Աբամելիք-Լազարև Հայկական Սովետական Հանրագիտարան

Աբամելիք-Լազարևա

Աբամելիքներ


ԱԲԱՄԵԼԻՔ-ԼԱԶԱՐԵՎԱ (Լազարյան) Աննա Դավթի (ամուսնական ազգանունը՝ Բարատինսկայա, 1814–1889), ռուսական թարգմանչուհի, ազգությամբ հայ, Դ․ Ս․ Աբամելիքի դուստրը։ Ծնվել է Պետերբուրգում, ապրել Կազանում, որտեղ նահանգապետ էր ամուսինը՝ բանաստեղծ Ե. Բարատինսկու եղբայր Իրակլին: Տիրապետել է անգլերենին, ֆրանսերենին, գերմաներենին։ Այդ լեզուներով թարգմանել և Եվրոպայում հրաաարակել է Ա. Պուշկինի, Մ. Լերմոնաովի, Ֆ. Տյուտչևի, Ա. Կ. Տոլստոյի և Ն. Նեկրասովի ստեղծագործությունները։ Եվրոպական գրողներից ռուսերենի է թարգմանել Հայնեի, Շիլլերի, Մուրի առանձին գործերը։ Մտերիմ էր Ա. Պուշկինի հետ և ծանոթ նրա շրջապատին։ Մահացել է Պետերբուրգում։