Առյուծները Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Դ (Ծիծառն ու Ծովանը)

Վարդան Հակոբյան

Քարը
ԾԻԾԱՌՆ ՈՒ ԾՈՎԱՆԸ


Ծիրանի ծառի վրա
Ծիծառը ծիվ-ծիվ է անում:
Ծովանը լսում է նրան
Ասում է՝ գլուխ ես տանում:

Ծիծառին նախատում է.
-Հերիք եղավ, դեհ, սուս արա:
Բայց ծիծառը խիստ սաստում է,
Ճիշտ պատասխան տալիս նրան.

-Թե ծլվլոց ծառին չեղավ.
Որդը ծառին կվնասի.
Առանց ծիվ-ծիվ, այ ծովան,
Ծառին ծիրան ոնց կհասնի: