Կանգնենք կողք-կողքի

Շուշանիկ Կուրղինյան

Զուլում է<ր>․․․ գիշեր․․․ ընկեր, չե՞ս հիշեր՝
Ինչպես կուրացած, իրար մոռացած
Էն կռվում դաժան ընկանք մենք բաժան․․․
Զուլում էր, գիշե՜ր, թողինք շա՜տ լեշեր։

Քո զարկը ուժգին կպավ իմ կրծքին,
Արյունես անմիտ հազար քղամի<դ>,
Ես լացի անձայն, մարդիկ քար դարձան,
Երկիրը թնդաց, զուլումը խնդաց․․․

— Զուլում է<ր>․․․ գիշեր․․․ հինը մի՛ հիշեր․
Կանգնենք կողք-կողքի, մի սիրտ, մի հոգի,
Միացման հույսին թիկնած միասին՝
Հարվածենք ուժգին զուլումի կրծքին․․․

1908 թ. փետրվարի