Կետ, կետ, ստորակետ
Մանկական ժողովրդական խաղ։ Ամեն բառն ասելիս, նկարվում է պատկերի մի մասը՝ աչքեր, ունքեր, քիթ, բերան, մինչև ոտանավորի վերջում դուրս է գալիս Լորիկի ամբողջական պատկերը։

Կետ, կետ, ստորակետ


Կետ, կետ,[1]
Ստորակետ,[2]
Քիթ ու բերան՝
Շրջակետ։[3]

Փայտ, փայտ,[4]
Փորիկը,
Դուրս է գալիս՝
Լորի՛կը։



Բացատրություններ

խմբագրել
  1. Այստեղ նկարվում են աչքերը
  2. Այստեղ նկարվում են ունքերը
  3. Այստեղ նկարվում է դեմքի շուրջի կլորը
  4. Այստեղ նկարվում է վիզը