Խրախույս քաջերին

Ձմեռն անց կացավ, գարուն է արդեն,
Ծաղկունք բացվեցան, բլբուլք թող երգեն.
Հայոց քաջերին ժամ է հարսանյաց,
Ահեղ պատերազմի ձայնը որոտաց:

Զենքի շաչյունեն թնդում է երկիր,
Հերո՛ս, հայրենիքիդ օգնության հասիր:

Ծաղկեցին այգիք, ծաղկեցին դաշտեր,
Վրեժ կոչեցեք, անվախ հերոսներ.
Ժայռեր թող դողան, քարեր պատառին,
Մեր թշնամիներ ո՞ւր պիտի փախչին:

Մանի դարեր ծանր շղթաներ
Այժմ կփշրեն մեր վեհ հերոսներ.
Իսկ դուք, դավաճանք, ո՞ւր պիտի փախչիք,
Որ մեր կտրիճների սրից ազատվիք:


1906