Խոտ ու կանաչի տաք գգվանքներով
Հովիտը փարվեց նրա ոտքերին,
Ամեն մի քայլին
Ծաղիկներ զոհեց…
Ու նա վեր ելավ,
Բարձունքին հասավ,
Տեսավ հեռուներ, սարեր ու ձորեր,
Աշխարհներ տեսավ,
Ամեն-ամեն ինչ,
Բացի այն… Հովտից:
Բարձունքից նայելն ուրիշ է, ինչ խոսք,
Եվ ուրիշ, երբ որ բարձրից ես նայում: