ՀՍՀ/Աբանա
< ՀՍՀ
← Աբայ Կունանբաև | Հայկական Սովետական Հանրագիտարան
|
Աբաշելի → |
ԱԲԱՆԱ, Ապանա, գյուղ Փոքր Հայքում, Շապին֊Գարահիսար քաղաքից 20 կմ հարավ֊արևելք, լեռնային վայրում։ Գյուղն ուներ Ս. Պողոս-Պետրոս եկեղեցի և վարժարան։ Միջին դարերում եղել է ամրոց և ճանապարհային կայան։ Ա֊ով է անցել Սեբաստիա–Կարին առևտրական տարանցիկ ճանապարհը։