Կիլիկիա


Երբոր բացուին դռներն յուսոյ,
Եւ մեր երկրէն փախ տայ ձըմեռ,
Չըքնաղ երկիրն մեր Արմենիոյ, —
Երբ փայլե իւր քաղցրիկ օրեր.
Երբոր ծիծառն իր բոյն դառնայ,
Երբոր ծառերն հագնին տերև`
Ցանկամ տեսնել զիմ Կիլիկիա,
Աշխարհ, որ ինձ ետուր արև:

Տեսի դաշտերըն Սուրիոյ,
Լեառն Լիբանան և իւր մայրեր.
Տեսի զերկիրն Իտալիոյ,
Վենետիկ և իւր կոնտոլներ.
Կըղզի նման չիք մեր Կիպրեայ
Եվ ո՛չ մէկ վայրն է արդարև
Գեղեցիկ քան զիմ Կիլիկիա,
Աշխարհ՝ որ ինձ ետուր արև:

Հասակ մը կայ մեր կենաց մէջ,
Ուր ամենայն իղձ կ’աւարտի.
Հասակ մը, ուր հոգին ի տենչ՝
Յիշատակաց իւր կարօտի.
Յորժամ քնարն իմ ցրտանայ,
Սիրոյն տալով վերջին բարև՝
Երթամ ննջել յիմ Կիլիկիա,
Աշխարհ՝ որ ինձ ետուր արև: