Խորհում ես...
Աղբյուր՝ Արիս Արսենի, Երկերի ժողովածու, գիրք առաջին, Ստեփանակերտ, 2013, էջ 22։
     Մի կյանքը շատ քիչ է մարդուն...
              Հռիփսիմե ՊՈՂՈՍՅԱՆ

Խորհո՜ւմ ես, խորհո՜ւմ ես անլուր.
«Մի կյանքը շատ քի՜չ է մարդուն»:
Իզո՜ւր ես այդպես բորբոքվում`
Մի կյանքն է՜լ հերիք է մարդուն:

Միայն թե մարդո՜ւ պես ապրի
Ու կյանքն իր չվատնի իզուր,
Դու իզուր էլ մի՜ բողոքիր:
Մի կյանքն է՜լ հերիք է մարդուն:

1977, Դիլիջան