Կիսադեմքերը քողին ետևեն

Զոհրապի հերոսները (ճառ) Կիսադեմքերը քողին ետևեն (Բանաստեղծություններ)

Սիպիլ

Տիկին Տյուսաբ իր սրահին մեջ
[ 151 ]

ԿԻՍԱԴԵՄՔԵՐԸ ՔՈՂԻՆ ԵՏԵՎԵՆ

[ա] ՎԱՅՐԿԵՆԱԿԱՆ

Չկա թերևս աղվոր կին մը, հարուստ կտակարակր մը, հրապուրիչ բանաստեղծ մը, որ իր վրա այնքան խոսիլ, այնքան գրել տված ըլլա, որքան այն տարպրինակ գրական անձնավորությունը, որուն կիսադեմքը կ՝ուզենք գծել: Իր գրագետի պճրանքը անդիմադրելի, գանձերը ճոխ, երազանք փայփայիչ՝ աննհամեմատ ներգործությունը մը ունեցած են ամբողջ սերունդի մը վրա: Տարիներու մշուշը իր դիմագծերը ջնջած չէանշուշտ մեր հիշատակին, բայց հեռացուցած: Մահվան անդուդը չէ, որ զինքը մեղմե կը բաժանե, այլ կենդանի անջրպետը, որովհետև անհետացած մըն է մեր աշխարհքեն, որ կ՝ապրի, փրցնելով մեկդի նետելով այն հդերը, որոնք կկապեն իր տխուր ճակատագիրը փառքի և հմակրությանս անցյալի մը: Հեռանկար մըն է ան այսօր մեզի համար, ուստի հեռավորության վարդագույն բեհեզին ետևեն կ՝ուզենք դիտել գիրքը: Իր անունը խորհրդանշանն մըն է արցունքոտ՝ գործունեության և վտահության, եռանդի ու լքման, զմայլանքի ու արհամարանքի, ազնիվ վերացումներու և խոլ տարօրինակությանց փոխնփոխ: Իր ազդած զգացումները իրեն պես եթերային, խուսափուկ և հարաթոթոխ են իրեն պեզս, բայց թողած տպավորությունները անջինջ կը մնան:

Ոչ մեկուն հետ կարելի է բացդատել զինքը, որովհետև մեկուն չի նմանի, բայց ամեն գրող քիչ մը նմանցած է անոր այնքան ցոլացիկ է իր հատվածակողմյան նկարագիրը: Իր [ 152 ] գրականությունը գերազանցապես իսկատիպ ու տարաշխարհիկ, իր ճաշակները երփներանգ ու վետվետուն, իր կյանքն ալ բնազանցական կը թվի մեզի:

Ոմանք կեղծիք մը կը նկատեն զայն, ոմանք քերթված մը, ոմանք ալ հիվանդություն մը: Բայց ինքը կը մնա միշտ առեղծված մը հակադրություններով կազմված:

Ես կը մտածեմ թե քսաներորդ դարուն բնակիչը պետք է ըլլա ան, ոչ թե դարավերջիկ մարդը, այլ դարասկիզբի մարդը, որուն միակ դժբախտությունը կամ հանցանքն է քիչ մը կանուխ աշխարհք եկած ըլլալը: Եվ մեր արդի ընկերությունը՝ որ իր ներքին կյանքին մեջ ներող է ամեն անկարգությանց, և սիրող արտաքին կանոնավորության, անբնական չէ՛ որ չկարենա իր գրկին մեջ սնուցանել անձ մը, որ իր տաղանդին լայնությամբը, բարքին մաքրությամբը և ազնվությամբը չէ կրցած քաղել հասարակաց ճամբեն, որ եթե ամենեն ուղիղը չէ, ամենեն ապահովն է գոնե:

Իր փիլիսոփայի գեքերումներուն, և վերացականի մոլորումներուն շնորհիվ բարձրանալով մեր սահմաններեն վեր, ականատես եղած է տեսիլքներու, որոնք հիմարություններ են մեր տափակ միտքերուն համար:

Իր համաշխարհիկ հմտությանց պաշարին նածանձախնդիր և ագահ, շատ անխնամ եղած է իր կյանքին համար, նմանելով քիչ մը այն աստղաբաշխին, որ երկինքին համաստեղությունները համրելու զբաղած՝ ոտքին տակ հորը չի տեսներ:

Նշանաբանն է... Նիրվանան:

ՎԱՅՐԿԵՆԱԿԱՆ

Նախ նորանշան երևույթ մը, հետո գրավիչ օրինակ մը, հուսկ ուրեմն անուշ հիշատակ մը եղած է հայ կանանց մեջ: Գրողներուն երիցագույնը, խոսողներուն գերագույնը և զգացողներուն ծայրահեղությունն է իր սեռին համար, որուն կը [ 153 ] պատկանի ոչ թե գաղափարներովը, ոչ թե կյանքովը, այլ սրտովը միայն:

Ինքը հանդուգն «ֆեմինիսդ» մը իր երկերուն մեջ, անկեղծ արհամարհող մը կեղծավոր պատշաճությանց, քաջություն ունեցած է ըսելու ճշմարտություններ, որոնց առջևեն զարհուրած ետ ետ պիտի փախչեր մեր պչրասեր կիներուն ծփծփուն առաքինությունը: Եվ այդ ճշմարտությունները ներկայացուցած է մեզի ոչ թե ժանյակե բուրապահիկներու մեջ ժապավենով փաթթած, այլ բաց թուղթի վրա, լուրջ, պարզ և անաչառ, ինչպես իր վրա ամեն բան՝ նայվածքը, ժպիտը, կեցվածքը, մինչև արդուզարդն անգամ:

Եվ թարմ են իր գաղափարները մոռցնել տալու չափ իրենց կեղևին չորությունը, ուժով են քավելու չափ ցամաք միօրինակությունը զանոնք արտահայտող արվեստին, որ այնքան լայն են, փողփողուն, հոծ և երփներանգ մեր ժամանակին մեջ: Փառքի օրեր ունեցած է սակայն, ազնիվ հոգիներու սեր և չոր սիրտերու նախանձ ազդելու չափ: Եթե ներկա սերունդը քիչ մը կը մոռնա զինքը, հանցանքը պետք չէ վերագրել անոր ապերախտության, այլ ճակատագրին, անգութ՝ բոլոր զգայուն էակներու ճակատագրին պես: Մահը՝ որ միևնույն հարվածով կը զարնե նյութով ապրող ու զգացոմով ապրող սրտին ալ, չէ ուզած խնայել այդ խորունկ հոգիին, խորտակելով, փշրելով անոր կորովն ու փառասիրությունը վաղամեռիկ աղջկան մը գերեզմանին վրա: Անոր հետ կ՛իյնա, կը փշրվի սակայն իր դատին շենքն ալ, կնոջ ազատագրության դատին, երբ նույնիսկ ինք իր օրինակովը կուգա ապացուցանել թե կինը «մայր» է ամեն բանե առաջ և ամեն բանե ավելի:

Ու կը խորհինք թե ի՞նչ պիտի ըլլար արդյոք մարդկային ընկերության ընթացքը, եթե կանայք զայն ուղղեին: Ի՞նչ պիտի ըլլար ընտանիքը, եթե կինը ըլլար պատասխանատու անոր ապագային: Ամենեն գորովագութ հայրը, դեռ արցունքը աչքեն չցամքած, իր գործին կը վերադառնա զավկին հուղարկավորության հետևյալ օրը: Ամենեն զգայուն մարզիկը մահվան ազդած կսկիծովը կը տառապին, բայց կոչումեն չեն հրաժարիր: [ 154 ] Կինն է միայն, որ կրնա երկարատև սուգերու տխուր պերճանքը տալ ինքզինքին, թերևս այն համոզումով, թե իր զբաղումները վշտին հեագույն անգործությունը չեն աչժեր: Բայց չենք կրնար միևնույն բանը մտածել այն կնոջ համար, որ մեր անեմուս առաջնորդը եղած է գրական և կրթական գորունեության մեջ, և իր բացակայությամբը թափուր կը մնա մեր մեջ պատվո տեղը, զոր հոժորակամ միշտ իրեն պիտի պահենք:

[գ.]ՎԱՅՐԿԵՆԱԿԱՆ

Դեմքր կան զորս աղեկ կը ճանշնաս, բայց չես կրնար նկարագրել, այնքան խուսափուկ են անոնց շրջագիծերը, և այնքան դժվար է գտնել սովորական գույներուն մեջեն զանոնք բացատրող երանհները: Իսկատիպ պատկերներ են անոնք: Դեմքեր ալ կան, որոնք թերևս շատ ծանոթ չեն քեզի, բայց երբ օր մը զանոնք հիշելու պետքը զգաս, կուգան իրենց բոլոր մանրամասնություններովը կը ներկայանան աչքիտ առջև, ու երկար գծով կրնաս զանոնք նետել կտավին վրա, որովհետև իրենց յուրաքանչյուր հատկությամբը ուրիշ շատեր կհիշեցնեն քեզի, որոնք շուրջդ կը վխտան ամեն օր: Հասարակ պատկերներն են ասոնք ալ: Բայց ի՞նչ ըսել այն անձնավորության, որ ոչ մեկն է ոչ մյուսը, որ տարօրինակ բան մը չունի ամենևին, որ խելոք մարդ մը եղած է իր կյանքին մեջ, անխոնջ աշխատող մը իր պաշտոնին մեջ և երախտավոր մը թերևս երկու երեք սերունդներու: Անկե կարելի է հետևցնել, թե գրաբարյան մըն է անտարակույս, ինչպես ամեն լուրջ մարդիկ տասնհինգ տարի առաջ, երբ կազմըված չէր տակավին արդի աշխարհաբարը իր կանոնավոր քերականությամբը, գեղեցիկ ձևերովը և ճոխ ու զմայլելի դարձվածքներովը:

Սակայն, երբ լսեռ զինքը հանդեսներու կամ լսարաններու [ 155 ] բեմին վրայեն, ներշնչված, հափշտակված, վերացաշ ինք իր գաղափարներովը, դեմոսդենյան շեշտերով գոգցես ալիքներու հանդեպ պիտի կարծես զինքր այն անապատի քարոզիչներեն մեկը, որ մոռցած միջավայրը ժամանակը և բոլոր աշխարք, ձայնը տված հովին ու ծովին՝ կը խոսի, որովհետև կը սիրե լսել իր ձայնին արձագանքը հյուսիսին ու հարավին մոչյուններուն մեջ, որոնք պիտի տանին սփռել զայն աշխարհի չորս կողմերը: Բայց երբ ուշադիր ըլլաս ըսածին, հակապատկեր մը կը ցայտե հանկարծ իր ձայնին, բառերուն և անոնց արտահայտած իմաստին մեջեն, որ իր դաստիարակի և բարոյախոսի դերին համաձայն է կատարելապես, և մազի չափ չի շեղիր անկե: Երբեք դայթում մը, երբեք վայրկենական հուզմունքի թափ մը չի թոցներ բերնեն բան մը, զոր կանխավ մտածած չըլլա:Միշտ բարին, միշտ գեղեցիկը, միշտ ճշմարիտն է իր սկզբունքը, ուրկե ուխտած է չբաժնվիլ ցորչափ տրևեն երկինք ու երկիր:

Միևնույն բանը կարելի է ըսել իր երկերուն համար ալ: Բանաստեղծի բացագանչություններով արձակն են անոնք,ճշմարիտ արձակը, առանց գաղափարներու և զգացմանց անկակնկալ սլացքներուն և ոստումներուն , աճյուներու վրա վրա դրված կառք մը կարծես , որ կը թավալի, կը թավալի անսալթաք,որովհետև երկաթե ուղիներիու վրա միայն կը քալե:Իրեն համար չեն դարավանդներն ու դերբուկ խարակները, որոնցմե մարդ կչնա գահավիժիլ իրավ, բայց որոնցից կատարները երբեմն այնքան կը բարձրանան, որ կը խառնվին ամպերուն հետ:

Ինքը՝ առաջադիմասեր մը իր գործնական կյանքին մեջ, սուրբ սարսափ մը կը պահե ոճի, լեզվի և գրական նորությանց դեմ: Իր աշակերտները, հիացողները, մրցակիցները, ամենքն ալ զգալով ցուրտը, որ կը թափանցե ոսկորներու մեջ հինցած մաշած զգեստեներեն, փոխած են զանոնք, ու կը քալեն նոր ճամբաներեն. բայյց ինքը միսմինակ կը մնա իր անթառամելի մակությամբը հաղթական հնության տաճարին մեջ, բարվույն, գեղեցիկին ու ճշշմարիտին հովիտենական երկրպագուն: [ 156 ]

[գ.] ՎԱՅՐԿԵՆԱԿԱՆ

Ոչ անցյալ մըն է ան, ոչ ներկա մը և ոչ ալ ապագա մը պիտի ըլլա մեր գրականության մեջ, բայց քանի, որ օրենքը կը պահանջե ժամանակ մը հատկացնել ամեն անձի, ներկա մը կը համարենք զինքը, առանց ուշադրության առնելու իր երկրեն բացակայությունը, որովհետև մեր սերունդին կըը վերաբերի, և որովհետև ոչ ոք մոռցած էտակավին այն զվարթ ա եռանդոտ տաղերը, որոնց հանգերուն երկու գիրերը միայն, եթե դրապես կարելի ըլլար փոխել, թերևս ծախու առներ աշխարհի բոլոր Ռոշիլները, հրաժարելով, սակայն անոնց տիտղոսներեն:

Ինքը, շողովրդի զավակ, ինչպես գրեթե բոլոր հայերը, իր դաստիրակության կամ բախտին ընձեռած նպաստներուն պատճառավ փքացած չէ ամենևին. ոչ ալ շատ մը չտես հարուսներու նման սուտ ազնվականի հովեր առած: Գործին գլուխը ճշմարիտ խանութպան՝ ընտանիքին մեջ բարի հայր և բարի ամուսին՝ ընկերության մեջ այն խոսող խնդացող մարդն է, որուն ներկայությանը հորանջելու փափաքը կը մոռնա չորս օր քնատ մնացող մարդն անգամ, բայց մեզի համար ինչ են այսառավելությունները իր բանաստեղծի տաղանդին քով, միշտ, թերևս,ժպտուն, բայց երբեմն խայթող, երբեք ձանձրալի, որուն մեջ ամեն բան է հանգը, և ամեն բան կը գերազանցե հանգը, միևնույն սիրուն ձևերով խաղցնելով իր գրչի տակ ֆրանսերենը, ինչպես հայերենը: Ֆրանսացիք իրենց գնահատումը գնահատելով ապացուցած են պսակելով զինքը գրական մրցումի մը մեջ: Իակ մենք մեր չափովը զինքը վարձատրված կը համարենք շնորհիվ իրեն բանաստեղծի տիտղոսը, փոխնակ հանդագործի: Բայց ըստ իս, այդ տիտղոսն է, որ կշահի իրմե, քան, թե ինք տիտղոսեն, քանի որ այնքան ածան է մեր մեջ, և քանի օր ավելի կ՝արրժե իսկատիպ հանդագործ մը քան տափակ բանաստեղծ մը: Դժբախտությունը հոն է միայն, որ այդ հանդերը չեն ծախվիր, եթե անոնց օխան գեթ այնչափ, որչափ օճառին և ալյուին օխան, թերևս չէր մեկներ մեր երկրեն, և մենք իր [ 157 ] փայլուն տաղերեն զատ, չէինք զրկվեր նաև իր պատճառավ այն անուշ արարածին ներկայութենեն, որ արժանի է Պոլսո հայ իգական սեռին մեջ իր հատուկ տեղը գրավելու, և որ կը հրաժարի անկե իր պարտքերուն հեսևելու համար:


ՎԱՅՐԿԵՆԱԿԱՆ

Լեզվագետ մը, բանասեր մը, գրող մը, եկեղեցական մը, հետո փայլոին երիտասարդ մը ժամանակավ, որոնց ամենուն ալ իր հրաժարականը տված է այսօր: Իր կյանքի սարօրինակ պարծանքը եղած է ունենալ ամեն բան շատ անգամ կամավ, առանց վշտի, անվրդով, միշտ նորերու բաղձալով և հասնելով անոնց:


Ինքը՝ հմուտ անձնավորության մը՝ ընտրած ապերախտ ասպարեզին մեջ հեևած չէ այն փառքերուն, որոնք դյուրին ու թեթև,աշխարհի շրջանը կընեն, այլ այն ծանր ու խրթին փառքերուն, որոնք նույնիսկ իրենց մեծության պատճառավ տեղերուն չեն շարժվիր, և իրենց անկյունին մեջ կը մգլոտին կը մնան և կը փտին այնքան, որ հաջորդ մը ձայն մատին ծայրովը կը փշրե, կը փլցնե: Եվ իր հաջորդները, նվազ հմուտ և նվազ աշխատող անտարակույս, այսօր իրեն հետ կը բաժնեն փառքը այն դյուրությամբ, զոր կը քաղեն օրինակները տիպարնեն և այն հառաչդիմությամբ, զոր կը շնորհե բնության օրենքը նորերու:

Իր գործը՝ ճոխ շտեմարան մը հմտության և հրաշակերտ համբերության, Իլիականին և Ենևականին քով կը հանգչի մեր գրադարաններուն մեջ պատվո տեղը խնամքով պահված, մինչդեռ իր հաջորդները կը քաշկրտվին դպրոցական գրասեղաններու վրա:

եվ հանցանքը մերը չէ, եթե մեր բոլոր ջանքովը չենք կրնար զերծ պահել զայն ժամանակին հարվածներեն. պետք է, որ ամեն բան հիննա. և եթե իր հաջորդներուն կողքերն ու թուղթերը ձեռքե ձեռք կը մաշին այնքան շուտ, անարդար չէ [ 158 ] որ իրեն ալ պարունակությունը քիչ մը հիննա, երբ կողքը անաղարտ կը մնա իր անմատույցնարձրության մեջ:

Մեզի զարմանք տվող միակ բանը իր բացարձակ անհետացումն է գրական աշխարհեն: Տաղանդները կը ծերանան, բայց հմտությունը կը կազդուրվի օրե օր, ր ինքը, որ այնքան աղեկ գիտե շահիլ իր կորուստները և դարմանել վնաները, ինքը որ պատկառելի դասու մեջ իր անունը կորցնելե ետքը. փյունիկի մը պես վերծնելով նոր մարդու մը հոյակապ անունը շահեցավ իր աշխատասիրությամբը, ինքը որ իր դավանափոխությամբը արքքայության մեջ ունեցած փոքրիկ տեղը կորցնելե ետքը, ավելի մեծ մը շահեցավ հոն, զինքը սիրող հոգիի մը կրոնափոխությամբը, ինչո՞ւ նոր փառավոր գործով մը չ՝ուզեր դարմանել այն վնասը, զոր անգութ ժամանակը կուտա իրեն. մոռացությամբ նվիրագործելով իր անհետացումը:

Այնքան հազվագյուտ են մեր մեջ չշմարտապես հմուտ մարդիկ, որ գտնված մեկ քանիներն ալ իրավունք չունեին «ֆառե նիենթե»ի մեջ սպառելով զրկելու ազգը այն ծառայություններեն. զորս կրնան մատուցանել անոր, թե՛ իրենց զոծերովը և թե՛ օրինակովը, որովհետև հեղինակ ըլլալու փառքեն զատ՝ հաջորդներ ստեղծելու պատիվն ալ իրեն պիտի վերագր է ապագան:

[գ.] ՎԱՅՐԿԵՆԱԿԱՆ

Գրող մը և «սալոնի մարդ» մը միանգամայն, որուն այս երկրորդ հատկության քով՝ առաջինը այնքան կը նսեմանա, որ կ՝անհետանա վերջապես, թեպետ հրապարագրի, թարգմանչի և քիչ մըն ալ հեղինակի տիտղոսը վայելած ըլլա ժամանակավ: Այս տեսակետով, թերևս բարեբախտություն մը եղած ըլլա իրեն Պոլսեն դուրս ծնած և անկե հեռու ապրած ըլլալը, որ այս երկու ձիրքերը մեկ հարկի տակ չեն բնակիր ընդանրապես, սակայն ավելի մեծ բարեբախտություն մը պիտի ըլլար, եթե Փարիզ ծներ, ուր «սալոնի մարդ» ըլլալը [ 159 ] գրագետ ըլլաուն արգելք չէ ամենևին, և ուր մեծ կանանց սրահներու մեջ վերջին հաղթանակը գրագետներուն և արվեստագետներուն կը շնորհե նորաձևությունը:

Գրեթե ապահով ես որ «ֆեմինիսդ» մը պիտի դառնար «ֆեմինիսդ»ներու ըներության մեջ: «Ֆռոնտ»ին պիտի աշխատակցեր, կլլեցնելով անոր խմբագրերեն մատամ նեոռնին թե պատմության մեջ իր նախասիրած կինը Ակռաբինն էր, և մատամ Յուպեռթին Օքլեռին պիտի ձայնակցեր զինքը թաղապետության ընտրելի ներկայացնելու խոստումով, պայամանավ որ անկե դուրս ամենեն ջերմեռանդ երկրպագուն ձևանար նանրասեր կիներուն ու ապահովեր զանոնք թե կնոջ ամենեն մեծ արժանիքը իր վարսերու խոպոպիկը և թարթիչներուն ծարինն է:Այսպես պիտի վարվեր ոչ թե սկզբունքվ կեղծիքը սիրելուն պատճառավ, այլ իր կնահաճո մարդու գերին մեջ չթերանալու ասպետական բաղձանքով: Որովհետև իր սկզբունքները, միշտ ընտիր, բոլորն ալ մեծ հեղինակներու երկերեն քաղված են, ինչպես պիտի քաղեր իր դատերուն համար պետք եղած փաստերը օրինագրքեն, և բոլորն ալ այդ հեղինակներուն ոչ միայն բառերովը՝ այլ նույնիսկ անոնց լեզվովը կը բացատրվին թե՛ խոսած և թե՛ միջոցին. այնպես որ եթե իր Պոլսո վրա գրած հատվածներին մեկըկարդաս, կրնաս սորվիլ թե ինչ ըսեր է Աոսեն Հուսե կանանց համար, թե ինչ կարծիք հայտներ է Պյուֆոն գրեղներու մասին և թե ինչ մտածեր է Շերեր Զոլային նկատմամբ:Երբ իրեն հետ խոսակցիս, ամեն մեկ գաղափարիդ Թոժեն Սյուն է որ կը պատասխանե կամ Ժորժ Սանտ կամ Լամառթինը կամ Էոժեն տը Միռքուլը և դեռ ուրիշներ: Ու մտքեդ կ՝ըսես. «Ահա՛ շատ գրքր թարգմանած ըլլալու առավելությունը, որ ամեն մահկանացույի տրված չէ»:

Սակսյն ինչ որ ալ մտածեն ուրիշերը, ինք համեմատաբար հպարտանալու իրավունք ունի ըստ իս, դարուս ամենեն մեծ բանաստեղծին ամենեն մեծ գործը թարգմանած ըլլալուն պատճառավ, թեպետ նույնիսկ իր բառերովը կարելի թ ըսել իրեն համար թե «հայկական և գաղիական դպրությանց հավատարիմ և վառվռուն սիրողներեն և կրթության սպասավորներեն մեկն է»: