Կատեգորիայի քննարկում:Պարույր Սևակ
«Վարք մեծաց»
խմբագրելՈ՜ւշ-ո՜ւշ են գալիս, բայց ո՛չ ուշացած. Ծնվում են նրանք ճի՛շտ ժամանակին: Եվ ժամանակից առաջ են ընկնում, Դրա համար էլ չեն ներում նրանց:
Անտոհմ չեն նրանք կամ անհայրենիք. Հասարակ հորից ու մորից ծնված՝ Սերում են նրանք և ա՛յն վայրենուց, Որ էլ չէ՜ր կարող ապրել քարայրում:
Սերում են նրանք և ա՛յն ծերուկից, Որ նախընտրում էր քնել տակառում: Սերում են նրանք և ա՛յն պատանուց, Որ սիրահարվեց իր իսկ պատկերին:
Սերում են նրանք բոլո՜ր նրանցից, Որ սատանային հոգին են ծախում, Միայն թե անե՛ն մտածածն իրենց, Ի՜նչ փույթ, թե սատկեն ժամանակից շուտ:
Անվտանգ՝ ինչպես հրդեհն արևի, Անվնաս՝ ինչպես օգտակար լորտուն, Վախ են ներշնչում պետություններին Մինչև իսկ իրենց կամքի հակառակ:
Արքաների հետ խոսում են «դու»-ով, Եթե, իհարկե, լսում են նրանց, Իսկ թե չեն լսում՝ մե՜կ է, չե՛ն լռի, Կխոսեն նույնիսկ իրենց կոշկի՛ հետ:
Ով սահմանում է նոր օրենք ու կարգ՝ Հայտարարվում է և օրենքից դուրս: Բայց չե՜ն վախենում նրանք չար մահից. Ապրում են դժվար ու մեռնում են հեշտ...