Թե կյանքի խընջույք հյուր գնաս ոտով, Կասեն. «Տեղ չկա՛» — և կանցնես մոտով. Իսկ թե շնորհ տանես սեփական կառքով, Հիմա՜ր էլ լինես… կընդունեն փառքով։ [1896]