Այս ծառի՞ մասին... Քարի ծնունդ է, հողի սեր ունի, Լույսի պաշտամունք։ Վեհանձն է ծառը։ Հետո՝ ի՞նչ ասել։- Ձորը շշուկով լցված է պահում։ Այսքանը՝ Հողի, երկնի անունից, Իսկ մնացածը (Նաեւ այդ ծառի ամրության մասին) Հարցրեք քամուն...