Կապույտ կարոտը գուրգուրեմ ու լռեմ

Կապույտ կարոտը գուրգուրեմ ու լռեմ

Եղիշե Չարենց

Կապույտ կարոտը գուրգուրեմ ու լռեմ


Կապույտ կարոտը գուրգուրեմ ու լռեմ.
Աղոթք անեմ, խունկեր բուրեմ — ու լռեմ:

Այն կարոտը, որ աչքերդ տվեցին,
Քո՜ւյր, հոգուս մեջ ողջագուրեմ — ու լռեմ:

Այն կարոտով իրիկնային ու անուշ —
Բոբիկ ոտքերդ համբուրեմ ու լռեմ...