***

Օրերս երբեք
Թռչունի պես չեն.
Նրանք չվում են
Ամեն եղանակ,
Բայց ոչ մի գարունք
Չեն գալիս էլ հետ...
Նրանք գուցե գան
Մեն մի ակնթարթ
Լոկ այն սև օրը,
Երբ ես լուռ կիջնեմ
Իմ փոսը դատարկ:
Տեսնես այդ ժամին
Տխրած կլինի
Իմ օրը վերջին,
Իմ օրը որբուկ...
Հողե վերմակը
Ինձ լուռ կծածկի,
Ընդմիշտ կգնան,
Կգնան, չեն գա,
Հեռու կճախրեն
Օրերը նորեկ,
Արդեն մոռացկոտ...
Օրերը անծիր...