***

Ծառ, քո արմատը լինեմ,
ծառ, քո սաղարթը լինեմ
ու դու ձեռքիս պես լինես
դիմացկուն։

Օր, քո արեւը լինեմ,
Օր, քո բարեւը լինեմ
ու դու ոգուս պես լինես
աննկուն։

Հուր, քո մի պողը լինեմ,
հուր, քո մի շողը լինեմ
ու դու սիրուս պես լինես
միշտ կանաչ։
Բերդ, քո մի քարը լինեմ,
երթ, քո մի քայլը լինեմ
ու դուք հողիս պես լինեք
աննվաճ։