Կուր-Ախուրյան







ԿՈՒՐ-ԱԽՈՒՐՅԱՆ



Ա

Թեև հունիսը հասել էր իր վերջին բայց Թիֆլիսում սովորական տոթերը դեռ չէին սկսվել: Անձրևոտ ամառ էր համարյա ամեն օր շաբաթների ընթացքում հեղեղներ էին թափվում երկնքից: Նրանց շրջանը նոր էր վերջացել և օդի մեջ դեռ չէր չքացել նրանց թողած զովությունը:

Պարզ լուսնկա գիշեր էր: Թիֆլիսի վոկզալում չկար սովորական աղմուկը իրարանցումը և գծի վրա կանգնած գնացքը, որ կես ժամից հեռս պիտի մեկներ դեպի Ալեքսանդրապոլ, մի տեսակ տխուր լռության մեջ էր թաղված: Մեր խումբը բաղկացած էր յոթը հոգուց: Խոսում էինք վաղվա գրական տոնի մասին: Երկու մարդիկ մեր պատ մության մեջ անմահացել են իբրև թարգմանիչներ և եկեղեցին էլ այդ անունով է նրանց տոնում: Սահակին և Մեսրոպին նվիրած օրը արժե ամեն տարի դրական ուխտագնացության օր դարձնել, ասում էր մեզանից մեկը: Ամենքս համաձայն էինք, ամենքս խոստում տվինք թեև չգիտեինք՝ հե՞շտ է կատարելը։

Երկրորդ զանգակը հիշեցրեց հին ասացվածքը—«Ճանապարհորդը պիտի ճանապարհի վրա լինի»: Գիտեինք որ Ալեքսանդրապոլի երկաթուղին խուլ ճաապարհներից է, ամառվա այս պահին ճանապարհորդներ քիչ կունենա և մենք հանգիստ կտեղավորվենք երկրորդ կարգի վագոնում: Բայց ներս մտնելը բավական էր որ մենք զգայինք, թե Անդրկովկասյան երկաթուղիները առհասարակ չեն սիրում, որ ճանապարհորդները հարմար ու հանգիստ տեղեր ունենան: Վագոնը մինչև պռունգները լցված էր մարդկանցով: Մի կերպ դարսեցին մեր իրերը, մի կերպ տեղավորվեցինք նստարանների ծայրերին և ճանապարհ ընկանք: Անտանելի շոգ էր վագոնում։ Մեզ սկսեցին նախազգուշացնել, որ ի լրումն ամենայնի, նստարանների բարձերը լիքն են բաղլինջներով։ Մեր ընկերներից մի քանիսը վճռեցին չքնել։ Դեռ կարելի էր արհամարհել շոգն ու բաղլինջները բայց ի՞նչ անել, երբ տեղ չկա։ Երկաթուղու լարչությունը իրան պարտավոր չէ համարում քնելու տեղ տալ ամեն մեկին։ Դա նշանակում է որ նրա համար միևնույն է, եթե միատեսակ փող վճարողների մի մասը ամբողջ գիշերը աչք չփակե։ Զուր չէ մարդը իր սփովանքի համար հնարել «բախտ» ասած հասկացողությունը։ Բախտի բան է։

Եվ այդ գիշեր բախտի խորթ զավակ հանդիսացածները կարծում էին, որ բոլորովին դժվար չէ անքուն մնալը։ Հունիսյան գիշերը մատի երկարություն ունի։ Կեսն արդեն անցել է, կեսը կարելի է դեն գցել կուչ գալով մի անկյունում և աչքերը անդադար թարթելով։ Սկզբում այդ շատ, հեշտ էր երևում։ Դանդաղ հեռացող գնացքի առաջ փռված իր գիշերայի Թիֆլիսը, որ իսկապես գեղեցիկ տեսարան է իր անհամար հրագներով։ Բայց ահա ծածկվեց տեսարանը։ Թիֆլիսը դեպի հակառակ կողմն էր վազում և անկարծ անհայտացավ, կարծես կուլ գնաց տարածության մեջ։ Անհամար անիվները ավելի արագ են գլորվում և նրանց թխթըխկոցը դառնում է մի անընդհատ, միապաղաղ դղրդոց միանման և հոգնեցուցիչ։ Պատուհանների առջևով մի քանի շինությունն էր, մի ինչ որ կամուրջ փախան և այնուհետև շրջակայքը ձգվում էր գիշերային աղոտ ու անորոշ լույսի մեջ։

Շուտով նրանք էլ ձանձրացրին վագոնի մեջ խոսակցության ձայները հետզհետե մարեցին։ Գիշերը ծանրացնում էր աչքերը, և նրանք փակվում էին արհամարհելով ամեն մի դիմադրություն։

Ես չդիմացա այդ ուժին։ Բայց Մորփեոսի կամ ավելի ճիշտ ասած Անդրկովկասյան երկաթուղու բաղլինջների գրկում երկար չմնացի։ Հազիվհազ էր լույսը սկսել առավոտյան մութի թանձր ծալքերը նոսրացնել երբ զարթնեցի և նայեցի պատուհանով։ Մենք մոտենում էինք մի լայն ձորի։ Դեռ դաշտեր էին, դեռ մեծ մեծ բլուրներ էին երևում։ Մի գետ պղտոր, վշշան գետ գալիս էր վերևից կամ բոլորովին մոտենում էր մեր վագոններին կամ հեռանում էր, անցնելով թփերի փոքրիկ թմբերի ետևը: Մի բան զգալ էր տալիս որ բնության փոփոխություն է տեղի ունենում, քունը փախավ էս ցած իջա իմ քնարանից, հնկերս, որ հաստատ էր մնացել իր խոսքին և չէր կարողացել աչք փակել, ուրախ էր, որ լույսը բացվում է: Բոլորովին ախորժելի բան չէ անքուն նստել քնածների բազմության մեջ և չիմանալ թե ինչ կերպով կարելի է սպանել ծանր, ձանձրալի ժամերը:

Մենք միասին դուրս եկանք վագոնի նեղ ու փոքրիկ գավիթը: Որքան առաջանում էր գնացքը է որքան առատանում էր առավոտյան լույսը, այնքան շրջապատող բնությունը գրավիչ էր դառնում: Ձորը նեղանում էր մեր վագոններին կամ հեռանում էր, անցնելով թփերի փոքրիկ թմբերի ետևը: Մի բան զգալ էր տալիս որ բնության փոփոխություն է տեղի ունենում, քունը փախավ էս ցած իջա իմ քնարանից: Ընկերս, որ հաստատ էր մնացել իր խոսքին և չէր կարողացել աչք փակել, ուրախ էր, որ լույսը բացվում է: Բոլորովին ախորժելի բան չէ անքուն նստել քնածների բազմության մեջ և չիմանալ, թե ինչ կերպով կարելի է սպանել ծանր, ձանձրալի ժամերը:

Մենք միասին դուրս եկանք վագոնի նեղ ու փոքրիկ գավիթը: Որքան առաջանում էր գնացքը և որքան առատանում էր առավոտյան լույսը, այնքան շրջապատող բնությունը գրավիչ էր դառնում: Ձորը նեղանում էր հետզհետե պղտոր գետը վշշում էր ավելի բարձր, առավոտյան մշուշները սողում էին սարերի լանջերով դեպի վեր բաց անելով մի վիթխարի լեռնաստանի գեղեցիկ, ահավոր քաոսական տեսարանները: Պոկ գալ մեր տեղից այլևս չկա բոզացանք: Մոռանալով ամեն ինչ մենք անհագ նայում էինք, իսկ մեր առջև հետզհետե գալիս անցնում էին տեսարաններ: Եվ այսպես՝ ժամեր…

Մենք գնում էինք այն հսկայական երկար հմայիչ կիրճով, որ Լոռու լեռնաշխարհը բացել էր Դեբեդ գետի համար:

Դա մի խրոխտ, վեհ, վայրենի լեռնաստան է: Սարերի կատարները իրար ուս են բարձրանում, այս ու այն կողմ, փռելով անտառապատ ու լերկ լանջեր, ձորեր, ամպերի մեջ կորած ժայռե պարիսպներ: Երկաթուղին սեղմվել է գետին այսպես ասած նրա փեշն է բռնել՝ լեռնային սոսկալի քաոսի մեջ գլուխ չկորցնելու համար: Ամբողջ ժամանակ ձեր ականջների մեջ է գետի կայտառ վշշոցը երկաթի վրա վազող բազմաթիվ անիվների դղրդյունը չէ կարողանում խլացնել այդ ջրային աղմուկը։ Այդ աղմուկից հեռանալու տեղ չկա երկու կողմից սարեր են, անընհատ շարքերով կանգնած:

Ոլոր-մոլոր է գետի ընթացքը այդպես է և նրա ափերը երկաթոպին: Գալիս են երկար տարածություններ երբ դուք, նայելով վագոնի պատուհանից, կարծում եք թե ձեր գնացքը մի ինչ որ ահավոր ուժի ձեռքով ձգված է մի նում էր հետզհետե պըղ տոր գետը վշշում էր ավելի բարձր, առավոտյան էշուշները սողում էին սարերի լանջերով դեպի վեր բաց անելով մի վիթխարի լեռնաստանի գեղեցիկ, ահավոր քաոսական տեսարանները, Պոկ դալ մեր տեղից այլևս չկա բոզացանք Մոռանալով ամեն ինչ մենք անհագ նայում էինք, իսկ մեր առջև հետզհետե գալիս անցնում էին տեսարաններ: Եվ այսպես՝ ժամեր…

Մենք գնում էինք այն հսկայական երկար հմայիչ կիրճով, որ Լոռու լեռնաշխարհը բացել էր Դեբեդ գետի համար:

Դա մի խրոխտ, վեհ, վայրենի լեռնաստան է: Սարերի կատարները իրար ուս են բարձրանում, այս ու այն կողմ, փռելով անտառապատ ու լերկ լանջեր, ձորեր, ամպերի մեջ կորած ժայռե պարիսպներ: Երկաթուղին սեղմվել է գետին այսպես ասած նրա փեշն է բռնել՝ լեռնային սոսկալի քաոսի մեջ գլուխ չկորցնելու համար: Ամբողջ ժամանակ ձեր ականջների մեջ է գետի կայտառ վշշոցը երկաթի վրա վազող բազմաթիվ անիվների դղրդյունը չէ կարողանում խլացնել այգ ջրային աղմուկը։ Այդ աղմուկից հեռանալու տեղ չկա երկու կողմից սարեր են, անընդհատ շարքերով կանգնած:

Ոլոր-մոլոր է գետի ընթացքը այդպես է և նրա ափերը երկաթուղին: Գալիս ես երկար տարածություններ, երբ դուք, նայելով վագոնի պատուհանից, կարծում եք թե ձեր գնացքը մի ինչ որ ահավոր ուժի ձեռքով ձգված է մի հսկայական խորխորատի մեջ, որից նա երբեք չպիտի դուրս գա: Շարժվում է գնացքը, շոգեկառքը հսկայաբար շնչում է և ձեզ թվում է, թե նա հուսակտուր ջանքեր է անում, ելք է որոնում. Հարթ ու լայն չէ այն ձորը որ բնությունը հատկացրել է Դեբեգ չային: Նրան ամեն մի քայլում նեղում են դժվարացնում են: Կամ ժայռերն են իրանց վիթխարի ուսերը խրում գետի ալիքների մեջ, կամ ձորերն են կտրատում, ծռմռում նրան, կամ վերևից եկող լեռնալանջերն են պատերի պես սպառվում, ցցվում նրա վրա:

Այո բոլորը ոչինչ է եղել մարդու համար զինված գիտությամբ, նա գլուխ չէ կորցրել լեռնաստանի անհեթեթությունների մեջ, հանդարտ չշտապելով նա ծրագրել է մի վերին աստիճանի հանդուգն միտք քայլ առ քայլ նվաճել բնությունը իր երկաթե ճանապարհը տանել նրա անհյուրասեր դաժան կրծքի միջով: Որքան մարդկային եռանդ բազուկների ի կուժ է գործադրված ոսկու ի՜նչ կույտեր են սպառվել հաճախ մի հարյուր կամ երկու հարյուր քայլ տարածություն նվաճելու համար:

Խիզախ հանդուգն մարդն է երևում ձեզ ճանապարհի երկու կողմից: Նա այլևս կանգնած չէ այդտեղ իր մուրճը ձեռքին, բայց նրա գործը ուղեկցում է ձեզ տասնյակ վերստերի տարածության վրա ամեն անկյունից խոսում է ձեզ հետ իր հսկայական եռանդի թափով:

Տեղ֊տեղ ճանապարհը նման է քարե տաշտակի -պատռված է միապաղաղ ժայռոտ զանգվածը և նրա նեղ գոգում ամրացված են զույգ երկաթե ձողերը: Քարե տաշտակներին հետևում են քարե արկղները: Չորս կողմից քար և քար: Ծակված մեծ ժայռի միջով սլանում է գնացքը ահագին աղմուկ բարձրացնելով իր անիվներով, ես փորձեցի համրել այդ փոքրիկ թունելները, բայց թիվը կորցրի այնքան շատ են նրանք:

Քմահաճ է բնությունը լեռներում: Եվ այդ քմահաճությանը գեղեցիկ կերպով հարմարվել է լեռնային երկաթուղին: Մի րոպե առաջ դուք ձորի խոր հատակում էիք սեղմված ժայռե պատերի մեջ: Մեկ էլ տեսաք գնացքը անցավ գետի մյուս ափը, շրջան տվեց բաց անելով ձորի վիթխարի տեսարաններ դուք խորխորատների վրա եք: Կամ թե տեսնում եք, գնացքը դեպի վեր է սողում կրիայի քայլերով, և րոպե չանցած դուք թռչում եք անդունդների վրայով, երկաթե կամուրջներով: Այդպիսի կամուրջներից նշանավոր էր մանավանդ Շտհալիի կամուրջը: Նա բավական մեծ է՝ կախված է ահագին բարձրության վրա: Նայելով դեպի ցած՝ դուք դողում եք այն վայրկենական մտքից՝ թե ինչ կլինի, եթե հանկարծ գնացքը դուրս գա գծից…

Մարդը այո, աշխատել է և լավ է աշխատել: Լոռու ձորը գոտևորող երկաթուղով նա միանգամից երկու մեծ գործողություն է կատարել մեկ՝ որ շինարարական հանճար է ցույց տվել, երկրորդ՝ որ ճանապարհորդին սիրուն հարմարություն է տվել, որ նա մի քանի ժամվա ընթացքում պտտե բնության հրաշալի ծոցում և սքանչանա շուրջը փռված, միմյանց արագ հաջորդող սքանչելի տեսարաններով: Դեբեդ գետը ժամերով մեխում է ձեզ պատուհանին և այնպես դյութել գիտե, որ դուք ոտի վրա կանգնած հոգնածություն չեք զգում:

Ի՜նչը պիտի հոգնեցնե: Մեծ բալարի ժխորից փոշուց խանձված ու հոտած փողոցներից: Հանկարծ, գիշերային մի քանի ժամերի ընթացքում ընկնելով այս հրաշալի խուլ, հրաշալի վայրենի անկյունը, դուք վերածնվում եք րոպեապես, թարմանում: Ինչ երկինք, բայց մանավանդ ինչ երկիր միանմանություն չկա աոջևդ աղքատություն, վատուժություն չէ երևում, որպեսզի կշտանաս, ձանձրանաս: Բնության վրձինը չափազանց բեղմնավոր, համարձակ է եղել սյուժետների մանրություն, ստեղծագործող թափի թուլություն չկա։ Մի կանաչազարդ, անտաոաշատ հովիտից՝ սևացած, լերկ ու ալևոր ժայռերի երկար պատին անցնելը րոպեի գործ է: Այնուհետև ուրիշ պատկերներ, ուրիշ զույներ, ուրիշ տրամադրություն: Այստեղ երկնքի մեջ խրված մի սրածայր գագաթ, որի շուրջր առավոտյան այս վաղ ժամին սողում է մշուշը, կամ վարագուրելով նրա բարձունքները, կամ հանկարծ բաց անելով նրա տիտանական կողերը: Այնտեղ զարմանալի կանաչ լանջերը կանաչ գույն են տալիս վագոնի մեջ եղած օրվա լույսին և ձեզ վրա հիացմունքի ժպիտներ են բերում կանաչների ու թփերի միջից թափվող փոքրիկ ջրվեժները: Մոտիկ են նրանք, բոլորովին մոտիկ ճանապարհին դուք հազիվ մի վայրկյան տեսաք քարից քար ընկնող ջինջ բյուրեղյա ջրերը, բայց այլևս մոռանալ նրանց չեք կարող: Էլ ձեր հիշողության մեջ կայտառ ալիքների հետ տպավորված կմնան և արևի առաջին մեղմ ճառագայթները, որոնք ամառային վաղ առավոտին այնքան հմայք են հաղորդում ոչ միայն ջրին ու խոտին, այլև լեռնային հսկա տեսարանների ամեն մի խորշին, ամեն մի կտորին:

Պակասում է միայն մի բան: Լեռնային աշխարհը իբրև մի վեհ ամբողջություն ընդգրկելու համար պետք է լինել բարձրերում: Այդ խրոխտ գագաթները պիտի լինեն դիտանոց և նայողը պիտի իրան զգա տիրող ահագին տարածությունների վրա հսկայական տեսարաններով շրջապատված երկնքի ու երկրի մեջտեղ, անծայր հորիզոնների առաջին երկաթուղով գնացողը զուրկ է այդ դիրքից: Նա ձորի հատակից է նայում, ցածրից դեպի վեր, տեսնում է կտորներ, սեղմված է անձուկ տարածությունների մեջ: Բայց մեր երկրի լեռնային գագաթները դեռ անմատչելի են երկաթուղագծերին: Շատ է հեռու այդ ժամանակը: Գոհ լինենք և նրանով, որ գոնե լեռնային կիրճերն են հետզհետե նվաճվում: Սանահին կայարանի մոտերքում, գետի ձորից ուղիղ դեպի վեր, դեպի լեռն է ձգվում մի վոքրիկ կածան դա է այն ճանապարհը, որը տանում է դեպի Սանահինի հռչակավոր վանքը: Մեր լեոնաստանների ճակատին, դարերի սկզբից հաղորդակցության այդ տեսակ տանջանքների ժապավեններ են եղել գրված: Եվ Սանահինի գլխապատառ վերև վազող կածանի կողքով անցնող երկաթուղին արդեն մի հրաշք է ինքնըստինքյան:

Ձորից ձոր, ժայռից ժայռ, անտառներից անտառներ-ամեն տեղ կուսական բնությունն է: Ամայություն է տիրում, մարդ քիչ կա այդ գեղանկար վայրերում: Երբեմն միայն կտեսնեք գյուղական մի քանի ողորմելի տներ, բայց նրանք չեն կարողանում փոխել ընդհանուր տպավորությունը, չեն կարողանում լցնել բնության մեջ զգացվող դատարկությունը, անբնակ տեղերի դատարկությունը: Լոռու ամբողջ ձորի մեջ միայն մի տեղ երևում է նոր ժամանակների տեսարանը կապիտալի վլվլուկը: Դա Ալավերդիի հանքագործարանն է զետեղված երկաթուղուց շատ մոտ, լեռան լանջերի վրա: Այդտեղ աշխատում են մարդիկ, աշխատում է շոգին, բայց կուսական բնության ծոցը խրված այս գործարանական երևույթը երկաթուղու առեղծվածը չէ: Նա գոյություն ուներ երկաթուղուց առաջ էլ: Ինքը, երկաթուղին դեռ չի կարողացել նկատելի կերպով տակնուվրա անել այս հիացնող ձորի դարավոր անշարժությունը: Առայժմ նա միայն փոքրիկ լուռ ու խեղճ կայարաններ է շարել ձորի երկարությամբ: Խիզախ ու հանդուգն է նա իբրև լեռնային երկաթուղի, բայց աղքատ է, շատ աղքատ իբրև առևտրական արդյունաբերական երակ: Ապրանքատար գնացքներ չեն երևում, գիծը առայժմ ճանապարհորդներին է ծառայում գլխավորապես: Բայց մի՞թե մշտական կլինի անփոփոխությունը: Ո՞վ գիտե գուցե շատ հեռու չէ այն ժամանակը, երբ այս հարուստ ու շքեղ լանջերը, դալար հովիտները կդառնան Թիֆլիսի արվարձանի պես մի բան և ամառային կյանքը կմիացնե այս տեղերը, օդի, զովության կարոտ մեծ քաղաքի մեջ: Գլխավորն այն է, որ այստեղ նոր կյանք հաստատվի: Այնուհետև երևի կգա և բնության հարստությունները շահագործող ձեռներեցությունը:

                              Բ



Ամեն ինչ վերջ ունի, և Դեբեդի ձորն էլ վերջ է լինում իր զարգերին Մեծ Ղարաքիլիսա հայաբնակ գյուղի մոտ: Դա մի մեծ գյուղ է և լեռնային գավառի կենտրոն: Երկաթուղին էլ ընգծել է գյուղի նշանակությունը, կառուցապատելով այդտեղ մեծ ու գեղեցիկ: Ամառային սիրուն առավոտ էր, երբ մտանք բուֆետը մի փոքրիկ նախաճաշ անելու որքան գեղեցիկ շրջապատ է տվել բնությունը մեծ Ղարաքիլիսային: Գյուղը հովիտի մեջ է, շրջապատված լեռնային բարձրություններով, որոնք վերին աստիճանի գեղանկար տեսարաններ են բաց անում ամեն կողմից: Երևում են գեղեցիկ տներ, որոնք վկայում են թե գյուղը մի քանի քայլ առաջ է գնացել պապենական ավանդապահությունից: Ղարաքիլիսան վաղուց հայտնի է իբրև կրթասեր մի գյուղ: Այդ կողմից նա կարող է ամաչեցնել մեր գավառական շատ քաղաքները: Այդտեղ ստացվող հայերեն լրագիրների թիվն այնքան աչքի ընկնող է մի գյուղի համար, որ Կարսի, Ախալցխայի, Հին Նախիջևանի պես քաղաքներն անգամ պիտի կարմրեն, համեմատելով իրենց պահանջն այս գյուղի պահանջների հետ: Մեծ Ղարաքիլիսան արդեն ամառանոցի համբավ է ստացել: Եվ նա միանգամայն արժանի է այդ համբավին: Կա ամառանոցավորների մի թիվ, բայց նա ավելի կստվարանա, երբ երկաթուղին ավելի ուշադրություն կդարձնի նրա վրա: Առայժմ նրա արածը միայն այն է, որ Ղարաքիլիսան մտցված է ամառանոցների ցուցակի մեջ և վայելում է ամառանոցային էժան սակագնի առավելությունը մինչև Ղարաքիլիսա երկաթուղու տոմսակը սովորական տարիֆից պակաս արժե: Բայց այդ քիչ է, ժամանակակից կյանքը միայն էժանություն չի պահանջում՝ նրան հարկավոր է, որ հաղորդակցությունը օրվա մեջ շատ կարճ ընդհատումներ ունենա: Ղարաքիլիսայից երկաթուղին գնում է դեպի արևմուտք և տեսարանը միանգամից փոխվում է: Բնությունը դարձյալ մեծագործ է, դարձյալ լեռներ է փռում աջ ու ձախ, բայց այլևս հրաշակերտող ուժ չունի՝ քմահաճություններից զրկված է: Անտառները չբացած փայտի կտոր չկա՝ ամեն ինչ ծածկված է կանաչով: Միանմանություն է տիրում, վագոնի պատուհանը այլևս չի ձգում, չի կաշկանդում: Ուղևորը շուտ ձանձրանում է, հոգնում: Անհյուրասեր բարձրություններ են, ցուրտ, աղքատ: Անժամանակ ցրտերը հաճախ փչացնում են ցանքերը, իսկ այս կողմերի ժողովուրդը համարյա միայն երկրագործությամբ է ապրում: Հողի պակասությունը շատ մեծ է և խեղդում է հողի մարդկանց: Մի քանի հայ գյուղեր երկաթուղու գծի վրա են, մի քանիսները կայարաններ են: Կանաչ դաշտերի մեջ նստած կոպիտ, նահապետական քարակույտեր են աչք շոյող ոչ մի տեսարան մարդկային այդ բնակությունների մեջ: Աղքատությունը աչք է ծակում ամեն մի քայլում:

Գնացքը այդ պատառոտուն խեղճությունների մոտով անցնում է դանդաղ, «տոտիկ-տոտիկ», ինչպես կասեր Ալիշանը, եթե մեզ հետ լիներ: Ալեքսանդրապոլի երկաթուղին շատ ծանրագնաց է: Միջին թվով մարդատար դնացքը մի ժամում 20 վերստից ավել չէ անցնում, այսինքն փոստային սայլակից երկու անդամ արագ: Պատճառներից առաջինը, իհարկե, լեռնային դիրքն է, ճանապարհը կամ դեպի բարձր է դնում, կամ դեպի ցած հարթ ու հավասար տեղերը շատ չեն: Տեղեր կան, ուր գնացքը այնքան դանդաղաշարժ է, որ թվում է թե ոտով կարելի է դնալ նրա հետ:

Բայց և այնպես երկաթուղի է դա և կատարում է փոխադրությունը այնպիսի արագությամբ, որի մասին հազա րավոր տարիների ընթացքում հասկացողություն չունեին այս սարոտ երկիրները, համեմատորեն դատելով, կարելի է ասել, որ ուղևորը թռչում է շոգիի թևերի վրա: Թռչելով, դուք խորին անձկությամբ եք դիտում այն հետամնացությունը, այն ան շարժ, մերկ, ու քաղցած նահապետականությունը, որ ցույց են տալիս ձեզ գյուղերը ճանապարհի երկու կողմից։ Ե՛րբ պիտի նրանք էլ թռչեն դեպի առաջ, ե՛րբ պիտի տարածություններ թողնեն այս իրականության և մի լավ ապագայի մեջ:

Դեռ մինչև կեսօր ժամանակ շատ կա: Վագոններում վառում են ճրագները և րոպե չանցած՝ գնացքը, սատկացնելով իր դղրդոցը խրվում է կատարյալ մթության մեջ: Ջաջուռի մեծ թունելն է 5-6 րոպեի ճանապարհ, որ փորված է լեռնային շղթայի մեջ: Մինչև այստեղ գնացքը դեպի սարն էր գնում: Դուրս գալով թունելից նա սկսում էէ իջնել բարձրությունից, ահագին պտույտ տալով: Իջնոմ ենք Ալեքսանդրապոլի վրա: Ուղևորը մի նոր աշխարհի մեջ է:

Մի կողմից այն է՝ հյուսիսային կողմից Ջաջուռի այս էեռնաշղթան է որ գնում է դեպի արևելք։ Նրա դիմաց, հյուսիս արևելքից դեպի հարավ արևմուտք, ընկա է մի այլ յեռնաշղթա, որի վրա երկնքի տակ իր ձյունապատ գագաթներով ալմաստի պես պսպղում է վեհ և նազելի Արագածը: Հեռու դեպի հարավ հորիզոնի վրա կապույտին է տալիս Ալաջայի շղթան: Այս երեք շղթաների մեջտեղը ընկած մեծ լեռնադաշտը մեր պատմական Շիրակն է:

Դաշտ ասելով չպետք է հասկանալ բոլորովին հարթ ու հավասար մի տարածություն, ինչպես են Կուր գետի այն տափարակները որոնք ձգվում են դեպի Կասպից ծովը: Շիրակը մեծ մասամբ դաշտ է, բայց նրան կտրում են երկար ու խոր ձորեր որոնք հսկայական լանջեր ունեն, և առանձնակի բարձրություններ որոնք սարեր չեն բայց վիթխարի բլուրներ են: Այս տարբերությունը խնամքով ընդգծում է ժողովրդի բարբառը այդ դաշտային բարձրությունները թուրք լեզվով «դաղ» (սար) չեն կոչվում, այլ միայն «թափա» (գագաթ): Առհասարակ իր տեղագրական հանգամանքներով Շիրակը սաստիկ հիշեցնում է Սյունյաց աշխարհի Զանգեզուր և Սիսյան գավառները: Այստեղ էլ ինչպես և այնտեղ դուք դնում եք հարթ ու հավասար դաշտով և հաճախ տեսնում եք, որ ձեր առջև բացվեց մի ահագին ձոր որ իր լենային մի երկրի մինիատյուր հանգամանքները: Ընդհանրապես ցուրտ ու ժլատ դաշտավայր է Շիրակը: Ձմեռը դաժան, բուքերով ձյուներով հարուստ, ամառը կարճատև, զով: Դեռ դեղնած արտ չէր երևում չորս կողմում գարու հունձը սկսվում է հուլիսի կեսերից: Ամբողջ տարածության վրա մի հատ ինքնաբույս ծառ մի թուփ չկա: Տկլոր են, այսինքն միայն խոտով են ծածկված թե անծայր դաշտերը թե լեռնաշղթաների շարքերը: Ծառապտուղ միրգ չունի առասպելական շատակեր Շարայի երկիրը, որ իր ամբարները միայն հացով է լցնում:

Մեզ հետ ճանապարհորդակից էին մի քանի ալեքսանդրապոլցիներ: Եվ մինչդեռ մեր գնացքը իր մեծ պտույտն էր կատարում՝ Ալեքսանդրապոլին հասնելու համար նրանք պատմում էին Շիրակի կյանքի տնտեսական հանդամանքները, խոսում էին իրանց դաշտերից ու ձորերից իրանց քաղաքի մտավոր դրությունն էին լուսաբանում: Այդ խոսակցությունը: սակայն, աշխույժ ու տաք չէր և մենք լսում էինք, հարցեր էինք տալիս ակամա: Երկաթուղին, ինչպես գիտեք, շատ է հոգնեցնում: Այդ նկատելի է մանավանդ այն տեղերում՝ ուր բնությունը ձանձրացնում է իր միանման տեսարաններով: Բայց Շիրակը, մանավանդ Ալեքսանդրապոլի շրջանակներում ունի մի գեղեցիկ տեսարան, որ և սթափեցրեց մեզ ամենքիս թմրությունից: Ձեր առջև, բարձր լեռնաշղթայի վրա խրոխտաբար բազմել է ու իր հպարտ գլուխը մինչև երկինք է տարել Արագածը: Նա իր ձյուներով պսպղում է ամպերի միջից և տիրում է ամբողջ դաշտի վրա: Առաջին անգամ տեսնողներս հիացած էինք նրա տեսքի վրա: Կանաչ, մինչև երկնքի մեջ ցցված գագաթները տիրաբար հսկա: Ամեն օր շիրակեցին տեսնում է իր Արագածը, բայց և միշտ նայելով գեղեցիկ հսկային, չի կարող զսպել իր հիացական բացականչությունները, մանավանդ՝ երբ օտարերկրացի կա նրա հետ: Դա մի ամբողջ պաշտամունք է, որի հուզիչ արտահայտությունները խոսում են ժողովրդական երգերի մեջ: Շիրակեցու բանաստեղծությունն է Արագածը, շիրակեցին իր սիրուն սարով է պարծենում: Իր երկիրը եկած անծանոթ ուղևորին նա ամենից առաջ իր պարծանքն է ցույց տալիս և վախենալով թե օտարականը կարող է այն չզգալ, ինչ ինքը զգում է մանկությունից, գովում է Արագածի գեղեցկությունը և ասում է, թե գեղեցիկ է Արագածը հատկապես Շիրակի դաշտից: Դա ճիշտ է։ Արարատյան դաշտից էլ երևում է Արագածը, բայց այդտեղ Շիրակի սիրելին գեղեցիկ չէ, նույնիսկ տգեղ է ինչպես հավատացնում է շիրակեցին: Ականջ դրեք այն խոսակցություններին, որ Արագածի տեսքն է հարուցանում մարդկանց մեջ և դուք կճանաչեք ժողովրդական հոգու ամենաբնորոշ մի գիծը: Ժողովուրդը բանաստեղծ է, պաշտում է բնությունը, բայց չի սիրում ամայությունը, վատությունը: Նա երկրպագում է ստեղծագործող, կենդանարար սկզբունքին: Սիրելի է Արագածը ոչ միայն այն պատճառով, որ բարձր սար է, գեղեցիկ է, այլև այն պատճառով, որ այդ բարձրությունն ու գեղեցկությունը գիտի բարերարություն անել մարդկանց: Նա շատ ջրեր է տալիս, իսկ շրջակայքը այնքան կարոտ է ջրի: Այսպես չէ Արագածի ավագ եղբայր Մասիսը-մի անօգուտ հսկա որ իր գլխի վրա ձյունային ահեղ զանգվածներ է պահում բայց իր շուրջը ապրող մարդկության մի հատ առու էլ չէ տալիս, Մասիսը ճնշում է իր ահավոր վսեմությամբ: Նա անհեթեթ ու անպետք հսկայությունն է Արագածը ժպիտ է պատճառում-նա բարերար ուժն է: Այդ ժպիտով համակված էինք ամենքս, երբ մեր գնացքը հանդարտ մոտեցավ սպիտակ և գեղեցիկ վոկզալին: Ալեքսնդրապոլն է: Մեզ դիմավորելու էր եկել հայտնի հայագետ և Լազարյան ճեմարանի պրոֆեսոր պ. Գրիգոր Խալաթյանը: Այստեղ պետք է ասեմ որ Խալաթյանը մոտ երկու շաբաթ առաջ Թիֆլիսի վրայով գնում էր իր հայրենի Ալեքսանդրապոլը, երբ նա այցելության եկավ «Մշակի» խմբագրատունը, ես հայտնեցի, թե որքան մեծ ցանկություն ունենք Շիրակը և Անին տեսնելու նա ավելի ևս ոգևորեց մեզ, հորդորեց անպատճառ գնալ տեսնելու: Նա ավելի ևս ոգևորեց մեզ, հորդորեց անպատճառ գնալ տեսնել և խոստացավ մեզ համար մի շատ հաճելի պտույտ պատրաստել Շիրակի նշանավոր տեղերը այցելելու համար: Եվ Խալաթյանը ճշտությամբ կատարել էր իր խոստումը: Նա հայտնեց որ ամեն ինչ պատրաստ է, և մենք ճաշից հետո իսկույն կճանապարհվենք Անի: Մենք մտանք Ալեքսանդրապոլ, գավառական մի հանդարտիկ ու բավական բարեկարգ քաղաք, որ ունի բավական հարթ ու լայն փողոցներ, փոքրիկ ու ցած տներով: Երևում է որ գավառական քաղաքը, որքան ներում են իր համեստ միջոցները ամենանաթանկ գործ է դնում որ առաջ գնա բարօրության ճանապրհով: Փողոցներում կան արդեն կերոսինային կատարելագործված լապտերներ բարձր սյուների վրա: Թիֆլիսը ավելի շատ չուներ այդ լապտերներից: Մի բան միայն վատ է Ալեքսանդրապոլի փողոցներում՝ փոշին: Բայց ես չգիտեմ Իրավունք ունի Թիֆլիսում ապրող մարդը գանգատվել, ուր որ լինի, փողոցային փոշու վրա: Մեր խումբը Ալեքսանդրապոլ մտավ ավելի ստվարացած ճանապարհին: Ղարաքիլիսայում նոր ուղեկիցներ էին միացել մեր խմբի բայց և այնպես Խալաթյանի ընտանիքը ընդունեց մեզ գրկաբաց և ամբողջ ժամանակը մինչև Ալեքսանդրապոլից հեռանալը այնպիսի սրտաբաց բուն հայկական սիրալիր հյուրասիրություն ցույց տվեց մեզ, որ հիացմունք պաճառեց ամենքիս:

Գ

Ասացի, որ շիրակեցին պաշտում է իր Արագածը բայց նրա համար և հատկապես ալեքսանդրապոլցու համար կա մի ուրիշ գուցե ավելի մեծ, սրբազան պաշտամունք Անին: Ալեքսանդրապոլցին Անիի ջերմեռանդ ուխտավորն է: Եվ ես դժվարանում եմ հավատալ թե ամբողջ քաղաքում կարող է գտնվել մեկը, որ իր կյանքում գոնե մի անգամ տեսած չլինի ավերակների քաղաքը: Յուրաքանչյուր անգամ, երբ առիթ է ներկայանում, ալեքսանդրապոլցին մեծ հաճությամբ օգտվում է նրանից Անին մի ավելորդ անգամ էլ տեսնելու համար:

Այդ պատվաբեր փաստը մեր աչքի առջև էլ կրկնվեց ճաշից հետո կառքերի մի երկար շարք էր սպասում մեզ: Բանից դուրս եկավ որ մեր խմբին ավելացել է մի ավելի ստվար խումբ, մեզ հետ Անի էին գնում Խալաթյանների համարյա ամբողջ ընտանիք և նրա մի բանի բարեկամները: Մի ամբողջ կարավան էինք կազմում բացի տղամարդկանցից այդտեղ կային տիկիններ, օրիորդներ, երիտասարդներ նույնիսկ երեխաներ: Մեզ հետ էր և Ալեքսանդրապոլի քաղաքագլուխ՝ Գեղամ Տեր Պեարոսյանր մի եռանդոտ, անխոնջ ու լուսավոր մարդ, որի գործունեությունը երախտագիտությամբ պիտի հիշե Ալեքսանդրապոլը, մեր կարավանի գլխավորը նա էր: Թե որպիսի սիրալիր ուշադրությամբ էին վերաբերվում դեպի մեզ հյուրերս, Տեր Պետրոսյանը նրա հետ մի կառքում նստած Գրիգոր Խալաթյանը և վերջինիս եղբայր Կարապետը՝ ես պատմել չեմ կարող: Մեր ճանապարհը սկսվեց Ալեքսանդրապոլի արևմտյան ծայրից: Առաջ մենք գնում էինք խճուղով, անցանք Արփաչայ գետը, որը մի ժամանակ ռուս-թուրքական սահմանագիծն էր կազմում: Ապա դուրս եկանք խճուղուց և մտանք գյուղական նեղ, անմշակ արահետները: Ալեքսանդրապոլից Անի կարելի է գնալ երեք-չորս ուղղությամբ: Ալեքսանդրապոլից յուրաքանչյուր կառապան այնպես լավ է ճանաչում այդ ճանապարհները, որ կարող է աչքերը փակած տանել ուղևորին և չսխալվել, նույնպես լավ գիտի նա և ուղեցույցի դեր կատարելը: Երբ նա լուռ ու մունջ նստած է իր տեղը, ամբողջապես զբաղված իր ձիաներով, դուք հասկանում եք, որ շրջակայքում ուշադրության արժանի որևէ բանով հայտնի տեղ չկա: Բայց հանկարծ տեսնում եք, որ նա ետ նայեց դեպի ձեզ, մտրակով ցույց տվեց մի ուղղություն և արտասանեց այս կամ այն գյուղի, այս կամ այն գյուղի, այս կամ այն բլրի անունը: Նա բացատրություններ էլ կտա, թե ինչ կա այդ գյուղում, ինչ է այդ բլուրը: Օրը զով է ինչպես վայել է Շիրակի լեռնադաշտին, արեգակը տաքացնում է, բայց չի այրում: Շուրջդ կանաչ տարածություններ են գալիս բլուրներ, նրանց մեջ ձևանում են ձորակներ, բայց դաշտավայրի ընդհանուր բնավորությունը մնում է անփոփոխ: Կանաչ արտերի մեջ պտույտներ է գործում գյուղական ճանապարհը նա ունի հարյուրավոր և էլ ավելի խոչընդոտներ ծածկված է քարերով, կոշկոռներով, խորդուբորդերով և կառքը անդադար երերվում է, անողորմ կերպով օրորում, մի կողմից մյուս կողմն է գցում իր մեջ նստածներին, կամ բարձրանում է կամ ցած գլորվում, կամ կողքի վրա է գնում նեղ կածանով և դուք ամեն րոպե սպասում եք, թե ահա նա շուռ կգա կամ, թե խրվում է կես չորացած խոտերի մեջ: Կանաչ դաշտերում հանդիպում են գեղեցիկ, սովորաբար փոքրիկ, մոխրագույն, խեղճ գյուղեր: Առաջին գյուղը, որի միջով անցանք մենք թուրքաբնակ էր: Որքան տնանկություն, որքան աղբ ու անմաքրություն է ցուցահանված նեղ, հոտած փողոցներում: Բայց այսպես է դրությունը ամեն տեղ այսպիսի տեսք ունեն և հայաբնակ գյուղերը: Եվ նկատեցեք, դարերով տիրողները թուրքեր էին, ընդամենը 25 տարի է ինչ վերջ է տրվել նրանց տիրապետթյան: Շիրակի հին, գեղեցիկ կուլտուրան նրանք ջնջեցին: Անընդունակ լինելով սովորել բնիկ հայերից, նրանք խեղդեցին այդ բնիկներին և թույլ չտվեցին որ իրանցից մի քայլ առաջ գնացող լինի: Այդպես էլ հաստատվեց հավասարությունը և այժմ մի նախկին անընդունակ տիրողներ ու նրանց տանջված նպատաները: Զանազանել արտաքուստ շատ դժվար է միջավայրին հարմարվելու օրենքը կան և ծարավից տանջվելը այդ հովասուն կանաչ տարածությունների վրա նույնքան սովորական է, ինչպես, օրինակ Սարդարապատի այրված, անջրդի անապատում, որ գտնվում է այստեղից դեպի արևելք Երևանի երկաթուղու վրա: Սեր կառքերը կանգ առան, այս ու այն կողմից երևացող գյուղացիներից և գեղջկուհիներից ջուր էին խնդրում:

Մերկ սև, քարե գյուզղ է դա: Ամեն տեղ չոր քարե պատեր միայն, ցածրիկ տները կույր են, առանց պատուհանների, դեպի փողոցի կողմը դարձրած ունեն հաստ բութ պատեր, որոնք կիկլոպյան անարվեստ շինարարություններն են հիշեցնում: Ոչ մի կանաչ ճյուղ ոչ մի փունջ կանաչ խոտ ամբողջ գյուղի մեջ: Դրա փոխարեն աղբ որքան կարելի է երևակայել. Շիրակի և Արարատյան անփայտ դաշտերի ազգաբնակությանը բնությունից և կարիքից ստիպված աղբերի մեջ է ծնվում, դրով էլ զբաղվում իր ամբողջ կյանքի ընթացքում և վաղուղ է կորցրել մարդուն հատուկ զզվանքը գեպի անմաքրությունները: Անասունների աղբը նրա համար միակ երկնային բարիքն է դաժան ձմեռվա ընթացքում նա առանց այդ աղբի գոյություն չէ կարող պահպաներ: Ուստի ամբողջ ամառը նա զբաղված է վառելիք պատրաստելով հավաքում է անասունների աղբը, մերկ ոտքեով կոխ է տալիս տրորում է նրան. ձեռքերով փոքրիկ աղյուներ է շինում այդ զանգվածից. փռում է աղյուսները, չորացնում է արեգակի տակ և ապա նրանցից բարձր բուրգեր է կազմում աթարը պատրաստ է.նա հանգիստ սրտով կարող է սպասել ձմեռվա գալուստին: Երկար ամիսներ նա կարող է սպասել ձմեռվա գալուստին: Երկար ամիսներ նա կարող է քարե տների մեջ կուչ գալ, իր պատրաստած վայելիքի կծու ծուխն ու գլուխ պտտեցնող հոտը վայելել: Չարքա~շ ժողովուրդ:

Բաշ Շորագյայի այս մոխրագույն իրականությունը խլել էր իմ ամբողջ ուշադրությունը: Մենք, քաղաքացիներս, սիրում ենք այնպիսի տեսարանների առաջ փիլսոփայական խոհերի մեջ ընկնել մտածել մարդկային կյանքի հոգեբանության վրա: Երբ պիտի լինի որ այս խորին անմխիթար նահապետականությունը ազատե ժողովուրդը կստանա իր թուրքերի համար այնքան հարկավոր օդ և լույս: Մտածում ես, իսկ չիչերոնե կառապանդ, այդ ծանր խոհերիդ անդիտակ ուշադրությունդ դաձնում է գյուղից դեպի վեր բարձր թումբի գլուխը պսակող հին շինության վրա:

Նոր միայն հիշում ես, որ Բաշ Շարագայլը այն գետն է, որտեղից ճանապարհորդին սկսում է ուղեկցել Բագրատունի թագավորների մեծագործ ոգին: Այդ անակնկալ հիշողությունը ցնցում է մարդուն: Համեմատելու տարբերակություններ գտնելու կարողությունը մարդկային ամենաթանկագին սեփականություններից մեկն է: Բայց երբեմն ինպես է նա տանջվում…

Այժմյան սևուկ, աղբաթաթախ Բաշ Շորագայլի մեջ ինչպես կարող են ենթադրել անգամ թե դա հին Շիրակավանն է, որ ավելի հին ժամանակներում Երազդավորս էր կոչվում: Միայն կառապանիդ ցույց տված հին ավերակն է, որ պահպանել է այս պատմական իրողությունը: Ավերակը, որ բարձրից, երկնքից կապուտակության միջից, իր հնամաշ կողերն է ցույց տալիս: Սմբատ Առաջինի շինել տված եկեղեցին է:

Շիրակավանը մայրաքաղաք էր այն ժամանակ, երբ Անին դեռ անհայտ բերդ էր: Այստեղ էր ապրում Սմբատը, Վանի թագաժառանգ էր: Այստեղ էին վճռվում Աշոտ Առաջինի հիմնած բավական լայնածավալ պետության գործերը: Այստեղ էին զորավարժությունններ լինում այստաղ էին արշավանքների ծրագրեր կազմում: Իսկ արշավանքները անթիվ էին, Սմբատը իր ամբողջ կյանքը պատերազմների մեջ անց կացրեց:

Բացի մի հատ կիսակործան եկեղեցու ուրիշ մի հիշատակ չէ մնացել այս հզոր, բայց և դժբախտ թագավորից, մինչդեռ նրա տխուր կյանքը և մանավանդ սարսափելի վախճանը պատմական ամենամռայլ դրամաններից մեկն է կազմում և անորինակ զարհուրելի է մանավանդ իբրև մի թադագիր գլխի ճակատագիր: Հիչո՞ւմ եք, իր հայր Աշոտից ստացած լինելով մի նորակազմ խելքով և ուժով նվաճված պետություն նա հանդիսացավ պարտաճանաչ ժառանգ: Ոչ միայն չվատնեց հայրենի ժառանգությունը այլ ընդարձակեց, ամրացրեց նրան թագավորեց 24 տարի: Շարունկ կռվեց, շարունակ հաղթեց, բարձրացրեց մանուկ պետության պատիվն ու վարկը, նույնիսկ թագ տվեց վրաց Ատներսեհին: Նրա հայր Աշոտը արաբներից թագ ստացավ այն պայմանով որ հարկ տա Բաղդատի ռալիֆին և ճանաչե Ատրպատականի նրա փոխանորդի գերիշխանությունը: Սմբատը մեջտեղից հեռացրեց այդ փոխանորդին և անմիջապես արաբական արքունիքի հետ գործ ուներ: Բագրատունի գահը մասնավոր տեղական նշանակություն ուներ Սմբատը սկսեց ընդարձակել նրա իրավասությունը, ձգտում էր համազգային գահ դարձնել նրան:

Հիշո՞ւմ եք և այլն, ինչ դարձավ այդ մեծ ջանքերի, այդ քաջության և իմաստության հետևանքը: Քանի՜ կողմից թշնամություն բարձրացավ անվեհեր, հաղթող թագավորի դեմ: Սմբատը երկաթի կամք ուներ, չընկճվեց, կռվում էր, միշտ կռվում: Եվ Ատրպատականի արաբ կուսակալները ձեռնունայն ետ էին տանում իրենց զորքերը, երբ ընտանի դավաճանություն ևս օձի պես մտավ հաջողակ թագավորի ծոցը: Հարազատ քրոջ որդին միացավ թշնամու հետ թագավորակական թագ ստանալու փառամոլ տենչանքով կուրացած գնաց Սմբատի դեմ: Վասպուրականի հայ զորքերը արաբական դրոշակների տակ կռվում էին շիրակեցիների դեմ: Ծանոթ տեսարան հայրենի արատների և կեղտերի այդ հաղթանակը այս քանի երորդ անգամ էր գալիս սեփական ձեռքով սեփական դժբախտության դարձնելու: Արյուն շատ ու շատ թափվեց, երկիրը քանի քանի անգամ կործանվեց: Մենակ մնացած Սմբատը շատ դես ու դեն ընկավ, հետո սակայն շատ ջանքեր գործադրեց բայց վերջը հարկադրված եղավ իր սուրը հանձնել Յուսուֆ ոստիկանին: Անյուհետև ինչ դրության մի դերի թագավորի համար: Քաջ հակառակորդին հարգելը ասպետական մի զգացմունք է զորքերի և զորավարների մեջ: Բայց Յուսուֆը մի արնախում բարբարոսից ոչ ավել էր, ոչ պակաս և բավական ժամանակ զվարճանում էր անզեն զոհի տանջանքներով: Դժբախտ թագավորին տկլորացնում էին, ծաղրում հրապարակի մեջ, նրա կոկորդի մեջ թաշկինակ էին կոխում, նրա միսը պատառ-պատառ էին անում: Բարբարոսությունը ոչինչ սրբություն, ոչինչ շնորհք ու տաղանդ չխնայեց այդ անպաշտպան մարմինը դանդաղ կերպով ծվատելու համար համար: Ինչպես պատերազմի մեջ անվեհեր էր Սմբատը, այպես էլ այդ չար հուրերի տանջանքների մեջ ցույց տվեց նահատակվող քրիստոնյայի անվախությունը: Վերջը սուրն էր նա իջավ դժբախտի վզին, բայց բարբարոսությունը դրանից հետո էլ չկշտացավ: Դիկակը կախ տվին Դվինի հրապարակում, ամեն կերպ անպատվեցին հայհոյեցին պատռոտված մսերի զանգվածը: Եվ այսպես մեռնողը մի թագավոր էր: Բաշ Շորագայլի փողոցներով անցնողը տեսնում է հին ավերակ եկեղեցին այնտեղ նահատակ թագավորի անունը հիշատակող գիր էլ չկա: Այսպես է եղել յուաքանչյուր լավ հայի ճակատագիրը: Ո՜չ գերեզման ոչ անուն: Միայն պատմության է իր փոշոտած մոռացության մատնված էջերի միջից մրմնջվում այդ եկեղեցին տեսնողին,թե ինչպես մի ժամանակ մարդիկ գիտեին մեռնել իրանց հայրենի հողի համար…

Տխուր է Բաշ-Շորագյալի քարե տեսքը, ինչպես տխուր է առհասարակ մարդկային բնակությունների ընդհանուր տեսարանը Շիրակում։ Ուր տուն եք տեսնում կարծում եք թե դա լաց է լինում կանաչ բնության ծոցում, կարծեք ճնշված է մի ինչ որ ճակատագրական ծանրության տակ, եթե առաջին Սմբաաով վերջացած լիներ Բագրատունիների գահը եթե արյունի և կրակի դարեր անցած չլինեին այս երկրի վրայով, մարդ կխորհեր թե դժբախտ թագավորի արյունոտ ուրվականն է անեծքի տակ պահում այս մերկությունը աթարի, ցնցոտիների, անճար նահատակության այս աշխարհը:

Կառքերը նորից շարան ընկան փոշի են բարձրացնում: Մարդու գործերն ու հիշատակները կծկվեցին անհայտացան կանաչ տարածությունների մի անկյունում: Սմբատի եկեղեցին էլ չէր երևում: Նորից ամենահաղթ բնությունը հավիտյան լուռ ու անտարբեր, հավիտյան տիրող, անփոփոխ միակ իրականություն: Դարձյալ դաշտեր ու բլուրներ դարձյալ ոլորուն տանջալից ճանապարհ, որ անցնում է լանջերով ու փոքրիկ հովիտներով: Միանմանությամբ ձանձրացնող տեսարաններ, թեև զարմանալի կանաչ է տիրում ամեն կողմ թեև դեղին ու կապույտ ծաղիկները արեգակի տակ այնքա՛ն սիրուն բուրգեր են փռում ճանապարհի երկու կողմերին:

Կառապանը միշտ առաջ է նայում, մոռացել է ճապահորդներին, իսկ ճանապարհորդը գիտե, որ չորս կողմում նշանավոր ուշադրության արժանի բան չկա վերջսպես ահա նա բարձրացրեց մտրակը և դեպի հետ նայեց: Շտապում ես իմանալ, թե ինչ կա: Եվ իմանում ես որ շուտով կհասնենք գետին: Դեռ հեռու ենք բայց նրա դեմքի վրա նկատվում է հոգնածություն: Եվ ես հիշում եմ որ կառապանները դեռ Ալեքսանդրապոլում վիճում էին որ գետը անցնել չի կարելի: Շատ անձրևներ են եկել և այս կողմերում թեև հողը միանգամայն չորացել է, բայց լեռնային գետերը անձրևներից հետո երկար ժամանակ շարունակում են գիժ ու ըմբոստ մնալ: Երևացին բարձր ափերը բայց գետը դեռ չէր երևում: Աղյուզում հայաբնակ գյուղի մոտն ենք հանդիպում են գյուղացիներ, կառապանը հարցնում է շա՞տ է ջուրը և ստանում է գլխի շարժումներով դրական պատասխան: Կարս-չայ գետն է: Փռված է նա մեր առջև քարքարոտ լայն հունի մեջ: Հորդ ու մեծ ջուր է բայց չնայած որ անձրևները շատ են եղել, պահպանում է լեռնային գետի բնորոշ տեսքը պղտոր չէ և նրա մեջ ցոլանում է կապուտակ երկինքը: Կարս-չայը այդտեղից ցած գնալով դեպի հարավ-արևմուտք, խառնվում է Ալեքսանդրապոլի գետի, Արփաչայի հետ և կորցնում է իր սեփական անունը: Ղ. Ալիշանն ասում է որ հին Ախուրյան անունը Կարս-չային էր պատկանում միանգամայն ճիշտ է մեր պատմությունների մեջ Ախուրյանն է նույն այս գետը: Բայց այս անունը մեր պատմությունից էլ հին է: Դա զուտ հայկական անուն չէ և մենք նրան ստացել ենք ուրարտացիներից կամ նախահայերից: Սարիղամիշի մոտ գտնված սեպաձև արձանագրության մեջ հիշված է Ախուրյանի քաղաքը: Գրավելով ուրարտացիների երկիրը ձուլելով այդ խորհրդավոր, բայց մեծագործ ազգի մնացորդները մեր մեջ մենք ազգայնացրինք նրանց պատմական ավանդություններից շատերը, բայց մանավանդ աշխարհագրական անունները: Վերջիններիցս մեկն է հայի համար այնքան սիրելի այս Ախուրյանը: Նրան սիրելի է դարձել մանավանդ Անին: Հազարավոր տարիներ այս գետն էր, որ իր անունը պահում էր և Ալեքսանդրապոլի գետի հետ խառնվելուց հետո մինչև վերջը, մինչև Արաքսի մեջ թափվելը եկան թուրք ցեղերը, Կարս-չայ անվանեցին Ախուրյանը, իսկ Ալեքսանդրապոլի գետը ստանալով Արփաչայ անունը, ոչնչացրեց գոնե բոլոր օտարների համար Ախուրյանի անունը: Մինչդեռ մեր կառապանները, գետի ափին կանգնած էին մնացել և չէին կարողանում վճռել, թե որ կողմից և ինչ ուղղությամբ կարելի է անվնաս անցնել մյուս ափի մեր ժիր քարագլուխը, որ ճանապարհորդում էր իր սեփական կառքի մեջ առաջ անցավ պատվիրելով մյուսներին հետևել իրան: Հոռմոսի (Ղոշավանք) հաղթական կամարը Անիի մոտ (13-րդ դար)  Նրա կառքը համարձակ ինքնավստահությամբ վազեց հորդ ջրերի մեջ և սկսեց դանդաղ կերպով կտրել նրանց նվաճել ալիքները, սաստիկ երերալով քարաքարոտ հունի մեջ: Մյուս կառքերն էլ հետևեցին նրա օրինակին: Աղյուզումցի հայերը, մինչև գոտիները ջրի մեջ, առաջնորդում էին մեր կառքերը, հարմար ուղղություն էին ցույց տալիս ձիաներին և ձիաները զգուշություն ու եռանդ չխնայեցին, գլուխ բերեցին իրանց գործը հաջողությամբ: Մեր ամբողջ խումբը մյուս ափին ուրախ ու գոհ էր: Ոչինչ վնաս չէր պատճառել միայն շատերի ոտներն էին թրջվել: Ջուրը բարակ շերտով անցել էր կառքերի միջով:

Ախուրյանի աջ ափից Շիրակի դաշտը գնալով նկատելի կերպով բարձրանում է: Մենք գնում ենք դեպի մի շարք թումբեր և հետզհետե մեր առջև բացվում է Ալաջայի երկաթ ու բարձր շղթան, որ դաշտի հարավային սահմանն է կազմում և ձգվում է Ախուրյանի ափերից մինչև Կարսի շրջակաները: Նրա առջև, դաշտի վրա զանազան տեղերում և զանազան ուղղություններով բարձրանում են առանձին առանձին լեռնային խմբեր, որոնք ժողովրդական լեզվի մեջ «գագաթներ» են կոչվում:

Եվ իրավ դրանք գագաթներ են՝ դաշտի հարթության վրա ցրված մենք դիմում ենք դեպի երեք միմյանց կողքի կանգնած գագաթներ նրանց անունն է Ուչ-Թափա բայց նախքան նրանց հասնելը մեր կառքերը կանգ են առնում Մավրակ գյուղի մոտ ձիաներին հանգստություն տալու համար:

Բնությունից՝ իհարկե Շիրակի բնությունից՝ այս փոքրիկ գյուղը (30 տնից ոչ ավել) ստացել է մի շատ սիրուն անկյուն: Նա տարածված է մի ժայռոտ թումբի լանջերի վրա և նրա առջև դեպի արևելք բացված է ահագին հորիզոն Արագածի գագաթները ուղղակի գյուղին են նայում: Դեպի արևմուտք հեռու-հեռու Կարսի շրջակա սարերի կանաչ լանջերն են ողողված արեգակի լույսերով: Այդ ուղղությամբ էլ երևում է Կըզըլ Թափան դաշտի մեջ կանգնած բարձրությունը որ ահավոր անուն է ստացել վերջին ռուս-թուրքական պատերազմի ժամանակից: Մավրակի աջ կողքով զարմանալի կանաչ ափերի մեջ, հեզիկ անցնում է Մավրակ լայ դետակը, Ալաջայի դալար շղթայի ջինջ տուրքը:

Պատմությունից էլ Մավրակը ստացել է մի սիրուն դիրք մեր հնությունները այնքան լավ ճանաչող Ղ. Աշիշանն ասում է, որ այստեղ է եղել հին Մավրիկապոլիս քաղաքը, որ 5-րդ դարում շինվել է ի պատիվ բյուզանդական Մորիկ հայազգի կայսրի: Մինչև Շիրակավանի բարձրանալը և արքունիք դառնալը, սա էր Շիրակի գլխավոր քաղաքը, կենտրոնը, սա, այս խեղճ ու կրակ գյուղի կտորը:

Երբ է հռչակավոր քաղաքը այս դրության վերածվել: Ի՞նչ իմանաս մի հատ փոքրիկ եկեղեցի է միայն մնացել, որ ոչինչ չէ ասում: Անխոս են շրջանակները: Քարե ցածրիկ արկղներում ապրող գյուղացիներն էլ ոչինչ չեն ասում: Ամենամեծ պատմական հիշողությունը, որ մնացել է ներկա սերունդի մեջ, 1877-ի պատերազմն է: Մի գյուղացի ցույց էր տալիս ինձ, թէ իրանց որ հանդերում են տեղի ունեցել կռիվներ և պատմում էր, թէ Մավրակը քանի անգամ գազանության ենթարկվեց:

Այժմ չկան այն սարսափները: Այժմ ամեն օր միանման խաղաղության և լռության մեջ են այս դաշտերն ու գագաթները դուրս գալիս ցերեկվա լույսի մեջ: Ամայություն գերեզմանական լռություն: Լուռ ու անշարժ նայում են Ուչ Թափայի գագաթները իրանց առջև ցցված բարձր ու խրոխտ Ալաջային: Այն տարին, որ այնպես լավ ու պարզ հիշվում է դեռ այս խաղաղ գյուղացիների շրջանում, Ալաջայի բարձրությունները ծածկված էին Մուխթար փաշայի ահագին բանակի վրաններով: Ամիսներով նստեցին թուրքերը այնտեղ. ի՞նչ էին անում,- ալլահը գիտե: Իսկ այս կողմին Մավրակից դեպի հյուսիս արևմուտք կանգնած էր ռուսաց փոքրաթիվ զորքը, որ սպասում էր օգնական զորքերին: Ուչ Թափան ռուս բանակի ձախ թևի հենարանն էր: Այսօր էլ, ասում են այդ գագաթների վրա դեռ մնում են թնդանոթների տեղերը՝ հողե ամրությունների փոսերի հետքերը: Հասարակ մարդն էլ, որ չէ եղել պատերազմի մեջ, ծանոթ չէ ռազմական գիտության, մնում է զարմացած թուրքերի անընդունակության վրա: Ամիսներով թառ լինել բարձրությունների գլխին ոչինչ չանել, մինչդեռ դաշտի մի փոքրիկ շերտ էր բաժանում Ալաջան այն ժամանակվա ռուսաց սահմանից: Պետք էր ծուլության, դանդաղաշարժության հերոս լինել մի այդպիսի «քաջություն» ցույց տալու համար: Եվ Մուխթարը ցույց տվեց մինչև վերջը: Նա սպասեց, մինչև որ ռուսները ուժեղացան, թվով գերակշռեցին թուրքերին ու մի քանի ուժեղ հարվածով ոչնչացրին նրա բանակը:

Այս դաշտերում կատարվեցին շատ արյունահեղություններ: Մավրակից դեպի արևմուտք Բայրախտար գյուղն է, իսկ նրանից դենը Կըզըլ Թափան է: Այս խրոխտ բարձրության տիրանալու համար օրերով որոտում էին թնդանոթները, երկու հակառակ բանակների մեջ հնձում էին մարդկային շարքերը: Ռուսների ամենամեծ անհաջողությունները Կըղըլ թափայի առջև տեղի ունեցան: Բայց Լորիս-Մելիքովը, որ գիտեր անվրդով մնալ ճգնաժամի օրերում, շաբաթներում, անհողդողդ զորավարի տաղանդով ծրագրեց օրհասական հարվածը և այդ ծրագիրը հանձնեց կատարելու երկու հայ գեներալների՝ Լազարևին և նրա օգնականին, որ դեռ երիտասարդ, բայց փայլուն ունակություններով օժտված, տաղանդավոր, մեծ գովասանքների արժանացած Շել Կովնիկովն էր:

Ահեղ հարվածը այս կողմից ուղղվեց: Սեպտեմբերի վերջին օրերին այստեղ մեծ շարժում կար: Լազարևը Բայրախտարի բանակի հրամանատարն էր: Այդ բանակի գլուխն անցած՝ նա մի մեծ շրջանագիծ տվեց, անցավ ռուսաց սահմանը, Ախուրյանի ափով գնաց դեպի հարավ, նորից անցավ թուրքաց հողը և առաջ շարժվելով անցավ Ալաջայի ետևը, կանգնեց այն ճանապարհների վրա, որոնցով կարող էր թուրք զորքը նահանջել դեպի Կարս և Էրզրում: Մուխթարի բանակի բախտը վճռված էր: Նա հազիվ կարողացավ փախչել, իսկ նրա զորքի մեծ մասը գերի ընկավ: Այժմ, ամառային իրիկնապահի մեղմ, ախորժելի լույսերի տակ լուռ ու խաղաղ է այս կանաչ աշխարհը, կարծես երբեք ոչինչ չի պատահել, կարծես միշտ այսպես անվրդով է եղել աշխարհը և սարերը միշտ այսպես լուռ, քարացած իրար են նայում: Միայն գյուղացու կցկտուր պատմություններն  են հիշեցնում 25—26 տարի առաջ տեղի ունեցած ահավոր դեպքերը, արյունահեղությունները: Քանի-քանի անգամ այս հին հացաշատ, հռչակված դաշտային աշխարհում կրկնվել է այս երևույթը: Ո՞վ կարող է հաշվել ոչ ոք, ոչ նույնիսկ պատմությունը: Նա նույնիսկ չի ասի ձեզ, թե ինչ ազգեր են այստեղ իրար հանդիպել զինված, իրար կոտորելու անհագ տենչով վառված: Քանիսնե՜րը կանչել են «վա՜յ հաղթվածին» և քանի անգամ: Թիվ ու համար չեն պահում այս արյունոտ բարձրությունները, իսկ սերունդները, ինչպես այժմյանը, միայն իրանց տեսածը, իրանց ժամանակ եղածն են հիշողության մեջ պահել ու հետները գերեզման տարել:

Երևի այդ տեսակ մի անհիշատակ աղետի միջոցին էլ հողի երեսից ջնջվել է մեր այս Մավրիկապոլիսը, նրան չեն հիշում մեր պատմագիրները Բագրատունյաց թագավորության ծաղկած ժամանակ: Բայց մենք պետք է հիշենք, որ սա առաջին Իջևանն էր ճոխ ու փարթամ Անիից և այսպիսի մի գեղեցիկ տեղը չէր կարող անշուք ու ավերակ մնալ հարուստ մայրաքաղաքի մոտ: Ո՞վ գիտե ինչ կյանք էր տիրում այն ժամանակ այս սիրուն գետակի ափերում, ուր այնքան սքանչելի, թարմ են կանաչները, և ծաղիկները շատ:

Անին, անկասկած, երջանկացնում էր իր շրջակաները: Իսկ ա՞յժմ: Այժմ նա կարոտ է ու դժբախտ, բայց և այդպես էլի լավություն է անում շրջակայքի ժողովրդին: Ոչ միայն Մավրակը, այլև Շիրակի շատ գյուղեր պիտի շնորհակալ լինեն Անիից: Եթե գոյություն չունենար ավերակների քաղաքը` կորած ու անծանոթ խորշեր կմնային այդ գյուղերը: Բայց այժմ նրանց այցելում են Անիի այցելուները:

Շիրակը պիտի աչքի բիբի պես պահե իր Անին: Գեղեցիկ է նրա Արագածը, բայց նրան տեսնելու համար չէ մեր մեծ խումբը ճանապարհորդում: Մեզ և մեզ պես հազարներին քաշող֊-տանողը Անին է հինը, մեռածը հովանավորում է այժմյաններին` կենդանիներին: Պետք է հակառակը լիներ, պետք է, որ ժամանակակիցը քաշեր, գրավեր և իմիջիայլոց, իբրև իր զարդերից մեկը ցույց տար և հինը քանդվածը։ Բայց ո՞ւր, ի՞նչ տեսակ տեղերում կարող է լինել մի այսպիսի արդար իրողություն: Ոչ մեր երկրում ի՞նչը պիտի գրավեր մեզ պես պարզ ուղևորներին: Արդյոք քաղաքակրթական առաջադիմությո՞ւնը, արդյունաբերական մեծագործություննե՞րը, թե խնամքով մշակված, աշխատավոր կյանքի վեհ հաղթանակներով զարդարված հողը: Այդպիսի բաներ չկան մեզանում: Տխուր, տգետ մուրացկան է մեր իրականությունը՝ ցավագար հեծեծող: Մնում է, որ հռչակված ավերակները գրավեն, անցյալի մասին խոսեն: Եվ կգրավեն նրանք մինչև, որ չի փոխվի մեր կյանքի այն հոգեբանությունը, որ այնքան գեղեցիկ կերպով պատկերել է ռուս բանաստեղծի այս երկտողը.

                       Нужны нам вечные могилы
                       Если нет величия в живых.

Ճիշտ ու ճիշա այսպես: Ուրիշ ի՞նչ միտք ունեն այս մի շարք կառքերը, որոնք անցան Մավրակ գետակի հեզիկ ջրերով և այսպես արագ դիմում են դեպի Ուչ֊Թափա:

Ստորոտի մոտից այս երեք գագաթները վիթխարի բլուրների տեսք ունեն: Նրանք շարքով նստած են հարթ դաշտի վրա և այնքան անսովոր են իբրև բարձրություն, որ կարծում եք, թե արհեստական են, թե մեծ ու համարձակ խաղեր սիրող բնությունը չի ստեղծել նրանց: Կարծում եք, թե ինչ որ տիտաններ են թիերով կուտել այդ բարձր հողակույտերը:

Բնության ուժին արժանի կերտված՝ այ այն մեկը, որ շարունակ նայում է արեելքից– Արագածը: Բայց նրան շատ ու շատ տեսանք այս ամբողջ օրը: Բավական է, կարծես այսպես է ասում Ուչ Թափայի բարձրավանդակը: Անցանք դրանց միջով, Արագածը ծածկվեց, այժմ ցած ենք գնում:

Սակայն Արագածի փոխարեն՝ հեռու հարավ-արևելքում եք այլ պատկեր: Երկնքի ծայրում հորիզոնի վրա հավաքվել են մութ մոխրագույն ամպեր և նրանց մեջ երևում է մի սպիտակ գագաթ: -Ո՜ւհ որտեղին է հասել նա,-բացականչում ես զարմանքով և ահով լցված: Ապշած ու հիացած էի մանավանդ ես: Առաջին անգամն էի տեսնում ամպերի մեջ նկված այդ գագաթը: Ի՞նչ է նույնիսկ Արագածը նրա մոտ:

Հարկավոր են մեզ մեծ գերեզմաններ, եթե չկա մեծություն ապրողների մեջ Բոլոր լեռները, բոլոր դաշտերը, երկրի ամբողջ երեսը խոնարհ հլու, տափակ էր նրա առաջ: Մասիսն էր:

                               Դ

Ուչ թափան հարավային կողմից երկար, զառիվայր լանջերով իջնում է Ալաջայի ստորոտներում տարածված դաշտի վրա: Շատ թեք չեն այգ զառիվայրերը, կառքերը արագոլթյամբ են սլանում դեպի ցած, ձիաները վազում են մեծ թեթևությամբ: Բայց ուղևորը ուրախ չէ այդ արագության վրա: Ճանապարհը ավելի տանջալից է, ավելի քարքարոտ է դաոնում: Ի՞նչ ճանապարհ: Դա ավելի նման է մի լեռնային նեղ, փորփորած հեղեղատի, որի մեջ ընկած կառքը տանջանքներ է պատճառում իր մեջ նստածներին, անդադար զարնվելով անթիվ մեծ ու փոքր քարերին, հեղեղատ ճանապարհի կողքերին:

Դեռ Ուչ֊Թափայի բարձրությունը չէր վերջացել, երբ մեր կառապանը բարձրացրեց մտրակը և ետ դառնալով դեպի մեզ մի սրբազան դև լրությամբ արտասանեց. - Անին: - Ո՞րն է, ո՞րն է,-բացականչեցինք մենք կանգնելով անողորմ կերպով օրորվող կառքի մեջ:

Ու լարված ուշադրությամբ նայում ենք: Արևը արդեն մայր էր մտնում, իսկ այնտեղ, հեռու-հեռու հարավում ալիքավոր դաշտավայրի վրա, արդեն երեկոյան ստվերներն են խտանում: Պարզ չէ այդ լայնարձակ տարածությունը, լավ լուսավորված չէ: Ւնչ-որ երկար սև գծով եզերված մի թումբ է երևում, ինչ-որ մի տարածություն, որ իր տեսքով նման չէ շրջապատող դաշտային բնության: Դա՞ է արդյոք:

Իջանք Ուչ Թափայի լանջերից ճանապարհը գնալով անտանելի է դառնում սև շրջագիծը մերթ երևում է երեկոյան ազատ լուսավորության մեջ մերթ երևում է երեկոյան ազատ լուսավորության մեջ մերթ ծածկվում: Իսկ մենք շարունակ նայում ենք նրան այս լայն ու մեծ աշխարհի մեջ չկա ուրիշ մի բան, որը նրա պես գրգռե մեր հետաքրքրությունը հափշտակե մեր ուշքն ու միտքը: Զգացմունքը, անհանգիստ բաբախուն զգացմունքը համակում է մարդուն ամբողջապես միտքը գործում է տենդային արագությամբ: Շտապում ես մի րոպե առաջ իմանալ ամեն ինչ, մտքիդ առաջ ես քաշում կարդացած նկարագրություններդ, տեսած պատկերներդ, ուզում ես ամփոփել իրականության մեջ այն. ինչ երևակայություն է եղել մինչև այդ րոպեն, ուզում ես մի ժամ առաջ ամբողջացնել երեկոյան մռայլի մեջ կցկտուր, ցիրուցան, անլույս ու անորոշ երևացող կտորները և իմանալ, թե ինչ է նշանակում Անին, ի՛նչ է տարիներով երևակայածդ. տարիներով մտապատկերի որոշ ձև ստացածը այս իրականության մեջ, այս շոշափելի հողի վրա, այս զով մրսեցնելու չափ զով օդի մեջ:

Տարածությունը, որ բաժանում է մեզ սև ուրվականներից գնալով կարճանում է, Շուտով ահա բայց մեր կառքերը շուռ են գալիս դեպի հարավ֊արևելք, ճանապարհը անփոփոխ ֊ վատ է Շիրակի դաշտավայրը արագ պաղանում է, ցերեկվա լույսը գնալով ավելի ու ավելի տկարանում է:

Անիի ուրվագծերը կորան, անհայտացան։ Շուրջը ամայի տարածություն է, ոչ ձայն ոչ մարգ, ոչ բնակության որևէ նշույլ: Շունչը ծանրանում է: Կորել են նույնիսկ Շիրակի կանաչները: Ինչ֊որ դեղնավուն լերկ տարածություններ են, համարյա առանց բուսականության։ Եվ ճանապարհը երկար անողորմ, հուսահատեցնող: Համբերություն այլևս չկա: Ես միայն իմ մասին չեմ խոսում, իմ ընկերներն էլ միևնուն ճնշված դրության մեջ են:

Կարող եք երևակայել թե մանավանդ այս անգամ այս դրության մեջ ինչ պիտի լիներ մեզ համար մեր կառապանի հետ նայելը և մտրակը դեպի առաջ մեկնելը: Վերջապե՜ս.

― Ղոշավանք, ― արտասանեց նա:

Մենք շուտով հասանք, Ամայի դաշտի մեջ կանգնած էին քարե կարմրագույն երկու աշտարակներ: Նրանք միմյանց կողքի են և կիսով չափ ավերված: Մեկի վրա երևում է փոքրիկ գմբեթ: Կամարը որ միացնում էր այգ երկու աշտարակները գոյացնելով դռների նման մի բան այժմ փլված է: Արձանագրություն չէ մնացել կարմիր քարերի վրա և ջուխտ աշտարակները կանգնած են այդտեղ իբրև պատմական հանելուկ, որի բանալին ինչպես երևում է կորած պետք է համարել ընդմիշտ:

Ժողովուրդն ասում է որ այս է Ղոշավանքը՝ «Ղոշա» նշանակում է ջուխտ՝ միմյանց կպած: Բայց սա վանք չէ, այլ միայն գմբեթավոր աշտարակներ: Իսկական Ղոշավանքը տեսնելու համար պետք է այս աշտարակների մոտից մի քանի քայլ առաջ գնալ:

Մեր աոջև բացվեց մի հսկայական ձոր Շիրակի դաշտին հատուկ են այսպիսի անակնկալներ: Միանման հաբթավայր և հանկարծ ոտներիդ տակ փոված ձոր: Ախուրյանի ձորն էր այս մեկը, բայց ինքը՝ Ախուրյանը չէր երևում մեր կանգնած տեղից: Այս կողմից մեր ջուխտ աշտարակների մոտից, ձորի արևելյան եզրը մի ահագին կիսաշրջան է տալիս դեպի հարավ: Այնտեղ ուր այդ կիսաշրջանի վերջին ծայրը գնում, մոտենում է գետի արևմտյան բարձր ափին, երևում են լանջի վրա փռված գյուղական տներ, որոնց միջից բարձրանում է մի հսկա գմբեթ: Ահա այն է Ղոշավանքը կամ ավելի ճիշտ ասած, Հոռոմոսի վանքը:

Կարելի է այստեղ, այս աշտարակների մոտ ժամերով կանգնել, անհագ նայել ոտներիդ տակ փռված գեղեցիկ տեսարանին և չկշտանալ: Կիսաբոլոր ձորը իր լայն ու արձակ հատակով, իր դիք լանջերով բնության ճարտարապետի մի հանդուգն, լայն թռիչքն է ներկայացնում: Գեղեցիկ էր նա մանավանդ օրվա այս ժամին, երբ ստվերները գնալով խտանում, թանձրանամ են, բայց դեռ այնքան հզոր չեն, որ ծածկեն այսպիսի հրաշալի տեսարանները թուխ վարդագույնի տակ: Արեգակ չկա, բայց ամառային օրը իր վերջին րոպեները գեղեցկացնելու համար դեռ շատ լույսեր ու զարդեր է ստանում իր պարզ, կապուտակ երկնքից: Այդ աղոտ քնքուշ լույսերը ինչ սքանչելի խաղեր էին սկսել այս մեծ ձորում՝ մրցելով ամեն կողմից արշավող գիշերային մթության հետ…

Կառքերը մեզ տանում են ձորի կիսաբոլոր ափով և Կանգ են առնում խղճուկ փոքրիկ գյուղի ծայրում Հոռոմոսի խոշոր դմբեթը նայում է մեզ երկար պարապի գլխից: Հաստ թանձր ու բարձր պարիսպ է և հին: Սա մի ամբողջ երգ է և ուրիշ կերպ չէր կարող լինել: Մի շատ հարուստ շատ հռչակված վանք: Այն հին ժամանակներում երբ այս կողմերում մարդկային ամեն մի ձեռակերտ պետք էր պաշտպանել զենքով ու զինվորական պատրաստություններով:

Զենքից ու զինվորներից ավելի ապահով պաշպանը բնությունն է և մեր նախնիները, ինչպես հայտնի է հիանալի կերպով կարողանում էին օգտվել իրանց երկրի բնական ամրություններից: Հոռոմոսը Շիրակի սովորական բերդերից մեկն է: Այդ ընդարձակ դաշտավարյը, լեռնային բարձր ու բարդ շղթաների բացակայության պատճառով միանգամայն զրկված կլիներ ինքնապաշտպանւթյան միջոցներից եթե Ախուրյանը և նրա բազմաթիվ վտակները իրանց համար չփորեին ղոր ձորեր որոնք բնական պատնեշների դեր էին կատարում, լեռնային այնպիսի բերդեր, որոնք սովորական են Ղարաբաղում դուք չեք տեսնի Շիրակի դաշտի վրա: Այստեղ ձորի բերդ միայն կարող է լինել, Զանգեզուրին սարահարթերում, և ձորի բերդը ունի մի ընդհանուր,-բոլոր տեղերի համար միանման տեսք: Դա սովորաբար թերակղզու նմանությունն ունեցող մի շերտ է գետի մի վորևէ պտույտի վրա երեք կողմից նա պաշտպանված ձորով և միջին դարերի համար կարող էր բոլորովին անառիկ համարվել: Մնում էր այն պարանոցը, որով թերակղզին միանում է դաշտավարյի հետո այդտեղ ահա իր խոսքը պիտի ասեր զինվորական ճարտարապետությունը կարուցելով բարձր ու պինդ պարիսպներ որքան ուժեղ ու ահարկու լինեին անմատչելի չէին հարձակվողների համար: Եվ նրանք Շիրակի բերդերի թույլ կողմն էին երկար ու համառ պաշտպանվել չէին կարող,

Մեր վանքնե էլ այդպիսի մի թերակղզի է գրավում նա նստած է Ախուրյանի հսկայական պտույտներից մեկի վրա: Գետը գալիս է հյուսիսից խիստ ծռվում է դեպի հարավ արևմուտք բայց մեկ էլ մի մեծ շրջան է տալիս և իր զորքերը քշում է նորից դեպի հետ, դեպի հյուսիս: Ահա այդտեղ է Հոռոմոսի թերակղզին: Հարավից և արևմուտքից նրան ծեծում են անդունդի մեջ եռացող արագավազ, հորդ ալիքները, և այդ կողմից նա միանգամայն ապահով է մարդ ասված ավերիչը խոր ժայռոտ անդունդների մեջ ոչինչ չէր կարող անել: Վանքը ձորի շրթներին չէ հասցնում իր շինությունները, այդ պատճառով էլ բարձր պատեր ունի բոխ կողմերից, որոնցից մանավանդ հյուսիսայինը պաշտպանողական կարևոր նշանակություն ուները:

Հյուսիսային պարսպի մեջ էլ բացված է Հոռոմոսի գլխավոր մուտքը: Ահագին դռների մոտ հավաքված էին մի քանի գյուղացիներ, սովորականի պես գզգզված ու խեղճ մարդիկ: Նրանցից համարյա ոչնչով չէր զանազանվում վանահայր վարդապետը, որ առաջ եկավ ողջունից մեզ և դեպի ներս:

Հոռոմոսի պարիսպների մեջ ամփոփված է ճարտարապետական սքանչելիքների մի մեծ թանգարան: Այդտեղ միայն մի վանք չէ, այլ մի ամբողջ վանական աշխարհ զանազան շինություններով, մատուռներով: Գեղեցկություն՝ ահա այդ աշխարհի անունը մի բառով: Բայց գեղեցկություն, որ հասկացվում ու հարգվում էր այն հին ժամանակներում: Գեղեցկություն, որ մեր օրերում ոչ միայն մատնված է ծայրահեղ անուշադրության այլև ամեն օր հայհոյվում է անվանարկվում: Այս խեղճ ու գռեհիկ գյուղացիները իրանց գռեհիկ վանահոր հետ հայհոյում են իրանց բաժին ընկած կլասիկական գեղեցկությունը այն կեղտերով ու ապականություններով, որոնք աչքի են ընկնում ամեն մի անկյունում:

Հոգատարության խնամքի ոչ մի հետք: Մի ձեռք չկա, որ վերցնե թափված քարերը, դարսե մի կողմում, մի հատ ցախավել չկա, որ սրբե աղբն ու ցեխերը: Եվ նկատեցեք, Հոռոմոսը ավերակ չէ: Գիտե՛ք ինչ է նշանակում ավերակը Շիրակում: Դա նշանակում է ամենաանգութ կերպով կրծոտված պատերի բեկորներ, ջարդված կամարների, սյուների անհեթեթ կույտեր ամեն ինչ այնքան հրեշավոր այլանդակման է ենթարկված որ շատ շինություններ հազիվ են կարո– մի երկու բան ասել նայողին: Հոռոմոսը այսպես չէ: Նրան խնայել է սարսափելի ժամանակը: Նա կանգուն է դեռ, նրա ծածկերի մեծ մասը դեռ չի փլվել: Ամբողջ մնացած շինություններ են, մասնավոր ավերմունքների ենթարկված: Բայց տգիտությունն ու ծուլությունը ժամանակի ժանիքներից ազատված այդ փառավոր շինությունների մեջ հաստատ են պահում անմարդաբնակ սև ավերակի ամբողջ ամայությունը, ապականությունը։ Ո՞ւմ մեղադրել: Մի՞թե միայն այստեղ ապրող մի բուռը աղքատ գյուղացիներին, որոնք գեղեցկություն չեն որոնում, այլ մի կաոր հաց՝ գոյության կռվի մեջ չջարդվելու համար: Սրա՞նց, այս խեղճերի՞ն մեղադրել: Իսկ այն հազարավոր ճանապարհորդները, որոնք եկել, տեսել են, հիացել ու հեռացել: Իսկ այն հոգևոր իշխանությո՞ւնը, որի սեփականությունն է կազմում այս աննման հնությունը: Վերջին ռուս-թուրքական պատերազմից հետո այստեղ էին ուզում հաստատել Կարսի հոգևոր կառավարությունը մտածում են վերաշինության դպրոց բաց անելու մասին: Բայց մեր մտած մունքնե՜րը, մեր դիտավորություննե՜րը: Անի գնացողներին ես խորհուրդ կտամ նախ այցելել հոռոմոսը: Սա նախադուռն է: Անին այստեղից է սկսվում: Այստեղից եք դուք մտնում այն մեծագործ սերունդների աշխարհը, որ իր կարող մտքով և հաղթ բազուկներով այնքան հմայիչ է դարձրել Շիրակի այս փոքրիկ անկյունը: Միանման կանաչ՝ հավիտյան լուռ, հավիտյան անհետաքրքրական ու ամայի դաշտերից ձանձրացած՝ դուք անակնկալ կերպով կանգ եք առնում մի զարմանալի մեծագործ ուժի առջև: Դա մարդկային հանճարի ուժն է, ոչ այն գժոխքային հանճարի, որ դժբախտություն ու տանջանք է նյութում աշխարհին, այլ լուսատու: Հրաշակերտող հանճարի կերպով ապրել է սշխարհը և առանց որի կյանքր անեծք կլիներ: Ի՞նչ թավ, ինչքան վեհություն այդ ուժի մեջ: Նա ում ամբողջապես համակված է եղել գեղեցկության սուրբ իդեալով, նրան ոգևորել է գեղարվեստի երկնային խորհուրդը: Քարեր են այդ ոգևորության վկաները, միայն քարեր: Նրանք կուտված են այստեղից մինչև Ալափայի ստորոտները մի ամբողջ ծով են ներկայացնում: Հանճարը պոկել է այդ բոլոր կտորները ժայռերի կրծքից հղկել է զարդարել և իր մուրճով ու երկաթե գրչով հանդես է բերել իր հսկայական թռիչքները իր հսկայական սրտի ու զգացմունքների խորհուրդները:

Եվ այդ շինարար գեղեցկացնող ուժը ավելի սիրելի ու պաշտելի է դառնում ձեզ համար այն պատճառով, որ դուք նրան հաղթահարված տապալված դժոխային հանճարի ուժից Ամեն քայլում եք տեսնում, ամեն մի քարի կտորի վրա եք կարդում թշվառացնող, ավերող վայրենի ուժը: Երկու մեծ սկզբունքներ մեկը մարդկային երջանկության, մյուսը մարդկային անբախտության մեկը երկնային ժպիտ, մյուսը սատանայական քրքիջ: Նրանք այստեղ են, ձեր աչքերի առջև, ձեր ոտների տակ: Նրանք գրկված են իրար հետ այն սոսկալի մարտի մեջ որի վբայով: Հարյուրավոր տարիներ են անցել բայց որ այժմ էլ կա անշարժացած է և ներկայացնում է լույսի և խավարի, երկնային ժպիտների և սատանայական քրքիջների մրցությունը, մեկի և մյուսի հաղթանակը, մեկի և մյուսի անկումը:

Հոռոմոսը Անիի արվարձանն էր նրա սիրած փայփայած դաստակերտը: Այստեղ էր գալիս անեցին՝ իր սրտին ու զգացում տալու համար անեցի՝ դա ընդհանուր անուն է: Այստեղ եկող անեցին թագավոր էր իշխան, վաճառական կալվածատեր: Գալիս էին սրանք իրանց փարթամ գրպանով և մանավանդ փարթամ շնորհքով որոնցից առատ բաժին էին հասնում Ախուրյանի բարձր ափին: Փոթորիկը սրբել տարել է այդ ղարմանալի ժողովուրդը որ այնքան սիրահար էր գեղեցկության այնպես նվճել էր գեղեցկությունը: Այժմ նրա տեղը նստած է մի բուռը պատուհաս ու անճար ամբոխ: Անեցու սերունդը չէ նա, այլ դժբախտ դարերից մնացած մի տգիտություն, որ տնեցու հանճարի պարծանքը դարձրել է գոմ ու ախոռ: Բայց դուք մոռացեք այդ հողին մի նայեք բարձրին նայեցեք օդի մեջ մնացածներին անեցին դեռ երևում է այնտեղ:

                                 Ե

Մենք ուղղակի վանքը չենք դիմում անցնում ենք փոքրիկ բակերով մեծ մեծ պատերի միջով, մտնում ենք առաջ Հոռոմոսի հռչակավոր դահլիճները: Երեք հատ սենյակներ են, զանազան մետությունների, ամբողջովին սրբատաշ քարերից: Առաջին իսկ քայլից կանգ են առնում: Բարձր տկլոր պատեր. ինչ ճաշակ ինչ վսեմություն նրանց կերտվածքի մեջ: Առաջին անգամ նայողին պինդ գրկում է Շիրակի այս անկյունում դարերով կուտված, թանձրացած զգացմունքը՝ զարմանքը:

Առաստաղները կամարների վրա են զարդարված: Հարուստ ճոխ քանդակներով: Պակասում է միայն լույսը: Մեր նախնիքները չգիտեին տիրել այդ մեծ բարիքին, որ ձրի ու առատ թափված էր նրանց շինությունների դուրսը նրանց հիանալի կերպով աջողվում էր փառահեղությունը բայց մի տեսակ որտեվորտ, մթագնած վառահեղությունը: Նվազ լույս էին նրանք մտցնում իրանց գեղարվեստական սքանչելիքների ներսը, բայց որպիսի ուշադրությամբ, որքան մանր ու նուրբ մտածողությամբ զարդարում էին այդ խավար ներսերը ստվերոտ անկյուններից բարձր ու համարձակ առաստաղի խորությունից ձեզ նայում է վարպետի վրձինը: Այո վրձին, այս անունն ես ուզում տալ այն քարե գրչին, որ քարերի վրա շարել է այն զարմանալի հյուսվածքները բարդ ու վայելիչ ճաշակավոր զարդանկարներով:

Առաջին սենյակի առաստաղը կիսով չափ փլված է և այդ անճոռնի, վրդովեցուցիչ ճեղքով ներս թափվող առատ լույսը ավելի պարզ է ցույց տալիս ծայրերում անկյուններում  փռված քանդակագործական ճոխությունները: Մյուս երկու սենյակներ ամբողջ են մնացել: Հոյակապ է մանավանդ մեկը՝ մի սյունազարդ դահիճ, որի գեղեցիկ կամարների տակ ծանրացած խորին, անվրդով լռությունը կարծել է տալիս թեև նոր միայն հեռացան այս փառավոր օթևանի քնակիչները: Այսքան սիրուն բարեհաճություն ճակատագիրը չէ ցույց տալիս ոչ մի տեղ Անիի մեջ և նրա շրջականներում: Ժողովուրդը զրույցներ գիտե այս դահլիճների մասին նա ասում է թե այստեղ էր Անիի հայ թագավորների խորհդարանը: Մի ավանդություն, որ գեղեցիկ կերպով հարմարվում է այսպիսի թագավայել շինություն: Սենյակներից մեկում կարելի է նկատել տասներկու խորշանման բաժանմունքերը այդտեղ ասում են նստում էին թագավորի տասներկու խորհրդականները: Այստեղ էին քննվում դատաստանական գործերը, այստեղ էլ վճռվում էին պետական կարևոր հարցերը: Առհասարակ, ժողովրդի երևակայության մեջ Անիի թագավորները անհնդհատ, մշտական հարաբերությունները, գնալ-գալ ունեն հողամասի հետ:

Բայց գիրը սաստիկ հակառակվում է բերանացի զրույցին: Այս սենյակներից մեկի դռան ճակատին կա մի արձանագրություն, որ պատմում է թե Սարգսի որդի Վաչեն և նրա ամուսին Մամա խաթունը շինել են այս նշխարատունը Հռոմոսի համար: Կարծում են թե այս արձանագրությունը միանգամից ընդմիշտ որոշում է թե ինչի են ծառայել երեք հոյակապ դահլիճները: Նշխարատուն՝ դա այն տեղն է ուր պահվում են եկեղեցական սպասները, զգեստները, սուրբերի մասուքները մի խոսքով այն ամենը ինչ եկեղեցու պահեստն է կազմում:

Ճիշտ է այդ բառը քանդակավծ է քարի վրա կրում է հին թվական, բայց նա, կամ ավելի ուղիղ ասած նրա բացատրությունը բոլորովին չէ գոհացնում տեսնողին: Պահեստի համար այսպիսի ընդարձակ շքեղություն բարձրացնել, այս շռայլությունը անհասկանալի է նույնիսկ Անիի փարթամությունների մեձ: Բայց Ներսես Դարգիսյանն ու նրան հետևելով Ղ. Ալիշանը ասում են մեզ, որ դրա մեձ զարմանալու շատ բան չկա: Հարուստ ու հռչակված էր Հռոմոսը թագավորների հովանավորության տակ էր գտնվում և թագավորական քաղաքի մոտ նրա հարստությունների պահպանության համար վայելել էր ունենալ այսպիսի հոյակապ շինություն: Սակայն այսպիսի պնդերով Մխիթարյան հայրերը ստացել են արձանագրության թվականը: Վաչեն և Մամա խաթունը ասում են թե իրանք կառուցուցել են և այդ սենյակը 1229 թվականին, իսկ այս ժամանակ Անիի թագավորությունը մոտ երկու դար էր ինչ դարձել էր պատմական ավանդություն և հայ թագավորների գերեզմանները մամուռով էին պատված: Այդ ժամանակամիջոցում Անին մի քանի անգամ ավերվել էր ձեռքից ձեռք էր անցել: Չէ կարելի է ասել, թե Հոռոմոսը մայրաքաղաքը բախտակիցը չէր: Ալթ Ասլանի տրտվանքի ժամանակ, 1064-ին Անիի շրջանակներում այնպիսի արյունահեղություն եղավ որ, ինչպես ասված է մի պատմական հիշատակարանի մեջ «արիւն դառավ երեք տղայն տարաւ Հոռոմոսի գետն ձգեց»: Թագավորական ճոխություններից զրկված էր ոչ միայն Հոռոմոսը այլև Անին: Բագրատունիներից հետո Անին ընկնելով զանազան իշխողների ձեռքը, կարող էր միայն հարստության ու եկամուտի աղբյուր լինել իր տերերի համար ժողովուրդը աղքատացավ ծանր հարկերի տակ: Այևս մեծագործությունների ուժ չուներ նա և Սամվել Անեցին դառն գանգատներ է անում այդ գրության վրա: Անիի քահանաները ասում են, պատարագում էին միայն փիլոնով այնքան աղքատացել էին եկեղեցիները: Ուրեմն ժամանակն այսպես չէր որ նշխարատան համար այնքան հոյակապ շինություն կառուցեցին: Բացի դրանից, եթե հավատանք արձանագրություններին երեք դահլիճները միաժամանակ մի մարդու ձեռքով չեն շինված: Այսպես երկրորդ սենյակը շինված էր արդեն 1277-ին մինչդեռ Անիի մեջ անգամ այդ ժամանակների կառուցած գեղեցիկ շինություն չենք գտնում: Իսկ երրորդ փառահեղ սյունազարդ դահլիճի արձանագրությունը ավելի անհեթեթ է: Մի ինչ որ Վարդան տվել է վանքին երկու կով և երկու եզ ու փոխարենը ստացել գերեզամի տեղ: Երևակայում եք ինչ աղքատություն էր տիրում վանքի մեջ երբ այդ գնով կարելի էր առնել գերեզմանի տեղ երկու մարդու համար և, բացի դրանից տարին չորս պատարագ ստանալ հոգու փրկության համար: Եվ այս խղճուկ պայմանագիրը դրոշմված էայն դահլիճում, որի մեջ չէր քաշվի ապրել ոչ մի միջնարդյան թագավոր:

Ոչ արձանագրությունները իմ խորին համոզմունքով, չեն լուծում հանելուկը այս դահլիճները, այսպես է վկայում ամեն մի քար ավելի հին, ավելի փառավոր ժամանակների գործ են, Անիի հայ թագավորների ժամանակ միայն հնարավոր էր այսպիսի գեղեցիկ մեծագործություն գուցե նրանք ավերվել են, 13 դարում նորից վերանորոգվել և ստացել նշխարատուն անունը: Այդ ժամանակներում, ճիշտ որ, նրանք վանքի պետքերին ծառայելուց ավել մի ուրիշ դեռ չեին էլ կարող կատարել:

Ուրեմն, ինչ-դրույցը, թե դիրը այցելուն դուրս է գալիս այդ հոյակապ հարկերի տակից ամբողջովին համակված այն տպավորությամբ, որ զրույցն է համարվում: Ճիշտը, իհարկե միայն այդ քարե կամաբներն են իմանում:

Հոռոմոսը աշխարհից բոլորովին կտրված վանք չէ եղել:Նա հիմնվել է տասներորդ դարի կեսում և հիմնադիրը, Հովհաննես վարդապետը ինչպես վկայում է ասողիկը լինելով մի շատ բարեսեր և աղքատասաեր մարդ առանձին ընդարձակ շինություն է կառուցել, ուր իջևանում էին ճանապարհորդները և առևտրական կարավարնները: Արևելքում այս տեսակ շինությունները միայն շահադիտական նշանակություն չունեն: Շատ անգամ նրանք կառուցվում են իբրև բարեգործություն բայց ինչ էլ լինի նպատակը անկասկած է, որ այդ օդևվանները հեշտացնում են հաղորդակցությունը զարգացնում են առևտրական հարաբերությունը: Հոռոմոսը այդպիսի կուլտուրական դեր է կատարել Շիրակի համար նա գտնվում էր Պարսկաստանի մեծ ճանապարհի վրա իսկ Ախուրյանը արգելեք չէր հանդիսանում այդ հաղորդակցության քանի, որ նրա վրա կա մուրջ էր շինված: Այդ հին իջևանը որ երկար դարեր գրավում էր ճանապարհորդներին և առևտրականներին, այժմ էլ մնում էր բայց խարխուլ դրության մեջ: Եվ որովհետև Հոռոմոսի մեջ ամեն ինչ գեղեցիկ ու շնորհքով պիտի լիներ, ուստի այս իջևանն էլ, որ իր հնությամբ ամենահետաքրքրական շինություններից մեկն է շինված էր խնամքով, նույնիսկ ընտիր ճաշակով հին ժամանակներից համարյա միայն եկեղեցիներ ու վանքեր են մնացել աշխարհիկ շինություններ գրեթե չկան: Պարզ է թե այս պատճառով որքան կարևոր նշանակություն պիտի ունենա այս իջևանատունը: Վանքի կողքին մի բակ կա, որ տանում է դեպի տապանատունը: Այդ բակում գյուղացիները քար են դարսում: Նրա արևելյան ծայրում, մուտքի մոտ կա ահագին միապաղաղ քարից շինած մի ավազան աղբյուրի համար վանքի բազմաթիվ արձանագրություններից մեկը պատմում է, որ ջրի հարցը Հոռոմոսի համար երկար ժամանակ անլուծելի էր նույնիսկ Աննի թագավորները շատ են մտածել այդ մասին, շատ էին աշխատել բայց ոչինչ չէին կարողացել անել 1198 թվին Հոռոմոսի առաջնորդ Մխիթարը Ականց անունով ջուրը մեծ ծախսերով և դժվարություններով բերում է վանքը այժմ, իհարկե չորացած է այդ ջուրը և չոր, պապակվաժ քարը միայն գրգռում է իր տեսքով ծարավից տանջվող այցելուին Տապանատուն ասվածը վանքի հարավային կողմից կպած մի ընդարձակ շինություն է դարձյալ գեղեցիկ, դարձյալ զարդարուն, կամարակապ առաստաղը քանդակներով և խաչքարերով զարդարված պատերը խոսում են շինողի շքեղ ճաշակի մասին:Հոյակապ շինության վրա երեք փոքրիկ մատուռներ կան որոնցից մեկն ունի գմբեթ մի ուրիշ մատուռ էլ այս շինության մյուս կա եղել են են բացի դրանից, երեք հատ փոքրիկ մատուռներ տապանատան նման մի ուրիշ շինության վրա բայց նրանք փլվել են և իրանց վաղեմի գոյությունը հիշեցնում են մի քանի թափթփված բեկորներով:Այս մանրիկ մատուռները «տապանատուն» անունը պարզապես ցույց են տալիս, որ Հոռոմոսի բակը տոհմային գերեզմատուն էր հարուստ, իշխանավոր ընրանիների համար անշուշտ, դրանք անեցիներ էին: Եվ զարմանալի չէ այս հանգամանքը քանի որ Բագրատունի թագավորներն անգամ թողած իրանց շքեղ մայրաքաղաքը, իրանց հոյակապ պալատները, այստեղ Ախուրյան այս նվիրական ափում էին իրենց հավիտենական հանգստյան օթևան գտնում, երբ երկիրը աղքատացավ բարբարոսների ավերմունքից երբ իշխանական փառքից մերկացած Շիրակը Հռոմոսի հողում թաղվելու բախտն մատչելի դարձավ և հասարակ մահկանացուներին: Ինչպես տեսնենք, երկու կով նվիրելով կարելի էր գերեզմանի տեղ գնել:

Բայց ահա, վերջապես, և ինքը վանքը: Արդեն մթնելու վրա էր, երբ մենք մտանք այնքան հռչակավոր անուն կրող կամարների տակ:

Իր հռչակին արժանի շինություն: Դավիթը հիանալի է իր բոլոր սյուներով: Պատանիների առջև տասներկու սյուներ են մեջտեղ չորս սրանք միանում են իրար հետ գեղեցիկ ու բարձր կամարներով և պահում են իրանց վրա խոշոր գմբեթը որ զանգակատունն է: Գավթին դուռը տանում է բուն տաճարի մեջ, որ համարյա գավթի մեծությունն ունի: Ընդհանրապես հոռոմոսն չէ զարմացնում իր մեծությունն ունի։ Ընդհանրապես Հոռոմոսը չէ զարմացնում իր մեծությամբ և ընդարձակությամբ։ Բուն տաճարը անսյուն է նրա իրանի մեջտեղը լայն կոլորի գոտի է որի վրա բարձրացրած է տուն մեծ գմբեթը:

Ճարտարապետական գեղեցկություններ շատ ունի վանքը, բայց այդ հարստությունները նա թաքցրել է անլուրջ տարածության մեջ: Նեղլիկ պատուհանները նույնիսկ չնկնելով էլ վերին աստիճանի ժլատությամբ են լույս ներս թողնում և եկեղեցու ներքին կողմը միշտ ընկղված է կիսամթության մեջ: Արևելցին սիրում է խորհրդավորությունը մանավանդ կրոնական հասկացությունների մեջ: Այդ խավարը անհրաժեշտ էր նրա մտքի ու ու սրտի վրա պատշաճավոր ազդու տպավորություն թողնելու համար:

Հոռոմոսի վանքը դրսից ծածկվաց է արձանագրություններով: Չորս պատերի վրա փորած երկար ու կարճ տւղերը լուռ պատմում են թե դարերի ընթացքում ինչեր է արել ժողովրդի բարեպաշտությունը հռչակավոր վանքի համար: Դրանք մի տեսակ կալվածագրեր են, պայմանաթղթեր նվիրատուների և վանքի միաբանության մեջ:

Միջնադարյան վանքը, մանավանղ այստեղ, Շիրակում առևտրական սկզբունքներով էր բարեպաշտություն զարգացնում հավատացյալների մեջ: Ստանալով նվերներ, նա պարտավորվում էր աշխատել նվիրողների հոգու փրկության համար հատկացնելով նրանց որոշ քանակությամբ պատարագներ տարվա որոշ տոների: Շատ անգամ այդ պատարագների թիվը, տոները երբ պետք է մատուցվեյին պատարագները, մի լավ արժեցույց են և, նրանց նայելով կարելի է ենթագրել թե ինլ զիէ և նշանակություն ուներ վանքին ընծայաբերված այս կամ այն կալվածքը, իբր պայմանադիրը որոշ ժամանակի համար չէր կնքվում: Սրա ժամանակը հավիտենականությունն էր մեկը, մի ջրաղաց կամ մի զույգ եղն նվիրելով վանքին կարող էր հավատացած լինել որ իր մեռնելուց հետո տարվա այսինչ օրերին վանքը պատարագ պիտի մատուցանե իր հոգու համար մինչև աշխարհի վերջը մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը: Պայմանը ամրապնդվում էր անեծքներով: Ով խափանե պայմանը նա Հուդայի ընկերը պիտի դառնա նա նզովված պիտի լինի 318 հայրապետներից և այլն:

Դարի միամիտ հասկացողություններն են ծլլում այդ արձանագրություններից: Իսկ այժմ ամայի ու անբնակ վանքերի ջարդված ու փլված պատերի կտուրների վրա որքա՞ն դառն հեգնություն են բովանդակում «մինչև Քրիստոսի գալուստը» «մինչև աշխարհի վերջը» խոսքերը ըստ երևույթին երկաթի ու արյան այն դարերում մարդիկ շատ լավ պիտի ըմբռնեին որ երկնքի տակ ապրողների համար չկա տևողականություն չկա կարգերի և հասկացողությունների կայունություն: Բայց մարդիկ հավատով էին ապրում և այդ հավատն էր, որ ոչ միայն ապրեցնում էր նրանց դժոխային պայմանների մեջ այլև հավիտենական դաշնագիր ներ էր կնքել տալիս:

Նույն այդ անմեռ հավատը ծեփել է Հոռոմոսի պատերը բարեպաշտության հույսերի և ակնկալությունների արձանագրություններով Բայց այցելուն ամենից առաջ վանքը շինողի արձանագրությունն է որոնում:

Հոռոմոսի հիմնադիրը, ինչպես ասացինք Հովհաննես վարդապետն է եղել 10-րդ դարի կեսում: Այսպես է ավանդում պատմությունը: Բայց վանքը մտնողի առաջ արևմտյան դռների ճակատին բացվում է մի արձանագրություն որ ասում է թե Հովհաննես վարդապետից համարյա հարյուր տարի հետո վանքը քանդվել է և նորից շինվել: եվ շինողը եղել է Անիի Հովհաննես Սմբատ թագավորը, որ և տվել է վանքին կողբում գտնվող իր մի այգին և տարին հարյուր բեռ աղ: Այս բոլորը տեղի է ունեցել 1038 թվականին:

Տխուր շատ տխուր հիշատակներ են այդ թագավորն ու այդ թվականը այս գեղեցիկ, մեծահռչակ սրբավայրի ճակատին Աստծուն հաճոյանալու, մեղքերի թողություն գտնելու համար են այս միապաղաղ գեղեցիկ սյուները կանգնել, այս կամարները օդի մեջ տարածվել: Բայց նույնիսկ Հոռոմոսը կարող էր ջնջել Հովհաննես թագավորի մեղքերը: Մեղքեր կան որոնց ահավոր ծանրությունը չեն կարող տանել մինչև անգամ տասը այսպիսիս հոյակապ ու ամուր կամարակապ հարկեր: Դրանք այն մեղքերն են որոնք կատարվում են ոչ թե անհանտերի ոչ թե այս կամ այն դասակարգի դեմ, այլ մի ամբողջ ժողովրդի մի ամբողջ քաղաքական մեծ կազմակերպության դեմ:

1038 թվականը, երբ Հոռոմոսի ճակատին փորվում էին այդ տողերը նախավերջինն էր Հովհաննես-Սմարտի կյանքի մեջ: Մարմնով սաստիկ չաղ դժվարաշարժ թագավորը շատ հարմար լիներ այսպիսի մի վանքի վանահոր պաշտոնում: Բայց նա սկզբիցևեթ վանք չուզեց, այլ տոհմային թագն ու գայիսոնը իրեր որոնք փոխանակ զարդարելու նրան ճնշում ու տանջում էին, որովհետև նա չափազանց անուժ ու վախկոտ էր: Բագրատունյաց պահի վրա հաջորդաբար առյուծներ էին նստում խեղճ ու անճար էր այս մեկը նախավերջինը: Եվ Շիրակի փառավոր թագավորության հոգեհան հանդիսացողը այս անճարությունը եղավ ինչպես բնական էր այն ժամանակներում երբ գրքից ու վանքից շատ սուրն էր զորավոր իբրև պաշտպանություն:

Հոռոմոսի այս բարձունքի վրա իր բարեպաշտպանական նվերը երկնքից մատուցանող թագավորը մոռացե՞լ էր արդյոք, որ 16 տարի առաջ նա մի թուղթ էր ուղարկել Հունաց Վասիլ կայսրին: Մի վատ մի անպատիվ թուղթ, որի մեջ մի շատ ստոր առևտուր էր պայմանավորված: Վասիլ կայսրը իր զորքերով շարժվում էր Անիի Թագավորության սահմաններից հեռու վախկոտ Հովհաննես Սմբատր մտածեց մի սարսափելի ծանր գնով հանգստություն գնել իր չաղ մարմնի համար մինչև այն ժամանակ երբ այդ մարմինը ձոր կիջներ:

Հայոց կաթողիկոսը տարավ նրա թուղթը Վասիլին: Շիրակի թագավորը պայման էր դնում որ քանի ինքը կենդանի է թագավոր մնա Անիում, իսկ իր մահից հետո Անին դառնա Հունաց սեփականություն: Բյուզանդական կառավարությունը իհարկե հիացմունքով ընդունեց այդ ինքնասպանության գործողությունը: Իսկ Հովհաննես Սմբատը ինքն իր աչքում արդարանում էր նրանով, որ ավազակ է և ժառանգ չպիտի թողնե Բագրատունի թագը կրելու համար:

Բայց այս մտածությունը ավելի ևս անհրապույր, մռայլ կերպարանք է հաջորդում չաղ թազակրին: Ճիշտ է, նրա միակ որդին մեռել էր, բայց եթե անժառանգ էր Հովհաննես Սմբատը, այդպես չէր բագրատունիների տոհմը: Նա անժառանգ չէր թագավորը այդ ժամանակ ուներ մի հարազատ եղբայր քաջ Աշոտը, որ, սակայն, հեռացված էր Անիի սահմաններից որովհետև անդրանկության իրավունքը ավելի զորեղ էր լինել ավագ եղբայրը չնայած իր վախկոտության ու անկարողության:

Եվ այդ վախկոտը չկարողացավ հասկանալ, որ գահը Բագրատունիներին է պատկանում: Իր համար մի 16-17 տարվա անփառունակ ողորմելի թագավորության ապահովելու միտքը նրան տարավ հասցրեց տոհմային իրավունքները, մայրաքաղաքը վաճառելու մեծ ու զզվելի հանցանքին: Հոռոմոսի օծման տոնախմբությունը կատարող ժողովրդի առաջ դեռ ծածուկ էր հանցանքը: Բայց արձանագրությունից, մի երկու տարի հետո մեռավ թագավորը, և այնուհետև որքան լաց եղավ Շիրակը: Տարիներ անցան, չաղ թագավորը հող դարձավ, իսկ նրա տխուր գործը շարունակում էր այրել որբացած ժողովուրդը: Մի ամբողջ երկիր արտասվում էր իր բոլոր աչքերով: Արտասվում էր ոչ թե այն պատճառով որ շահը անջատել էր մի թագավորը դեռ ապրում էր հողի վրա, ապրում էր այն զզվելի վաճառքի, այն թղթի կտորի մեջ որ եկավ գահ ու անկախություն ջարդելու, ստրուկության շղթաները փաթաթելու այդ սիրուն ինքն իրենով երջանիկ աշխարի վզին:


Արտասունքների հեղեղը հասա՜վ արդյոք այդ թագավորի ոսկորներին ողողե՜ց նրանց: Տխո՜ւր տխուր է Հոռոմոսի ճակատին կնքված թագավորակսն արձանագրությունը դուք ակամա հեռանում եք նրանից, դուք հանգստությունը գտնում եք երկու եզ նվիրողների արձանագրությունների մեջ: Նրանք ավելի անմեղ են երևում, քան այս տողերը որոնք վկայում են դարերի և սերունդների առաջ: Որ իր գեղեցկությամբ այնքան զարմանալի այս շինության միտքը ծագել է այդ իսկ գլխի մեջ ուր տեղավորվսծ էր Անին հույներին տալու սև ոճիրը…

Հոռոմոսը երկար ապրեց, բաց աչքով տեսավ էր հիմնադրի վատության հետևանքները: Արյունոտ ժամանակը մոռացավ ամեն ինչ, մինչև իսկ թագավորների հանցանքները: Հռչակավոր սրբավայրը մնաց միակ մխիթարություն որբ ու անտաեր ժողովրդի համար և բարեպաշտական տուրքերը եկան արձանագրությունների մի ամբողջ գրականություն դրոշմելու հաստ աշտարակավոր շրջապարիսպի ետևում ապաստանփվա գեղեցիկ պատերի վրա:

Ոչ մի հնարավորություն չկա այդ արձաբագրոիշւթյուններից յուրաքանչուրի մասին խոսելու նրանցով մանրամասն զբաղվելու համար: Ես միայն մի ընդհանուր դիտողություն կանեմ այստեղ [1]: Դարերի խորքից փշրանքներ են մնացել մեզ իրեն ժառանգության այդ փշրանքների մեջ կարևոր տեղ են գրավում արձանագրություները։ Բայց ինչպես ենք մենք վերաբերվում դրանց կարդում ենք անցնում։ Անցնում ենք իմանալով, որ այսինչ ժամանակ, այսինչ աննուն ունեցող մի բարեպաշտ տղամարդ կամ կին այս կալվածն է նվիրել վանքին: Եվ որովհետև այժմ ոչ նվիրված կալվածի տեղը կարելի է որոշել ոչ նվիրողների մասին մի հաստատ տեղեկություն տալ, ուստի բավականանում ենք մեր ստացված ընդհանուր տպավորությամբ թե այսինչ վանքը ուրեմն շատ հարուս է եղել։

Սակայն փոքր ինչ խոր մտածող շատ հեշտ հասկանում է որ արձանագրությունները ավելի մեծ հետաքրքրություն են ներկայացնում ավելի շատ բան ունեն ասելու ոչ թե նվերների ու նվիրողների մասին այլ այն իրավական կարգերի, կալվածատիրական օրենքների մասին որոնցով կառավարվում էին մեր նախնիքները: Շիրակը այս հորցերը մշակելու համար անսպառ նյութերը ունի իր հնությունների վրա: Ոչ միայն Հոռոմոսը այլև Անին Բագնույրը, Տիկորը, Խծկոնքը իրենց արձանագրությունների մեջ մեր հին կյանքի մանրանկար պատկերն են պահում։ Եվ եթե միչև այժմ նրանք համարյա ոչինչ չեն ավելացրել մեր պատմության վրա, պատճառնայն է որոնածը հին կյանքի առօրյա պատկեր չի եղել, այլ քաղաքական խոշոր փաստեր անակնկալ հայտնություներ: Զենք գտել այդպիսի բաներ արձանագրությունների մեջ, ուստի և բավականացել ենք նրանց ընթերցանությամբ բավական ենք համարել ենք մնալ անցողիկ թե ով է շինել այս կամ այն եկեղեցին։

Ավելորդ է ասել որ այցելուն դրանից ավելի կարևոր հարցերի լուծումն է սպասում հին ավերակներից: Մենք, օրինակ գիտենք մեր պատմագիրներից որ հայ ժողովրդի վրա ընկած էր հարկերի և տուրքերի մի սարսափելի պատմություն։ Բայց ինչ հարկեր էին դրանք պատասխանել կարող են միայն արձանագրություները։ իսկ այդ պատասխանի մեջ մենք կգտնեք և մեր հին կյանքի տնտեսական պայմաները կիմանանք թե ինչ էր արտադրում ժողովուրդը և ինչ էր տալիս իր տերերին: Մենք չգիտենք, թե ինչ հողային հարաբերություններ գոյություն ունեին հին ժամակակներում: Արձանագրությունները այստեղ էլ մեզ շատ կօգնեն: Մենք սովոր ենք ասելու որ Հայաստանի մեջ գոյություն չուներ ճորտություն: Բայց ահա, Շիրակի արձանագրությունների մեջ կարդում ենք «ճորտ», «պարոն» բառերը: Իսկ երբ կան բառերը պետք է ենթադրել որ գոյություն ուներ և սիստեմը։

Արձանագրությունների գիտական մշակում, ուսումնասիրություն չէ եղել և չկա մեզանում: Ամեն մի հայի հետաքրքրել է և հետաքրքրում է միայն հնագիտական կողմը առանց ընդարձակվելու այդ կողմը, առանց քաղաքացիական և կուլտուրական հարցեր ու շահեր մտցնելու նրա մեջ։ Իհարկե հեշտ բան չէ արձանագրությունները հասկանալը և բացատրելը: Մի այդպիսի գործ կատարելու համար հարկավոր է երկար ու դաժան աշխատանք: Բայց չէ կարելի ասել, թե այդպիսի աշխատանքը կլինի ապարդյուն Շիրակի արձանագրությունների ահագին մեծամասնությունը պատկանում է այն ժամանակներին երբ այստեղ տիրում էին, արաբական բայց մանավանդ բյուզանդական ազդեցությունները: Ահա այդ ազգերին պետք է դիմել մեր մեջ գոյություն ունեցած կարգերը հասկանալու համար:

Ես ենթադրում եմ որ Բյուզանդիայում գոյություն ունեցած մի սիստեմ ինձ օգնեց հասկանալու Հոռոմոսի վանքի մի քանի արձանագրություններ ահա ինչպես:

Շիրակի արձանագրություններ կասկած չեն թողնում ընդունելու, որ միջին դարերում մեր մեջ էլ վանքերը եկղեցիները կարող էին մասնավոր մարդկանց սեփականություն դառնար: Եկեղեցի, վանք գնելը («դանձագին անելը,) սովորական իրավունք էը: Սե փականատիրոջ համար վանքը կամ եկեղեցին «հայրենիք» է և սովորաբար կոչվում է մեր ախտը: Եվ այդ տերերը միայն հողի և շինության իշխանությունը չունեի նրանք ազդում էին և վանքի կաոավարության վրա:


Հոռոմոսի վանքը մի ժամանակ պատկանել է Խաչենի իշխանների տոհմին (12-րդ դարի վերջում և 13-րդ դարի սկզբում): Այդ ժամանկվա արձանագրությունները միշտ հիշում են այդ տերերին (Հեճուպ Գրիգոր, Սմբատ, Իշխան) Իրանք, այֆ իշխաններն էլ, կարգադրություններ էին անում և գրում պատերի վրա: Այնպես, Հեճուպ Գրիգորը, Սմբատը, Իշխանը կարգադրում են «Մեր սեփական ուխտի մեջ ոչ պատրոն և աչ ճորտ իրավունք չունենան աղուն աղալ»:

Բայց Խաչենի իշխանական տոհմը դեռ կարող էր Հոռոմոսը սեփականություն ստացած լինել այս կողմերի մեծ հողային կալվածների հետ: Նրա արած կարգադրությունները դեռ կարելի է համարել կալվածատիրոջ տեղային իշխանի կարգադրություն: Հետաքրքրականն այն է, որ վանքը բացի այդ տերերից ուներ աւրիշ ավելի մասնավոր տերեր էլ, որոնք անվանվում են պարոններ: Սրանք էլ խառնվում էին վանքի կառավարության մեջ: Պատրոն կարող էին լինել ոչ միայն տղամարդիկ այլև կանայք: 1228-ին նույն Հեճուպ Գրիգորը և նրա մյուս ազգականները խիստ արգելում են, որ պարոնները, ով լինեն նրանք՝ կին թե տղամարդ կաշառքով վանահայր չդնեն: Ահա այդ հետաքրքրական տողերը:

«Կամաւ Ամենակալին Աստուծոյ այս մեր գիր յիշատակի է Հեճուպ Գրիգորոյ արդոյ Հասանայ եղբաւրորդեաց իմոց տէրոնց սուրբ ուխտիս Վանացս Հոռոմասի, որ Հաստատեցաք արձանագրով պատրոն ով լինի այս տեղոյս ի յարանց կամ ի կանանց ով կաշառք այնպիսին նզովս սոց զՅուդային զԱստուածավաճառաին և զԿայէնին զեղբայրասպանին և Հայր և այլ գործաւոր Հօրէն և ՅԺԸ Հայրապետացն և յամենայն սրբոց անիծեալ եղիցի յոգի և ի մարմին: Ով հակառակ կայ այս բանիս ի պատրոնաց կամ ի միաբանիցս կամ ջնջել ջանայ զայս գիրս և ինքն ջնջեսցի ի դպրութենէ կենացն: Արդ եթէ մեծ և եթէ փոքր կարծիս առնու թէ Հայր կամ այլ գործաւոր կաշառք է տվել և վրեժխնդիր չլինի վերագրելոցս նզովիցս տէր է ամէն»:

Այստեղից շատ պարզ է, որ վանքի անմիջական կառավորությունը պատկանում էր պտրոններին: Իշխանները միայն բարձր իրավատերեր էին որոնք կարող էին պատրոնների դեմ գնալ: Ի՞նչ են այս պատրոն ասվածները:

Բյուզանդական պետության մեջ գոյություն ուներ վանքերը այս կամ այն անձին (հագևոր թե աշխարհական) տալու սիստեմը, որ կոչվում էր քարիստիկարիոս: Դա մի տեսակ պարգև էր, որ սեփականության իրավունք չուներ իր մեջ: Քարիստիկարիոսը, այսինքն վանքը պարգև աստացողը օգտվում էր նրա եկամուտներից բայց պարտավոր էր հոգալ միաբանության կարիքները և առհասարակ ամեն ջանք գործ դնել, որ վանքի մեջ ապրողները խաղաղ ու անվրդող մնան նվիրված իրանց աղոթքներին: Սովորաբար վանքերը կայսերական հրամանով ընծայվում էին պետության պաշտոնյաներին, որոնք և հարստանում էին այդ միջոցով: Բայց միշտ կայսերական հրաման չէր գործադրվում: Վանքը կարող էին տալ և նրա աշխարհական տերերը այնպես որ կարելի է ենթադրել, որ Հռոմոսի պատրոնները հենց այդ Հեճուպ Գրգորի և մյուսների ձեռքից էին ստանում իրանց կողումը: Բայց նույնիսկ տերերի համաձայնությունն էլ չէր հարկավոր: Վանքի միաբանությունը ինքը կարող էր իր համար պատրոն հավանավոր ընտրել: Այս հանգամանքն էլ մենք գտնում ենք Հոռոմասի արձանագրությունների մեջ 1246 թվականին, գուցե հենց նույն Հեճուպ Գրիգորի կամ նրա ժառանգների ժամանակ, մի ոմն դսեղեցի Աշոտ նվիրում է Հոռոմոսին մի ավետարան, չորս եզ, երեք կով, չորս էշ, երկու ձի: Իսկվանքի միաբանությունը այս է գրում «Ես Տէր Բարսե և Սարգիս վարդապետս և այլ եղբարքս ընկալաք զնա իբրև զմի ի պատրոնաց մերոց»: Զարմացնել կարող է այն, թե ինրպես էր, որ այդպիսի թեթև նվերը այդպիսի փոխարինություն էր ստանում: Բայց արձանագրությունը այս էլ հասկանալի է դարձնում վկայելով, որ Աշոտի նվերը տեղի ունեցավ «ի նեղ և չար ժամանակի, յետ կործանման տաթարին (թաթարին), մինչև էր վանքս ի նեղութեան»:

Եվ այսպես, եթե համազիչ են մեր բացատրությունները, պետք է ընդունել, որ բյուզանդական սովորությունը հաստատված էր և մեղանում: Եթե արևելյան կայսրների ազատության մեջ վանքերը կարիք էրն զգում հովանավորների պատրոնների միջոցով պաշտպանել իրանց որքան մեծ պետք է լիներ այդ կարիքը մեր երկրում, հարտահարողներն ու թալանողներն այնքան շատ էին

Քարիստիկարիոսի սիստեմը մեծ չարիքների դուռ էր բաց անում վանքը հարստանալու միջոց էր և նրան շահագործում էին նրա ժամանակվոր տերերը նեղանում էր ինչպես տեսանք պակաս չէր կարիքը:Գրիգոր Հեճուպի արձանագրության մեջ շարված անեծքները մոտավոր հասկացողություն են տալիս, թե ինչ չափերի էր հասել կաշառակերությունը և որքան վնասներ էր նա պատճառում..

Հոռոմոսի կյանքը ներկայացնող արձանագրությունները ընդհատվում են 1336 թվականիներբ Զաքարե սպասալարի թոռան որդի Աթերակ Վահրամընորից պայծառացնում է վանքը, վերադարձնելով նրա կալվածքները և ավելացնելով իր կողմից նորերն էլ: Այնուհետև սև անհայտություն է գալիս հռչակավոր վանքի վրա,որ շատ հասկանալի կլինի, եթե չմոռանանք, որ շրջականերն էլ քարուքանդ, ավերակ երկիր էին դարձել երեք հարյուր հիսուն տարուց հետո մի արձանգրություն է երևում, որ կարող է այդ երկար ժամանակամիջոցի պատմությունը համարվել

Դա վերանորուգության արձանագրություն է 17 դարի վերջին քարորդում տիգրանակերտցի Դանիել վարդապետը, տեսնելով Հոռոմոսը աղբով հողով և ամեն տեսակ ագտեղություններով լցված, վառվում է մի ազնիվ զգացմունքով և մաքրել է տալիս դժբախտության դարերի այդ կույտերը գործադրելով մեծ ջանքեր այդ էլ վերանորոգության ու բարերարություն էր Հոռոմոսը, իհարկե այլևս չստացավ իր նախկին հարուստությունները: «Դառն ժամանակ էր- ասում է Դանիել իսկ, որ իրավունք ուներ իր քաջագործությունը արձանագրելու համար տեղ ստանալու վանքի պատերի վրա: Այժմ էլ յուրաքանչյուր այցելու հաճությամբ այդպիսի իրավունք կտար ամեն մի Դանիել վարդապետի, եթե զանվեր այդպիսիսն և ազատեր Հոռոմոսը կեղտերից ու աղբից: Միշտ նույն իրականությունն է կախված մեր օդի մեջ Դանիել Վարդապետները ամբողջ երևույթ են կազմում այսօր էլ

Զ

Վերջին լույսերը խուրձ խուրձ մարում էին արևմուտքի խոր ծոցում, երբ մենք դուրս եկանք Հոռոմոսի դռներից և սկսեցինք իջնել ուղիղ մեր առջևը փռված կիսակոլոր ձորը Մեր եկած ուղիղ ճանապարհով չէինք հետ դառնում:

Շրջակաները արդեն գիշերային անորոշության քողի մեջ էին: Զորալանջևրի վերին մասերն էին դեռ փոքր-ինչ լուսավորված. ստորոտները արդեն կուլ էին գնում անհայտության մեջ: Նույնիսկ մեր տների տակ ոլորվող ճանապարհի վրա ամեն ինչ պարզ ու որոշ չէր։

Իսկ այդ ճանապարհը սաստիկ նեղ ու քարքարոտ Հոռոմոսի աոջևից, գյուղի միջով գահավիժվում էր դեպի Ախուրյանը հավասարակշռություն պահպանելու համար պետք է վազեվազ իջնել բայց մեր առջև բացվեց մի այնպիսի տեսարան, որի համար կարելի չէր չարհամարհել պատանման ղառիվայրը չպահել, չղանդաղեցնել քայլերը: Ես կանգ առա, որ գոնե մի րոպե նայեմ և զմայլվեմ:

Զմայլեցնողը, կանգնեցնողը Ախուրյանն էր ձորի թանձրացող մթության մեջ նա վայլում էր իբրև հալած արծաթե մի հսկայական շերտ այստեղ, իմ աչքի առաջ այդ շերտը մի հորդ գետի անթիվ պտույտներից մեկն էր գործում քշելով իր ջրերը դեպի հյուսիս, նա հանկարծ մի կիսաշրջան է տալիս թեքվում դեպի արևմուտք:

Ահա ամբողջ տեսարանը բայց նրա շքեղությունը այդ պտույտր չէ, այլ այն փայլր, որ օրվա այս ժամին ստացել է նա: Ջրերի մոտ ապրողներին հայտնի է, թե որքան լավ կարողանում են նրանք հավաքել երկնքի լույսերը ամփոփել իրանց մեջ Ախուրյանի այդ կարողությունը հիացուցիչ է Այս խոր ձորի հատակից նա խլել է արևմուտքի մարող բոլոր լույսերը, ոչինչ չէ տվել իր ափերին և արծաթելով իք ոլորուն մեջքը, ինչպե՜ս է փայլում իր սև կիրճի մեջ: Մի աներևակայելի քնքուշ, շոյող փայլ է դա, որի մեջ դուք նկատում եք անհանգիստ ալիքների դողդողոցը: Լուռ ու անշարժ բնությունը կարծես ամբողջովին ուշադրություն է դարձել և շնչասպառ նայում է ձորի հատակին:

Խոշոր, ահավոր գծեր չկան այդ տեսարանի մեջ: Հոռո մասի ձորը այս կողմում ոչ անչափ վայրենի է որ ճնշե վախեցնե երևակայությունը, ոչ էլ շատ փոքր է որ ոչինչ տպավորություն չթողնե: Չափավոր է բնության թափը: Եվ այստեղ նա իր այս ջրային տեսարանով մի խաղաղ, երազուն տրամադրություն է հաղորդում մարդու մտքին այս թանձր ստվերների, այս շողշողացող ալիքների աշխարհում որքա՜ն սիրուն հանդարտությամբ է գործում երևակայությունը, որքա՜ն մեղմ քազցրություն և լիառատ վայելչություն է ստանում զգացմունքը:

Մեր նախնիները սրբություններ ստեղծում էին խորհրդակցելով բնության հետ: Կրոն, սրբություն չէր միայն պաշտվում նրանց շինած վանքերի մեջ այլև հայրենի բնությունը: Միտքն ու սիրտը դեպի երկինք տանում են ոչ միայն սաղմոսները խունկը պատարազը, այլև այն տեսարանները, որոնց ընտրելու և նրանց վանքերին կպցնելու մեջ մեր նախնիները կատարյալ վարպետներ էին: Հռոմոսը իբրև հռչակված սրբավայր ընտրել տվողը երկնքի ձայնը չէ եղել, այլ երկու մատուռները, որոնք լուռ մեզ են նայում կիսամթության միջից:

Նրանք գտնվում են մի փոքրիկ թումբի վրա, այնտեղ, ուր Ախուրյանը թեքվում է դեպի արևմուտք: Մեր փոքրիկ ճանապարհը, ցածրանալով որքան կարող էր տանում է դեպի այդ թումբը բոլորովին գետի ափով: Ահա նա անցավ մի ինչ որ կամրջանման քարքարուտի վրայով ներքևում վշշտալով Ախուրյանի մեջ է թափվում մի գետակ քարից քար պետք է ցատկել զգուշությամբ թե չէ՝ կարող եք ընկնել դեպի ցած, ուր Ախուրյանի ջրերն են վազում, իսկ այդ ջրերի մեջ ընկնելը որքան էլ գեղեցիկ լինեն նրանք այս ժամին բոլորովին հրապուրիչ միտք չէ: Ախուրյանը խեղդող է իսկ նրա մեջ ապրող մեծ ձկները կերակուրի են սպասում:

Գետի վտանգավոր ափից պրծաք այժմ փոքրիկ ճանապարհը տարավ ձեզ գցեց ահագին քարակույտերի մեջ ու ինքը, չարաճճին կորավ: Այդ քարակույտերի մեջ շարժվելուց դժվար բան չկարծեք թե շատ կա Հոռոմոսի ձորում ոտ դնելու տեղ չեք գտնում, մի քայլից ով գիտե քանի քարեր են շարժվում, դղրդում:

Մատուռները մեր առջևում են այդ քարակույտերն էլ նրանց մանրած քայքայված մարմնից են գոյացել: Բայց որքա՜ն չքնաղ են այդ մարմինները: Կարծես ճարտարապետը իր ափի մեջ է կոկել, զարդարել նրանց և ապա դրել այս հողի վրա: Եվ այսպիսի ավերո՜ւմ: Սև, զզվելի, անհեթեթ քարակույտեր նրանք, կարծես, դուրս տված փորոտիքներ են, որոնք փտում, նեխվում են իրանց գեղեցիկ դիակների կողքին:

Միմյանց մոտ են կանգնած երկու մատուռները: Եվ մեկը մյուսին այնքան նման տխուր ճակատագրի կողմից: Ավերված են ամենաանգութ կերպով: Ավերմունքի պատճառը միայն այն չէ եղել, որ սրանք քրիստոնեական սիրուն եկեղեցիներ են կա այս բարձրավանդակ հրապարակի վրա և մի այլ մեծ հանգամանք որ վառել է քանդողներին հարստանալու տենչով: Մենք կանգնած ենք Բագրատունի թագավորների հանգստարանում

Ախուրյանը ամբողջովին հալած արծաթ, նայում է թագավորական հանգստարանին մի մեղմ գեղեցկությամբ որ, իհարկե անփոփոխ է պահում դարերի սկզբից: Նայում է գնալով, շարունակ դողացնելով իր փայլուն մեջքը, մինչև որ հանկարծ իր բոլոր լույսերով անհետանում է ձորի մի պտույտի մեջ: Միայն նա է գեղեցիկ ու նազելի երկնքի այս կտորի տակ, միայն նա է հափշտակում տանում ուշացած այցելուի միտքը ամեն ինչ բացի միայն նրանից մեռելություն[2] վհատություն է քարոզում նույնիսկ այս գիշերային մթության միջից: Ձորի լերկ ժայռոտ լանջեր են նայում ձեզ ամեն կողմից նրանց դեղնած ճակատների վրա խիտ ու հարուստ բուսականություն չէ երևում: Իսկ այստեղ այս բարձրավանդակ հրապարակում թագավորների գերեզմանատունը ամբողջովին ծածկված է ավերակների քարակույտերով և չկա, կարծում ես մի ափ հող, որ ճնշված ու խեղդված չլինի նրանց սարսափելի ծանրության տակ.

Մենք խմբվել ենք երկրորդ մատուռի առաջ լռություն է տիրում միայն ամեն մեկը շշնջում է «Աշոտ Ողորմած, Աշոտ Ողորմած…»

Այդ շշունջները. հանել է տալիս այս խոշոր համարյա մարդահասակ գերեզմանը, որի առջև կանգնած ենք ամենքս: Ողորմած թագավորի աճյունն է հանգչում այդ քարերի տակ: Ել Ողորմած թագավորի մոտ որքա՜ն ողորմած է դեպի մեզ Շիրակի երկինքը երեկոյի մթությունը գնալով չխտացավ, չթանձրացավ նա ընդհակառակն, շուտ սկսեց հալածական դառնալ: Այս լայն ձորամեջից մենք տեսանք թե ինչպես օդի վերին շերտերը առատ լույսեր ստացան: Լուսինն էր: Նա չէր երևում մեզ իր պաղ շողերով դեռ չէր շոշափում այս ավերակները: Բայց մաքրեց ձորամեջը ամեն առարկ: Դուրս եկավ խավարի միջից և ցույց տվեց մեզ իր կերպարանքը բարակ ու նոսր ստվերներ էին ծածկում նրանց։ Լուսնի հետ վեր կացավ մի զով ու թեթև քամի, որ գնաց շոյելու Ախուրյանի այժմ ավելի գեղեցիկ արծաթյա մեջքը:

Ես տեսել եմ Աշոտի գերեզմանի պատկերները և պետք է վկայեմ որ պատկերը չէ տալիս իսկականի ապավորությունը: Պատկերի մեջ այդ գերեզմանը չափազանց խեղճ ու փոքրիկ մի բան է երևում մինչդեռ նա իսկապես բավական խոշոր ու ազդու մի մահարձան է արժանի աղքատասեր, զարմանալի համեստ բալց քաջ Աշոտի անվան ու հիշա տակին: Նա պարզ է անպաճույճ քանդակներ ու զարդեր չեն երևում. քարի այն խոշոր կտորների վրա, որոնցից կազմված է այդ հուշարձանը: Չորս աստիճան ունեցող պաավանդանի վրա դրված է մի միապաղաղ մեծ պրիզմա: Այս է ամբողջ գերեզմանը: Բայց տպավորությունը կրկնում եք ազդու է և այդ համեստ պարզությունից:

Պարզությունը առիթ է տվել շատերին կարծելու թե դա չէ կարող լինել թագավորի գերեզման: Բայց այսպես դատելու համար պետք էր ունենալ համեմատելու կարողություն: Թագավորների շատ գերեզմաններ չեն մնացել մեր երկրում, որպեսզի կարողանանք համեմատելով դատել: Իմ կարծիքով, ոչինչ հիմք չկա երևակայելու, թե մեր թագավորների գերեզմանների վրա ավելի մեծ ու փաոավոր արձաններ էին դրվում Ղարաբաղի Ջրաբերդ գավաոում Եղիշե առաքյալի վանքի կողքին կոպիտ,հազիվ տաշած քարերից շինած մի մատուռ կա, որի դռան ճակատին գրված է. «Այս է տապան Վաչագան թագավորին» Եվ իրավ մատուռի մեջ միայն մի գերեզման կա ճիշտ նման այս գերեզմանին՝ աստիճանավոր պատվանդանի վրա դրած մի պրիզմա, զարմանալի նրբությամբ հղկած առանց որևէ զարդի, առանց որևէ արձանագրության:

Աշոտի պրիզման, ինչպես երևում է շատ լավ հղկված է եղել, բայց նա կանգնած է բաց երկնքի տակ, քամիների, արևի, անձրևների, ձյուների ազդեցության ենթարկված, ուստի և շատ բան է կորցրել իր նախնական վայելչությունից: Մեր նախնիքները չէին սիրում բարձր ու մեծ տապանաքարեր: Նշանավոր մարդկանց հավիտենական հանգստի տեղ ընտրվում էին ոչ թե բազմամարդ վայրերը, բայց հրապարակները, այլ եկեղեցիների հովանին: Իսկ եկեղեցու մեջ և եկեղեցու մոտ արդեն մեծ ու բարձր արձաններ շինել չէր կարելի: Աշոտի գերեզմանի կողքին երևում է պատի մի փոքրիկ բեկոր, որ վկայում է, թե միաժամանակ այստեղ բարձրացած է եղել, այս թագավորական շիրիմը ծածկելիս է եղել մի շինություն, երևի մի փոքրիկ մատուռ:

Տապանաքարի հարավային կողի վրա կարդացվում է «Աշոտ թագավոր»՝[3] Առհասարակ այս տխուր ավերակների վրա շատ է կրկնված այդ «թագավոր» բառը իսկ դա դժբախտության վրա դժբախտություն ավելացնել էր նշանում:

Ղարաբաղի կուսական անտառներում կորած մի հին անբնակ վանքի մեջ ևս մի անձրևոտ ամառային օր փորձով տեսա, թե ինչ նշանակության ունի արձանագրությունը, մի տեսակ գերեզմանների համար: Վանքի շեմքի մոտ ներսից հողի երեսին մի մեծ տապանաքար կար որի վրա խոշոր տառերով փորագրված էր «Այս է տապան Խերխան իշխանին, որ էր թոռն Բաղաց թագաորին»։ Տապանաքարը, որ միապաղաղ քարե կտոր է եղել ճաքճաքված էր մի քանի տեղից և ամրացրած, չէր հողի մեջ: Նրա տակ երևում էին խորշեր: Ամեն ինչ ցույց էր տալիս, որ այս գերեզմանը բացված է և ո՞վ գիտե քանի՞ անգամ: Իմ ընկերներից մեկը ձեռքը մտցրեց քարի տակ, մի խորշի մեջ հողը ոչ միայն պինդ չէր, այլև նստած էլ չէր և նա ամենայն հեշտությամբ սկսեց ձեռքով դուրս հանել հողի բավական մեծ քանակություն: Այդ հողի մեջ երևաց մի մարդկային ատամ: Կասկած չմնաց որ գերեզմանը այնքան հիմնավոր կերպով տակն ու վրա է եղել արված որ խեղճ Խերխանի ատամը ընկել է գերեզմանի վերևը դրանից կարելի էր եզրակացնել թե ինչ դրության մեջ պիտի լինեին խեղճի ոսկորները

Ի՞նչ էր գրավել գերեզման քանդողներին: Ես համոզված եմ, որ շահի ակնկալությունը, նույն վանքի կողքին, այս գերեզմանից մի քանի քայլ հեռու, կա մի ամբողջ գերեզմանատուն, որի պատերը քարերը ցույց են տալիս, որ գա որևէ իշխանական տոհմի հանգստարանն է եղել: Բայց այդտեղ չկա մի հատ տառ անգամ, և մամուռով ծածկված քարերը չեն ցույց տալիս, որ այստեղ հասած լինեն քանդողները: Խերխանը ուրիշ էր: Պարզ հայտնի էր, որ նա իշխան է և թագավորի թոռ, եվ ահա գանձ գանելու տենչանքը քարուքանդ է արդել նրա գերեզմանը եթե չլիներ այն, արձանազրությունր, ոչ ոք չէր զանազանի իշխանական գերեզմանը հասարակ գերեզմաններից և խեղճ իշխանը գոնե մոռացության փոսում անվրդով կպահեր իր ոսկորները:

Միևնույն իրողությունը պարզ էր ինձ համար և Բագրատունի թագավորների գերեզմանոցում Աշոտի տխուր քարերի կողքին չարված են փոքրիկ փոսեր կարծես մկներն են ծակեր բացել: Բայց մկները չեն այդպես արել, այլ մարդը, հավիտյան շա.ի ծարավ, ոսկու համար ամեն տեսակ ոճիրի ընդունակ մարդը «Թագավոր» անունը այս զարհուրելի ավերակների պատճառ է դարձել նա է եղել, որ, երևի ջնջել անհետացրել է Աշոտի վրա կառուցած շինությունը թողնելով նրանից մի կտոր … միայն:

Եթե միաժամանակ այլ երկնքի տակ ամեն նպատակով կատարվող ավերանքների օրենք ու իրականություն էին ի՞նչ ասենք մեր այժմյան ժամանակի մասին, երբ նույն բորենիական գազանությունը դեռ ապրում է այստեղ: Այսօր Հոռոմոսի ձորի ավերակները պետք է որ ամեն մի մարդու մեջ խղճահարություն զարթեցնեին: Այսօր վերաշինության դար է, այսօր ամեն մի ավերակ զզվանքի զգացում է հարուցանում դեպի ավերողները: Բայց այսօր էլ պակաս չեն ձեռքեր որոնք մխվում են ավերակների կրծքի մեջ, պրպտում են այդ ցավատար մնացորդները՝ կողոպտելու նպատակով՝ գազանը երբեք չի մեռնում մարդու մեջ:

Տեսեք, թե ինչ ոգով ու շեշտով են դրված այն արձանագրությունները, որոնք այնպես գրավում են մեր ժամանակից բորենիներին:

Աշոտի գերեզմանը, ինչպես ասացի, գտնվում է փոքրիկ եկեղեցու առաջ մի քանի քոլլ հեռու նրա հարավ արևելյան անկյունից: Այդ եկեղեցու անունը հայտնի է . Գևորգ: Հայտնի է նույնպես, թե ով է այն շինել: Աշոտի գերեզմանին, եկեղեցու արևելյան ճակատից նայում է Գագիկ Առաջին թագավորի արձանագրությունը որի գեղեցիկ ոճը հարկադրում է ինձ ամբողջովին արտագրել նրան այստեղ

«Եվ հռչակավոր դու և մեծածնունդ ի վկայս, սուրբ Գեորգիս օգնեա բարեխօսութեամբ Գագկայ Շահանշանի շինողի զվկայարանս դաշտ քոյով անուանակոչութեամբ ի քոյդ յուսակնեալ բարեխօսութիւն .. ընկալցի զորմութիուն [4] ի Քրիստոսի Աստուծոյ յանվախճան արքայութևանն ընդ ամենայն արդարացեալսն ապաշաւանօք հասանել լուսոյ փառաց արդւոյն Աստուծոյ ի վերջում գիշերին, ի ծագել մեծի և աներեկ առաւօտին այցելութիւն գտանել առաջի ահաւոր բեմին և անաչառ դատաւորին, աղաչեմք»:

Պատմությունն ավանդում է, որ Գագիկ Շահանշահը շատ եկեղեցասեր էր և հաճախ ինքն էլ մասնակցում էր ժամերգության: Այսպիսի մի մարդուն վայել է այդ արձանագրությունը, որի մեջ այնքան ազդու շհշտերով խոսում է ջերմեռանդ քրիստոնյայի զգացմունքը, որ հոգևոր բանաստեղծության էլ է հասնում, բայց պերճ խոսքերից անհամեմատ պերճախոս է, իբրև նույն քրիստոնյայի սրտի նվեր այդ սիրուն եկեղեցին: Գագիկը անվան և ժամանակին արժանի մի գեղեցկություն: Դա այն ժամանակն էր, երբ ավարտվեց Անիի Մայր եկեղեցու շինությունը, երբ Անիում գտնվում էր ճարտարապետական մի այնպիսի հանճար ինչպիսին էր Տրդատը:

Բայց բարեպաշտական առատ ու չքնաղ պեղումները բավական չէին լինի Գագիկ Առաջինի մեծացնելու: Նա թագավոր էր, իսկ թագավորի մասին առաջին մտածմունքը այն կարող է լինել, թե ինչպես էր ժողովորդը նրա ժամանակ: Այս կողմից էլ Գագիկը փառավոր անուն ունի: Նա վերջինն է Բագրատունի մեծագործ թագավորների շարքում երեսուն տարի կառավարեց իր երկիրը և նրա մեջ միանում էին մի ժողավրդի համար բարերար երկու սկզբունքները քաջություն և աշխարհաշինություն: Այդ երեսունամյակի պես խաղաղ ու երջանիկ ժամանակ շատ չէր տեսել: Հայոց աշխարհը քաջությունը պաշտպանում էր թշնամիններից, իսկ լայն սիրտը կառավարչական տաղանդը այդ խաղաղ ժամանակամիջոցում բարեգործական և երթական հիմնարկություններ էր ստեղծում գթություն և արդարություն էին հաստատում ամեն տեղ:

Մի այսպիսի թագավոր այդ իրավունքը ուներ կատարյալ հույսով դիմելու երկնային զորություններին և իր համար երանություն աղերսելու: Բայց մարդկայի՜ն գործեր և ինչպե՞ս նրանքսարսափելի անգթությամբ ծաղրում նվիրական զգացմունքները: Այդ թագավորի շինած եկեղեցին այսպես ավերված ու պղծված, իսկ նրա սրտառուչ արձանագրությունը այսօր էլ չէ կարողանում կանգնեցնել ավերակներ կողոպտողներին:

Աշոտը Գագիկի հայրն էր։ Հայրը իր քանդած գերեզմանից, որդին ավերակ պատի վրա դրոշմած տողերից իրար են նայում և կարծես այժմ էլ զարմանում են աշխարհի գործերի վրա:

Միայն Աշոտի գերեզմանն է երևում Ախորյանի այս ավերակ ափի ամբողջ տարածության վրա: Բայց սա Գևորգի մի ուրիշ արձանագրություն պարզ ասում է, որ նա թագավորների հանգստարան է: Այդ արձանագրությունը գտնվում է եկեղեցու արևմտյան ճակատի վրա: Արձանագրողը Հովհաննես-Սմբատ թագավորն է Գագիկի անարժան որդին, որ հորից ժաոանգել էր գրասիրություն և եկեղեցասիրություն, մոլության հասցնելով վախկոտությունը, և որի հետ տեսնվեցանք Հոոոմոսի վանքում։ Արձանագրության մեջ Հովհաննես Սմբատն ասում է «Ետու զիմ գեղս զահառու ծիսի մեր հանգստարանս թագավորաց»: Այդ խոսքերի ապացույց է և ավերակների բազմությունը այս փոքրիկ հրապարակի երեսին: Մատուռների մի ամբողջ խումբ է եղել այստեղ: Մի քանիսների հիմքերն են միայն երևում մեկը Աշոտի գերեզմանի ետևում է գտնվում բոլորովին քանդված նրա կողքին Գևորգի հյուսիսային կողմում մի փոքրիկ մատուռի հետքեր, այդպիսի հետքեր կան և հարավային կողմում, 1841 թվականին Գևորգ վարդապետը այստեղ վադապետը այստեղ ընդամենը հինգ փոքրիկ եկեղեցի և մատուռ է տեսել անշուշտ քարակույտերը իրենց տակ ուրիշ թագավորական գերեզմաններ էլ են ծածկում: Նրանց կարող են լույս աշխարհ հանել բահն ու գրիչը եթե երբևիցե նրանք գան այստեղ գործելու ոչ թե ավերան համար, այս ավերանքները պարզելու լուսաբանելու գիտական նպատակով:

Հողի երեսին մնացածը այն էր ինչ մենք տեսանք ավերակների անճոռնի կույտեր: Նրանք լուռու մունջ են դժբախտ ու գզգզված, բայց մի ամբողջ գիշեր կարող են խոսել սրտիդ ու զգացմունքիդ հետ: Եվ նրանց անբարբար մրմունջը ավելի դյութից կդարձնե արծաթափայս Ախուրյանը որ իր ջրերի մեղմ աղմուկով պատմում է թագավորական հանգտարանը, մոռացած որ մի ժամանակ հոյակապ էին այդ գերեզմանների հովանավոր մատուռները, իսկ այժմ նրանք անողորմ կերպով ջարդուփշուր են դարձրել և են նայում արագավազ ալիքներին: Բնությունը սիրել գիտի կյանքն էլ, մահն էր: Մարդն է, ուր հանցնաքները կուտակում բնության գրկի մեջ և հուսահատության փոս է դարձնում այսպիսի գեղեցիկ անկյուններ:

Խմբովին դանդաղ քայլելով մենք դուրս էինք տալիս այդ փոսից բարձրանալով Ախուրյանի ձորի այն կողմով որի վրա գտնվում են երկու աշտարակները: Ճանապարհը քերում է ժայռերի կուրծքը, կարծես նա դիտմամբ է դժվարացնում մեր քայլերը, կարծես այնտեղ ստվերների մեջ, թաղված ձորում, ավերակ գերեզմանատան ոգին չէ ուզում բաժանվել մեզնից, բռնում է մեր փեշերից, որ կանգնենք, լսենք նրա պատմությունները: Իսկ մենք քայլ աո քայլ նվաճում ենք ժայռի փորվածքները, դուրս ցցված, ուսերը քրտնած, հևալով հասնում ենք վերևին: Այստեղ այլևս ստվեր ու մթություն չկա: Շիրակի դաշտերն ու բլուրները ողողված են կաթնային լուսավորությամբ: Լուսինը բավական բարձրացել է հորիզոնից և աղոտ ու խորհրդավոր հեռակնարներ են նայում մեզ նրա թագավորության բոլոր կողմերից…

Կառքերը սպասում էին մեզ զույզ աշտարակների մոտ: Դարձյալ սրանք, այս կարմիր աշտարակները: Կանգնած են դաշտի վրա, լուռ ու կիսակործան, իբրև մի հանելուկ, որ տանջում է այցելուին իբրև մութ անցյալից մնացած մի վիթխարի հարցական ի՞նչ եմ ես:

Շատերն են պատասխան որոնել և գտել իրանց համար: Մեկն ասում է, թե դա հաղթական կամար էր, մյուսը զինվորական դիտանոց կարծում, մի դիտանոց, որ պիտի օր ու գիշեր հսկեր այս կողմերից դեպի Շիրակ տանող միակ մեծ ճանապարհի վրա: Իսկ ժողովուրդը ուրիշ բան է պատմում, երբ թագավորը Անիից գնում է Հոռոմոս, ասում են, այստեղ գտնվող պահապանները բարձրանում էին աշտարակների գլուխը, հնչեցնում էին զանգակները, որպեսզի վանքում իմանան և պատրաստվեն:

Այսքան և էլ ավելի բացատրություններ գտել են, բայց զույգ աշտարակները չեն դադարում իրանց պատառոտված մարմնով մեծ հարցական լինելուց: Նրանք ծաղրում են այդ բոլոր պատասխանները։ Նրանք լեզուն չունեն, գիր ու այլ ձայնագրություն չունեն, բայց գիտեն մի առանձին տպավորություն գործել, որ համարյա հավատացնում է ձեզ, որ բացատրություններից ոչ մեկն էլ ճիշտ չէ:

Ոչ մեկը։ Բայց ի՞նչ են դրանք:

Ռուս ճանապարհորդ Մուրավյովը մի մութ երեկո կանգ առնելով երկու աշտարակների մոտ այն ձայն է տվել իրան և գտել է որ այս կամարների վրա կարելի է գրել Դանթեի «Աստվածային կատակերգության» հետևյալ չորս տողերը:

Ինձանով է անցնում ճանապարհը դեպի ցավալից քաղաքը

Ինձանով է անցնում ձանապարհը դեպի հավիտենական վշտերը

Ինձանով է անցնում ճանապարհը դեպի անհետացած մարդկանց ազգը

Բոլոր հուր երգ կտրիր դու որ անցնում ես ինձանով….

Այո հագար անգամ իրավունք ունի Մուրավյովր, Դանթեի հանճարը հրաշալի կերպով բացատրել է այսպիսի մի անգիր ու անհիշատակ շինության էությունը:

Ի՛նչ են եղել այս զույգ աշտարակները: Դա հանելուկ է:

Իսկ ի՛նչ են նրանք այժմ։ Մի անգամ էլ կարդացեք Դանթեի խոսքերը:

  1. Հովհաննես Սմբատը մահացել է 1041 թվականին
  2. Ալեքսանդրապոլցիները մեզ ասացին որ Ախուրյանի մեջ մեծ և չաղ լոքո ձկներ շատ են լինում Անանիա Շիրակացին իր թվաբանական խնդիրներից մեկի մեջ հիշում է լոք ձուկը:
  3. Պրոֆեսոր Մառը կարծում է, որ այս արձանագրությունը հնության դրոշմ չունի և, երևի, ճանկռոտել է այս կողմերը այցելողներից մեկը, բայց այս կարծիքի հետ հազիվ թե կարելի լինի համաձայնվել
  4. Անիրց վերադառնալուց հետո ևս կարդացի Մշակի մեջ մի այցելուի դառն գանգատը որ հատկապես վերաբերվում էր այս գերեզմանատան թղթակիցը գրում էր, որ թագավորների գերեզմանները .րպտողների մեջ կա նույնիսկ մի քահանա