Կսիրեմ․․․

Կսիրեմ իրեն
Գիշե՜ր նայվածքին
Տաղերը մեկին․․․

Կսիրեմ իրեն
Անդո՜ւնդ մազերուն
Նվագն օրորուն․․․

Կսիրեմ իրեն
Ծոծրակը ձյունե,
Որ երա՜զ մըն է․․․

Ու շա՛տ կսիրեմ
Իրիկնամուտին՝
Համբույր մ'իր ճակտին․․․

Բայց ամենեն շատ
Կսիրեմ իրեն
Արցունքն հոգիեն․․․