Մտածումներ Ծաղկազարդի հիշատակին (Բանաստեղծություններ)

Սիպիլ

Օլուճագի անծանոթուհիս
[ 96 ]

ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Մարտի վերջերեն էինք տակավին, քաղաքին համար դըժբախտ ու տծուր տարվան մը վախճանին մոտ, և հեք ժողովուրդը՝ որ ամբողջ ձմեռը տանջվեր էր սովեն, կրկին սովի մը սպառնալիքը կը տեսներ արդեն գլծուն վերև կածվախ, չոր ու ամուլ երկինքեն վար որ երկու ամսե ի վեր անձրևի կաթիլ մը չէր՝ ցողեր նորաբույս հունձքերը բեղմնավորելու համար:

Քաղաքի մը մեջ ուր սով կա, անոթությյունը ամենուն չարչարանքը չէ անշուշտ բարեկեցիկ դասը իրեն պետք եղած ցորենը ունի իր շտեմարանին մեջ, բայց հոժարակամ պիտի ուզե տալ իր հացը՝ եթե անով կարենա վերջ տալ այն աղետքներուն,որոնց սրտաճմլիկ, շատ անգամ քստմնելի տեսարանները անոթութենե ավելի մեծ տանջանքով մը կը գալարեն իր աղիքները: Սակայն թշվառությունը մեծ է և դարմանները՝ փոքրիկ: Լերկ ու մերկ տղաք՝ որ քալած ատենին խելքենին դառնալով ասդին անդին կը մարին կ՝իյնան, պզտիկ լաճեր, որ քաղցին ազդած լլկանքին չդիմանալով՝ կուլան մորենուն ճիշտն ի վեր պլլվելով, մայրհը որ կ՝անիծեն զքեզ, որովհետև անոթի պառկեցուցած չես զավակդ առջի գիշերը, և տառապանքև մոլեգնած մարդիկ որ ահռելի չորս բոլորքը՝ կարծես կերած հացիդ պատառը ստամոսեդ դուրս քաշելու փափաքով: [ 97 ] Ա՜լ քաղաք մը չէ որ կ՚ապրիս, անապատ մըն է, որուն գազանները ոտք ելած են. անոթիներու տիրապետությունն է, որոնք գոռում կը հանեն, ահ ու դող կը սփռեն, երկինքին ու դժոխքին դուռները խորտակելու պատրաստ, անոր բոլոր ուրվականներուն հետ ոգորելու հանձնառու, ուրվականներ իրենք ալ, վտիտ ծյուրած մարմիններով, որոնց ոսկորներուն մերկ ու սուր ցցունքները դանակի ծայրերու պես սիրտդ հոշ հոշ կը կտրտեն:

Անոնք որ հաց ունին, անոնք որ կուշտ են, չեն համարձակի տուներնեն դուրս ելլել. անոթի չըլլալու ոճիրը խղճի խայթի մը պես կը չարչրկե զիրենք: Խոսելու կը վախնան, կարծիք չունին, ամենուն սևեռյալ մտածումը սովն է, տժգույն սարսափը որ լեռներն ի վար կիջնե օրե օր, չար ոգիի մը պես, ու իր պողպատե հսկա մատերուն մեջ կը սեղմե բոլոր կսկորդները, սիրտերն ալ, գլուխներն ալ, սպառնալով այն հեռավոր ու անծանոթ վախերով, որոնք իրականութենեն ավելի ահռելի են:

Այս ընդհանուր արհավիրքին մեջ, բռնազբոսիկ մարդասիրության կեղծ մթնոլորտ մը կը դոյանա, ամենքը իրարու եղբայր կը դառնան. թշնամությունը, ատելությունը զինադուլ կընեն պահ մը մեծ վճիռին՝ մահվան առջև, որ քով քովի կը բնակի քեզի հետ, դիմացի տունդ, հոն փողոցին անկյունը, թերևս վարը, սանդուխին ոտքը: Բայց կեղծ զրկյալները նորեն իրենց պժգալի դերը կը խաղան, ագահները, մարդկության կեղտը, որոնց ամբարները լեցուն են, և որոնք հետին մուրացիկին հետ պատառ մը սև հացով կը պառկին:

Ամեն առտու, ամեն իրիկուն պատուհանիս առջև նստած կսպասեի այս խռովիչ հուզումներուն. չեմ գիտեր ինչու թերևս անոթի չոլլալու մեղքս կուզեի քավել, այդ ցավատանջ ամբոխին տառապանքներուն մասնակից ըլլալով հեռուեն: Եվ երբ ճաշի ժամը կը մոտենար, երբ բարեգործական փուռերուն փոքրիկ լուսամուտները կը բացվեին և խուժանը կը հարձակեր զիրար տապալելով, կոխկոտելով, ձյունին ու բուքին մեջեն ձեռքե ձեռք բզիկ-բզիկ հափշտակելով չորաբեկ հացին բեկորը, և անդին բոլոր քաղաքը կը լռեր, հարգելով [ 98 ] կյանքի դժնդակ կռիվը սովյալներու, ինծի այնպես կուգար թե ես ալ մասը կը կազմեի այդ ամբոխին, ես ալ անոր հետ կը մոտենայի այդ խորունկ փոքրիկ լուսամուտին ու կը հեռանայի անկե, ուրկե դուրս պիտի ելլեր կյանքը հացի մը փշրանքով: Եվ ամեն մեկ անհատի հետ որ ձեռքը կ՚երկնցներ, կը կրեի իրեն հուզումը, հասնելու, չհասնելու, հուժկու բազուկներե ետ մղվելու, դատարկ ելլելու վախովը սիրտս կը տրոփեր, ու կ՚ապրեի բոլոր սովյալներուն կյանքը, կուլայի անոնց արյուն արցունքը:

Դեռ այս կռիվը դադրած չէր սակայն, բայց հուսահատությունը տակավ կ՚անհետանար սառնամանիքներուն հետ: Նոր հունձքերուն հույսովը կ՚օրորվեր անոթի գյուղացին, և հոգնություն կ՚առներ իր տխեղծ անդամները, տաքցնելով արևուն ջերմիկ ճառագայթին տակ: Եվ ահա նոր սովին արհավիրքը կ՚սկսեր տիրել ամեն կողմ: Ալ անոթի մարդոց պոռչտուքը չէր որ բարեկեցիկ դասուն դեմ լուտանք կ՚արձակեր: Մարդոց անիրավության գաղափարը պզտիկցած, անհետացած էր երկինքին անարդարության հանդեպ որ իր անձրևի կաթիլը կը զլանար անոր դաշտերուն, որոնք կը ճաթեին, կը ճեղքրտվեին, կը ցամքեին այրելով, խամրելով, կռնծելով բոլոր արմտինքը: Արտերուն մեջ ցորենին ծիլերը խանձած, մրկած հողին կը փակչեին. կապուտիկը միայն, սովի ծաղիկը, իր աչքերը խոշոր խոշոր կը բանար ասդին անդին, ցոլացնելով անայլայլ բիլը պայծառ անգութ երկինքին: Նշենին, թթենին, կեռասենին մերկ ու չոր կմախքներ կ՚երկնցնեին օդին մեջ ընդհանուր սուգին սևերուն փաթթված:

Հիմակ հարուստն ալ, աղքատն ալ, մեծն ալ, պզտիկն ալ, ամեն ազգե, ամեն կրոնե մարդիկ գլուխնին կը դնեին արհավիրքին սպառնալիքին տակ. ցավի ընդհանուր դաշնակցությունը կը կազմվեր գերագույն գթության դիմելու կամ անոր դեմ բողոքելու համար: [ 99 ] Եվ գիշերը երբ ստվերները կ՚իջնեին, և ահը կը սավառներ մթնոլորտին մեջ, ահա կ՚սկսեին հնչել եկեղեցիներուն զանգակները, հույնինը, հռովմեականինը, բողոքականինը, լուսավորչականինը, մեկիկ մեկիկ, ծանր, թախծական, մեռելական գանգյունով մը որ կուլար, կը հեծեր, կը թախանձեր,հետո կը բողոքեր և իրարու կը խառնվեր, մեկ բերան՝ իբրև թշվառ ժողովրդի մը հեծեծանքը, երկար, անհատնում շունչով մը կը պոռթկար, կը գոռար, կ՚սպառնար, ու հոգնած, դադրած կանգ կ՚առներ հանկարծ ու մարած կ՚իյնար: Այն ատեն ժողովուրդը սև քողերով ծածկված կամաց կամաց մատուռներուն, տաճարներուն դուռներեն ներս կը սպրդեր, սյուներուն տակ կը կծկտեր մութին մեջ, և հսկումի աղոթքը, «Տեր, ողորմյա՛» կ՚աղաղակեր բոլոր ուժովը՝ արթնցնելու համար գերագույն գթությունը:

Բայց երկինք միշտ պարզ, անողոքելի կը մնար միշտ: Այնքան աչքեր հորիզոնին վրա ուղղված՝ չէին կրնար իրենց աղիողորմ արցունքներովը ողորմության ցողի կաթիլ մը խլել անոր առատաբուխ աղբյուրներեն:

Հին մարդիկը, պառավ մամիկները կը պատմեին սակայն թե այսպես պատահած էր մինչև Ծաղկազարդի կիրակին, և Քրիստոսի Երուսաղեմ մտած օրն էր որ ողորմությունը պիտի իջներ քաղաքին վրա: Իսկ մենք կը մտածեինք թե Զատկի տոնը մահվան նախատոնակը պիտի ըլլար այդ թշվառ ժողովրդին:

Այն առտու կանուխ, շատ կանուխ եկեղեցի վազեցի, առանց կոչնակի հրավերին սպասելու, բոլոր գիշեր չէր քնացեր, շաբաթներե ի վեր սպասումի անհամբերությունս տենդի փոխվեր էր. սրտիս մեջ հրաշքի մը ըղձանքը, մտքիս մեջ անոր ժխտումը, կը տագնապեին զիս: Ծաղկազարդի տոնին համար եկեղեցին բացառիկ շքեղությամբ զարդարված էր, ու այնպես կերպարանափոխված՝ որ կարծես առաջին անգամ կը տեսնեի զայն: Նայվածքս կը թափառեր տաճարին թափուր [ 100 ] ընդարձակության վրա, խորանին խորը կ'երթար, ուր կը գուշակվեր ստվերներու թանձրությունը, տեսիլքի մը պես տարտամ մթնշաղ լույսին մեջ, որ նոր կը ճեղքվեր, սյուներուն կամարներուն ճակատները հետզհետե դուրս նետելով գմբեթներուն խորունկ շուքին մեջեն: Մոլոշագույն պայծառություն մը սկսավ իջնել բարձր պատուհաններուն վերևեն, և հետզհետե վարդագույն երանգով մը ճշդվեցավ ապակիներուն վրա ցոլանալով, մինչ փոշիի շամանդաղներուն հեղեղը կը հոսեր չորս կողմեն ներս: Եվ զանգակը հնչեց բարձրագոշ ու լուրջ. բոլոր եկեղեցիին սուրբերուն պատկերներուն վրայեն սարսուռ մը անցավ կարծես: Մոմերու փոքրիկ պսպղուն աստղերը սկսան ծածկել խորանին ստվերները. վայրկյան մը ետքը տաճարը խարույկի մը պես կը վառեր կերոններուն, բյուրեղե ձեղնաջահերուն լուսացնցուղ շողերովը: Հինավուրց վանդակորմեն ներս, դասին մեջ լեցվեցավ դպիրներու պարը և բոցերը խառնվեցան երգեցողություններուն:

Բազմությունը վայրկյանե վայրկյան կ'ավելնար եկեղեցիին մեջ: Սեղանին վրա սուրբ խորհուրդը կ'սկսեր, տիրացուները իրենց սերովբեի սուր միամիտ ձայնովը կը գեղգեղեին, ու կը հնչեին ծնծղաները: Ջերմոցի ճերմակ ծաղիկներու խուրձերը, որոնք ձյուն ժանյակի սարսուռով մը կը զարդարեին խարանը, կը ծավալեին իրենց նուրբ բուրումը, և ամեն բան ճերմակ կ'երևար, թեթև, թափանցիկ, լույսին սարսուռը կարծես թրթռալով մասունքներուն, խաչերուն ոսկիին վրա: Բուրվառներուն շղթային արծաթի հնչյունը, որոնք կ'իջնեին ու կ'ելլեին, և խունկի ծուխը, որ կը բարձրանար երազոտ հավատքի մը պես կամարներեն վեր, իր հետ ամբառնալով ամեն տառապող հոգիները այդ վշտաբեկ մարդոց, որոնք խորին մտամփոփումի մը մեջ ոտքի վրա կը կենային: Ոչ ոք շունչ կ'առներ: Կը հնչեր միայն քահանային խորհրդավոր ձայնը սեղանին վրայեն. իր շուրջը լույսերու ծփանքը ցոլքեր կը վառեր սկիհներու, աշտանակներու քարերուն վրա. ամեն տեղ ճառագայթներ, ճաճանչներ, ձայներ կ'արթննային, կրոնքի, սիրո ցայտում մը, որ կարծես ճառագայթումն էր միակ լույսի մը: [ 101 ] Իսկույն դասուն վանդակորմը բացվեցավ, և ալիք մը դուրս ելավ. բոցերու բոլորակ շղթա մը կազմեցավ տաճարին մեջտեղը, և ժողովուրդը ետ ետ քաշվեցավ: Երուսաղեմի մանուկներն էին, սուրբ թափորը, ձիթենիի ճյուղեր ծածանելով օդին մեջ իրենց բյուրեղյա ձայնին հետ. «Օվսաննա՛,Օվսաննա՛»:

Դուրսը զանգակներու ղողանջը կը հնչեր լայն, անհուն շունչով մը, որ ներս կուգար տաճարին բաց դուռնեն. ամենուն աչքը այն կողմը հառած էր. Քրիստոս ներս պիտի մտներ...

Հանկարծ որոտումին ձայնը գոռաց. ալելույան նվազեցավ, նվազեցա՜վ. դող մը անցավ ամենուն վրայեն և այն անհուն խաղաղության մեջ, որ սկիզբը կամ վախճանը պիտի ըլլար մեծ պատուհասին, անձրևին շշուկը լսվեցավ դուրսեն:

Բոլոր ժողովուրդը մեկ ձայն, մեկ հոգի ծունգի վրա ինկավ, և «մեղա»-ի աղաղակներով եկեղեցիին կամարները թնդացին: