Կաղապար:Ամսվա տեքստը/Փետրվար 2016
Թլկատինցին «Պատկերին տղան» պատմվածքը գրել է 1905 թվականին:
Սովորություն մը իր տարօրինակության մեջ անողոք ըսվելու և հռչակվելու աստիճան ընթացք առած՝ այս վերջին քանի մը տարիներուն, տեղացի մեր աղջիկները անստույգ բախտախաղի մը զոհերը կպահե, որուն առջևն առնելու հնարավորությունը ես ալ խելքովս չէի կրնար ծրագրել, ուրիշի գյուտին վրա ալ հավատք չունիմ։ Երկրին տղաքը հայտնի է, թե ո՛ւր հաստատվեր են և ուսկե ձեն կուտան, ու անոնց ետևեն ան նոր գացողներն ալ ինչքան փութկոտ էին, որ հիմա նույնիսկ եղանակին բուքն ու քամին ալ բանի չի դնելով, օր առաջ լեռն անցնիլ ու տեղ հասնիլնին կնային։
Թե ինչո՞ւ կերթան, կամ աս նորերն ալ ինչո՞ւ ելեր կհեռանան, որոնք ետևնին ալ չնայելու համար շատերը ամբողջ ընտանիքով կճամփորդեն, առայժմ մնային ասոնք, ու դուք միայն ժամանակ գտնելով սա դողդողացող մատիս հետևեցեք, որ այն կողմը կպարզեմ «որչափություն» մը հասկցնելու համար։