Աբբաս I Հայկական Սովետական Հանրագիտարան

Աբբաս II

Աբբաս-Միրզա


[ 16 ] ԱԲԲԱՍ II (Շահ-Աբբաս II, ծն. թ. անհտ.—1666), Իրանի Սեֆևյան հարստության շահ 1642-ից։ Աբբաս I Մեծի թոռը։ Հայկական աղբյուրներն Ա֊ին հիշատակում են որպես խաղաղասեր, հայոց եկեղեցուն, Նոր Ջուղայի հայերին հովանավորող գահակալի։ Ա֊ի հայանպաստ գործունեությունը թելադրվում էր Եվրոպայի և Ռուսաստանի հետ Իրանի առևտրական մերձեցման և Թուրքիայի դեմ Ռուսաստանի, Իրանի և Լեհաստանի միջև քաղաքական դաշինք ստեղծելու գործում հայերի ցուցաբերած գործուն աջակցությամբ։

Գրկ. Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, Վաղ֊պատ, 1870։ Զաքարիա Ագուլեցի, Օրագրություն, Ե., 1938։