Կը սիրեմ (Թորոս Թորանյան)

Կը սիրեմ


ԿԸ ՍԻՐԵՄ

Երգը ամռան անձրևին,
Բերքը աշնան ձառերուն,
Շունչը ննջող մանկիկիս,
Ծուխը մեր տան երդիկին։

Կը սիրեմ բույրը գարնան,
Հոսքը ելման գետերու,
Արտերու ծովը կանաչ,
Ու քրտինքն արդար գործի,
Անգամ լացող մանկիկիս
Խաղալիքը կոտրտած…

Կը սիրեմ աշխարհն ամբողջ…