Ծառատունկը մեր գավառում

ԾԱՌԱՏՈՒՆԿԸ ՄԵՐ ԳԱՎԱՌՈԻՄ

Գարնան աշխատանքները արդեն սկսվել են։ Այդ աշխատանքների հետ սկսվում է և ծառ տնկելու գործը։

Բոլորն էլ գիտեն, թե ինչ օգուտ են տալիս ծառերը։ Պատերազմի տարիներում մեր անտառներն ու ծառերը շատ տեղ կտրատվել են և ոչնչացել։

Հիմա մենք պիտի բոլորս աշխատենք, որ էդ պակասը լրացնենք։ Գորիսում կազմված ծառատունկի գավառային հանձնաժողովն արդեն գործի է անցել։ Մյուս շրջաններում ևս կազմված են էդպիսի հանձնաժողովներ։

Գորիսում և Ղարաքիլիսայում որոշված է հիմք դնել պտղատու ծառերի տնկարանի։ Այս տարի տնկվելու են երեք հազար վայրի խնձորենի և ուրիշ ծառեր։ Հետո այդ ծառերը պիտի պատվաստ անեն և բաժանեն գյուղացիներին։ Գյուղի դպրոցները այս տարի պիտի անպատճառ իրենց հողերում ծառեր տնկեն։

Համարյա բոլորն էլ իրենց այգիներում կամ այլ հողերի վրա ծառեր են տնկում։ Դեպքեր են պատահում, որ տնկած ծառերը գողանում են։

Ծառ գողանալը մեծ հանցանք է։

Եթե այդպիսի դեպք լինում է, թող ընկերները հայտնեն ծառատունկի հանձնաժողովին, և խիստ պատիժ կստանա նա, ով տնկած ծառը պոկում է, գողանում։