Կատեգորիայի քննարկում:ՀՀ Օրենսդրություն
Latest comment: 8 ամիս առաջ by Robert Avagyan in topic ՀՀ օրենքների տեքստերը հայկական Wikipedia-ում
ՀՀ օրենքների տեքստերը հայկական Wikipedia-ում
խմբագրելՀայկական Wikipedia-ում առկա են ՀՀ 3 օրենքների տեքստեր։ Գտնում եմ, որ հայկական Wikipedia-ում պետք է արգելել ՀՀ օրենքների տեքստեր տեղադրելը հետևյալ պատճառաբանությամբ։ Օրենքների տեքստերը տեղադրվում են Wikipedia-ում օրենքի՝ տեղադրման օրվա դրությամբ գործող խմբագրությամբ։ Հետագայում օրենքներում կատարվում եմ փոփոխություններ և լրացումներ, որոնք չեն ներառվում Wikipedia-ում արդեն տեղադրված օրենքների տեքստերում և ստացվում է, որ Wikipedia-ում տեղադրված օրենքների խմբագրություններն արդեն չեն հանդիսանում գործող խմբագրություն և ծուղակ են հանդիսանում Wikipedia-ում տեղադրված օրենքներն օգտագործողների համար։ Այսպես, Wikipedia-ում առկա են ՀՀ հետևյալ օրենքների տեքստերը՝
- 1. ՀՀ օրենքը հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին - Օրենքը տրված է մինչև 05.05.2013 գործող խմբագրությամբ՝ չեն ներառված 2 օրենքներով կատարված փոփոխությունները և լրացումները՝ օրինակ՝ չկա 09.11.2013 թվականից լրացված 22.1-ին հոդվածը
- 2. ՀՀ օրենքը երեխայի իրավունքների մասին - Օրենքը տրված է մինչև 01.03.2011 գործող խմբագրությամբ՝ չեն ներառված 10 տարբեր օրենքներով կատարված փոփոխությունները և լրացումները՝ օրինակ՝ չկա 32-րդ հոդվածի նոր խմբագրությունը, որի 2-րդ մասը ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր։
- 3. ՀՀ օրենքը Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին - Օրենքը տրված է մինչև 22.05.2003 գործող խմբագրությամբ՝ չեն ներառված 9 տարբեր օրենքներով կատարված փոփոխությունները և լրացումները՝ օրինակ՝ 2-րդ հոդվածում չկան հետագայում լրացված ժբ)-ժթ) կետերը