բնագիր
Դերյա[ա]դան չըխուփսան, խոբ ինջի-մարջան
Դերյա[ա]դան չըխուփսան, խոբ ինջի-մարջան,
Ղիմեթ[լ]ու ջավահիր՝ լալ արասինդա,
Յա՛ր, դիլուն շաքարդուր, դըհանուն շուշա,
Լաբլարուն բադամդուր, բալ արասինդա:
Գալ գոզալ, ռահմ էյլա, ղանումի գիրմա,
Դիշլարուն ինջի թաք դուզուլմիշ շիրմա,
Սաչլարուն շարբաբի, զիլփլարուն սիրմա,
Ջամալուն ղամարդուր խալ արասինդա:
Յավրի քաքլիգ քիմի դաղա սաքիլմիշ,
Ղոյնի բաղդուր, շիր շամամդան աքիլմիշ,
Էլա բիլդում, հադիդադան չաքիլմիշ.
Ինջա բելին թիրման շալ արասինդա:
Զա՛ր Փըրանգի՝ շահ բաջինդան ղաչիլմիշ,
Բանովշասան՝ բըհեշտ բաղդա սաչիլմիշ,
Ալագոզլար գուլ-ղոնչադան աչիլմիշ,
Ջիղա ղաշ բոյանմիշ սալ արասինդա:
Էշխ ուստինա վարուփ, բիրդան ալմիշամ,
Բաղրումի դալուփդուր, թիրդան ալմիշամ,
Սայաթ-Նովամ. դիար՝ Փիրդան ալմիշամ,
Բութամ, սան չըխուփսան փալ արասինդա:
Էս ղափիան Արութինի ասած է. ով որ սովորի բարի հիշի և ողորմի ասի. ամեն: Հունիսի 1-ին, քրոնիկոնի 430-ին (1742):
Էս թեջնիսն Արութինի ասած է:
|
թարգմանություն
Ծովից հանած թանկ մարգարիտ ու մարջան
Ծովից հանած թանկ մարգարիտ ու մարջան,
Արժեքդ լալ ու գոհարի արանքում,
Լեզուդ՝ շաքար, վարդ բերանդ՝ ըմպանակ,
Շուրթերդ՝ նուշ, ղանդ[1] ու մեղրի արանքում:
Գօզալ, խղճա, մի մտիր մեր արյան մեջ.
Լալ-ակռեքդ են շարած փղոսկրի մեջ,
Մազդ՝ մետաքս, խոպոպդ՝ արծաթի մեջ,
Դեմքդ լուսին՝ սև խալերի արանքում:
Սարի սիրուն կաքավի ես նմանած,
Ծոցիդ այգում քաղցր շամամ է ցանած,
Թվում է թե ճախարակից է քաշած,
Բարակ մեջքդ՝ ընտիր շալի արանքում:
Ֆրանկի զարդ՝ Շահի տուրքից փախս արած
Մանիշակ ես՝ դրախտ-այգում ծիլ արած,
Ջինջ աչքերդ՝ վարդ կոկոնից բաց արած,
Դեմքդ՝ թագ ու փետրափնջի արանքում:
Սիրո հասա, այրող հրով եմ բոցվել,
Սիրտս դաղեց, յարիս նետից եմ խոցվել,
Սայաթ-Նովեն սուրբ Հովաննուց[2] է հայցել,
Հույսը՝ բախտի ու հմայքի արանքում:
Ձեռագիր դավթարի ամենահին թվագրված խաղն է (1742 թ.)
|