ՀՍՀ/Աբասի
< ՀՍՀ
← Աբասթումանի աստղադիտարան | Հայկական Սովետական Հանրագիտարան
|
Աբարան → |
ԱԲԱՍԻ, պարսկական արծաթյա դրամ։ Շրջանառության մեջ է մտել XVII դարում, Աբբաս I Մեծի օրոք։ Ռուս․ ռուբլու արժեքով հավասար էր 5,3 կոպեկի։ Պարսկական տիրապետության ժամանակ, ինչպես նաև վրաց թագավորների իշխանության վերջին շրջանում կտրվում էր նաև Անդրկովկասում։ Վրաստանը Ռուսաստանին միացվելուց հետո, մինչև 1827-ը, Թիֆլիսում շարունակում էին Ա. կտրել։ Ա. հավասար էր չորս շահիի։ Անդրկովկասը Ռուսաստանին միանալուց հետո պարսկական և վրացական դրամները վերացվեցին, սակայն, տեղացիներն սկսեցին Ա. անվանել ռուսական 20 կոպեկանոց դրամը։