Կոչնյակ հայրենյաց

Հնչյա զանգակդ հայրենյաց,
Հնչյա ուժգին և արագ,
Ամեն խորշից՝ քինամռունչ,
Թող դուրս թռնին մեր եղբայրք.
Արևը ծագեց, սոխակը երգեց,
Շտապիր, կտրի՛ճ, մարտի փողն հնչեց:

Ցրվյա հնչյունք ամենուրեք՝
Տենչատոչոր հայկազանց,
Եվ ավետի ազատության
Անհագ լուրը հայրենյաց:

Ահա, օծյալ կարմիր դրոշն,
Ելյալ ի բաց ծածանում,
Երկնից արև, լուսին, աստղունք
Հայ քաջերին ողջունում:

Վեց դարերից ի վեր, այսօր
Մեռյալ հայը հայրեցավ,
Մեր փափկասուն քնքույշ սեռից
Սուրբ դրոշը զուգվեցավ:
Արևը ծագեց, սոխակը երգեց,
Շտապիր, կտրի՛ճ, մարտի փողն հնչեց:


1904