ՀՍՀ/Աբաշևյան մշակույթ

Աբաշելի Հայկական Սովետական Հանրագիտարան

Աբաշևյան մշակույթ

Աբաշիձե (Գրիգոլ)


[ 14 ] ԱԲԱՇԵՎՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ, ուշ բրոնզի դարաշրջանի (մ. թ. ա. երկրորդ հազարամյակի 2-րդ կես) ցեղերի մշակույթ Միջին Պովոլժիեում և Հարավային Մերձուրալում։ Ա. մ֊ի դամբարանաբլուրներն առաջին անգամ պեղվել են 1925-ին, Աբաշևո գյուղի (Չուվաշական ԻՍՍՀ) մոտ։ Հայտնաբերվել են երկրաչափ. զարդանախշերով կավամաններ, պղնձե և արծաթե զարդեր, զանազան գործիքներ, որոնք զարգացած որսորդության, ձկնորսության և անասնապահության ակնառու վկայություններն են։ Ա. մ-ի բնակավայրեր պահպանվել են միայն Մերձուրալում։