Կօզա՛լ, մի՛ հագնիր կապուտ...
* * *
Կօզա՛լ, մի՛ հագնիր կապուտ,
- մի՛ խաղար ու տար թևերուդ․
Մի՛ գար ւ'ի դըռնովն անցնիր,
- մի՛ ճօճար, կօզա՛լ, արևո՜ւդ․
Քո հարն ալ շատ վարձկ արեր,
- շատ կարմունճ կապեր գետերուն․
Դուն ալ մէկ վարձկունք մ'արա,
- պագ մը տուր դընչիդ մօտերուն։