Կիրակնամուտ
Կիրակնամուտ
Թաց փողոցներեն, ցեխոտ, լպրծուն,
Ուր տխեղծ շուներն հոս, հոն կը նիրհեն,
Շուկայե դարձի չիկա ձայն ու ձուն.
Շաբաթ իրիկուն կանուխ տուն կուգան,
Այս է շուկային օրենքն անխափան:
Տասներկուքին մոտ, երկինքն է ամպոտ.
Իրիկվա շաղը կ’իջնե հուլորեն,
Եվ մայթին վրա ու դուռներուն մոտ
Խոնավ թացություն մը կը ծավալե,
Ու հովին բերած փոշին ալ կ՚ավլե:
Լուռ է փողոցը, շուներն են լռեր.
Ոչ ագոավ կ ՛ողբա, ո'չ կ'երգե աքլոր,
Գազի լամպարներն կը վառեն տուներ,
Քիչ-քիչ խավարը կը պատե զմեզ,
Ու կծու հով մը կը տիրե կարծես:
Ի՛նչ խո՜ր է ժամը. ի՜նչ անուշ հուշեր
Կիրակնամուտին թափ կուտան հոգվույս.
Միսւյն թե ինչու՜, ես ալ չեմ գիտեր,
Կիրակնամուտին զվարթ չեմ ըլլար,
Ու թախծոտ հուշեր զիս կ՚ընեն մոլար...