Կա՛ն ծաղիկներ ազատ փթթող Կանաչավառ պարտիզում. Կա՛ն և իղձեր արյուն հուզող Մարդու սրտի խորքերում։ Ծաղիկները անուշ բուրմամբ Կյանք են շնչում պարտիզին. Վառ իղձերն էլ միշտ թարմությամբ Լի են պահում մեր հոգին։ 1890, 15 ապրիլի