Կապարը իջել է ուսերիս, Իմ ճամփան ծանր է քարի պես։ Բառերս, քո մասին խոսելիս, Սուզվում են ասես իմ արյան մեջ։ Արծաթով, զառերով զարդարված Առաջին, իմ ջինջ շիրմագիշեր... Մեկը, աստղերում ցիր-ցրված, Ո՞վ է, փորձում է ինձ հիշել։