Շահ-Նավազը հանձնում եր Ալիխանի վորդի Դավիթ-բեկին, վոր նույն Փարսադան-բեկի փեսան եր[297] և կարող եր հենց ինքն ել լինել Ղափանցի։ Այսպիսով Ղարաբաղի զինվորական խմբավորությունից այս յերրորդը, յեթե պիտի գործեր մի միջավայրում, վոր գլխավորապես խոջայական կապիտալին եր պատկանում, նրա համար Վրաստանի տված կադրերն ել մեծագույն մասամբ Թիֆլիսից եյին, վոր նույնպես խոջայական կապիտալի միջավայր եր գերազանցորեն:

{{Կենտրոն|'8.' «Գալոց Է փրկիչն քրիստոնէից»… Այս մի աղաղակը եր, վոր արձակում եյին Արևելքի հեծող ժողովուրդները, դրանց մեջ հաճախագույն և հայերը, դարերից ի վեր։ Այժմ եր, վոր հայերի համար վորոշ թանձրացեալ մարմին եր դառնում այդ աղաղակը։ Հորիզոնի վրա գծագրված եր այդ կերպարանքը, վոր խոստացել եր փրկել և կարծես գալիս եր փրկելու։ Այս Պետրոսն եր, առջին անձնավորումը։ Այնուհետև ել հայ ժողովուրդն ունեցել ե շատ այդպիսի անձնավորված տեսիլներ իր հորիզոնների վրա, ամենքն ել «գալոց է փրկիչն»։ Պետրոսը դրանց բոլորի նախարկարապետն եր, դրանց բոլորի ճիշտ որինակը, սպառիչ բովանդակությունը։ Յեվ այժմ ե, վոր պատժությունը պիտի կատարե իր կարևորագույն պարտավորություններից մեկը-ցույց տալ, թե ի՞նչպես եր գալիս այդ «փրկիչը»։Դրա համար մեզ հարկավոր ե, գեթ առժամանակ, թողնել միամիտ մարդկանց մանկական հավատավորությունն ու այստեղից առատորեն հոսող հրճվանքները, աղոթքները, մի խոսքով ամբողջ քաղաքական յերազատեսությունը և մտնել փաստերի, վավերաթղթերի մեջ։

Մենք, արդեն տեսանք, վոր Շամախու գրավումը, 1721 թվի ամառը Դոուդ-բեկի և Սուրխայի ձեռքով՝ այնքան շփոթեցրեց Պետրոսին, վոր նա շտապեց վերջացնել շվեդական պատերազմը և հրամայեց իսկուույն պատրաստվել պարսկական արշավանքին: Յերկու քաջարի դաղստանցիները տիրանալով Շամախու անհուն հարստություններին և իրանց նստոցը հաստատելով այդ քաղաքում, լայնարձակ հնարավորություն ստացան տարածելու, իրանց արշավանքները դեպի պարսկական այն քաղաքները, վորոնք գտնվում եյին Կասպից ծովի վրա և նույնպես գցել նրանց իրանց ձեռքը։ Առաջին հերթին վտանգ սպառնում եր Դերբենտին։ իսկ այս քաղաքի անկումը կնշանակվեր, թե կասպյան այս ծովափն անցնում եր ոսմանյան թյուրքերին, քանի վոր Դոուղ-բեկն ու Սուրխայը համարվում եյին նրանց գործակալներ։ իսկ այսպիսի մի կարելիություն պիտի փչացներ Պետրոսի ամբողջ ծրագիրը Պարսկաստանի վերաբերմամբ, վորի գործադրության համար նախապատրաստություններ նա սկսել եր տվել դեռ 1720 թվականից։ Մեզ արդեն ծանոթ դեսպան Վոլինկսին ինչպես գիտենք, ժամանակը հասած եր համարում, վոր Ռուսաստանը գրավեց կասպիական ծովի հարուստ ափերը և մանավանդ գիլանը, վոր պարսկական մետաքսի հայրենիքն եր համարվում։ Տալով իր համաձայնությունն այդ առաջարկության, Պետրոսը նշանակում եր Վոլինսկուն աստրախանի նահանգապետ, վորպեսզի նա գաղտնի պատրաստուիթյուններ տեսնե։ Այդ պատրաստուիթյունների մեջ եր և այս հրահանգը․ «Թեքել Քարթալինիայի թագավոր Վախթանգին և մյուս քրիստոնյաներին դեպի Ռուսաստանի ոգուտների, հավատացնելով նրանց, թե Պետրոս 1-ը բարեհաճ ե տրամադրվտծ դեպի նրանց և հուսադրելով, թե նրանք կունենան թագավորի հովանավորությունը [298]): Յեվ վորովհետև այսպիսի մշուշապատ խոսքերով հեշտ չեյին գրավվի և Արևելքի միամիտ ժողովուրդներն, ուստի Վախթանգը 1721 թվականին ռուսաց բանակի գլխավոր հրամանատարից հարցմունք եր ստանում, թե ռուսական վորքան զորք ե հարկավոր, վոր Վրաստանն ազատվի պարսկական լուծից և պատասխանում եր, թե բավական ե ռուսական 10 հազարանոց մի ոժանդակ զորաբաժին, վորպեսզի ինքն ազատե քրիսաոնյա ժողովուրդը գերությունից։ Այսքանը բավական եր, վոր Վախթանգը տրամադրվի այն մտքով, թե ռուսներից պիտի ստանա ոժանդակ զորաբաժին. Վախթանգը, ճիշտ վոր, այդպիսի հավատ կազմեց իր համար և մի աղերսագիր ուղարկեց Պետրոսին, հայցելով նրա օգնությունը։ Գործն այսքանով ել արված վերջացած եր։ Մեզ հայտնի թղթերից վոչ մեկն ել չե պարունակում Պետրոսի վորոշ և դրական խոստումը։ Բերանացի, յերկդիմի ոչնչի չպարտաոավորեցնող խոսքեր անհնարին չեր վոր չլինեյին։ նպատակն իրագործված եր լիովին. Վախթանգն ընդ միշտ հակեցված եր Ռուսաստանի ոգուտների կողմը։

Պարսկական արշավանքը Պետրոսը նշանակել եր սկսել 1723֊ին։ Բայց Դոուդ-բեկը և Սուրխայը շտապեցրին նրան։ Նա յերկյուղ եր կրում, վոր յեթե ուշ գնա, կասպիական յեզերքներին կտեսնե իրան կանխած ոսմանցիներին։ Բայց, վորպեսզի թե ոսմանցիներին և թե նույն իսկ պարսիկներին կասկածներ ի տեղիք չտա, Պետրոսը նախապես բանակցություններ եր սկսում յերկու կառավարությունների հետ հավատացնելու համար, թե իր արշավանքը Պարսկաստան՝ նվաճողություններ անելու համար չե, այլ միակ նպատակ ունի պատժել ապստամբներին, այսինքն լեզգիներին։ Այսպես ել հայտարարում եր Արևելքի ժողովուրդներին ուղղած իր մանիֆեստով, վոր հրատարակում եր Աստրախանում, իր այնտեղ հասած որը, հունիսի 15-ին, վոր գրված եր պարսկերեն, թյուրքերեն և թաթարերեն լեզուներով հետևյալ բովանդակությամբ.

«Վորովհետև 1721 թվականին լեզգիների տիրապետող Դոուդ֊բեկը և Ղազիղումուխի տիրապետող Սուրխայը վորոնք ապստամբված են շահի, իրանց թագավորի դեմ, գրոհով վերցրել են Շամախին և այնտեղ առևտուր անող ռուս մարդկանց կոտորել են և նրանց ինչքը չորս միլիոն արժողությամբ հափշտակել են և պահանջը, վոր այս ապստամբներից ապահովություն ստացվի, Շահը չի կատարել, ույժ չունենալով, ուստի մենք ինքներս, համարելով չափազանց վիրավորված կայքի և պատվի կողմից, վճռեցինք պատժել այդ ապստամբներին վորոնք վնասակար են յերկու կողմերին եր Շահի այս բոլոր երկիրներում ապրող հպատակներին հուսադրում ենք, վոր վոչ վոքի ամենափոքր վնաս թե անձի և թե սեփականության վերաբերմամբ չի հասցվի, մի այն թե նրանք տ նգիստ մնան իրանց բնակարաններում, հանդուգն կողոպտիչներին չկցվեն և նրանց, ծածուկ թե հայտնի, չոգնեն փողով կամ ուտելիքներով, իսկ օրան հակառակվողները մեր թշնամիներ կճանաչվեն և նրանց հետ կվարվենք առանց գթության։ Դրան բոլոր հպատակներին, վորոնք գտնվում են այս մարզերում առևտրական կամ այլ գործերով, ինչպես այս պահանջում ե յերկու պետությունների մեջ կնքված հավիտենական հաշտությունը, արվում ե հուսադրության, թե նրանք ռուսական զորքերից վախելու վոչ մի բան չունեն, միայն թե մնան հանդարտ ու հանգիստ»[299]:

Յեվ ահա կովկասйան քրիստոնյաների «փրկչի» առաջին հատկությունը նա պարսից Շահի բարեկամն ե, գնում ե նրա դեմ ապստամբներին պատմելու։ Յեվ բոլորովին զուր են տրված Շամախու Դոուդ-բեկի, Սուրխայի անունները բոլորովին անաեզի յեն ռուս վաճառականների նրանց 4 միլիոնանոց գույքի հիշատակությունը։ Այդ բոլորից ոչ մեկը չե արշավանքի նպատակը։ Ահա Աստրախանում նա նոր միայն ստանում ե տեղեկություն թե ավղանները գրավել են Ջուղան։ Յեվ իսկույն նրա մտքի մեջ ծնունդ ե առնում քաղաքական առևտրի նոր, ընդարձակ ծրագիր։ Նա միայն յերկու դաղստանցիներին չե գնում պատմելու այլ ավելի հեռու դեպի հարավ մինչև Սպահան Միր-Մահմուդին վոչնչացնելու և Շահ-Սուլթան–Հյուսեյինին ամուր կերպով իր գահի վրա հաստատելու համար։ Միայն թե դրա համար վճարեն իրան, լավ վճարեն։ Յեվ այս եր ինքն իրան Պարսկաստանի վատթարագույն մուլա Շահին վաճառող քաղաքական փերեզակը վոր նույն այդ Շահից պիտի խլեր Վքաստանն եր Հահայստանն ել։

Սպահանի պաշարման լուրին իբրև պատասխան կայսրը հանձնարարում եր Պարսկաստանի իր հյուպատոս Ավրաամովին հետևյալը:

«Աշխատել տեսնել հին թե նոր Շահին և առաջարկել նրան թե գնում ենք դեպի Շամախի ոչ թե Պարսկաստանի հետ կռվելու համար, այլ ապստամբներին նվաճելու համա, վորոնք մեզ վիրավորել են, և յեթե Շահին հարկավոր ե մեր ոգնությունը, մենք պատրաստ ենք նրան ոգնելու` մաքրել յեր կիրը բոլոր թշնամիներից և նորից հաստատել ներկա կառավարությունը Պարսկաստանում, միայն այն պայմանով, վոր Շահը զիջե մեզ դրա փոխարեն մի քանի մարզեր Կասպից ծովի վրա: Իսկ յեթե նա Էր ներկա թուլության մեջ կմնա-այս առաջարկությունը չի ընդունի, այն ժամանակ թյուրքերն անպատճառ ձեռք կգցեն ամբողջ Պարսկաստանը, մի բան, վոր մեզ հակառակ ե և մենք ուզում վոր վոչ նրանք տիրեն, վոչ ինքներս, բայց չունենալով Շահի հետ դաշինք, չենք կարող նրան պաշտպանել, այլ միայն ծովին մոտիկ հողերը կվերացնենք չենք կարող թույլ տալ, վոր թյուրքերը մտնեն այնտեղ և յեթե այն հաճելի կլինի Շահին թող անհապաղ դեսպան ուղարկե մեզ մոտ դաշնագիր կնքելու համար, ուր վոր կգտնվենք մենք Կասպից ծովի ափին»։

Ավրաամովը պատասխանում եր նրան:

«Շահի դեսպանը շուտով կգա»[300]

Այսպես Պարսկաստանի հետ։ Իսկ հուլիսի 2֊ին Արստրախանից ուղարկվեց Վրաստան, Վախթանգ թագավորի մոտ, դեսպան Բորիս Տուրկեստանովը,վորի հետ թե հույս ունի, վոր դեսպանի տեղը հասած ժամանակ ինքն արդեն մտած կլինի Պարսկաստանի սահմանները.

<<Վոր քրիստոնեյության ոգուտը, ամրապնդված պրինցի (Վախթանգի) խոստումով, պահանջում ե, վոր նրա զորքերը միանան ոուսական զորքերի հետ. յերբ այս վերջինները տեղ կհասնեն>> Վախթանգը պարտավոր եր հարձակում գործել լեզգիների վրա, վորոնք վնասաբեր են թե Ռուսաստանին և թե նրան, և վորքան շուտ կատարվի այդ, այնքան լավ: Այդ ժողովուրդների հետ գործ սկաելուց հետո պետք եր իմաց աալ թագավորին, վոր և այն ժամանակ կնշանակե աեղ, ուր պիտի գար պրինցը՝ նրա հետ տեսնվելու համար: Իսկ յերբ Վրացական բանակը կմտնե Պարսկաստան մերինի հետ միանալու համար, այն ժամանակ բնակիչներին վոչ միայն ջպետք ե նեղացնել, այլ ըստ կտրելույն հուսադրել, վորպեսզի բնակիչները չփախչեն և մենք ամենքին չդառնացնենք և այդպիսսվ չկորցնենք ամեն ինչ[301]

Վախթանգը պատասխանեց կայսրին մի նամակով, վորի մեջ շռայլում եր ամեն գովասանքներ և հաճոյախոսություններ նրա հասցեյին, իսկ իրան անվանում եր <<ձեր մեծության հովանավորության և պաշտպանության վրա հույս դրած ձեր դրան ծառայող՝ քարթալիցիների թագավոր Վախթանգ>> ապա գրում եր.

<<Յեվ զեկուցում ենք ձեր մեծության, վոր մենք սրանից առաջ գրել ենք ձեզ մեր խնդիրը լատիներեն այն նամակի մեջ, վոր գրել եր կաթոլիկ մի քահանա այն պատճառով, վոր մենք ուրիշ վոչ վոքի չեյինք հավատում. Մինչև այժմ մեզ չհայտարարվեց ձեր վոչ մի հրամաննը պատասխան այդ գրության և մենք գտնվում եյինք սպասողության մեջ, ինչպես Ադամը, մեր նախահայրը սպասում եր Քրիստոսից ազատություն դժողքից: Այժմ մենք տեսանք այդ հրամանը և ստացանք իշխան Բորիս Տուրկեաստնովի միջոցով նամակը և ակնածության արժանի հրովարտակը, վորի մեջ ամփոփված եյին հոգու և մարմնի համար բուժիչ խոսքեր. մենք, ուրախացանք և որհնեցինք ձեր թազավորության հզորությունը, մենք, լույսի վորդիներս թողված խավարի մեջ։ Սուրբ ավեատարանն ասում ե. <<Ով վոր խմելու ցուրտ ջուր կը տա հանուն առաքեալի նրա վարձքը չի կորչի>>: Բայց այն րարի հովիվը, վոր կվերադարձնե մեզ կորած վոչխարը, վորին հափշտակել եր անազորույն գազանը, ազատե և տանե։ յերկնավոր հոր մոտ նրա այս գործածը վորքան բարձր ե ջուր տալուց: Հետո մենք, բոլոր քրիստոնյաներս մեր հողերով և զօրքով հպատակվել ենք ձեր մեծության և պատրաստ ենք մեր գլուխը դնել ձեզանից դժբախտաթյունը հեռացնելու համար։ Այն իսկ ժամանակ, յերբ մենք ստացանք ձեր մեծ հրամանները մեզ մոտ յեկավ Շահից ուղարկված սուրհանդակը, վորի միջոցով նա հանձնում ե մեզ գլխավորությունը Ադրբեջանի վրա և գրում ե, վոր մենք գնանք լեզգիներին էն պատժելու։ Այս պատճառով մենք զօրքեր ժողովեցինք և Աստուծու ոգնությամբ օգոստոսի 20–ին կմոտենանք Գանջային։ Այն տեղի բոլոր հայերին և թյուրքերին մենք կմիացնենք Շահի զօրքերին և այնտեղից կսկսենք պատերազմական զործողությունները լեզգիների դեմ, սպասելով ձեր մեծ հրամաններին[302]»:

Այմժ դիմենք բուն արշավանքին։ Աստրախանում հավաքված եր Արևելքի համար մի շատ պատկառելի բանակ—30 հագար կանոնավոր և մոտ 70 հազար անկանոն գորքեր։ Հեծելազօրքը ցամաքով գնաց դեպի Կովկասյան լեռները, մնացածները նավ նստեցին հուլիսի 18-ին. ինն որից հետո նավերը մոտեցան ափին, հասավ և ձիավոր զորքը և ամբողջ բանակն սկսեց առաջ խաղալ: Մինաս վարդապետն ել զորքերի հետ եր։ Օգոստոսի 3-ին Ադրախան գետի ափից Պետրոսն իմաց եր տալիս Վախթանգին իր գալուստը բանակի հետ, վոր գտնվում ե Թարք տանող ճանապարհին, վորտեղից կերթա Դերբենտի և Բագվի վրա։ Կայսրը պահանջում եր վճռական պատասխան` կարող և Վախթանգը հարձակում գործել ապստամբ Դոուդ–բեկի վրա. յեթե կարող ե, հարկավոր ե, ուրեմն, իսկույն գնալ նրա դեմ, իսկ յեթե չե կարող, պետք ե միջոցներ գտնե ռուսաց բանակի հետ միանալու համար։ Միացման տեղը պիտի վորոշեր Վախթանգը և հայտներ Պետրոսին, վորի կարծիքն այն եր, թե այդ միացումը հարմար կլիներ, վոր տեղի ունենա Դերբենտի և Բագվի մեջտեղերը։ Այդ բոլորին Պետրոսն ավելացնում եր, վոր յեթե խռովարարները (լեզգիները) փակվեն մի բերդի մեջ, պետք ե պաշարել այդ բերդը և իմաց տալ իրան, Պետրոսին[303]

Ռուսական արշավանքը, սակայն, չհանդիպեց վոչ մի արգելքի ստացավ զինվորական գբոսանքի կերպարանք։ Տեղային լեռնցի իշխողները միմյանց յետևից հնազանդություն հայտնեցին Պետրոսին։ Մեկն եր միայն, վոր աննշան դիմադրություն ցույց տվեց և դրա համար ել սաստիկ պատժվեց։ Ռուսները մոխիր դարձրին նրա վոստանը կազմող գյուղաքաղաքը, վոր բաղկացած եր 500 տնից։ Այս հարվածը չմոռսէցան դաղսաանցիները և նրա վրեժը հանեցին, ինչպես կտեսնենք հետո, սոսկալի կերպով, բայց վոչ թե՛ ռուսներից, այլ տեղացի հայերից, իբրև «սարի գյավուբներին» (շեկ գյավուրներին ) բերողներից։ Ոգոստոսի 23-ին Դերբենտը, առանց նույն իսկ մի հատ գնտակ արձակելու, անձնատուր յեղավ. նրա նաիբը, ծունկ չոքած, մատուցեց նրա արծաթե բանալիները հյուսիսային կայսրին։ Բագվի խանն ել հայտնեց, թե պատրաստ ե նույնպես հպատակվելու։ Մնում եր ուրեմն, վոր զինվորական զբոսանքն իր քայլերը դարձնի դեպի Շամախի։ Սակայն այսպես չեղավ։

Հասկանալի յե այս Հաղթական առաջխաղացությունն ինչ ահագին, ապավորություն պիտի թողներ մահմեդական Արևելքում, Թյուրքիան նույնպես վոտքի կանգնեց։ Այժմ այլևս գաղտնիք չեր, վոր Ռուսաստանը գնում եր նվաճելու Պարսկաստանը։ Բայց այս բանը նույնքան անթույլատրելի յեր Ոսմանյան կառավարության կողմից, վորքան Պետրոսն եր անթույլատրելի համարում, վոր Թյուրքիան տիրանա Պարսկաստանին։ Յերբ Հյուսեյին֊Շահը, Միբ֊Մահմուդի արշավանքը կանգնեցնելու համար, դիմեց սուլթանին և օգնություն խնդրեց: Ստամբուլում նրա դեսպանին հայտնեցին, թե կարելի չե ոգնել մի շիայի՝ կռվելու համար ընդդեմ մի սուննիի։ Այժմ, յերբ սուննին եր հաղթել և այդպիսով շիա Պարսկաստանը, Թյուրքիայի այդ մշտական և անհաղթ թշնամին, վոչնչանում եր, դառնալով մի ժառանգության Օսմանյան պետության համար, դուրս եր յեկել մի յերրորդ մեծ պետություն, վոր գնում եր, շիա Պարսկաստանը վերականգնելու պատրվակով, նվաճելու կասպիական նահանգները։ Այս վտանգի դեմ Թյուրքիան գործել սկսեց ամենայն յեռանդով։ Երզրումի փաշան հրաման ստացավ անմիջապես պատերազմական պատրաստություններ տեսնելու արագ ու խիստ։ Յեվ իր այս հայացքներն ու կարգադրությունները թյուք կառավարությունը չծածկեց Կ.Պոլսի ռուսական դեսպանից։ Ինչպես յերևում ե, նրան շատ լավ հայտնի յեր արդեն, թե ինչ շարժում ե պատրաստվում պարսկահպատակ վրացիների և հայերի մեջ և կարծում եր, վոր ռուսաց զորքերի յերևան գալն Անդրկովկասում առիթ կտա, վոր թյուրքահպատակ հայերն ու վրացիներն ել գլուխ բարձրացնեն և միանան ռուսներին։ Յեվ այսպես պատրաստվում եր մի նոր ռուսթյուրքական պատերազմ` պարսկական ժառանգության համար։ Պետրոսն, իհարկե, չեր կարող չկշռադատել այս բոլոր հանգամանքները, վորից նա հանգեց այն յեզրակացության, թե պարսկական արշավանքի հայտնաբերած հանգամանքներն անհրաժեշտություն են դարձնում փոփոխության յենթարկել ծրագրի գլխավոր հիմքերը: Ձեռնարկությունը յեթե յերկյուղ եր տարածում, պատճառն այն եր, վոր նա սկսված եր շատ ընդարձակ ծավալով, վոր պահանջում եր խոշոր զորական մասեր տանել դեպի հեռավոր և սակավածանոթ յերկիրներ, ուր, սակայն, չկային այդ մեծածախս շարժումներին համապատասխանող իրական պահանջներ: Դերբենտի գրավումը ցույց եր տալիս, վոր ամբողջ ձեռնարկությունը կարելի յեր գլուխ բերել և ավելի փոքր զորաբաժիններով, այն ել խարիսխ ունենալով վոչ այնքան թնդանոթները, այլ առտվելապես դիվանագիտական գործողությունը։ Այս նոր մտածողության տեսակետից ավելորդ ել եր դառնում, վոր այդքան մանր գործողությունների պատճառով կայսրը յերկար ժամանակով հեռու գտնվի իր պետությունից։

Այսպիսով նա վճռում եր վերադառնալ տուն և վերադարձնել նաև բանակը: Բայց բանակի առջև այսպիսի հանկարծական վճիռը հիմեավորելու համար պիտք եր վեր հանել և պատերազմական անհրաժեշտությունը։

Յեվ Դերբենտ մտնելուդ վեց որ միայն անցած Պետրոսը պատերազմական խորհուրդ հավաքեց, ուր և հայտարարեց, թե ձեռնարկությունը պետք եր վերջացած համարել, քանի վոր պայմաններն աննպաստ են նրան շարունակելու համար։ Այդ պայմաններից գլխավորը պարենավորման հարցն եր, վոր դժվարության եր հանդիպել: Աստրախանից ուղարկված 12 նավ ալյուրը, հյուսիսային սաստիկ քամու պատճառով ծովային արկածի յեր յենթարկվել և թրջվելով՝ մեծ մասամբ փչացել: Հույս չկար նույնպես, վոր մթերեղենի մյուս կարավանը, վոր կազմված եր 30 նավերից, անվնաս կգա կհասնի Աստրախանից: Աննպաստ եյին և կլիմայական պայմանները. շոգերի պատճառով հեծելազորքը շատ ձիաներ ե կորցրել և զինվորներն ել չեն կարողանում հեշտ տանել կլիմայական պայմանները: Այսպիսով հիմնավորելով Աստրախան վերադառնալու անհրաժեշտությունը, Պետրոսն, այնուամենայնիվ, չեր լքում իր կասպիական ծրագիրը և Դերբենտն իր ձեռքում պահելու համար թողնում եր այնտեղ ռուսական կայազոր: Անհրաժեշտ եր համարում նաև հափշտակել Բագուն, բայց ասում եր, թե այդ բանն այժմ չպետք ե անել, այլ մի առանձին զորաբաժին ուղարկելով Աստրախանից: Զորքն, այս խորհրդի ընդունած վճիռների համաձայն, սկսեց նահանջել դեպի Աստրախան նախ ցամաքով, ապա և ծովով: Նահանջն սկսվեց սեպտեմբերի 7-ին[304]): Հոկտեմբերի 4-ին կայսրը հասավ Աստրախան և կազմակերպելով յերկու առանձին զորաբաժին, մեկը հանձնեց գեներալ Մատյուշկինին` Բագուն վերցնելու համար, իսկ մյուսը, գնդապետ Շիպովի հրամանատարության տակ: Հրաման ստացավ գնալ Կասպից ծովի հարավային ափերը և գրավել Ռաշտ քաղաքը։ Պատրվակն եր պաշտպանել Գիլան նահանգը ապստամբներից (ավղաններից), բայց իսկական պատճառն եր հափշտակել մի շատ հարուստ նահանգ, վոր միայն մետաքս տալիս եր տարեկան 70 հազար փութ[305])։ Այս համեղ պատառի յետևից ուղարկվող զորաբաժինը նոյեմբերի սկզբին անձամբ ճանապարհ եր դնում ինքը Պետրոսը, վորից հետո գնում եր Մոսկվա։ Շիպովը կատարում եր նրա հրամանը ճշտությամբ և նոյեմբերի վերջին իր զորքով նստած եր Ռաշտում։ Իսկ Մատյուշկինը Բագուն կռվով վերցրեց 1723-ին։

Իսկ ի՞նչ եր անում պարսից կառավարությունը։

Թահմազ Շահը իր հոր նման անընդունակ մարդ եր։ Թափառելով քաղաքից քաղաք Հյուսիսային Պարսկաստանում, նա հազիվ կարողացավ հավաքել իր շուրջը 400 հոգի։ Իսկ Սպահանում փակված հայրը վերջին հուսահատության եր հասել։ Այս անճարության մեջ եր Թահմազը, յերբ հյուպատոս Ավրաամովը առաջարկեց նրան, Պետրոսի հանձնարարությամբ, ռուսական ոգնություն՝ մեզ արդեն հայտնի պայմաններով։ Թահմազը համաձայնություն տվեց և իր կողմից դեսպան նշանակեց Իզմայիլ բեկ անունով մեկին, լիազորելով նրան կնքել ռուս–պարսկական դաշնակցություն, Իզմայիլ բեկը ցամաքով ճանապարհ ընկավ դեպի Դերբենտ՝ կայսրին հանդիպելու համար, բայց նորից վերադարձավ Ռաշտ, կամենալով ճանապարհորդել այն նավերից մեկով, վորոնք տարել եյին Շիպովի զորաբաժինը:

Իսկ այդ ժամանակ վորոշվում եր Սպահանի վիճակը։ Շահ-Հյուսեյինը, անոգնակտն և ամենքից լքված, անձնատուր եր լինում Միր-Մահմուդին, վոր սկզբում ընդունում եր նրան շատ լավ, սակայն այս չեր խանգարում, վոր նա վերջ դնե Սեֆեվիների դինաստիային և իրանով սկսե շահական մի նոր դինաստիա, ավղանականը, մայրաքաղաք ունենալով դարձյալ Սպահանը: Թահմազին յեթե մի բան մնում եր Պարսկաստանից, այդ ել մի քանի յերկիրներ եյին հյուսիսում. ինչպես կարող եր այդ յերկիրների մի նշանավոր մասը տալ ռուսներին։ Նա փոխում եր իր միտքը դաշնագրի մասին, քանի վոր նրա պետությունը Ատրպատականի մի մասից եր բարկացած, մեկ ել Այսրկովկասի պարսկական մասից։ Ուստի Շահ-Թահմազը, հայտնում եր Շիպովին և Ավրաամովին, վոր բանակցություններն այլևս ավելորդ են և ինքը յետ ե կանչում Իզմայիլ բեկին։ Բայց ռուսները, վորոնք, ինչպես յերևում ե, արդեն կաշառել եյին դեսպանին, հենց վոր վերջինս վերադարձավ Թալիշից, իսկույն նավով ուղարկեցին Աստրախան և նա գնաց, իբր թե վոչինչ չիմանալով, իր նախկին լիազորությունն իրագործելու համար[306]։

Յեվ ահա այսպիսի մի «դեսպանի» հետ եր, վոր 1723 թվականի սեպտեմբերի 12-ին Պետրոսը կնքում եր մի դաշնագիր, վոր ով պարտավորվում եր զինվոր ական ույժով պաշտպան ել Շահ֊Թամադին բոլոր այն ապստամբներից, վորոնք գլուխ են բարձրացրել պարսից գահի դեմ։ Դաշնագրի առաջին հոդվածն ասում եր:

«Նորին համառուսական կայսերական մեծությունը խոստանում ե նորին շահական մեծություն Թահմազին իր բարի և մշտական բարեկամությունը և իր բարձր-միապետական ուժеղ օգնությունը նրա բոլոր ապստամբ հպատակների դեմ, դրանց հնազանդեցնելու և նորին շահական մեծությունը պարսից գահի վրա պահելու համար, բարեհաճում ե, վոր բան այդ կարելի յե անել շուտով, հարկավոր քանակությամբ հհծելազորք և հետևակազորք ուղարկել պարսկական պետությունը, գործել նորին շահական մեծության այդ ապստամբների դեմ և անել ամեն ինչ նրանց խորտակելու համար, վորպեսզի նորին շահական մեծությունը մնա պարսից գահի հանգիստ տիրապետողը»։

Յերկրորդ կետն ասում եր.

«Սրա դիմաց, նորին շահական մեծությունը զիջում ե նորին համառուսական կայսերական մեծության ի հավիտենական տիրապետություն Դերբենտ, Բագու քաղաքները, նրանց բոլոր պատկանող և Կասպից ծովի վրա գտնվող հողերով, ինչպես նաև Գիլան, Մազանդարան և Աստարաբադ նահանգները, վորոնք այսուհետև պիտի մշտնչենապես նորին համառուսական կայսերական մեծության կողմում գտնվեն և նրա հպատակության մեջ լինեն, վորպիսի տեղերն ու նահանգները նորին համառուսական կայսերական մեծությունն այն պատճառով ե ուզում վոր իրան ընծայվեն, վորպեսզի նրանցով պահվի այն զորքը, վոր նորին կայսերական մեծությունը նորին շահական մեծության օգնություն ե ուղարկում նրա ապստամբների դեմ, և դրա համար ել դրամական ոժանդակություն այդ զորքը պահպանելու համար նորին շահական մեծությունից չե ուզում:»

Իսկ վերջին, հինգերորդ կետը պարունակում եր իր մեջ հետևյալը.

«Յեվ խոստանում ե նորին կայսերական մեծությունը, թե նա միշտ բարեկամ կլինի նրանց, վորոնք Շահի և պարսկական պետության բարեկամ են և թշնամի նրանց, վորոնք Շահին և պարսկական պետության թշնամի յեն ամբողջ պարսկական պետության մեջ, յեթե վոր և իցե մի կողմից թշնամական գոծողություն լինի, կայսը պիտի օգնե այդ թշնամությոմնները զսպելու համար»[307])

Շահ-Թահմազը չվավերացրեց այս դաշնագիրը, հայտարարելով թե ինքը կարոտ չե արտաքին ոգնության, և յեթե ռուսաց կայսրը ճիշտ վոր բարեկամական վոր ե և զգացմունք ունի դեպի Պարսկաստանը, թող վերադարձնի նրան այն յերկիրները, վորոնք գրավված են նրա զորքերով[308])։ Իսկ Իզմայիլ բեկը, Ռաշտ վերադառնալով, տեսավ վոր պարսից կառավարությունը վերաբերվում ե նրան իբրև դավաճանի, ուստի ապրում եր ռուսաց զորքի հովանավորության տակ։ Ոսմանյան կառավարությունն ել վճռականապես հրաժարվեց ճանաչել Պետերբուրգի դաշնագիրը, հայտարարելով թե Շահ-Թահմազը դաշնագիրներ կնքելու իրավունք չունի, քանի վոր Պարսկաստանն այժմ պատկանում ե աղվաններին։ Բայց ցարական իմպերիալիզմն ամուր նստած եր իր հափշտակած տեղերում և հայտարարեց, թե չի թույլ տա վոչ վոքին մտնել այդտեղ։

Ահա Պետրոս կայսրի պարսկական արշավանքի իսկական պատկերը։ Այսպես եր նա փրկիչ դավանվում Կովկասյան լեռնաշղթայի հարավում ապրող քրիստոնյաների մեջ։ Նրան ուզում եյին ընդունել ովսաննաներով, ինչպես մի նոր Քրիստոսի։ Բայց յեթե այդ Քրիստոսի մեջ լիներ ստորագրությունը հարգելու չափ ազնվություն, ամենից աոաջ իր զենքը պիտի դարձներ հենց նույն այն վրացիների և հայերի դեմ, վորոնց խոստացել եր ազատել պարսկական լուծից և այդ խոստումով ել «փրկիչ» մկրտվել, քանի վոր վրացիներն ու հայերն իրանց անջատական, զինված շարժումներով պակաս թշնամի չեյին պարսկական գահին, քան մի Դոուդ-բեկ կամ մի Միր-Մահմուդ, իսկ Պետրոսը գրավոր խոսք եր տալիս լինել թշնամի Պարսկաստանի բոլոր թշնամիներին:

Բայց այսքանը դեռ Պետրոսի «փրկչական» դեմքի ամբողջությունը չեր։ Շուտով կտեսնենք այդ դեմքի վրա գիշատիչի ավելի ևս գարշելի գծեր։ Այժմ մեզ հարկավոր ե գնալ Գանձակի տակ հրճվանքից պարող վիրա-հայկական բանակը։

9

Յեսայի կաթողիկոսը, մի ճշմարտապատումականատես, պատմում ե, թե Վախթանգ թագավորը իր զորքով Թիֆլիսից ճանապարհվեր ս. Խաչի տոնի մոտերքը ասել ե՝ մոտավորապես սեպտեմբերի կեսին: իսկ մենք արդեն գիտենք, որ ռուսական զորքի նահանջը Դերբենտից դեպի Աստրախան սկսվեց սեպտեմբերի 7-ից։ Վախթանգն այս մասին տեղեկություն ստացավ շատ ուշ, այնպես վոր հիշատակություն կա, թե նա մնաց Գանձակի տակ յերկու ամիս, ուրեմն մինչև նոյեմբերի 15-ը։ ինչ եր անում նա այդքան ժամանակ։ Անշարժ նստած՝ սպասում եր Պետրոսի կարգադրություններին, վորպեսզի գնա նրա հետ միանալու։ Հոկտեմբերի 4-ին, այսինքն այն իսկ որը, յերբ Պետրոսը հասել եր Աստրախան, Վախթանգը գրում եր նրան, ընդունելով, վոր նա գտնվում ե կասպիական ծովի կովկասյան յեզերքում:

«Զեկուցում եմ ձեր մեծ դրան առաջ, վոր արշավանք սկսելու, և լեզգիներին պատերազմ հայտարարելու, հրամանի հետևանքով մենք ճանապարհվել ենք և ահա բավական յերկար ժամանակ ե, վոր գտնվում ենք Ղարաբաղում։ Այս տեղ ինչ լեզգիներ ել վոր կան, վախից վոչ վոք նրանցից չի համարձակվում գլուխը դուրս հանել տանից։ Սուլթանը—նա անգամ խնդրում ե հաշտության մասին բայց Կախեթի թագավորը, մեր թշնամին և հակառակորդը, չկամենալով վոր՝ մենք վորևե ծառայություն մատուցանենք ձեզ, թագավորիդ, հակառակում ե մեզ, խանգարում ե մեզ, բայց մենք հույս ունենք, վոր Աստուծու օգնությամբ և ձեր բարերարությամր մենք չենք թողնի, վոր նրանք հաղթանակ տանեն մեզ վրա։ Մենք մինչև այժմ արդեն դուրս յեկած կլինեյինք Շիրվանից, բայց մեզ պահում ե այն, վոր մենք չենք ստացել ձեր հրամանները։ Այժմ, թեև անքաղաքավարություն ե, վոր մենք խորհուրդներ տանք և մեր կարծիքն արտահայտենք բայց վորովհետև մեզ հանձնված ե նվաճել այս յերկիրները, ուստի և համարձակվում ենք զեկուցել ձեզ, թե այս կողմերում չպետք ե դանդաղել, վորովհետև այստեղի գործերը շատ խառնված են և Աստված քանի վոր այնպիսի մի բան դուրս գա, վոր կփչացներ նրանց։ Յեթե թագավորն այդտեղի գործերի պատճառով ազատ ժամանակ չունի և յեթե այդ գործերը պիտի պահեն նրան այստեղ գալուց, թող պարեհաճե գոնե հրամայել իր զորքին գնալ Շիրվան, մենք կճանապարհվենք այստեղից, կմիանանք, իսկ հետո գործը կը շտկվի Աստուծու օգնությամբ։ Մենք կտիրենք բոլոր հողերին մինչև Յերևան և կաշխատենք վերցնել Յերևանն իսկ յեթե թագավորը շուտով կճանապարհվի, մենք նույնպես կմիանանք նրան։ Համենայն դեպս ուր և լինենք պատրաստ ենք գլուխ դնել ցարին ծառայելու համար և կատարելապես նրան ենք պատկանում»[309]։

Մինչդեռ Վախթանգը Գանձակի տակ եր սպասում տեղեկություններ ցարից, Թիֆլիս ժամանեց սպա Իվան Տոլստոյը յերկու հայերի ուղեկցությամբ։ նրանք բերել եյին թուղթ կայսրի կողմից և տեղեկություն՝ նրա վերադարձի մասին։ Դեսպանին ընդունեց Վախթանգի վորդի Վախուշտը վոր կառավարում եր յերկիրը հոր տեղ։ Նա վհատությամբ լսեց, վոր կայսրը Ռուսաստան եր վերադարձել և այս բոթն ուղարկեց իր հորը, Գանձակ։ Հասկանալի յե այստեղ, վրացիների և հայերի միացած բանակում, վորքան մեծ պիտի լիներ հուսախաբությունն ու լքումը։ Ազատության համար դեռ մի հատ գնդակ չարձակված, ամբողջ շարժումն աղետալի կացության մեջ եր ընկնում, մեն֊մենակ կանգնած մնալով մահմեդական վառված վրեժխնդրության առջև:

«Զկնի հոլով ակնկալութեան, գրում ե Յեսային համառոտախոսությամբ, կարծես կարկամած լեզվով, և սպասաւորելոյ համբաւոյ գալստեան նորին, մեղք մեր առաջընթաց եղև քան զնա»[310]

Վորքան դյուրավառ եր հայ կղերական դիվանագիտության հորթային հրճվանքը, այնքան ել աղմկարար եր նրա ծայրահեղ հակադրությունը-լքումը։ Յեսային դեռ շատ ճիշտ տեղյակ եր այն պայմաններին, վորոնք հարկադրեցին Պետրոսին վերադարձնել իր բանակը Աստրախան, ուստի և զսպված եր պահում իր մտորումները: Բայց ահա Թիֆլիսի առաջնորդ Մինաս վարդապետ Փարվեզյանը, մի տիպիք հատոր հայ կղերական դիվանագիտության, այն ե՝ մի մեծահասակ մանուկ քաղաքականության հողի վրա։ Մեր վերևում հիշատակած նամակի մեջ նա գրում եր Մինաս վարդապետ Տիգրանյանին։

«Երկու ամիս զորաժողով արարինք և մնացինք ի Գանձակ քաղաքն և յետոյ լուաք զլուր թէ թագաւորն յետս չոքաւ, և ազգն լեզգաց այլ և այլ բանս տարածեցին աշխարհք ամենայն իբր թե թագաւորն ի փախուստ դառաւ, զի քաւ և մի լիցի, Աստուած մի արասցէ, չորանայ այնպիսի լեզուն և մինչ մնացինք շուարած և գլուխ ի կոր դառանք. և լալ աչօք իւրաքանչիւր ի բնակութիւնս գնացին, սրտաբեկեալ և տարակուսեալ։ Եւ մեք հանդերձ Վախթանգ պարոնիւս եկինք Վրացտուն, գտինք զառաքեալքն ի թագաւորէն էլչիքն առ Վախթանգ պարոնն և առ ազգս մեր: Բայց լուր եղև առ յամենայն ազգս բարբարոսաց, թէ հայք և վրացիք Մօսկօվու թագավորին թապին դառան և մահմեդականացն թուր են տալիս. նոքա ևս յամենայն կողմանց թշնամի դառան Վախթանգ պարոնին և մեր խեղճ ազգին. թէ՛ օսմանլուն հոռմոց տանէն, թէ՛ պարսից ազգն և թէ այս անօրէն ազգն լէզգուն. յայժմուս մնացինք մեր խեղճ ազգովն որպէս բեկեալ նաւ ի մեջ ծովուն. այլ ոչ ունիմք յոյս և ապաւէն յումէքէ, նախ Աստուած եմք յուսացեալ և ապա առ վերոգրեալ թագաւորդ, ևս առաւել քո եղբայրութիւնդ, ով վարդապետ, մին ճար արէք Աստուծոյ խաթրի և ի սէր խաչելոյն Քրիստոսի, շուտով և փութով զթագաւորն Շամախի հասուր, միայն նորա անունն լինի և առին տեղն հասնի 100,100 հայազգ զինուորք առ ոտս նորա կուգամք. և թէ յետոյ մինչի մարտի ամիսն եկիք ոչ՝ զմեր ազգն բնաջինջ կանեն և զԼուսաւորչի հաւատ՝ պաթալ կանեն, ձեր աշխատանքն այլ փուչ դառնայ, մեր աշխատանքն այլ յունայն կուդառնայ, յայս կողմանէ անհոգս լինի թագաւորն այլ դուն այլ որ մեր վալի Վախթանգ խանն գլխովին կանգնած է մինչև ցմահ որդովքն եղբոր որդովքն և մեր ազգն խիզանով, որդովք և դստերօք, եպիսկոպոսոք և քահանայիւք դասուց, ուստի տակը մատաղ կու լինեմք, բայց միայն այս, որ մինչի սուրբ զատիկն կու համբերեմ, ինչ փորձանք որ գայ մեր գլխոյն, դուք ևս շտապեցէք բարով թագաորն Շամախի գայ, մեք գիտեմք ու այլազգիքն, և բոլոր Հայաստուն զենահար որ այլ յետ հնկնինք, ոչ մեզ ոգնութեան հասնէք։ Աստուած թագաւորին յաջոդուե տայ և բարի ճանապարհ, տընաշէն ի յԱստուծոյ հրամայեալ ե, ով կարէ դեմ ունել, ասաուածամարատք կու լինին, անօրէնքն իբրև զկաթիլ մի գուլ էին համարեալ, այսքան բաւ է յիմաստութեան քում, վերջն այս ե, մեր ձեռքն ե ու ձեր եախէն. զպտաճառն ձեր գալն, մեր ազգն յարեան ծովու մեջն մնաց: Քրիստոսի դատաստանին պարտական կու մնաք այսքան քրիստոնէից ազգին, դուք գիտէք, ճշմարիտն այս է, որ ես արզ արարի, թէ մինչի մարտի ամիսն կամ թագաւորն և կամ 20—30 հազար զորք ի Շամախի չեկիք ոչ, համ մեր բանն ու մասլահաթն կու աւերվի, մանաւանդ թագաւորին բանն այլ դժար կու լինի, թե ասես ինչպէս օսմանլուն կու շարժի, Աստուած մի արասցե, զԵրևանու երկիրն գաղթ կանէ, վերջն նեղութիւն շատ կրեմք, և խզլապաշն կու զորանայ, մեր ազգն կու փչացնէ, հազիւ 3—4 տեղ գլուխ են արել, միաբանել են նոցա գլխու գլուխն և զմիաբանութիւն կու ցրվեն, ևս Երևան Իրանու երկրին բանալիքն է, քիչ ևս զահիր է մեր մաթլապն այս է, որ Երևանն ձեռք բերեմք. այլ օսմանլուն և խզլպաշացն ոչ ինչ կտրել չեն պաշարում, այս բաներուս թագաւորէն առաքեալ սինեօռ յիվան Անդրիեև այլ տեղեկացաւ, որ ճշմարիտ է ահա Ղարապաղումն կամ Խափանու երկիրն միաբանեալ հայքն յուրուրեք որ թուրք գտնում են, զամենն անխնայաբար կոտորում են, բայց զիւրեանքն պահում են. բայց գլուխ և տէր չունին: Աստուած առաջնորդէ, որ աստուածարեալ և աստուածապսակ ի վերոյգրեալ թագաւորն Շամախի հասնի, Աստուծով ամենայն ինչ կատարեալ է. բավ ե վեհ իմաստութեանդ»[311]):

Իր վոճով պահանջկոտությամբ մի կատարյալ յերեխայական վավերագիր հայ կղերական դիվանագիտության գանձարանից։ Այսպես ե նա յերևում: Բայց նրա գինը վոչնիություն չե։ Ծիծաղելի յե, արդարև, այն, վոր մի Մինաս վարդապետ, Որիի ընկերակիցը, ամենայն շտապողականությամբ, մինչև մարտ ամիսը, Շամախի ուղարկէ Ռուսաստանի մեծահռչակ կայսրին։ Բայց ինչ կարեի յե ասել, յերբ ինքն այս մեծահռչակը պահում եր իր ծիծաղը, վոչ միայն անհետևանք չեր թողնում այդ դրությունը, այլ, ստանալով նրա ռուսերեն թարգմանությունը, հրամայում եր Փարվեզյանին շատ դրական և լուրջ վոճով հուսադրություններ, թե ինքը չի թողնի վրացիներին և հայերին անպաշտպան թե պետք ե պինդ պահվել Վախթանգի հետ միասին: Այս միևնույն հրահանգը Պետրոսի անունից հայտարարվում եր և Պետերբուրգում ապրող հայ «յերևելիներին»: Փարվեզյանին տրված պատասխանի մեջ ասված եր, թե ոսմանյան կառավարությունը պահանջել եր կայսր իր հանգիստ թողնել լեզգիներին, ձեռք վերցնել նրանցից, իսկ կայսրը պատասխանել ե այդ առաջարկության, թե ինքը համաձայն ե, միայն այն պայմանով, վոր հանգիստ թողնվեն նաև Պարսկաստանում ապրող քրիստոնյաները, վոր նրանցից ել ձեռք վերցնեն։ Բայց վորովհետև թյուրքերն, այնուամենայնիվ, զորքեր են ուղարկել դեպի Վրաստանի սահմանները, ուստի կայսրը կարգադրել ե, վոր ռուսական գորք ուղարկվի Վրաստան՝ նրա պաշտպանության համար։

Բայց խնդիրը միայն պաշտպանության մասին չեր։ Թեև Փարվեզյանն աղաղակ եր բարձրացնում, թե հայերին բնաջինջ կանեն, բայց այդ հավարի մեջ դնում եր և մի խոշոր նվաճողական ծրագիր—վերցնել Յերևանը, վոր այն ժամանակվա պայմանների մեջ նշանակում եր պատերազմ հայտարարել ոչ միայն Պարսկաստանին, այլ և Թյուրքիային։ Թեև այնպես կարելի յե կարծել, թե այդ (մասլահաթը» յերկու Մինաս վարդապետների հղացվածքն ե, բայց վոր այս այսպես չեր, ցույց ե տալիս այն, վոր Պետրոսի դեսպան Իվան Տոլստոյն ել խոսք ուներ այդ «մասլահաթի» մեջ, և մանավանդ այն, վոր Յերևանի կարևորությունը չափվում եր իբրե Պարսկաստանի բանալի, մի բան, վոր չեր կարող նշանակություն ունենալ հայերի ձգտումների տեսակետից, այլ ցուցադրում եր հեռավոր իմպերիալիստական հորիզոններ։

Այսպիսով Պետրոսը, վերադառնալով Պարսկաստանից առանց վորևե բան անելու վրացիների և հայերի ազատության համար, իբրև հաշվող քաղաքագետ, չեր ուզում, վոր սրանք կտրեն իրանց հույսը Ռուսաստանից։ Թեև յերկու ժողովուրդներն ել թողնված եյին ճակատագրի կամքին, բայց հաճոյական ժպիտներով նրանց խաբելը միշտ ել գործադրության մեջ մնաց։

Պետք ե շեշտել այստեղ, վոր Պետրոսն այս կողմից առանձնապես ուշադիր եր դեպի հայերը, վորոնց վրա կարծես սիրահարված եր և վորոնց հուսադրելն ու խոստումներով կերակրելն ավելի դրական և հաճախակի յերևույթի կերպարանք եյին ընդունում մանավանդ Պարսկաստանից վերադառնալուց հետո։ Այսպես վարվելու գաղտնիքը մենք շուտով կիմանանք։ Վերաբերմունքը դեպի Վախթանգ թագավորն այսպես չեր, և այս վարմունքի մեջ Պետրոսը հանդես ե գալիս քաղաքական ձեռնածուի դեմքով, վոր ամենայն հարազատությամբ պատկերանում ե պաշտոնական գրագրությունների մեջ։ Վերադառնալով Թիֆլիս, Վախթանգը գտնում եր այդտեղ կայսրի դեսպան Իվան Տոլստոյին, վորի բերած հրովարտակի մեջ ասված եր հետևյալը:

«Չնայած այն բարեկամությանը վոր վաղ ժամանակներից գոյություն ունի Ռուսաստանի և Պարսկաստանի մեջ, այն հալածանքներն ու վնասները, վորոնց մի ժամանակներից ի վեր յենթարկվում են ռուսահպատակները պարսիկների կողմից, իսկ վերջերումս նաև նրանց կարողության թալանումը, վոր մի քանի միլիոնների վնաս ե, ստիպեցին մեզ դիմել Շահին և պահանջել բավարարություն, բայց վորովհետև մինչև այժմ մենք պատասխան ել չունենք, հարկավոր ե դիմել զենքի»։

Թագավորը հանձնարարում եր պրինցին (Վախթանգին) Շահի հետ հարաբերությունների մեջ մտնել, բացատրել նրան, դեսպանի միջոցով, թե չկամենալով թշնամի լինել նրան, այլ, ընդհակառակը պատրաստ լինելով ոգնություն հասցնել նրան ներկա պայմանների մեջ, ինքը, պրինցը, պահանջում ե միայն զիջել Կասպից ծովի նահանգները, վոր հնարավոր ե մանավանդ այն պաաճառով, վոր Դերբենտ քաղաքը գտնվում ե ռուսների ձեռքում, իսկ մյուս նահանգները գտնվում են Դոուդ֊Բեկի ապստամբների տիրապետության տակ, վորոնք, ինչպես լսվում ե, խնդրում են մի ուժեղ պետության հովանավորությունը, այնպիսի մի պետության, վոր վաղուց աչք ունի դրած Պարսկաստանի վրա: Թագավորը նույնպես առաջարկում եր պրինցին, յեթե նա բարի կհամարե, պահանջել իր և բոլոր քրիստոնյաների ազատումը և զիջումը Ռուսաստանին, վորի համար համաձայն եր ոգնել Շահին ապստամբների դեմ և խոստանում եր զորք տալ, բայց այն պայմանով, վոր Շահը նախապես ուղարկեր մի լիազոր դեսպան դաշնագիր կապելու համար, վորի հետ բանակցություններ վարելիս ռուսական մինիստրները կխոսեն և Վախթանգի գործերի մասին, յեթե միայն նա այդ ցանկանում ե և այս մասին նա ինքը պիտի հայտնե[312]:

Հիմա յել այսպես եր ձևափոխվում կովկասյան քրիստոնյաների մեծախոս «փրկիչը»: Խոստումներ եր արել զորքով գալ ազատել անհավատների լուծի տակ տանջվող հավատակիցներին. այժմ փոքրիկ Քարթալինիայի տիրապետողին, վորին նույնիսկ թագավոր չեյին ճանաչում վոչ նա ինքը, վոչ ել Պարսկաստանը, գնա շագանակներ հանե կրակից ռուսական իմպերիալիզմի համար, պահանջելով նրան՝ զիջել կասպիական նահանգները: Դրա հետ Վախթանգը կարող եր, յեթե կամենար, պահանջել Շահից ազատություն բոլոր քրիստոնյաների համար, այն պայմանով, սակայն, վոր նրանք բոլորն ել զիջվեն Ռուսաստանին։ Այս թուղթը գրելու ժամանակ վոչ գնդապետ Շիպովի զորաբաժինն եր հաստատվել Ռաշտում, վոչ ել Իզմայիլ-բեկի ոպերետային դեսպանությունն եր սարքվել, ուստի կայսրը, Վախթանգին հանձնելով պահանջել Շահից վոր Ուղարկվի դեսպան դաշնագիր կնքելու համար, այստեղ միայն վողորմություն եր անում Քարթալինիային, ասելով թե բանակցությունների միջոցին խոսք կանեն նաև Վախթանգի գործերի մասին, յեթե միայն նա ինքը կամենա։

Վախթանգն, իհարկե, այն աստիճան անգիտակներից չեր, վոր չտեսներ թե իր առջև կանգնածը «փրկիչ» չեր մի պարզ թագակիր խաբեբա։ Բայց ինչ կարող եր անել նա, շրջապատված լինելով բազմաթիվ թշնամիներով մի յերկրում, վոր անընդհատ կեղեքվում եր ներքին ընտանեկան յերկպառակություններից, ծիծաղելի կլիներ մտածել անգամ պահանջողի դերում յերեվալ Իրանի շահ նշահի առջև, վորի հպատակն եր, վորի ստրուկ պաշտոնյան եր, իր գլխի վրա շատ հաճախ փորձած եր նրա բռնակալ բռունցքը։ Յեվ ինչ եր մնում անել այդ մարդուն, յեթե վոչ նորից խնդրել ցարին, իր հույսերն ու ակնկալությունները թափել նրա առաջ: Պատասխանելով նրա նամակին, Վախթանգը վոչինչ չեր ասում նրա դիվանագիտական հանձնարարությունների մասին և գրում եր.

«Հետևյալն ենք զեկուցում ձեր բարձր դրան առաջ: Դուք շնորհ եք արել մեզ ուղարկելու ձեր բոյարին Իվան Անդրեևիչին (Տոլստոյ), մենք իմացանք ձեզանից յեկած հրամանները, յերջանիկ թագավոր: Մինչն նրանց ստանալը մենք զորք եյինք հավաքել և մոտենում եյինք Գանձակին և սպասում եյինք նրանց (այսինքն հրամաններին), վոր գնանք այնտեղ, ուր կհրամայեր թագավորը: Յեկավ Իվան Անդրեևիչը, բերավ խնդրած տեղեկությունները և նրանց ցուցմունքով մենք իսկույն յետ վերադարձանք, թեև սրանով Շահին վրդովմունք պատճառեցինք։ Կախեթի թագավորն ապստամբվեց մեր դեմ, իսկ սուլթանն իրան վիրավորված զգաց և սկսեց սպառնալ մեզ. բայց մենք պատրաստ ենք մեր գլուխը տալ ձեզ հավատարմաբար ծառայելու համար և ինչ ել պատահե մեզ, մենք այդ կընդունենք իբրե նահատակություն, միայն թե կատարված լինի այն, ինչի վրա դուք բարեհաճել եք հրամայել վոր հույս դնենք և ակնկալենք իբրե վողորմություն։ Խնդրում ենք ձեզ, մեծ թագավոր, կատարել այն, ինչով վոր մեզ հուսադրել եք և չթողնել մեզ, տառապյալներիս։ Այն նամակը, վոր դուք ուղարկել եք մեզ այն մարդու ձեռքով, մենք ուղարկեցինք Շահի որդուն, վոմն Շահզադեյի, հուսալով թե գուցե դրանով մենք առ ժամանակ ևս կազատվենք նրա թշնամական արարքներից։ Մենք նույնպես սուրհանդակ և նամակ ուղարկեցինք սուլթանին, վորի մեջ մենք զեկուցում ենք այն, ինչ համապատասխան եր և պետք եր ասել: Հույս ունենք ձեր բախտով ազատվել այս անգամ պատերազմից և խափանել նրանց դիտավորությունները։ Կա դարձյալ Կախեթի թագավորը, բայց մենք յենթադրում ենք, վոր ձեր ույժի միջոցով մենք թույլ չենք տա, որ նա գերակշռություն ունենա մեզ վրա։ Խնդրում ենք ձեզ մի անգամ ևս, և հեռվից թագավորին յերկրպագելով, որ յեթե գործերը ձեզ պահեն և թույլ չտան որ գաք այստեղ, հրամայեցեք որ մեզ մոտ յերևա, վորքան կարելի յե շուտ, հեծելազորքի մի բավականաչափ զորաբաժին, վոր մեզ ոգնե և պահպանե, ինչ հույս ունենք մենք և այս յերկիրը»։

Բայց այս բոլոր ակնկալությունները բոլորովին զուր եյին։ Պետրոսի խոստացած ոգնակւսն զորքն այնպես ել յերբեք չերևաց Վրաստանում։ Նույն իսկ Իվան Տոլստոյը, վոր դեսպանի պես մի բան եր Վախթանգի մոտ հեռացավ Թիֆլիսից: Յեվ Վախթանգն իր ստեղծած ամբողջ զորքով, այն ե հայ֊վրացական միացած զինվորությամբ մնաց մեն֊մենակ «ռուսներին բերողի» աղետալի համբավի ազդեցության տակ, վոր սկսեց փոթորկել մահմեդական աշխարհը, մանավանդ Պետրոսի դժբախտ, փախստանման նահանջից հետո։ Այս առաջին անգամն եր, վոր կովկասյան քրիստոնեյությունը պիտի հատուցում տար ռուսներին բերելու համար: Այս հատուցումը մարմնացավ շատ ծանր, յերկարատև զոհողությունների մեջ, վորոնցից ամենաառաջինն եր, գուցե և ամենացավալին ինքը, Վախթանգն իր ամրողջ ժողովրդի հետ։

Ռուսական արշավանքը և Վախթանգի շարժումը Թիֆլիսից Գանձակ մեծ անհանգստություն եյին պատճառում առաջ ու առաջ ոսմանցիներին, կարծել տալով, թե ռուսների իսկական նպատակն ե պարսկական հողերի վրայով անցք ունենալ՝ Թյուրքիայի վրա հարձակվելու համար, և վրացիներն ու հայերը պիտի առաջնորդեն նրանց։ Երզրումում սկսվում եյին շտապ պատերազմական պատրաստություններ։ Երզրումի փաշան պահանջում եր, վոր ամբողջ Վրաստանը հպատակվի սուլթանին և նախազգուշացնում եր յեթե հակառակ դեպքում նա հրաման ունի սուլթանից ավերելու և քանդելու Վախթանգի յերկիրը։ Նույն փաշայի դեսպանն ասում եր, 1723 թվի ապրիլի 2֊ին Եջմիածնի կաթողիկոսին:

«էս ամիսիս ախիյումն կամ թէ մայիսի ավալումն վեր կը կանք կը կանք՝ էս երկիրն կը զաֆտենք և սոցայ մեծ խարաբի կը տանք, մին էլ մեր կաթուղիկոսին կասի՝ թէ դու էլ մեծ սուչի տեր աս որ Ըռուստին խետ մին աս դառցել. էսչանք խայ առ կանգնացուցել՝ որ ասում ան՝ թէ 60 հազար խայ եարաղով հազիր ան՝ որ քոյ խոսկովն ան խայերն վեր ան կացել, դու էլ շատ նեղություն կը քաշես էս պատճառիվ որ ուզես Ըռուստն էս ձեր երկրովն բերես մեր երկիրն»[313]

Ահա ինչ լուր եյին բերում Կարսից.

«Մեր կաթուղիկոսն գրել եր Ղարսու մեր խայերին թե մեռոն պիտիմ օրհնեմ ս. խաչ օր եկեք յուխտ։ Ղարսու փաշեն ղադազայ արար՝ որ օսմանցուն ըռայեաթ Խայ չը գնայ Էջմիածինն և ասաց թե՝ ձեր կաթուղիկոսն Ըռուստին խետ միայվորվել այ և Ըռուստն բերել այ Ղզլբաչի երկիրն՝ որ գան մեզ վրայ. Կարդայ էդ մահանովն ուզեք գրնեք, ձեր վանքումն աղոթք առեք, վոր մենք վարթարաֆ լինենք։ Դուք ուրախացնեք, մենք ձեր կաթուղիկոսին եստոնք թողելէց չենք»[314]

Վերջապես մի յերրորդ վկայություն.

Բայեազտի քուրթի բէկին խաբար կը տանէն թե Ըռուստն եկէլ այ՝ Յարևան զաֆտել այ և էլչի այ ուղարկել որ Էջմիածնումն նստած այ: Էս բեգն վախութենէն մինմարդ կուղարկի Էջմիածինն կաթուղիկոսի կուշտն՝ թե տեսնի էս խաբարն աղորթ այ, թե սուտ, և կաթուղիկոսին էլ կասի՝ թե մեր բէգն քեզ շատ բարև կոսի ասում այ՝ թէ յեփ ըռուստըն գոյ, թողուս ոչ՝ որ մեզ զարար խասացանեն, որ ես իմ էլովս խայ կըդառնանք, քոյ ժողովուրթն անք և կաթուղիկոսն այս ջուղապը կը տայ՝ թէ Ըռուստն էս երկիրը չե եկել և լսել էլ չեմ թէ էս տեղեքս այ գալման ե էդ խաբարանոցեն խաբար չունեմ և իւր քրիստոնեայ դառնալէն խամար ասես թէ եթէ Ըռուստի ախիցն աս քրիստոնեա դառման, ես Ըռուստին բաներին մոնչ խաբար ամ, մոնչ լսել ամ։ Օսմանլուն էս ֆանդօվն ուզում այ եղել՝ որ մեր կաթուղիկոսին սըռ իմանայ և մեր խեղջ ողորմելի Հայոց ազկն կրակ գցի և վարթարաֆ արի»[315]:


Այսպես եյին սուննիները։ Թեև նրանց և շիաների մեջ թշնամությունն անցնում եր ամեն չափ ու սահման, բայց հարցը եկավ հասավ ռուսներին բերող քրիստոնյաներին, նրանց մարտական ճակատներն այդ համիսլամական ընդհանուր վտանգի դեմ սկսեցին հաճախ միանալ մի գծի վրա։ Մենք գիտենք, որ Վախթանգի անհաշտ թշնամին Կախեթի Մոհամմեդ.–Ղուլի-Խանն եր։ Գանձակից վերադառնալուց հետո նրան միացան և Գանձակի, Բորչալվի, Ղազախի խաները և մի ընդհանուր ամբաստանագիր ղրկեցին Շահ–Թահմազին Վախթանգի դեմ.

«Եթէ խորհեալ է զապստամբութիւն ի քէն միաբանէ ընդ ինքեան զազգն հայոց և վրաց, և դեսպանս արձակեալ առ թագաւորն ռուսաց զի եկեալ տիրեսցէ աշխարհին քոյ: Արդ՝ զոր ինչ հաճոյ է յաչս քո, հրամայեսցես առնել։ Իսկ նորաբուսիկ անխոհեմն այն գրեաց հրովարտակ եթե զերկիրն Կախեթու և Քարթալայ որ է Տփխիս բոլոր թումանօքն վրաց, ետու Մհամետ ղուլի խանին և զամենայն գլխաւորս և զօրս Գանջայու, Երևանու և զայլս և զվերոյ գրեալսն ետու նմա ոգնական, ահա պահանջեմ ի ձենք զՎախտանկն և կամ զգլուխ նորին. վաղվաղակի յդեսջիք առ իս»[316]

Սկսվեցին ազգամիջյան կատաղի կռիվները, վորոնք ամբողջ յերկու տարի քարուքանդ արին վոչ միայն Քարթալինիան, այլև Կախեթը և վորոնց մանրամասնություններով մենք այստեղ զբաղվել չենք կարող[317])։ Շեշտենք այստեղ մի նշանավոր հանգամանք։ Չի կարելի ասել, թե այդ անխնա ընդհարումները չեյին կարող վերջանալ փոխադարձ համաձայնությամբ և հաշտությամբ։ Մենք ունենք փաստ, վոր նույն այդ դսրոված Մոհամմեդ֊Ղուլի խանը Եջմիածնից իր մոտ եր տանում հայոց կաթողիկոսին՝ իրան Վախթանգի հետ հաշտեցնելու համար։ Բայց հաշտություն չեր կայանում, վորովհետև մեջ տեղ, մի կողմի համար, ամեն զգուշություն, ամեն զիջում ավելորդ, նույն իսկ վնասակար եր դարձնում անվերապահ, կույր հավատը դեպի ռուսաց թագավորը, վոր հմայք, պաշտամունք եր դարձել վախթանգյան կողմի վրացիների համար։

Ահա մի. խոշոր ապացույց, վոր տալիս են հայերը և վորի պատմողը դարձյալ Պետրոս դի Սարգիս Գիլանենցն ե.

«Պապանէ որդի Աթամշեն, գրում ե նա, - որ Մամուդ - ղուլի սանդուղ- դարն այ, Կախեթու արեկ Յարևան ասաց՝ թե Մամուդ ղուլի խանն[318]) ինձ էլչի դաստուրի ուղարկեց հայոց ասկարի մեծայորին կուշտն՝ թէ խանն ասում այ էս ինչ բան այ վոր դուք ասում եք, եկէք ինձ հնազանդեցեք, ինչ ձեր մաթլաբն այ, ես կը տամ. մեծություն, փող, երկիր, ձեր ամենայն մաթլաբն ես հասիլ կանիմ. թաք լինի՝ ինձ հնազանդեք և իմ խոսկն լսէք. Հայոց ասկարին մեծայորն այս ջուղաբն արետ՝ թէ մեզ մոչ մեծութիւն, մոչ փող, մոչ երկիր այ լազում. մենք քեզանէ մոչինչ չենք ուզում և քեզ ճանաչում չենք. մենք մեծ եփռայտօր թագաւորին խամար ենք բոլորվել. մենք նորայ ծառայ ենք, նորա ուղուրով ճանապարս անք ականում և նորայ մարդն անք։ Աստուծոյ ողորմութեամբ՝ թէ մեծ եփռայտօրն արեկ էս երկիրն՝ կու գնանք ուր կուշտն կամ թէ ինչպես յուքմ կառի՝ էնպես կառենք։ Եթէ Աստուած մի արասցէ՝ թէ մեծ եփռայաօր թագաւորն գոյ ոչ էս երկիրն կամ թէ մեզ խամար մին բան չը գրի, որ ուր ողորմելի ծառէքն մոռանայ, մենք ինչպես որ բոլորվել անք, ել էնպէս կը ցրվենք, յամենք մեր տեղն կը գնանք։ Մամուդ-Ղուլի խանն եդ ֆիքրն առի ոչ որ՝ մենք նրա հնազանդող չենք»[319]:

Մոհամմեդ-Ղուլի խանը բարկանում ե այս պատասխանի վրա, Կախեթի և Յերևանի զորքերը միացնում ե իրար հետ և ուղարկում ե հայ զորքերի վրա։ Վերջիններս ջարդում փախցնում են խանական զորքերը, վորոնք իրանց պարտության վրեժը հանում են Գեղարքունու անմեղ հայ ազգաբնակոլթյունից.

«2 հազար ջանիցն իվել թէ մեծ, թէ պստիկ կին, մարդ, մինչև կաթնայկիր արախայ խային ջառթել, որչանք ապրանք, կին, խիզան կը քաշեն, կը բերեն Յարևան»։

Այսքանով բանը չե վերջանում։

«Յարևանայ նայիբն և թուրքերն՝ որ կը լսեն թէ Խայի ասկարն ուրէնց ասկարին ջառթել այ, ինադիվ պաշլայմիշ արարին՝ թէ գեղի Խայէրին թե քաղաքի Խայերին թալանելն, կին, երեխայ և խիզան քաշելն և մարդ սպանելն, որ Խայէրն ցերէկով կարել չեն ելէլ տունէ դուս գոլ, որ շատ նեղութիւն կը տան խեղջ ողորմելի խայէրոցն։ էս ողորմելի Խայէրն կը տեսնէն որ էլ ճար չը կայ, նեղութիւնն օր ըստ օրէ իվիլաման այ, շատ գեղ և շատ մարդ խիզանօվ փախան գնացին օսմանցու երկիրը»[320]

Այս առաջին ծանր զոհերն եյին, վոր տալիս եր հայ աշխատավոր ժողովուրդը ռուսական ցարիզմին, շնորհիվ այն հանգամանքի, վոր հայ կղերական դիվանագիտությունը և հայ Խոջայական կապիտալն իրանց համար մոլեգնոտ պաշտամունք եյէն դարձրել այդ ցարիզմը՝ նրանից վողորմություն մուրալու համար: Չե՞ վոր այդ կղերականությունը տգիտության ստեղծած մի ինչվոր յերկնքում դրել եր մի ամենահզոր, ցարանման աստված, վորից մի կտոր բարիք գջլելու համար հրամայվում եր զոհ մատուցանել, այսինքն անմեղ ու անճար անասուններ մորթոտել։

Բայց հայ ժողովրդից միայն մորթվել չէր պահանջվում: Կասպիական ձեռնարկությունը ցարական Ռուսաստանի առաջին արշավանքն եր դեպէ Առաջվոր Ասիա և այս առաջին շարժման մեջ հայերը յերևան են գալիս մի դերի մեջ, վոր այնուհետև մինչև վերջ դառնում ե նրանց հատուկ արհեստը։ Այդ՝ ցարական լրտեսների դերն եր։ Մենք մասնավոր, պատահական լրտեսութունները չունինք ի նկատի, այլ կազմակերպված, սիստեմի վերածված լրտեսությյունը, վորի իրացնողները դարձյալ նույն հրամայող ույժերն եյին-կղերը և կապիտալը։

Յերբ Շիպովի փոքրիկ զորաբաժինը առանց վոր և ե դիմադրության գրավեց Ռաշտը, անհրաժեշտ համարվեց, վոր չափազանց հեռու գնացած և անծանոթ, թշնամաբար տրամադրված մի ժողովրդի մեջ գործելու պաշտոնն ունեցող զորքն ունենա իր լրտեսությունը, վորի համար ամենահարմար ազգագրական տարրը հայերն եյին։ Կազմակերպվող դառնում եր Մինաս վարդապետ Տիգրանյանը, վոր 1723 թվի ապրիլին Ռաշտ եր ուղարկում վաճառական Պետրոս դի Սարգիս Գիլանենցին իր 15 մտերիմների հետ, ուրեմն մի ամբողջ խումբ, վոր սկսում եր լրտեսել վոչ միայն Պարսկաստանը, այլև Թյուրքիան։ Այդ լրտեսության հետևանքն ե Գիլանենցի շատ Հետաքրքրական այն գրությունը, վորին մեզանում տվել են «ժամանակագրություն» անունը և վորից մենք իսկույն մեջբերումներ արինք։ Հայերի այս լրտեսական դերն եր, իհարկե, չեր կարող դուր գալ այն մահմեդական ազգերին. վորոնց հետ նրանք ապրում եյին, այլ պիտի մշտական կասկածի, անվստահության և վրեժխնդրության աղբյուր ծառայեր նրանց ընդդեմ հայերի: Ինքը Գիլանենցը հաստատում ե այս՝ իր գրության վերջում ասելով.

«Ափսոս որ մեր ձենըն թամամ Ղզլբաշի երկիրն և Օսմանցու երկիրն յըռչակվեց թէ ֆլան ֆլան Խայէրն Ըռուստի թագավորին ղուլ ան դառցել՝ որ արունանիս ծըծում ան։ Եթէ Աստուած մի արասցէ՝ մեզ մին բանի վերայ չը դրիր, որ մեզ ըռուսխաթ ելավ՝ էլ կարել չենք էս երկրումն ման գոլ, որ թէ ձեռն ընկանք՝ մարդի պէս չեն ըսպանում շան պես կը ըսպանեն»[321]:

Չնայած, սակայն, այս մեծ վախին, հույսը «մեծ եփռայտորի» վողորմության և ամենազորության վրա այնքան կուրացրեց ազգասեր խոջային, վոր նա ձեռնարկեց մի ավելի ևս վտանգավոր գործի, այն ե՝ իր հաշվով կազմակերպեց 70 հոգուց բաղկացած մի հայ կամավորական խումբ և դրեց ռուս հրամանատարության տրամադրության տակ՝ հետախուզական պաշտոն տանելու համար բուն պարսկական յերկրում, ուր հայ ազգաբնակությունը չափազանց ցանցառ եր: Այս կամավորական խմբին ռուսները տվին «Հայկական Եսկադրոն» կամ «Շկադրոն» անունը, վոր հետո մեծացավ, հասավ մի քանի հարյուր հոգու և տեղափոխվելով Հյուսիսային Կովկաս, շատ նպաստեց, վոր այդտեղ, մերձկասպիական տափարակներում կազմվեն մի քանի հայ առևտրական գաղութներ: Խոջայական կապիտալի կազմակերպչական գործունեյությունը հայ կամավորական շարժման սկզբնական շրջանում այսպես ե ներկայացվում մասնակցող խոջաներից մեկի նամակի մեջ.

«Ինչպես խուզարկու խմբի, նույնպես սկզբում նաև հայկական եսկադրոնի պարենավորման հոգսն ամբողջովին ընկնում եր գործը կազմակերպողների վրա, և ամենախոշոր զոհողություն անողն այդ ուղղությամբ հենց Պետրոս Գիլանենցներ եր: Նա եր հայթայթում խմբի համար պատերազմական մթերքներ. նա եր, վոր կերակրում եր իր միջոցներով գրեթե բոլորին. «նրանց, վորոնք չքավոր եյին մեր մեջ—գրում ե Մինաս վարդապետին Գիլանենցի գործակիցներից մեկը,- բոլորն ել, ինչպես գիտես, կերակրում եր ինքը պարոն Պետրոսը. ինչքան փող և ապրանք ուներ, բոլոր ել ծախսեց ու շատ պարտքերի տակ ընկավ, քանի վոր յոթանասուն և չորս ձիավոր եր կերակրում նա»:

Կրելով այսքան ծանր զրկանքներ, Գիլանենցն իր մարդկանցով կատարում եր ռուս գորքի համար կարևոր գործեր:

«Ինչպես քեզ հայտնի յե,-կարդում ենք Մինաս վարդապետին ուղղած նույն գրության մեջ,-շատ ծանր են տեղիս պայմանները, յերկիրն անտառապատ ե և ճահճոտ՝ բացի ուրիշ անհարմարություններից. հետախուզության մասին յեղած զինվորական կանոններով վոչինչ չի կարելի անել այստեղ: Մեզանում ոգն ել վատառողջ ե. ոտարները չեն դիմանում այստեղ, իսկ մահմեդականները այնքան լավ տեղյակ են այս տեղի սովորություններին ու այնպես գիտեն վարվելու յեղանակները, վոր յերբեմն հարյուրով ջարդում են յերկու հազարին, վորովհետև տեղը խուլ ե, և յեթե չը լիներ մեր հայոց զորքը հայտնի յե Ասաուծուն, թե ինչ ծուղակներ կը պատրաստեյին մահմեդականները»[322]):

Յեվ իրանք՝ մահմեդականները շատ լավ հասկանում եյին այս, ուստի ասում եյէն.

«Յեթե չը լինեյին մեր մեջ հայերը, յեթե ականատես չը լինեյին նրանք մեր գործողություններին ու չիմանային մեր լեզուն, մենք վաղուց ջարդած կը լինեյինք Ռուսաստանի զորքերին»[323]:

Ճիշտ այսպիսի հայտարարություն անում եր 105 տարի հետո պարսից Ֆաթ-Ալի-Շահը ոսմանյան սուլթանին 1826-1828 թվականների պատերազմի հետևանքով, ինչպես կտեսնենք իր տեղում: Յեվ ազատվելու համար իրանց քթին բուսած վտանգից, ռաշտեցիները զանազան առաջարկություններ եյին անում Գիլանենցի կամավորներին։ Նույն նամակագիրն ավելացնում եր, թե թշնամին քանիցս խոստացել ե Գիլանենցին և իր գործակիցներին մեծամեծ պատվանշաններ և նույնիսկ առանձին իշխանություն, միայն թե նրանք յետ կանգնեն իրանց ռուսասեր քաղաքականությունից: Սակայն Գիլանենցին չե հրապուրել նրանց խոստումներից և վոչ մեկը։

Այսքան ջերմեռանդ և ինքնազոհ եր, հենց առաջին իսկ րոպեյից, հայերի մեջ սկսված նոր պաշտամունքը, անվանենք նրան ցարապաշտություն։ Այս կրակոտ շապիկի մեջ ել նա մնաց մինչև վերջը։ Այդ մի ամբողջ դարավոր տրագիզմ եր, վորովհետև այդ հրաբորբոք պաշտամունքից հայ ժողովուրդն ոգուտ չստացավ։ Այսպես եր այս սկզբնական բռնկման հետևանքը։ Այսպես յեղավ և միշտ:

Միևնույն անհաշտ և անվերապահորեն ինքնավստահ վարքագիծն ընդգրկած ուներ և Վախթանգյան Քարթալինիան։ Մեր աղբյուր խոջա Գիլանենցը գրում ե.

«Մամաղ-Ղուլի խանն մարդ ուղարկէց Վախտանկ խանին կուշտն՝ թէ ի՞նչ այ քո մաթլաբն, եկ խաշտվենք, ախպոր պէս միայվորվենք, մեր երկիրն պախենք և շահին էլ օգնութիւն առենք՝ վոր նայ էլ խեղջ այ. մին էլ որ ուզեմ յիմանամ՝ թէ դու ի՞նչ ֆքրումն աս և քոյ սրտինն ինչ այ և ի՞նչ մասացում աս, ինձ ասա, որ ես էլ էն մասապն պախեմ. եթէ քուրթ աս՝ քեզ խետ քուրթ ամ, եթէ քրիստոնեայ աս՝ ես էլ քեզ խետ ամ. ինչ այ քոյ կամքըն՝ ինձ ասայ։ Վախտանգ խանն էս ջուղարն այ տվել թէ ես քեզ խետ խաշտման չեմ և քոյ խոսկին էլ ըխտաղայ չեմ առում։ Ինչ մտկի տեր որ կամ և ինչ ֆքրի վերայ՝ որ կամ քեզ պետք չե որ խարցանես։ Էն գորձկին վերայ որ ես կամ, ենտուր վերայ շատ հաստատ ամ և Աստուծոյ շաղավաթովն քոյ ֆիքրն էլ կառեմ: Մամադ Ղուլի Խանին էս խաբարն էր ուղարկել»[324]):

Յեվ այն ե լինում այս տեսակ հարաբերությունների հետեվանքը, վոր Կախեթի թագավորը, չկարողանալով հաղթել Վախթանգին պատերազմի մեջ, գնում֊բերում ե լիզգիներին իր ոգնության, վարձ խոստանալով նրանց ավարի տալ հարուստ Թիֆլիսը: Վախթանգը պարտվում ե, փախչում, Թիֆլիսն ավերվում ե: Բայց Մահամմեդ֊Ղուլին ել չե վայելում իր այդ սարսափելի հաղթությունը։ Նրա Կախեթն ել, Քարթալինիան ել գրավում են ոսմանցիները, սկսվում ե կատարյալ անիշխանություն և յերկիրը քար ու քանդ ե դառնում ահռելի չափերով։ Բոլոր այս ժամանակ Վախթանգը, հաստատ բնավայր չունեցող, թափառական, աղերսանքներ եր ուղարկում իր սրբությունը, իր պաշտամունքը կազմող Պետրոսին, փրկություն խնդրում։ Բայց հյուսիսային «փրկիչը» բավական եր համարում, վոր մի անգամ արդեն յեկել եր Կովկաս։ Քաղարական հանգամանքներն այնպես եյին դարսվում, որ նա իր իմպերիալիստական անհագության կեր պիտի տար այդ գթություն աղերսող դժբախտ թագավորին։

Հայերը մնում են մենակ մահմեդականության ալեծուփ ծովի մեջ: Ղարաբաղը դեռ ռուսական պաշտամունքի դրոշակն ունի բարձրացրած իր լեռների գագաթներին և դեռ հաղթական զենք ունի իր ձեռքին։ Հայ զինվորությունը ճակատած եր տեղական թուրք և այլ մահմեդական ցեղերի դեմ, վորոնք իր անց հերթին ճակատած եյին այդ «ռուս բերողներ»֊ի դեմ։ Կռիվը մանր եր, տեղային, ազգամիջյան։ Նրա կիրքն եր՝ բնաջինջ անել, վոչնչացնել դիմացինին, կամ, ինչպես, մեր ժամանակներում դաշնակցականները ձևակերպել եյին այս բովանդակությունը յերկու, գրեթե կրոնական բացատրություն վերցնող բառերով-մաքրել-սրբել»: Իրար բնաջինջ եյին անում ավելի կամ պակաս աջողությամբ։ Այսպես եր մանավանդ Դավիթ-բեկի գործունեյությունը Հարավային Ղարաբաղում։ Մեզ հայտնի չե, թե այստեղից ինչ տեսակ դիմումներ եյին անում ռուսաց կառավարության, բայց հավանական ե, վոր այդ դիմումներն ել նույն իմաստն ունենային, ինչպես Հյուսիսային Ղարաբաղից ուղարկվողները, այն ե՝ թե վորպիսի աջողություններով ե հայ զինվորությունը մղում տեղային փոխադարձ բնաջնջման կռիվերը։ Ասել թե հայերը, յեթե միշտ ել նրանցը լիներ աջողությունը, պիտի կարողանային իսպառ վոչնչացնել իրանց շրջապատող մահմեդական ազգաբնակությունը, իհարկե, չեր կարելի, քանի վոր հայ զինվորությունը, չնայած վոր նրա թվական կազմի մասին չափազանցրած լուրեր շատ եյին պտտում, տկար ույժ եր այդքան մի խոշոր և յերկարատև գոոծի համար: Ուստի բնականորեն շարունակ կանչվում եր «մեծ եփռայտորը»։

Մինչև այստեղ այդ կանչողի դերի մեջ մենք շարունակ տեսնում եյինք Յեսայի կաթողիկոսին։ Բայց 1723 թվի մարտ ամսից այդ դերի մեջ ել մրցակից եր հանդիսանում նրա հակառակորդը, Յերից Մանկանց վանքի Ներսես կաթողիկոսը, վորին ժամանակի եռու ն շարժումները և մանավանդ Յեսայու բարձրացումը քշում տանում եյին նույնպես դեպի ռուսասիրություն, իբրև մի միջոց, վոր կհեշտացներ նրա փառասիրական ձգտումները։ ճանապարհ այս ուղղությամբ նրա համար հարթում եր հայ զինվորությունը։ Նրա յեղբայր Սարգիսը Սղնախի գլխավորներից մեկն եր, վորի միջոցով նա կողմնակիցներ եր գտնում մյուս գլխավորների մեջ, գրավելով նրանց, յերևի, այն խոստումով, թե կգրի ռուսաց կայսրին, վոր նրանք բոլորը իշխանական ծագում ունին և կխնդրի, որ նա, մինչև իր գալն ամեն մէկին առանձին հրովարտակ ուղարկե, հաստատե ամեն մեկի իշխանական ծագումը, և նրանց բոլորին հանձնե յերեք գավառների-Բարդա֊Գյուլստանի, Չարաբերդ-Ջրաբերդի և Խաչենի կառավարությունը։ Յեվ գրում եր հետևյալ դիմումը

«Պետրոսի մեծի կայսերիդ, թագաւորաց թագաւորի և պարծանք ամենայն քրիստոնէից մեծի արքայիդ ուռուսի։

«Բարծանաց ամենայն հայազուն ասկիս մերոյ և առաւել մերոյ, նուաստ Ներսէս կաթողիկոս ի կողմանս Աղուանից, որ եմք ղարապաղու և Շիրվանայ հոգևոր առաջնորդ, ծունկս անկեալ և երեսս կետինն թացեալ ձեռս առ քեզ տարածեալ արտասուալիր աչօք և մեծաւ պաղատանօք ազդ արարից մեծութեան քում գերի եղեալ ժողովրդեամբքս, որք կամք ի ձեռս անօրէն չար ասկիս որք յամենայն ժամ գեղեքին և չարաչեր տանջեն ոմանք գերի անելով և ոմանք կոտորելով, և մնացեալքն քաղցեալ և ծարաւեալ լերանց բնակելով ի յայրս և ի ձերպս քարանձաւաց լինելով, վերև Աստուած ներքև դու, քեզանէ ի զատ ոչ ոք չունեմք զմեզ ազատելոյ այս տառապանացս, այլ լեր իբրև զմեծն Մովսէս մարգարէ և ազատեայ զմեզ ի ձեռաց փարաւօնի, քանզի ի նուազիլ թագաւորութեանն պարսից չորս կողմանց արհաւիրք բազումս է որք կամին քրիստոնէից ասկս սպառել և վերացուցանել, որ և մեծ նախանձն անօրինացն. գալստեան մեծի համպաւոյդ այսպիսի չարանան, աստից յառաջ վրաց իշխանն Վաղթանկ խանն եկաւ, 50, 60 հազար արամբք օգնութիւն տառապելոցս և հայել ռահի քում գալստեանդ, բայց յետուստ կողմանէ թշնամի յարուցին Կախէթու Մահամադ Ղուլի խանն որ և թուրքի քօմակ լինելով զմիմեանս պատերազմեն և զմեզ անտես առնեն և մեք կամք ի մեծի տարակուսանս, միայն սպասեմք մեծի գալստեան, քում և ազատիլ տառապանացս, դարձեալ ի համպաւու գալստեան քում հայոց ասկս քանի մի ընտրելագոյն զօրաւորք որպես յառաջ ևս եմք սըղ արարեալ որ մէկ քանի հազար զօրք ունին ի լերանց ամուր տեղաց սղնախ են արել, որ զմին Եռային որ Է Պարտաւու երկրէն և երկրորդն Սարգիսն Չարապերթու երկրէն որ յառաջագոյն են ի ցեղաց իշխանաց և այլք Շրուանն Գրիգորն, Սարուխանն, Աւանն. ուղպաշիք և թապունք են. Շրուանն այլուրի Չարապերթու է թապուն Սարգսի իշխանիս. Սարուխան Գրիգորն Խաչենու երկրէն են որք են երեք երկիր, Գրիգորն ևս է իշխանաց ցեղէ, խնդրեմք ի մեծութենէդ որ այս երիցս յատուկ հոքմ հրաման գրես այս հայազուն ասկիս տէրութիւն անեն մինչև ի գալուստդ ծագեսցի առնացեալ, չորացեալ երկիրս դալարեսցի և յայնմ աւուր զոր ինչ քո կամաց հաճոյն է և մեք բոլորովին հնազարդ եմք և ամենեքեան երեսս կետնի դնելով փոշի առնեմք ոտացդ կոխան և լեր ողջ յամենայն ժամ պսակաւորդ պարծանաց մերոց, ամեն»[325]։

Այս իսկապես կրկնություն եր այն դիմումի, վոր մի քանի ամիս առաջ արել եյին Սղնախի չորս գլխավորները և վոր մենք Գբերինք վերևում, այն տարբերությամբ միայն, վոր այժմ չկար առջային Մելիք Հովսեփի անունը։ Սակայն Ներսես կաթողիկոսի այս կիսագրագետ գրությունն արժանանում ե առանձին բախտի այն կողմից, վոր Պետրոս կայսրի առանձին ուշադրության առարկա յե դառնում, և այս, իհարկե, վոչ թե այն պատճառո վոր Յերից Մանկանց կաթողիկոսը կամ նրա դրությունը մի արտակարդ բան եյին ներկայացնում, այլ սոսկ այն պատճառով, վոր Պետրոսը ժամանակ եր համարում պատրաստել հայերին իր իսկական դիտավորության ծառայեցնելու համար։ Ուստի պատասխանում եր Ներսեսին, հրատարակելով մի հրովարտակ հայ ժողովրդի անունով և հատուկ մի պատվիրակ ուղարկելով Ղարաբաղ։ Հրովարտակը հենց Պետերբուրգում ել հայերենի յեր թարգմանվել մի բարբառական, հազիվ հասկանալի լեզվով[326]) և մի ուրիշ գրության հետ ուղարկվում եր ցարական հրամանով նշանակված հայ Իվան Կարապետի ձեռքով։ Մենք բերում ենք այդ հրովարտակն իր ամբոդջ նախնական հարազատությամբ.

«Աստուծոյ ողորմութեամբն մեք Պետրոս Առաջին ինփռայթօռ, ինքնակալ բովանդակ ըռուստի երկրի և ամենայն տեղաց. տեղաց. և տեղաց:

«Պատվական Հայոց Ազգին, որնոր Պարսից երկրումն Էք բնակեալ, մեր ինփրայդօռութեան ողորմութեամբն շատ բարև ունեմք։ Զեզ հատնի այ որ վաղուց ժամանակաց մեր և պարսից թագաւորութեան միջումն ամենայն ժամ էվ սիրով գիր անք գրել և համարձակ սովդագարութին ւայելել երկու կողմանց ավետութիւնն ելէլ նորայ. պարսից երկիրն խաղվեց և կտրվէց և էն ժամանակումն մեր սօվդայգարէրն որ շամախի են, շատ մեծ նեղութիւն և մեծ զարարութիւն ան տվէլ. և սպանութիւն ան արէլ. էդ ջաթ տան մեզ պարտ ե դառաց որ դարէտ երկիրն մեր սրի զորութինն բանացանէք. Աստուծոյ ողորմութեամբն և աջողութեամբն էսպէս արարինք. որ ինչ քաղաք որ գելանայ ծովափ ունէ. որ էն քաղաքովն վերոյ սովդայդարէրն ամենայն ժամ մեր երկիրն ին դոլման ըլղայ. մեր հրամանին տակումնայ և մեր ձեռնումնայ. և յառաջմանէ ձեր Ասկիցն շատ բաժին սովդագարըն դար մեր երկիրն անելէլ գոլման. վասնորոյ էն հայքն որ պարսից երկրումն ան կալման և շատ էլ որ կան մեր երկրումն ջոկ-ջոկ քաղաքանուման կալման ուրէնց սովդայգարութիւնն առնումք մեզնէ ծառայութեամբ խնդրեցին թէ որ էլ նմայնայպես նորոգենք և հաստատենք ձեր Հայոց ասկի սովդայգարութիւնն որև որ պարսից երկրումն էք և մեք էլ յատուկ մեր ինփրայդօռութեան ողորմութեամբն էստօվ յայտնեցինք ձեր թամամի ասկին որ ինչպէս աոաջմէ սովդայգարութիւնն ան ելէլ, առումն էլ նույնպէս մեր նոր առած քաղաքումն էլ սովդայգարութիւն և նորոգումն հաստատէք. էն ջաթտան որ էդ քաղաքին գիլանայ ծովին վերայ այ և ճանապարհն Էդ քաղաքավն այ զոր մեր թագաւօրութիւնն առանց փիքր խաթիրջամ գոն. և թէ կուզեն էդ քաղաքումն որ մեր ձէռքումն այ չորեր կողմանն. որտեղ գեղ և գաւառ ելէլ, ինչպէս որ յառէջ կալման անել էլ տան ով տեղ և էլ նմայնապէս շինութիւն գցէն նստեն և իրենց սովդայգարութիւնն համարձակ և ուրէնց կամքովն սովդայգարութիւն առնեն, հաւատացէք և հավատացնում ամ որ մեք ոչ թէ միայն սովդայգարութիւն ջաթտանամ ձեզ. կառավարում և այլ ձեր ամենայն ջաթտան կուզեմ ձեր խնդրուացքին կատարումն տամ. և շատ բարութիւն հումք կառնեմ ևս այլ առաւել. շահական և շահաւէտ. ուրրիշ կերպիւ զաւողաթ կու լինի և մեծ ողորմութիւն կառնեմք. և այլ շատ էս ջաթտան ձեր Հայոց Ասկին հաւատալէ համար մեք պեթկական տեղիս կացող Հայոց խնդրացկովն դատեցինք մինն նոցայ տիրօրացէն Իվան Կարապետն էս մեր բաց յայտնի գիրն ետուրն ուղարկենք և մեր ամենայն ողորմութեամբ և աղաղաթովն հումք և հրաման արարինք, որ թամամի ամենայն Հայոց Ասկին խնդրվացքն և ամենայն բանն յայտնի առնի և որ ամենայն ճշմարիտ և հաստատ ետուրութիւնն կատարէ. այլ ոտք դորայ և հավադալէ համար էս յայտնի գիրն թադավորին մհրովն տվինք ուրն»[327]):

Պետրոսի իսկական նկատառումը հայերի վերաբերմամբ,- մենք այս շեշտել ենք սկզբից,- առևտրական եր և այս նրա այս «բացահայտ» հրովարտակը հստակորեն ցոլացնում եր իր մեջ նրա քաղաքական կետ նպատակին հայերի վերաբերմամբ։ Ծրագրած լինելով հափշտակել ամրողջ կասպիական առևտուրը, նա բնականորեն պիտի պատրաստեր նյութ այդ մեծ հափշտակությունը բեղմնավորելու համար։ Այսպիսի նպատակի համար իսկապես գեղեցիկ նյութ եյին հայերն, ամենից առաջ, իբրև առևտրական տարր։ Յեվ ահա, դեռ նույնիսկ չվերջացրած կասպիական հափշտակությունը, նա ամենալայն խոստումներով հրավեր եր կարդում այս հրովարտակով հայերին, վոր նրանք գնան «սովդագարություն» անելու Գիլանայ ծովափին ռուսների ձեռք բերած քաղաքներում, շինություններ շինեն, բնակություն հաստատեն». մի խոսքով վայելեն այն բոլոր բարիքները, վոր պատրաստ եր տալ «մեծ եփռայտօռը»։ Նկատել հեշտ կարելի յե, վոր հայ վաճառականին համոզում եյին իսկապես գաղթել այդ նոր տեղերը և վոչ թե առևտրական նպատակով գնալ գալ ունենալ։ Պետրոսի իսկական միտքն եր հայերով գաղթավորել կասպիական ափերը և սկսում եր այդ բանն այս գրավիչ հրավերով։ Իվան Կարապետի առաքելության իսկական նպատակն ել այն պիտի լիներ, վոր բերանացի բացատրություններով և գովաբանություններով ընդունելի դարձներ այդ հրավերը։

Բայց Պետրոսի առջև կար մի դժվարություն, վորը պետք եր հաղթահարել: Այդ հայրենի հողի ազատության հարցն եր, վորի մասին Պետրոսը հաստատուն խոստումներ եր արել դեռ Իսրայել Որիին, խոստումներ, վորոնք, սակայն, առանձին կարևորություն չունեյին, քանի վոր Լեռնային Ղարաբաղի նվաճումը չեր մտնում և չեր կարող մտնել նրա հաշիվների մեջ: Այսպես եր վերաբերմունքը և դեպի Վրաստանը, վորի նվաճման մեջ անմիջական շահ չեր տեսնում դեռ կասպիական հորիզոններին կառչած Ռուսաստանը։ Մնում եր տանջվող քրիստոնեյության պաշտպանի ծիրանին, վորի մեջ փաթաթված ծնվեց ռուսական իմպերիալիզմը։ Ահա այս բանի համար ել Պետրոսը գրել եր տալիս և հանձնել եր տալիս նույն Իվան Կարապետին մի յերկրորդ գրություն, ուղղված Յերից Մանկանդ վանքի Ներսես կաթողիկոսին և նրա թղթի մեջ հիշատակված «իշխաններին» և յուզպաշիներին[328])։ Պատասխանելով սրանց աղաչանքներին, Պետրոսն ամենայն վեհությամբ հայտարարում եր, թե ինքը պատրաստ ե վերցնել հայ ժողովուրդն իր հովանավորության և պաշտպանության տակ, ազատել նրան անհավատների լուծից, միայն պետք ե սպասել մինչև վոր ռուսական տիրապետությունը կհաստատվի Կասպից ծովի վրա։ Հենց այդ ժամանակ գեներալ Մատյուշկինը պիտի վերցներ Բագուն, վորից հետո ճանապարհ կբացվեր դեպի Հայաստան։

Բայց Ի՞նչ եր սրանով ուզում ասել Պետրոսը։ Մի՞թե այն՝ թե Բագուն վերցնելուց հետո ռուս զորքերը կգնան Ղարաբաղ, այնտեղ կպատերազմեն անհավատների դեմ ու այսպես կազատեն հայեցին: Ամենևին: Այսպիսի խոստում Պետրոսը յեթե տար ել, այդ կլիներ կատարյալ ստություն և խաբեյություն, քանի վոր ընդամենը մի յերեք ամիս անցած այդ դրությունից՝ նա կնքում եր Իզմայիլ բեկի հետ այն դաշնագիրը, վորով, ինչպես տեսանք, պարտավորվում եր ամրապնդել Շահ-Թահմազի իշխանությունը, զսպել և պատժել ապստամբ հպատակներին և այլն: Յերևի Հենց այս պատճառով ել Պետրոսը չկատարեց հայկական Սղնախի գլխավորների խնդիրքը` իրանց յերեք գավառների կառավարիչ նշանակելու մասին։ Ընդհակառակն, բոլոր առհասարակ գլխավորներին և նշանավոր մարդկանց խորհուրդ եր տրվում, վոր յեթե նրանք չեն կարողանում տանել անհավատների ճնշումները, տեղափոխվեն ռուսներին պատկանող կասպիական նահանգները, այսինքն նույն այն տեղերը, ուր Պետրոսն իր հրովարտակով հրավիրում եր բնակավորվել հայ վաճառականներին։ Իսկ հայ հասարակ ժողովրդին խորհուրդ եր տրվում հանդարտ նստել իր տեղը և սպասել։ Իսկ յեթե այդ հասարակները անկարող լինեյին նստել և սպասել, ի՞նչ պիտի անեյին, յեթե վոչ վեր կենալ և, չսպասելով Պետրոսի մի նոր հրավերին, գնալ իրանց վաճառականների, «իշխանների» կամ առհասարակ նշանավոր մարդկանց մոտ։

Դեպի Բագու բացվող ճանապարհն, ուրեմն, ռուս զորքի ազատարար արշավանքի համար չեր։ Այդ ճանապարհով Ղարաբաղի հայ ժողովուրդը մաս մաս իրար յետևից կգնար Գիլան, Մազանդարան և ռուսական գրավման այլ տեղեր, և այսպիսով կմտներ ռուսական տիրապետության տակ, կազատվեր անհավատների լուծից, ինչպես ինքն եր յերեսանկյալ աղաչում, պաղատում, և Պետրոսն ել կդառնար ամեն ինչ իբրև քրիստոնյա ազատող-հրեշտակ, սուրբ, կես աստված, գուցե հենց և ամբողջական աստված…։

Այժմ հասկանալի յե, թե ինչի՞ցն եր վերաբերմունքի տարբերությունը, վոր մենք այնքան պարզ նկատեցինք Պետրոսի կողմից դեպի Վախթանգն ու հայերը և թե ի՞նչպես եր, վոր Պետրոսն ավելի հոգացողություն ցուցադրում եր դեպի հայերը քան դեպի վրացիները, չնայած վոր վերջիններս կրոնապես ավելի մոտիկ և հարազատ եյին նրան։ Գաղնիքը բացված ե։ Հայերն ավելի մեծ ույժ ոնեյին վաճառական կայսրի աչքում, և այդ ույժը` նրանց խոջայական կապիտալն եր։ Հաջորդ գլուխը մեզ պիտի ցույց տա, թե այդ մեծ ույժն ի՞նչ եր և ինչեր հարկադրեց անել «Մեծ» տիտղոսով պսակված այդ ամենակարող բռնակալին։

10.

1724 թվականի հունվարի 1-ին եր միայն, վոր Իվան Կարապետը կարողացավ հասնել Ղարաբաղ՝ իրան հանձնված յերկու թղթերով, վորոնց վրայով արդեն յոթն ամիսներ եյին անցել։ Այս յոթն ամիսների ընթացքում շատ փոխվել եյին ներքին և արտաքին հանգամանքները, վորոնց մեջ ապրում եր, որը որին ռուսների գալստեան սպասելով, Ղարաբաղի հայությունը: Նա ուներ, ճիշտ ե, իր զինվորությունը, վոր վորոշ ռազմական ույժ եր ներկայացնում և ընդհանուր անիշխանության մեջ մի գրեթե անկախ դրություն եր ստեղծել իր գրաված լեռներում։ Բայց հենց, այդ հանգամանքն ել բերել եր այն հետևանքը, վոր իրանց համար անկախություն հափշտակած լեռները դրսից ողակավորվում եյին հետզհետե ավելի և ավելի շատացող և ուժեղացող թշնամի տարրերով։ Այդ ողակը գնալով սեղմվում եր և արդեն բանն այն դրություն եր հասել հայ լեռնային զինվորությունը պաշարման վիճակի մեջ եր, կտրված դրսի աշխարհից։ Այս մեկուսացումն առանձնապես վտանգավոր եր Հյուսիսային Ղարաբաղի Սղախների համար, որոնց համար շատ դժվար եր անդաս հասարակ նամակներ հասցնել կասպիական ափերում գանվող ռուսական զորաբաժիններին։ Յեվ սակայն զենքի և ռազմամթերքի մեծ կարոտություն ունեյին նրանք և այս պակասությունը կարող եր վոչնչացնել նրանց նշանակությունը։

Պետրոսի կասպիական գրավումները Ոսմանյան հարվածների տակ եյին դրել Ղարաբաղը։ Թյուրքիան նույնպես շտապում եր դեպի Կասպից ծովը, վորպեսզի վերցնե Բաքուն և այսպիսով ճեղքի ռուսական զորաճակատը և յերկուսի բաժանելով նրան, հարկադրե նրան հեռանալ կասպիական ջրերից։ Ղարաբաղը կանգնած եր այդ ռազմական շարժման ճանապարհին և անխուսափելիորեն կամ պիտի տեղի տար կամ բախվեր ոսմանյան ույժին։ Արդեն 1723֊ի յերկրորդ կեսին ոսմանյան մի խոշոր բանակ, վորի կազմը հասնում եր, ինչպես ասում եյին, 80 հազարի, Իբրահիմ փաշայի հրամանատարությամբ, առաջացավ մինչև Գանձակ, բայց չկարողացավ վերցնել այդ քաղաքը։ Ըստ սովորականին ավերվեցին շատ հայ գյուղեր, շատ մարդիկ գերի վերցվեցին, շատերն ել մերկ ու բոբիկ փախան գնացին Մեծ Սղնախ, ապաստան գտնելու հայ զորքի մոտ։ Զորքի գլխավոր հրամանատար Ավան յուզբաշին մարդ ե ուղարկում Իբրահիմ փաշայի մոտ և պահանջում ե նրանից արձակել գերի վերցրած հայերին ասելով, թե թյուրքական զորքերն ուղարկված են Գանձակը վերցնելու և վոչ թե հայերին հարստահարելու համար։ Իբրահիմ փաշան կատարում եր յուզբաշու պահանջը, բայց, իհարկե, վոչ թե վախից ստիպված, այլ ունենալով նպատակ հայ զինվորությունն իր կողմը գրավելու։ Յեվ իրավ, նրա բանակը հանձնարարություն չուներ կռվի բռնվելու հայ զորքի հետ։ Գանձակից նա վերադարձավ Թիֆլիս, ուր և կազմալուծվեց։ Բայց հետո Ավան յուզբաշին նամակներ ստացավ Իբրահիմ փաշայից, վորոնց մեջ նա, թյուրքաց կառավարության անունից, առաջարկում եր դաշնակցություն թյուրք և հայ զորքերի մեջ։ Բայց ցարական պաշտամունքից կուրացած լեռնցի քաջարի միամիտը բնականաբար մերժեց այդ առաջարկությունը[329], և այսպիսով Ղարաբաղը դարձավ ռազմաբեմ ոսմանյան արշավանքների առաջ, մի վիճակ, վոր վերջի վերջո որհասական պիտի դառնար նրա համար։

Արևմուտքից, ուրեմն, ոսմանյան ույժն եր ողակավորում իր լեռների ծայրին պաշարված հայ զինվորությունը։ Հարավից նրա գալիս եր հոգևարք Իրանը։ Նույн այդ ժամանակ Դիզակ գավառի Հադրութ գյուղի մոտ ճակատամարտ եր տեղի ունենում պարսից զորքերի և հայոց Փոքր Սղնախի զորքերի մեջ։ Հաղթությունը մնում եր հայերի կողմը։ Պարսիկների կողմից սպանվում եյին 200 հոգի, իսկ հայերի կողմից վիրավորվում եր մի յուզբաշի[330]

Պարսից բանակի գործը Հյուսիսային և հարավային Ղարաբաղի յերեք հայկական զորաբաժինների դեմ շարունակում եյին տեղային խաներն ու ցեղապետները, վորոնք այդպիսով լրացնում եյին զինված հայության ողարկավորումը հյուսիսից և արևելքից։ Պետք ե այդ բոլորի վրա ավելացնել Դաղստաանի գիշատիչներին, վորոնց ձիաները, թալանի գնալիս, արևելք արևմուտք չեյին հարցնում։

Այսպես եր դրսից։ Իսկ ներսում հայ զինվորության մեջ արդեն սկսում եյին նշմարվել այնպիսի յերևուլյթներ, վորոնք ցույց եյին տալիս, թե շասւ ել ամուր հիմքերի վրա չե խարսխված ընդհանուրի միաբանության և միակամության սկզբունքը։ Հյուսիսային Ղարարաբաղի Սղնախներն ազատ չը մնացին յերկրի դժբախտությունը կազմող յերկու հակաթոռ կաթողիկոսների վեճերից։ Արդեն սկզբից տեսանք, վոր հայ զինվորության գործի հոգին Յեսայի կաթողիկոսն եր, վոր և դառնում եր նրա ծայրագույն ղեկավարն ու կարգադրիչը։ Այս արդեն բավական եր, վոր Յերից Մանկանց աղքատ ու խղճուկ վանքի գետնափոր ու մութ սենյակում[331]) վորջացած Ներսես կաթողիկոսը փքվի նախանձով ու չկամությամբ։ Պետրոսին գրած իր կիսագրագետ նամակի մեջ, ինչպես տեսանք, նա ասում եր, թե չարաբերդցի Սարգիսը, վոր հայոց Սղնախի գլխավորներից մեկն եր, իշխանական ցեղից եր և խնդրում եր, վոր կայսրը նրան նշանակե Չարաբերդ գավառի կառավարիչ: Այդ Սարգիսը նրա, Ներսես կաթողիկոսի յեղբայրն եր և ուներ իր հետ յուզբաշիների մի խմբակ, վորոնց անունները հիշատակված են նույն այդ նամակի մեջ: Մենք ունենք և Յեսայի կաթողիկոսի մի նամակը, ուր նա շրջապատված ե՝ բոլորովին ուրիշ անուններ կրող յուզբաշիներով։ Այս արդեն մի պարզ փաստ ե, վոր հայկական զինվորության մեջ մտել եր թայֆայականությունը, վոր գնալով կարող եր զարգանալ մինչև կատարյա պառակտում, ասել ե՝ ներքին թշնամություն առաջացնելը: Իսկ թե ինչ կնշանակեր ներքին թշնամի մի այդպիսի ժամանակ, դրա փորձն ել արդեն ուներ Ղափանի հայ զինվորությունը, Տաթևի Մելիք֊Դավիթը, մահմեդականանալով և դառնալով Մելիք Բազռ դառնում եր նաև վոխերիմ թշնամի հայ զինվորական շարժման: Դա մի ուժեղ մարդ, ուներ իր սաստիկ ամուր բերդը, վորի վրա հենված՝ ամեն տեսակ վատություններ եր անում, Դավիթ-բեկի զորքի շարժումներից, ձեռնարկություններից չեր լինում և վոչմեկը, վոր այդ դավաճանը չշտապեր հայտնել պարսիզց կառավարության, իսկ վերջերում իր հանդգնությունը հասցրեց այն տիճանին, վոր խաբեյությամբ իր մոտ ճաշի հրավիրեց Դավիթ բեկի մարդկանցից 55 հոգու, կտրել տվեց բոլորի գլուխները և ընծա ուղարկեց Շահ-Թահմազին Թավրիզ։ Տնային հրեշին վոչնչացնելը հեշտ չեղավ, պետք տեսնվեց միացնել դրա համար Ղարաբաղի ամբողջ զինվորությունը: Ավան–յուղբաշին իր Աղնախները տարավ դավաճանի դեմ, Դավիթ բեկը վերցրեց նրա բերդը և իրան ել գերելով, սպանեց Շնհեր գյուղում։

Այսպիսով հայ զինվորությունը, չնայած իր աջող գործողություններին, ուներ կազմակերպչական շատ պակասություններ, վորոնք, աճելով և բազմանալով, հեշտությամբ կարող եյին նյութել քայքայիչ հետևանքներ: Դժբախտություն եր մանավանդ այն, վոր Վախտանգը մի աստանդական փախստական եր և հայ զորքը զրկված եր նրա թանկագին ղեկավարությունից։ Դրությունը բավական ճիշտ գնահատությամբ ներկայացնում եր Յեսայի կաթողիկոսը Պետրոսին 1723 թվի նոյեմբերի 1-ի իր հետևյալ նամակի մեջ.

«Արդ գիտութիւն լիցի մեծի ինքնակալիգ, զի յառաջ քան ղայս քանիցս անգամ անցք և որպեսութիւն մեր ազդեալ և բողոքեալ եմք ի դուռն հզօրիղ, թէ երբեմն երբեմն յուսադրական բանս և լուրս լուաք. մեռեալ սիրտք մեր զօրացան և յարեան այնու բանիվ ոչ միայն մերային ագինք, այլև ազդն վրաց և հոռոմոց ամենայն քրիստոնեայք: Բայց զկատարումն բանի և խորհրդոյ հրամանի քում ոչ տեոանեմք ըսա փութոյ ժամանակիս. քանզի մինչև ցայժմ կերպիւ ինչ կայաք ի ձեռս պարսից արքային թէ՛ նեղութեամբ և թէ հեշտութեամբ անցուցանէաք ղկեանս մեր ակն արկելով Աստուծոյ և քոյոց խնամոցն: Այժմ նոցին իշխանութիւն ևս բարձաւ ի մէնջ կամօքն Աստուծոյ։ Բայց ի չորից կողմանց թշնամիք մեր յարուցեալ կան ի վերայ մեր և եմք իբրև հոտք անհովիւք մոլորեալք ի լերինս և ի դաշտս. և մեք ոչ կարեմք զդէմ ունել նոցա, զի մէկ դիմաց Օսմանցին եկն Վրացտուն առաւ և եկն մինչև ի Գեանջայ 20 օր ծեծեց զքաղաքն և դարձաւ. և մէկ դիմաց պարսից մնացեալքն փոյթ ընդ փոյթ գան ի վերայ մեր. և միւս դիմաց Տաղստանցին և լազկին ասպատակեն զմեզ։ Իսկ մեք որբ մնացեալքս երբեմն կռվելով և երբեմն հաշտութեամբ հազիվ մինչև ցայժմս կիսոյ չափ մնացեալ կամք ակնարկեալ վերին խնամոցն և քում այցելութեանդ։ Վասն որոյ հայցեմք և խնդրեմք ի բարեխնամ տէրութենէ քումմէ զի մի տնտես առնիցես զմեզ յայսմ մեծի նեղութեանս և վշտացս վասն սիրոյն Քրիստոսի և նորին խաչի և եկեղեցւոյ խաթերն համար. ահա մինչև ի մեկ 2 ամիսն եթէ զօրապետ և զորք ի հրամանէ քումմէ ոչ հասանիցեն առ մեզ, այնպէս համարեսցի տէրութիւն քոյ որ զմեզ ազգովիմբ կբառնան ի միջոյ թշնամիք խաչին քրիստոսի։ Ահա 3 ամ է որ մեք ծառայք քոյ անտէր և անգլուխ գոլով մեծի նեղութեան մեջ սպասեմք և ակն ունիմք ճանապարհի քում յամենայն ժամ. զմեր թուղթն և չափարն անպակաս կու լինէր ի ծառայութենէ քումմէ, բայց քանզի ճանապարհքս փակած է, ոչ կարեմք որպիսութիւնք մեր հանապազ գրել և ազդ առնել ձեզ. զի այս կողմ ամեն այն ոք տեղեկացեալ գիտէ զմեր առ տէրութեան քում ծառայել կամենալն, վասն որոյ զգուշացեալ կան յամենայն ճանապարհաց. քանի մարդիք ևս կորցրին այս մեջս. վասն այն ոչ կարեմք փոյթ ընդ փոյթ թուղթ գրել. խնդրեմք վասն որոյ այց ելանել քում տառապեալ ծառայիցս և մէկ փրկութեան դուռն բանալ մեզ։ Քանզի և արիւն մեր իսկ ի ձեռաց ձերոց պահանջե Տեր. եթէ ոչ այց ելանիցէք վշտացեալ անդամոցս նորա. և զայս ևս յայտ լիցի մեծութեան հզօրիդ, եթէ զգալուստ քո յամելոց իցէ, փութանակի մեզ զոք ի թիկունս հասոյ հազարապետիւ միով. միայն թէ անուն քո կոչեսցի ի վերայ մեր և մեք քոյին զօրութեամբ և խնամօքն Աստուծոյ կարող եմք հալածել զթշնամիսն խաչին Քրիստոսի, մինչև Աստուծով կատարելապէս բոլորովիմբ կրուիցուք ի հնազանդութիւն և ծառայութիւն ընդ հզօր իշխանութեամբ ձերով, որպէս և յառաջագոյն ունիմք խնդիրք և իղձ. ահա այս է ժամանակ զմեզ ի ծառայութիւն ստանալոյ. զի թագաւորն պարսից յոյժ նուաղեցաւ և ոչ իսկ երևի, և իշխանութիւն օսմանցւոյն տակաւին առ մեզ ոչ է հասեալ. այլ ինքնագլուխ ազգք չորք մեր յարեալ են ի վերայ մեր և ընդ մեզ մաքառեալ կան. և գլուխ պատրիարքն մեր հանդերձ սուրբ աթոռովն Էջմիածնաւ մեծի նեղութեան մէջ մնացեալ կայ. այլ վանորայք և անապատք մեր խաւար և խանկարեալ կան. ահա այս է օր այցելութեան և փրկութեան եթէ կամեսցի տէրութիւն քոյ, զոր և մեք կամիմք և խնդրեմք. զոր ահա ձեռագրեցաք ի վերայ նամակիս և զշամախեցի Անտոն անուն քահանայիւ յղեցաք ի ծառայութիւն Տեառնդ»։

Ստորագրում եյին այս թուղթը բացի Յեսայուց, և նրա կողմնակից յուզբաշիներն այսպես. «Ծառայ Աւան ուզպաշի. ծառայ Միրզա ուզպաշի. ծառայ Պալասան. ծառայ Փանոս. ծառայ Սուղի. ծառայ Դաւիթ, ծառայ Մելfում. ծառայ Ջաfաrեայ. ծառայ Ոհան»[332]): Յեվ ահա այսպիսի հուսահատ սպասողական-աղաչական դրության մեջ եյին հայոց Սղնախները, յերբ այնտեղ յերևան յեկավ Իվան Կարապետը` Պետրոսի հուսադրական թղթերով։ Հասկանալի յե ընդհանուր ցնծությունն այս առիթով: Հայերին ազատելու խոստումն, իհարկե, ըմբռնվում եր ամենքի ակնկալած իմաստով, այսինքն վոր Պետրոսն իր զորքերով կերևայ Ղարաբաղի սահմաններում, կհաստատե այստեղ իր իշխանությունը և հայերը կը դառնան ռուսահպատակ ու այսպիսով ել կվերջանա նրանց հարցը: Ի՞նչ այնուհետև նրանք ակնկալելու ռուսաց ցարից, վորպհսզի իրագործվի Իսրայել Որիի յերազների գոնե մի մասը,-հայտնի չե: Ամենայն հավանականությամբ այս պարզ հպատակուկության փոփոխությունից հեռու չեյին գնում հայերի իղձերը, գոնե մենք վոչ մի նյութ չունենք՝ հակառակն ապացուցանող։

Իվան Կարապետի բերած խոստումների առիթով հայ զինվորությունը տոն կատարեց ամբողջ ութ որ: Յեվ նորից նրա զգացմունքների թարգման հանդիսացավ ծայրագոյն հրամանատար Յեսայի կաթողիկոսը: Ինչպես յերևում ե, ամեն ինչ արդեն վերջացած համարելով, հայերն արդեն ընդունել եյին ռուսահպատակություն, ուստի ընդհանուր հրճվանքի արտահայտությունը դարձող նրա նամակն սկսվում եր այսպես.

«Ի նորընծայ ծառայիցս քոց երկրպագութիւն մատուցանեմք մեք հայոց ազգս ամենայն, քրիստոսի ծառայից ծառայ Եսայի կաթողիկոս Աղուանից և ընդ ինև եղեալ զօրապետք և զօրք, եպիսկոպոսք և քահանայք, մէլիքներք, տանուտէրք և ամենայն ժողովուրդք: Զի ահա եկն եհաս առ մեզ ի հրամանէ քումմէ առաքեալ դեսպան Իւան Կարապետն հանդերձ շափաղաթի և ողորմութեան և խնամող քոց նոմոսիւ, զոր մեծաւ ուրախութեամբ ընկալաք ի վերայ գլխոց մերոց իբրև յաստուծոյ առաքեալ ողորմութիւն և խնամք, և զոր ինչ հրամայեալն էր ի քումմէ բարձրութենէ, իբր զմեզ ի թշնամեաց մերոց պատրաստ պահելոյ և զպակասութիւն մեր ըստ չափ ու մերում հոգալու: Ահա մինչև ցայս թարիղս թէպէտ չորից կողմանց թչնամիք զօրեղք յարուցեալք կան ի վերայ մեր, ապա աստուծով և քոյին կարող զօրութեամբ և աղօթիւք զմեզ և զմեր մերձակայքս ողջութեամբ պահեալ եմք թէ կռուելով և թէ այլովք հնարիւք և ակն ունիմք զի մինչև ի տէրութիւն քո առ մեզ հասանիլն կարողասցուք պահել զմեզ ի թշնամեաց մերոց քոյին զօրութեամբ և աղօթիւք. զի յամրագոյն տեղիս ժողովեալ կամք ի տեղիս տեղիս. և զօրքն հանապազ ի գալ թշնամեացն ելեալ մարտնչին ընդ նոսա. և մեծաւ յուսով ակն ունիմք ողորմութիւն և շավաղաթ քոյ փութով առ մեզ հասանելոյ. և յորժամ մերձեսցե զօրքն թագաւորական ի սահմանս մեր, յայնժամ և մեք ելցուք ըստ չափու կարողութեան մերում զօրօք ընդ առաջ զօրաց հզօրիդ և զոր ինչ հրամայեալն իցե ի քումմէ տէրութենէդ, կատարեսցուք աստուծով ըստ կարողութեան մերում, և վասն այն այժմս ոչ արկաք ի թիւ զհամար զօրաց մերոց, զի յոյժ ցիր և ցան են աստ և անդ. այժմս ոչ եղև ձեռնհաս և ի հասանել տերութեանդ առ մեզ զամենայն բացայայտելոց է առաջի քո. բայց պակասութիւն զինուց պատերազմականաց յոլով ունին. ահա Իւան Կարապետ էլչին աստ առ մեզ է, որ եկն 1173 (=1724) թվիս յունվարի մէկն։ Եւ գրեցաւ գիրս 1724 թ. փետրվարի հինգն: Ավան ուզպաշի. Միրզա Ուզպաշի. Մելիք Թամրազ»[333]

Սղնախներն այսպիսով նոր հաստատություն և խրախույսներ եյին գտնհւմ իրանց գործունեյությունը շարունակելու համար։ Իսկ այդ գործունեյությունը զուտ ռազմական չեր, այլ առաջացրել եր և վարչական կազմակերպության մի նոր ինքնուրույն յեղանակ, վոր չե կարող հետաքրքրական չլինել հին ավատական ավանդություններով կտրատված մի յերկրի համար։ Մի քանի խոսքով պարզենք մեզ Սղնախների սիստեմի ինքնուրույնությունը, վոր զուտ տեղային ստեղծագործություն եր, ներշնչված այն աշխարհայացքից, վոր ամփոփում ե իր մեջ լեռնականությունը։

Արդ՝ այդ ինքնուրույնության միջուկը կենտրոնացումն եր վորից վաղուց եր ձեռք վերցրել լեռնային անջատ կալվածատիրական իրականությունը։ Բոլոր բաժան֊բաժան գավառակային ինքնագլխությունները մեջ եյին բերել իրանց զինական ույժերը, սկսած փոքրիկ քանակություններից (100-150 մարդ) մինչև համեմատաբար խոշորները (400, 500, մինչև իսկ 700 մարդ), ինչպես այս ցույց ե տալիս Ստեփանոս Շահումյանի կազմած ցուցակը[334])։ Զորաժողովի այս յեղանակը հիշեցնում ե առվակների ե առուների միախառնվելը մի գետակ կազմելու համար, այն տարբերությամբ, սակայն, վոր ամենափոքրիկ առվակն ել այդ հավաքույթի մեջ չեր կորցնում իր խիստ շեշտված տեղայնությունը։ Այս բազմաթիվ մասերը միացնողն ընդհանուր հրամանատարն եր։ Յեվ այսպիսով վերանորոգված եր յերևում, բայց շատ մանր չափերով, հին սպարապետությունը։

Ամբողջ Ղարաբաղի հայ զինվորությունն ուներ յերկու սպարապետ։ Հյուսիսում, հին կարգով, սպարապետը գանձասարի կաթողիկոսն եր, մինչդեռ հարավում, ընդհակառակն, բարձր հոգևորականությունը վոչ մի կապ չուներ հրամանատարության հետ, և այդտեղ վոչ միայն սպարապետ, այլև դիկտատոր եր Դավիթբեկը։ Այս սիստեմը ուժեղացնում և առաջին կարգի յեր վերածում յերկրի ընդհանուր շահերի ազդեցությունը և յետ եր մղում տեղական անջատականությունն իր մանր մունը հաշիվներով և ձգտումներով, մի նոր, ուրեմն, վարչական կացություն, վոր բոլորովին հակառակ եր նախկինին։ Ամենակարևոր, յերկրի ընդհանրության վերաբերվող կենսական հարցերի տնորինողն այսպիսով զորքի գլխավոր հրամանատարն եր, վոր հարկավոր դեպքերում գիտեր սանձահարել տեղային անջատականությունը, յերբ նա վնասակար ընթացք եր բռնում ընդհանուր գործի դիմաց: Այս նկատառումով Դավիթ բեկը գլխատել եր տալիս իր նշանավոր ոգնականներից մեկին, Կալեր գյուղի զորավար Պապին[335]), վոր ուներ իր ձեռքի տակ 700 զինվոր։ Բայց և այնպես, ընդհանուր հրամանատարը միանձնյա կարգադրիչ չեր: Հյուսիսային Սղնախների գլխավոր հրամանատար Յեսայի կաթողիկոսի ստորագրության կից դրվող մելիքների, յուզբաշիների և տանուտերերի ստորագրություններն ապացուցում են, վոր երկրային ընդհանուր գործը խորհրդակցական սկզբունքով եր տարվում:

Դիմելով հայ զինվորության ռազմական կազմին, մեզ ամենից առաջ պիտի հետաքրքրե նրա ընդհանուր թվի հարցը: Այստեղ մենք ընդհարվում ենք մանրամասն տեղեկությունների բացակայության և վոր ավելի վատն ե՝ չափազանցությունների: Արևելքը, ինչպես հայտնի յե, գիտե անչափ ուռցնել փաստերն ու թվանշանները։ Շատ հեռու չգնալու համար՝ վերցնենք հենց միայն այն փոքրիկ գրականությունը, վոր պարունակում ե իր մեջ տեղեկություններ հայ զինական շարժման պատմությունից, վոր 8-10 տարվա տևողություն ունի: Պետք եր, վոր այստեղ վստահություն ներշնչեր Ստեփանոս Շահումյանն իբրև ականատես մասնակից Ղափանի անցքերին: Բայց ահա նրա հեղինակած գործի մեջ մենք տեսնում ենք, վոր 70 հազար հոգուց բաղկացած ոսմանյան զորքը, պաշարելով Հալիձորի փոքրիկ բերդը, վոչ միայն չի կարողանում վերցնել այն, այլև փախուստի յե դիմում յերեք հարյուր հայ ձիավորների առաջ, վորոնք կոտորում են 12 հազար մարդ ասել ե՝ ամեն մեկը 40 մարդ…: Հեղինակն ասում ե, թե այդ Աստուծու առանձին վողորմությունն եր: Յեվ իրավ, այդ անհեթեթությունը միայն կարող եր ծնել մի այնպիսի առասպել: Լավ վիճակի մեջ չե և Հյուսիսային Սղնախների ղեկավար Յեսայի կաթողիկոսը, վոր, ինչպես տեսանք վերևում, 40 հազարի յեր հասցնում եր ձեռքի տակ յեղած զորքերի թիվը և խոստանում եր մինչև իսկ 100 հազար դարձնել այդ թիվը, մինչդեռ իր գրած պատմության մեջ 12 հազարից ավելի չեր ցույց տալիս այդ թիվը: Արդեն տեսանք, վոր Պետրոս դի Սարգիս Գիլանենցը <<հայոց ասկարի>> թիվը համարում ե, ըստ լրո, 60 հազար և անշուշտ իր այս թվանշանով աղբյուր ե ծառայել ռուս Բուտկովին, վոր արդեն միայն Դավիթ բեկի զորքը հաշվում ե 60 հազար[336]

Պետք ե թողնել այդ չափազանցությունները։ Մշտական և անփոփոխ թվանշաններ չպետք ե ել վորոնել, քանի վոր մշտական զորք առհասարակ չե ունեցել մելիքական Ղարաբաղը, չե ունեցել մանավանդ և Սղնախների ժամանակ։ Յեղել են միայն զինված մարդիկ, վորոնք միաժամանակ թե՛ յերկրագործ գյուղացիներ են յեղել. թե՛ կռվողներ։ Զորաժողով յեղել ե ամեն հարկավոր դեպքում, բայց մշտական խոշոր զորամասերի կուտակումներ չեն յեղել և չեյին ել կարող լինել, քանի վոր դրա համար հարկավոր եյին հատուկ հիմնարկություններ և դրամական խոշոր միջոցներ։ Զորքերի դասավորման իբրև հիմնական պահանջ ծառայում եր տեղայնությունը։ Ստեփանոս Շահումյանի ցուցակը լավ պատկերացնում ե զորքերի վորքան մանր մասերով տրոհված լինելն ըստ գավառակների և նույնիսկ ըստ գյուղերի։ Հյուսիսային Ղարաբաղում այդ մանրացումն այնքան շատ եր, վոր Յեսայի կաթողիկոսն իր համհարզներով Պետրոսին գրած իր այս վերջին նամակում չեր կարողանում ասել, թե վորքան զինվոր ունի, այնքան ցաք ու ցրիվ եյին զորամասերը։ Խոշոր կուտակումների բացակայության խոշոր ապացույց ե այն, վոր չեն մնացել խոշոր բանակետեղերի հետքեր, վոչ ձմերոցների և այլ հանրակացարանների վոչ միայն նշաններ, այլև ավանդական ցուցմուքներ։ Ամեն ինչ տարվում եր հին կարգով։ Դավիթ֊բեկի հռչակավոր Հալիձոր բերդը, վոր վորպես թե 70 հազար ոսմանցիներ եյին պաշարել, արտակարգ մի յերևույթ չեր ներկայացնում այն «արծվի բույների» մեջ, վորոնք լեռնային իշխողների բերդերն են ներկայացնում։

Յեվ այսպես, չափազանց դժվար ե վորոշել և ճշտել հայ զինվորության մշտական թիվը։ Միակ միջոցն ե այդ ուղղությամբ վորևե հասկացողություն կազմելու համար վերապահումներով հանդերձ նկատի առնել Շահումյանի ցուցակը վորպես հավանական և յերկրի պատմական աշխարհագրական պայմաններին ել համար պատասխանող տեղեկություններ, րստ վորոնց Ղափանի հայ զինվորության ընդհանուր թիվը հասնում եր 7000-ի։ Այդքան ել կամ դրանից քիչ ավել կարելի յեր հաշվել հյուսիսային Սղնախների զորքերի թիվը, ընդամենն, ուրեմե, 15—16 հազար, մի քանակություն, վոր կարելի կլիներ մեծացնել ծայրահեղ դեպքերում, յեթե զենքի և ռազմամթերքի պակասություն չլիներ։ Զորքի այս մանր տեղային խմբերով տեղավորման սիստեմը միանգամայն համապատասխանում եր պատերազմի այն յեղանակին, վոր մղում եր նա։ Այդ` լեռնային մանր պատերազմն եր` վոր մեծ զորաբաժինների կուտակում չե պահանջում, վոր յերկար ճակատների վրա չի վարվում և բարդ պատրաստությունների, հերյուրված շարժումեերի կարոտություն չունի։ Այլ մի պատերազմ ե այդ, վորի մեջ ամեն ինչ վճռողը շեշտակի և անակնկալ հարձակումն ե, բաշխման ուժգնությունը, տեղագրական հարմարությունների և անհարմարությունների արագ ոգտագործումը, մի խոսքով այն ամենը, ինչ լեռնցի մարդն ստանում ե իր բնությունից՝ գիշատիչ լինելու համար։ Մենք ունինք միայն ղափանցիների մղած պատերազմների համառոտ նկարագրությունները, և նրանք մեր աոջև հենց այս տեսակ պատերազմների տեսարանն են ծավալում։ Ուրիշ կերպ չեր կռիվն, իհարկե, և Հյուսիսային Ղարաբաղում։ Յերկու տեղերում հայ կռվողները միևնույն տեսակ հանգամանքների առջև եյին կանգնած: Մինչև 1724 թվականը նրանց առջև բացված եր ռազմական ներքին ճակատ. ներքին այն պատճառով, վոր իրար դեմ կանգնած եյին միևնույն յերկրի զավակները՝ իրար ջնջելու համար, ինչպես բնորոշեցինք վերևում: Բավականանանք մի տեսարան բերելով փոխադարձ բնաջնջման ճակատից:

«Բայց Սափի Ղուլին, ասում ե Դավիթ բեկի պատմությունը, – զգիւղօրէսն թուրքաց, որք էին ի Լևազու ձորն, խաղացուցանէ ի յՕրդուվար. և մնացին միայն չորք գիւղք թուրքաց ի կողմանս Արձանաքարին։

«Եւ հրամայեաց Պապ երթալ կոտորել զնոսա. և եկին հարին զերիս գիւղոն, ե ի յաւարաոին զինչս նոցա: Եւ ի Թաղամեր աւանին էր վաթսուն տուն թուրքաց, սոքա եկին, լացին, զաղաղակ բարձին առ զօրականսն հայոց ե ասեն. մեք ըստ ամենայնի ամենայն կերպիւ հնազանդեմք ձեզ. և խնայեցին ի նոսա:

«Յետ այսորիկ, իբրև մի ամիս կամ երկու ի վերայ անցանէր, Սափի Ղուլին առնոյր ընդ իւր ի յՕրդուարայ արս հինգ հարիւը, և ի գիշերի միում գայր հարկանէր զերկու գիւղս հայոց ի Սայգուն, զարսն կոտորեր և զկին և զորգիս նոցա գերի վարէր ի յՕրդուվար։

«Իսկ Դաւիթ բէգն իբրև լսէր, զՄխիթար սպարապետն իւր յառաջ կոչէր, հրաման տայը նմա երթալ սատակել զնոյն վերոյ ասացեալ վաթսուն տունս ի Թաղամեր, ե նա արար այնպէս»[337]:

1724 թվականի սկզբից դրությունը փոխվում եր: Ներքին ճակատի վրա ավելանում եր արտաքին ճակատը, վոր բաց եր անում ոսմանյան խոշոր բանակն իր ընդհանուր արշավանքով դեպի պարսկական յերկիրները: Այս մի պատասխան եր ընդդեմ 1723 թ. սեպտեմբերին Պետրոսի և Ւզմայիլ-բեկի մեջ կնքված դաշնադրության։ Վերցնելով, ըստ այդ դաշնադրության, կասպիական քաղաքներն ու մարզերը, Պետրոսը դիվանագիտական բանակցություններ եր սկսում, նույն 1723 թվականին, ոսմանյան կառավարության հետ՝ վորոշելու համար սահմանները Ռուսաստանի, Թյուրքիայի և Պարսկաստանի մեջ: Այս բանակցությունները յերկարաձգվեցին և դարձան Պարսկաստանի բաժանում Ռուսաստանի և Թյուրքիայի միջև։ Թյուրքիան մեծ հողամասեր եր պահանջում Հյուսիսային Պարսկաստանում (Այսրկովկաս), նույնպես և Ատրպատականի մեծագույն մասը Թավրիզ քաղաքով մինչև Համադան։ Այս պահանջները զինական ուժով իրականացնելու համար Թյուրքիան ընդարձակ պատերազմական գործողությունների յեր ձեռնարկում մի քանի ճակատներով: Հյուսիսային ճակատն սկսվում եր արդեն գրավված Վրաստանից և ուներ իր առջև մի խոշոր խնդիր-Յերևանի առումը, վորից հետո արշավանքը պիտի մտներ Ատրպատական: Այս ճակատի հրամանատարն եր Քոփրուլու Աբդալլահ փաշան։

Մարտ ամսին Աբդալլահ փաշայի առաջապահ գնդերը հասան Եղիվարդ գյուղին, ուր նրանք ընդհարվեցին Յերևանի Մեհրալի խանի զորքերի հետ, ջարդեցին ու փախցրին նրանց ու իրանք շարժվեցին դեպի Յերևան, վորի բերդում փակվել եր պարտված պարսիկ խանը։ Սակայն այս շարժման մեջ ոսմանցիները հանդիպեցին մի անակնկալ և անսովոր արգելքի.-Կարբի հայ գյուղաքաղաքն եր այդ, վոր զինված դիմադրություն ցույց տվեց թյուրք զորքերին, վորոնք ստիպված յեղան կանգ առնել և պաշարել նրան: Այնքան անսովոր եր այս փաստը վոր նույնիսկ Աբդալլահ-փաշան զարմացել եր և ասում եր կարբեցիներին. «Զի՞ կայ ձեզ զինուորիլ վասն երկրիս, որոյ տէրութիւն ոչ է ձեր»[338]): Այս, իրավ վոր, հետաքննական մի հարց եր, վորի պատասխանը մեզ բացորոշ կերպով չեն տալիս ժամանակակից աղբյուրները, բայց վորի բացատրությունը կարելի յե գտնել մի շարք նկատառումների միջոցով։

Նախ` ի՞նչ եր ինքը Կարբին։ Վեց հազար բնակիչ ունեցող մի գյուղաքաղաք, վոր աչքի ընկնող մի առևտրական կենտրոն եր, ուր խոջայական կապիտալն ուներ խոշոր կուտակումներ։ Այս Հանգամանքը կապում եր Կարբիի բուրժուազիան Յերևանի առևտրական բուրժուազիայի հետ և այսպիսով կազմում եր նրա հետ մի աշխարհ, վոր իր դասակարգային բնույթով յենթարկված եր ժամանակի հայ ազատագրական շարժման խիստ ազդեցության, հետևաբար ներկայացնում եր մի տեսակ առաջապահ պահակ Ղարաբաղի հայ զինվորության` արևմտյան ճակատի վրա։ Վոր հայ Սղնախները հմայք ունեյին Ղարաբաղի սահմաններից դուրս ել, այս մասին մենք պերճախոս ապացույցներ ունինք Պետրոս Սարգիս Գիլանենցի ժամանակագրության մեջ: Եջմիածնի կաթողիկոսը մտերմական հարաբերություններ ուներ «հայոց ասկյարի» հետ և այս՝ անշուշտ վոչ առանց Յերևանի «մեծամեծների» գիտության։ Հիշենք և այնք վոր Թիֆլիսի առաջնորդ Մինաս վարդապետ Փարվեզյանը չեր թագցնում, թե ռուսական արշավանքի մի խնդիրն ել պիտի լինի Յերևանի առումը և այս առիթով նա նույնիսկ խորհրդակցության ե ունեցել ռուսական դեսպան Տոլստոյի հետ:

Այս բոլորը ցույց ե տալիս, վոր հայ ազատագրական ծրագրի մեջ Յերևանը վերջին տեղը չեր գրավում։ Հասկանալի յե, ուրեմն, թե ինչն եր դրդում Կարբիի խոջաներին զինվել արագորեն, ամրացնել իրանց գյուղաքաղաքը և մերժել Աբդալլահ փաշայի առաջարկությունն` անձնատուր լինելու մասին։ Բայց բանը կռվի չհասավ։ Կարբեցիները ժամանակին հասկացան, թե ինչ կնշանակե կռվի բռնվելը մի այդքան ահռելի ույժի հետ և անձնատրության բանակցություն սկսեցին. Թյուրք հրամանատարը զինաթափ արավ գյուղաքաղաքը, փոխարենը թույլ չտվեց իր զորքին կողոպուտներ կատարել։

Իսկ Յերևանի հայությունը դարձրեց իրան պատերազմող կողմ և ծավալեց գործունեյության մի յեղանակ, վոր չեր կարող հեղակարծ, հանպատրաստից պայթած համարվել, այլ կրում եր վաղորոք պատերազմական գործողությունների պատրաստված յեղած լինելու նշանները։ Պատերազմը լոկ հայերի և ոսմանցիների մեջ եր։ Պարսիկ խանն իր զորքով փակված մնաց միջնաբերդում, տեղական թյուրք ազգաբնակություն ել հեռու պահեց իրան մասնակցությունից։ Հայերի զինակից հանդիսացան միայն Կոնդ թաղի բոշաները: Մի կարճ միջոցում կազմակերպվում ե մի ամբողջ բանակ, բաղկացած ինն հազարից ավելի մարդկանցից։ Կազմակերպողներն եյին Յերևանի հարուստ հայերն ու բոշաները, ասել ե` խոջայական կապիտալը։ Ամեն մեկը մի քանի հարյուր հոգի յեր պատրաստում, զինվորագրելով վոչ միայն քաղաքացիներին, այլ մանավանդ և մոտիկ գյուղերի մարդկանց։ Ղեկավարում եր մի վոմն Գրիգոր վարդապետ, վոր ապրում եր Ձորագեղ թաղի ս. Սարգսի վանքում։ Թե ինչ ներքին բովանդակություն ուներ յերևանցիների այս մեծ ձեռնարկությունը, թե ինչի համար եր այս պատերազմը և թե վորտեղից վերցվեցին ռազմական հրահանգիչներն ու հրամանատարները,- մենք, տարաբախտաբար, չգիտենք։ Մեր միակ աղբյուրը[339]) դնում ե մեր առջև միայն մի արագ ու հեշտ պատրաստված պատերազմի պատմությունը և մենք միայն գործն ենք տեսնում, առանց իմանալու նրա ներքին շարժիչ թելերը։

իսկ գործը շատ լուրջ ու ծանր եր - մի անփորձ ժողովրդական զանգվածի պատերազմ ոսմանյան փորձված և ամեն տեղ ահարկու հանդիսացած կանոնավոր բանակի դեմ։ Աբդուլլահ փաշան հանդիպում եր ամենայեռանդուն, տոկուն դիմադրության և յերկար ժամանակ չեր կարողանում վերցնել քաղաքը։ Տեղի ունեցան արյունահեղ ճակատամարտեր, յերկու կողմից սպանվեցին հազարավոր մարդիկ։ Հայ-բոշայական հերոսությունն ակնհայտ եր։ Բայց վե՞րջը։ Այս ել ակնհայտ պիտի լիներ այն գլխից։ Թյուրքիան ահագին քանակությամբ (38 հազար) ոգնական զորք կուտակեց Յերևանի շուրջը։ Դրա մի խոշոր մասը Սարը-Մուսթաֆա փաշայի բանակն եր, վորի հատուկ պաշտոնն եր գրավել Գանձակն ու Ղարաբաղը և ամբողջ տարածությունը մինչև ռուսական սահմանը։ Մի ամբողջ որ տևած կատաղի պատերազմից հետո Յերևանն ընկնում եր ոսմանցիների ձեռքը (1724 Թ․ հունիսի 7-ին)։ Հետո, իհարկե, սովորական աղետը - ավեր ու թալան, մեծ քանակությամբ գերիներ քաշվում եյին ստրկավաճառանոցները։ Կ․ Պոլսի Հակոբ Կոլոտ պատրիարքի դիմումով եր, վոր թյուրք կառավարությունն արգելեց հայ գերիների վաճառումը[340]

Մինչդեռ այսպես հոշոտում եր Պարսկաստանը, ռուս-թյուրքական բանակցությունները նոր սահմանորոշումների առիթով շարունակում եյին նախկին թափով, և Թյուրքիան ինչպես վոր յեռանդով վարում եր պատերազմական գործողությունները, այնքան ել համառ ու խստապահանջ եր այդ բանակցությունների մեջ։ Բանակցող կողմերի շահերը շատ եյին հակամարտ, հաշտեցնել նրանց հաճախ այնքան դժվար եր, վոր պատերազմը ռուսների և թուրքերի մեջ համարվում եր անխուսափելի։ Բայց Պետրոսը վճռել եր չպատերազմել, և Կ․ Պոլսի ֆրանսիական դեսպանն իր միջնորդություններով վերացրեց պատերազմի վտանգը [341]): Յերկար ու բարակ վեճերի առարկա դարձավ մանավանդ Կովկասի մեջ գծվելիք սահմանների հարցը։ Դաշնագրի սևագրությունը փոփոխվեց բազմաթիվ անգամ, մինչև վոր, վերջապես 1724֊ի հունիսի 12-ին, այսինքն Յերևանի գրավումից հինգ որ հետո, Ռուսաստանի և Թյուրքիայի մեջ ստորագրվեց մի դաշնագրություն, վոր հետևյալ վորոշումներ եր սահմանում.

Շամախին մնում ե սուլթանի վասսալ Դոուդ բեկի տիրապետության տակ։ Տարածությունը Շամախուց մինչև Կասպից ծովն ուղիղ գծով բաժանվում եր յերեք հավասար մասի, վորոնցից յերկուսը, Կասպից ծովին կից գտնվողները, պատկան ում են Ռուսաստանին, իսկ յերրորդը, վոր Շամախուն ե կցված, կլինի Դոուդի իշխանության տակ, այսինքն կգտնվի Թյուրքիայի բարձրագույն իշխանութեան ներքո։ Դերբենտից դեպի յերկրի ներսը 22 ժամ ճանապարհի վրա նշան կտնկվի. այս նշանից ուրիշ գիծ ե տարվում դեպի հարավ, դեպի այն տեղը, ուր, վերևում հիշատակված յեղանակով, կորոշվի սահմանագիծ ռուսական հողերի և Շամախու նահանգի մեջ։ Այն հողերը, վորոնք այդ գծի աջ կողմն են գտնվում, դեպի յերկրի ներսը, կպատկանեն Թյուրքիային իսկ որոնրք ձախ կողմն, ծովի ուղղությամբ, կպատկանեն Ռուսաստանին։ Վերջապես այնտեղից, որ Շամախու և ռուսաց սահմանագլուխն ե կազմում, տարվում ե ուղիղ գիծ մինչև այնտեղ, ուր խառնվում են Կուր և Արաքս գետերը, այստեղ կլինի սահմանը Ռուսաստանի, Թյուրքիայի և Պարսկաստանի մեջ. Շամախին չպիտի ամրացվի և նրա մեջ չպիտի լինի թյուրքական կայազոր. բացառությամբ այն դեպքերի, յերբ այնտեղի տիրապետողը կընդիմանա սուլթանի իշխանության կամ թե խռովություն կծագե բնակիչների մեջ. բայց այս դեպքերում ել թյուրքական զորքերը, նախ քան Կուր գետն անցնելը, պիտի իմաց տան ռուսաց հրամանատարներին, իսկ խոովությունները հանգստացնելուց հետո, ոսմանյան զորքերից մի հատ մարդ ել չպիտի մնա Շամախում: Համայն ռուսաց կայսրը խոստանում ե համաձայնեցնել Շահ Թահմազին, վոր նա զիջե Թյուրքիային այն բոլոր տեղերը, վորոնք գրավված են Թյուրքական զորքերով, իսկ յեթե Շահը չկամենա Ռուսաստանին և Թյուրքիային զիջել նրանց վերցրած նահանգները, այն ժամանակ Ռուսաստանը և Թյուրքիան գործում են նրա դեմ միահամուռ [342]): Դեռ մի տարի ել չեր անցել Պետերբուրգում Իզմայիլ-բեկի հետ կնքված դաշնագրից, վորով Պետրոսը պարտավորվել եր պաշտպանել Պարսկաստանի ամբողջությունը Շահ-Թահմազի իշխանության տակ, և ահա այժմ վաճառում եր նա իր այդ պաշտպանյալին ամենաստոր կերպով, առանց նրա գիտության, Թյուրքիային, Ռուսաստանի հինավուրց վոխերիմ թշնամուն, կնքելով վերջինիս հետ նույն իսկ հարձակողական դաշնակցություն Պարսկաստանի դեմ: Իմպերիալիստական սրիկայության այս բարձր տեսակի քաջագործության դիմաց համեմատաբար անմեղ բաներ եյին այն յերկու սրիկայությունները, վոր Ռուոաստանի «մեծ» կայսրը գործադրում եր Վրաստանի և Հայաստանի վերաբերմամբ։ Յերկուսին ել ամենայն հանդիսավորությամբ խոստացել եր ազատություն ի սեր քրիստոնեյության, յերկուսն ել այժմ, հունիսի 12-ի դաշնագրությամբ, մտնում եյին այն հողերի մեջ, վորոնք պիտի պատկանեյին Թյուրքիային։ Վախթանգը, տեղյակ լինելով այս դիվանագիտական վաճառքին, այլ ևս անհույս կորած համարելով Վրաստանի ազատագրության գործը, թույլտվություն խնդրեց Պետրոսից բնակություն հաստատելու Ռուսաստանում, և ստանալով այդ թույլտվությունը, 1400 մարդկանց հետ գաղթեց Աստրախան:

Ուրիշ եր հայերի բանը։ Յեթե Հայաստանը հարկավոր չեր Պետրոսին, հայերն անպատճառ հարկավոր եյին նրան։ Մենք արդեն մասամբ մտցրել ենք ընթերցողին նրա իսկական դիտավորության մեջ։ Հունիսի 12-ի դաշնագրությունը նրան լավագույն միջոցն եր տալիս «ազատելու» հայերին, բայց վոչ թե Ղարաբաղի լեռներում, վորոնք արդեն ոսմանցիներին եյին պատկանում, այլ Գիլանի և Մազանդարանի վատառողջ, ճահճոտ դաշտերում։ Հունիսի 12– ի դաշնագրությունը, Պետրոսի ըմբռնողությամբ, հեշտացնում եր, իբրև անխուսափելի յելք հայերի համար, ամբողջ Ղարաբաղի գաղթեցումը Պարսկաստանից նոր խլած յերկիրները։

Յեվ նա շտապեց իրագործել այդ գաղթեցումը։ Ոգոստոս ամսին բրիգադիր Ռումյանցեվը տանում եր ստորագրությամբ վավերացրած ռուս—․թյուրքական դաշնագիրը Կ.Պոլիս։ Նրան հանձնարարվում եր համոզել հայերին, վոր սրանք գաղթեն կասպիական յերկիրները։ Պետրոսը խոստանում եր, վոր յեթե գաղթողների թիվը մեծ լինի, նրանց կտրվեն նաև այն հողերը, վորոնց վրա ապրում են պարսիկներ, հեռացնելով վերջիններիս ուրիշ տեղեր[343])։ Բայց համոզման միջոցով անկարելի յեր գաղթականության պես մի աղետալի ժողովրդական շարժում գլուխ բերել։ Պետք եր հարկադրական միջոցներ վորոնել, և Պետրոսը, գործելով այս ուղղությամբ, չեր կանգ առնում նույնիսկ կեղծարարի սրիկայության առաջ։

Վերևում մենք տեսանք, վոր Յեսայի կաթողիկոսը դեռ 1723 թվի յերկրորդ կեսում, բավական չհամարելով թղթով դիմումներ անելը ռուսաց կառավարության, հայ զինվորության կողմից յերեք հոքուց բաղկացած մի պատվիրականություն ել ուղարկեց Պետերբուրգ, վորպեսզի բերանացի կրկնե ոգնական զորք ուղարկելու խնդիրքը։ Այս պատգամավորությունը, վոր բաղկացած եր յերկու քահանայից—շամախեցի տեր Անտոն Առւսքելյանից և Ղաբալայեցի տեր Պետրոսից և մի հատ ել աշխարհականից, վորի իսկական անունը հայտնի չե և կրում եր Քեվխա-Չալաբի մականունը, յերկար ժամանակ, ամիսներով, Աստրախանում սպասում եր թույլտվության՝ Պետերբուրգ գնալու համար։ 1724-ի հունիս 4-ին Անտոն քահանան գրում եր Մոսկվա Մինաս վարդապետին․ «խեղճ եմք, մեզի ուզել տուր, յա ռուսախաթ տան գնամք: Աստուծու սիրուն, այն խալխն մեզ են մտիկ տալիս․ մեզ ուզել տուր շատ առանձնակի բաներ կա․ այլ ինչ ասեմ, մեք խեղճ եմք, հալբաթ և հալբաթ մեզ մեկ ճար անես քո անվան խաթեր մեզ մի ճար անես»[344]»: Այսքան արդեն անկարևոր եր համարվում Աստրախանում ընկած այդ հայկական պատվիրակությունը։ Բայց աշնան, անշուշտ ռուս-թուրքական դաշնագրության հետևանքով, ուշադրության ե առնվում նա և հրավիրվում ե Պետերբուրգ։ Նոյեմբերի 5-ին պատվիրակները հարց ու փորձի յեն յենթարկվում արտաքին գործերի մինիստրության մեջ, և Անտոն քահանան անում ե մի քանի հայտարարություններ, վորոնք սաստիկ պիտի գրգռեյին Պետրոսի իմպերիալիստական-վաճառականական ախորժակը։ Իսկական Ղարաբաղում, ասում եր սա, ազգաբնակության թիվն ե հարյու հազար տուն, իսկ Ղափանը, վոր միացած ե Ղարաբաղի հետ, ավելի մեծ հայ ազգաբնակություն ունի։ Ղափանի հայերը մեծագույն մասամբ վաճառականներ են, իսկ Ղարաբաղի հայերը լավ գիտեն շերամապահություն։

Այս քահանային արդեն կաշառել եր ռուսաց արքունիքը, վորի թելադրությամբ ել մտցնում եր իր հայտարարությունների մեջ հետևյալ կետերը․ «4. Յեթե նորին կայսերական մեծությունը չի բարեհաճի հայերին ոգնելու համար զորք ուղարկել, այս դեպքում նրանք (հայերը) խնդրում են, վոր նորին կայսերական մեծությունը բարեհաճե նրանց իր հովանավորության տակ վերցնել և հրամայել նրանց համար բնակության տեղեր նշանակել Կասպից ծովի մոտ, Գիլանում, Սալյանում, Բագվի մոտ և Դերբենտում, վորովհետև նրանք, հայերը, բոլորովին չեն ուզում այլևս լինել մահմեդական լուծի տակ, թեև նրանց թե Շահ-Թահմազը և թե թյուրքական Իբրահիմ փաշան Գանձակից (յերբ նա այնտեղ եր) իրանց նամակներով կանչում եյին ամեն մեկն իր կողմը հուսադրելով թե կստանան ամեն տեսակ ազատություններ, բայը նրանք ( հայերը) այդ բանին համաձայնություն չտվին, իմանալով նրանց փոփոխամտությունը, ուստի իրանց հավատի համար ուզում են լինել քրիստոնյա թագավորի հովանավորության տակ։ Յեվ յեթե նորին կայսերական մեծությունը կբարեհաճե հայերին իր հովանավորության տակ առնել և տալ նրանց բնակության համար հողեր վերոհիշյալ վայրերում, այն ժամանակ թող նա այդ մասին անհապաղ հուսադրական հրովարտակ ուղարկե մի հատուկ սուրհանդակով վոպեսզի հայերը, այդ հրովարական ստանալուց հետո, կարող լինեյին վողորոք, քանի վոր թշնամին դեռ նրանց չե տիրել կամ գնալու ճանապարհները չեն փակվել, դուրս գալով Ղարաբաղի նահանգից, իրանց ընտանիքներով գնան հիշատակված տեղերը։… 6) Ղարաբաղից դեպի Կասպից ծովը գնալու համար հայերը չունին վոչ մի վտանգ, և կարող են ազատ, մի կողմ թողնելով սարերը, գնալ Սալյան մինչև ուր նրանց Սղնախներից չորս որվա ճանապարհ ե ձիով, իսկ ամբողջ ժողովուրդը մինչև Սալյան կգնա վեց որում, քանի վոր այդ ճանապարհը հարթ ե և չոր։ 7) Ւսկ յերբ նորին կայսերական մեծությունը բարեհաճե վերցնել Շամախին և այնտեղ ռւսական զորքեր պահել, այն ժամանակ հայերը Ղարաբաղի նահանգից դեպի Կասպից ծովը գնալ կարող եյին առանց վորևե յերկյուղ ունենալու լեզգիներից, 8) Հիշյալ տեղերում բնակվելու համար հայերը նորին կայսերական մեծությունից վոչ մի ոժանդակություն չեն պահանջում, իրանք իրանց ծախսով կանեն ամեն ինչ, միայն խնդրում են. վոր նորին կայսերական մեծության վողորմածոսթյամբ բնակության համար տրվին հարմար հողեր, վորպեսզի նրանք կարողանան կերակրել իրանց. իսկ յեթե բնակություն հաստատելու ժամանակ մեկը մի կարիք կունենա, այդ ժամանակ կխնդրվի նորին կայսերական մեծության ոգնությունը։ 10) Յերևանի մոտ ապրող հայոց առաջին Արարատյան կաթողիկոսը և այնտեղի հայերը (վորոնք թվով շատ պակաս են Ղարաբաղի նահանգի հայերից), թեև ղարաբաղի հայերի հետ, հեռավորության պատճառով, հաղորդակցության մեջ չեն յեղել դեռ ևս, սակայն նույն Արարատյան կաթողիկոսը հաճախ նամակներ ե ուղարկում Ղարաբաղ, Յեսայի կաթողիկոսին, հուսադրելով թե ինքն ել համաձայն ե նրա հետ» [345]։

Այս մի ամբողջ ծրագիր եր, պատրաստված ռուսական դիվանատան մեջ և սակայն դրված կիսագրագետ քահանայի բերանում, իբրև Ղարաբաղի լեռներից բերված աղաչանք։ Այդ ժողովուրդը, հարյուր հազարներից բաղկացած, իբր թե իրան զոհ եր բերում Պետրոսին, գնում եր այնտեղ, ուր նա յեր կամենում, ամեն ծախս իր վրա վերցրած, անձնատուր՝ առանց վորևե պայմանի, միանգամայն հլու և անխոս հպատակ նրա ամեն մի կամեցողության։ Այս՝ ազատություն եր Քրիստոսի սիրուն։ Յեվ այս տմարդի պայմանների մեջ ե ահա, վոր իր ամբողջ հասակով նկարվում եր Պետրոսն իբրև «փրկիչ», փրկիչ իրան ակնկալող, իր վրա աղոթող խեղճ ու նկուն ժողովրդների։

Մենք գիտենք նաև, թե ինչ բարիքների ակնկալությամբ եր, վոր Սղնախների յերեք պատվիրակներր համաձայնեցին դնել իր անց ստորագրությունները Պետրոսի կառավարության կատարած այս անպատիվ խարդախության տակ։ Երկու քահանաները շահադիտական սպասելիքներ ունեյին։ Անտոն քահանան արարքի գլխավորն եր և չաղ քահանայաբաժին եր ուզում իր համար ոգնություն, վոր ինքը Շամախուց տեղափոխվի Դերբենտ, խոստանում եր գաղթեցնել իր հետ Շամախու ծուխը, բաղկացած 50 ընտանիքից. Դերբենտում նրան սպասում եր փառավոր կացություն, վորովհետև այն տեղ արդեն կային 200 տուն հայ գաղթականներ, վորոնք պիտի նրա ծուխը դառնային։ Պետրոս քահանան խնդրում եր Ղաբալա գավառի հայ ազգաբնակության մասին, վոր նա առնվի ռուսական հովանավորության տակ։ Իսկ Քեվխա Չալաբին մի թշվառ հայր եր. նրա ամբողջ ընտանիքը գերի եյին տարել լեզգիները. մի առ մի նա պատմում եր, թե այժմ ում մոտ և ինչ տեղերում եյին գտնվում նրա տղաներն ու աղջիները, արտասվագին աղաչում եր, վոր հրամաններ տրվեն այդ գերիներին նրանց տերերից խլելու համար։

Այս խարդախության վրա հիմնվելով Պետրոսն ուղղեց հայ ժողովրդին հետևյալ հրովարտակը.

«Աստուծո վողորմությամբն մեր Առաջին Պետր ինփրայթոռ ինքնակալ ամեն այն Ըռուստի յերկիր և այլ և այլ տեղյաց.

«Պատվելի կաթողիկոս Յեսայուդ և սլատվելի ուզպաշաց Ավանիդ և Միրզաիդ և ամենայն այլոց պատվական ուզպաշացդ և գլխավորացդ, և ամենայն պատվական հայոց ասկիդ մեր ինփրայթոռության վողորմությամբ շատ բարև հասցե։

«Հայտնի լիցի ձեզ վոր ես մեր վողորմության գիր ա․ վոր մեր ձեր ուղարկած Տեր Անտոնին և Քեֆխյա Չալաբուն խետ ա, վոր ձեր խոնարհությամբ վողորմության խնդրվածքին գիրն մեզ հասել ա․ և սուքա ել բերանով ամենայն ջաթտան ձեր խնդիրն խնդիրք արին վոր մեք ձեզ ձեր տանովն և խիզանով և ձեր ոճաղովն թամամի զաթովն մեր մեծ և բարձր ինփռայթոռության վողորմության հրամանին տակաւն լինեք, վոր ձեր կալե համար և ձեր դնջություն, առանց նեղության վոր գեք և կենեք, մեր առած նոր պարսից յեկրումն, որ Գիլանա ծուվին վերեն ա, վորն որ ձեր խավանած տեղն լինի, մեք հրաման տանք վոր դուք տեղն ձեր դնջությամբ ավադանի գցեք և կեք և քրիստոնեյության հավատն դուք առանց ախ և յերկյուղի պախեց․ և մեք պատվական հայոց ասկիդ վասն քրիստոնեյության առավել մեր վողորմությամբ կը պախամանք. եդ ջաթ տան մեք ձեր ես խնդրվածքին ամենայն վողորմությամբ հրամայեցինք. և պիտանի տեղն մեր հրամանաց գիրն ուղարկեցինք, վոր նոր յերկրն մեր… մեծավորաց վերայ, վոր Պարսիցն առել անք, վոր նոքա ձեզ Գիլան և Մազանդարան և Բաքու, և այլ ինչ տեղ որ ձեզ ընդունելի լինի, ինչ վախտ վոր ձեզանից ով վոք տեղերն կը գնա, չե թե միայն ընդունեն և ձեր կալե և շինության ավադանի առել ե. ձեր խովանած պեթկական տեղարեքն նշանց տան ձեզ և մենայն ջաթտան վողորմությամբ պիտի զձեզ պախեն առանց վնաս. և վոր դուք մեր վողորմության ամենայն հրամանն և ամենայն ժամ ե առավել կը հավաստեք և ել իվելի ումիդով կենեք. ես ջաթտան չե թե միայն ինփրայթոռության հրամանագիրն ձեզ ուղարկեցինք, մեք ձեր ուղարկած մարդիքն ել ես Ժամանակումն գար ձեզ յետ ուղարկեցինք և ինչպես վոր մեր վողորմություն, վոր առ զձեզ ունինք, ալ իվիլի դոքա լեզվով ձեզ կու պահեն և հավատով կու լինեք, վոր դոքա հրաման ունեն ձեզ ասելի. և վոր դուք կարելի յեք դոցա թամամ հավատալի, ջաթտան հավատով որդում տալե. և մենք մեր ինփրայթոռության մեծ վողորմությամբն Աստուծով առ ձեզ ունիմք [346]).

Միաժամանակ սկսվում եր մի յեռանդուն գրագրություն ռուսական այս ձեռնարկության առիթով։ Պետրոսը հրամաններ եր ուղարկում կասպիական յեզերքում գրավված բոլոր տեղերի զինվորական հրամանատարներին, վոր նրանք ընդունեն գաղթող հայերին հողեր տան նրանց բնակության համար և առհասարակ աջակցեն նրանց ամեն կերպ։ Գրագրությունների մի խոշոր մասը վերաբերվում եր Սղնախների յերեք պատգամավորներին, վորոնցից մեկի, այն ե Պետրոս քահանայի տեղ այժմ յերևում ե մի վոմն Սիմոն Պոպով: Գլխավորներն են, իհարկե, նույն Անտոն քահանան և Քեվխա Չալաբին, վորոնք այժմ դարձել են շատ կարևոր պետական մարդիկ։ Պետրոսը, չնայած վոր հիվանդ եր, ընդունեց յերկուսին, հուսադրություններ արավ և հրամայեց նրանց իսկույն վերադառնալ Սղնախները և տանել իր հրովարտակը գաղթման մասին։ Այս անգամ բազմաթիվ կտրուկ կարգադրություններ եյին անվում նրանց արագ և ապահով ճանապարհորդության մասին։ Մի խոսքով գործի յեր դրվում ամբողջ պետական մեքենան արագ ու հեշտ կերպով իրագործել տալու համար իբր թե հայերի հայտնած ջերմեռանդ ցանկությունը Պարսկաստան գաղթելու մասին։ Սուտն, այնուամենայնիվ, բոլորովին չեր մնում չմերկացված։ Պետական կանցլերը նամակ եր գրում Իվան Կարապետին, վոր նա Համոզե Յեսայի կաթողիկոսին և մյուս գլխավորներին գաղթել, հասկացնել թե ինչ ոգուտներ ունի գաղթումը և այլն [347]) մինչդեռ բոլորովին կարիք չեր լինի գործադրելու այդ միջոցները յեթե հայերն իրանք լինեյին գաղթելու ցանկություն հայտնած: Բոլոր իր ձեռնարկած հնարների վրա Պետրոսն ավելացնում եր և դիվանագիտականը։ Ահա մի ժամանակ ինչ եր նա գրում Կ. Պոլիս դեսպան ուղարկված բրիգադիր Ռումյացովին:

«Մեզ մոտ յեկան հայոց պատգամավորները խնդրելու մեր պաշտպանությունը թշնամիներից, իսկ յեթե այդ անկարելի յե, թույլ տալ նրանց գնալ ապրելու Պարսկաստանից մեր նոր ձեռք բերած նահանգներում։ Մենք նրանց պատասխանեցինք թե զորքով ոգնել նրանց չենք կարող՝ Բ. Դրան հետ կնքված դաշնագրի հետևանքով, իսկ գաղթել մեր մերձկասպիական մարզերը թույլատրեցինք և մեր հուսադրական հրովարտակն ուղարկեցինք։ Յեթե թյուրքերը կը սկսեն խոսել մեզ հետ այդ մասին, պատասխանեցեք թե մենք ինքներս հայերին չենք կանչել, այլ նրանք հավատակցության պատճառով խնդրեցին մեզ ընդունել իրանց մեր հովանավորության տակ. մեզ, քրիստոնեյության պատճառով, հայերին, իբրև քրիստոնյաների, մերժել անկարելի յեր, ինչպես և ինքը վեզիրը հաճախ հայտարարում եր, թե հավատակցության պատճառով հովանավորություն խնդրողներին մերժել անկարելի յե. պետք ե միայն նայել վոր հողերը պատկանեն նրան, վորի անունով նշանակված են դաշնագրության մեջ, իսկ ժողովրդներին չպետք ե արգելել, վոր նրանք այս կամ այն կողմն անցնեն, Բ. Դրան համար ավելի ձեռնտու կը լինի, վոր հայերը դուրս գնան, վորովհետև նա այդ դեպքում առանց դիմադրության կը տիրե նրանց հողերին։ Ավելացրու, վոր յեթե Բ. Դուռը կը կամենա դեպի իր կողմը կանչել Պարսկաստանից մեր ձեռք բերած նահանգների մահմեդականներին, այս բանին մենք հակառակ չենք լինի. յեթե գրավոր հուսադրություն պահանջեն, տվեք»[348]):

Այսքան ջանք ու յեռանդ, այսքան փութկոտություն, ստություն, խաբեբայություն ու կեղտ ռուսական մեծ կայսրը հարկադրված եր գործադրել, մտրակված այն հանգամանքից, վոր ավազակաբար հափշտակել եր Գիլանը, մի մեծ հարստություն, վոր այժմ պետք եր շահագործել: Գիլանը տարին 70 հազար փութ մետաքս եր տալիս. ո՞վ պիտի հավաքեր, մեծացներ, շահավաճառության բարձր նյութ դարձներ այդ անհուն հունձը, տալով Ռուսաստանին գրեթե մենավաճառի դիրք համաշխարհային շուկայում:—Համենայն դեպս՝ վոչ ռուսները։ Ուրիշ պատճառ վոր չլիներ, Գիլանի և Մազանդարանի ճահճային ոդը մահաբեր եր նրանց համար և խոսք կար ժողովրդի մեջ, թե միայն Ռաշտում, ռուսական կայազորի մեջ, որեկան 30 մեռնողներ եյին լինում:

Մյուս կողմից ել ավղանների արշավանքը մինջև Սպահան մի խոշոր փլուզում եր առաջացրել վոչ միայն Պարսկաստանի, այլև Առաջավոր Ասիայի տնտեսության մեջ—Նոր Ջուղայի, իբրև հայ խոջայական կապիտալի կենտրոնավայրի վոչնչացում։ Մենք իր տեղում կտեսնենք այդ տնտեսական աղետի հետևանքներն ու նշանակությունը. այստեղ միայն չմոռանանք, վոր Գիլանի և հարևան ծովեզերյա մարզերի մետաքսի տերը հայ խոջան եր, և յերբ նա այսոր այլևս գրեթե բոլորովին չկար, այս նշանակում եր մահ մերձկասպյան մետաքսագործության համար, և Պետրոսին կմնար հարյուր ու մի խարդախությունների գնով միայն ավերակների տիրելու հաճույքը, յեթե նրան չաջողվեր վերակենդանացնել հայ խոջայական կապիտալն իր հափշտակած պարսկական մարզերում։ Իսկ այդպիսի անհրաժեշտություն նա ի կատար ածել եր մտածում ճիշտ այնպես, ինչպես այդ արել եր նրա պես մեծ բռնավոր֊վերանորոգիչ Շահ-Աբբասը մի դար և ավել դրանից առաջ, այն ե՝ հայ ժողովրդի խոշոր մասսայական գաղթեցման միջոցով։ Պոկել ամբողջ Լեռնային Ղարարաբաղը, շպրտել նրան Գիլան, Մազանդարան - այս մի ահռելի, հրեշային ծրագիր եր, այդ նշանակում եր հարյուր հազարներով անմեղ մարդիկ քշել տանել հեռու֊հեռու իրանց ոջախներից, թե ինչ ե նրանց մեջ գտնվում են և շատ վաճառականներ, վարժ շերամապահներ։ Բայց այսպե՞ս չէր և Շահ֊Աբբասի գերեվարությունը։ Հայ խոջայական կապիտալը, միակ ույժը, վոր մնացել եր հայ ժողովրդի մեջ նրա ապրած քաղաքական փլուզումներից հետո, քշում տանում եր նրան յերկրից յերկիր, վորպեսզի բաժին ու ավար դառնա բռնակալ գիշատիչների։ Այս աղետալի տեսարանը կրկնող պիտի դառնար Պետրոս Մեծը, վոր ավելի հաշվագետ եր այս բանի մեջ իր նախորդից։ Յեթե Շահ֊Աբբաս Մեծն ասում եր, թե յուրաքանչյուր հայի Սպահան հասցնելը իրան նստել ե 2 հազար թուման, Պետրոս Մեծն իրան այդպիսի ծախսերից ել եր ազատել, վորովհետև նա Գիլանի 70 հազար փութ մետաքսի համար եր իբր թե ծրագրում այդ գերեվարությունը, այլ լոկ Քրիստոսի սիրու համար, ուստի յուրաքանչյուր հայ պիտի իր հաշվով քարուքանդ և բնավեր դառնար։ Արդար լինենք, սակայն։ Պետրոսը դեռ 1722 թվին, հրահանգներ տալով գեներալ Մատյուշկինին հայերի գաղթը նախապատրաստելու և խրախուսելու մասին, հանձնարարում եր, իբրև միջոց, մահմեդական ազգաբնակության փչացումը գրավված նահանգներում։ Այս ել, իհարկե, Քրիստոսի սիրու համար եր, և հայերն ինչպես պիտի չուզեյին իրանց հաշվով գնալ և այդպիսի <<մաքրած֊սրբած>> տեղեր վայելել։

Յեվ այսպես, հայ խոջայական կապիտալը մի անգամ ել օտար յերկրում օտար գիշատիչների կեր դառնալու համար, պիտի ահագին զանգվածներով տեղահան աներ հայ ժողովուրդը և տաներ նրան աննկարագրելի տանջանքներով յերկրից յերկիր: Յեվ յեթե այս անգամ տեղի չունեցավ այս դժբախտությունը, պատճառն այն ե, վոր մինչդեռ Շահ֊Աբբասն անձամբ եր պոկում Արաքսի ժայռերից և իր հետ տանում խոջայական կապիտալը, Պետրոս–Մեծն այդքան կարգադրություններն անում եր մահվան անկողնում պառկած։

Նա մեռավ յերկու և կես ամիս հետո 1725 թվի հունվարի 28֊ին։

11.

Հունիսի 12-ի դաշնագրությունից հետո Թյուրքիան սկսեց իրագործել իր իրավունքը գրավելով պարսկական այն հողերը վորոնրք նրա բաժինն եյին ընկել Պետրոս Մեծի հետ կատարած հափշտակության միջոցով։ Յերևանի գրավման հետևից Նախիջևանի, Բորչալուի և այլ տեղերի գրավումը. թյուրքական բանակն այժմ կանգնած եր այն գծի վրա վոր կազմում են Գանձակը և Ղարաբաղը մինչև Արաքսի հովիտը, այսինքն նույն այն գիծը, վորի վրա ամրացած եր հայ զինվորությունը: Այս զինված ույժից եր այժմ կախված կամ թույլ տալ, վոր թյուրքական բանակն առանց արգելքի առաջանա մինչև Շամախի և Կասպիական ափերը կամ կանգել նրա այդ ճանապարհի վրա, կտրել առաջխաղացության հնարավորությունը։ Առաջին դեպրում հայ զինվորությունը պիտի ոսմանցիների կողմը լիներ, յերկրորդ դեպքում՝ զենք հաներ նրանց դեմ։ Պետք ե ասել, վոր իրանք ոսմանցիները չեյին ուզում տեսնել հայերին դիմադրողի դիրքում և խաղաղ համաձայնության հետամուտ եյինք ուստի և դիմեցին Եջմիածնի Աստվածատուր Համադանցի կաթողիկոսի միջնորդության: Շատ նշանակալից ե վերջինիս մի նամակը Գանձասարի Յեսայի կաթողիկոսին այս առարկայի վերաբերմամբ։ Նամակի ռուսերեն թարգմանությունն ե միայն մնացել։ Յեվ ահա ինչ եր ասված այդտեղ.

«Կաֆլան-Տիվեսից մինչև Յերևանը նվաճել ե թյուրքաց սուլթանը և չկա այլևս մի դատարկ տեղ այդ յերկիրներում, բոլորը գրավված են և դուք չկարծեք թե նրանք չեն վերցված, հենց ճիշտ վերցված են։ Յեվ յեթե ինձ լսեք, հաճեցեք ուղարկել ձեզնից մի քանի յուղբաշիներ թյուրքաց փաշայի մոտ ընծաներով։ Աստված յերկար կյանք տա թյուրքաց փաշային և սերասկերին, վորովհետև, յեթե մեկը գալիս ե նրանց մոտ և յերկրպագում ե, նրան մահ չե լինում, քանի վոր ով գալիս ե հնազանդությամբ, այս դեպքում նրանցից վոչ թե վորևե վախ չկա, այլ պատիվներ ել են լինում նրանց կողմից, և այդպիսիներին նրանք ավելի լավ դիրք ել են տալիս, քան վոր ունեյին նրանք առաջ: Շտապեցե՛ք, շուտ մարդ ուղարկեցեք նրանց մոտ յերկրպագությամբ, այս ձեզ համար լավ կլինի. շուտ ուղարկեցեք այն պատճառով, վոր թյուրքաց զորք մինչև այժմ ձեզ մոտ չե ուղարկված, իսկ յեթե չգաք և չերկրպագեք և թյուրքաց զորքերն ել ձեզ մոտ գան, այն ժամանակ նրանք ձեզ բոլորիդ կկոտորեն և գերի կվերցնեն և մի՛ սպասեք վոր նրանք գան և ձեզ ջարդեն ու կտոր-կտոր անեն և մենք այդ բանը տեսնենք մեր աչքերով։ Մեզ քրիստոնյաներիս նրանցից պատիվ և հանգստություն կա և վոչ մի զրկանք չի լինի մեզ նրանցից, և ձեզ համար ել լավ կլինի և դուք ել մեծ ոգնություն կստանաք, յեթե ինձ կլսեք և կգաք և կերկրպագեք. և յես գրեցի ձեզ, վոր դուք հավատաք այս բանին և ինձ լսեք, կամ ինչպես լավ կհամարեք, մտածեցեք ձեր մեջ»[349]

Յեվ պետք ե ասել, վոր միայն Աստվածատուր կաթողիկոսը չեր այդպես մտածում։ Հենց իր հայ զինվորության մեջ ել գոյացել եր մի հոսանք, վոր տեսնում եր, թե դրությունը փոխվել ե, պարսիկ ու ռուս չեն այլևս հրապարակում, այլ ահարկու ոսմանցին ե անարգել տիրում ամեն տեղ, ուստի Աստվածատուր կաթողիկոսի պես մտածում եր հաշտվել այդ ամեհի ույժի հետ։ Այսպիսով հայոց Սղնախներում գլուխ բարձրացնել եր սկսում մի թյուրքական կուսակցություն։ Նրա ներկայացուցիչ կարելի յե համարել Յերից Մանկանց վանքի Ներսես կաթողիկոսին։ Այս մի փոքրամասնական հատված եր. մեծամասնական հատվածը, ռուսականը, գլխավորում եր Յեսայի կաթողիկոսը: Ներսեսը, իբրև հայ զինվորության մի մասի գլխավոր, հաղորդում եր Յեսայուն, թե յուզբաշիների մեջ սկսվել ե մի վտանգավոր խմորում և, որինակ, Բարդայի Յեսայի յուզբաշին հայտնել ե, վոր յերբ թյուրքերը գան Գանձակ, ինքը կերթա նրանց վոտը։ Ներսեսը խորհուրդ եր տալիս Յեսայուն զգուշանալ յուզբաշիներից, չը հայտնել նրանց ոուսաց կայսրին արած դիմումները և առհասարակ այլևս դիմումներ չանել, քանի վոր «յոթնգլխյան վիշապն արդեն յեկել ե և յերկրի բոլոր չորս կողմերը կոխել ե և իր պոչը մեզ ել կը հասցնե»[350]

Բայց այս պառակտման առաջն առնում ե ռուսական գործակալը հայոց Սղնախներում՝ Իվան Կարապետը, հավատացնելով ամենքին, թե ռուսական զորքը պիտի ոգնության գա և բոլորովին պետք չկա, վոր հայերը դիմեն ոսմանցիներին: Միամիտ լեռնցիներին հեշտ եր խաբել յերեխաների նման: Ւվան Կարապետը պարծանքով հայտնում եր Բագվի կայազորի հրամանատար բրիգադիր Բարյատինսկուն, թե իրան միանգամայն աջողվել ե յետ կանգնեցնել հայերին ոսմանցիների հետ բանակցություններ ըսկսելու դիտավորությունից և կատարյալ համաձայնություն վերականգնել հայ զինվորության մեջ[351])։ Յեվ այս սուտ չեր: 1724 թ. հոկտեմբերի 18–ին ամենքը միացած-Յեսային, Ներսեսը, մելիքներն ու յուզբաշիները դիմում են ուղարկում Պետրոսին, հայտնում են ոսմանցիների շարժումները, հայտնում են, թե հայ ժողովուրդը գտնվում ե բնաջնջման վտանգի տակ, վոր 3-4 անգամ գրել են նրան այս մասին, բայց պատասխան չեն ստացել և նորից աղաչում եյին, «խաչի խաթեր», հրամայել, վոր Բագվի զորքից իրանց ոգնություն ուղարկվի, խոստանում եյին հոգալ այդ զորաբաժնի ամբողջ պարենավորումը։ Այս թղթին ստորագրում եր նաև նորելուկ հայ դիվանագիտական գործիչ «ըսլուկա (слуга) Կարապետ Իվան»-ը[352]), վոր դասավորում եր իր այդ անունները և հակառակ ուղղությամբ։

Այս դիմումի պատասխանն եր, վոր տանում եյին Պետերբուրգից Անտոն քահանան և Քեվխա Չալտբին։ Թեև նրանց շտապեցնում եյին, բայց ռուսական ձմեռը գամեց նրանց անշարության և միայն 1725 թվականի գարնան եր, վոր նրանք յերևացին Շամախու շրջականերում, ուր ճանապարհները փակել եյին եզդիները, վորոնք սպանեցին պատվիրակներից մեկին, Սիմոն Պոպովին։ Հարկավոր յեղավ, վոր մնացածները մեծ զգուշությամբ, հետևաբար և մեծ դանդաղկոտությամբ առաջ գնան։

Իսկ ոսմանյան հրամանատարությունը, տեսնելով վոր հայերի կողմից վոչինչ փորձ չե անվանում իր հետ խաղաղ համաձայնության գալու համար, 1725 թվի վաղ գարնան պատերազմական գործողություններ եր սկսում նախ Հյուսիսային Ղարաբաղի դեմ։ Կարելի յեր ասել, թե այս ժամանակից հայտարարվում եր մի հայ-թյուրքական պատերազմ, առաջինը հայ իրականության մեջ ոսմանյան պետության հիմնարկությունից ի վեր, մի պատերազմ վոր տեղական ապստամբական բնավորություն չուներ և մղվում եր յերկար ճակատի վրա, Գանձակից մինչև Որդուբաթ և Նախիջևան։ Բայց այս հարավային թևը դեռ մի տարուց հետո պիտի մտներ պատերազմական կրակի մեջ։ Կանոնավոր, մեծածավալ պատերազմ, իհարկե, չեր կարող լինել վոչ-հարավային թևերի վրա։ Հայերը փոքր զորաբաժիններով լեռներից հարձակումներ եյին գործում։ Սակայն վորքան ել աջող լինեյին այդ հարձակումները, նրանք չեյին կարող կանգնեցնել մի կանոնավոր և խոշոր բանակի աոաջխաղացությունը։ Յեվ ոսմանյան մի զորաբաժին, բաղկացած հինգ հազար հոգուց, մտավ Ղարաբաղ։ Հայերն ստիպված յեղան հնազանդություն ցույց տալ, բայց դիմեցին մի խորամանկ դավադրության և նրանով մի խոշոր հաղթանակ տսւրան։ Այս գործողությունները նկարագրված են Յեսայի կաթողիկոսի և մելիքների նամակների մեջ, վորոնք ուղղված եյին արդեն մեռած Պետրոս Մեծին, Վախթանգ թագավորին և սրա վորդի Շահ-Նավազին։

«Թագաւորազն և քաջատոհմ մեծ ի և Սաստուածազօր Վախթանգ թագաւորի և Շահնաւազ խանի.

«Քրիստոսի նուաստ ծառայ Եսայի կաթողիկոսի Աղուանից և ամենայն մեծ և փոքր ուզպաշաց և մելիքաց և գլխաւորաց և տանուտեարց և ժողովրդոց երկրիս Ղարապաղու։ Ողջոյն և երկրպագութիւն հասցէ։ Զի ահա աստի յառաջ Փիլիպին գալովն զամենայն որպիսութիւն գրեալ եմք առ ձեր մեծութիունսդ, չգիտեմք եհաս եթե ոչ․ այժմ ահա կրկին գրեմք որպեսութիւն մեր և երկրներին. զի ահա Երևան, Նախջուան իւր երկրովն առան օսմանցիք, այլ և Թավրիզու վրայ երկու անգամ կռիւ է եղել, նոցա զօրքն կոտորել են, չեն կարողացել առնել․ այլ և Շամշատինլու զաչաղն, Պօրչալու, Լօռի ևս թամամ նոցա ձեռքն է։ Վրացտուն միայն քաղաքումն կայ ղօշուն, այլ ուրիշ տեղ չի կայ. Շիրվան ևս 4500 մարդով Մուստափա փաշան գնաց․ մեզ մօտ ևս յառաջ էլչի եկավ։ Մհամմատ Ղուլի խանն չգիտեմք որտեղ է, եղբօրորդին Գեանջայ է, Շահն ասում են Արտավիլու կողմն է. այս միջումս Գեանջու շհարն և մեք եմք մնացեալ, իրար հետ լավ եմք, մեր և նոցա մարդն գնում են գալիս. ապա զայս յայտնի լիցի ձեր մեծութեանդ․ զայս աղուհացիս 4 շաբթումն, մարտի մէկումն 3 փաշայ՝ Շահին, Սալահ և Այի անունով 4700 մարդով Գանջու ներքևանց անցան եկին մեզ մօտ վարանդայ․ մէկ 2 օրն տեսանք միտքներն ծուռ, կռիւ անելով էլ օհդէն կարել չեմք գալ, ղոնաղ արինք գեղուգեղ 100-ով, 200-ով, 300-ով, 400-ով թամամ կոտորեցինք[353])․ Միայն մէկ 150 մարդ փախան․ 200 էսիր թափեցինք, հիմա մուշախաս որ մեզ վրաց մեծ ղօշուն կու գայ քանի օրումս. այլ մեք այս բաներս ձեր արևով և ումիտով և գրովն ենք անում, դուք որ գնացալ էք տեղդ էք, մեք մեծ հուսով եմք, և մեր աչքն գիշեր և ցերեկ ձեր գալու ճանապարհին և գրին է․ ահա և նոր արզ գրեցինք թագաւորին, վասն որոյ ձեզանէ կու խնդրեմք, վոր թէպէտ հեռացաք մեզնէ, զձեզ չմոռանաք․ ահա օգնութեան և քոմակի օրն այսօր է․ եթէ մինչև ի մէկ, 2 ամիս մեզ օգնութիւն չհասաւ այդ կողմէտ, թամամ քրիստոնեայքս բնաջինջ կու լինի, մուշախաս, այլ ինչ օգուտ ձեր աշխատանքն․ ահա աղաչեմք, աղաչեմք, անտես մի առնեք զաղաչանս մեր, այլ հասէք մեզ վասն սիրոյն Քրիստոսի մեզ օգնութիւն․ այլ զինչ երկարեմք, դարձեալ Փիլիպն գեանջցոց և մեր թղթովն գնայ Շահին մօտն, հիմա էկաւ խալաթով, ըռազամով մեզ համար. այլև Քալպալի բեկն այս բանիս վրայ բերինք մեր մէջս, Ղզլպաշին հետ հաշտեցինք, այլևս մեր մէջս որքան խռով մարդ կար, թե մէլիքներ, թէ ուզպաշիք ամենն մին եղան. պարիշեցանք, այլ ջոկութիւն չկայ. մի այն թե մեր աչքն ձեր ճանապարհին է և ձեզ եմք ընթիզար, և խնդրեմք որ Տեր Աստուած ձեզ երկար կեանք տայ, աջողումն օր շուտ մեզ հասնէք և ձեր մէկ օրն 100 հազար լինի:

«1725 թվիս, մարտի 10 գրեցաւ ի Գանձասար։

«Քրիսաոոի ծառայ Թարխան. Քրիստոսին ծառայ Աւան. քրիստոսի ծառայ Օհան. քրիստոսի ծառայ Պաղի»[354]):

Պետրոսին ուղղված նամակից իմանում ենք և մի այլ մանրամասնություն։ Յերեք փաշաներից յերկուսն սպանվել են, իսկ երրորդը, Սալահ փաշան , գերի ընկավ հայերի ձեռքը։ Մի ուրիշ նամակի մեջ բերված ե և այն շատ հետաքրքրական խոսակցությունը, վոր տեղի յե ունեցել հայ զորապետների և այս Սալահ փաշայի մեջ:

«Զնա (Փաշային) խօսացրինք,—գրում եյին մելիքները կայսրին.— դուք ինչպես էք եկել այս երկիրս. նա ասաց մեր թագաւորն հրաման է արարեալ որ պիտի մեք այս երկրներիս հայն և ղզլբաշն փչացնեմք. չուն որ Ըռուս թագաւորին զօրքն ծովի այս կողմն են անցել մեք նոցա վերայ գնամք, հայն այս մէջս չպիտի և այս երկրներս խարապ պիտի լինի, որ մեր ճանապարհն բացվի. նաև ասաց այս փաշան թէ դուք չէիք այս միջումս, մեք հիմա Դարբանդու և. Պաքու վերայ էինք գնացել, որ զատի մի մերն է»[355]):

Այս խսքերը նշանակալից եյին այն կողմից, վոր նրանց մեջ առաջին անգամ արտահայտություն եր գտնում թյուրքական քաղաքականությունը հայերի վերաբերմամբ այն ամեն դեպքերում, յերբ սրանք փորձ կանեյին զինված ույժով կանգնեցնելու կամ առնվազը դժվարացնելու ոսմանյան շարժումը դեպի Արևելք, դեպի Կասպից ծով, դեպի Իրան և այլն։ Վոչնչացնել հայերին իբրև արգելք և ճանապարհ բաց անել,-այս ռազմական գործելակերպը ոսմանցիները չմոռացան և մոտ յերկու հարյուր տարի այդ ժամանակից անցնելուց հետո, 1918-1921 թվականներին, յերբ նրանց դեմ պատերազմող հայերն եյին կանգնած նրանց ճանապարհին Կարսի, Ալեքսանդրոպոլի, Ղարաքիլիսայի, Ղարաբաղի Քյուրդամիրի վրայով մինչև Բագու և Բագվի մեջ ել, և այդ բոլորը նստեց նրանց ոսմանյան յաթաղանով խողխողված մոտ 50 հազար մարդ։

Ուշագրավ ե և մի ուրիշ հանգամանք.-հայոց Սղնախները հաշտվում են պարսիկների հետ, որպեսզի նրանց հետ միացած դիմադրեն ընդհանուր թշնամուն-Թյուրքիային։ Քայքայված, ուժասպառ Պարսկաստանը չեր կարող, իհարկե, փոքրի շատե շոշափելի ոգնություն տալ հայերին, բայց փաստի նշանակությունն այն բանի մեջ եր, վոր հայերը նախընտրելի եյին համարում պարսկական ռեժիմը, քան ոսմանյանը։ Այս մենք տեսանք և Շահ Աբբասի ժամանակ, 17-րդ դարի սկզբում, յերբ Հայերը Պարսկաստան եյին փախչում ոսմանցիների գրաված Այսրկովկասից։ Յեվ հայ զինվորության այս զինակցությունը պարսիկների հետ, ինչպես կտեսնենք շուտով, պսակվեց այնպիսի գեղեցիկ հետևանքներով, վորպիսիները այնքան զուր սպասում եյին հայերը Արևմտյան Յեվրոպայի և մասնավորապես Ռուսաստանի «քրիստոսասիրությունից»։

Ահա այդ ցարական «քրիստոսասիրության» վերջին պատգամը կես տարվա ճամբորդությունից հետո, գալիս, վերջապես հասնում եր Փոքր Սղնախը, Շոշու գյուղի մոտ, Շուշու ժայռերի մեջ։ Մայիսի կեսին Անտոն քահանան և Քեխա Չալաբին այդտեղ եյին և տվին Պետրոսի հրովարտակը զորքի գլխավորներին: Կատարյալ անակնկալություն: Ինչի՞ եյին սպասում և ի՜նչ դուրս յեկավ: Տպավորությունը ծանր եր։ Մարդ ուղարկեցին Գանձասար, Յեսայի կաթողիկոսի յետևից։ Յեվ յերբ նա յեկավ, կազմվեց լեռնցի մարտիկների ռազմական խորհուրդ, վորի բնորոշ նկարագրությունը լեռնային աննման պարզությամբ տալիս ե Իվան Կարապետն իր մի նամակի մեջ, վոր ուղղված ե պետական կանցլեր կոմս Գոլովինին։

«Տէր Անտօն և Քէվխայ Զալապին որ եկին Ղարապազս մեծ ինփրաթօրի ուքազովն և շավաղաթլամովն և հրամանոցդ գիրովն, բանտաս, (ծառաս) և ուզսլաշիքն բոլորվեցինք, ուքազն և հրամանոցդ գիրն բացինք և կարդացինք, շատ և շատ ուրախացանք և շնորհակալ եղանք: Ուքազն կարդալէն ետ ուզպաշիքն հարցրին թէ՝ այ Տէր Անտօն, մենք քեզ ուղարկեցինք դնա՛ իմացի՛ր, տես զօշուն կըդայ մեզ, մին քօմակ և ճար կլինի թէ ոչ. ե՞րբ ասացինք մեզ համար տեղ ուղիր Դարպանտ, Բաքու, Կիլան և կամ այլ տեղ որ մենք գնանք տեղդ կենանք: Երբոր էսպես հարցրին, չկարաց ջուղապ տալ. տեսաւ որ ինքն կունահքար եղաւ. 2 օրէն ետ առանց ինձ տեսնել, առանց ուզպաշիեն հարցանել, բաց եթող գրերն, փախաւ: Յետ նորա հարցրին Ջալապի Քէվխէն թէ չում մէր տուն քանդեցիք: Չալապին ասաւ. Ախբէր ես ի՞նչ անեմ, իմ անունս դրած չեր գրումն, ինքն միայն գրել երետ ինչ որ իւրեան մաթլապն էր. յետոյ նորա հարցրին թէ մեր գրերն թամամի տարաք. ասաց թե ուզսլաշոց գիրն, Իւան Կարապետի գիրն տարանք, ամայ Եսայի կաթողիկոսի գիրն ջամբախ ջղոտեց, ինքն մէկ գիր գրեց, տարաւ առ թագաւորն: Մին էլ Չալապի Քէվխէն վեր եկաց, ինձ հետ իւզբաշոց հետ, հոգևոր տիրոջ հետ, ասաց. իբր թէ մեր գլխին տէրը մնացել չի, լսել, բայց երկու ձեռն ելաւ մին գլուխ, մնացին գլխերանին թագելով, ողջ ասացին թէ մեր ճարն ոնց կլնի, մեզ ով տերութիւն կանի օրէց դէն. ամայ էս խօսքիս ճշմարիտն ու սուտն մին Աստուած խապար և բանտաս ւելբաց նաչաղացու, մինչև գրոյս թարեղն դեռ ել նաչաղամ [356], ուրենքն էլ պիգամաղ եղան բեղափուլ տուին մինչի գրոյս 3 թարեղն և թարեղումս լսեցին թէ ջնգրալ եկել ա Պաքու. ապա թե գիր գրեցին ուղարկեցին Պաքու ջնգրալին մօտն որ թէ ջնգրալն էլ ուղարկի վերև, տեսնենք մեզ համար ինչ խապար կր գայ, և այլ երկրիս ինչ որ հալ և ավհալ որ կար, ուզպաշիքն և հոգևոր տէրն գրեցին և ուղարկեցին ղուլուղն և այլ ուրիշ ավհալ, քանի որ էս տղերքս չոք հինգ հազար օսմանլու որ կոտորեցին, օսմանլուէքն էլ պաշլամիշ են արարել թե Երևան, թէ Թիֆլիսը, թէ Ղափան ինչ տեղ որ ձեռքերանին խասնում այ չափմիշ ան անում, մեծն կոտորում ան, փոքրն եսիր ան անում»[357]

Հետաքրքրական հանգամանքն այն ե, վոր հայերը, թեև շատ լավ հասկանում եյին, վոր ընդհանուր տեղահանության հրամանը մի սոսկալի աղետ ե ժողովրդի համար, բայց, գոնե առերես, այդ դժբախտության հեղինակ համարում եյին վոչ թե Պետրոսին, այլ Անտոն քահանային, վոր միայն վաճառված մի գործիք եր դարձել նրա ձեռքին։ Ճիշտ ե, թեև Պետերբուրգի կառավարության թուղթ գնաց, թե Անտոն քահանան այդպիսի հայտարարություն անելու լիազորություն չե ունեցել, բայց սրանից ի՞նչ ոգուտ, քանի վոր մեջ տեղ կար ցարական հրամանը։ մերժել այս հրամանը Սղնախների կառավարությունը կարող եր, յեթե իրան պահած լիներ փոքր ի շատե անկախ բանակցող կողմի դրության մեջ, մինչդեռ նա միշտ ել իրան սլահել եր վողորմելիորեն պաղատող, ծունկ ՚շոքած ստրկի դիրքի մեջ։ Այժմ այս դիրքը նրան պարտավորեցնում եր գլուխ իջեցնել Պետրոսի հրովարտակի աոաջ ստրկավայել կեղծ ուրախությամբ և հաճությամբ։ Այդպես ել անում եյին Սղնախները։ Բայց ստրուկն ել ունի իր ինքնապաշտպանության յեղանակը։ Հայ ժողովրդի վարիչները գաղթելու կատարյալ հոժարություն եյին հայտնում, բայց ցույց եյին տալիս դժվարությունները, այն հույսով, իհարկե, թե հենց դրանք ել կփրկեն ժողովուրդը գաղթելուց։ Յեվ գրում եյին նրանք.

«Երկրպագութիւն և ողջոյն ի հեռուստ մատուցանեմք ազգս հայոց նորնծայ ծառայքս քո պատրիարքօք, իշխանօք, մելիքներօք, հեծելազօրօք, տանուտիրօք, ռամկօք և առհասարակ միախումբ և միաբան և միահամուռ ժողովրդօք։ Ընդ սմին և ազգ և գիտութիւն և յայտնի առնեմք, առաջի տէրութեանդ գաղտէս և զուրախութիւնս մեր. քան զի զմեր յղեալ երկու արքն որ մեկն երէց և մէկն աշխարհական եկին և զնամակ հրամանի հզօրիդ բերեալ առ մեզ հասուցին, ոև մեծ փափագանօք և ուրախութեամբ համբուրեցաք և եղաք ի վերայ գլխոյ մերում, գոհացաք և շնորհակալ եղաք ի տերութենէդ. զի մինչև ցայժմ զմեզ ի խնամոց և ի ողորմութեանց և մտացդ անտես չես արարեալ և մոռացեալ, և զի հրաման հզօրիդ առ ծառայքս այսպես է որ մեք ելնումք տանով ե տեղով և ամենայն ընչիւք գամք զձեր պարսից նոր երկրներն որ է Պաքու, Կիլան, Դարպանդ և աստ բնակիլ, կամք տեառնդ եղիցի և հրամանի քում մահու չափ եմք հնազանդ. բայց կամիմք որպիսութիւն և բանի կերպն որ աստ էր յայտնել տեառնդ. և զի խնդիրքս մեր զոր գրեալ էաք ոչ էր ըստ այսմ կերպի, և այս որ հրաման տեառնդ ե, յոյժ անկարելի է մեզ, որ բնաւ ձեռք չե տալ այս քանի պատճառն. զի այս երկիրներս, որ ծառայքս քո բնակեալ եմք, որ են Գանջայ, Ղարապաղն և մհալ, այլև Գեղարքունի, Քօլանի, Ղափան, Սիսիան այլ երկիրներ, այս ամէն մհալ 30, 40, 50 փարէ գեղէ և ամէն գեղ 600 տուն, 500, 400,100 տուն, 50 տուն, փոքր 30, 40 տուն են և այս երկիրներս վարով և տեղով շատ ամուր են, և մեք այս խալղս ամենքն իւր երկրումն սղնաղ եմք արել ամուր տեղերն, և ամենքս մէկ սղնաղին վերայ նստած պահում ենք և մեր չորս կողմի երկիրներ օսմանցիք առել են, որ մեզ թշնամիք են, այլև մեր մեկ կողմն էլ ղզլպաշ են, որ թշնամիք են. հարկաւ թէ որ մեք այսքան հազար—հազար խալղս տեղահանեմք և դուրս բերեմք իւրեանց ապրանքով և ուլախով, արձակ տեղ մտան թշնամին շուտ կու յաղթէ և խալղն գերի կառնէ. այլ և Քուռ գետն որ մեր առաջևս է լօթկով կանցանուի. լօթկէն ղզլպաշի և Ղարապօրկի ձեռքն է և ոչ մեր, որ են թշնամիք. մենք մինչև լօթկի թէտարեք կանեմք, և այսքան մարդ, անասուն անց կենալն թշնամին մօտ է, զմեզ շուտ չաշմիշ կանեն. այս պատճաոաւ շատ դժուար է ձեռք տալիս զմեր այդ կողմն անցնելն, թե չէ հրաման արքայի ի վերայ գլխոյ մերոյ է… Եւ արդ, Տեր թագաւոր, մեք ազգս հայոց մինչև ցայժմ անօրեն թագաւորին էինք ծառայք. այժմ որովհետև կամ եղև ձեզ ծովուն այս կողմն տիրապետել, և մեք կամիմք ձեզ ծառայել. որ և մինչև ցայժմ ձերով անուամբ զօրացեալ, այս 3 տարի է որ ընդ անօրինաց պատերազմեմք և զձեզ ունիմք պարծանք մեր. վասն որոյ խնգրեմք թախանձանօք զի զմեզ ի ներքոյ խնամոց քոց մի արտաքսեր, այլ չուք ողորմութեան քո ի վերայ մեր պահեա և զմեզ ազատեա ի չար թշնամեացն որ անհաշտելի խռովութիւն է մեր և անօրինաց մէջն՝ և խնդիրք մեր այս է զի թէ մինչև առ մեզ և ի մէջ մեր զօրք և օգնութիւն չեք ուղարկելու, ապա հրաման լինի զօրացն որ ի Պաքու զի մինչև ի Շամախի գան և ապա մեր մէջ նոցա մէջ Աստուծով և քո զօրութեամբն կիստակեմք և հեշտ մեր ձեռն կու հասնի և ճանապարհն կու բացուի և մեր գնալն կու հեշտանայ, միայն թէ վասն Քրիստոսի սիրոյն և մեր ազատութեան խաթրին համար հրաման լինի որ զօրքն գան Շամախի. ապտ ամենայն բան հեշտ է, զի Պաքուայ մինչև Շամախի 2 ղօնաղ է, մէջ տեղն թշնամի չկայ և Շամախուց մինչև Քուռն 2 ղօնաղ է. թէ որ զօրքն Շամախի լինի, մեք այս մէջս կիստակեմք որ Աստուծով կի լինիմք թագաւորի զօրաց մէջև և որտեղ որ հրաման լինի պատերազմի՝ յառաջ գնամք ընդ զօրացն: Այլև այս խնդրեմք, որ թէ ուրիշ զօրաց և գլխաւորի հրաման չանէ արքայ, ապա Վախտանկ խանին և կամ իւր որդի Շահնաւազ խանին հրաման լինի զօրօք գալ ի Շամախի, որ մեզ օգուտ լինի և մեք այս չար թշնամոյն ազատուիմք, լինի թէ թագաւորին մէկ պէտքական ծառայ լինիմք։ Այս է խնդիրք մեր. և այս հաւատարիմ Չալապի Քեվխայ ու իւր ընկերն ուղարկեցաք. ոչինչ լեզուի խօսք չունիմք, միայն գրոյս բանն է:

1725 թուին յուլիսի 25-ի Գանձասար։ «Քրիստոսի նուաստ ծառայ Եսայի կաթողիկոս և պատրիարք տանս Աղուանից խնդրեմ կատարել զհայցուածս մեր: Քրրիստոսի նուաստ ծառայ Ներսես կաթողիկոս Աղուանից երկրի խնդրեմ աղերսանօք որ այս խնդիրքս մեր մի անտես առներ շուտափոյթ ողորմիր. և որք ընթեռնուք, աղերսեմք թարգմանեցէք:

«Մելիք Եկան, Մելիք Պաղր. Մելիք Թամրազ. ՄԵլիք Հովսեփ. Աւան ուզպաշի. Թարխան ուզպաշի. Յոհան ուզպաշի. Եսայի ուզպաշի. Սարգիս ուզպաշի. Պաղի ուզպաշի. Աբրահամ ուզպաշի. Սարգիս ուզպաշի»[358]


Այս վերջին դիմումն եր, վոր հայ կղերական դիվանագիտությունն անում եր Պետրոս Մեծին։ Այս դիմումներն արդեն բոլորել եյին մի քառորդ դարի շրջան և ամբողջ այդ ժամանակը, սկսված և ամրապնդված Իսրայել Որիի յեռանդով, միապաղաղ աղաչանք ու պաղատանք եր։ Շարունակ աղաչում պաղատում եյին զորք ուղարկել իրանց յերկիրն ազատելու համար։ Վերջում այլ ևս յերկրի համար չեր աղաչանք–պաղատանքը. յերկիրը թողնում եյին, հիմա աղաչանք֊պաղատանքն այն եր, վոր զորք տրվի ամբողջ ժողովուրդը յերկրից դուրս հանելու և գաղթեցնելու համար։

Պատմական այս վավերագիրը, վոր մենք բերինք վերևում, մեկն ե այն անթիվ փաստերից, վորոնք լուսաբանում են հայ իրականության այն դարավոր ծանրագույն հարցը, թե ինչպես եր, վոր հայությունը գրեթե անընդհատ ցույց ե տալիս իրան իր յերկիրը դատարկողի, մշտապես գաղթողի դերում։ Այս հին հոգեբանությունն ունի իր մեջ բազմաթիվ քաղաքական–տնտեսական տարրեր իրանց հարկադրական և հոժարակամ դրդապատճառներով։ Բայց մենք դրանց վրա այստեղ կանգնեցնում մեր ուշադրությունը, այլ հատկապես այն հանգամանքի վրա, թե վորպիսի հեշտությամբ եյին վորոշվում և գլուխ բերվում ժողովրդական ույժն սպառող այդ շարժումները։ Ահա մեր վավերագիրը ներկայացնում ե ժողովրդի տերերի հավաքույթը: Վճռվում ե յերկրի ամբողջ ազգաբնակության տեղահանման հարցը։ Մեզ միայն մի դժվարություն ե յերևում այդ տերերի աչքին - ինչպես անել վոր գաղթի ճանապարհն ապահով լինի իր թշնամիների հարձակումներից։ Յեթե մեկը տար այդ ապահովությունը, այլևս վոչինչ խոսք չէր լինի տեղահանությունը, յեթե նա կատարվեր անգամ արտաքին ամենախաղաղ պայմանների մեջ, - այս արդեն հարց չէր, այս մասին վոչոք չեր մտածում: Տնտեսական կատարյալ քայքայման հասած տկարացած մի ահագին ժողովրդական զանգված, անհայտ ճանապարհների վրա դիակներ փռելով, հալ ու մաշ դառնալով առաջ և առաջ, դեպի անծանոթը, դեպի անսովորը սողացող — այս ե յեղել գաղթեցման, բռնի թե հոժարակամ, մշտականությունը։ Այս գաղթեցնող առաջնորդները նույնիսկ հարկավոր չեյին համարում նախորոք ծանոթանալ այն յերկիրներին, ուր պիտի տանեյին իրանց ժողովուրդը։ Գաղթող հայը սովոր չեր լավ ու վատ հարցնել․ նա միայն պիտի գնար։

Յեվ այսքան մեծ ժողովրդական դժբախտության հայ կղերական դիվանագիտությունը ձեռնարկսւմ եր հանուն և ի սեր իր նոր մոլեգին պաշտամունքի — ռուս ցարականության։ Այս մեծաքանակ գաղթեցման պահանջը ցարականությունն առաջին անգամ այստեղ եր դնում, Ղարաբաղում։ Շարժառիթը - ձեռք բերել առևտրական–արհեստավորական տարր իր խուլ ու մեռած անկյունները կենդանացնելու համար այս առաջին դեպքից հետո ել յերևան եր գալիս իբրև հատուկ հայկական քաղաքականության յերևույթ Ռուսաստանի զանազան կողմերում, վորի հետևանքով հիմնվեցին, ինչպես կտեսնենք իր տեղում, մի շարք հայ առևտրական գաղութներ։ Ճիշտ ե, Ղարաբաղին վերաբերվող այս առաջին նվագում հայոց Սղնախների առաջնորդները ներքնապես դեմ եյին ժողովրդի տեղահանման, բայց այս նշանակություն չուներ։ Յեթե Պետրոսից հետո Ռուսաստանում գտնվեր մի ույժ, վոր կարողանար վորևե կերպով կատարել հայերի խնդրած զորական փոքրիկ շարժումը Բագվից մինչև Շամախի, այն ժամանակ Յեսայի կաթողիկոսին և նրա ընկերներին կմնար միայն դատարկել Ղարաբաղը հայերից։ Յեվ հայ ժողովրդի բախտն եր, վոր այսպիսի ույժ չգտնվեց Ռուսաստանում․ — այս տնգաւմ Ղարաբաղն ազատ վեց քարուքանդ լինելուց, բայց վոչ ընդմիշտ. 18-դ դարի յերկրորդ կեսում Ղարաբաղը նորից դառնում եր ցարական խարդախ քաղաքականության առարկա և այս անգամ արդեն միանգամայն ավերվում եր շարունակական արտագաղթերի հետևանքով․ հայերի գաղթեցումը դառնում եր հայ կղերական դիվանագիտության սիրած միջոցը թե՛ հայ առևտրական կապիտալի և թե՛ մելիքության, իբրև հայ ավատականության մնացորդի, շահերը պաշտպանելու համար, մի միջոց, վոր նա հաճախ եր ինքնահոժար առաջարկում ցարական կառավարության, առանց, իհարկե, յերբևիցե հարցնելու գաղթեցնելի ժողովրդի տրամադրությունը:

Պետրոսի մահով հայկական աղաչանք-պաղատանքները 25 ամյա շրջան եյին բոլորում, բայց չեյին վերջանում։ Յեսայի կաթողիկոսի ցարապաշտության համար Ռուսաստանն առանց Պետրոսի ել կըլինի նույնը, ինչ եր Պետրոսի ղեկավարությամբ, այսինքն դարձյալ ականջ կախած հայկական «Քրիստոսի սիրուն» աղաչանք-պաղատանքներին: Հայոց Սղնախներն այս պատճաոով հարկ չհամարեցին վորևե փոփոխություն մտցնել նրանց առանց այդ ել շատ արդեն տհաս քաղաքականության մեջ։ Ճակատ առ ճակատ ոսմանյան ահեղ բանակների դեմ բռնված նրանց հետ քաջարի, հերոսական, բայց և որհասական կռիվներով և միևնույն ժամանակ հյուսիսը զուր տեղից հավարի և ոգնության կանչող այս դրությոլնը դեռ մի քանի տարի ել պիտի շարունակվեր մինչև վերջնական խորտակումը։ Յեթե հայերը տեղեկություն չունեյին 1724 թվականի հունիսի 12-ի ռուս–թյուրքական դաշնագրի մասին, ժողովրդի գաղթեցման պահանջն ել շատ զորեղ փաստ եր հասկացնելու համար բոլոր հայերին, թե Պետրոսը վաճառել ե նրանց հայրենիքը թյուրքերին, հետևաբար և ավելորդ արյունահեղություն ե հայ֊թյուրքական պատերազմը։ Այսպես ել գուցե հասկանային նրանք։ Բայց ռուսական քաղաքականությունը մնում եր նույնպես խարդախ և խաբեբա, ինչպես Պետրոսի ժամանակ և լեռնցի հայերի անսահման միամտությունն ամենայն հեշտությամբ հարստահարվում եր նրանից, հավատ ընծայելով նրա սուտ ու պատիր խոստումներին։

Ամենքին հայտնի յե, վոր ռուսական գահը հզոր, հանճարեղ վերանորոգիչ և անսահման բռնակալ Պետրոսի մահով անցնում եր մանր-մունը, խեղճ ու ապիկար մարդկանց ձեռքը։ Պետության ծավալումն ու առաջադիմումը կանգ եր առնում, պետրոսյան ժառանգություն անվթար պահելն անգամ այդ անընդունակ ժառանգների ույժից բարձը եր երևում։ Պետրոսին, բռնության միջոցով, հաջորդում եր նրա կինը, Յեկատերինան (1725 - 1727)։ Յեվ ահա սրան եր, վոր Քևխա Չալաբին ներկայացնում եր Յեսայի կաթողիկոսի և մյուսների նամակը, վոր բերված ե վերևում։

Նոր կայսրուհին պատասխանում եր հայերին 1726 թվի փետրվարի 22-ի իր հրովարտակով, վորի մեջ ազդարարում եր, թե ինչ վոր հարկավոր եր իմաց տալ ամբողջ հայ ժոդովրդին իբրև պատասխան նրա խնդրագրին, ինքը բերանացի ասել ե Քևխա Չալաբիին և ինչ որ ասե այս պատգամավորը, պետք ե նրան հավատալ և համարել իր՝ կայսրուհու խոսքերը: Իսկ թե ինչ եր այդ բերանացի պատասխանը, այդ իմանում ենք նույն փետրվարի 14-ին արտաքին գործերի պաշտոնատան մեջ կազմված արձանագրության հետևյալ կտորից, վոր թարգմանված եր հայերեն լեզվով. «Հրաման տվինք Քեֆխա Չելեբուն վոր բերնով ասես հավատացեք, հայոց Սղնաղումդ յեղյալ, Թամամի ժողովյալ ազգ և ղոշուն, վոր մեծ ինփերաթորիցես քոմակ վոր ուղարկում անք ձեզ քոմակ դաբ պարսից յերկիրն Վախտանկ խանն և ջնտրալ, վոր ե սարասկար, քնյազ Դոլկոռուքին մի թե փոքր ղոշունով, շատ ղոշունով և վորչանք վոր դուք կարողություն ունեք վոր գիտել եք և ձեզ պախե առաջինին նման, պիրկ կենեք և թշնամի ղարշուց ամենայն ժամ կանգնեք և թուր տեք և թշնամին հաղթեք, մինչև ձեզ քոմակ հասանելն»[359]

Իսկ Յեսայի կաթողիկոսը, դեռ անտեղյակ այս դրական խոստման, մարտ ամսին նամակներ եր ուղարկում Դերբենտի ռուս հրամանատարին և Մինաս վարդապետին, նորից և նորից կրկնելով թե հայերը մենակ են մնացել ոսմանյան ահավոր բանակի դիմաց, թե շատ քաջություններ են արել, գերի չեն տվել թշնամուն և վոչ մի հաստ, թե նրանք անդադար ոգնություն են սպասում ոուսաց զորքից:

«Միայն մնացեալ եմք մեք,—գրում եր նա Դերբենտի հրամանատար իշխան Գոլիցինին,-որ հալա զատել եախա չենք տուել. հիմա պինդ կուզեն զմեզ ձեոն առնուն այս դարունս և ապա երիշ անեն Շամախու, Պաքուայ և Դարբանդին վերայ։ Վասն որոյ ահա ծանուցաք և մեր խնդիրքն այն Է, որ թէ դուք շատ և փոքր այս կողմիս հարաքեաթ ունէք, պիտի Զատկիս շուտ Շամախի բռնէք և մեզ իմաց անէք, որ մեր փքրին լինիմք։ Իսկ թէ էլ շատ ետացաք, զմեզ ձեռն բերին, դժուար կլինի և սոքա շուտ կու գնան, մեր մարդս էլ որ մէկ տեղաց օգնութիւն չեն տեսնում, յուսահատում են և ցրուվում»[360]

Այս «իշխանաց իշխան» Գոլիցինը, ինչպես երևում ե Յեսայու այդ նամակից, ՛շարունակ հուսադրական նամակներ եր գրում հայոց Սղնախներին։ Բայց թե ինչ գին ունեյին նրա խոստումները և թե առհասարակ ինչ զինվորական հեղինակություն եր ներկայացնում նրա զորաբաժինը Դերբենտում և նրա շրջականերում, ցույց ե տալիս այն, վոր հենց նույն այդ ժամանակ լեզգիները սոսկալի վրեժ հանեցին նրա քթի տակ գտնվող Մսկուրի գավառի հայերից այն պատճառով, վոր նրանք բերել եյին «սարու գյավուրներին» (շեկ գյավուներին, այսինքն ռուսներին)։ Ժողովրդական այս ծանր աղետը ժողովրդական անպաճույճ, բայց սրտառուչ գույներով նկարագրել ե մի վոմն Մարտիրոս վարդապետ 1725 թվականի փետրվաիի 5-ին Դերբենտից գրած իր նամակի մեջ, վոր ուղղված եր Աստրախանում գտնվող Վախթանգ թադավորին և նրա վորդի Շահնավազ խանին։

Պետք ե իմանալ, վոր Մսկուրի գավառի հայերը կազմում եյին Դաղստանի հյուսիսային կողմը, ծովեզերյա տարածության վրա ընկած մի առևտրական գաղութ, վոր հետո ստացավ ռուսաց կառավարությունից Ռուսաստանի մյուս հայ առևտրական գաղութներին հատկացրած արտոնությունները։ Աղետը, վորին յենթարկվեցին Մսկուրի հարուստ հայ գյուղերը առաջ ու առաջ լեզգիական սովորական թալանների մի գործողությունն եր, բայց բարդացած մի շարք քաղաքական և տնտեսական նկատառումներով։ Շարժումը ոսմանյան ներշնչումներով եր կատարվում, հետևաբար արձագանգ եր հայոց Սղնախների ճակատում կատարվող պատերազմական գործողությունների։ Վորքան հաղթական եր դիմադրությունն այդ կողմում, այնքան մոլեգնական անհրաժեշտություն եր դառնում հայերին վոչնչացնել ուր վոր կարելի յե և ուր վոր նրանք արգելք եյին հանդիսանում իբրև ռուսների դաշնակիցներ։ Մսկուրի հայությունը, յերևի, ծառայել եր ռուսական բանակին Պետրոս Մեծի արշավանքի ժամանակ և այժմ պիտի կրեր դրա պատիժը։ Լեռնցիների գրգռումն, ըստ սովորականին, բորբոքվում եր կրոնական հողի վրա։ Բայց մսկուրցի հայերն այնքան լեզգիներից չեյին խոշտանգվում, վորքան դաղստանցի հրեաներից։ Սրանց անզուսպ կատաղությունն արդեն կրոնական հանգամանքով չեր բացատրվում, քանի վոր իրանք հրեաներն ել ամեն տեղ կրոնապես հալածված ժողովուրդ եյին, այլ լոկ առևտրական-մրցակցական հանգամանքով։ Վոչնչացնել հայերին՝ նրանց համար, բացի հարուստ ավարից, նշանակում եր հանել առևտրական հրապարակից հայ խոջայական կապիտալը և տիրել նրա տեղ։

Մենք մեր այս տեսությունը կլուսաբանենք մի քանի հատվածներով Մսկուրի աղետի այս ժողովրդական նկարագրությունից.

«Փետրվար 15 ումն Մսկուրից հարայչի եկաւ. Շամխալի և Ւսմու ձեռքին Ղարաշուղլուէցի Տէր Պետրոսի որդի Աբրահամ և Գօումէի որդի Մուրատխան. այսպէս ասացին որ ի ներքոյ դրեցինք. 12 գիւղ եմք, այդ 12 գեղում դաւար, ձի. գոմէշ չի մնացել. շորեղէն, բրնձեղէն, արծաթեղէն, արկաթեղէն չի մնացել. մեր և օդլուշաղի կերցէն շոր հանել են. մեր օղլուշաղն մեր ձեոքէն առել են, գիշեր ու ցերեկ իւրեանց մօտն է. ասում են թէ մեք գնալիս կու տանինք գարի, դարման, ցորեն, բրինձ, չալթուք չի մնացել, մեր տներ փուլ են ածել, այրել. եկեղեցիք թովլայ են շինել, էլ մեզանում սիրաթ չի մնացել, էլ մի իքմին չի մնացել, որ մին փուլ արժենայ. գեղսագլուխ 15 թուման փող են առել, տուն գլուխ 10 ղօնաղ, 15, 20, 30. 40, մինչև 50 ձիաւոր կայ. այս ձիաւորներ որ իւրեանց ղօնաղից առած միայն Աստուած գիտէ որ որչափ փող են առել. երէցների մորուսներն ողջ հանել են. մարդկոց վերայ կարմիր միս չէ մնացել շատ թակելէն. անտէր և անճար ենք մնացել, մեր եսիրին մին ֆիքր թէ որ եսիր տարած լինի, լաւ որ աչք չի տեսնուլ, ինչ որ կանեն կանեն մեր աչքի դիմաց մեր օղուլուշաղի գլուխն ինչ սիաթ են բերում. զմեզ կապում են, ոմանք մարդպք զմեզ են թակում. մի քանին հաւաքվում են մեր աչաց առջև մեր կանանց և մեր աղջիկերանց հետ խառնակվում ինձ էլ իւրեանց իւրեանց ասումին մեկզմէկին թէ կեավուրին չարչարանք տալ վարձք է. աման ջուհուդի ձեռնէն և անգրիցուց ձեռնէն. տես թե սոքա մեր գլուխ ինչ են բերում. մեր բերանով որն ասենք. որն մնայ, մեր գլուխ եկած լեզուով չի լինիլ պատմել. զիրայ յունվարի 17-ումն կոխել են գեղերանք, ողջ զաֆթել են թէ ձի, թէ դաւար, թէ գոմէշ, թե ապրանք, թէ շոր թէ պղինձ, թէ արծաթեղէն, թէ ոսկեղէն, թէ արկաթեղէն, թէ փող, թէ մարդ, թէ կին, թէ աղջիկ, թէ տղայ. թէ ցորեն, թէ բրինձ, թէ չալթուկ. թէ ամենայն ինչևիցէ որ կայ իւրեանց են շինե. ձիին, դաւարին և գոմէշին թամղելեն ամենք իւրեանց անուամբ. կանայք, աղջկունք, տղերք, ամեք իւրեանց համար տներ են լցել. թէ գնալիս կուտանեմք. մարդիք բնաւ իւրեանց երեխայոց երես չեն տեսնում, չեն թողնում թէ մէկ զմէկ տեսնան. հայր որդւոյ տեսութիւնէն փափակ, որդին հօր, քոյր եղբօր տեսութեան է փափակ, եղբայր քվեր մարդ կնօջ է փափակ, կինն մարդին, հերևան հերևանին է փափակ մնացե. այս գեղի մարդիկ այն գեղի մարդկոնց է փափակ մնացել. վայ մեր հայոց գլխին, որ վասն մեր մեղաց Աստուած բարկացել է մեզ վերայ որ փուչանանք։… 2 ամիս է իլում որ ղոշունով կոխել են նստել. սոցա արարմունք ոչ տեսնա, ականջ ոչ լսի, չի լինել գրով պատմել, որ մին գրեմ. շատ կին և շատ աղջկունք շատ շնանալէն կոտորվել են, սոցա տեղ մարդիկ են տանում պղծվում. քահանայ չկայ հաղորդութիւն չկայ, եկեղեցի չկայ, մարդիք ողջ անհաղորդ զմեռեալ չեն թաղում գերեղմանոց տանելոյ կամ հողում թաղելոյ, գցում են գեղամէջ, շներ և կազաններն է լափում. շատ մարդ ցորենի հոր են գըցում կենդանի բերան հողում են, մնում է մեջում մեռնում է փուչանում, պազին որ գիշեր մեռնում ե, տանում են գիշեր ծածուկ թաղում են, վաղ որ տեսնում են, հանում են դուրս գցում. աման ջուհուտի և անգրեցուց ձեռնէն. ասում են իւրեանք թէ սարուկեավուր մեր և մեր օղլուշաղի գլուխ ինչ որ բերել է, մենք 100 ապատիկ ձեր գլուխ կու բերեմք, այ կեավուրներ. թէ որ էմանաբ 3 գեղ փախել են եկել այս մօտիկ հայերի գեղ կայ Մոլախալիլ և Հուկրիումե ենք միայն իւրեանց եսիր վեր են առել փախել սոված, տկլոր, անճար են մնացել թէ որ իմանաս այս 3 գեղի անունն եր մէկ Փատարմիկ Վանամեր, մէկ Մուսուրման Պարախում, Ղարաջալուի և Արմանի Պարախումի կէս ու կէս եկել են, էլվի այս հայերէ միջումն են. այսչափ ղօշուն մէկ մէկին սովորացնում են թե կեավուրին չարչարանք տալ և կանանց հետ խառնակվել մեծ վարձք է, այսպէս են ասում մէկզմէկին, օրէն օր չարանում են, նեղութիւն և չարչարանք աւելանում են. մինչև այս թարեղս նստած են, Էլ շինութիւն չկայ բնաւ, երկրի կէս Սրխովի և Հաճի Դօուդի ղօշուն է կոխել, կէս Շամխալի և Իսմինու ղօշունն է կոխել մէնչ այսօր, ասում են թէ Սրխով սպանվել ե, սուտ եղաւ, այս թարիղէս 7 օր առաջ Սրխով եկաւ Մսկուր, մինչև հիմայ Շամախի էր։… Այս տաճկաց ֆիքրն այլ իմն է. այս պերդիս նստող տաճկի մեծաւորի խօսքն Շամխալի* Իսմինի, Սրխովի, Հաճի Դօուդի հետն է. ողջ սոցա մարիֆաթով է անում. պերդի մէջի տաճկաց խօսքն նոցա հետն է. գրում են թէ միատվեցիք եկէք դուրս կողմից, մեք մէջ կողմէց, այո կեավուրներ վեր առնունք փուչացնենք, տինի իսլամ աւելանայ:… Այս անօրինաց միտք և խորհուրդ այս է. իւրեանք մէկ մէկին ասում են թէ էս գեղիս կեավուրներ փուչացնենք որ սարը կեավուր գալիս այս կեավուրներ կու քանդեն մեր երկիր և գեղերանք, մեր տներ, չուն որ վալադ է. մեր երկրին մեր կեղերանին, մեր ճանապարհին, մեր ամենայն որպիսութեանն, զմեզ ես կու չանաչեն։… Քանի նաւեր բերել են Նիազովայ. ինչ ապրանք որ կայ հայերին ողջ ամէն մի ըստ միսջէ քաշում են տանում նաւեր լնում. վեր են առնում տանում Թարխու, թէ եսիր, թէ շոր թէ բրինձ, թէ ցորեն, ոչինչ չի մնաց, ողջ կրեցին տարան Դաղստուն. գալիս են Դարբանդի մոտով գնում 4,5 սաֆար գնացել են եկել․ հիմայ Նիազովայ 2 նաւ լնում են, 3 նաւ ել ղրկել են Թարխու[361]):

Միանգամայն ակներև ե, վոր Մսկուրի հայերի աղետը շրջապատել եր Դերբենտը, թափվել եր նրա մեջ։ Յեվ այս ամենին կատարյալ անտարբերությամբ վեբաբերվեց Դերբենտի ռուսական զորքը, վորի հրամանատար իշխան Գոլիցինն այնքան հուսադրում եր Գանձասարի միամիտ սպարապետ-կաթողիկոսին: Այս անտարբերությունն այնքան խրախուսիչ եր լեզգինների համար, վոր նրանք նույնիսկ մտածում եյին մի որ ել հարձակվել Դերբենտի վրա և սրի քաշել այնտեղի բոլոր ռուսներին։ Յեվ մսկուրցիների սարսափներին թարգման հանդիսացած Մարտիրոս վարդապետն եր, վոր այդ դժբախտների համար ճար ու ոգնություն հայցում եր Վախթանգից ե Շահնավազից, վոր նրանք միջնորդեն կայսրի առաջ, զորք ստանան և ոգնության գան:

Միանման մի աղերսանք ել ուղարկում եյին ոուսաց թագավորին և Շաքիի (Նիժնի և այլ գյուղերի) հայերը 1725 թ. հոկտեմբերի վերջին.

«Ղապալու երկրիցս հայոց Է,–գրում եյին նրանք»,–արզ լիցի հրամանոցդ, օսմանցի ղօշունն եկաւ Գանջայ առավ, Սղնախն մնացելայ խեղճ. այսօր կամ վաղն Սղնախն էլ կառնեն, ապա յետոյ կուգան Շամախի, քանի որ Սղնախն առել չեն, Շամախի գալն վախենում են. թէ մէջ կու գցեն զմեզ կու կոտորեն, մեր գեղարանքն թամամ և Շաքու երկիրն թուրքացրել են ուժով. մեր գիր գրեանքն և եկեղեցիքն այրեցին. մեր քահանայքն կոտորեցին. շատ մարդ վասն հաւատոյ խաթրին սուրով գնացին. հիմա ցերեկն թրքութիւն ենք անում, գիշերն հայութիւն, այլ ճար չէ ունիմք, մեր ճարն հրամանքդ ես. մեր խնդիրն այս է որ ի սէրն Քրիստոսի մեզ մեկ փրկութիւն հասուցանես ղօշուն ուղարկես Շամախին առնու, համ մենք ազատվենք, համ Սղնախն, թամամ գանք քո հրամանոց ղօշունի մէջն, հրամանցգ ի ըռհաթութիւն անեմք»[362]:

12

Նոր թագավորություն, հին խարդախ և խաբեբա քաղաքականություն։ Այսպես եր յետպետրոսյան Ռուսաստանը։ Յեվ խաբվողները հարավում՝ միշտ հայոց Սղնախներն եյին։ Յեկատերինա 1-ը վոչ մի դժվարություն չգտավ իր ամուսնուց ել սանձարձակ խոստումներ անելու մեջ: Պետրոսին կյանքի վերջին տարում զսպում եր ոսմանցիների հետ կնքած դաշնագիրը, վորի զորությամբ նա կարող եր հայերին միայն արտագաղթի միջոցով «փրկել»,իսկ նրա ամուսինը կարծես չեր ընդունում այդ դաշնագրի գոյությունը, թեև մյուս կողմից ընդունում եր և արտագաղթը։ Այս վերջինը, սակայն յերկրորդական նշանակություն եր ստանում, հայ զինվորությունը վոգևորում և իր դիմադրական համառության մեջ ամրապնդում եր կայսրուհու հաստատ և անվերապահ պատգամը՝ - պինդ կացեք տեղներդ, ահա ոգնական զորք եմ ուղարկում Վախթանգի և «ջնդրալ» իշխան Դոլգորուկովի հրամանատարությամբ։ Կա՞րող եր այս խոսքերից, այս անուններից հետո վորևե կասկած ծնվել առանց այն ել ծայրահեղ հավատով և վստահությամբ լցված կաթողիկոսների, մելիքների և յուզբաշիների մեջ։ Ղարաբաղի լեռներում բորբոքված հայ-թյուրքական պատերազմը պիտի այս բանից ավելի ևս սաստկանար։

Մենք տեսանք, վոր այդ պատերազմի հյուսիսային թևում ոսմանցիները գրավել եյին Գանձակը և այդտեղից աշխատում եյին խուժել Հյուսիսային Ղարաբաղի ներսը, բայց չեյին կարողանում կոտրել հայ զինվորության տոկուն դիմացկանությունը։ Միևնույն դրությունն ստեղծվում եր և Հարավային Ղարաբաղում կամ Ղափանում, ուր գործում եր Դավիթ բեկը։ Ոսմանյան զորամասերը Ղափան մտան 1726 թվականին Նախիջևանի և Որդուբաթի կողմից։ Այստեղ ել նույն լեռնային պատերազմի յեղանակը գրեթե միշտ հաղթությունը հայերի կողիքն եր պահում։

Ոսմանյան կառավարությունն, իհարկե, չեր կարող թույլ տալ այսքան յերկար հապաղում իր զորքերի առաջխաղացության մեջ դեպի կասպիական կարևոր ճակատը, ուստի վճռում եր միանգամից վերջ տալ հայերի ցուցադրած արգելքին՝ խոշոր զինվորական ույժեր կուտակելով հյուսիսում ել, հարավում ել։ 1727 թվականը վճռական եր հանդիսանում Լեռնային Ղարաբաղի ճակատագր կողմից։ Մենք այս վտանգի չափը կարող ենք մեզ ներկայացնել աչքի առաջ բերելով Դավիթ բեկի պատմության այն կտորը, ուր խոսվում ե այն մասին, թե ինչ տպավորություն թողեց յեիկրի հայ ազգաբնակության վրա միայն ոսմանյան բանակի տեսքը։

«Յայնժամ — ասում ե նա, – ամեն այն բնակիչք գաւառին առհասարակ խռովեցան, սասանեցան, թողին լքին զԴաւիթ և գնացին մտին ընդ լծովն օսմանցւոց։ Եւ մնաց միայն Դաւիթ եօթն և տասն սպառազէն արամբ ի յանապատն Հալիձորոյ, ուր կանգնեալ էր զանառիկ բերդն։ Ընդ նմա էին նաև երեք եպիսկոպոսունք Տաթևու և երկոտասան քահանայք, զհետ գնացին նաև Տէր Աւետիսն և Մէլիք Փարսադանն սակաւ ոմամբք, զի զօրք ամենեքեան թօթափեցան ի նոցանէ»[363]Այստեղից սկիզբ եր առնում այն ներքին կազմալուծումը, վոր վերջի-վերջո պիտի խորտակեր ղափանցիների ամբողջ գործը։ Մինչև այստեղ ընդհանուր վոգևորություն եր և միակամություն, այսուհետև պիտի պարզվեն մեկը մյուսից քստմնելի դավաճանական շարժումներ։ Այս բարոյական լքման սկզբունքը Ղափանի ազատագրական շարժման մեջ մտցնողը դառնում եր հենց նույն այն խոջայական կապիտալը, վոր բոլոր քաղաքական անցուդարձերի շարժիչ ուժն եր։ Շտապենք, սակայն, ավելացնել վոր կազմալուծողի տխուր դերում հանդիսացողը խոջայական կապիտալի մի հատվածն եր, զոկականը։ Յենթարկված լինելով Նախիջևանի խոշոր և ուժեղ խանության իշխանության և աշխարհագրորեն ել զատված լինելով Ղափանից, զոկական կապիտալը (Ագուլիս, Որդուբաթ և այլ տեղեր) սկզբից և եթ, տկարին հատուկ հայեցողությամբ, իր շահն եր դարձնում չեզոքությունը հայ քաղաքական շարժման նկատմամբ, այն ել այնպիսի մի չեզոքություն, վոր պատրաստ կլիներ փոխարկվել հակառակության, անգամ թշնամության Դաւիթ բեկի դեմ։ Այս դիրքը հարկադրական եր դառնում մանավանդ այն որից, յերբ Յերևանն ու Նախիջևանն անցնում եյին Թյուրքիային և նրա զորքերը վողողում եյին Արաքսի ամբողջ ձորը մինչև Մեղրի: Զոկական կապիտալին, իհարկե, ուրիշ ելք չեր մնում, բայց միայն խոնարհ գլուխ իջեցնել նոր տիրապետության առաջ և այդ խոնարհությունն ավելի ևս արտահայտիչ դարձնելու համար իր զորքը խառնել ոսմանյան բանակի հետ, վոր գնում եր պատերազմ տալու Դավիթ բեկին։ Զոկական կապիտալն իր այս որինակով տանում եր իր յետևից և այնպիսի տեղեր, վորոնք միացած եյին Դավիթ-բեկին, որինակ շարժման նախնական ոջախը ներկայացնող Մեղրին իր շրջանով։ Յեվ առաջանում եր ընդհանուր դասալքում, վորի արձագանգները հասնում եյին և հյուսիսային Սղնախներին, այդտեղ ել տարածելով համանման յերևույթ, այսինքն ոսմանցինևրի կողմն անցնելը, թեև մասնակի չափերով։

«Բայց, - շարունակում ե պատմիչը, — Դաւիթ յայսմ ամենայնի ոչ լքաւ, ոչ կասեցաւ ի խորհրդոյն, ոչ զանգիտեաց ի բազմութենէ բարբարոսացն և ոչ դադարեցաւ ի քաջագործութեանցն և ոչ յուսահատեցաւ յաստուածային խնամոցն։ Այլ արիաբար զբերդն ամրացուցանէր, զհամբար բերդին պատրաստէր, զզօրականսն առ ինքն ժողովէր, բազմացուցանէր և զԱստուածն ամենակարող յօգնութիւն ինքեան կոչէր։

«Արդ յամսեանն իններորդի յետ գալստեան օսմանցւոց ի Խափան, որ այն հենգերորդ ամ էր գալստեան Դաւթի, եկին հասին ի Խափան ի սուլթան Ահմետեն օսմանցւոց Պեքիր փաշայն և Արապ Ալիփաշայն բազում զօրօք, ընդ ինքեանց առեալք նաև զԲաթալի խանն Բարքուշատար։ «Յետ այսորիկ, Հրաման տային ի տեղեաց տեղեաց աշխարհին ամենայն զորաւորաց հայոց և թյուրքաց գալ ժողովել անդր. և եկին հասին ու նոսա յամենայն կողմանց զօրք թուրքացն, ընդ ինքեանս առեալք նաև զղօրսն հայոց ի Գողթան գաւառէն ի յԱդուլիս քաղաքէն, ի յՕրդուվարայ, ի Փիսիանայ (Սիսիանայ), ի Բարքուշատայ, ի Չավնդրու, ի Մեղրւոյ, ի Խափանու, այլ և զՂարաչօռլու կոչեցեալ թուրքսն և զբնակիչս Սեալերինն, և սոքա ամենեքեան եկին գումարեցան և եղեն իբրու վաթսուն կամ եօթանասուն հազար, և առաւել ևս բազմում յոյժ, մինչև լնուլ բազմութեան հեծելոց և հետևակաց սոցա՝ զդաշտո և զլերինս»[364]):

Այս ահագին բազմությունը, բաղկացած գլխավորապես տեղական խառնիճաղանճից, պաշարում եր Հալիձորի բերդը։ Բայց Դավիթ բեկն իր համհարզներով, ունենալով իր ձեռքի տակ յերեք հարյուր ընտիր ձիավորներ, յանկարծակի դուրս արշավեց և այնպես շեշտակի հարձակվեց թշնամու վրա, վոր մեծ շփոթություն գցեց նրա բանակի մեջ, և սա, կրելով մեծ կորուստներ գուցե հենց անակնալ շփոթության պատճառով, խուճապի մատնվեց և փախուստի դիմեց։ Այս մի շատ խոշոր աջողություն եր Դավիթ-բեկի համար, վոր և վերականգնում եր նրա ույժն ու հեղինակությունը տեղական ազգաբնակության աչքում, այնպես վոր նա իր համար նպատակ եր դարձնում մաքրել Ղափանն ոսմանցիներից, մի ծրագիր, վոր նա աջողեցնում եր գլուխ բերել նույն 1727 թվականին բազմաթիվ հաղթական ընդհարումներով զանազան տեղերում ոսմանյան զորամասերի հետ, վորոնք ստիպված եյին լինում փախուստի դիմել Դավթի մանր խմբերի հարձակումների առաջ։ Այսպիսով ոսմանցիները Դավթի ձեռքին եյին թողնում վոչ միայն Չավնդուրը, Մեղրին, այլ նույն իսկ Որդուբաթն ու Ագուլիսը, և Դավիթը անձամբ գնաց Ագուլիս՝ նրա դավաճանությունը պատմելու համար։ Սակայն զոկական կապիտալի միջնաբերդը աննկուն մնար իր հակառակության մեջ, մինչ այն աստիճան, վոր դավաճանաբար սպանեց Դավթի լավագույն զորագլուխներից մեկին, Մելիք Փարսադանին։ Ավելի հեշտ յեղավ պատմել և ծունկի չոքեցնել Չավնդուրի դավաճաններին։

Այս բոլոր քաջարի գործողությունների հետ Դավիթ բեկը մշակում եր և քաղաքական մի նոր վարքագիծ, վորի նախընթացը մենք արդեն տեսանք հյուսիսային Սղնախներում, այն ե՝ հաշտություն պարսիկների հետ՝ միասին դիմադրելու համար ընդհանուր թշնամուն, ոսմանցիության։ Այս նպատակով Դավիթ բեկը հարաբերություններ սկսեց վոչ միայն Արաքսի մյուս ափին գտնվող պարսկական զորամասերի հետ, հրավիրելով նրանց միահամուռ ռազմական գործողությունների ընդհանուր թշնամու դեմ, այլ և դիմեց Թավրիզում ապրող Շահ-Թահմազին, հպատակություն հայտնեց նրան և իր կատարած քաջագործություններին իբրև իրական ապացուցներ ուղարկեց մի քանի բեռն ոսմանյան կտրած գլուխներ։ Շահը մեծ հաճույքով ընդունեց այդ ընծան և ինքն ել իր կողմից ընծայեց Դավթին ամբողջ Ղափանը, անվանելով նրան իշխան և իշխանաց իշխան այնտեղի հայ և թուրք տիրողների վրա և դնելով նրա հրամանի տակ տեղային բոլոր զորքերը, վորպեսզի նա վտարե ամբողջ Ղափանից ոսմանյան բոլոր զորամասերը։ Դավթի գործերի պատմիչը հավատացնում ե թե Շահ-Թահմազը «ետ բերել նմա զմի խաչվառ յեվ զմի պատուական նժոյգ ձի, յեվ յեվս զիշխանութիւն կարող լինելոյ դրամ հատանել»[365]):

Այս համարյա անկախություն եր, մի քաղաքական մանրանկար դրություն, վորին չեյին հասել Հայաստանի մեջնադարյան թագավորություններն անգամ։ Յեվ վոր ամենից զարմանալին եր, այս խոշոր փաստը, յերազ՝ դարերի համար, կատարվում եր առանց Արևմուտքը և Հյուսիսը աղաչանք֊պաղատանքով ծածկելու, առանց Քրիստոսին անհանգստություն պատճառելու։ Բայց այս ընծան տրվում եր հայ ժողովրդին կարծես հատուկ խրատական խորհրդով։ Դավիթ բեկը վայելում եր իր քաջություններով ձեռք բերած այդ իշխանապետական գրեթե անկախ դիրքը շատ կարճ ժամանակով, գուցե մի քանի ամսով միայն։ Հետևյալ 1728 թվականին նա մեռնում եր, նրա հետ նաև նրա իշխանապետությունը։ Չկար սպարապետը, բայց կային նրա ընդունակ ոգնականները։ Յեվ, այնուամենայնիվ, չմնաց կարողություն պահպանելու և շարունակելու Դավթի նվաճած ժառանգությունը։ Բանից դուրս յեկավ, վոր միայն Դավթի յերկաթե ձեռքը կարող եր խեղդած պահել լեռնցի ժոդովրդի մանր տեղայնական կրքերը և հաճախ հրեշավոր կերպարանք ցուցադրող կենտրոնախույս ձգտումները։

Դավթի մահը բռնկեցրեց այդ բոլոր բացասական հատկությունները։ Դավթին հաջորդած յերկրորդ սպարապետը, քաջամարտիկ Մխիթարը, սպանվում եր յուրայինների ձեռքով ամենաքստմնելի դավաճանությամբ, վորից հետո Ղափանի ամբողջ ազատագրական շարժումը (1722-1730) կորչում եր անհետ, յերբեք չեղածի նման։ Ազատությունն ու անկախությունը բաներ են, վորոնց արժանի պիտի լինի մի ժողովուրդ։ Ահա ինչ եր ասում Դավիթ-բեկի որինակը։ Դարձյալ նույն 1727-ին եր, վոր խոշոր ընդհարում եր ունենում ոսմանյան բանակի հետ և՛ Հյուսիսային Ղարաբաղը։ Ահա ինչպես եյին նկարագրում այդ ընդհարումը Սղնախների ներկայացուցիչները Պետերբուգում։ Հյույսիսային ճակատի ոսմանյան բանակը գտնվում եր, ինչպես ասացինք, Գանձակ քաղաքում․ նրա հրամանատարն եր Սարը-Մուսթաֆա փաշան։ այստեղ ել նրան գալիս միանում եյին տեղական խառնիճաղանճ անկանոն զորքը հռչակավոր Դոուդ-բեկի յեղբայր, Ահմեդ խանի և ուրիշների հրամանատարությամբ, և այսպիսով գանձակի բանակի թիվը հասնում եր 40 հազարի։ Պատերազմը, վոր սկսեց ոսմանցիների հարձակումով, շարունակվեց ութ որ շարունակ։ Հաղթեցին հայերը։ Ենիչեր աղասին և կիրխ-չալմա աղասին սպանվեցին պատերազմի մեջ, և ոսմանյան բանակն ստիպված յեղավ վերադառնալ Գանձակ[366]):

Այս խոշոր առողջությունն, իհարկե, հեշտությամբ չեին ձեռք բերում հայերը։ Անշուշտ նրանք ել կորուստներ շատ ունեցան։ Յեվ բանը այսքանով պիտի վերջանար։ Դժվարությունները դեռ առջևում եյին, հայ-թյուրքական պատերազմը պիտի դառնար ավելի անխնա, ավելի կատաղի։ Այս դրությունն եր պարզվում հաղթողնեիր առաջ, և ռուսական ոգնությունն այժմ մանավանդ դառնում եր կյանքի և մահվան հարցի չափ անհրաժեշտություն։ Մեծ խրախույս եր դառնում նրանց համար Քեվխա Չալաբիի բերված բերանացի տեղեկությունը, հաստատված կայսերուհու չթողնող դրական յեղանակով։ Պետք եր միայն շտապեցնել նրան։ Յեվ Սղնախների յուզբաշիններից կազմվում եր մի ամբողջ մեծ պատգամավորություն, վորի մեջ մտնում եյին 20-ից ավելի հոգի, Ավան յուզբաշու գլխավորությամբ, վոր, վերցնելով իր հետ Յեկատերինային հրովատակը, գնում եր Սալյեան՝ գեներալ Դոլգորուկովի մոտ անմիջապես ոգնական զորք խնդրելու համար։ Բայց գեներալը Ռաշտում եր գտնվում, ուստի և յուզբաշինները գնացին այնտեղ։ Իշխան Դոլգորուկովը, սակայն, մերժեց պատգամավորության խնդիրքը, ասելով թե ինքը կայսերուհուց հրաման չունի ոգնական զորք տալու։ Ինչ կարողացավ նա անել հայերի համար, մի ուրիշ «ջնդրալի», այն ե՝ Ռումյանցովի մոտ, վորին խնդրում եր ոգնական զորք տալ հայերին, և յերբ Ռումյանցովն ել պատասխանում եր մերժումով, այն ժամանուկ առաջարկում եր նրան թույլ տալ վոր յուզբաշիները գնան Պետերբուրգ և անձամբ խնդրեն կայսրուհուն։ Ռումյանցովը միայն յերկուսին եր տալիս այդ թույլավությունը - Քևվխա Չալաբիին և Բաղի յուզբաշուն, վորոնք և ուղևորվում եյին Պետերբուրգ, իսկ մնացածները վերադառնում եյին Սղնախները։

Իր կողմից իշխան Դոլգորուկովը, իբրև զորքերի հրամանատարր հայոց հարցի վերաբերմամբ իր հայացքներն եր հայտնում էր կառավարության։ Նախ և առաջ նա պնդում եր, թե հայերը լսել անգամ չեն ուզում կասպիական յերկիրները գաղթելու մասին։ Յեվ ավելացնում եր, թե նրանք կատարյալ իրավունք ունին․ նախ վոր պիտի իրանց վաճառականությունը թողնեն և յերկրորդ՝ իրանց ընտիր և բարերեր տեղերից պիտի գնան այնպիսի անպտուղ տեղեր, ուր ապրուստ գտնելը դժվար ե։ Գալով հայերի քաղաքական դրության, «ջնդրալը» գրում եր, թե պետք ե զարմանալ թե հայերն ինչպես են դիմանում ստեղծված դրության, վորի մեջ նրանք հարկադրված են մեն-մենակ պատերազմ մղել թյուրքական բանակի դեմ։ Նա ասում եր, թե միայն Ասաված ե պահպանում հայերին, թե չե՝ մարդկային խելքից բարձր ե հասկանալ թե դեռ ինչպես են նրանք պահվում այդքան ուժեղ թշնամու առաջ։ Պետերբուրգի կառավարբությունը հարց եր տվել նրան՝ թե արդյուք չե՞ կարելի հայ զորքերը ռուսական ծառայության մեջ մտցնել։ Այս հարցին իշխան Դոլգորուկուվը տալիս եր ժխտողական պատասխան, առաջ բերելով այն պատճառաբանությունը, վոր հայ զինվորությունը շատ ստոր ե ռուս զինվորությունից, մինչդեռ նրան պահելը և կերակրելը մեծ միջոցներ կխլեն ռուսաց գանձարանից, բայց գլխավորն այն եր, վոր իրանց այդ զորքով հազիվ են կարողանում պաշտպանվել ոսմանցիներից։ Խոսելով ապա այն մասին, թե ինչ կարելի յե անել հայերին ոգնելու համար, իշխան Դոլգորուկովն այն միտքն եր հայտնում, թե միակ միջոցն ե համաձայնություն կայացնել Բ․ Դրան հետ, վոր Ռուսաստանին զիջվեն պարսկական յերկիրները մինչև Արաքսի միջին հովիտը։ Այն ժամաանակ ռուսներն առաջ կերթան, հայերին կառնեն իրանց հովանավորության տակ, և հայերն ել կարող եյին մեծամեծ ոգնություններ անել ռուսներին։

Սակայն Պետրոս Մեծի ժառանգներն ընդունակ չեյին այդպիսի ծրագիրներ իրագործելու և դրությունը մնաց անփոփոխ։ Քևվխա Չալաբին և Բաղի յուզբաշին Պետերբուրգում պատմում եյին հայերի տարած հաղթությունը Սարը Մուսթաֆա փաշայի դեմ, ինչպես հիշատակեցինք վերևում, և կառավարությունն, իբրև պատասխան նրանց միջնորդության, նույն իշխան Դոլգորոլկովին եր թողնում ոգնել հայերին ինչպես ինքը հնարավոր ե համարում և համենայն դեպս հանձնարարում եր ամեն կերպ հուսադրել և խրախուսել հայերին, վոր նրանք պինդ կանգնեն ոսմանցիների դեմ։ Դոլգորուկովն ոգնության ձև ընտրում եր հուսադրությունն ու խրախուսումը, և այսպիսով հայոց Սղնախները թողնվում եյին ճակատագրի կամքին։ Իսկ այդ ճակատագիրն այնպես եր, վոր դիմադրությունը ոսմանցիներին մեծամեծ ոգուտներ եր բերում ռուսներին և մեծամեծ վնասներ՝ հենց իրանց հայերին։

Արյունահեղ կռիվներ, ինչպես գրում եր Մինաս վարդապետը, տեղի եյին ունենում համարյա ամեն որ[367]: Յեվ հայ զինվորությունն, իսկ վոր ամուր կանգնած իր դիրքերում, չեր թույլ տալիս թշամուն հաստատվել յերկրում, իսկ այս, ինչպես գիտենք, նշանակում եր նաև կտրել նրա ճանապարհը դեպի Կասպից ծովը։ Իզուր, սակայն, հայ գործիչները ցույց եյին տալիս ռուսաց կառավարության իրանց այս կարևոր ծառայությունը, իզուր կրկնում և յերեքկնում եյին, թե իրանց Սղնախներն են, վոր Բագուն, Դերբենտը պահում են ռուսների ձեռքում և յեթե վաղորոք ոգնություն ստացած լինեյին, Գանձակն ել ոսմանցիների ձեռքին չեր գտնվի: Ռուսաց կառավարության այս բոլորն, իհարկե, շատ լավ հայտնի յեր, բայց մի բան անել չեր կարողանում։ Առաջ ու առաջ կար Պետրոսի կնքած ռուս-թյուրքական դաշնագիրը, վոր յեթե չլիներ ել, կառավարության ապիկարությունը դրանից ավելի մեծ արգելք եր գործելու հնար գտնելու դեմ։ Յեվ, վերջապես, կարիք ել չկար ինքնահոժար լքելու հայերին շահագործելու ընդարձակ հնարավորությունը։ Մարդիկ ծայրահեղ հավատարմությամբ, վողջակիզվելու աստիճան ինքնազոհությամբ կռվում եյին ռուսական շահերի համար, կարծելով, թե ռուսական շահերն ել հենց իրանց շահերն են։ Կարելի յեր այդպիսի կռվողներին միայն կռվեցնել, և ուրիշ վոչինչ։

Բայց այս դրությունը չեր կարող չունենալ իր բացասական խոր ազդեցությունը հայ զինվորության ներսում։ Յեվ այստեղ ել ահա մեր առջև, դանդաղ կերպով յերևան են յելնում բարոյական հյուծման նույն ախտանիշները, վորոնց մենք արդեն ականատես յեղանք Հարավային Ղարաբաղում։ Ախտածին սկզբունքը մեկ եր յերկու կողմերում ել, բայց արտահայտության ձևերը բոլորովին տարբեր եյին հյուսիսային Սղնախներում։ Այստեղ նրանք համեմատաբար տանելի եյին, համեմատաբար, յեթե կարելի յե ասել, մարդավարի կերպով բացատրելի և միանգամայն հեռու այն խայտառակություններից, վոր սանձարձակ բարոյալքումը հրապարակ նետեց Հարավային Ղարաբաղում։

Վորքան և սակավապետ լինի լեռնցին, վորքան և շատ լինի բնական կորովը նրա յերակների մեջ, բայց և այնպես, յերկարատև պատերազմական դրությունը մեծ քայքայում եր մտցրել յերկրի առանց այդ ել աղքատ տնտեսության մեջ: Այս հողի վրա ել, բնականաբար, պիտի ծագեյին դժվարություններ, գանգատներ, կարգապահության հիմքերը փորփորող տրամադրություններ: Գրգռում և հուսահատեցնում եր մանավանդ ռուսների խաբեբայական քաղաքականությունը։ Հայ զինվորը շարունակ լսում եր խոստումներ թե ահա գալիս են բարերարները, բերելով ազատություն. բայց որերը, ամիսները, տարիներն անգամ անցնում եյին իրար յետևից, և այդ ակնկալությունը չեր իրագործվում։ Ուժեղ դժգոհություն և հուսաբեկություն առաջացնում եր մասնավորապես Պետրոս Մեծի հղացած ընդհանուր տեղահանության պահանջը: Այս ուժեղ դրդապաաճառներն ահա քայքայման տարրեր են մտցնում հայ զինվորության մեջ: Սղնախներն սկսում են կամաց-կամաց սակավամարդանալ: Դժգոհների մի մասը բոլորովին հեռանում ե զինվորությունից, վերադառնում ե իր խաղաղ պարապմունքներին, իսկ մի մասը, համարելով վոր անհաջողության պատճառն առաջնորդներն են, պարտք են համարում կռիվ վարել դրանց դեմ կամ հեռանալով ուրիշ ամրացած վայրեր և ինքնագլուխ գործ սկսելով կամ թե հենց Սղնախներում և այդտեղ կատարելով իրանց քայքայիչ գործը: Ուրիշ խոսքերով, սկիզբ եյին առնում ազգամիջյան անհամաձայնությունները: Յեվ նրանք ուղղված եյին գլխավորապես Յեսայի կաթողիկոսի դեմ: Նա եր սպարապետը, գերագույն հրամանատարը, նա եր խոսում ռուսների հետ և նա եր, վոր շարունակ հավատացնում եր, թե ռուսները պիտի գան։ Իր այս պաշտոնին Հասան-Ջալալյան կրոնապետը վերաբերվել եր մի անդրդվելի շիտակությամբ և հավատարմությամբ, վորին բոլորովին չեր համապատասխանում ռուսական խարդախ քաղաքականությունը։

Նշանավոր ե այն հանգամանքը, վոր ոսմանցիները, չկարողանալով կոտրել Սղնախների համադիմադրությունը, փորձեր արին հաշտություն խոսել նրանց հետ, նույնիսկ կաշառքներ եյին առաջարկում Յեսայի կաթողիկոսին, յեթե նա կհամաձայնի իրանց կողմն անցնել: Գուցե հայերը կարողանային ոգուտ քաղել իրանց թշնամու այս տրամադրությունից և խաղաղ համաձայնության միջոցով իրանց համար նոր դիրք ստեղծել, հետևելով Դավիթ-բեկի որինակին։ Բայց մենք արդեն շատ անգամ տեսանք, վոր Սղնախների վարիչները վորքան լավ կռվողներ եյին, այնքան վատ քաղաքագետներ։ Յեսայի կաթողիկոսը բացե ի բաց մերժեց ոսմանցիների աոաջարկությունները, կամենալով անաղարտ պահել իր հավատարմությունը դեպի իր համար պաշտամունք դարձրած ցարականությունը։ Դա առաջին ցարապաշտ դիվանագետ հայ կաթողիկոսն եր, վոր մարմնացում եր այդ պաշտամունքի մոլեգնության սկղբնական, համեմատաբար մեղմ զարգացման աստիճանը, վոր և կարելի յե իր անունով կոչել յեսայականություն։ Այս հավատարմությունն ել, վոր տարվում եր այնպիսի անվերապահ համառությամբ, բնականաբար սնուցանում եր հետզհետե ծավալուն դարձող հակառակություն կաթողիկոս֊սպարապետի դեմ։ Նրան եյին համարում պատճառ յերկրի քայքայման։ Յեվ այս ել միանգամայն անբնական չե, յեթե նկատի առնենք անաջողության մատնված տրտունջներին սովորած, տնտեսական պաշարման նեղ շրջագծի մեջ դրված զինվորության հոգեբանությունը։ Մեծ վիրավորանքներ և վշտեր կրեց նա, ինչպես վկայում ե Մինաս վարդապետը: Յեթե այս մարդը պարզ խոսելու ընդունակություն ունենար, մեր առջև բացված կտեսնեյինք մի ամբողջ զինվորական ապստամբություն հրամանատարի դեմ։ «Մեծ վիրավորանքերի» դրդապատճառները գրեթե վոչինչ կասկած չեն թողնում այս մասին: Ոսմանցիները, մերժված տեսնելով իրանց առաջարկությունը հաշտություն կնքելու մասին, սաստկացնում եյին իրանց պատժողական գործողությունները հայ խաղաղ ազգաբնակության դեմ և այսքանի մեջ իրանց աշխատակից եյին դարձնում լեզգիներին: Բազմաթիվ հայ գյուղեր կործանվեցին, հազարավոր մարդիկ գերի տարվեցին և վաճառվեցին իբրև ըստրուկներ: Այս դժբախտությունների պատճաոը Յեսային եր համարվում, ուստի և սա, Մինաս վարդապետի ասելով, «թշվառապես վերջացրեց իր կյանքը»[368]), գուցե սպանվեց կամ ինքնասպանություն գործեց: Այս դեպքը տեղի յեր ունենում 1728 թվականին, ուրեմն Ղարաբաղի հայ զինվորությունը միաժամանակ կորցնում եր իր յերկու սպարապետներին ել։

Այստեղ, Հյուսիսային Ղարաբազում ել, սպարապետի մահը նշանակում եր նույնը, ինչ եր Հարավայինում-սկիզբ վախճանի, թեև տարբեր ուղղությոլններով: Յեսայուն հաջորդում ե Ավան յուզբաշին: Դրությունը մնում ե անփոփոխ - կռիվներ ոսմանցիների դեմ և դիմումներ ռուսաց կառավարության։ 1729 թվականի հունվարին մենք տեսնում ենք Ավան յուզբաշուն, նրա յեղբայր Թարխան յուզբաշուն և նրանց հետ մի քանի այլ ներկայացուցիչների Բագվում, ուր նրանք բանակցություններ եյին վարում ռուսական հրամանատարի հետ։ Հետևանքը միևնույն եր, ինչ վոր առաջ եր, այն տարբերությամբ, վոր այժմ Ավան յուզբաշու հետ խոսացողը գեներալ Ռումյանցովն եր, վորի թղթերից յերևում ե, թե նա ընդհանրապես վատ եր վերաբերվում հայերին, ներկայացնելով այդպիսով գուցե առաջին որինակը հայատյաց ցարական բյուրոկրատի, մի տիպ, որ հետո չափազանց ընդհանրացավ։ Ավան֊յուզբաշու մասին նա գրում եր իր կառավարության, թե դա մի շատ թույլ խելքի տեր մարդ ե և գանգատվում եր թե ինքը, Ռումյանցովը, հանգստություն չունի հայերի ձեռքից, վորոնք շարունակ ձանձրացնում են նրան իրանց հայտարարություններով[369]): Ահա վեջի վերջո ինչ հասկացողության եր վերածվում հայերի շարժումը, վոր յեթե այսքան մեծացել եր և այսպիսի ուղղություն ստացել, այս միայն ռուս կառավարության դրդումներով և սուտ ու պատիր խոստումներով:

Բայց հայերն ել Ռումյանցովներից ձեռք վերցնելու տրամադրություն յերբեք չունեյին: Այսպես եր նրանց քշում միանգամից վերցրած գիծը: Ավան յուզբաշին իր յեղբայր Թարխան յուզբաշուն ուղարկում եր Պետերբուրգ Յեկատերինային հաջորդած մանկահասակ Պետրոս II-ի մոտ, վորին ուղղում եր հետևյալ աղերսագիրը.

Արզ լինի մեծութեանդ քում այսօր քանի տարի Է որ մենք Սղնախ ենք արարեալ, օոմանցու սուլթանի ղօշունի հետ կոիվ եմք տալիս լուսահոգի մեծ թագաւորի ուքազով, մինչի այսօր քանի անգամ մարդ եմք ղրկել լուսահոգի թագուհին և քո հրամանոցդ ղուլուղն, մեզ մին օգնութիւն չե եղև, զէրա մեք երկուսս եկանք Բագու. Օհան ուզպաշին, Աբրահամ ուզպաշին, Պաղի ուզպաշին, Աւագ ուզպաշին տեղ թողեցինք Սղնախումն, մեք եկանք Բաքու, իմ եղբայր Թարխան ուզպաշին, պարոն Գրիգորն, պարոն Մելքուն, պարոն Ներսեսն ղրկեցինք քո հրամանոց ղուլուղն, վասն Աստուծոյ խաթրին մեզ մին օգնութիւն անես, ի սէրն Քրիստոսի, քանի-քանի հազար հոգի կան մեր Սղնախում, Աստուծոյ հրամանաւ և քո ողորմութեամբն մինչի այսօր պահել եմք, էսիր չեմք տուել, այսօր շատ նեղ տեղ եմք, լուսահոգի մեծ թագաւորի գերեզմանի խաթրին մեզ քօմակ և օգնութիւն հասուցանես, որ անօրէնի ձեռքին էսիր չի լինիմք, վերև Աստուած, ներքևն քո հրամանքդ ես մեզ քօմակ. մեր ամենայն աւհալն Թարխան ուզպաշին և իմ վաքիլ Գրիգոր Մելքուն քո հրամանոցդ արզ կանեն, որ սոքա ինձ վաքիլ կարգեցի: Այս գրիս ասլն թաղեցինք Սարեցին կոմենդատին մօտ Աւան ուզպաշին մհրովն»[370]): Հոկտեմբերի 21-ին Պետերբուրգում Թարխան յուզբաշին արտաքին գործերի պաշտոնատան մեջ, պատասխանելով իրան ուղղած հարցումներին, տվեց հետևյալ ցուցմունքները. 1) Հայկական զորքը բաժանված ե չորս մասի և նրանց հրամանատարներն են վեց հոգի. Աւան և ինքը Թարխան, Աբրահամ, Ոհան, Բաղի և Աւագ. Սղնախներում զորքերի թիվը հասնում ե 30 հազարի, ուրիշ դասակարգեր-գյուղացի, վաճառական չկան այդտեղ։ 2) Յուրաքանչյուր զինվոր ունի իր սեփական զենքը։ Զենքերը շինվում են տեղում. հրացան, ատրճանակ, սուր, խանջար։ 3) Յերկիրն արդյունաբերում ե ցորեն, բամբակ, մետաքս, խաղող և այլ բազմաթիվ մրգեր։ Կան նաև յերկաթի, պղնձի, անագի և արծաթի հանքեր. տեղացիները պատրաստում են և վառոդ. թնդանոթներ չկան, վորովհետև չկան ձուլող վարպետներ։ 4) Ձիաները տեղական լավ ցեղից են. կերակրի համար տնային կենդանիներ - կով, յեզ, վոչխար և այլն կան բավական թվով։ 5) Յեկել են նաև իր ընկերները խնդրելու համար, վոր նորին կայսերական մեծությունը բարեհաճի հնար եղածի չափ ոգնություն անել, ռուսական զորքեր ուղարկելով հրետանիների և այլ զինվորական պատկանելիքների հետ՝ պաշտպանելու համար թյուրքերից։ «Մինչև այժմ հայերը թյուրքերի դեմ իրանց զինվորությամբ կանգնած՝ միակամ և քաջաբար կռվել են և նրանցից կոտորել եյէն շատերին զանազան դեպքերում»։ Այժմ ել նրանք պատրաստ են շարունակել կռիվը, բայց զգալով իրանց թուլությունը, խնդրում են ոգնական զորք, որի ամբողջ պարենավորումը հայերն իրանց վրա յեն վերցնում։ 6) Գնալ բնակվել այն տեղերում, վորոնք վերցված են Պարսկաստանից, հայերը չեն կամենում[371]:

Յեթե հայերի կողմից յեղած դիմումներն իրանց ձևով, բովանդակությամբ և տառով անգամ անվերջ կրկնությունների միջոցով վերջի վերջո փոխարկվում եյին մի տեսակ քաղաքական խաղարկության, նույնպիսի խաղարկության ձև եյէն ստանում և ռուս կառավարության պատասխանները - խոստում, հուսադրություն, խրատ պինդ պահվելու, թյուրքերին անձնատուր չլինելու։ Թարխան յուզբաշին իր յերկու պարոն (անշուշտ առևտրական) ընկերակիցներով հայրենէք եյին վերադարձվում այսպիսի ծանրոցքով: Բայց յեթե մեզ հարկ յեղավ մի անգամ ել դնել այս կրկնությունն ընթերցողի առաջ, պատճառն այն ե, վոր այս բանը տեղի յեր ունենում վերջին անգամ, չպտի այլ ևս կրկնության յենթարվեր: Հանձնարարվում եր հայերին սպասել մինչև վոր դրությունը կպարզվի։ Յեվ պարզվում եր այդ դրությունը շատ արագ, և շատ հստակ կերպով։ Առաջ ու առաջ այն, վոր պարսկական ժառանգությունը Պետրոս Մեծի հաջորդների համար գնալով դառնում եր մի ավելորդ և ծանր բեռ։ Խլված նահանգներն ոգուտ չեյին բերում պետության, այլ միայն վնաս։ Յեվ արդեն նույն 1729–ին սկիզբ եր դրվում հափշտակված տեղերի ինքնահոժար վերադարձման. դաշնագրով Պարսկաստանը յետ եր ստանում իր Աստարաբադն ու Մազանդարանը։ Փոխվում եր դրությունն արևելքում։ Յերկու տարի անցած՝ Աննա կայսրուհին, իբր թե ի նշան բարեկամության, վերադարձնում եր Շահ– Թահմազին և ամբողջ տարածությունը Կուր գետի բերանքից մինչև Մազանդարանը. գնում եր այսպիսով և Պետրոս Մեծի ախորժակին այնքան չարաչար կերպով գրգռած Գիլանն իր 70 հազար պուդ մետաքսով։ Շնորհի և բարեկամության հարց չկար. պարզապես գործում եր յերկաթե անհրաժեշտության որենքը։ Պարսկաստանն ուժեղանում եր։ Նոր մարդ եր յերևացել, մի ավազակապետ, վոր հետո պիտի հռչակվեր Նադիր–Շահ անունով և վոր չպիտի թողներ և վոչ մի թիզ պարսկական հող ռուսների թե ոսմանցիների ձեռքին։

Հայերի գաղթեցումը դեպի Պարսկաստան այլևս միտք չուներ ռուսների համար։ Բայց այս չեր նշանակում, թե հայերը իսպառ կորցնում եյին իրանց կարևորությունը ռուսների աչքում։ Հին առևտրական կարևորությունը կար ու կար, Պետրոսի պարսկական արշավանքը դրան միացնում եր և զինվորական կարևորությունը: Հայ խոջան վոչ միայն մետաքս և պարսկական ապրանքներ եր տալիս Ռուսաստանին, այլ և կռվում եր նրա համար, իր արյունն եր տալիս նրան, ինչպես եր Պետրոս դի Սարգիս Գիլանենցը Ռաշտում էր հաշվով կազմած և ղեկավարած հայկական եսկադրոնի հետ, վոր կազմում եր ռուսական բանակի մի մասը, մասնակցում եր կռիվներին, կրում եր կորուստներ սպանվածներով[372])։ Ինքը Պետրոս Գիլանենցն ել սպանվեց պատերազմի մեջ, բայց նրա եսկադրոնը չվերջացավ, այլ իբրե ռուսական զորամաս՝ Ռաշտից փոխադրվեց նախ Դիրբենտ, այստեղից՝ Սուրբ խաչ անունով քաղաքը,վոր հիմնել եր Պետրոս Մեծը Դերբենտի վրա արշավելու ժամանակ։ Այստեղ արդեն կազմվել եր հայ փոքրիկ առևտրական գաղութ, և հայկական եսկադրոնը, վոր գտնվում եր գնդապետի (հետո և գեներալ-մայորի) աստիճան ստացած Ղազար Խաչատրյանի (ռուսերեն՝ Լազար Խրիստոֆորով) հրամանատարության տակ, այնքան բուն ռազմական նպատակներ չեր ծառայում, վորքան մի միջոց եր դառնում նորանոր հայ գաղթականներ գրավելու համար դեպի Հյուսիսային Կովկասի մերձկասպիական տափարակները՝ արդյունագործությունը և առևտուրը զարգացնելու համար։ Ուստի հայկական եսկադրոնին տրվում եր այնպիսի դիրք, վոր նա կարողանար ազդեցիկ և անուն ունեցող հայեր գրավել իր շարքերը և դրա հետ միասին գրավել նաև ուրիշ հայ գաղթականական տարրեր: Այս դիտավորությունն առանձնապես Ղարաբադի հայերին եր վերաբերվում։ Յեթե անաջողության եր մատնվում Ղարաբաղի ամբողջ ազգաբնակությունը Գիլան և Մազանդարան տանելու ձեռնարկությունը, արդեն իսկ մասնակի գաղթականական հոսանքներ նույն այդ յերկրից անցել եյին դեպի հյուսիս, գաղթավորելով Բագուն, Դերբենտը և այս տեղերից ել դեպի հյուսիս, Աստրախանի ուղղությամբ: Ահա այդ հոսանքն ուժեղացնելու համար եր, վոր ռուսաց կառավարությունը փորձում եր հայկական եսկադրոնի մեջ թափել հատվածներ Սղնախների զինվորությունից, գործադրելով պարզապէս գնման միջոցը։

Յեվ այս փորձը նրան աջողվում եր լիուլի կերպով։ Նա կարողանում եր գնել Սղնախների վոչ թե յերկրորդական գործիչներին այլ գլխավոր հրամանատարին, Ավան յուզբաշուն՝ իրան։ Առևտուրը կատարվում եր առանց վորևե դժվարության։ Թարխան յուզբաշու ուղևորությունը Պետերբուրգ անշուշտ կրում եր իր մեջ նաև վաճառվելու առաջարկություն։ Գոնե նա վերադառնում եր Պետերբուրգից արդեն վաճառված և այս, իհարկե, վոչ առանց նրա յեղբոր գիտության։ Ռուսաց արքունիքն ընծայում եր Թարխանին մի սամույրի մուշտակ և 1000 րուբլի դրամ։ Նույնպիսի մի մուշտակ ել ուղարկվոլմ եր Ավան յուզբաշուն և բացի դրանից Բագվի ռուս իշխանության հրամանագրվում եր՝ տեղական արդյունքներից տարեկան հազարական րուբլի տալ ամեն մի յեղբոր։ Միաժամանակ և պետական գաղտնի խորհուրդը վորոշում եր, վոր յեթե Թարխանը կամ նրա հետ Բագու գնացած Ավանը կամենան մնալ ռուսաց տիրապետության տակ գտնվող յերկիրներում, այդ բանը կթույլատրվի նրանց և ռուսաց կառավարությունը հանձն ե առնում յերկուսին ել բավարար ռոճիկ տալ[373])։ Այնուհետև Ավան յուցբաշին լքում եր Սղնախները, գնում եր ծառայելու ռուսներին, մտնելով հայկական եսկադրոնի շարքերի մեջ, տանելով իր հետ նաև մի քանի յուզբաշիների: Ղարաբաղի հայ զինվորության վերջն եր, և մենք այլևս վոչինչ տեղեկույուն չունինք նրա մասին։

Բայց գիտենք, վոր Ավան յուզբաշին, բավական չհամարելով այն գինը, վոր ռուսաց կառավարությունը կտրել եր իր համար, 1734 թվին դիմեց կայսրուհի Աննա Իվաննովային մի շարք հայտարարություններով, վորոնց մեջ ասում եր.

«1. Յերջանկահիշատակ նորին կայսերական մեծություն Պետրոս Առաջինի հուսադրությամբ դուրս ե յեկել նա (Ավանը) Սղնախից (թողնելով այնտեղ տունը և կալվածը շատ հազարների արժողությամբ), բերելով իր հետ 5 հոգի ուրիշ յուղբաշիներ և 250-ից ավել այլ զինվորական, վորոնցից 150 հոգի նրա սեփական հաշվով, իսկ ռոճիկ նշանակված ե նրան, իբրև գլխավոր հրամանատարի, 1200 րուբ., վորով նա իրան պահել չե կարող և բացի դրանից 1729 թվից մինչև այժմ ծախսել ե նա իբրև հավելում իր սեփական փողերից 8000 րուբլի, վոր խնդրում ե վերադարձնել իրան։ 2. Ռուսաց պարսկական մարզերում, Մուշկուրի մեջ կան Քիրվան և այլ անուններ կրող գյուղեր, թվով 9, տալ նրանց իրան ի տիրապետություն։ 3. Վոր պարսիկների, ոսմանցիների և այլ լեռնցի ժողովրդների գերությունից դուրս յեկած հայերը մեկ ել յետ չվերադարձվեն ոուսաց կողմից, վորից քիչ չի բազմանա հայ ժողովուրդը նորին կայսերական մեծության ծառայության մեջ։ 4. Նախկին պարսից Շահը շնորհել ե նրան խանի և սպասալարի կոչումը, և այժմ նորին կայսերական մեծությունը բարեհաճե շնորհել նրան գեներալ մայորի աստիճան, վորպեսզի, տեսնելով այս, մնացած հայերը Սղնախից հոժարությամբ գային մտնելու նորին կայսերական մեծության հովանու տակ նրա ծառայության մեջ: 5. Ամենից առավել խնդրում ե, վոր իրան շնորհվի նորին կայսերական մեծության պատկերը»։

Աննա կայսրուհին նշանակում եր Ավան յուզբաշուն, բացի ռոճիկից, 2000 րուբլի, տալիս եր նրա խնդրած գյուղերը, համաձայնում եր, վոր գերությունից ազատված հայերը հայրենիք չուղարկվեն, այլ մնան, անշուշտ՝ Ավան յուզբաշու ձեռքի տակ և նրա կալվածներում, ռուսական ծառայության մեջ մտցնելու համար։ Հետաձգվում եր միայն գեներալ մայորի աստիճան և կայսերական կենդանագիր շնորհելու հարցը։ Բայց դրա տեղ, Սղնախներից նոր գաղթականներ գրավելու համար, թույլատրվում եր, վոր նա կրե պարսից Շահի շնորհած խան տիտղոսը[374]): Ավան յուզբաշին դառնում եր Ավան խան:

Այս ժամանակ հայկական եսկադրոնը դեռ գտնվում եր Սուրբ խաչ քաղաքում: Բայց վորովհետև այս տեղը, իբրև պարսկական հող, Դերբենտի հետ պիտի վերադարձվեր Պարսկաստանին, ուստի 1735 թվականի սկզբում գեներալ Լեվաշովը Թերեք գետի ձախ ափին, ճահիճներով և յեղեգնուտներով շրջապատված մի տեղում, դրեց Ղզլար անունով բերդի հիմքը, վոր հետո պիտի մեծանար և հռչակվեր իբրև գինեգործական, ողեգործական և մետաքսագործական հարուստ և վաճառաշահ քաղաք։ Հիմնարկության ժամանակ այստեղ բնակեցվեցին զանազան ազգություններ, վորոնց մեջ առաջին տեղը բռնեցին հայերը։ Այստեղ տեղափոխվեց հայկական եսկադրոնը, վոր հետո կազմալուծվեց իբրև զորամաս և նրա զինվորները դարձան այդ նոր քաղաքի բնակիչներ[375])։ Ղզլարն այսպիսով դառնում եր գլխավորապես հայաբնակ գաղութ։ Ավան յուզբաշին ել այսպիսով դառնում եր Ղզլարի հիմնադիրներից մեկը , իսկ տեղային հայ ազգաբնակության մի խոշոր մասն, անշուշտ, նրա ջանքերով եր դուրս բերվել Հյուսիսային Ղարաբաղից, վորի քաջամարտիկ առաջնորդն ու պաշտպանն եր նա նախ քան իր վաճառվելը։

Բայց 1736 թվին, ինչպես իմանում ենք մի պաշտոնական ցուցակից[376]), Ավան յուզբաշին կամ Ավան խանն արդեն վախճանված եր: Նրա կինն ապրում եր Աստրախանում իր Աթլուխան վորդու հետ։ Ավան խանից, ինչպես ասում են, առաջացել են մի քանի իշխանական տոհմեր — Սմբատյան, Մելիքյան, Հայրապետյան[377]):

Յերեսնամյա պատմության վերջումն ենք։ Այս՝ Ղարաբաղի ազատագրական շարժման առաջին շրջանն եր։ Նրա մեջ գործած անձինքներից մի հատն եր մնացել- Մինաս վարդապետ Տիգրանյանը. նա ել, մնալով, ինչպես ասվում ե, ոդի մեջ կախված, թողնում եր ամեն ինչ և մտնելով ռուսաց յեկեղեցու ծոցը, անհետանում եր հայկական հորիզոններից։

Իսրայել Որիի գործը կատարյալ լուծարքի յեր յենթարկված:

Այս լուծարքը ուրիշ խոսքերով կարելի յե բնութագրել՝ ազատագրական պատրանք արտահայտությամբ։

Տարաբախտաբար, այս միակ պատրանքը չեր հայ ժողովրդի համար, այլ միայն առաջինը։ Այս առաջին պատրանքն ե պատմում մեր գործի այս առաջին հատորը։ Դրանից հետո հայ ժողովրդին վիճակվել են դարձյալ չորս մեծ քաղաքական պատրանքներ։ Յեվ դրանցից յուրաքանչյուրն ել մենք կպատմենք առանձին– առանձին հատորներով:

ՎԵՐՋ ԱՌԱՋԻՆ ՀԱՏՈՐԻ

ԲՈՎԱՆԴԱԿՈԻԹՅՈԻՆ (ԿՈՆՍՊԵԿՏ)

Առաջաբան

նոր Պատմություն և խոջայական կապիտալ: Զուգակշիռ Արևմուտքի և հայության մեջ. - Աամիրայական և խոջայական կապիտալ — Դասակարգեր։— Ներկա աշխատության ծրագիրը։.......5

ԴՐՎԱԳ ԱՌԱՋԻՆ (ՆԵՐԱԾԱԿԱՆ)

ՀԱՅ ԿՂԵՐԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

1.Ակնարկ հեթանոսական Ժամանակների վրա.- Չորրորդ դարի ավատական հեղաշրջումը և քրիստոնեյոլթյունն իբրև պետական կրոն Հայաստանում. — Հռոմ և Պարսկաստան. — Արոտային և հովտային տնտեսություններ. — Պարթևական Իրանը և Հայաստանի Արշակունի փոխարքայությունը.— հռովմեյական ազդեցությունը Հայաստանի վրա Իմպերիալիզմ և կապիտալիզմ։- Կիկերոնի շահագոծական խրատները Պոմպեյոսին. — Հայաստանի հովտային տնտեսության նվաճումը հռոմեյական կապիտալի ձեռքով։ — Քաղաքային տնտեսությունը, հրեյական գաղութներ, հռոմեյական մեծ զինվորական ճանապարհ Արարատի կենտրոնից դեպի Արևմուտք։ - Հայ Արշակունիները և քաղաքային տնտեսությունը.- Յերվանդակերտն իբրև նմուշ։ - Հռոմայեցիների հոգացողությունը Հայաստանի քաղաքային տնտեսության մասին:...........12

2.Սասանյան հեղափոխությունն Իրանում: — Դինաստիական պատերազմներ Սասանյանների և հայ Արշակունիների մեջ։—Հայ արշակունիները փրկություն են վորոնում քրիստոնեյության մեջ: Սիրիական խաղաղ վաճառականական քրիստոնեյությունը Հայաստանում։– Վորոնվողն այն չէ, այլ Բյուզանդականը, իբրև իմպերիալիստական - ռազմական.- Գրիգոր Պարթևի կամ Լուսավորչի դեմքը:- Կազմակերպչական ընդունակություն, հեթանոսական հարստությունների հափշտակում սրով և հրով։- Ավատական տակնուվրացումներ, նոր դասավորումները։ — Յեկեղեցի և կղեր հողատիրական ընդարձակ հիմքերի վրա։ - Կղերական պետություն հայ Արշականիների պետության մեջ:–Գրիգորը այդ պետության գլուխ և առաջինը հայ ֆեոդալների մեջ իր սեփականացրած 15 գավառներով։ — Նմուշ այդ սեփականացման. պատերազմ Աշտիշատի համար:- կղերականության անչափ մեծացնում պետական հողերի ընծայումների միջոցով։ - Մերձեցում Մամիկոնյան տոհմի հետ շահակցական կապերով։..............22

3. կղերական միապետությունը Հայաստանում ավատական կազմակերպություն ուներ աշխարհականի պես։ Ավատական հեղաշրջման շարժումներ և տնտեսական խոշոր հակադրություններ նախարարությունների և արքունիքի մեջ: Արոտային տնտեսությունը կոթնած ե Սասանյանների ույժի վրա և պայքարում ե քաղաքային տնտեսության դեմ, վորի վրա կոթնած ե արքունիքը. — Կղերական ավատապետության ձգտումը իրան հպատակեցնելու հայ Արշակունիների ամբողջ պետական իշխանությունը։–Գրիգորը և նրա վորդի Վրթանեսը ինքնագլուխ վարիչներ Հայասաանի արտաքին և ներքին քաղաքականության։— Հայ կղերական դիվանագիտության ռահվիրաները։ Հայ Արշակունիների դիմադրությունը—Տիրան և Պապ։ — Ներսես Պարթև կամ «Մեծ»:— Նրա ռեֆորմները։- Հայասաանը վանք։ — Քրիստոսասեր ձրիակերություն։ ........30

4. Ավատականության վերջնական հաղթանակը։ Շապուհ Յերկարակյաց և քաղաքային տնտեսության վոչնչացումը։- Տնտեսական հեղաշրջում։—Հայաստանը գյուղականացած։— Քահանայապետական դինաստիան ավատական հեղաշրջման գլխին, Արշակավան։–Դինաստիական տագնապ Գրիգորի տոհմի մեջ - որդեծնության հարցը, Հուսիկ և Սահակ։ Անզավակությունը մերում ե դինաստիան Մամիկոնյան տոհմի հետ։–Գիր և գրականություն իբրև վերջնական հաղթանակ կղերական դասի և ավատականության.–Լուսավորչականությունն իբրև ճակատագրականություն հայ ժողովրդի համար։............32

5. Կղերական դիվանագիտության դավանանքը։ Արևմտամոլություն։ Պապ թագավորի քաղաքականությունը արևմտամոլության ղեմ և նրա սպանությունը: Նախարարները վորոշում են հավատարիմ մնալ Բյուզանդականության իբրև քրիստոնյա կողմին: Ազգամիջյան պատերազմ:.......38

6. Բյուզանդիայի, իբրև մեծ պետության քաղաքականությունը հանդեպ հայերի: - Քրիստոսասիրություն և շահամոլություն։ Հայասաանի վաճառումը — 384-ի բաժանումը և նրա նշանակությունը հայությաւն համար։ Արևմտյան Հայաստանի հունացումը։ Կղերական դիվանագիտության պաշտամունքն, այնուամենայնիվ, մնում ե բյուզանդականությունը։ Հինգերորդ դար. կղերա-ավատական ապստամբություն Բյուզազնդիայի աջակցության հուսով։ Բնորոշ դիվանագիտական դիմում կայսրին։ Հայաստանը նորից վաճառված և կործանված։

Պաշտամունքն անփոփոխ ե դարերի ընթացքում: Բյուզանդիայի տեղ՝ Քրիստոնյա: Յեվրոպա:-֊Հակառակ հոսանքներ հայ իրականության մեջ.– Պապ թագավոր, Թեոդորոս Ռշտունի, Մլեհ Իշխան Կիլիկիայի։ Հեթում թագավոր Կիլիկիայի։.........41

ԴՐՎԱԳ ՅԵՐԿՐՈՐԴ

ՋՈՒՂԱ ՅԵՎ ՋՈՒՂԱՅԵՑՈՒԹՅՈՒՆ

Գլուխ առաջին. - Խոջայական կապիտալի վոսկեդարը

1. Նախարարական դասի նվազումը Հայաստանում։ - Զինվորական բռնի և հոժարակամ արտագաղթեր, մասսայական կոտորածներ արաբների ձեռքով։-Միջնադարյան առևտուր.–Դվին Պարտավ, Դվին–Անի– Կարս - Արձն գծեր։ - Սելջուկյան արշավանքներ, նախարարական մնացորդները քշված դեպի հյուսիս և արևմուտք։ Կիլիկիայի նշանակությունը հայ ավատականության համար. հայ բարոններ։ Արևմտյան Յեվրոպայի առևտրական կապիտալը Կիլիկիայում և նրա ազդեցությունը հայ կյանքի վրա: Կիլիկիայի հայ ֆեոդալական թագավորության անկումը և դրա հետևանքները. հայ բարոնը՝ պարոն վաճառական, առևտրական գաղութներ։ Կիլիկիայի հզոր ազդեցությունը բուն Հայաստանի վրա։ Սրտագաղթերը դառնում են առևտրական։ Հայ առևտրական կապիտալը գերազանցորեն գաղութային յերևույթ . . . . . . . . . . .51

2.—16-րդ դար, Թյուրքիա և Նոր Իրան։ Հայ առևտրական կապիտալը Արաքսի ձախ ափին, Նախիջևանից դեպի արևելք։ Խոջայական գյուղեր և ավաններ։ Ինչու յենք դրանց կապիտալն անվանում խոջայական։ Ջուղա, նրա դիրքը առևտրական հաղորդակցությունների վրա 16–դարն իբրև նախնական շրջան Ջուղայի խոջայական կապիտալի։ Ջուղայեցիները Վենետիկում։ Նրանց ազդեցությունը պարսից արքունիքում։ Ջուղայի ավերակների նկարագրությունը։ Պարսկա-թյուրքական պատերազմները և Շահ-Արբաս Մեծ։ Հայերի հոժարակամ գաղթը Այսրկովկասում Ոսմանցիների գրաված տեղերից Պարսկաստան։ Շահ Աբբասի հաղթական արշավանքը ոսմանցիների դեմ։ . . . . . . . . . . . .54

3. Շահ Աբբասը Ջուղայում։ Հայ ժողովրդի մեծ զանգվածային բռնավորումը Արարատյան յերկրից Պարսկաստան Ջուղայի խոջայական կապիտալը Սպահան փոխադրելու համար։ Շահ Աբբասի հոգացողությունները ժողովրդական այդ աղետը մեղմացնելու համար։ . . . . . .63

4. Նոր Ջուղա, նրա կառուցումը, խոջայական համայնքը, պատմական նշանակությունը։ Նոր ջուղայի խոջայական կապիտալը թագավորական կապիտալ։ Շահ Աբբասը և Ջուղայի խոջաները. ընկերական առևտրական գործեր, հասարակական և ընտանեկան հարաբերություններ: Խոջաները միջազգային առևտրի մեջ. I Հատվածներ Ջաքարիա Ագուլեցու Որագրից. II Սաֆար և Ֆրանսիացի — խոսակցություն. III Պետտոն Տուրնըֆոր և հայ խոջայական կարավան։ «Գանձ չափոյ, կշռոյ, թուոյ» գիրքը միջազգային աոևտրի ուղեցույց։ . . . . . . . . . . . .66

5. Խոջայական կապիտալի խոշոր կուտակումներ Նոր Ջուղայում։ Որինակներ։ Կապիտալից դեպի պետական ծառայություն։ Հայ խոջաները պարսից կառավարության դեսպաններ։ Արվեստը Ջուղայում ապարանքներ, պատկերագրություն, Մինաս վարպետ– Ջուղայեցիություն: Խոջայական կապիտալը և հայկական տպագրությունը։ Մեկենասություն և նրա հետևանքները . . . . . . . . . . . . . . . . .76

6. Խոջայական կապիտալի աշխարհագրությունը։ Յերկու գլխավոր ուղղություններ - դեպի հարավ, Հնդկաստան և դեպի հյուսիս, Ռուսաստան։ Հնդկաստան և գոհարավաճառություն։ Անգլիական կապիտալը դաշնակից հայ խոջայական կապիտալի հետ Հնդկաստանում։ Արտոնագրեր Խոջա Փանոսը մեղեսիկ անունով գոհարի մենավաճառի տեր Հնդկաստանում։ Մէ խոշոր ադամանդի գնման պատմություն։ Մարկոս անունով հայի ընծան անգլիական թագավորին գոհարներով Հնդկաստանից։ Գոհարեղեններից կազմված մի հարստության ցուցակ։ Մի հայ գոհարավաճառի անհաջողությունը Վենետիկում։ Հայ առևտրական ընկերություններ և նրանց խոշոր վաստակները։ Խոջա Հուսեֆ։ Շահրիմանյաններ։ Հայերը հիմնադիրներ Կալկաթա քաղաքի։ . . . . . . . . . . .82

7. Հայ խոջաներն Ռուսաստանում։ Նրանց առևտուրը Մոսկվայի վաճառական թագավորների հետ։ Ջուղայի վաճառականական ըկերության բանակցությունները ցար Ալեքսեյի հետ։ Զաքար Սահրադյան և նրա մատուցած ընծան։ Ստեփան Ռամադանեցի և Գրիգոր Լուսիկյան՝ հավատարմատարներ նույն առևտրական ընկերության։ Արտոնությունների պայմանագիր, անգլիայի Թովմաս Բրայտը լիազոր ներկայացուցիչ ընկերության, Պետրոս Մեծ և հայ խոջաները։ Վոլգայի ճանապարհը. Աստարախանի կարևորությունը Պարսկաստանի առևտրի համար ....89

8. Հայ խոջայության մեջ առաջավոր տարրեր, վորոնցից կազմվում ե այն խավը, վորին տրվում ե ինտելիգենտ անունը։ Նոր Ջուղայի դրության փոփոխումը 17-դ դարի յերկրորդ կիսում. կառավարական կեղեքումներ, կրոնական հալածանքներ։ Դժգոհություն, վոր տանում ե դեպի ազատագրական գաղափարը։ Հայ կղերական դիվանագիտության հին հավատը Յեվրոպայ խաչակրության մասին, վոր պիտի գա հայերին ազատելու համար։ Հռոմի պապի դերը։ Կաթոլիկ պրոպագանդը Հայաստանում։ Լուի 14–դ․, ֆրանսիական առևտրական կապիտալի մրցությունն Արևելքում անգլո–հոլլանդական առևտրական կապիտալի դեմ, վորին դաշնակցած եր հայ խոջայական կապիտալը։ Ջանքեր կաթոլիկացնելու հայերին և այդպիսով Ֆրանսիայի կողմը գրավելու հայ խոջայությունը։ Լուի 14—դ և Նախիջևանի գավառի հայ ունիթորները։ Դիվանագիտական հարաբերություններ պարսից կառավարության հետ այդ կաթոլիկներին պաշտպանելու համար։ Փորձ պարսից կառավարության ձեռքով վոչնչացնելու Ջուղայի խոջաներին։ Մեծ վեզիրի պատասխանը։ Վեճ առևտրական մեծ ճանապարհների համար։ Մարսելի հարցը։ Հայ խոջաները պարսկական առևտուրը հանում են Մարսելի ճանապարհից և տանում են դեպի Հնդկական Ովկիանոսը և դեպի Կասպից ծովը։ Լուի 14-դը, իբրև հակադրություն, ուժեղացնում եր կաթոլիկ պրոպագանդը։ Յեզվիտները Հայաստանում։ Խստացվում ե, կաթոլիկությունն ընդունելու դեպքում, ազատություն անհավատների լուծից։ Պայքար կաթոլիկ և լուսավորչական կղերի մեջ, նմուշներ։ Ֆրանսիական տեղեկագիր Պարսկաստանի և Հայաստանի առևտրի և հայ վաճառականության մասին։ . . . . .94

9. Առևտրական շահերը Թյուրքիայում։ Ֆրանսիան և Լըվան։ Կապիտուլասիոններ, Ֆրանսիան Թյուրքիայի մշտական բարեկամ։ Առևտրական մեծ ճանապարհների հարցը և Լուի 14-դի նոր պահանջները Թյուրքիայից։ Դիվանագիտական միջադեպ և թյուրք դիվանագիտության դիմադրությունը։ Ֆրանսիայի առևտրական կապիտալը պահանջում ե պատերազմ Թյուրքիայի դեմ։ Լուի 14-դը խաչակրություն ե ուզում սկսել Թյուրքիան կործանելու և Արևելքի քրիստոնյաներին ազատելու համար: Դիվանագիտական միջադեպը հարթվում ե, Թյուրքիան մասնակի բավարարություն ե տալիս Ֆրանսիայի պահանջներին: Բայց խաչակրությունը մնում ե Լուի 14-դի համար պալատական ժամանց։ Նրա գործակալները շրջում են Արևելքում և ամեն տեղ քրիստոնյաներին ավետում են ֆրանսիական մոտալուտ ազատագրական արշավանքը։ Այդ գործակալներից յերկուսը յերևան են գալիս Եջմիածնում։ Հակոբ կաթողիկոսը և Յերևանի յեզվիտ քարոզիչները։ Կաթողիկոսը թեքվում և դեպի կաթոլիկություն՝ այդ միջոցով Հայաստանն ազատելու համար։ Անհրաժեշտություն դիմելու Հռոմի պապին։ Նախընթաց յերկու փորձերը։ Պիսկոպո կրոնավորը և Պետիկ հայ կաթոլիկը Եջմիածնում։ Հակոբ կաթողիկոսը հանդիսավոր կերպով ընդունում ե կաթոլիկություն: Պիսկոպոն և Պետիկը Վիեննայում, ուր դիմումներ են անում ավստրիական կայսրին հայերի ազատության մասին: Պիսկոպոյի մահը, 1678-ի գաղտնի ժողովը Եջմիածնում: Հակոբ կաթողիկոսը 6 պատգամավորների հետ գնում ե Կ. Պոլիս այնտեղից Հռոմ անցնելու համար: Մահ և ձեռնարկության քայքայում: .....107

Գյուխ յերկրորդ.—Ղարաբաղ

1. Այս անվան աշխարհագրական բովանդակությունը 16— 18—դ դարերի առումով սահմաններ լեռնագծերով: Լեռնային և Դաշտային Ղարաբաղ. նրանց տնտեսական փոխհարաբերություններր։ Անասնաբուծությունը հովոց և ձմերոց. լեռն ու դաշտն այս տնտեսական անհրաժեշտությունների մեջ: Լեռնային յերկրագործությունն իբրև տնտեսության ավագ ճյուղ։ Հակադրություն դաշտային բազմաճյուղ և բազմահարուստ մշակույթին։ Լեռը և առևտրական հարաբերությունները։ . . . .122

2. Ազգաբնական բովանդակություն։ Հարավային Ղարաբաղ (Սյունիք) և Հյուսիսային Ղարաբաղ (Արցախ), յերկու հայացված քույրաթեվ յերկիրներ։ Նախահայկական իրականություն - ցեղային ծագում, տարածում։ Աղվանից աշխարհ-ժողովուրդներ, լեզուներ, թագավորներ, ընդհանուր ազգաբանական բնութագրություն, տոհմատիրական– ցեղային կազմակերպություն, հայացում լեզվի միջոցով։ Սյունիքը հայոց պատմության մեջ: Արցախը և Աղվանից դաշտը։ ..... . ...127

3. Ազգաբնակչական շերտավորումները Լեռնային Ղարաբաղում. Գյուղացիություն և նախարարություն։ Ավատական սիստեմ։ Հյուսիսային Ղարաբաղը արաբական տիրապետության հաստատումից հետո Դաշտային Ղարաբաղում. Գյուղական թագավորների շրջանը։ Հյուսիսային Ղարաբաղը (Խաչենը) հյուսիսային Հայաստանի ավատատերների դաշնակցության մեջ (Թամար Թագուհի, Զաքարե սպասալար): Տնտեսական և մշակույթային բարգավաճում։ Հողային հարաբերությունների հարցը։ Ճորտային դրության ապացույցներ։ Տաթևի «ուտողները» և գյուղացիական շարժումներ։ Ճորտատիրությունը Հյուսիսային Ղարաբաղում—Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը»: Քրդական ճորտատիրություն։ . ..134

4. Միջին Ասիայի յերեքդարյան աշխարհաքանդություններն Արևմայան Ասիայում։ Լեռնային Ղարաբաղն այդ քանդումների մեջ: Հնի պահպանությունը մանրացած և կարկատնած ձևերի մեջ: Գանձասարի վանքի նշանակությունը Հյուսիսային Ղարաբաղի համար: Վանական գրագիտության վերածնություն: Գանձասարի կաթողիկոսը - գահերեց իշխան և հրամանատար մանր ու խոշոր կալվածատերերի ցանցի ամբողջ Հյուսիսային Ղարաբաղում։ Այս դասակարգի բազմամարդությունը։ Մելիքական գրություն։ Մելիքական գյուղատիրությունն ըստ պարսկական պաշտոնական վավերագրերի։ Մազրայի մելիքները. Շահնազար և նրա հաջորդները։ Մելիքը—աոևտրական գլխավոր իր գավառում։ Հին սովորութենական կարգով մելիքների վայելած իրավունքներն ու հարգը ժողովրդի մեջ։ Մելէք—Ադամի որինակը։ Մելիքական հողատիրության մեջ պահվել եր հին ճորտատիրությունը: Ապացույցներ։ Մելիքական իշխանությունը ժողովրդական ավանդությունների մեջ - զորք դատաստան: Մելիքական ժամանակի մշակույթ։ Մելիքական տուն: Մելիքական գույք։ Մելիքական Ղարաբաղը—պատվանդան ազատագրական գաղափարի իբրև այսպիսին նա տարվում ե Արևմտյան Յեվրոպա։ ճանապարհը - Հարավային Ղարաբաղի այն մասը, վոր կպած եր Արաքսի ձորին և պատկանում եր հայ խոջայական կապիտալին: . . . . . . . . . . . . . . 146

Գլուխ յերրորդ.–Հռենոսյան հայ թագավորացուն

1. Պերճանքի խանութ Լուի 14-դի արքունիքի մոտ և այդ խանութի տերը — Իսրայել Որի անունով հայը, վաճառական իշխանական տոհմից և հիմա ուզում ե մտնել դիվանագիաական աշխարհ իբրև ներկայացուցիչ «Հայաստանի իշխանների», ընտրված Եջմիածնի գաղտնի ժողովում և Հակոբ կաթողիկոսի մահից հետո անցած Յեվրոպա: Իսրայել Որին պատմական գրականության մեջ — պրոֆեսոր Սոլովյեվ, պրոֆեսոր Հեյգել, Կարապետ Ցեզյան։ Աղբյուրը - արխիվային թղթեր։ Աշոտ Հովհաննիսյան և այդ թղթերի քննական վերլուծումը։ Կեղծիքներ և իրականություն: Նոր լուսաբանություն, Որիի իշխանական—ծագման հարցը: Խաշբակյան տոհմը և Պռոչ իշխանը։ Նախիջևանի Շահապոնք գավառը—Որիի հայրենիք։ Որին—ամենայն հավանականությամբ հայ կաթոլիկ( ունիթոր)։ Մի քանի ապացույցներ։ ........ .. .........173

2. Որիի ապարդյուն ջանքերը ունկնդրության ընդունվելու Լուի 14-դի մոտ։ Որին իբև դիվանագետ աշխարհական: Վոչինչ տարբերություն չը կա հայ կղերական և աշխարհական դիվանագետների մեջ: Փարիզից Որին տեղափոխվում ե Հոենոսյան Պալատինատի մայրաքաղաք Դյուսելդորֆ: Դրդապատճաոները։ Քաղաքական տեսություն - ավստրո - ոսմանյան պատերազմները և Լեոպոլդ կայսրի բարձրացումը։ Որին ցորենի և գինու առևտրական։ Ծանոթությունը Հովհան-Վելհելմ կուրֆյուրստի հետ: Վերինիս բնութագիրը: Խոսակցություններ Հայաստանի ազատության մասին։ Որին առաջարկում ե կուրֆյուրստին Հայաստանի թագը, յեթե նա զորք կուղարկե այնտեղ՝ հայերին ազատելու համար: Կուրֆյուրստը համաձայնում ե: Որիի ճանապարհորդությունը Հայաստան՝ նոր լիազորություններ բերելու և ծրագիր մշակելու համար: ..........179

3. ճանապարհորդական արկածներ և ֆանտազիաներ։ Եջմիածնում: Հայրական տանը: Անգեղակոթ գյուղը։ Անհավատալի արագություն շարժումների և գործողությունների մեջ: Գանձասարի վանքում: Որին խաբում ե կուրֆյուրստի դրամական ոգնությամբ։ Կրոնական վիճաբանություն: Անգեղակոթի «ավագաժողովը»: Ամեն բան վերջացրած 12 որում, «ճերմակ թղթեր» և կեղծ թղթեր։ Մինաս վարչապետ Տիգրանյան: Վերադարձ Յեվրոպա: . . . 188

4. Ծրագիր խաչակրական արշավանքի Հռենոսի ափից մինչև Թավրիզ: Ինչ ընդունակություններ թույլ տվին Որին ստեղծելու այսպիսի մի խոշոր հիշատակագիր, - Բովանդակություն։ Ձոն Հովհան Վիլհելմին յերրյակ նիզակակցություն Հայաստանի համար, բանակի կազմը, ծախսերը, առասպելներ Լեհաստանի և Ռուսաստանի մասին, նվաճողական բանդագուշանք, թվական բանդագուշանք, ֆինանսական բանդագուշարք:–Կուրֆյուրստի սպասած ընծաների հարցը: Փոփոխված քաղաքական դրություն– պատերազմ սպանիական ժառանդության համար։ Որիի դիվանագիտական ճանապարհորդությունը Հռոմ, Ֆլորենցիա, Վեեննա: Ամեն տեղ հուսադրություն։ Կայսրի մերժումն ու ցուցմունքները։ Կուրֆյուրստի սիրալիր հուսադրական նամակը «Հայասաանի իշխտաներին»: Պալատինատում պատրաստվում եր հայ թագավորացու- Որին. Ռուսաստանի դերը: . . . . .199

Գլուխ չորրորդ. - Ցարը յեվ խոջան

1. Շինծու դիմում Անգեղակոթի ժողովի անունից ցար Պեոտր Ալեքսեյեվիչին։ Որին Մոսկվայում։ Կասպիական ծրագրի և հյուսիսային պատերազմ։ Ռուսական իմպերիալիզմի ընդգրկած գլխավոր պատրվակը քրիստոնյաների ազատությունը։ Հայ կղերական դիվանագիտության հանդիպումն այդ իմպերիալիզմին։ Որիի դիմումը նույն իմաստով, բայց փոփոխված պայմաններով։ Հայաստանի թագի հարց չկա այլևս: Որին «իշխաների» դիմումի մեջ սնված ե ընդհանուր գլուխ և կարգադրիչ Հայաստանում։ Ազատագրությունը պիտի կատարվի միայն ռուսական զորքերի ձեռքով, վորոնք և գրաված պիտի պահեն իրանց վերցրած տեղերը։. . . . . . 213

2. Որիի անդրանիկ աղերսագիրը ռուսաց ցարին՝ նախորինակ հետագա անթիվ աղերսագրերի։ Պետրոսը հուսադրում ե, խոստանում ե ազատել հայերին միայն շվեդական պատերազմը վերջանալուց հետո։ Շարունակական բանակցություններ ռուսաց կառավարության հետ։ Ի միջի այլոց, Պետրոսը թույլատրում ե, ըստ որիական ծրագրի, վոր կուրֆյուրստի զորքերը Ռուսաստանի վրայով անցնեն Հայաստան գնալու համար բայց բանից դուրս եր գալիս վոր կուրֆյուրստի այս խոստումը լոկ խոսքեր եյին յեղել: 1702-ին Պետրոսը հրամայում եր նորից հուսադրել հայերին դրական խոստումներով, և Որին այդ «ավետիսը» ուղարկում եր Հայաստան Հայ Միրոն Վասիլյեվի միջոցով։ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․219

3. Լեռնային Ղարաբաղի ծանր դրությունը պարսկական դաժան հարկահանության տակ, վոր յերևան եր հանում յերկրի ծայրահեղ տնտեսական տկարությունը և մելիքական ինքնավարության ստվերայնությունը։ Ցարական հուսադրությունը վոչ մի արձագանք չի գտնում կեղեքվող յերկրի մեջ: Միրոն Վասիլյեվի ձեռնունայն վերադարձը։ Որիի աշխատակից Մինաս վարդապետը կեղծում ե մի թուղթ իբր թե Եջմիածնի աթոռակալ Մինաս վարդապետի լեզվից։ Ավելի խոշոր կեղծարարություն հետևյալ տարում. կեղծվում ե մի մեծ ժողով Գանձասարում վոր հրճվանք ե հայտնում ցարական հուսադրության առիթով և միաժամանակ յերկու մուրհակով կաշառք ե խոստանում պետական կանցլեր Գոլովինին 20 հազար վոսկի և թարգման Ապաթարիոսին 4 հազար վոսկի հաղթանակ այս միջոցով։ Որին ստանում ե գնդապետի աստիճան թույլտվություն գնալու Պարսկաստան իբրև դեսպան։ Որին արտասահմանում Մեծածախս պատրտսաություններ դեսպանության։ Որիի համար սարքվում եր դեսպանի պաշտոն Հոոմի պապի կողմից։ ․ ․ ․ ․ 227

4. Դրամական միջոցներ Որիին հայթայթում եր վաճառականությունը։ Նրա հարաբերությունները յերեք զոկ յեղբայր վաճառականների հետ։ Մեծածախս և բազմամարդ դեսպանություն։ Պետրոսի նամակը պարսից Շահին։ Որին Շամախում։ Նրա դեսպանության պատճառած հուզմունքն Արևելքում։ Վաճառականություն և առևտրական հանձնարարություններ։ Ֆրանսիական կապիտալի ներկայացուցիչներն Սպահանում և նրանց պրոպագանդը Որիի դեմ։ Միշել։ Որին Հյուսիսային Շահի մոտ։ Վերադարձ։ Շամախի, Նիզովոյ, դեսպանության քայքայում, ապրանքների կորուստ։ Յեսայի կաթողիկոս Աղվանից։ Որին Աստրախանում։ Մահ։ ․ ․ ․ ․ ․․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․234

5. Որիի բնութագրումը։ Նախատիպ հայ ինտելիգենտի, ծնված խոջայական կապիտալից, արևելահայության միջավայրում։ Յերեմիա Չելեպի Քոմուրճյան իբրև նախատիպ արևմտահայ ինտելիգենտի։ Ամիրայական կապիտալ։ Սառաֆությունը ծնունդ թյուրքաց պետական ռեժիմի։ Ազգաբնակության կեղեքման սիստեմ և վաշխառուական կապիտալն իբրև գործիք այդ սիստեմի։ Գավառների կառավարիչ փաշաները հայ սառաֆների ճանկերում։ Կեղեքումներով դիզված հարստություններ Սառաֆների գործունեյության նկարագիր։ Թե ինչպես եյին նրանք կեղեքում մայրաքաղաքում։ Վաշխառուական կապիտալի իշխանությունը մեծ վեզիրների, անգամ սուլթանների վրա։ Սառաֆությունը հայ ամիրայական դասակարգի ամենաստվար բաղկացուցիչ մասը։ Ամիրայական բռնակալ ույժը հայ համայնքի մեջ: Ագգային իշխանություն և պայքարներ պատրիարքական աթոռի շուրջը: Այդ պայքարները սրում են դասակարգային հակադրությունները և վերջր ձուլվում են դասակարգային կռվի մեջ։ Ամիրայական կապիտալի բնույթը համեմատությամբ խոջայական կապիտալի: Նրա ծոցում կարող եր առաջանալ խաղաղ առաջադիմության գաղափարով սնվող, գրական-հրապարակախոսական ինտելիգենցիա, վորի նախատիպն եր Յերեմյա Չելեպին։ Ւսրայել Որին - հակապատկեր: Առաջին քաղաքական–հեղափոխական ինտելիգենտը հայերի մեջ: Նրա պակասությունները նրան հաջորդած հայ հեղափոխական ինտելիգենցիայի պակասություններն են։ Որին իբրև առաջին աղբյուր հայ ժողովրդի համար այն սարսափելի համբավի, թե իբր նայե, վոր տանում ե ռուսներին մահմեդական Արևելքը նվաճելու համար: Որիի դրական հատկություններն իրան հաջորդած հայ քաղաքական գործիչների համեմատությամբ։ ... ... .. .... ....244

6. Պարսկաստանի դրության վատթարացումը։ Ներքին կատաղի կրոնական կռիվներ շիաների և սյուննիների մեջ։ Ավղանների շարժումներն Արևելքում և կովկասյան ցեղերի արշավանքներն Այսրկովկասում։ Ռուս թյուրքական ձգտումների բաղխումը Կասպից ծովի ափին։ Վոլինսկու դեսպանությունը Պարսկաստան։ Մինաս վարդապետի գործուղումը Հայաստան։ Եջմիածին և Գանձասար։ Յեսայի կաթողիկոսի խանդավառ վոգևորությունը Պետրոսի ուղարկած հուսադրության և խոստումների առիթով։ Նրա առաջին աղերսական նամակը Պետրոս թագավորին մի ամբողջ զինակցական դաշինք: Վոլինսկին Պարսկաստանի մասին։ Խորհուրդ ե տալիս ոգտվել նրա ծայրահեղ թուլությունից և նվաճումներ կատարեր Վախթանգ թագավոր վրաց և նրա կողմից թիֆլիսեցի Հայ Փարսադան—բեկը Վոլինսկու մոտ Շամախում։ Յեսայի կաթողիկոսը Մինաս վարդապետին իր թշնամիների մասին։ Յերից Մանկանց վանքի հակաթոռ կաթողիկոսությունը։ Եջմիածնի շահադիտական հակառակությունը հարուստ Շտմախու թեմի համար։ Յեսայի կաթողիկոսի հաշտեցնող քաղաքականությունը։ Պետրոս թագավորի շրջաբերական հրովարտակը Զմյուռնիայի խոջայական կապիտալի յերեք խոշոր ներկայացուցիչներին այն ե՝ Պետրոս, Աբրահամ և Ստեփան Աբրոներին մեծամեծ առևտրական արտոնություններ շնորհելու մասին, վորպեսզի նրանք առևտուր անեն Ռուսաստանի հետ։ . . . . . . . . . . . . . . . . . . . .259

7. Վախթանգ թագավորի վերադարձը Վրաստան և նրա դերը հայ վրացական հարաբերություների մեջ։ Զինակցություն և միացած զինական– ազատագրական շարժում ռուսաց ցարի հովանավորության տակ Թիֆլիսի հայերի զինվորագրումը։ Այստեղից կադրեր՝ Լեռնային Ղարաբաղում հայ զօրամասերի կազմակերպելու համար: Վախթանգը հայ ցրված ույժերի հավաքող։ Լեզգիները վերցնում են Շամախին և Պետրոսը, արդեն կայսր համայն Ռուսաստանի, շտապով ձեռնարկում ե ձեռնարկել պարսկական արշավանքին։ 1722 թվականը։ Աղվանները առաջանում են մինչև Սպահան և վերցնելով Ջուղան, պաշարում են մայրաքաղաքը: Միաժամանակ՝ լեզգիները արշավում են Ղարաբաղ։ Թալանի և գերեվարության տեսարանները։ Առաջին յելույթ հայ զինվորության լեզգիների դեմ Չարաբերդ գավառում (Մեծ Սղնախ)։ Այս զինվորության չորս գլխավորների նամակը Պետրոս կայսրին: Վախթանգի առաջին արշավանքը Գանձակ։ Վրացական թալան: Յեսայի կաթողիկոսը Վախթանգի հետ Թիֆլիսում. խորհրդակցություններ Պետրոս կայսրին դիմավորելու մասին վոր արդեն հայտնել եր թե գալիս ե իբր թե քրիստոնյաների ազատելու համար։ Վախթանգի յերկրորդ արշավանքը Գանձակ։ Յեսային հայ զորքերի առաջնորդ։ Հայ–վրացական զորքերի միավորումը Գանձակի տակ։ Հանդեսներ, վոգևորություն։ Հատվածներ Յեսայի կաթողիկոսի և Մինաս վարդապետ Փարվեզյանի գրություններից։ Միևնույն ժամանակ Վախթանգի վորդի Շահնավազը զինվորական կազմակերպություններ ստեղծում Հարավային Ղարաբաղի համար խոջյական կապիտալի ներկայացուցիչ Ստեափանոս Շահումյանի նախաձեռնությամբ և Դավիթ բեկի գլխավոր հրամանատարությամբ: . . . . . . . . 273

8. Պետրոսը պարսկական արշավանքի սիզբից վոչ «փրկիչի» փետուրներով զարդարված, այլ իր իսկական, իմպերիալիստական կերպարանքի մեջ: Հրահանգներ Վախթանգ թագավորին։ Քրիստոնյաների «փրկիչը» իրան հայտարարում ե Պարսկաստանի բարեկամ, նրա ամբողության պահապան և յեթե այժմ արշավում ե Պարսկաստան, այս վոչ թե նվաճումներ անելու համար ե, այլ Շահի դեմ ապստամբվածներին պատժելու համար ե։ Այսպես հանդիսավոր կերպով հայտարարվում եր Արևելքի ժողովրդներին ուղղած հրովարտակի մեջ։ Իսկ դիվանագիտական ճանապարհով նա պահանջում եր Շահից, վոր իբր փոխարինություն իրան զիջվեն Դերբենտը, Բագուն, Գիլանն ու Մազանդարանը։ Պետրոսի նամակը Վախթանգին և վերջինիս պատասխանը։ Պետրոսը Դերբենտում։ Վերադարձն Աստրախան։ Հյուսեյին Շահի վորդի Թահմազը, վոր փախել եր Սպահանից Հյուսիսային Պարսկաստան և իրան այդտեղ Շահեր հայտարարել, համաձայնեց Պետրոսի առաջարկության և Իզմայիլ բեկին դեսպան նշանակեց պայմանագիր կնքելու համար, բայց հետո հրաժարվեց այդ մտքից։ Պետրոսը, առանց այդ համաձայնության ել, գրավել ե տալիս Ռաշտը և այդպիսով հափշտակում ե Գիլանն ու Մազանդարանը։ 1723 թ. սեպտեմբերի 12–ի ռուս-պարսկական դաշնագիրը, ստորագրված կաշառված Իզմայիլ-բեկից, բայց մերժված Շահի կողմից։ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 284․

9. Վախթանգը Գանձակի տակ սպասում ե Պետրոսի տեղեկության, վոր գնա միանալու նրա հետ։ Նրա նամակը։ Հիասթափում և հուսահատություն Պետրոսի վերադարձի հետևանքով։ Իվան Տոլստոյի դեսպանությունը Թիֆլիսում։ Նորանոր աղաչանքներ Վախթանգի կողմից հատված Փարվեզյան վարդապետի նամակից։ Հետևանքները վրացիների և հայերի համար։ Համիսլամական ճակատ ռուսներին բերող քրիստոնյաների դեմ։ Կախեթի Մհամմեդ—Ղուլի խան թագավորի ջանքերը հաշտություն խոսելու հայ զորքերի Սղնախի և Վախթանգի հետ։ Յերկուսի կտրուկ մերժումն ի սեր ռուսաց ցարի։ Հետևանքներ. Գեղարքունիքն ավերված, 2000 հայ կոտորված, Թիֆլիսը լեզգիների կողոպուտին մատնված, Վախթանգը փախած, ոսմանյան զորքերը գրավում են Վրաստանը․ անիշխանություն ամեն տեղ։ Խոջայական կապիտալի կազմակերպած լրտեսությունը և կամավորական խումբը Ռաշտում։ Պետրոս գի Սարգիս Գիլանենց։ Հայ զինվորության և տեղական մահմեդականների մեջ անդադար կռիվներ իրար բնաջնջելու համար: Յերից Մանկանց Ներսես կաթողիկոսի նամակը Պետրոս կայսրին. Պետրոսի պատասխանը–բաց հրովարտակը և ծածուկ հուսադրական թուղթը, ուղարկված Իվան Կարապետի հետ։ . . . . . . . . . 295

10. Ոսմանյան զորքերի առաջխաղացությունը։ Հայ զինվորության ներքին տկարությունները։ Տաթև Մելիք–Դավթի դավաճանությունը։ Յեսային Պետրոսին դրության մասին։ Նկատողություններ հայ զինվորության մտցրած վարչական կարգի մասին, նաև նրա կազմի, ռազմավարության յեղանակների և այլ հանգամանքների մասին: Մի պատկեր հարևանների փոխադարձ բնաջնջումներից։ Ոսմանյան արշավը ամբողջ արևելյան ճակատի յերկարությամբ։ Կարբի և Յերևան. խոջայական կապիտալի ուժեղ դիմադրությունը։ Յերևանի առումը։ 1724 թ. հունիսի 12-ի ռուս-թյուրքական դաշնագիրը Պարսկաստանի բաժանման մասին, վորով Պետրոսը Թյուրքիայն եր թողնում Վրաստանն ել, Հայաստանն ել։ Այս ստոր վաճառքի հետևանքը։ Ձեռնարկություն գաղթեցնելու ամբողջ Լեռնային Ղարաբաղը։ Անտոն քահանայի և Քեվխա Չալապիի պատգամավորությունը Պետերբուրգ։ Վաճառված քահանայի սուտ հայտարարությունները։ Պետրոսի հրովարտակը հայ ժողովրդին՝ գաղթելու մասին: Հրահանգ Կ. Պոլսի ռուսաց դեսպանին։ . . . . . . . . . . . . . .312

11․ Ոսմանյան արշավանքը։ Փորձ հաշտության հայ զինվորության հետ: Եջմիածնի կաթողիկոսի նամակը Յեսայուն։ Առաջարկությունը մերժված։ Պատերազմական գործողություններ։ Ոսմանյան զորաբաժնի բնաջնջումը Վարանդայում։ Յեսայու նամակը Շահնավազ խանին։ Գերի ընկած թյուրք փաշայի բնորոշ բացատրությունը թյուրք կառավարության քաղաքականության: Անտոն քահանան և Քևխա Չալաբին Փոքր Սղնախում։ Նրանք բերել են Պետրոսի հրովարտակը միաժամանակ և տեղեկություն նրա մահվան մասին։ Դավաճան Անտոն քահանայի փախուստը։ Իվան Կարապետի նամակը կոմս Գոլովինին։ Պատասխան Պետրոսի հրովարտակին։ Պետրոսի մահը վոչինչ փոփոխություն չե առաջացնում հայ կղերական դիվանագիտության մեջ։ Դիմում Յեկատերինա կայսրուհուն և սրա գրավոր խոստումը ոգնական զորք ուղարկելու հայերին։ Նույն տեսակ խոստումներ կասպիական ափերը գրաված զորքերի հրամանատարներից։ Յեսայի կաթողիկոսի նամակը Դերբենտի գեներալ իշխան Գոլիցինին։ Մսկուրի հայ ազգաբնակության աղետը։ Շաքիի հայերի դիմումը։ Ցարական քաղաքականությունը շարունակում եր մնալ նույնը—խարդախ ու խաբեբա։ . . . . . . . . . . . . 333

12. Ոսմանցիները Ղափանում։ Դավիթ–բեկի զորքի կազմալուծումը։ Զոկական կապիտալի դերն այս գործի մեջ։ Դավիթ-բեկի անձնական քաջությունը փրկում ե դրությունը։ Հալիձորի հաղթանակը։ Ոսմանյան զորքերի վտարումը Ղափանից։ Դվիթ-բեկի հաշտողական քաղաքականությունը պարսիկների վերաբերմամբ։ Շահ Թահմազը տալիս ե նրան ամբողջ Հարավային Ղարաբաղը իշխանաց իշխան տետղոսով և դրամ կտրելու իրավունքով: Դավիթ բեկի մահը քանդում ե ամբողջ գործը, հարուցանելով ընտանի խայտառակ գործողություններ: Դավիթ բեկին հաջորդած Մխիթար սպարապետի սպանությունը հայերի ձեռքով: Խոշոր ընդհարում ոսմանցիների հետ Հյուսիսային Ղարաբաղում: 20 լուզբաշիներից կազմված պատգամավորություն Ռաշտում, գեներալ Դոլգորուկովի մոտ և Դերբենտում Ռումյանցովի մոտ։ Նոր պատգամավորություն Պետերբուրգ, նոր խոստումներ ե նոր խաբեյություններ: Գեներալ Դոլգորուկովի կարծիքը հայերի մասին: Կազմալուծման դրությունը մտնում ե և Սղնախները։ Դարձյալ մի փորձ ոսմանցիների կողմից հաշտվելու հայերի հետ և Յեսայի կաթողիկոսի մերժումը: Յեսայականություն: Դժգոհություններ: Յեսայու մահը կամ ինքնասպանությունը։ Գեներալ Ռումյանցեվը ձանձրացել ե հայերից, իսկ հայերը չեն ձանձրանում դիմումներից: Յեսայուն հաջորդած Ավան յուզբաշին մի նոր պատգամավորություն ե ուղարկում Պետերբուրգ, բաղկացած իր յեղբայր Թարխան յուզբաշուց և յերեք առևտրական հայերից։ Ռուսաց կառավարությունը գնում և թե Թարխանին և թե Ավանին։ Վերջինս լքում ե Սղնախները, վորոնք այնուհետև կորչում են անհայտության խավարի մեջ և հեռանալով Ղարաբաղից, ծառայության ե մտնում հայկական եսկադրոնի մեջ: Ինչ գնով եր նա իրան վաճառում: Սուրբ Խաչ քաղաքում, Ղզլարի հիմնարկությունը: Մահ և ժառանգներ: Մինաս վարդապետ Տիգրանյանի մուտքը ռուսաց յեկեղեցու ծոցը: Խոջայական կապիտալի առաջին շրջանի (ջուղայականի) փակումը: Առաջին պատրանք: . . . . . . . . . . . . . . . .։



Ծանոթագրություններ
  1. Այս դրությունների մասին տե՛ս իմ հոդվածը՝ «Հայոց Պատմության հարցերից»(«Հայաստանի Պետ. Համալսարանի Տեեղեկագիր», յերկրորդ գիրք, Յերևան, 1927թ., յեր. 393—432):
  2. A Chrestiensen-,L.Empile Jes Sassani des, Kobenhove 1907. p. 7.
  3. Jbid. p. 9.
  4. Ստրաբոն, XI, 9, 1.
  5. Տակիտեհայ Տարեգիրք. Վենետիկ, 1872, էջ 362
  6. В. Ю> Виппер- Очери Истории Римск. Импер. Бермин, 1923, гл. V
  7. Д. Комчаловский-«Экономи1еская История Рима» М. 1925 с. 78
  8. Г. Ферреро-«Величие и пэдение Рима», т.IV, М. 1920, ц.154
  9. Кончаловский. ц. 79-80.
  10. Г. Ферреро-«Вел. и пад. Рима» т. IV, с. 153
  11. Դվինի շատ զարգացած բրդի և մետաքսի գործվածքների արդյունաբերությունը սքանչացումով նկարագրում ե արաբացի աշխարհագիր Ալ-Իստահիրը (X դար): Տ. իմ «Հայոց պատմություն», հատոր յերկ., գիրք Ա. (ձեռագիր)
  12. Քաղաքային տնտեսություն ասելով, չպետք ե կարծել գյուղային տնտեսության կատարյալ բացակայություն քաղաքներում: Միջնադարյան քաղաքը Յեվրոպայում ուներ իր մեջ և հողագործ ազգաբնակություն, վոր անասնապահ ել եր և այսպիսով, ինչպես ասում ե մի հետազոտող, միջնադարյան քաղաքի մեջ թագավորում եր գյուղական մթնոլորտ (տ. Среднвекскый Быт» ժողովածու, Ленинград 1925 с. 152): Այսպես էր և մեզանում մինչև իսկ նորագույն ժամանակներում, որինակ Յերևանը (տ. Шопен „Истирический памятник состояния Армянской обл. в эпох ее присоединения к Росс. Импер.“ СПБ1 808)
  13. Խորենացի Խբ.
  14. Հայ ազնվականության տնային կենցաղը մանրամասն նկարագրել է Յեղիշեն իր պատմության ութերորդ հեղանակի այն հատվածում որ սկսվում ե «Իսկ կանայք» խոսքերով։
  15. Խորեն. Բ․
  16. «Փավստոսի Բիւզանդուցւոյ Պատմութիւն Հայոց», Վենետիկ, 1832թ. յեր 111
  17. Ագաթանգեղոս, Վենետիկ 1862, յեր. 606.
  18. Զենոբ Ասորի-«Պատմութիւն Տարոնոյ», Վենետիկ,1832, յեր, 13
  19. Ագաթանգեղոս, յեր. 637
  20. Անդ. յեր. 629
  21. Զենոր, յեր. 11.
  22. Տես իմ «Հայոց Պատմություն», հատ. Ա. Թիֆլիս, 1917, յեր. 489
  23. Փաւստոս, յեր, 114 — 115
  24. Փավստոս, յեր. 172 — 173։ Այս թվից 75 հազար տուն հրեա, մնացածը հայ: Մի հանգամանք, վոր ցույց ե տալիս,թե հայերը չորրորդ դարում արդեն նշանավոր տոկոսով քաղաքային ազգաբնակություն եյին կազմում: Բացի այս բոլորից, Վանից գերի տարվեցին-հրեա` 18 հազար տուն և հայ` 5 հազար տուն:
  25. Փաոստոս, յեր. 109.
  26. Ղազար Փապեցի- «Պատմ. Հայոց», Թիֆ. 1998, յեր. 59.
  27. Փաւստոս, յեր. 79.
  28. Յեղիշե, Թեոդոսիա, 1801, յեր. 109.
  29. Ամենից զվարճալին այն ե, վոր Փավստոսը շարունակ շեշտում ե, թե Պապը արվագետ եր: Կարծես ինքը` «սրբակյաց» հոգևորականությունը միանգամայն ազատ եր այս ախտից: Հերակլ կայսրն ասում եր Եջմիածնի հոգևորականներին. «Դուք հայքդ ունիք զանբնական պղծությունս ընդ արուս և ընդ անասունս և ընդ այլս հոլովս» Յեվ այս վկայությունը, բավական «պատվավոր», չե վոր արձանագրել ե իր պատմության մեջ մի բարձրաստիճան հայ հոգևորական (Ստեփանոս Օրբելեան- «Պատմություն Նահանգին Սիսական», Թիֆ. 1911, յեր. 116)
  30. Խոսքը Պապի մասին ե:
  31. Փաոստոս, յեր. 233-234
  32. եղիշէի վարդապետի Պատմութիւն Վարդանանց Թեոդոսիա 1861, յեր.109.
  33. Եղիշէի վարդապետի Պատմութիւն Վարդանանց, Թեոդոսիա, 1861, յեր. 111
  34. Ղ. Փարպեցի, յեր. 153
  35. Եջմիածնի Որացույց 1927 թ, յեր. 35
  36. Միևնույն Որացույցը Վարդանանց պատերազմից 1464 տարի հետո 1915-ի տեղի ունեցած կոտորածներին վերաբերվում եր այսպես. «Տօն ազգային Յիշատակ բիւրաւոր նահատակաց յընթացս համաշխարհային պատերազմի. յեկեղեցիս Հայաստանեայց կատարել հոգեհանգիստ» (յեր. 67)
  37. Հ. Ալիշան- «Հայ-Վինետ», Վենետիկ. 1895, յեր. 370-372.
  38. Քահջբերունի-«Ճանապարհորդական նկատողութիւնք» («Փորձ», հանդես, 1877-78, № II, յեր. 352-353):
  39. «Պատմութիւն Առաքել վարդապետի Դավրիժեցոյ» Վաղարշապատ, 1809. յեր. 25.
  40. Յ. Տեր Յովհանեանց-Պատմութիւն նոր Ջուղայու որ. «Ասպահան» հատ. Ա. Նոր Ջուղայ, 1880, յեր. 46:-Թումանը-10 ռուբլի
  41. Lavisse et Rambaud- Historie grnerale, t. v, Paris, 1905 p. 871.
  42. Jbid. p. 871.
  43. Առաքել, յեր. 16-17
  44. Տեր Հովհանյան, յեր. 12.
  45. Յեր.24-25
  46. 1 Ա. Միանսարյանի –– «Քնար Հայկական», Պետեր. 1868, յեր. 134
  47. Ժամանակագրութիւն Գրիգոր վարդապետի կամախաեցւոյ կամ Դարանաղցւոյ, Երուսաղեմ, 1915, եր. 38.
  48. P.R. du Mans Estat de la Parse en 1660, Paris, 1899, P 183
  49. Տեր Յովհանեան, յեր 47.
  50. Յեր․64-65
  51. К.Патканов, Дневник осады Испагани Афганцами, веденный Петросом ди Саргис Гиланем, СПБ 1876, С. XVI.
  52. Այս գրականությունն ամփոփված ե Առաքել Դավրիժեցու պատմության վերջում և բաղկացած ե մի քանի հատվածներից, վորոնց ռուսերեն թարգմանությունը հետաքրքրական ծանոթությունների հետ տվել ե պրոֆ. Ք. Պատկանյանը (տ. նրա «Драгоценные камни, их название и свойства по понятиям армян в xvll веке» СПБ. 1873).
  53. Այս թանկագին հիշատակարանը հրատարակել եր գյուղատնտես Ալեքսանդր Քալանթարը, բայց բոլոր տպագրած թերթերը կորել են տպարանում<
  54. «Զքարիա Ագուլեցու Օրագիրը», եր, 21-23:
  55. Անդ՝ եր. 29:
  56. Շրոդեր-«Գանձ Արամյան լեզուի-Thesaurus lingae Armenicae»
  57. «Pitlon de Tournefort-«Relations d՛un vogage de Levant», Lyon, 1717 t. ll, letter XX.
  58. Ibid
  59. Յեր. 53
  60. Յեր.41-42
  61. P. R du Mans-«Estat de la Perse en 1660» p. 183
  62. Տեր Հովհաննիսյան 1, յեր. 90.
  63. «Փորձ1871-78, №11, յեր. 351»
  64. Անդ. յեր. 91.
  65. Յեր. 63-64
  66. Յեր. 410
  67. Maurice Herbette-«Une Ambassade Persane sous Louis XIV » Paris 1937
  68. Տեր Հովհաննիսյան, Ն յեր. 159-160
  69. Տ. իմ «հայկական Տպագրություն», հատ. I Թիֆ. 1904, յեր. 176:
  70. Տեր Հովհանյան, I, յեր. 178-179.
  71. Մեղեսիկ-մի տեսակ Թանկագին քար ե:
  72. Անդ, յեր. 179--180
  73. Անդ, յեր. 165-166.
  74. Ս. Տեր Մ. Գրիգերեան-«Հայք ի Հարաւային, Վենետիկ 1922, յեր. 9-11.
  75. Տեր Հովաննիսյան, I, յեր. 163.
  76. Անդ, յեր.168.
  77. Անդ, յեր. 161
  78. Անգ. յեր. 183
  79. Անգ. յեր. 196-197.
  80. Անդ. յեր. 127.
  81. S. Mesrovb S. Seth- «Nistory of the Armenians in Jandia», London 1903, հատված 3-րդ
  82. П. Мельгунов-«Очерки по истории русскийторговли IX—XVII в в.», М. 1905. гл. VIII.
  83. Проф. Кулишер- „История русской торговли“ Петер. 1923 г. с. 157
  84. Տ. «Собрание актов, относящихся до обоэрении истории армянского народа», М. 1833 ч. 1.
  85. «Собр. окт.» ч. 1 стр.328
  86. «Բազմավեպ», Վենետիկ, 1843, յեր. 13-14
  87. «Собр. актов», ч. 1, стр. 142-160.
  88. «Собр. акт.» |. с 142—145. 93
  89. Տ. իմ «Հայկական տպագրություն», 1, յեր. 349
  90. Punl de Dieu՛ (տ. vcyaces de Pietro detta Valle՛, t. ll. Paris, 1795 p.: 20).-Այս արտահայտությունը նա գործ ե ածում շատ անգամ:
  91. P, Raphael du Mans «Estat de la Perse en 1660» p.288-289.
  92. 1) Idid p. 321-322.
  93. 3) Idid p. 338.
  94. Г. А. Эзов-Сношения Петра Вел. с нар СПб. 1898, стр. XIII.
  95. Du Mans, p. 370.
  96. Տպ. Հռոմում, 1630.
  97. Հատ. 11, յեր. 296.
  98. Du Mans, p. 329.
  99. «Արարատ» ամսագիր Եջմիածնի, 1871, յեր․ 129-139․
  100. Հայաստանի մեջ գործած յեզվիտները պատմությունը տ. P. de Damas (ինքն ել յեզվիտ)-«Coup d'oeil sur l'Armenie» Lyon. 1888.
  101. Du Mans, pp. 342-353
  102. Ibid. p 361.
  103. Ibid. p 369.
  104. «Путешествие Шардена», Тиф., стр 250-251:
  105. Paul Masson- «Histoire du commerce fransais dans le Levent au XVII siecle», Paris, 1890, p. 183-184.
  106. Comte de Sant-Priest-«Memoire sur L'Ambassade de France en Turquie» Paris, 1877, p. 229.
  107. Masson, p.186
  108. Salnt-Priest p 300.
  109. Theophil Lavallee-«Nisloire del Empire Olloman».Paris.18 5. p.321
  110. Ibid
  111. Ibil.
  112. Saint Priest p.230
  113. Lunovice Drapevron-, Un proje frar cas pe Conquete de Empir Ottoman-evus desleux Mondes“, 1976, I. XVIII p.137-140
  114. Lav llee p 321
  115. Drapeyion, p. 142-141
  116. Lavallee.p.324
  117. Du Mans, p. 302
  118. Michel Febvre-„Elat present de la Turquie“, Paris, 1675, p.405-408
  119. Du Mans, p. LVI
  120. Lavatlee, p. 325
  121. Այս և հետևյալ տեղեկությունները, վորոնք մինչև այժ հայտնի չեյին հայ պատմագրության, հաղորդում ե իր մեջ քարոզիչ (ֆրնցիսկյան) միսիոնարների ճանապարհորդության նկարագրությունը հետևյալ վերնագրով. „Raguaglio del viaggio fatta da Padri dell Ordin. Predicatori inviati dalla sacra Congr gangion de Propag nda Fide Nolla Tart ria Minore I anno 1662“: Այս հազվագյուտ գիրքը գտնվում ե Վենետիկի ս. Մարկոսի մատենադարանում, ուր մենք տեսանք նրան 1908-ին և մեզ համար թարգմանություններ արավ Մխիթարյան վարդապետ Կարապետ Տեր-Սահակյանը:
  122. lbid. p. 342.
  123. lbid. p. 343, 346, 349
  124. Г. А. Эзов -.Сношения Петра Великого с Армянским народомб СПБ. 1898, с. XX
  125. Մովսեսի Կաղանկայտուացւոյ պատմութիւն Աղուանից, Թիֆ. 1913, յեր. 98
  126. Անգ., յեր. 380
  127. Անգ., յեր. 218
  128. Անդ, յեր. 219.
  129. կորիւն վարդապետի Պատմութիւն վարուց և մահուան սրբոյն մեսրովպայ» Վենետիկ, 1833, յեր. 19.
  130. Անդ,յեր. 14.
  131. Խոր. Գ, ծդ.
  132. կաղանկայտ յեր. 95
  133. Տ. իմ «Պատմություն Ղարաբաղի հայոց թեմական հոգեվոր դպրոցի» Թիֆլիս, 1915, գլ. առաջին:
  134. Geographie de stranon, paris. jachette, 1891. ll, p. 106-111/
  135. կաղանկ. յեր. 135.
  136. նույնը Փարիզի տպագր. յեր. 167
  137. Հ․ Ղ․ Ալիշան - «Յուշիկք Հայրենեաց Հայոց»․ Վենետ․ 1870, Բ․ եր, 144
  138. Մակար յեպիսկոպ․ Բարխուտարյան - «Արցախ», Բազու, 1895, յեր․ 79
  139. Անդ, յեր․ 173
  140. Ստեփանոս Որբելեան - «Պատմութիւն Նահանգին Սիսական», Թիֆլիս․ 1911, յեր․ 497-523․
  141. «Պատմ․ Ղարաբաղի Հայ․ Թեմ․ Հոգ․ Դպրոցի»․ Թիֆ․ 1915։
  142. Ստեփանոս Որբելեան․ յեր․217։
  143. Անդ․ յեր․ 219
  144. «Դատաստանագիրք Մխիթարայ Գօշի», Վաղարշապատ, 1880․ յեր․ 316։
  145. «Անցյալի հարցերից» («Մուրճ» ամսագիր, 1905, № 10)
  146. Հ. Զորյան - «Ֆեոգալական Հայաստանի գյուղացիական շարժումները X դարում», Յերևան, 1928, յեր. 17-21:
  147. «Մխիթարայ Գոշի Դատաստանագիրք Հայող», Վաղարշապատ, 1880 յերես 320:
  148. Խաչիկ Սամվելյան - «Մխիթար Գոշի դատաստանագիրքը ու հին հայոց քաղաքացիական իրավունքը», Վիեննա, 1911. յեր. 299-303:
  149. Այս ուսումնասիրությունը յես տվել եմ իմ անտիպ աշխատության մեջ, վորի վերնագիրն ե «XIX դար.-հայ հասարակական շերտավորումներ և շարժումներ»
  150. Մ. յեպ. Բարխուտարյան-«Արցախ», յեր. 81.
  151. Կիրակոս Վ. Դանձակեցի-«Պատմութիւն Հայոց», Մոսկվա 1753, յեր. 15
  152. Յ. Թոփճյան - «Ցուցակ Ձեռագրած Դադյան Խաչիկ վարդապետի», Վաղարշապատ, 1898, յեր. 100.
  153. Անղ/
  154. Անդ/
  155. Անդ, յեր. 101.
  156. Տ. իմ «Հայկական Տպագրություն», 1 հատ. 1904 թ.
  157. M. Brossest-«His'ore de la Geogie» t. ll, liv. ST. Peters, 1856 p. 64
  158. Մ. յեպ. Բարխուտարյան- «Պատմ. Աղվանից», Հ. Ա. 1902. յեր. 142.
  159. Aкты Кавказской Археографической Комиссии, т. 1. № 34
  160. Կարապետ յեպիսկոպոս- «Դոփյան և Մելիք-Շահնազարյանք («Նյութեր այ մելիքության մասին», 2-րդ պրակ), յեր. 102-104.
  161. Ցուցակ ձեռ. Դադեան Խաչ. վարդ. յեր. 101.
  162. Ավետարան Վառվառե Կույսի, Եջմիածնի մատենադարան
  163. Մեսրոպ յեպ/ Սմբատյան- «Տեղագիրը Գեղարքունիքի ծովազարդ գավառին», Վաղարշապատ, 1895. յեր. 783-808.
  164. Անդր. յեր. 785.
  165. Առաքել, յեր. 71-72
  166. Կարապեյտ յեպիս.- «դեփյանք և Մել. Շահ», յեր. 190-195.
  167. Սմբատյան, յեր. 809.
  168. Սմբատյան, յեր. 784-785.
  169. Այս տեղեկությունը մենք քաղում ենք այս ընդարձակ դատաստանական գործից, վոր վարում եյին Վարանդայի Մելիք Շահնազարյանի ժառանգներն իրենց կալվածները հափշտակած իշխան Մադաթովի դեմ 19-րդ դարի առաջին կեսում: Այստեղ կա մի շահական ֆերման, վոր վերաբերում է մելիքի հաստատման և այդ հաստատումը հիմնված ե ժողովրդական համախոսականների վրա: Մեր այս աղբյուրը կանվանենք այսուհետև «Շահնազարյանների գործ» (Дело Шахназаровых).
  170. Սմբատյան, յեր. 788-789
  171. Անդ, յեր․ 790․
  172. «Օրինակ գրութեանց Յակովբ կաթողիկոսի Շամախեցւոյ և Սիմէօն կաթողիկոսի Երեւանցւոյ», մասն Բ. Ձեռագիր, Եջմիաշնի մատենադարան, № 752:
  173. «Օրինակք կոնդակաց Ղուկաս կաթողիկոսի» Ձեռագիր, Եջմիաշնի մատենադարան, № 752
  174. Վեճի ամբողջ պատմությունը տ. «Акты Кавказской Археографической» Комисий, т VI, 1, № 13.0:
  175. акты кавк. дрх. т. Vll, 411.
  176. Լեռ-«Պատմ. Ղար. Թեմ, Հոգ. դսլը.»,յեր. 144
  177. Գր. Տեր Հովհաննիսյան- «Բաղդասար Միտրպոլիս Հասան Ջալալյանի համառոտ կենսագործունեությունը», «փորձ» ամսագիր, 1880,№ յեր. 151.
  178. Լեո- «Պատ. Ղար. Թեմ. հոգ. դպր.», յեր. 107.
  179. Անգ. յեր. 76-77.
  180. Անգ.
  181. Ոսմանցիների «փադիշահըմ բին յաշա»
  182. Ե. Լալայան — «Գանձակի գավառ», յեր. 252 — 253.
  183. Կոչվում եր քովխա։ Ահա մի մելիքական հաստատություն. «Մելիք Հաթամես մալում լինի ձեզ, Մաղավուզեցուց, մեծ և փոքր, վոր իմանաք Մելքումն ձեզ քովխա շինեցի. պիտի վոր յեսապի խոսկան դյուս չի կյանք: Դարձյալ ջտմիյաթ, թե յեդ նորա յեկիք թե Մելքումը մեզ հաջաթ չի, ղաբուլ չի, դուք եք հավանել, շինել, թվին ՌՄԻԸ փեարվար ամսուն ժէ», (Կնիք.– Քրիստոսի ծառա Մելիք Ադամ»։ (Մակար յեպիսկոպոս Բարխուդարյան -«Արցախ», Բագու, 1895, յեր. 221
  184. Յե. Լալյան.- «Գանձակի գավառ», յեր. 153-155.
  185. Մ. յե. Բարխուդ.- «Արցախ», յեր. 217, 223.
  186. «Գործ Շահնազարյանների» («Дело Шахназаровых»)
  187. Չպետք ե մոռանալ, վոր այս Մելիք Շահնազարի ամբողջական գույքը չե, այլ նրա այն մասը, վոր ստացավ նրա ավագ վորդի Մելիք Ջումշուդը, վոր թեև իբրև ժառանգ ստանում եր հայրական կյանքի մեծագույն մասը, բայց ժառանգության մեջ մաս ունեյին ևՄելիք Շահնազարյարի մյուս վորսիները, իսկ սրանք սակավավոր չեյին
  188. Հ. Ալիշան - «Սիսական», Վենետիկ, 1893. յեր. 300-301
  189. Շրոդեր - «Գանձ Արմեան լեզուին», յեր. 338-339
  190. Անդ. յեր. 361-362.
  191. Соловьев-,,История России,, т. 18. М. 1868.
  192. «Փորձ» հանդես, 1877-1878, №1, յեր. 368-372.
  193. Թիֆլիս, 1882, յեր. 28-32
  194. Լ Բաբայան- «Պրոֆեսոր Հեյդելը և մի հատված հայոց պատմությունից» («Արձագանք» լրագիր. Թիֆլիս 1894 №75).
  195. Թարգմանված ե Լոնդոնի «Նոր կյանք» թերթի մեջ 1896 թ.
  196. Г. А. Эзов- ,,Сношение Петра Великого с Армянским народом. СПБ. 1898, LIX+511. in. 40.
  197. Առաջիններից մեկը յես եյի իմ «Հայկական Տպագրության» յերկու հատորների մեջ:
  198. Aschot Johannisian "Ysrael Ory und die arm nischef efreiugsi'es Munchen. 98
  199. Աշոտ Հովհաննիսյան - «Հայ-ռուս որիենտացիայի ծագման խնդիրը», Եջմիածին, 1921.
  200. «Խամսայի Մելիքություններ». յեր. 27
  201. Histoire de ja derniere de Perse", la Haye, 1728 t. l, p. 215
  202. Esos, c. 3
  203. Ալիշան - «Սիսական» յեր. 479. 481.-42. և նույնի «Այրարատ», Արեվելյան հինգ գավառի նկարագություն:
  204. Эзов с. 193.
  205. Эзов, с.54
  206. «Սիսական», յեր. 482.
  207. Эзов, с. XX.
  208. Մոռիս Մյուռե:
  209. Աշոտ Հովհաննիսյան - «Հայ-ռուս որիենտացիայի ծագման խնդիրը» Եջմիածին, 1921, յեր. 31-32.
  210. Այսպես կոչվում եյին այն ավագ իշխանները, վորոնք կայսր եյին ընտրում Ավստրիայի, դրա հետ և Գերմանիայի համար, ուստի նրանց տրվում եր կայսրընտրիչ տիտղոսը:
  211. «Արձագանք»,1894 № 75․
  212. Անգ.
  213. «Նոր կյանք», յեր. 280.
  214. Հովհան-Վիլհելմը մի ժամանակ նամակ եր գրում և վրաց թագավորազն Գիորգիին, հրավիրելով նրան միանալ հայերին։
  215. Անգ, 1698 — 1699 թվականների տակ։
  216. Эзов, с. 52
  217. Որինակ — Հակիզի վորդի Փիլիպպոս, Ասատուրի վորդի Սարուխան, Մելքոնի վորդի ՍաՖրազ, Նաթինպեկի վորդի Շահնազար, Պահումի վորդի Մելքոն, Պագտասարի վորդի Թադեոս, Յավրի վորդի Աղանան, Նավի վորդի Հովհաննես, Պագտասարի վորդի Մելքոն, Շահինի վորդի Սուրխաս ՚Эзов.ст. 20)։
  218. Աշ.Հովհ.-«Հայ-ռուս որիենտ.»,յեր.
  219. Эзов,ст.9
  220. Անդ.յեր.10
  221. Ձեռագիր, Եջմ, մատեն.
  222. «Պամութիւն կամ Յիշատակ ինչ ինչ անցից՝ դիպելոց յաշխարհին Ադուտնից համ առօտագրեալ ի սրբազնակատար կաթողիկոսէն Աղուանից ի Տէր Եռայեայ հաս ան Ջալալեանց» Շուշի, 1839, լեր. 17 — 19.)
  223. Эов. с. 10.
  224. «Արձագանք»,1894 № 75.
  225. Эзов,с.15.
  226. Эзов,с. 2-44.
  227. Հատվածների վերնագրերը մեզ են պատկանում:
  228. Խոսքն ավստրիական Լեոպոլդ կայսրի մասին ե, վոր ամուսնացած եր Հովհան-Վիլհելմի քրոջ հետ և հենց այդ պատճառով Որին սպասում եր, թե նա շատ ուժեղ մասնակցություն կունենա Հայաստանի ազատագրման մեջ։
  229. Ամբողջովին մտացածին ե իբր թե 1684 թվին տեղի ունեցած այս դէպքը: Միևնույն բանն ե նաև այժմ, և վոչ ավելին, այն, ինչ վոր պատահել ե, իբր թե, դրանից հարյուր տարի առաջ:
  230. Այս ել նախընթացի նման մի յեղջերվաքաղ ե, վորի հեղինակության պատիվն ամբողջապես Որիինն ե:
  231. Խոսքը Ջուղայեցի Մարգար Շահրիմանյանի մասին ե։
  232. 1) «Արձագանք» լրագիր, Թիֆլիս, 1894, N 75.
  233. 1) Անդ:
  234. 1)Эзов.с.37-38.
  235. 2)«Արձագանք», 1894, № 75
  236. «Լումա» հանդես, Թիֆլիս, 1899, Ա, յեր. 253
  237. Կեղծիքն ակնհաըտ ե դարձնում մանավանդ ծրարի հասցեն, վորի մեջ մի առ մի հիշված են ռուսաց ցարի անթիվ սիսղոսներ, վորոնցից և վոչ մի
  238. Эзов. ц. 13-14
  239. Эзов, С. 72,78.
  240. Ю Арсеньев - «Новые данный о службе Николая Спафарии в России». М. 1900:
  241. Эзов, с. 111
  242. «Պատմութիւն կամ Յիշատակ ինչ ինչ անցից դիպելոց յաշխարհին Աղուանից համառօտագրեալի սրբազնակատար կաթողիկոսէն Աղուանից ի տես Եռայեայ Հասան Ջալալեանց», Շուշի, 1839, եր 19-23:
  243. Ա. Հովհաննիսյան- «Հայ-ռուս. որիենտացիան, յեր. 37-42»
  244. Эзов, с 162-163.
  245. Ibid с. 166
  246. Ա. Հովհաննիսյան անդ. յեր. 44.
  247. Эзов, с. 176.
  248. Эзов. с. 193.
  249. Ibid.
  250. Ա. Հովհաննիսյան. անդ. յեր. XV.,
  251. Անգ.
  252. Ռուսերենը տ. Эзов, с. 224.
  253. «Վավերագրեր հայ-պարսկական հարաբերությանց մասին ընդորինակեց, տառադարձրեց և թարգմանեց Հ. Աճառյան», Յերեվան, 1927, համալսարանի ապակետիպ, յեր. 89-93:
  254. «Histoire de la derniere Revolution de Perse» t. I, La Haye, 1728 p. 215
  255. Mtchel Tamarati- L. Eglise Georgienne, Rome. 1910. p. 610-611. Միևնույնը վկայում ե և Կրուսինսկին («Hist.» etc. 215-216).
  256. «His. de da. Rev. de Perse» I, p.217.
  257. „Պատմութիւն կամ յիշատակ“, յեր. 41.
  258. Maurice Herbette-„Une Ambassade persane sour ouis XIV
  259. П. Г. Бутков- „Материалы для новой истории Кавказа“. ч. 1, Сп 1819 с. 4
  260. Herbette, p. 10
  261. Эзов, с. 247.
  262. „Սիսական”, յեր. 212
  263. Յ.Գ. Մ. - «Մասնակի պատմություն հայ մեծատուններու», Կ. Պոլիս 1910, յեր. 118.
  264. Ricaut-Histore de Petat present de l'Empire Oltoman,Paris, 1670 chap. XV.
  265. Г. Гервинус - „История девянадцатого века“, СПБ 1868, с. 5
  266. Յ.Գ.Մ.-«Մաս. պատմ. հայ մեծատուններու», յեր 116—119։
  267. A.Ubicini-«Lettres sur la Turquie»,t. II, Paris,1856,p.313.
  268. Ամիրայական և վաճառականական դասակարգերի ուսումնասիրությունը տ․ իմ «Հայ հասարակական շերտավորումներ և շարժումներ» անտիպ աշխատության մեջ
  269. «Letters du Marechal de,Molte sur I Orient»,Paris, p. 31.
  270. Սիմեօն Կաթողիկոս Երևանցի-«Ջամբո», Վաղարշապատ, 1873, եր․56
  271. Հրատարակված ե նրա մի վոտանավոր աշխատությունը-«Յերեմիա Չելեպիի Քյոմուրճյան Ստամպոլո Պատմություն» դոկտ․ Վ․ Թորգոմյանի ծանոթություններով․ Վիեննա, 1913․
  272. С.Соловьев-«История России», М. 1868, т. 18, с. 28
  273. Эзов, с. 315-316.
  274. Эзов, ц. 325.
  275. Մեսրոպ յեպիսկոպոս-«Զաքարա նկարչի ձեռագիրը և Դավիթ-բեկի մասին հիշատակարան» («Բանբեր Հայաստանի գիտական ինստիտուտի Գ. Ա-Բ, 1921-1922, յեր. 135»)
  276. Ռուսերենի մեջ (С. Соловьев- „История России“ т. 18 с. 31) միշտ «Փարսեդան-բեկ»
  277. Թարգմանում ենք ռուսերենից
  278. Эзов, с. 326-327.
  279. Эзов, с. 328-330
  280. Собрание ак. отн. до обоз. истории арм. народа. ч, l. с. 158-160 Մենք տալիս ենք այն թարգմանությունը, որ արել ե «Մասյաց աղավնի» ամսագիրը (Փարիզ, 1857, յեր․ 236-237)։ Այդտեղ էլ տպված են տեղեկություններ այս խոշոր առևտրական տան ծագման մասին, վոր, ըստ սովորականին, հասցվում էր մինչև Անիի Բագրատունիները։
  281. Бутков - «Материалы для новой истории Кавказа»1, с, 4
  282. Յեր. 64:
  283. Эзов, ц. 336
  284. Յեր.46
  285. Эзов, с. 340-341.
  286. Յեր.53
  287. Յեր. 51-33
  288. Эзов. с. 333.
  289. Յեսայի, յեր. 57:
  290. Бутко, с. 51.
  291. П. Иоселиани-«Истор. взгляд на состояние Грузии властью царей-магометан», Тиф. 1849, с. 123.
  292. Յեր․ 58-60․
  293. Эзов, с. 336-337
  294. Эзов, с. 388
  295. Հ. Ալիշան-«Սիսական», յեր. 455
  296. «Դաւիթ բեգ.-Ընտիր պատմութիւն Դաւիթբէգին և պատերազմաց Հայոցն Խափանու, Վաղարշապատ, 1871, յեր. 6:»
  297. Մեսրոպ յեպիսկոպոս,Բանբեր Էջմ. Գիտ. Ինստիտուտի, յեր.135
  298. Бутков, 1, с. 6.
  299. бутков, с. 17.
  300. Бутков, 1, с. 18-19>
  301. Пврвписка,на иностронных языках, грузинских царей ц росийцкими государями. СПБ. 186 С. LXXV
  302. Там-же,с. 139.
  303. Там-же, с.LXXVI
  304. Буков. 1, с. 29-30. Словнев, п. 18.
  305. Буков, с. 33
  306. Бутков, 1, c. 40-41
  307. П. Юзефович - «Договоры Росии с Востоком» Спб. 1869 с. 186-189
  308. Ա․ Հովհաննիսյան - «Պետրոս գի Սարգիս Գիլանենց», Եջմիածին, 1916 յեր․ 16։
  309. "Переписка грузин. царей", с. 142-143
  310. Յեր. 60.
  311. Эзов, с. 337-338
  312. «Перепис. груз. царей с рус. госуд.» с. LXXVI-LXXVII
  313. «Ժամանակագրություն Պետրոս դի Սարգիս Գելանեցի» («Կռունկ» ամսագիր, Թիֆլիս, 1863, յեր. 195):
  314. Անդ., յեր. 193:
  315. Անդ, յեր.197-198
  316. Յեսայի. յեր. 62-63
  317. Մանրամասնություններ տալիս ե՝ П. Иоселиэни- «Истор. взг. на гос. Грузии под влэд. царей магаметан», с. 74-80.
  318. Կախեթի թագավոր
  319. «Կռունկ»,յեր.200-201
  320. Անդ:
  321. «Կռունկ», յեր. 211-212
  322. Ա. Հովհաննիսյան-«Պետրոս դի Սարգիս Դիլանենց», յեր.11.
  323. Ա. Հովհաննիսյան-«Պետրոս դի Սարգիս Դիլանենց», յեր.11.
  324. 1) «Կռունկ», յեր. 201-202
  325. Эзов, с. 344-345.
  326. Յեգյանի ժողավածվի մեջ հայերեն բնագիրներ հրատարակությունը պատշաճավոր խնամքով չի կատարված
  327. 1)Эзов, с. 353-354.
  328. Эзов, с. 354-357.
  329. Эзов, с. 362.
  330. Там же.
  331. Նկարագրութունը տ.իմ <Իմ Հիշատակարանը> Շուշի 1890, յեր 276
  332. Эзов. с. 360-36.
  333. Эзов, с. 367.
  334. «Դաւիթ բեկ», յեր. 76-78.
  335. Անդ, յեր․ 28
  336. Бутков, 1, с. 31.
  337. «Դաւիթ բէկ», յեր. 19—20.
  338. Աբրահամ Երևանցի —«Պատմութիւն պատերազմացն, որք յօսմանցւոց ի վերայ քաղաքացն Հայաստանեայց և Պարսից, յետ գումարելոյ Մահմուա սուլթանին Աղվանից է վերայ արքային Պարսից Շահ-Սուլտան Հիւսէ».– Զեռագիր Վենետիկի Մխէթարեան վանքում։
  339. Աբրահամ Երևանցի, տ․ անդ․
  340. Այվազովսքի- «Պատմ․ Օսմանեան», 2-րդ հատ․ եր․ 173․
  341. Անդ, յեր․ 172
  342. С.Соловьев «Истори» т. 18. М 1868, с. 73.
  343. Бутков,с.67
  344. 3зов, с. 369.
  345. Эзов, с. 387-388
  346. Эзов, с. 393-394
  347. Эзов. с. 404.
  348. С. Соловьев, г. 18, с. 74.
  349. эзов,с.348.
  350. Там же, с. 380.
  351. Там же, с. 384
  352. там же,о. 382.
  353. կռվի այս եղանակը նույն Վարանդայի գավառում նոր չեր։ Պետրոս դի Սարգիս Գիլանենցի «ժամանակագրության» մեջ կարդում ենք․ «վերոյ թարզումն (1723, ոգոստոսի 20) Ղափանցի Յարութիւն թավրզու արեկ ասաց թէ՝ Խայի ուզբաշի Ղանլու֊Շապանն և Դուազադու Աւտարանոց գեղին Մելիք Բաղուն տղին խետ փարխաշտի (վեճ) կունենան․ կը խաշտացնեն, էլ Մելիք Բաղուն տղէն Ղանլու֊ Շաբանին պատիւ կկանչեն։ Էս ուզբաշի Ղանլու Շաբանն 300 խայով կը գնայ էս Մէլիք Բաղուն գեղն պատիւ: Էս Մէլիք Բաղուն տղէն յառէչ ուր գեղին խալխին պատվեր կանի տվել՝ թէ Ղանլու Շաբանն քանի խոգով կը տանեմ իմ տունս, նրա 5-6 հոգով տարեք ձեր տները, եփ մի թվանքի ձեն լսէք, յամէն մարդ ուր ղոնաղն սպանի։ Էսպես կը տան Ղանլու Շաբանին և իւր 300 մարդին կը սպանեն։ Էս ողորմելի նորընծայ խայի ուզբաշի Ղանլու Շաբանն ուր 300 մարդովն կը սպանեն («կռունկ», 1863, եր. 207)»
  354. Эзов, с. 420-421
  355. Там-же, с. 422.
  356. նամակի այստեղը թե աղավաղված ե արտագրողից և թե մթագնած ե ժողովրդական արտահայտություններով: Մեր գլխի տերը մնացել չի-թագավորը մեռել ե: «Յերկու ձեռք անել մի գլուխ»-սուգ անել, գլուխը ծեծեր: Դեռ չեն հավատում թե Պետրոսը մեռել ե, բայց Իվան Կարապետն այդ լուրից հիվանդացել և (նաչաշացել)
  357. Ззов,о.425.
  358. Эзов, с. 421-423
  359. Эзов. с. 430.
  360. Там же, с. 433
  361. Эзов.с. 415-418.
  362. Там же, с. 427-428
  363. «Դաւիթ բէգ», եր․ 43-44
  364. Անդ, յեր․ 44-45․
  365. Յեր․ 59․
  366. 3зов, с. 439.
  367. Эзов, с. 459
  368. Эзов, с. 459.
  369. Там-же, с. 441.
  370. Там-же, с. 442.
  371. Там-же с. 444-446.
  372. Бутков, I, с. 314-315.
  373. Эзов, с. 449-450.
  374. Там-же, с. 451-453.
  375. Бутков,I,с, 153-155.
  376. „Ставропольские Губернские Ведомости“, 1854, N50
  377. „Собрание акгое, относ. до обозр. ист.. армян. народа“, M. 1838 ч.II с. 57.