Լուսնից ճերմակ լույս է կաթում
Աչքերի մեջ կոկոն ծաղկի
Եվ աստղածուփ նրա սրտում
Փոխվում սիրո ջերմ նվագի:
Լույս ծաղիկն այդ տրվում սիրո
Ու մաքրության քաղցր դողին,
Մրմնջում է մի նոր սիրով
Երազներն իր՝ զարթնող հողին:
Լուսնով գերված, ինքնամոռաց,
Այնպես խենթ է վառվում, բուրում,
Որ թվում է երկնից ընկած
Մի ասուպ է կանաչներում: