***

Կիսատ եմ թողել
Խաղն իմ մանկության։
Լրջացել մեկեն,
Մեկեն մեծացել,
Այսպես գնում եմ՝
Հազար խոհերով,
Հազար հոգսերով,
Մի օր՝ աչքս թաց,
Մի օր՝ ծիծաղով։
Այսպես գնում եմ։
Բայց դե ինչո՞ւ է
Ինձ թվում հաճախ,
Թե մի օր պիտի
Ես վերադառնամ՝
Վերսկսելու
Խաղը մանկության...