Ե՞րբ է արձակ, լայն դաշտերում Արտը ծաղկում, կյանքը եռում, — Երբ թափվում են գարնանաբեր Զով անձրևի փայլուն շիթեր: Ե՞րբ է սըրտի լուռ խորանում Հույսը զարթնում, խանդը վառվում.— Երբ ընկնում են սըրտի խորքեր Վառ իդեալի փայլուն կայծեր...