Կաղապար:Ամսվա տեքստը/Հունվար 2015
Վահան Թոթովենցը «Հրկիզված թղթեր» վիպակը գրել է 1934 թվականին:
Նա բարձրացավ քաղաքների փողոցներից և գյուղական դաշտերից՝ ինչպես վարարուն հեղեղը դարավոր երաշտից հետո։ Նա բարձրացավ, երբ ժողովրդական մասսաները տկլոր էին, քաղցած ու մռայլ։
Երկրի ամենատիպական ֆիգուրան որբն էր՝ բազմագույն և բազմահազար։
Առուները չէին երգում, և խաղողի ողկույզները կախվում էին միայն հին մատուռների քարերի վրա՝ անշող ու անարյուն։ Սրածություն էր հին այս երկրի սահմանների վրա և սահմաններից ներս։
Թռչունների երամները, ահաբեկված երկրի մթին երկնակամարից, փախել էին դեպի ավելի լուսավոր երկրներ։ Մուրացկանությունը դարձել էր օրինական, և ձեռքերը կարկառվում էին անդողդոջ ու համառ...