Կարծես թե դարձել եմ ես տուն»

Մշուշի միջից,— տեսի՜լ դյութական Կարծես թե դարձել եմ ես տուն («Երկիր Նաիրի» ժողովածու)

Վահան Տերյան

1915
Այստեղ է լացել իմ մայրը
        * * *

Կարծես թե դարձել եմ ես տուն,

Բոլորն առաջվանն է կրկին,

Նորից դու հին տեղը նստում,

Շարժում ես իլիկը մեր հին:


Մանում ու հեքիաթ ես ասում,

Մանում ես անվերջ ու արագ,

Սիրում եմ պարզկա քո լեզուն,

Ձեռներըդ մաշված ու բարակ։


Նայում եմ, մինչև որ անզոր

Գլուխըս ծնկիդ է թեքվում,

Նարից ես մանուկ եմ այսօր,

Դրախտ է նորից իմ Հոգում։


Արևը հանգչում է հեռվում,

Գետից բարձրանում է մշուշ,

Հեքիաթըդ անվերջ օրորում,

Իլիկըդ խոսում է անուշ…