***

Կյանքի աղմուկից հետո`
Շիրմաքար ու լռություն:
Եվ հաղթանակած
Ունայնությունն է
Խրախճանք անում
Գերեզմանոցում,
Դաշտերում կանաչ...
Չգիտես ինչու,
Անհամբեր դարձած
Ունայն օրերից
Նորեն լսվում է
Հեռավոր մի կանչ`
Չարագույժ կռինչ.
- Այս շիրմաքարն էլ
Տեղում չի մնա,
Այս լռությունն էլ
Կանցնի-կգնա...