Աբիտուրիենտ Հայկական Սովետական Հանրագիտարան

Աբլացիա

Աբլղարիբ Արծրունի


[ 26 ] ԱԲԼԱՑԻԱ (<ուշ լատ. ablatio — պոկում, հեռացում), զանգվածի հեռացումը պինդ մարմնի մակերևույթից՝ այդ մակերևույթը շրջահոսող տաք գազերի հոսքով։ Ա. տեղի է ունենում էրոզիայի, հալման, սուբլիմման հետևանքով։ Դիտվում է, օրինակ, մթնոլորտում ասուպային մարմինների և տիեզերական թռչող ապարատների մեծ արագությամբ շարժվելու ժամանակ։ Օգտագործվում է տիեզերական թռչող ապարատների մասերի արտաքին պաշտպանության (պաղեցման) և տաք գազերի հոսքից ուժեղ տաքացող հրթիռային շարժիչների ներքին պաշտպանության համար՝ կոնստրուկցիոն նյութի կամ տաքացող մակերևույթը պատող հատուկ նյութի շերտի հալման կամ սուբլիմման ջերմությունը ընտրելու միջոցով։ Սուբլիմման հետևանքով առաջացած նյութերը, որոնք հոսանքով շարժվում են դեպի ներքև, ստեղծում են գազային պատվար՝ պատերը պաշտպանելով մթնոլորտի կամ այրված նյութերի հետ անմիջական շփումից։