Կատեգորիա:Գրիգոր Գևունց

       Հեղինակի մասին

Գրիգոր Առաքելի Գևունց /Գևորգյան/ Ծնվել է 1924թ. Գորիսի շրջանի Քարահունջ գյուղում: Հայրը՝ Առաքելը, սերված էր նախկին շրջանում Իրանից Հայաստան գաղթած հայրենադարձների զարմից: Մայրը՝Շուշանիկը /Խանումը/ Կապանի շրջանի Վերին Խոտանան գյուղից էր: Գևունցը սկզբնական կրթությունը ստացել է հայրենի գյուղի 7-ամյա դպրոցում, ապա ուսումը շարունակել է Գորիսի մանկավարժական ուսումնարանում, բարձրագույնը՝ Երևանում: Հինգ տարի աշխատել է Սիսիանի շրջանի Սարվարդ, Գորհայք /Բազարչայ/, Շաքի, Տոլորս գյուղերում, ապա՝ 1951-1986թթ. ուսուցչություն է արել Կապանի շրջանի Բեխի 8-ամյա դպրոցում: Համատեղությամբ և տարբեր առիթներով աշխատել է նաև լեռնամետալուրգիական տեխնիկումում, թիվ 1 միջնակարգ երեկոյան դպրոցում, Շրվենանցում, Շիկահողում, Կավարտում, մարզադպրոցում, շախմատի ակումբում /վարիչ/ և այլուր: Այդքանով հանդերձ՝ ստեղծագործում էր: Նրա գրածները տպագրվել են հանրապետական և շրջանային թերթերում, ամսագրերում,հաղորդվել ռադիոյով, հեռուստատեսությամբ: Նամակագրական կապ է ունեցել Հ. Շիրազի, Պ. Սևակի, Ս. Խանզադյանի, Ա. Դարբնու հետ: Գ. Գևունցի առաջին տպագիր գիրքը՝ <<Գինոսի ժպիտները>> լույս է տեսել 1975թ. Երևանում, երկրորդը՝ <<Հավերժի ճամփորդները>> 20 տարի անց՝ 1995-ին: Մեկ տարի հետո հրատարակվել է <<Ապրելու պատիվը>>: Բեղմնավոր էր 2001թ. Գևունցի համար: Նախ՝ մարզի դրամատիկ թատրոնը բեմադրեց նրա <<Գինոսի արկածները>> կատակերգությունը և ապա՝ <<Զանգակ-97>> հրատարակչությունը լույս ընծայեց <<Զորավար Բալի>>, <<Զանգեզուրյան հումոր>>, <<Մայր, ո՞վ է իմ հայրը>> աշխատությունները: 2002թ.-ին հրատարակվեց <<Բեխցիները>>, 2007-ին՝ <<Նժդեհը Սյունիքում>>, <<Նոր հազարամյակ>> գրքերը: Տասներորդ գիրքը, որի վրա աշխատում էր, կրում է <<Կյանքի էջեր>> խորագիրը, որը չհասցրեց ավարտին հասցնել: Նա ստեղծագործում էր մինչև իր կյանքի վերջին օրը: Գրիգոր Առաքելի Գևունցը /Գևորգյանը/ վախճանվել է 2012թ. դեկտեմբերի 14-ին:

«Գրիգոր Գևունց» կատեգորիայի էջերը

Այս կատեգորիան ունի միայն հետևյալ էջը։