Կիսամուրազ մի՛ սըպանի
էսպես լավ գարեհլիի Ձայնով է:
Կիսամուրազ մի՛ սըպանի,
Չունքի արիր սեր, նազա՛նի,
Թե քիզ ավել յադ յար սիրիմ,
Ումբրըս չանիմ խեր, նազա՚նի:
Աշխարումըս դուն իմ ջան իս,
Դուն իմ շահ իս, սուլթան, խան իս,
Ի՞նչ կուլի միզ մըտիկ անիս
Հազըրեն մե ջեր, նազա՛նի։
Ղարիբ դավրիշ իմ, հաջ չու՚նիմ,
Գըլխիս էրծաթե թաջ չունիմ,
Յիս քիզ ավել իլլաջ չունիմ,
Դուն դառի ինձ տեր, նազանի:
Կըոակ տըվիո՝ կրակեն ավել,
Չախմախ էլ ունիս դուն, ցավ էլ
Աշխարումըս քիզնից ավել,
Օվ ասավ՝ թե կէր, նազա՛նի։
Սայաթ Նովեն իմ, ճար չունիմ,
Յիս վաորեմեն մե խար չունիմ,
Թե դուն ասիր յադ յար չունիմ.
Իղրարըդ էտ էր, նազանի։