Խոսք իր հիսնամյա հոբելյանի առթիվ

Խոսք իր հիսնամյա հոբելյանի առթիվ

Թանկագին ուսուցիչներ ու սիրելի աշակերտներ, դեռ փոքր, պատանեկական հասակում ես տաղ էի ասում մեր մեծերի մոտ, որոնք ինձ ասացին՝ «Ապրե՛ք, երեխեք, բայց մեզ պես չապրեք...». սակայն անցան տարիներ և ես նորից պիտի ասեմ՝ «Ապրե՛ք, երեխեք, բայց մեզ պես չապրեք»։ Մենք գրքերում էինք կարդում ու հեքիաթներում լսում մարդկանց գազանությունների մասին, սակայն այսօր մենք մեր աչքերով տեսանք, որ դեռ չի վերացել կռիվը, պատերազմը։

Շատ ճակատներ կան պատերազմում, սակայն ամենավսեմը ձերն է, որովհետև դուք եք կռվում այն լուսավոր գաղափարների համար, որոնք պիտի բերեն եղբայրություն ու ազգերի համերաշխություն, հավասարություն, լույս ու արդարություն։ Դուք պիտի պայքարեք՝ վերացնելու ժոդովուրդների վրայից տանջանքներն ու թշվառությունները։ Ես մի համեստ գործիչ եմ, և այսօր ձեր այդ վառ զգացմունքները ապացուցում են, որ դուք պիտի ձեր գործը սրբությամբ կատարեք։

Ծերանալաց հետո՝ ես նորից կրկնում եմ ձեզ, սիրելի աշակերտներ՝ «Ապրե՛ք, երեխեք, բայց մեզ պես չապրեք»։ Մենք, հին սերունդը դժբախտ եղավ, մաղթում եմ, որ դուք ստեղծեք երջանիկ կյանք։ Հայտնում եմ ձեզ բոլորիդ իմ խորին շնորհակալությունը՝ ինձ ցույց տված զգացմունքների համար։

1919