Ծիծեռնակին

Ծիծեռնակին


Ի՞նչ կա, էրնակ,
Ա՜յ ծիծեռնակ
էդ քնքուշիկ քու բկում,
Որ դու էդպես
Հազար տեսակ
Գեղգեղում ես ու երգում։

Առավոտվա էն սուրբ ծեգին
Բաց էս անում կտուցդ,
Անուշ ձենով ու սրտագին
Ծլվլում ես հոգուցդ։

Ի՞նչ կա, էրնակ,
Ա՜յ ծիծեռնակ,
էդ քնքուշիկ քու բկում,
Որ դու էդպես
Հազար տեսակ
Գեղգեղում ես ու երգում։