ԿՈՇԻԿՆԵՐԸ

Ծնունդի պատմություն:

Կիս գիշերվան մոտ արթնցավ Զամինե, աչուկները շփելով, խոշոր խոշոր բացավ մութին մեջ, զանազանելու համար ստվերին խաղերուն մեջեն վարանոտ երանգներուն միգապատ վիլակները, որոնք կը վժային բիբերուն խորը, արագ, անորոշ. ու կը ջանար ամփոփել երազի և զարթնումի միջև տարուբերող իր տարտամ հուշքերը:

Ընդարձակ,բարձր սենյակի մեջ, մարմարե զարդասեղանի վրա կանթեղ նը կը շողար վարդագույն լուամփոփին տակ; իր ստորոտը փոքիկ պարույր մը լուսագծելով միայն: Սակայն փոքրիկ աղջկան աչքերը տակավ վարժվեր էին խավարին, և փակ վանդակափեղկերուն մեկ ճեղքեն ապրդող նշույլի մը տակ՝ տեսնելով իր քրոջն ու վարժուհիին անկողինները, հիշողությունը արթնցավ:

Միտքը եկավ թե ծնուխդի գիշեր էր, և թե իրենց կոշիկները առջի իրիկվընե վառարանին մեջ դնել տված էր անգլիացի վարժուհին, որպեսզի Հիսուս մանուկը նվերներով լեցնե զանոնք: Հետո հիշեց ծնունդի աղվոր պատմուտյունները,զորս մայրիկն ու միս Օրել կը պատմեին շաբաթե մը ի վեր: Աչքին առջև եկավ չորս խոտերով ու խոզակներով հարկածածուկ գոմի մը մսուրին մեջ ծնած փոքրիկ Աստվածը,որուն առջև ծունգի կուգային ոսկեկուռ պատմուճաններով հանգված ալեփառ մոգերը: Ու երևակայությանը մեջ կը բաղմապատկվեր վարդագեղ դեմքը երկնավոր մանուկին լուսեղեն ճաճանչով պսակված, զոր այնչափ համբուրել էր իր կաղանդի պատկերներուն մեջ:

Գլուխը դեռ լեզուն էր և հոգին ալ՝ սրտառուչ պատմություններովը Հիսուսին, որ թևերը կը բանար աղքատներուն ու մանուկներուն:

Արդյոք ի՞նչ նվեր պիտի ղրկել իրեն:

Ան որ առտու իրիկուն մտիկ կ՞ըներ երկինքեն խելո տղոց աղոթքը, հարկավ լսեր էր իր սրտին բաղձանքը: Ինքը շատ չէր ուզեր, միայն ոսկի մազերով աղվոր պուպրիկ մը կապույտ հագված, որ մամա, պապա ըսեր:Եվ ա՛լ ասիկա չպիտի կոտրեր առաջի տարվան խամաճիկին նման: Աչքին լույսին պես պիտի խնամեր, ինչպես մայրիկիը զինքը կը խնամեր: Հետո, կնունք պիտի ըներ, ու մամային անունը պիտի դներ անոր՝ Մառի… ի՜նչ ծաղիկներ, ի՜նչ ժապավեններ, ճերմակ, ճերմակ, բոլորն ալ ճերմակ…

Հանկարծ այս լուսագեղ պատկերը ցրվեցավ ժամհարին հնչումովը:Աղջնակը համրեց, մեկ, երկու, երեք, մինչև տասերկու:

— Կես գիշեր է, խորհեցավ, հիմա նվերները եկած ըլլալուն են:

Ու ելավ անկողնին մեջ նստավ, ականջ դնելով անծանոթ, խորհրդավոր շշուկներու, որոնք այդ պահուն պիտի անցնեին օդին մեջեն ամպերն ի վար թափթփերով ադամանդներ, մարգրիտներ, զանակներ, հրեշտակի կապույտ ու վարդագույն փետուրներ…

Ցուրտ սենյակին մեջ նիրճող վառժուհին և իր եղբայրներուն մանկական շնչառությունը միայն կը սավառներ ընդհատ,թեթև:

Զարմինե մեկդի ըրավ սավանները, և կամացուկ մը վար իջավ անկողնեն:

Զյունաթույր ցայգազգեստին մեջ, բօպիկ, ոտքին մատերուն վրա կոխելով,քանի մը քայլ առավ, մատը բերնին վրա դռած, կարծես լռություն պատվիրելով ինք իր անձին, և առաջ երթալով, կանթեցին մոտեցավ, առավ զայն, դուռը բացավ և սենյակեն դուրս ելավ:

Սանդուխին գլուխը՝ խոշոր պատուհանե մը ներս կը հորդեր լուսինին և ձյունապատ երդիքներուն ցոլքը: Լույս ցորեկ էր կարծես. մութ անկյուն մը, մռայլ խորշ մը չկար իր շուրջը, և մինինիկ քայլերուն դափըրտուքը կը մարեր կակուզ գորգին վրա:

Այս գիշերային շահատակությունը՝ միս մինավորիկ՝ քնացող տան մը մեկ հարկեն մյուսը, փոխանակ ահաբեկելու, կը զվարճացներ զինքը: Եվայի հարազատ աղջիկ, հետաքրքրության տենդովը զորացած՝ գիտության ծառին կ՚երթար. անպատճառ կ՚ուզեր հասկնալ թե ի՛նչ բերեր էր իրեն Ծնունդը: Անկողնին մեջ բունը չպիտի տաներ:

Մեծ սրահին առջև հասնելով, դուռը հրեց իսկույն, բայց երբ ներս մտավ, հոն տիրող աղջամուղջին հանդեպ, անբացատրելի վախ մը պատեց զինքը: Լայն ու թանձր սրահակներով պատած, վեժերով ծածկված պատուհանները, օթոցներով պաստառված պատերը սեփ սև էին: Բարձր առաստաղեն վար մռայլ սարսափ մը կ՚իջներ և զինքը կը պարուրեր կարծես օղակ օղակ ստվերի մը մեջ սեղմելով: Հոն սևեռուն մնաց վայրկյան մը անծանոթ սարսուռով մը համակված: Հետո, հանկարծ, ինք իր անշարժության գաղափարեն ահաբեկ՝ շարժում մը ըրավ, ետին դարձավ և ձեռքի կանթեղին շողքը հայելիի մը մեջ անդրադառնալով, աչքերը շլացմամբ լեցուց:

Հիմա, ճերմակ ստվեր մը դեպի իրեն կուգար, ան ալ իրեն պես, կանթեղ մը բռնած ձեռքը: Վախելու բան չկար: Արմինեն էր, իր քույրիկը, որուն հետ երկվորյակ էին, և այնքան կը նմանեին իրարու: Ան ալ հիմա կը ժպտեր իրեն՝ սրահին անդիի ծայրեն, և լռին, իր ցայգազգեստին վրա կոխկռտելով կը հառաջանար, դեղին մազերը ուսին վրա, դեմքը վարդագույն լուսամփոփին ցոլքերովը վառվառ: Արդեն մոտեցեր էին իրարու, երբ ձեռքը երկնցնելով հայելիին հանդիպեցավ: Այն ատեն չարաճճի քրքիջ մը արձակեց... իր պատկերը տեսեր էր: Բայց վախը փարատեր էր արդեն, շուրջը տեսնելով ամենօրյա մտերիմ առարկաները, թիկնաթոռները, փոքրիկ նգույրը՝ մայրիկի կարի կողովը վրան, հետո վառարանը։ Հիմա նորեն արթնացավ իր ջղուտ տղու հետաքրքրությունը, և վար ծռեցավ մարմարե բարձր վառարանի եղերքի վրա։ Կոշիկները կարգավ շարված էին։ Բայց ինչ անպատում ուրախություն մը կսպասեր իրեն։

— Ախ, իմ անուշիկ հիսուս․ աղաղակեց հուզմունքեն այլայլած։

Հիանալի պուպրիկ մը դրեր էին իր կոշիկին մեջ, կապույտ բեհեղե թռաններով հագված ճիշտ տիկին մը պես, միջազգեստն ալ կապույտ դիպակե էր և անանկ աղվեր շրշյուն մը ուներ որ, խենթանալու բան․․․

Արմինեին պզտիկ ջութակ մը տվեր էին ծաղիկներով լեցուն կողովի մը մեջ։

— Բարի հիսուս,ինչպես ալ ամենուն սրտին ուզածը գտեր բերեր էր։

Զարմինե կանթեղը վար դրավ, ու գետինը նստավ։

Տղոց հատուկ անուշ փոփոխությամբ մը, մոռցեր էր քիչ մը առաջվան վախը, ահագին սրահի մեջտեղը մինակ գտնվիլը, ու ձեռքին մեջ կդարձներ իր դյութագեղ պուպրիկը, որ շարժումները կներ, քայլելկառներ և մամա, պապա կարտասաներ:

Իր փոքրիկ կյանքի երազն էր ասիկա: Մատիկներով կփայայեր անոր գլխարկին կապույտ փետուրներեն դուրս թափթփող խոպոպները, ու կհամբուրեր, կհամբուրեր զայն լանջքի վրա գրկած:

Սակայն իր ձեռքերն ու ոտքերը մրսել էին հունվարի այդ սառուցիկ գիշերվան ցուրտեն, և սկսավ դողալ բոլոր մարմնով:

Այդ զգայությունը իր մեջ արթնցուց մայրական ճշմարիտ գորով մը, որուն բողբոջը ամեն հոգվույն ալուցին մեջ կնիրհե, և իր ցայգազգեստին ծալքերը վրա բերելով, ծածակեց պուպրիկին հոլանի թևերը ու սկսավ շնչով տաքցնել զայն: Ապա, աչքերը կիսախուփ կմրմնջեր անոր այն հրեշտակային աղապատանքի բառերը, որոնք մանկիկի սիրտը կթաքցնեն, և որոնց հիշատակն իսկ խանդաղատանքով կլեցնե զավկի հոգին, տարիներ ետքը, մայրիկի մահեն ալ ևտքը։

Բայց, ինչ էր վառարանի մեկ քովիկը դրված սա աղտոտ առարկան։ Տեղեն ելավ։ Զույգ մը կոշիկներ էին ցեխոտ, մաշած, ծակծկած։ Քիչ մը գարշանքով, ոտքի ծայրովը մեկդի ըրավ զանոնք իրենց նուրբ նոր փայլուն մուճակներուն քովեն, և վերցնելով քղանցքը, նայեցավ թե ոտքը աղտոտեր էր այդ հպումեն։

Սակայն գաղափարներու տարօրինակ զուգադրությամբ, մեկեն ի մեկ միտքը եկավ Նունիկը, իրենց սպասուհին աղջիկը, զոր երկու օրե ի վեր որբանոցեն բերել տվեր էին ծնունդը մորը քով անցնելու համար։ Հիշեց անոր վտիտ, ցամքած, վախկոտ դեմքը, ճակտեն վեր սոթթված անշնորհք մազերով, խեղճ հագուստները և մայրիկի պատվերը իրենց վարժուհիին որ տղոց կոշիկներեն զույգ մը տա անոր։ Ապահովաբար Նունիկինն էին անոնք, որ առջի իրիկունը վառարանին քով կայնած, ուշադիր դիտեր էր զիրենք երբ սոլերնին։ Հոն կը դնեին, և հարցուցեր ու հասկցեր էր պատճառը։

Տեսնենք Հիսուս ինչ նվեր կուտար անոր։ Ու ապշած մնաց անմեղ աղջնակը։ Թևերը, ոտքերը կոտրած հին խաղալիք մը։ Հապա Հիսուս, որ կը սիրեր աղքատները և մանուկները, ան ալ գրկանք կըներ այդ խեղճին։

Կոշիկներուն, պուպրիկներուն բաղդատությունը արթնցուց այդ ութը տարեկան ուշիմ աղջկան միտքին մեջ չքավորության և զրկանքի հեռանկար մը ամբողջ իրենց ճոխության և վայելքներուն հանդեպ։ Ձեռքը առավ աղքատին առջև նետված այդ տխուր նվերը իբրև չոր հացի պատառ մը։ Զարմանքով նշմարեց որ նախորդ տարվան իր խամաճիկն էր թևատ, կոտորած, փեթռտված, մեկդի ձգված։

Այն ատեն, գերբնականին առջև իր սքանչանքով դողացող մտքին մշուշը հալեցավ ընդհուպ, պատրանքներու քողը և իր միամիտ հավատքին շենքը փլավ ինկավ ոտքերուն տակ:

Ուրեմն իրենց նվերներն ալ երկինքեն ու ամպերեն իջած չեն, խորհեցավ՝ աչքերը արցունքով թաց: Մե՜ղք:

Իր իմացուն տղու հոգիին առջևեն հետզհետե եկան անցան շատ մը պատկերներ, շատ մը տեսիլքներ, շատ մը հակադրություններ, շարժապատկերի երևույթներու պես արագ, խուսափուկ: Մինչև իր էությանը խորը ցնցվեցավ. խանդաղատանքով ու կարեկցությամբ. և գեղեցիկ շարժումով մը, տարավ կապույտ պուպրիկը Նունիկի կոշիկներուն մեջ զետեղեց, և թևատ խամաճիկը դրավ իր նոր մուճակին մեջ:

Հիսուս, որ աղքատները և մանուկները կը սիրեր, պիտի ներեր իրեն այս լուռ բողոքը իր ծնողքին կամ վարժուհիին անիրավության դեմ:

Եվ առանց ետին դառնալու, կանթեղը առավ վեր ելավ: