Կույսին հոգին

Կույսին հոգին


Ո՞ւր է արդյոք մանկան հոգին...
― Երկնից ի մեջ անմահից հետ,
Հոն կը ննջե դեռ սիրագին,
Կամ Էին մեջ լինի անհետ...

Ո՞ւր է արդյոք վարդին հոգին,
― Հողմիկին մեջ անուշաբույր,
Կարմիր ամպոց մե՛ջ երկինքին
Կամ շրթանց մեջ սիրահամբույր...

Ո՞ւր է արդյոք կույսին հոգին
― Ամպոց ետև զերդ մի արև,
Կամ աստեղաց մեջ կաթոգին...

Սիրո անհուն երկնից վերև,
կամ պատանվույն լանջքին ներքև...
― Ոհ, հո՛ն է, հո՛ն կույսին հոգին...