ՀՍՀ/Աբաս (սպարապետ)
< ՀՍՀ
← Աբաս (Կարսի թագավոր) | Հայկական Սովետական Հանրագիտարան
|
Աբաս Ա → |
ԱԲԱՍ Բագրատունի (ծն. և մահ. թթ. անհտ.), Հայոց սպարապետ (860-892), Սմբատ Բագրատունի Աբլաբասի կրտսեր որդին, եղբայրը Աշոտ Ա Բագրատունի թագավորի, որից ընդունեց զորքի սպարապետությունը։ Ա. Բ. հաստատվեց Կարսում, հիմնեց ապարանք և զորակայան։ Հայտնի է կենտրոնախույս ուժերի դեմ մղած պայքարով։ Արաքսի ձորում (այժմյան Կաղզվանի մոտ) 40 հազարանոց զորաբանակով ջախջախեց Արշարունիք խուժած Կայսիկ ցեղի առաջնորդ Ջահհաֆին, կանխեց Աշոտ Ա-ի դեմ Հայաստանի ոստիկան Ահմադի և Պարտավի ամիրայի դավադրությունը։ 890-ին ապստամբեց Հայաստանի նոր թագավոր Սմբատ Ա-ի դեմ, հաջողություն չունեցավ և շարունակեց վարել սպարապետությունը։
Գրկ. Ստեփանոս Տարոնեցի (Ասողիկ), Պատմութիւն տիեզերական, ՍՊԲ, 1885։